29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այս գիշեր սրբապղծության հերթական դեպքն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք Գետարգել (նախկին Սմո) գյուղի գերեզմանոցից գողացել են այնտեղ հուղարկավորված, ավելի քան 20 տարվա զինվորական, 2015 թվականին 37 տարեկան հասակում մահացած Ստեփան Անդրեասյանի գերեզմանի մոտ գտնվող 3 եղևնիները և 8 վարդի թուփ:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում մահացածի հարազատներն ասում էին. «Առավոտը գերեզմանատան աշխատողները զանգել են, ասել, որ երեկ եղևնիները տեղում էին, սակայն առավոտյան նկատել են, որ չկա: Մեր հերոսը 20 տարի ծառայել է բանակում, կոչումով մայոր էր, բայց բանակում ձեռք բերած հիվանդությունը ճակատագրական եղավ նրա համար: Գրեթե ամեն օր դույլով ջուր էինք բերում, որպեսզի ջրենք եղևնիները, սակայն ստահակները գիշերը արել են այն, ինչը դուրս է մարդկային երևակայության սահմաններից: Ի՞նչ աստիճանի մարդ պետք է դաժան լինի, որ ոտնձգություն կատարի շիրիմների նկատմամբ: Այս սև գործի հեղինակը ոչ թե եղևնի է գողացել, այլ մարդ է սպանել»:
Կատարված սրբապղծության մասին մահացածի հարազատները պատրաստվում են դիմել ոստիկանության Կոտայքի բաժին՝ հուսալով, որ հանցագործությունը կբացահայտվի:
Առավոտ-ը գրում է․
Այսօր եղանք Գյումրու Բուլվարային թաղամասում, որտեղ երկու օր առաջ ժամը 17.00-ի սահմաններում տեղի էր ունեցել պայմանագրային ռուս զինծառայող, 21-ամյա Դմիտրի Յալպաևի դաժան սպանությունը: Թաղի բնակիչները ցնցված էին այս դեպքից, դեռ ուշքի չեն գալիս: Անմիջական ականատեսներից մեկն էլ՝ «Շիրակջրմուղի» աշխատակից Սամվելը, որին պատկանող գրախանութի տակ տեղի էր ունեցել սպանությունը, բնակիչների փոխանցմամբ, դեպքից հետո տանը հիվանդ պառկած է, շատ վատ է զգում:
«Արգո» խանութի հարևանությամբ գտնվող գրախանութի տակ, որտեղ սպանել էին Դմիտրիին, թարմ ծաղիկներ, խաղալիք ու մոմեր էին դրված: Մեր՝ այնտեղ գտնվելու պահին կանգնեց մի ավտոմեքենա, որից դուրս եկան երկու ռուս կանայք՝ թարմ ծաղիկներ բերելով: Նրանք մեզ հետ զրույցում նշեցին, որ անձամբ ճանաչում էին Դմիտրիին, նա ոգելից խմիչքների նկատմամբ սեր չունեցող, օրինապահ զինվորական էր: Ռուս կանայք ասացին, որ սպանության տարբեր վարկածներ են լսել, սակայն չեն ուզում մանրամասնել: Նշեցին միայն, որ իրենց կարծիքով սա «պրովոկացիա է, հայ-ռուսական հարաբերությունները խառնելու միջոց»:
Փոխարենը որոշ մանրամասներ փոխանցեցին թաղի բնակիչները: Ստեփան Գրիգորյանը, որը թոշակառու է, տաք օրերին ամբողջ օրը կանգնած է Կուրսկի անվան բարեկամության պուրակի մոտակայքում ու ծանոթ է թաղի անցուդարձին, դեպքին ականատես չի եղել: Նա հասել է այն պահին, երբ շտապօգնության մեքենան կանգնել է, Դիման էլ հոգին է տվել: Նա լսել է, որ Դմիտրին «Արգո» խանութի դիմաց տեղադրված սուրճ պատրաստող սարքից սուրճ է վերցրել, այն ձեռքը բռնած՝ ամենայն բավականությամբ ուղևորվել է դեպի մոտակայքում տեղակայված զորամաս:
«Արգո» խանութից մի քանի քայլ առաջ շարժվելով՝ վրա է հասել հոգեկան խնդիրներ ունեցող երիտասարդը ու դանակով հարվածել զինվորականի պարանոցին: Դմիտրին փորձել է իր պարանոցից հանել դանակը, սակայն ձեռքը պահած դանակին՝ ընկել է: Դմիտրիին խփողը, տեսնելով, որ շուրջբոլորը իրար են խառնվել, փախուստի է դիմել, վազել է դիմացի նեղ փողոցներից մեկով (տես լուսանկարում), սակայն «Արգո» խանութի առաքիչներից մեկը, վազել է հետևից, կարողացել է հասնել, գետնին գցել նրան ու պահել:
Հայաստանի և Ռուսաստանի՝ ազգությամբ հայ երկքաղաքացուն Կոլումբիայում հաջողվել է փախչել իրեն պատանդ պահող զինյալներից՝ զինաթափելով նրանցից մեկին, կրակ բացելով ու վիրավորելով վեցին: Այդ մասին, France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ, հաղորդել է Կոլումբիայի «Ազգային ազատագրման բանակ» (ELN) ձախ խմբավորումը:
Ապստամբները տղամարդուն, որին ներկայացնում են որպես Արսեն Լևոնի Ոսկանյա(ն), տեղափոխում էին երկրի Չոկո շրջան, իրենց պնդմամբ՝ ազատ արձակելու, սակայն նա ինքն է փախուստի դիմել: Ըստ զինյալների՝ Ոսկանյանը նույնպես վիրավորվել է, և հայտնի չէ, թե որտեղ է նա այժմ:
ELN-ի հաղորդմամբ՝ Ոսկանյանը գերեվարվել էր նոյեմբերին, երբ թունավոր գորտեր էր որսում վաճառելու համար: Զինյալները, խմբավորման հավաստմամբ, պատրաստվում էին ազատ արձակել նրան Ռուսաստանի դեսպանատան հորդորով և հանձնելու էին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին:
Թեև Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը ELN-ին կոչ է արել վերջ տալ փրկագին կորզելու համար առևանգումներին, նա խմբավորման հետ խաղաղ բանակցությունների առաջին փուլը սկսել է փետրվարին, իսկ ապրիլի 6-ին ականազերծման պիլոտային նախագիծ սկսելու համաձայնություն է ձեռք բերվել, նշում է France-Presse-ը:
«Ազգային ազատագրման բանակը» Կոլումբիայում ակտիվ գործող վերջին ձախ խմբավորումն է կառավարության և ավելի խոշոր «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի» միջև խաղաղ համաձայնության կնքումից հետո:
Ապրիլի 23-ին երևանյան խանութներից մեկում «Ադրբեջանի արտադրանք» գրությամբ արկղերի մեջ խնձորների լուսանկարը, այնուհետև՝ տեսանյութը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում: Ոմանք պնդում են, թե միայն դավաճանները կարող են ադրբեջանական արտադրության խնձոր ներկրել Հայաստան և վաճառել: Օգտատերերից շատերն էլ մեղադրում էին պատկան մարմիններին, որ թույլ են տվել նման մթերք հայտնվի հայաստանյան շուկայում:
Այս առթիվ ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ (ՍԱՊԾ) Նվարդ Առաքելյանը պարզաբանել է, որ ՍԱՊԾ-ն ծանոթ է բարձրացված խնդրին, և իրենց մասնագետներն արդեն զբաղվում են դրանով, հաղորդում է Aysor.am-ը:
«Այդ տեղեկության տարածումից անմիջապես հետո ամբողջ օրվա ընթացքում ՍԱՊԾ-ի մասնագետները շրջայց են կատարել խանութներով, որի արդյունքները ավելի ուշ կներկայացվեն», — ասել է Առաքելյանը:
Վերջերս Թուրքիայից Հայաստան էին ներկրվել նաև Karabax գրությամբ լոլիկներ: Ավելի ուշ Պետական եկամուտների կոմիտեին տեղեկացրել էր, որ սահմանին կանխվել է Karabax մակնշմամբ արկղերով մոտ 50 կիլոգրամ լոլիկի և վարունգի ներկրումը հանրապետություն: Ըստ աղբյուրի՝ օրինախախտը գյուղմթերքը փորձել է տեղափոխել խնձորով ծածկված արկղերում:
Գյումրու շտապօգնության կայանի աշխատակիցներից այսօր ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրու Բուլվարային թաղամասում «Արգո» վաճառատան դիմաց հայտնաբերվել է ռուսաստանցի զինծառայողի դի՝ մարմնական վնասվածքներով: Ահազանգի հիման վրա դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներն ու քննչական խմբի անդամները պարզել են, որ մահացածը հանդիսանում է ՌԴ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, 1996 թվականին ծնված Դմիտրի Յալպաևը՝ պարանոցի շրջանում կտրող–ծակող գործիքից ստացած վնասվածքներով:
Կան նախնական տեղեկություններ, որ խանութի տարածքում Յալպաևի ու ՀՀ մի քաղաքացու միջև վիճաբանություն է ծագել, որն էլ ավարտվել է դժբախտ դեպքով: Դեպքի վայրում աշխատող իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այս վարկածը չհերքեցին՝ նշելով, թե կատարվում են համապատասխան աշխատանքներ՝ ռուսաստանցի զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար: Հայ իրավապահներից բացի դեպքի վայրում էին նաև 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունից ներկայացուցիչներ: Լրագրողների հետ զրույցում Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը նշեց, որ կա կասկածյալ, վերջինս ձերբակալվել է ու նախնական տեղեկություններով ՀՀ քաղաքացի է:
Ներկայումս ընթանում են օպերատիվ հետախուզական աշխատանքներ: «Նշվածի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՔՕ 104 հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն, այս պահին, վստահեցնում եմ, կատարվում են ակտիվ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողություններ: Այս պահին դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում են քննչական ակտիվ գործողություններ: Կա կասկածյալ, բերման ենթարկված անձ, ում հետ կատարվում են օպերատիվ-հետախուզական աշխատանքներ»,- նշեց ՇՄ դատախազը:
Նովոսիբիրսկի դատարանը պարտավորեցրել է քաղաքային ծննդատանը՝ փոխհատուցել 29-ամյա աղջկա կուսաթաղանթը չկանխամտածված կերպով պատռելու համար։ Ստուգվելուց առաջ աղջիկը գինեկոլոգին զգուշացրել էր, որ դեռ կույս է, սակայն բժկուհին այդ պահին անձնական պատճառներով հուզված է եղել, և նրա ձեռքը դողացել է։
Այժմ, դատարանի որոշմամբ, կլինիկան պարտավոր է մոտ 800 դոլար վճարել աղջկան՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։ Իսկ բժիշկ-գինեկոլոգը ինքնակամ ազատվել է աշխատանքից։
Այսօր՝ ապրիլի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում Ջանիբեկյան-Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում բախվել են Opel Astra մակնիշի 34 RA 022 Nissan Patrol մակնիշի У 835 CP-123 համարանիշի և Opel Zafira մակնիշի 34 ZQ 976 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել են:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 7, թիվ 16 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Փրկարար ծառայության կապիտան Դավիթ Մուրադյանի, նույն կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչ, Փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:
Վիրավորներին Opel Astra-ի միջից դուրս են բերել քաղաքացիները, հետո արդեն դեպքի վայր ժամանած փրկարարները: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանն ու Երևանի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը դեպքի վայրից մեկնել են հիվանդանոց՝ պարզելու տեղափոխվածների ինքնությունը։
Փաստի առթիվ Գ. Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներն են՝ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 37 շենքի բնակիչ, 29-ամյա Հարություն Հարությունյանը, Երևան քաղաքի Շինարարների փողոցի 24 շենքի բնակիչ, 30-ամյա Վահան Արշակյանը և Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ, 32-ամյա Վանիկ Գասպարյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Opel Zafira-ն վարել է Երևան քաղաքի Ավան 7-րդ փողոցի բնակիչ, 51-ամյա Լևոն Ղազարյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Nissa Patrol-ի վարորդի ինքնությունը ով դեպքի վայրից հեռացել է:
Ermenihaber.am-ի տեղեկացմամբ՝ Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը Օսմանյան Կայսրությունում հայերի տեղահանության մասին օրենքի հետևանքներն ուսումնասիրելու դիմում է ներկայացրել մեջլիսի ղեկավարությանը: Այս մասին տեղեկացնում է հայկական «Ակօս» շաբաթաթերթը:
«Ժամանակավոր տեղահանության օրենք»-ը ընդունվել էր 1915 թվականի մայիսի 27-ին և ուժի մեջ էր մտել նույն թվականի հունիսի 1-ին «Takvim-i Vekâyi» պաշտոնաթերթում տպագրվելուց հետո:
Փայլանը պահանջել է ուսումնասիրել այդ ժամանակարշրջանի կառավարության և պետական պաշտոնյաների պատասխանատվության հարցը և տեղահանության հետևանքների մինչև օրս շարունակվող ազդեցությունը:
Փայլանը դիմումի մեջ ընդգծել է, որ «Ժամանակավոր տեղահանության օրենք»-ի ընդունումից հետո Օսմանյան Կայսրությունում բնակվող հայ բնակչությունը ենթարկվել է տեղահանման, բացի այդ այն հայերի, ասորիների, քաղդեացիների, եզդիների և հույների կոտորածի պատճառ է դարձել: Ըստ Փայլանի՝ չնայած 102 տարի է անցել, բայց վերոնշյալ օրենքի հետևանքները Թուրքիայի ազգային մեծ ժողովի կողմից չեն ուսումնասիրվել:
Փայլանը նշել է, որ տեղահանության մասին օրենքի պատճառով բազաթիվ մշակութային արժեքներ ու անշարժ գույք բռնազավթվել է կամ էլ առգրավվել է պետության կողմից :
«Այս օրենքի հարցում որևէ շահարկում կանխելու, «ճշմարտության» բացահայտմանը նպաստելու, ապագա սերունդների՝ Թուրքիայում ազատության և խաղաղության մեջ համատեղ ապրելու հնարավությունն ապահովելու նպատակով, առաջարկում եմ, որ խորհրդարանը ուսումնասիրություն սկսի՝ համաձայն Սահմանադրության 98-րդ, ներքին կանոնադրության 104-րդ և 105-րդ հոդածների»,-ասել է հայ պատգամավորը:
Ջրվեժ թաղամասում 35-ամյա տղամարդու սպանության գործով երեկ հայտնի դարձավ, որ հետախուզում է հայտարարվել 17-ամյա տղայի նկատմամբ:
Սպանությունը տեղի է ունեցել ապրիլի 11-ին, տղամարդու դին հայտնաբերվել էր կրծքավանդակի առաջային և հետին մասում կտրած-ծակած վնասվածքներով, կարճ ժամանակ անց ձերբակալվեց 42-ամյա մի կին, ով վարձակալական հիմունքներով բնակվել էր այդ տանը։
Սպանությունը տեղի էր ունեցել կնոջ կողմից վարձակալված բնակարանում, ում հյուրընկալվել էր տղամարդը, իսկ կասկածյալն էլ կնոջ անչափահաս որդին է, ում 18 տարին պետք է լրանա ամռանը։
Մեր տեղեկություններով, տղայի ծնողներն ամուսնալուծված են, սակայն տղան և քույրը բնակվել են հոր հետ, իսկ նրանց մայրը առանձին է ապրել՝ վարձով։
Մորը տեսակցելու նպատակով երեխաները ժամանակ առ ժամանակ այցելել են նրան, սակայն ո՞վ իմանար, որ դեպքի օրը տղայի համար մորը տեսության գնալը՝ ճակատագրական կլինի:
Դեպքի օրը մայրն իմացել է, որ տղան գալու է իր մոտ ու հենց ինքն էլ նրան էր տվել տան բանալիները։ Գնալով մոր տուն՝ տղան վերջինիս հայտնաբերում է ալկոհոլի ազդեցության տակ և ոչ միայնակ:
Տեսարանն անշուշտ հաճելի չի եղել և թերևս այս ամենն էլ պատճառ է հանդիսացել վիճաբանության, ինչի ժամանակ տղայի մոր ընկերը հարվածել է նրան, որին տղան պատասխանել է դանակի հարվածով:
Արդյունքում կա զոհ և 17-ամյա երիտասարդի ճակատագիրը խեղվեց։ Առերեւույթ գործ ունենք հանցագործության հետ. Տեղի է ունեցել սպանություն եւ, իհարկե, քրեաիրավական գնահատական պետք է տրվի, իսկ տղայի ճակատագրի խեղման համար ո՞վ պետք է պատասխան տա:
Հարգելով անձի մասնավոր կյանքի իրավունքը և չշտապելով որևէ մեկին մեղադրել տեղի ունեցածում, սակայն չենք կարող չնշել, որ տեղի ունեցածը խուլիգանական և այլ հանցավոր արարքի հետևանք չէ. տղան երեկոյան գնացել է մոր տուն, ով գիտեր, որ նա գալու է եւ հայտնվել մի իրավիճակում, որն ավարտվել է սպանությամբ։
Վերաքննիչ քրեական դատարանը այսօր մերժեց ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանքի վերաբերյալ բողոքը, և վերջինս կմնա կալանքի տակ։ Այդ մասին քիչ առաջ հայտարարեց Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը։ Նա նշեց, որ այսօր Սամվել Բաբայանը որոշման հրապարակմանը ներկա չէր։ Հիշեցնենք՝ Հայաստան Վրաստանից «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել էին երեք անձ, որոնցից հայտնի են միայն երկուսը՝ Սամվել Բաբայանը և նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.