29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Ռուսաստանում օրենսդրական հերթական փոփոխությունը լուրջ խնդիրներ է ստեղծել արտագնա աշխատանքի մեկնողների համար: «Ժողովուրդ» օրաթերթը ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներից դժգոհություն ստացավ առ այն, որ երթևեկության կանոնների փոփոխության արդյունքում նրանք, ովքեր ունեն օտարերկրյա վարորդական իրավունք, չեն կարող զբաղվել այնպիսի ձեռնարկատիրական գործունեությամբ, որն ուղղակիորեն կապված է տրանսպորտային միջոց վարելու հետ: Այս փոփոխությունները ուժի մեջ են մտնելու հուլիսի 1-ից, և օտարերկրյա, այդ թվում` ՀՀ վարորդական իրավունք ունեցող անձինք չեն կարող աշխատել որպես վարորդ:
Նրանք ստիպված են Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատելու համար որակավորում ստանալ` Ռուսաստանի ճանապարհային երթևկության անվտանգության պետական տեսչությունից՝ քննություն հանձնելով: Հայտնի է, որ արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների մի մասն էլ զբաղվում է տաքսի կամ հասարակական տրանսպորտ վարելով, ասել է, թե նրանց համար լրացուցիչ խոչընդոտներ են առաջ գալիս: Մինչդեռ ԵՏՄ անդամագրվելիս շարունակ խոսվում էր ինչ-ինչ գործընթացների ու ինտեգրացիայի դյուրինության մասին»,–գրում է թերթը։
«Ժողովուրդ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Ապրիլի 25–ին պաշտոնապես հայտարարվեց, որ Տամբովի բանտից Հայաստան կարտահանձնվի 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանը:
«ՀՀ իշխանությունները, Արդարադատության նախարարությունը հետեւողական ջանքեր են գործադրել դատապարտյալի փոխանցման խնդրի լուծման ուղղությամբ եւ ներկայում Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան փոխանցելու հարցում ֆինանսական պարտավորությունների առկայության խոչընդոտը վերացված է»,– ասել էր արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը:
«Փաստի» հավաստի աղբյուրների վկայությամբ, սակայն, Հրաչյա Հարությունյանին ոչ թե արտահանձնում են, այլ փոխանակում` Հայաստանի ՔԿՀ–ներից մեկում իր պատիժը կրող ՌԴ քաղաքացու հետ:
«Փաստ»
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի կողմից պատիժը կրելու ընթացքում խարդախությամբ քաղաքացիներից հափշտակություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է խարդախության մի քանի տասնյակ դրվագ, պարզվել կատարված հափշտակությունների մեխանիզմը, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ հափշտակության մի շարք դեպքեր դատապարտյալն իրականացրել է ազատության մեջ գտնվող մեկ այլ քաղաքացու հետ միասին։
Նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 7-ի դատավճռով ազատազրկման դատապարտված Ս.Դանիելյանը ՔԿ հիմնարկում պատիժ կրելու ընթացքում նախնական համաձայնության է եկել Երևան քաղաքի բնակիչ Ռ.Արզունյանի հետ՝ մի շարք քաղաքացիներից խաբեությամբ հափշտակություններ կատարելու վերաբերյալ:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ դատապարտյալը ՔԿՀ-ում իր կողմից ապօրինի օգտագործվող հեռախոսահամարների միջոցով զանգահարել է «List.am» ինտերնետային կայքում տարբեր ապրանքների, մասնավորապես’ բջջային հեռախոսների, համակարգիչների և այլ տեխնիկական սարքերի հայտարարություններ տեղադրած անձանց, ներկայացել որպես տարբեր ընկերությունների տնօրեն կամ սեփականատեր՝ մտացածին անուն-ազգանուններով, և պատրաստակամություն հայտնել գնել ապրանքը՝ որպես իր ընկերության աշխատակից կամ առաքիչ Ռ.Արզունյանի կողմից գումարը կանխիկ, ինչպես նաև անկանխիկ վճարելու պայմանով։
Հանցավոր մտադրություններն ի կատար ածելու համար հեռախոսակապ է հաստատել տաքսի ծառայություններ մատուցելու վերաբերյալ նույն կայքում հայտարարություններ տեղադրած անձանց հետ և բարձր վարձատվություն տալու կեղծ խոստմամբ առաջարկել ապահովել իր ենթադրյալ ընկերության աշխատակից Ռ.Արզունյանի տեղաշարժը Երևան քաղաքում: Ռ.Արզունյանը հիշյալ անձանց ավտոմեքենաներով Ս.Դանիելյանի կողմից պայմանավորվածության արդյունքում Երևան քաղաքի տարբեր հասցեներում հանդիպել է տուժողներին, վերջիններից ձեռք բերել վերը թվարկված ապրանքները՝ գումարը վճարելու պայմանով, և խաբեությամբ հափշտակել դրանք:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ նման եղանակով՝ խարդախությամբ հափշտակություն է կատարվել 48 քաղաքացուց։
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ս.Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով (9 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (16 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերով (4 դրվագ),178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (17 դրվագ) և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ):
Ռ.Արզունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (14 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (17 դրվագ) և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Զոհված ազատամարտիկ Կնյազ Համբարձումյանի կինը, որն անօրինական Շուշիից եւ Սիսիանից 20 տարի շարունակ թոշակ է ստացել, դատապարտվել է 4 տարվա պայմանական ազատազրկման:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Վալյա Հ.-ն 1994թ. Շուշիի զինկոմիսարիատում հաշվառվել է որպես զոհվածի այրի եւ օրենքով սահմանված կարգի համաձայն նույն թվականի ապրիլից մինչեւ 2016թ. օգոստոսի 1-ը ստացել թոշակ:
Վալյա Հ.-ն 1994 թվականին տեղափոխվել եւ բնակվել է Սիսիան քաղաքում: Թաքցնելով Շուշի զինկոմիսարիատից թոշակ ստանալու վերոնշված փաստը՝ 1997 թվականին Սիսիանի զինկոմիսարիատ է ներկայացրել իր եւ Կնյազ Համբարձումյանի ամուսնության վկայականը, սահմանված ձեւի տեղեկանքը, որոնց հիման վրա նույն թվականի օգոստոսին նույնպես հաշվառվել է որպես զոհվածի այրի, նրան նշանակվել է ամսական 40 հազար 800 ՀՀ դրամ թոշակ: Կինը մինչեւ 2017թ. հունվարը շարունակաբար ստացել է թոշակ եւ պարգեւավճար՝ պետությանը պատճառելով ավելի քան 11 մլն դրամի նյութական վնաս:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վալյա Հ.-ին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտել 4 տարվա ազատազրկման: Դատարանը որոշել է նրա պատիժը պայմանականորեն չկիրառել: Միեւնույն ժամանակ դատարանը բավարարել է Սյունիքի մարզի դատախազության ներկայացրած քաղաքացիական հայցը: Վալյա Հ.-ից հօգուտ պետական բյուջեի բռնագանձվելու է շուրջ 12 մլն դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:
Յուրաքանչյուր տարի պետությունը հատուկ բյուջե է հաստատում՝ որոշակի խումբ մարդկանց մահվան դեպքում միանվագ կարգով 200.000 դրամ թաղման նպաստ նշանակելու համար: Նպաստը նշանակում է ԱՍՀՆ Սոցիալական ապահովության պետական ծառայությունը:
Նպաստի այս տեսակը տրամադրվում է բացառապես հուղարկավորությունը կատարած անձին և միայն մեկ կարևոր փաստաթղթի՝ մահվան վկայականի առկայության դեպքում:
Որ անձանց մահվան դեպքում նշանակվում մահվան նպաստ…
- կենսաթոշակառուի մահվան դեպքում
- հաշմանդամություն ունեցող անձի մահվան դեպքում, երբ հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` 3 ամսվա ընթացքում չի ներկայացել փորձաքննության և այդ ընթացքում մահացել է
- հաշմանդամ ճանաչված այն անձին, ով բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի (ԲՍՓ) կողմից ճանաչվել է հաշմանդամ, բայց նպաստը ստանալու համար չի դիմել և մահացել է հաշմանդամ ճանաչվելու օրվանից հետո` 3 ամիսների ընթացքում
- ծառայությունից սահմանված կարգով արձակված, ինչպես նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված և կենսաթոշակի իրավունք ձեռք բերած, սակայն կենսաթոշակ նշանակելու համար չդիմած և ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց կամ հաշմանդամ ճանաչվելուց հետո` 6ամսվա ընթացքում, մահացած նախկին զինծառայողի մահվան դեպքում:ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- Սոցիալական պաշտպանության հաստատությունում բնակվող նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստ չի վճարվում, եթե հուղարկավորությունը կատարում է այդ հաստատությունը:
Իհարկե, նպաստը նշանակելու համար պարտադիր պայման է, որ նպաստառուն մահացած լինի Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես նաև հուղարկավորությունը կատարված լինի այստեղ:
Ի՞նչ ժամկետներում է դիմում ներկայացնել ՍԱՊԾ
Հուղարկավորություն կատարած անձը գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ԱՍՀՆ Սոցիալական ապահովության ցանկացած տարածքային կենտրոն կարող է ներկայացնել անձի մահվանից հետո մինչև 6 ամսվա ընթացքում: 6 ամիսը բաց թողնելու դեպքոււմ ՍԱՊԾ-ն մերժում է հուղարկավորությունը կատարած անձի դիմումը և այլևս պարտավորություն չի ունենում փոխհատուցել մահվան ծախսերի համար նախատեսված միանվագ նպաստը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
եթե նպաստը չի վճարվել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով, ապա այն վճարվում է առանց 6-ամսյա ժամկետի սահմանափակման:
Նշենք, որ 2016-ի կառավարությունը որոշում ընդունեց, համաձայն որի կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը պետք է վճարվեր նաև անկանխիկ եղանակով՝ դիմումն ու համապատասխան փաստաթղթրը ներկայացնելուց հետո 5 աշխատաքային օրվա ընթացքում: Միանվագ գւոմարը կարող են ստանալ նախարարության հետ համապատասխան համաձայնագիր կնքած ցանկացած բանկից: Թաղման նպաստը արդեն վճարվում է և անկանխիկ և կանխիկ եղանակով` նշանակելու օրվան հաջորդող ամսվա կենսաթոշակների վճարման համար սահմանված ժամկետից ոչ ուշ:
Ներկայացվող Փաստաթղթեր…
Թաղման նպաստ ստանալու համար անձը ներկայացնում է՝
- դիմումը
- անձը հաստատող փաստաթուղթ
- սոցիալական ապահովության քարտ
- մահվան վկայականը և դրա պատճենը
- Հաշմանդամության ժամկետը լրացած և վերափորձաքննության չներկայացած անձի մահվան դեպքում, բացի նշված փաuտաթղթերից, ներկայացվում է նաև բժշկաuոցիալական փորձաքննություն իրականացնող իրավաuու պետական մարմնի տված տեղեկանքը մահացած անձի` վերափորձաքննության չներկայանալու մաuին:
Ռուսաստանում 18 մարդու կյանք խլած ողբերգական վթարից հետո մոտ 4 տարի ՌԴ Տամբով քաղաքի ՔԿՀ-ում պատիժը կրող հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի արտահանձնման համար ՀՀ-ն ՌԴ-ին է փոխանցել այն գումարը, որը տուժածները պահանջում էին. խոսքը 18 միլիոն ռուսական ռուբլու (ավելի քան 153 միլիոն դրամ-խմբ) մասին է, գրում է «Հայկական ժամանակը»։
Այս մասին հայտնել է Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը:
Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը տեղեկացրել էր, որ «ՀՀ իշխանությունները, արդարադատության նախարարությունը հետևողական ջանքեր են գործադրել դատապարտյալի փոխանցման խնդրի լուծման ուղղությամբ և ներկայում Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան փոխանցելու հարցում ֆինանսական պարտավորությունների առկայության խոչընդոտը վերացված է»:
Փոխնախարարը նաև հիշեցրել է, որ Մոսկվայի Տրոիցկի շրջանային դատարանի 2014 թվականի օգոստոսին կայացված դատավճռով ճանաչվել էր քաղաքացիական հայցվորների հայցային պահանջներ ներկայացնելու իրավունքը: Վ. Քոչարյանի խոսքով՝ Հարությունանի դեմ ներկայացված ֆինանսական փոխհատուցման պահանջը չկատարելը արգելք էր հանդիսանում դատապարտյալի փոխանցման համար:
Հրաչյա Հարությունյանի տեղափոխման ժամկետների մասին ԱՆ փոխնախարարը վաղ է համարել խոսելը:
«Պարզվում է՝ ՀՀ ԱԳՆ-ն վերջերս տեղեկանք է տրամադրել հանցանք կատարելու համար հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն՝ «հիմնավորելով», թե նա իրավունք ունի դուրս գալ երկրից, եւ այդպես քաղաքացին փորձել է հայտնվել ԱՄՆ-ում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ քաղաքացին Երեւանի բնակիչ Արսեն Հակոբյանն է եղել, որը հետախուզման մեջ է գտնվել ՌԴ իրավապահ մարմինների կողմից՝ գողություն կատարելու մեղադրանքով: Հայաստանում հայտնվելուց հետո նա 2016 թվականի օգոստոսին ԱԳՆ-ից կարողացել է փաստաթուղթ ստանալ, որ իբր հետախուզման մեջ չէ, եւ ճողոպրել է:
Իսկ թե արտաքին գործերի նախարարության կոնկրետ որ աշխատակցից ինչպես է Արսեն Հակոբյանը տեղեկանք ձեռք բերել, այդպես էլ քննչական մարմինները գաղտնի են պահում»:
«Ժողովուրդ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
ԱՊՊԱ (ավտոտրանսպորտային պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) պայմանագրում կատարվել է խայտառակ փոփոխություն, որի մասին պատշաճ չի իրազեկվում։
Ստորև ներկայացված են հին և նոր համաձայնեցված հայտարարագրի կետերը, որը սահմանված է օրենքով և համարվում է իրավաբանական փաստաթուղթ, որի կետերին պետք է ենթարկվեն թե՛ վարորդները և թե՛ ապահովագրական կազմակերպությունները։ Իսկ նոր պայմանագրում կատարված փոփոխությունը շատ վարորդների համար դեռ գլխացավանք կդառնա, եթե այն փոփոխության չենթարկվի։
Հիմա ավելի մանրամասն ներկայացնեմ վտանգավոր փոփոխությունը։ Եթե ուշադրություն դարձրեցիք, պայմանագրի 2-րդ կետի «բ» ենթակետում, նախկինում գործող 200.000 ՀՀ դրամ թիվը, ճարպիկ նախաձեռնությամբ վերածվել է 0 (զրո) ՀՀ դրամի, որն իր հերթին ասում է, որ եթե համաձայնագիրը լրացվել է ապահովագրական ընկերության համաձայնությամբ, ապա ապահովագրական ընկերությունը իրավունք չունի ձեզ փոխհատուցել 0 դրամից ավել գումար, անկախ վնասի չափից։
Հին տարբերակ՝
Նոր տարբերակ՝
Փորձեցի ճշտել ԱՊՊԱ ընկերություններից` ի՞նչ ծուղակ է սա, և ինչպե՞ս է իրավաբանորեն պարզաբանվում «համաձայնություն» բառը։ Ինձ պատասխանեցին, որ կետի հեղինակը իրենք չեն, այլ «Հայաստանի ապահովագրողների բյուրոն», և հայավարի սկսեցին հանգստացնել, որ իրենք այդ կետը չեն կիրառում, և իմ պնդմանը, որ իրավաբանական փաստաթղթում չի լինում «չենք կիրառում» արտահայտություն, և որ դա նույնքան հավասարազոր կետ է, որքան մնացած կետերը, ինձ հղում արեցին դեպի «Հայաստանի ապահովագրողների բյուրո»։
«Հայաստանի ապահովագրողների բյուրոյի» կայքից ինձ համար պարզեցի, որ ղեկավար կազմի զգալի մասը հենց ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ են։ Ինչևէ, զանգեցի և փորձեցի ճշտել այդ չարաբաստիկ կետի առկայության, փոփոխության պատճառը։
«Հայաստանի ապահովագրողների բյուրոյից» ինձ պատասխանեցին, որ այդ կետի հեղինակը կառավարությունն է, որ պետք է հանվեր, բայց, չգիտեն ինչ պատճառով, որոշվել է թողնել։ Եվ նորից հայավարի սկսեցին համոզել, որ պրակտիկայում ապահովագրական կազմակերպություններն այդ կետը չեն կիրառում։ Իսկ իմ այն դիտարկմանը, որ եթե այդ կետը չպետք է կիրառվի, ապա հանեք, ինձ ցույց տվեցին ցրելու ամենալավ ճանապարհը՝ գրավոր դիմում/բողոք գրեք։
Հարգելի՛ վարորդներ, իրազեկվա՛ծ եղեք այդ կետի մասին և հիշեք, որ ո՛չ ապահովագրական, ո՛չ բյուրոյի և ո՛չ էլ նրանց իրավաբան աշխատակիցների մեկնաբանությունը չի կարող բեկել օրենքով նախատեսված՝ պայմանագրով կնքված կետը:
Բաց նամակ—դիմում՝
Խնդրում ենք (նաև պահանջում) համապատասխան մարմիններին՝ կառավարությանը և «Հայաստանի ապահովագրողների բյուրոյին»` վերանայել այդ կետը` կա՛մ հանելով, կա՛մ եթե վստահեցնելու եք, որ չար նպատակ չկա և այն սիմվոլիկ թիվ է, ապա 0 թիվը դարձրեք 1.000.000 ՀՀ դրամ։
Զինված ուժերի սպաների, ենթասպաների և պայմանագրային հիմուքներով ծառայության մեջ գտնվող շարքային կազմից ովքեր կարող են միանվագ դրամական օգնություն ստանալ՝ 100.000 ՀՀ դրամի չափով.
Հարցին պատասխանում է Նորիկյան և գործընկներ փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Նորայր Նորիկյանը:
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝
Զինծառայողներին (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների) տարվա ընթացքում մեկ անգամ տրվում է նաև դրամական օգնություն` պաշտոնային դրույքաչափի չափով`
1) զինծառայողի ամուսնության կամ
2) տարերային աղետի հետևանքով զինծառայողին սեփականության իրավունքով պատկանող գույքին վնաս պատճառվելու կամ
3) զինծառայողի կամ նրա ընտանիքի անդամի երկարատև հիվանդության կամ
4) զինծառայողի ընտանիքի անդամի մահվան դեպքերում:
ՀՀ Կառավարության 2000 թ. Թիվ 778 որոշման 13.1 կետի համաձայն՝ Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներին (քրեակատարողական ծառայողներին և փրկարար ծառայողներին), ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների (քրեակատարողական ծառայողների և փրկարար ծառայողների) ընտանիքների անդամներին «տարվա ընթացքում մեկ անգամ կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն` 100.000 դրամի չափով:
Դրամական օգնությունը տրվում է համապատասխան պետական մարմնի ղեկավարին ուղղված դիմումի հիման վրա:
Դիմումին կից ներկայացվում են օգնության համար հանդիսացած հանգամանքները հիմնավորող փաստաթղթերը:
ԱՌԱՎՈՏ/ Գյումրու Բուլվարային թաղամասում «Արգո» խանութի դիմաց պայմանագրային ռուս զինծառայող, 21-ամյա Դմիտրի Յալպաևի սպանության մեջ կասկածվող Ա.Ջ.-ն, որը Գյումրի էր եկել Ստեփանավան քաղաքից, մեծացել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում: Մենք արդեն հրապարակել ենք, որ նա առաջին իսկ վայրկյանից զարմացրել էր իրեն բերման ենթարկող «Մուշ» բաժնի ոստիկաններին՝ հայտարարելով, որ մուսուլման հայ է, մինչև 19 տարեկան բնակվել է Հունաստանում: Նրա հարցաքննությունից Aravot.am-ին հայտնի էր դարձել, որ նա մոլեռանդ կրոնական է, Իսլամի սուննի ուղղության հետևորդներից: Նա «Ղուրանը» ծոցը ման է գալիս, այն ընթերցում է երեք օտար լեզուներով՝ հունարեն, արաբերեն, անգլերեն: Ի դեպ, Բուլվարային թաղի բնակիչները ևս գիտեին, որ նա դրսի հայ է, մոլի կրոնական, մեզ հետ զրույցում ասում էին. «Հայի վիդ չկար վրեն, երևի դրսի շպիոն է, որին չգիտես ինչի ուղարկել են Գյումրի՝ այս քաղաքի անդորրը խաթարելու»: Ինչևէ, ինչո՞ւ հոգեկան խնդիրներ ունեցող, զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված, բանակից մեկ ամիս առաջ ազատված երիտասարդը Ստեփանավանից հայտնվեց Գյումրիում ու ո՞րն էր սպանության դրդապատճառը, այս հարցերի շուրջ զրուցեցինք նրա հանրային պաշտպան Արամայիս Հայրապետյանի հետ: Ի դեպ, պաշտպանը ևս հաստատեց մեր այն տեղեկությունը, որ Ա.Ջ.-ն բնակվել է Հունաստանում, իսկ մուսուլման հայ լինելու հետ կապված՝ խորհուրդ տվեց սպասել նախաքննական մարմնի պաշտոնական հաղորդագրությանը։
շարունակությունը՝ կայքում
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.