23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վրաստանից «Իգլա»-ի տեղափոխման քրեական գործի շրջանակներում ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ կալանավորված Սանասար Գաբրիելյանի բողոքի քննության օր Վերաքննիչ դատարանը դեռևս չի նշանակել:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Գաբրիելյանի պաշտպան, փաստաբան Կարապետ Աղաջանյանը կարծիք հայտնեց, թե, հավանաբար, նախատեսում են ավարտել Սամվել Բաբայանի բողոքի քննությունը, հետո միայն անցնել գործով մյուս կալանավորվածին:
Նշենք, որ Սամվել Բաբայանի բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանում կայանալու է ապրիլի 20-ին:
Անդրադառնալով քրեական գործով իրականացվող քննչական գործողություններին՝ Աղաջանյանն ասաց, որ փորձաքննությունների եզրակացություններին է ծանոթացել և հավելեց.
«Փորձաքննությունների բովանդակությունը չեմ կարող ներկայացնել՝ հաշվի առնելով նախաքննական գաղտնիությունը, սակայն կարող եմ ասել, որ դրանք հօգուտ իմ պաշտպանյալի են: Մինչ այս պահը, այսինքն, լրացուցիչ որևէ ապացույց չի ներկայացվել, որը կհիմնավորեր իմ պաշտպանյալի մեղքը»:
Հիշեցնենք՝ Հայաստան Վրաստանից «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել էին երեք անձ, որոնցից հայտնի են միայն երկուսը՝ Սամվել Բաբայանը և նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը:
Նրանց բոլորին առաջադրվել է միևնույն մեղադրանքը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը» և 235.1. հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «Նախնական համաձայնությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների մաքսանենգությունը»:
Բաքվի բանտում պահվող Մարատ Ուելդանով-Գալուստյանի՝ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատանն ուղղված նամակները, այդ թվում՝ վերջին 5-ը, հասցեատիրոջը չեն հասել․ այս մասին Tert.am-ին պատմեց Մարատի քույրը՝ Մարիաննա Միրզոյանը՝ նշելով, որ դա պարզել է Ռուսաստանի հյուպատոսության բաժնի ղեկավար Յուլիա Դմիտրիևնայի հետ հեռախոսազրույցից:
«Ադրբեջանը շարունակում է խախտել իմ եղբոր իրավունքները,- ասաց նա՝ հավելելով, որ արդեն մի քանի անգամ նա ցանկացել է մեկուսարանի հետ կապվել․ դիմել է և՛ գրավոր ձևով, և՛ փորձել է հեռախոսով զրուցել, սակայն որևէ արդյունք չի եղել,-նամակներին չեն պատասխանում, հեռախոսով էլ մեկուսարանի ղեկավարի հետ չեն միացնում: Մենք անգամ չենք կարողանում այցելել Մարատին մեկուսարան, ինչը նույնպես մարդու իրավունքների խախտում եմ ես համարում»:
Մարիաննա Միրզոյանը նաև պատմեց, որ ինքը նամակ է գրել Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին, խնդրել է նրան, որ հանդիպի իր եղբոր հետ:
«Ապրիլի 10-ին Մարատը դիմել էր մեկուսարանի ղեկավարությանը, որ ցանկանում է տեսակցություն Ադրբեջանի ՄԻՊ-ի հետ, բայց քանի որ անհանգստանում էր, որ իր դիմումը չէր հասնի հասցեատիրոջը, ինձ ևս խնդրել է, որ ես նույնպես հարցը բարձրացնեմ: Ինչն էլ ես արեցի, հիմա սպասում եմ պատասխանի»,- նշեց Մարիաննա Միրզոյանը:
Նա նաև հավելեց, որ Մարատը չի կարողանում իր նամակը փոխանցել Եվրոպական դատարանի իր ներկայացուցչին:
«Ես խնդրել եմ Բաքվում Ռուսաստանի դեսպանությանը, որ օգնի նամակն ուղարկելու հարցում, բայց ինձ ասացին, որ մինչև դատը՝ ապրիլի 26-ը, դեսպանատան աշխատակիցներին թույլ չեն տալիս հանդիպել Մարատի հետ: Ես շարունակում եմ նամակ գրել բոլոր ատյաններ և սպասում եմ նորությունների եղբորիցս»,-ասաց նա։
Նյութն ամբողջությամբ՝ tert.am:
Ինչպես հաղորդում է Politik.am-ը, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգությունը ուժեղացվել է վերջին շրջանում: Անվտանգության մարմինները, կարծես Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո մեծ ուշադրություն են դարձնում ինքնաթիռային նրա ուղևորություններին:
Զվարթնոց օդանավակայանի աշխատակիցներից մեկը Politik.am-ին պատմեց, որ վերջին մեկ ամսում նախագահ Սերժ Սարգսյանի ինքնաթիռը թռիչքի և վայրեջքի ժամանակ ուղեկցում են երկու մարտական ուղղաթիռներ:
«Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ մի խումբ անձինք, այդ թվում՝ պաշտոնյաներ, միայն 2016թ. ընթացքում մոտ 200 ՀՀ քաղաքացիների համար կեղծ փաստաթղթերի օգնությամբ Շենգենյան համաձայնության երկրների դեսպանություններից ձեռք են բերել մուտքի արտոնագրեր եւ 2.000-3.500 եվրո գումարի դիմաց կազմակերպել են նրանց ապօրինի միգրացիան: Այն ժամանակ չհրապարակվեց այդ պաշտոնյաների անունները:
«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ անօրիական միգրացիա կազմակերպելու համար մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանապահ զորքերի ՍՎԱՋ «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի պետին, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ անվտանգության հերթափոխի պետին, ինչպես նաեւ մի շարք տուրիստական ընկերությունների տնօրեններին՝ ընդհանուր 8 անձ, որոնցից 4-ը ազատ են արձակվել գրավի դիմաց, իսկ մյուս 4-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին»:
«Ժողովուրդ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Դերասանուհի Անժելա Սարգսյանին որոշ ժամանակ է, ինչ չենք տեսնում որևէ նոր նախագծում ներգրավված: Պատճառներից մեկը, թերևս, նրա՝ երկրից բացակայելն է: Այդ մասին էլ վկայում են Անժելայի նոր լուսանկարները՝ արված ԱՄՆ-ում: Նշենք, որ Լոս Անջելեսում է նաև դերասանուհու դուստրը՝ Եվան, ով դատելով Անժելայի ֆեյսբուքյան էջից՝ մեկնել է մայրիկից որոշ ժամանակ անց:
Թե որն է Անժելայի՝ ԱՄՆ-ում բնակվելու իրական պատճառը, դերասանուհին դեռևս չի մեկնաբանել, սակայն ըստ Asekose.am-ի տեղեկությունների՝ Անժելան այլևս չի վերադառնալու Հայաստան:
Ավելին, մեկնելով ԱՄՆ՝ դերասանուհին այնտեղ ապրելու համար ապաստան է խնդրել համապատասխան մարմիններից:
Նշենք, որ տարբեր պատճառաբանություններով ԱՄՆ-ում արդեն ապաստան են խնդրել հայկական շոուբիզնեսի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ:
Իսկ այսօր տարածված մեկ այլ լուրի առնչությամբ, ըստ որի հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանն ամուսնանում է և մեկնում ԱՄՆ՝ մշտակության բնակության, հավելենք, որ ՀՀ-ում Ամերիկյան դեսպանատունը, ըստ ասեկոսեների, երկու անգամ մերժել էր Գայանե Ասլամազյանին տրամադրել երկիր մուտքի թույտվություն և ահա, թերևս, գտնվել է խնդրի լուծման տարբերակ՝ ամուսնություն ԱՄՆ քաղաքացու հետ:
Ի դեպ, Գայանե Ասլամազյանի ընտրյալի նախկին կնոջ անունն Անի էր. այժմ ԱՄՆ-ում բնակվող պրոդյուսները կնոջ անունը ներառել էր Երևանում ժամանակին գործող իր՝ երաժշտական «Ջիանի» ակումբի անվան մեջ:
Հաշվի առնելով ձայնագրության մեջ հանցակազմի առերևույթ առկայությունը՝ քրեական գործ չհարուցելու տարբերակ չկա, «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանն՝ անդրադառնալով համացանցում անցած շաբաթ տարածված աղմկահարույց ձայնագրությանը, որտեղ մի տղամարդ ենթադրաբար «ՍԱՍ Գրուպի» աշխատակիցներին հորդորում է ձայներ բերել Հանրապետականի ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանի՝ «ՍԱՍ-ի Արտակի» համար, հակառակ դեպքում սպառնալով նրանց ազատել աշխատանքից:
Փաստաբանի փոխանցմամբ, այդ ձայնագրության մեջ առնվազն քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով քրեական գործ հարուցելու հիմքեր կան, խոսքը Քրեական օրենսգրքի 149 և 154 պրիմ 2 հոդվածների մասին է՝ տվյալ դեպքում ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը և ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը:
«Երկուսն էլ վերաբերում են ընտրողի կամարտահայտության վրա ազդելուն՝ գույքային սպառնալիքի միջոցով։ Քանի որ գործ ունենք գործատու-աշխատող հարաբերությունների հետ, որտեղ էլ ակնարկվում է աշխատել-չաշխատելու, լավ լինելու- վատ լինելու և այլն… նաև հանգամանքներ, խոսքը գնում է նրա մասին, որ, այո՛, ակնհայտ է, որ անձանց պարտադրում են մասնակցել, պարտադրում են կոնկրետ գործողություններ կատարել կոնկրետ թեկնածուի և կուսակցության օգտին, և դիմացն էլ բնականաբար կա գույքային սպառնալիք։ Ակնհայտ է, որ այս պարագայում ես տարբերակ չեմ տեսնում, որ քրեական գործ չի հարուցվի», — ասաց Վարոսյանը։
Նշենք, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ՝ Hayastan24 կայքում հրապարակված աղմկահարույց ձայնագրությունն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն` դրանում առկա հանգամանքները ստուգելու նպատակով:
Երվանդ Վարոսյանը կարծում է, որ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ կհարուցի, սակայն դժվար թե համապարփակ քննություն կատարվի՝ հաշվի առնելով, որ ընտրություններից առաջ այդօրինակ դեպքեր էլի են եղել, և Հանրապետականի ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանը միակը չէ:
«Չեմ կարծում, որ սա միայն ՍԱՍ Գրուպին վերաբերող ինչ-որ երևույթ է, և այլ բազմահազարանոց ձայներ ստացած թեկնածուները տենց վայելում էին ժողովրդի սերն ու վստահությունը և իրենց ձայներն այդպես հավաքեցին։ Ակնհայտ է, որ սա ընդհանուր գործընթացի մեկ ձայնագրության միջոցով երևացած մասն է, ուստի և լիարժեք համապարփակ քննություն և բոլոր փաստերի վերհանում ես չեմ ակնկալում», — ասաց փաստաբանը։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, մինչդեռ, համոզված է՝ քրեական գործ չի հարուցվի։ «Ես չեմ հավատում, որ հարուցվելու է քրեական գործ և «ՍԱՍ-ի Արտակը» պատժվելու է։ Ես համոզված եմ, որ չի հարուցվի, ինչ եք ասում։ Ո՞ր դեպքով է քրեական գործ հարուցվել, ասենք, ծառերը կտրելու համա՞ր։ Կարծում եմ, որ չափազանցված է մարդուն կալանքի տակ վերցնելը այդ դեպքի համար։ Այսինքն՝ հանկարծ Սերժ Սարգսյանը իմացավ, որ այս երկրում ինչ-որ մի բան անօրինական է և անմիջապես կալանավորեցին այդ մարդուն։ Մնացած դեպքերն ինքը չի իմանում՝ ասենք բացարձակապես։ Էկզոտիկ էր նախագահի այս հայտարարությունը, որ ինքը չի կարող հանդուրժի, երբ որ ծառ են կտրում», — «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։
Խարդախությամբ զգալի չափերի հասնող գումարի հափշտակության ծրագիրը կյանքի է կոչել նախ սկսելով Արարատի մարզի բնակչուհու հետ ծանոթությունից:
Իսկ աղջկա հետ ծանոթանալուց հետո, վստահություն ներշնչելու համար, ներկայացել է որպես ԱԱԾ 7-րդ վարչության պետ, այստեղ էլ աղջիկը ընկել է Անդրանիկի ծուղակը:
Այն, որ Անդրանիկը ամուսնացած է, այդ մասին աղջիկը տեղյակ չի եղել, ավելին տղամարդը աղջկա հետ ծանոթացել է իբրև թե նրա հետ ամուսնանալու նպատակով:
Այսպիսով, 2015թվականի հունիսից մինչև նույն թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում, Անդրանիկը մոր համար անհրաժեշտ դեղահաբեր գնելու պատրվակով սոցիալական ցանցով ծանոթացած աղջկանից մի քանի անգամ տարբեր չափերով գումար է հափշտակել՝ ընդհանուր առմամբ գումարը 130.000 ՀՀ դրամ է կազմել:
Սակայն այսքանով տղամարդը չի բավարարվել և երբ տեղեկացել է, որ աղջկա մորաքրոջ դստեր տանը կա հնամաշ արժեքավոր կտավ, առաջարկել է այդ կտավը վաճառել:
Ըստ մեղադրանքի՝ Անդրանիկը ընկերուհու հետ գնացել է այդ կտավը տեսնելու և քանի որ կտավի վրա որոշ գունաթափված հատվածներ են եղել դրանք վերանորոգելու և հետագայում վաճառելու, ապա գումարը վերադարձնելու պատրվակով աղջկա վստահությունը չարաշահելու եղանակով նրանից հափշտակել է 300. 000 ՀՀ դրամ արժողությամբ կտավը:
Կտավը հափշտակելուց հետո էլ խզել է կապերը սոցցանցի միջոցով ծանոթացած աղջկա հետ և մոռացել է ամուսնության մասին խոստումը՝ ընդհանուր առմամբ խարդախությամբ աղջկանից հափշտակելով զգալի չափերի հասնող՝ 430.000 ՀՀ դրամի գույք:
Անդրանիկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 14-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08։00-ի սահմաններում «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի թիվ 62 խցում հայտնաբերվել է Աբովյան քաղաքի Վոլկովի փողոցի բնակիչ՝ 22-ամյա Փայլակ Գևորգյանի դին՝ ջեռուցման համակարգի խողովակից կախված վիճակում։
Փայլակ Գևորգյանը նախկինում երկու անգամ դատապարտված է եղել, ներկայումս էլ մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է սկսվել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան կախված վիճակում հայտնաբերել է հսկիչը՝ հերթական ստուգայցի ժամանակ։
Կալանավորը «Հրազդան» ՔԿՀ -ում էր գտնվում այս տարվա ապրիլի 1-ից:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 14-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված ներս է մտել Զվարթնոց թաղամասի թիվ 142 քոթեջ, որտեղ դանակի սպառնալիքի տակ այնտեղ գտնվող անձանցից պահանջել է ոսկյա և արծաթյա զարդեր և գումար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմանակավորված ճիվաղի և այնտեղ գտնվող քոթեջի բնակիչներ՝ 80-ամյա Նորա Բաբայանի և նրա դստեր՝ նույն հասցեի բնակիչ՝ 59-ամյա Էլմիրա Բարսեղյանի միջև քաշքշուկ է տեղի ունեցել, ինչի հետևանքով Է. Բարսեղյանը ձեռքերի շրջանում ստացել է մարմնական վնասվածքներ, իսկ տականքը կարողացել է այնտեղից հափշտակել 300 ԱՄՆ դոլար, 400.000 ՀՀ դրամին համարժեք ոսկյա, արծաթյա զարդեր։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակում հատկանիշով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դիմակավորված ճիվազին հայտնաբերելու ուղղությամբ։
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանն այսօր տեղափոխվել է Հայկական Կարմիր խաչի միջազգային վերականգնողական կենտրոն: Այս մասին Armday.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը:
«Հովհաննես Հարությունյանը շատ վատ առողջական վիճակում է, նա ներքին օրգանների ցավեր ունի՝ լյարդի, երիկամների, աղիքների, նույնիսկ սիրտն է ցավում»,- ասաց փաստաբանը։
Նրա խոսքով՝ անտեսելով բոլոր որոշումները, երկու օր ձգձգելուց հետո Հովհաննեսին ոչ աշխատանքային օրով տեղափոխել են Կարմիր խաչի միջազգային վերականգնողական կենտրոն, սակայն այնտեղ մի քանի վարժություններ անելուց հետո, կրկին տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
«Կրկին անգամ անտեսվեց և արհամարվեց եվրոպական դատարանի որոշումը, որի մեջ հստակ նշված էր՝ ստացիոնար բուժում։ Նույնիսկ գանգատներն են անտեսվում և ասում են, որ իրենց ասվել է, որ միայն ոտքը պետք է բուժվի և իրենց մոտ ներքին օրգանների հետ կապված ոչինչ չեն կարող անել, քանի որ այն ընդամենը վերականգնողական կենտրոն է։ Ես չեմ հասկանում, թե ինչու են այդ դեպքում Հովհաննեսին այնտեղ ուղարկել, քանի որ եվրոպական դատարանը ընդամենը նշել է, որ հատուկ ուշադրություն դարձնեն վիրավոր ոտքին, այլ ոչ թե միայն ոտքին»,- շեշտեց Հայարփի Սարգսյանը։
Նրա պնդմամբ՝ կրկին անգամ խախտում են իր պաշտպանյալի բուժօգնություն ստանալու իրավունքը։
«Այս պահին Քրեակատարողական վարչությունն է պատասխանատու, որովհետև այնտեղի աշխատակիցները տարան և նորից տեղափոխեցին «Նուբարաշեն»՝ նշելով, որ այդպիսի հրաման ունեն, սակայն հրաժարվեցին պատասխանել, թե ում հրամանն են կատարում։ Ի դեպ, այդ հրամանը ապօրինի է՝ կրկնում եմ, որովհետև եզրակցությամբ հստակ նշված է՝ ստացիոնար բուժում»,- պնդեց նա։
Այն հարցին, թե որո՞նք են լինելու իր հետագա գործողությունները, փաստաբանը նշեց․ «Ես քիչ առաջ ՄԻՊ-ի արագ արձագանքման վարչությանը տեղեկացրեցի՝ մտածելով, որ թեկուզ ոչ աշխատանքային օր է, բայց իրենք ինչ-որ քայլ կձեռնարկեն, սակայն դեռ անորոշ է՝ ինչ-որ քայլ կլինի, թե՞ ոչ»։
«Մեզ ասացին, որ երեքշաբթի օրը Հովհաննեսին կարող ենք տանել և նորից վերականգնողական աշխատանքներ կատարել որտքի հետ կապված, բայց ես չեմ հասկանում, եթե մարդը ներքին օրգանների հետ կապված խնդիր ունի ինչո՞ւ են միայն ոտքին ուշադրություն դարձնում կամ ինչո՞ւ անբուլատոր և ոչ ստացիոնար։ Կարծում եմ սա ինչ-որ մեկի քմահաճույքն է և առայժմ պարզ չէ, թե ում։ Սա պարզապես անմարդկային քայլ է նրա նկատմամբ»,- եզրափակեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին եզրակացությունն էր կայացվել բժշկական կոնսիլյումի ժամանակ, ըստ որի Հովհաննես Հարությունյանին անհրաժեշտ էր ստացիոնար բուժում, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման համաձայն այդ եզրակացությունը կայացնելուց հետո պետք է նրան անմիջապես տեղափոխեին համապատասխան հիվանդանոց, բուժումը իրականցնելու համար։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.