29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Զինվորին հասանելիք պարենային ապրանքների յուրացման մեղադրանքով ճաշարանի պետը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Այս տարվա հունվար- մարտ ամիսներին ՀՀ ՊՆ N զորամասի ճաշարանից կատարվել է 60.368 ՀՀ դրամի պարենային ապրանքների յուրացում:
Յուրացվել են ամենատարբեր ապրանքներ՝ սոխ, սիսեռ, բրինձ, հնդկաձավար, տոմատի մածուկ, խոզի միս, տավարի միս, երշիկ, մսի պահածո, շաքարավազ, կարագ, ձեթ, կերակրի աղ, մակարոն, պղպեղ, չորացրած կանաչի, ձու, անձեռոցիկ օճառ: Այս ամենը հայտնաբերվել է ճաշարանի օժանդակ բանվորի տանը և իրեղեն ապացույց է ճանաչվել:
Այսպիսով, ըստ մեղադրանքի՝ զորամասի ճաշարանի պետ Ջուլիետտա Ալեքսանյանը 2017 թվականի հունվար- մարտ ամիսների ընթացքում կատարել է 60.368 ՀՀ դրամի պարենային ապրանքների յուրացում, իսկ Ռոզա Շահսուվարյանը, ով նույն զորամասի ճաշարանի օժանդակ բանվոր է Ջ. Ալեքսանյանի կողմից յուրացված սննդամթերքը թաքցրել է իր տանը:
Ջուլիետտա Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Ռոզա Շահսուվարյանին՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Ապրիլի 19-ին Մոսկվայում սպանվել է «Ինպրոմսերվիս» ընկերության և մոսկովյան առևտրի կենտրոններից մեկի սեփակնատեր, գործարար Ալեքսանդր Բաղիրյանը: Ինչպես հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», Բաղիրյանը սպանվել է իր գրասենյակի մոտ:
Տեղեկատվության համաձայն՝ ապրիլի 19-ին ժամը 21.00-ին 61-ամյա Բաղիրյանը անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ դուրս է եկել բիզնես-կենտրոնից, երբ կրակոցներ են հնչել: Գործարարի ուղղությամբ արձակվել է առնվազն 5 փամփուշտ: Կրակողը Բաղիրյանի նախկին գործընկերն է եղել, որը գործարարին շուրջ 3 միլիոն դոլար պարտք է եղել: Տղամարդը եկել է Բաղիրյանի գրասենյակ, սկզբում կողմերը հանգիստ զրուցել են, նա խոստացել է վերադարձնել պարտքը: Սակայն երբ տղամարդիկ դուրս են եկել փողոց և շարժվել են իրենց ավտոմեքենաների ուղղությամբ, Բաղինյանի ընկերը հրաժարվել է իր խոսքից՝ ասելով, որ չի պատրաստվում որևէ գումար վերադարձնել: Այնուհետև նա կրակ է բացել Մակարով ատրճանակից:
Բաղիրյանին հիվանդանոց են տեղափոխվել, որտեղ էլ նա մահացել է: Իրավապահները ձերբակալել են սպանությունը կատարած տղամարդուն: Նրա հանդեպ քրեական գործ է հարուցվել:
Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել «Չորրորդ իշխանություն» թերթի հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով:
ՀՔԾ-ի փոխանցմամբ, հիշյալ թերթի՝ 13.04.2017թ.-ի՝ «Կգնաք Փարիզ, փող կտանք, ընտրողներին էլ կտանք, չէ՝ կտուգանենք ու հինգ անգամ ավելի վատ կվերաբերվենք» վերտառությամբ հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերը տեղեկություններ են պարունակում այն մասին, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ ազգային ժողովի ընտրություններից առաջ` «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, չպարզված անձն իր ներկայացրած պատգամավորության թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար հանդիպմանը ներկա մի շարք քաղաքացիների խոստացել է դրամ և այլ առավելություններ:
Ընտրողներին դրամ և այլ առավելություններ խոստանալու` վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ կառավարության կողմից ոստիկանությանը խնդիր է առաջադրվել արտաքին ծառայության ուժերով ապահովելչնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերի կանխարգելումը:
Ոստիկանությունը սկզբունքային, հետևողական ու խստապահանջ է լինելու այս խնդրի իրականացման գործում:
Միևնույն ժամանակ, մեր համաքաղաքացիներին կոչ ենք անում այսօրվանից իսկ ընդգրկվել «Մաքուր Հայաստան» ծրագրում, օժանդակել իրավապահներին՝ բացառելու ճամփեզրերին, բնակավայրերում, հանգստի և ժամանցի գոտիներում աղբ թափելու դեպքերը:
Տեղական ինքնակառավարման մարմիններին, ձեռնարկատերերին, առևտրի և սննդի կետերի, հանգստի վայրերի տնօրեններին առաջարկում ենք առկա բոլոր միջոցներով և առավելագույնս կարճ ժամանակում իրականացնել տնօրինած տարածքների մաքրման աշխատանքն ու կանխել աղբ թափելու դեպքերը:
Ոստիկանությունը լիահույս է, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման գործում կունենա պատկան մարմինների և իրավագիտակից քաղաքացիների լիարժեք աջակցությունը, իսկ օրինազանցները կենթարկվեն վարչական իրավախախտման համար նախատեսված պատասխանատվության:
Համատեղ ու գործով հավաստենք առ Հայաստան մեր սերը, մեր ճանապարհներին, մեր քաղաքներում ու գյուղերում ապահովենք մեր երկրին ու ժողովրդին վայել մաքրություն:
ՀՀ ոստիկանություն
«Մեր տեղեկություներով՝ ազգային անվտանգության ծառայությունը օրերս ստացել է ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության գործով նշանակված փորձաքննությունների եզրակացությունները: Հիշեցնենք, որ մարտի 22-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ հայտնաբերվել է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ` «9M39» հրթիռով:
Այս գործով կալանավորվել է 3 անձ, որոնց թվում է Արցախի հերոս Սամվել Բաբայանը: Դատելով կատարվող քննչական գործողությունների ընթացքից՝ պարզապես անհրաժեշտ էր ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններից առաջ կալանավորել Սամվել Բաբայանին, քանի որ, ինչպես մեզ հետ զրույցում հայտնել էին գործով կալանավորվածների պաշտպանները, մարտի 24-ից մինչ օրս այդ քրեական գործով քննչական գործողություններ որպես այդպիսին չեն իրականացվում:
Պարզվում է` քննչական մարմնի աշխատակիցները, չնայած գործադրվող ջանքերին, այնուամենայնիվ, չեն կարողացել գործող անձանց եւ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի խողովակի հետ կապ գտնել: Դրա համար նշանակվել է փորձաքննություն, որպեսզի պարզեն` գոնե մատնահետքեր կա՞ն «Իգլայի» վրա: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն այս գործով նշանակել է մի շարք փորձաքննություններ, որոնց եզրակացությունն արդեն ներկայացվել է կալանավորված անձանց: Սակայն բոլոր 3-ն էլ ծանոթանալով եզրակացության հետ՝ որեւէ փաստ չեն տեսել, որը իրենց կարող է կապել «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ` «9M39» հրթիռի հետ»:
«Ժողովուրդ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Ապրիլի 16-ից կորած ռուսաստանցի պայմանագրային զինծառայողը հայտնաբերվել է Գյումրու Մուշ թաղամասի բնակարաններից մեկում։
Այդ մասին galatv.am-ին տեղեկացրել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։
Դատախազը տեղեկացրեց, որ այժմ նա տեղափոխվում է Ոստիկանության բաժին: Նա նորմալ վիճակում է` առանց մարմնական վնասվածքների: Ավելի ուշ վերջինս բացատրություններ կներկայացնի, թե այս օրերի ընթացքում որտեղ է գտնվել, ինչ է արել ու ինչ պատճառով էր հեռացել տնից:
Հիշեցնենք, որ Tert.am-ը երեկ կապ էր հաստատել Շիրակի ոստիկանության մարզային վարչության հետ, որտեղից փոխանցել էին, որ102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ ապրիլի 16-ին, առավոտյան ժամը 9․30 սահմաններում պայմանագրային զինծառայողը իր ազատ ժամին դուրս է եկել իր բնակության վայրից ու չի վերադարձել:
«Դուրս է եկել առևտուր անելու, բայց կոնկրետ չգիտեն, Երևան է գնացել առևտուր անելու, Կիրովական է գնացել, թե Գյումրի։ Համենայն դեպս՝ գնացել է առևտուր անելու, բայց մինչև հիմա չի վերադարձել»,- հայտնել էին Գյումրու ոստիկանությունից՝ հավելելով, որ ռազմաբազայի հրամանատարությունը որոնողական աշխատանքներ է տանում:
***
Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ ապրիլի 16-ին Դմիտրի Լոշմանովը ստացել է աշխատավարձ եւ ընկերների հետ զվարճանալու նպատակով գնացել է Գյումրու «Լաքի» գիշերային ակումբ: Ինչպես armtimes.com-ի աղբյուրներն են տեղեկացնում՝ Լոշմանովը գիշերային ակումբում «մի լավ խմել է», ծանոթացել եւ մտերմացել է մի քանի մերկապարուհիների հետ, որից հետո միասին գնացել են մերկապարուհու «Մուշ» թաղամասի բնակարան:
«Մի քանի օր այնտեղ մնալուց հետո, փողերը վերջացել են, իսկ այդ կինը ինչ-որ ձեւով տեղեկացրել է ոստիկաններին, թե կորած զինվորը այստեղ է՝ եկեք, տարեք»,- պատմեց ոստիկանության մեր աղբյուրը:
Լոշմանովին գտել են հայ իրավապահները:
Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ այսօր առավոտյան Լոշմանովն ազատ է արձակվել Շիրակի մարզի քննչական վարչությունից: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի օգնական Սոնա Տռուզյանը:
«Նա համարվել է անհետ կորած: Գտել են, որից հետո վերցվել է բացատրություն՝ պարզվել է, որ այսքան ժամանակ գտնվել է ծանոթի տանը եւ հանձնվել է զորամասի հրամանատարությանը: Նա ողջ առողջ է»,-ասաց Տռուզյանը:
Գյումրիում ոստիկանությունը շարունակում է ռուսական 102 ռազմաբազայից անհետ կորած զինծառայող ՌԴ քաղաքացի, 35-ամյա Դմիտրի Լոշմանովի որոնման աշխատանքները:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
«Այս պահին կատարվում են ակտիվ որոնողական աշխատանքներ, իսկ ՀՀ քննչական վարչությունում այդ կապակցությամբ նյութեր են նախապատրաստում»,- նշեց Կարեն Գաբրիելյանը՝ հաստատելով, որ իրենց ունեցած տեղեկությունների համաձայն, պայմանագրային զինծառայող Լոշմանովը եղել է առանց զենքի ու զինվորական համազգեստի:
«Մեր ունեցած տվյալներով եղել է քաղաքացիական հագուստով՝ առանց զենքի: Իսկ այս պահին այլ բան ասել չեմ կարող, քանի որ որոնողական աշխատանքները դեռ ընթացքի մեջ են»,-նշեց դատախազը՝ կոչ անելով գյումրեցիներին չանհանգստանալ:
«Անհանգստանալու առիթ ես չեմ տեսնում՝ անձը դուրս է եկել տանից՝ առանց զենքի ու համազգեստի»,-հավելեց Կարեն Գաբրիելյանը:
Ինչպես ավելի վաղ տարածել էր ոստիկանությունը՝ հիմք ընդունելով 102-րդ ռազմաբազայի հաղորդագրությունը՝ 3 օր առաջ Գյումրիի ռուսական 102 ռազմաբազայից անհետ կորած զինծառայողը ՌԴ քաղաքացի, 35-ամյա Դմիտրի Լոշմանովն է: Նրա անհետացման մասին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել ապրիլի 18-ին, ժամը 11.10-ին, թեև Լոշմանովը զորամասից գնումներ կատարելու նպատակով դուրս էր եկել դրանից 2 օր առաջ՝ ապրիլի 16-ին, ժամը 9.30-ի սահմաններում և չէր վերադարձել: Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ Լոշմանովը շուրջ 170 սմ հասակով, միջին կազմվածքով տղամարդ է: Հագին եղել է մոխրագույն մարզահագուստ, սև կիսաբաճկոն և սպորտային կոշիկներ:
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ապրիլի 18-ին վարույթ է ընդունել ԱԱԾ նախկին պաշտոնյաների մասնակցությամբ «Շենգենյան համաձայնության երկրների» մուտքի արտոնագրերի կեղծման վերաբերյալ քրեական գործը: Այս գործով դատավոր է նշանակվել Մնացական Մարտիրոսյանը: Այդ մասին հայտնում է Դատական տեղեկատվական համակարգը:
Այս քրեական գործով անցնում են ԱԱԾ սահմանապահ զորքերի պաշտոնյաներ, տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներ՝ ընդհանուր առմամբ 8 անձ, որոնց մի մասի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին, իսկ մյուս մասի նկատմամբ՝ գրավ:
Գլխավոր դատախազության հաստատած մեղադրանքի համաձայն, մեղադրյալներից մեկը տուրիստական «Վիգուել» գործակալության պետ Արուսյակ Մանասյանն է, որին մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ նա Ֆրանսիայում բնակվող` քննությամբ չպարզված Նաիրիի ծանոթ Կարեն Ենգոյանի կոմից անօրինական միգրացիայի կազմակերպմանն օժանդակելու դիտավորությամբ, 2016թ. մայիսին վերջինից նախապես տեղեկանալով, որ ՀՀ քաղաքացիներ Արմինե Պետրոսյանը և Ծաղիկ Փիլոյանը մտադրություն ունեն մշտական բնակության մեկնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, շահադիտական նպատակով, պատրաստակամություն է հայտնել օժանդակել նշված անձանց ուղևորության կազմակերպումը:
Հաջորդ մեղադրյալը «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ անվտանգության հերթափոխի պետ Միքայել Ղասաբօղլյանն է, որը ծանոթ լինելով Արուսյակի հետ ու նրանից տեղեկանալով, որ նրա տուրիստական ընկերություն դիմած հինգ քաղաքացիներ, Ղազախստանում Լատվիայի Հանրապետության դեսպանատնից ստացել են «Շենգենյան համաձայնության երկրների» մուտքի արտոնագրեր, սակայն ՂՀ տարածք մուտք չեն գործել և անձնագրերում սահմանահատման վերաբերյալ դրոշմակնիքներ չկան, նշված անձանց սահմանահատման ժամանակ ՀՀ ԱԱԾ սահմանապահ վերահսկողության աշխատակիցների կողմից խոչընդոտներ չառաջացնելու համար համաձայնվել է երեք դրվագով կատարել կաշառքի միջամտություն:
Մյուս մեղադրյալ պաշտոնյան ՀՀ ԱԱԾ սահմանային վերահսկողության ՍՎՍՋ «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի 1-ին հերթափոխի պետ Արամ Գրիգորյանն է, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տուրիստական գործունեությամբ զբաղվող «Վիգուել» ՍՊԸ տնօրեն Արուսյակ Մանասյանից, նրա տուրիստական ընկերության ծառայություններին դիմած հինգ քաղաքացիների անարգել ելքը Հայաստանից ապահովելու համար, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ անվտանգությամ հերթափոխի պետ Միքայել Ղասաբօղլյանի միջնորդությամբ, ստացել է կաշառք:
Այս գործով անցնող մյուս պաշտոնյան ԱԱԾ սահմանապահ զորքերի ՍՎԱՋ «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի պետ Սամվել Աղաջանյանն է, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր անմիջական ենթակայության տակ ծառայող Արամ Գրիգորյանից, նրա ներկայացրած անձանց օգտին իր լիազրությունների շրջանակում գործողություն կատարելու համար վերցրել է կաշառք:
Այս գործով մեղադրյալ է նաև տուրիստական գործունեությամբ զբաղվող Էդգար Նազարյանը, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շահադիտական նպատակով պատրաստակամություն է հայտնել կազմակերպել է Հայաստանում գտնվող և մշտական բնակության մեկնելու ցանկություն ունեցող Մերի Նավոյանի և ևս 31 քաղաքացիների անօրինական միգրացիան` Հայաստանից Գերմանիա:
Մեղադրանք է առաջադրվել նաև տուրիստական «Կոսմոս տուր» ընկերության տնօրեն Ալեքսան Մովսիսյանին: Ըստ մեղադրական եզրակացության, նա շահադիտական նպատակով պտրաստակամություն է հայտնել կազմակերպել Հայաստանում գտնվող Հայկ Կարապետյանի, Սուրեն Ստեփանյանի և Հովհաննես Իգիթյանի անօրինական միգրացիան` Հայաստանից Հոլանդիա:
Արմեն Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկացված լինելով որ իր ծանոթներ` Հովհաննես Իգիթյանի, Սուրեն Ստեփանյանի և Հայկ Կարապետյանի անարգել ելքը ՀՀ-ից ապահովելու համար` վերջիններիս անձնագրերում Ղազախստանի Հանրապետությունում մուտքի կնիք չլինելու պայմաններում ՂՀ տարածքում «Շենգենյան համաձայնության երկրների» մուտքի արտոնագիր ստանալու կապակցությամբ նախնական համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ԱԱԾ սահմանային վերահսկողության ՍՎՍՋ «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի 2-րդ հերթափոխի ավագ հսկիչ Արսեն Տավարածյանի հետ և երեք քաղաքացիներից յուրաքանչյուրի համար վերցրել է կաշառք:
ԱԱԾ պաշտոնյա Արսեն Տավարածյանը նույնպես անցնում է այս գործով՝ կաշառք վերցնելու մեղադրանքով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության /ՊՊԾ/ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 18 մեղադրյալի` նախկինում առաջադրված մեղադրանքները լրացվել են: Այսպես, քննությամբ հաստատված հանցավոր արարքների կատարման համար`
Մարտիրոս Հակոբյանին, Թորոս Թորոսյանին, Սերգեյ Կյուրեղյանին և Գևորկ Իրիցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով,
Վարդան Գերավետյանին, Արայիկ Հակոբյանին և Հովհաննես Վարդանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,
Արթուր Մելքոնյանին և Թաթուլ Թամրազյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,
Արամ Մանուկյանին և Հովհաննես Հարությունյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Տիգրան Մանուկյանին և Արթուր Սողոմոնյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,
Գառնիկ Հովակիմյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,
Արամ Հակոբյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով,
Մանվել Աթոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 35-235-րդ հոդվածի 3-րդ մասով, 35-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով
Վարդգես Գևորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին, 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 34-235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 268-րդ հոդվածի և 365-րդ հոդվածների 1-ին մասերով:
Վարույթն իրականացնող մարմինը վերը նշված մեղադրյալների նկատմամբ քրեական գործն անջատել և մեղադրական եզրակացություն կազմելու համար հավաքված ապացույցները բավարար համարելով` այդ մասին հաղորդել է մեղադրյալներին, պաշտպաններին, դատավարության մյուս մասնակիցներին:
Քրեական գործով մյուս մեղադրյալների և կազմակերպված խմբի կողմից կատարված հանցագործության մյուս դեպքերի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Երեկ Գյումրու Մուշ թաղամասում հայ ոստիկանները ռուս սպաների հետ համատեղ թակում էին բնակելի շենքերի տների դռները՝ ցույց տալով 102-րդ ռազմաբազայի զինծառայողներից մեկի լուսանկարը ու հետաքրքրվելով՝ արդյո՞ք չեն տեսել նրան այդ տեղանքում։
Ոստիկանությունից հաջողվեց ճշտել, որ 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունն ոստիկանության «Մուշ» բաժին հաղորդում է ներկայացրել, որ ամսի 16-ին, ժամը 9․30 սահմաններում պայմանագրային զինծառայողը դուրս է եկել իր բնակության վայրից՝ հանրակացարանից ու չի վերադարձել։
Ըստ ռազմաբազայի՝ Գյումրու ոստիկանությանը ներկայացրած հայտարարության, նա եղել է քաղաքացիական հագուստով, առանց զենքի։ Թեև Մուշ թաղամասի բնակիչներ մոտ արդեն իսկ տագնապ է սկսվել, թե նա զինված է։
Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների` 102-րդ ռազմաբազայի զինծառայողների անունը Դմիտրի Լոշմանով է:
***
Ըստ ոստիկանության՝ քաղաքացի, 35-ամյա Դմիտրի Լոշմանովը ապրիլի 16-ին, ժամը 9.30-ի սահմանում, դուրս է եկել զորամասից գնումներ կատարելու նպատակով եւ չի վերադարձել:
Դմիտրի Լոշմանովի արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 170 սմ, միջին կազմվածքով, հագին եղել է մոխրագույն մարզահագուստ, սեւ կիսաբաճկոն եւ սպորտային կոշիկներ։
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ որեւէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մուշի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, /0312/ 5-85-54, 3-18-61, 093-32-39-80 հեռախոսահամարներով։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.