29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 74-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ:
2017 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 18:27-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Մեծարենցի փողոցով անցնող ջրատարում տղամարդու դի կա:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Կատարվել է դեպքի վայրի, ինչպես նաև՝ դիակի արտաքին զննություն. դիակի ձախ և աջ նախաբազուկների դաստակային հոդերի շրջաններում հայտնաբերվել են օղակաձև, ներհրված եզրերով կարմրավուն ճյուղավորվող տեղամասեր, իսկ գոտու աջ և ձախ հատվածներում՝ ամրակապված մետաղական լարեր:
Պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 03.06.1942 թվականին:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ` ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար ներկայումս ամենախնդրահարույցն աշխատանքային ստաժի հետ կապված խնդիրներն են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ապրիլի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նրա խոսքով` քանի որ նախորդ ժամանակահատվածի համար չկա տեղեկատվական շտեմարան, ապա կան ռիսկեր, այդ թվում նաև կոռուպցիոն:
«Շատ դեպքերում քաղաքացիների ներկայացրած տեղեկատվությունը ոչ հավաստի է, իսկ մեր որոշ աշխատակիցների ոչ բարեխիղճ վերաբերմունքը և մոտեցումները բերում են խնդիրների, որ համակարգում կարող են հաշվառվել ոչ ճիշտ ստաժեր:
Իսկ դրա հետ կապված ձևավորվում է կենսաթոշակի չափը և վճարումների համար անհրաժեշտ գումարը պետբյուջեում: Այժմ իրականացնում ենք համակարգի ստեղծման աշխատանքներ, նաև նախորդ ժամանակահատվածի համար` գործատուների ռեեստրի ձևավորում, նրանց կողմից կատարված վճարումների և նախկինում տրված ոչ անձնավորված հաշվետվությունների էլեկտրոնային բազայի ստեղծում, որի շրջանակներում իրականացնելու ենք բոլոր անհրաժեշտ համադրությունները և տեղեկատվությունը փորձելու ենք նորից ներբեռնել համակարգերից»,- ասաց Ասատրյանը:
Նախարարը նշեց, որ աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքները շարունակվում են: Նրա խոսքով` 2017 թվականի հունվարից աշխատանքային գրքույկներն այլևս չեն կիրառվում, սակայն նախորդ ժամանակահատվածի համար փորձում են ձևավորել էլեկտրոնային համակարգ յուրաքանչյուր անձի համար, որպեսզի քաղաքացին մինչև կենսաթոշակի տարիքի հասնելը մուտք գործի իր հաշիվը, ճշտի անհատական ստաժը, պարզի՝ կան բացեր թե ոչ, որպեսզի կենսաթոշակի տարիքը լրանալու ժամանակ առցանց եղանակով նշանակի կենսաթոշակ: 13 տեղեկատվական համակարգերը նախատեսում են դարձնել 1-ը:
«Գյումրիից քաղաքագետ Գագիկ Համբարյանը չի կարծում, որ ռուս զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի սպանության պատճառով կարող է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների և գյումրեցիների հարաբերությունները լարվել: Հիշեցնենք, որ Դ. Յալպաևը սպանվել է ապրիլի 22-ին Գյումրի քաղաքի «Արգո» խանութի մոտ: Սպանության կասկածանքով նույն օրը ձերբակալվել, ապա երեք օր անց կալանավորվել է 21-ամյա Արման Ջանջուղազյանը, որն ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ ունի: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (դիտավորյալ սպանություն): Այս սպանությանը վերաբերող մի քանի հարցերի մասին զրուցեցինք քաղաքագետի հետ:
– Պարոն Համբարյան, այս դեպքի առիթով Գյումրիում ի՞նչ զարգացումներ կան:
– Բարդ իրավիճակ է, Գյումրիում իրարամերժ տեղեկություններ են շրջանառվում: Իսկ հիմա պարզ է դառնում, և բավականին հավաստի են տեղեկությունները, որ երիտասարդը ռուս զինվորականի սպանելու համար Ստեփանավանից հատուկ Գյումրի էր ժամանել: Ես որքան տեղյակ եմ, և որքան նույն իրավապահ մարմիններն են ասում, նա մահմեդականություն ընդունած հայ է, որը երկար տարիներ Հայաստանում չի ապրել, հետո եկել է այստեղ և ապրում էր պապի հետ: Նա այդ օրը Գյումրի էր եկել մեկ նպատակով՝ հավանաբար ռուս զինվորականի սպանելու նպատակով: Սա շատ մտահոգիչ դեպք է, որովհետև որքան էլ նա երիտասարդ ու հոգեկան հիվանդ լինի, իմ կարծիքով նրան ուղղորդել են:
– Ովքե՞ր կամ ի՞նչ շրջանակներ են ուղղորդել նրան:
– Շրջանակները տարբեր կարող են լինել: Ադրբեջանական կամ թուրքական գաղտնի ծառայությունները բավական ակտիվ են աշխատում մեր տարածաշրջանում: Եվ նրանց գլխավոր նպատակն է սրել հայ-ռուսական հարաբերությունները: Այլ ուժեր նույնպես կան, որոնց ձեռնտու չեն հայ-ռուսական լավ հարաբերությունները: Բայց իմ կարծիքով ռուսները դա շատ լավ հասկանում են, որ կան ուժեր, որոնք ամեն ինչի ընդունակ են սրելու հայ-ռուսական հարաբերությունները, և ընդհանրապես, իրավիճակը Հայաստանում, դրա համար էլ իրենց զուսպ պահեցին: Իսկ այդ տղայի կողմից Գյումրին պատահական չէ ընտրված: Չէ որ Գյումրիում է գտնվում է 102-րդ ռազմաբազան և նրա անձնակազմը, որը 5000-ից ավելին է:
– Նաև տեղեկություններ հրապարակվեցին, թե Ա. Ջանջուղազյանն իսլամիստների հետ է կապ ունեցել:
– Այո, այդ վարկածն էլ կա: Քաղաքում շրջանառվող տեղեկությունների համաձայն նրա մոտ Ղուրան է եղել, և մարմնի վրա Ղուրանից դաջվածքներ են եղել: Նա չի էլ թաքցրել, որ մահմեդական է: Այո, կա վարկած, որ իսլամիստներից է ուղղորդված: Եվ ուղղորդված է, քանի որ նա չէր կարող շատ միամիտ հայտնվել այդտեղ: Նա բավականին լավ տեղեկացված է եղել, որ ռուսական զինվորականները հիմնականում որ թաղամասում են, որտեղ են ավելի շատ մուտք ու ելք անում: Եվ պատահական չէ, որ նա հայտնվել է Բուլվարային կոչվող թաղամասում և այն խանութի մոտ, որտեղից էլ ռուս զինվորականերն առևտուր են անում: Ինչու նա չհայտնվեց քաղաքի կենտրոնում կամ Արցախ թաղամասում: Չհայտնվեց, որովհետև այդ թաղամասերում ռուս զինվորականները չեն լինում: Այստեղից էլ հետևություն, որ նա բավականին լավ ուսումնասիրել է ռուս զինվորականների կուտակման վայրերը: Այնպես որ կարող էր իսլամիստներից ուղղորդված լինել, որոնք ջիհադ են հայտարարել Ռուսաստանի նկատմամբ: ՀՀ-ն ևս նրանց համար թշնամական երկիր է համարվում:
– Իսկ ռուս զինծառայողների կամ Գյումրիի ռուսական համայնքի կողմից դժգոհություն, լարվածություն չկա՞ այդ սպանության պատճառով:
– Ռուսական ռազմաբազան «շատ մեծ» օրգանիզմ է և ամեն ինչ պատահում է: Ռուսական ռազմաբազայի զինծառայողները տարիներ շարունակ տարբեր հանցանքներ են գործել ՀՀ տարածքում՝ մարդկանց են մահացու վրաերթի ենթարկել, նույն այդ «Արգո» խանութի դիմաց քանի դեպք է եղել: Վահրամաբերդ գյուղում ռուս զինվորականների անփութության պատճառով երկու անչափահաս երեխա մահացավ: Չեմ մոռանում, որ հարբած ռուս զինվորականները կրակոցներ բացեցին քաղաքի կենտրոնում, որի հետևանքով մեկ մարդ զոհվեց, յոթ հոգի էլ ծանր վիրավորվեցին: Այնուամենայնիվ, Գյումրիի բնակչությունը լարվածություն չի դրսևորել ռուս զինվորականության նկատմամբ: Նույն Պերմյակովի դեպքը: Եվ այսքանից հետո ռուս զինվորականները բարոյական իրավունք ունե՞ն այս դեպքի պատճառով լարվել քաղաքի բնակչության հետ: Դժբախտություն է տեղի ունեցել, և ինչպես իրենք, այդպես էլ մենք արդարադատություն ենք պահանջում: Պետք չէ քաղաքականացնել դա:
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Փաստինֆո-ի տեղեկություններով՝ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով մեղադրյալներից երեք անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված:
Մեր տեղեկություններով, հետախուզման մեջ գտնվող Գարիկ Չիլինգարյանը մինչև վերջերս ԵԱՀԿ առաքելության ծրագրով աշխատել է Ուկրաինայում, սակայն նրա առաքելության ժամկետը լրացել է մարտ ամսին, որի ավարտվելուց հետո նա անհետացել է:
Հետախուզման մեջ գտնվող ՊԵԿ աշխատակազմի նախկին ղեկավար Գեղամ Պետրոսյանն էլ, ըստ տեղեկությունների, թաքնվում է Միացյալ Նահանգներում է, իսկ Հրայր Գյոնջյանը, ըստ որոշ աղբյուրների, թաքնվում է Մեծ Բրիտանիայում:
Հայտնի է նաև, որ դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ մեղադրվողները միմյանց հետ ազգակցական կապի մեջ են գտնվում:
Ինչ վերաբերում է առանձնապես խոշոր չափի հափշտակված գումարներին, ապա դրանք մի քանի հարյուր միլիոն դրամի են հասնում:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով 2017 թվականի ապրիլի 26-ին ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը։
Ավելի աղ տեղեկացրել էինք, որ ՔԿ վարույթում քննվում է քրեական գործ՝ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների գումարներից կատարված հափշտակությունների վերաբերյալ, որի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել 10 անձ, կան նաև հետախուզման մեջ գտնվող անձինք:
Հենց այս քրեական գործի շրջանակներում էլ ըստ մեր տեղեկությունների՝ այսօր ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրի պատասխանատու աշխատակից, ով համակարգում էր այդ ծրագիրը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է պաշտոնատար անձի կողմից յուրացնելու եղանակով խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը: Արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնյան իր կողմից հարուցված կատարողական վարույթներով պարտապան Արմեն Քոչարյանից ստացել է բռնագանձման ենթակա խոշոր չափերի գումար, որոնք, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել և ծախսել է անձնական կարիքների համար:
Մասնավորապես, ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարող Գրիգոր Սարգսյանն իր կողմից հարուցված կատարողական վարույթի շրջանակներում պարտապան` Երևանի բնակիչ Արմեն Քոչարյանից 2012-2013 թթ.-ի ընթացքում մաս-մաս ստացել է արգելադրման ենթակա 7000 դոլարից 3500 ԱՄՆ դոլար, ինչպես նաև պետական տուրքի և կատարողական գործողությունների կատարման ծախսի համար նախատեսված 150 ԱՄՆ դոլար: Հարկադիր կատարողը պարտավոր է եղել հիշյալ գումարներն օրենսդրությամբ սահմանված կարգով ոչ ուշ, քան դրանք առգրավելու հաջորդ օրը հանձնել ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին, ինչը չի կատարել: Դրա փոխարեն Գրիգոր Սարգսյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իրեն ի պաշտոնե վստահված 3650 ԱՄՆ դոլար գումարը յուրացրել է` այն օգտագործելով անձնական կարիքների համար:
Այսպիսով, յուրացնելու եղանակով խոշոր չափերով գումար հափշտակելու համար ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարող Գրիգոր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մեր համաքաղաքացիներից քչերը գիտեն, որ կենսաթաշակառուի մահվան դեպքում, երբ պետության կողմից առկա է ամենատարբեր պատճառներով չվճարված կենսաթոշակ, ապա մահացած կենսաթոշակառուի հաշվին փոխանցվում է կուտակված գումարը միանվագ, եթե նրա իրավահաջորդը դիմի ԱՍՀՆ Սոցիալական ապահովության պետական ծառայություն կենսաթոշակառուի մահվանից հետո 6 ամսվա ընթացքում: Dialogue.am-ը «Սոցիալական իրավունք» շարքի հերթական հրապարակումով այս անգամ անդարադառնում ենք, թե ինչ ընթացակարգով է տրամադրվում մահացած կենսաթոշակառուի պետությունից չստացած հասանելիք գումարը:
Անկախ այն հանգամանքից՝ թոշակառուն մահացել է տվյալ ամսվա սկզբում, թե վերջում, միևնույն է պետության լիազոր մարմինը պետք է թոշակ վճարի արդեն մահացած քաղաքացուն (իրավահաջորդին)՝ այդ ամսվա համար, իսկ եթե կա նաև նախորդ ամիսների գումարը չվճարված լինելու հանգամանք, ապա պետությունը պարտավոր է միաժանակ վճարել և՛ կուտակած կենսաթոշակը և՛ թաղման նպաստը:
Ի տարբերություն ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԻ, երբ օրենքը սահմանափակում չի դնում՝ ով ստանա մահացածի համար տրվող միանվագ գումարը և տրամադրվում է բացառապես մահվան վկայականի առկայությամբ ցանակացած անձի, ապա կուտակված կենսաթոշակի պարագայում պարտադիր պայման է, որ դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում՝ ՍԱՊԾ, ներկայացնի թոշակառուի իրավահաջորդը՝ վերջինիս մահվանից հետո մինչև 6 ամիսների ընթացքում: Այս ժամկետը բաց թողնելու դեպքում, գումարը ենթակա է ժառանգման մինչև 1 տարի ժամկետով:
Իսկ ո՞վ է մահացած կենսաթոշակառուի իրավահաջորդը
1) Կենսաթոշակառուի մահվան դեպքում՝ չվճարված թոշակը իրավունք ունի ստանալ մահացածի ամուսինը կամ 14 տարեկան և բարձր տարիքի անչափահաս երեխան:
ՀԻՇԵՔ. պարտադիր չէ, որ նախկինում նրանք ապրած լինեն համատեղ կամ միևնույն հասցեում հաշվառված: Իսկ եթե մահացած կենսաթոշակառուն եղել է անչափահաս, ապա թոշակը ստանալու իրավունքը տրվում է նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին:
2) ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ընտանիքի այլ անդամին (հարազատին) կենսաթոշակը տրվում է բացառապես այն դեպքում, երբ նա կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ համատեղ հաշվառված է եղել միևնույն հասցեում: Իսկ եթե նշված իրավահաջորդներից ոչ ոք չի ցանականում ներկայանալ և թոշակը ստանալ, ապա ժառանգներից մեկը կամ մերձավոր բարեկամը կարող է դիմում ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի ՍԱՊԾ ցանկացած տարածքային բաժին և տեղեկանք ստանա, այնուհետև այդ տեղեկանքը ներկայացնի նոտարին: Նոտարը կորոշի, վերջինիս իրավունք տալ պահանջել և ստանալ մահացածի կենսաթոշակառուի գումարը:
ԿԱՆԽԻԿ և ԱՆԿԱԽԻԿ ՎՃԱՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ
Եթե թոշակառուն գումարը ստանում էր անկախիկ եղանակով և մահացել է ամսվա վերջում, ապա սոցիալական ծառայությունը ավտոմատ կերպով թոշակը փոխանցում է նրա հաշվին, քանի դեռ մահվան մասին տեղեկություններ չունի: Այս խնդիրը կարող է կրկնվել նաև կանխիկ վճարման դեպքում, երբ թոշակառուն լիազորած լինի, որ իր փոխարեն այլ անձ ստանա թոշակը: Ստացվում է, որ տվյալ պարագայում պետությունը ավելորդ անգամ վճարված կենսաթոշակ է դուրս բերում գանձարանից և տալիս է փաստացի ոչ անձին, ով իրավունք ուներ տնօրինել այդ գումարը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
քանի դեռ մահվան ընթացքում մահացածի վճարված թոշակը նրա հաշվից չի սառեցվում կամ հետվերադարձ չի արվում պետության հաշվեկշիռ, ապա մերժվում է մահացած քաղաքացու համար նշանակել թաղման նպաս, որը կազմում է 200.000 դրամ :
Հարցին, հնարավոր չէ՞ արդյոք, թոշակի գումարը վերահաշվարկել և մահվան նպաստից նույնաչափ պահում անելով նշանակել այն, ՍԱՊԾ պետի մամուլի քարտուղար Արամայիս Շահբեկյանը պատասխանեց. «Այս դեպքում գումարը բալանասովորել հնարավոր չէ, քանի որ նպաստի և թոշակի համար առանձին է բյուջեն հաստատվում և, ի վերջո, մենք թոշակը պետք է նշանակենք կոնկրետ անձին» :
Այնուամենայնիվ, սոցիալական ծառայությունից վստահեցնում են, եթե բարեղխճորեն ավել վճարված կենսաթոշակը վերադարձվում է սոցիալական ծառայություն, ապա թաղման նպաստի մերժման որևէ հիմք այլևս չի կարող լինել:
Պատրաստեց՝ Լաուրա Մամյանը
«ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում երեկ մահացել է 10 ամիս կալանքի տակ գտնվող, Վարդենիս քաղաքի 42-ամյա բնակիչ Ռաֆայել Թադևոսյանը, որը առավել հայտնի է Մեմիրի Ռաֆո անունով: 42-ամյա կալանավորի մահը տարաբնույթ հարցերի տեղիք է տվել:
Հիշեցնենք, որ Վարդենիս քաղաքի բնակիչ Ռաֆայել Թադևոսյանը կալանքի տակ էր հայտնվել 2016 հունիսի 9-ին: Նրա անունը կապվում էր Սոթքի ոսկու հանքից գողացված հանքանյութի շուրջ «ռազբորկաների» հետ, որտեղ շրջանառվում էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների անունները: Եվ ահա այդ «ռազբորկաների» արդյունքում Ռաֆայել Թադևոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը վնաս պատճառելը:
Այս արարքի համար Ռաֆայել Թադևոսյանին սպառնում էր առավելագույնը հինգ տարվա ազատազրկում: Ու մինչ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր Ռաֆայել Թադևոսյանի գործով քննությունը, 10 ամիս «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում իր կալանքը կրող Ռաֆայել Թադևոսյանը առեղծվածային պայմաններում մահացավ»:
«Ժողովուրդ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հայտնի փաստաբան Տիգրան Աթանեսյանը եւ Արմեն Սողոմոնյանը քիչ առաջ հարձակման են ենթարկվել:
Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քիչ առաջ հարձակման ենթարկվեցի իմ գրասենյակում՝ Արմեն Սողոմոնյանի հետ միասին՝ արալեզների կողմից: Սպասում եմ ոստիկանությանը: Հարձակվողներն են ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գեւորգ Մկրտչյանը եւ ոմն Արսեն»:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այսօր սկանդալային ձերբակալում է տեղի ունեցել. ձերբակալվել է ԵՄ-ի երևանյան գրասենյակի աշխատակից:
Ավելի աղ տեղեկացրել էինք, որ ՔԿ վարույթում քննվում է քրեական գործ՝ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների գումարներից կատարված հափշտակությունների վերաբերյալ, որի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել 10 անձ, կան նաև հետախուզման մեջ գտնվող անձինք:
Հենց այս քրեական գործի շրջանակներում էլ ըստ մեր տեղեկությունների՝ այսօր ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրի պատասխանատու աշխատակից, ով համակարգում էր այդ ծրագիրը:
Այս պահին փորձում ենք պաշտոնական աղբյուրներից ճշտել տեղեկությունը:
Մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում դեռևս անհայտ պայմաններում մահացել է Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Ռաֆայել Թադևոսյանը։
Վերջինիս նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր.օրի 113 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեկ՝ ապրիլի 26-ին, ժամը 23։20-ի սահմաններում, Ռ. Թադևոսյանի տղան՝ Վարդենիս քաղաքի բնակիչ, 22-ամյա Վահե Թադևոսյանը, գալով տուն, ով, ի դեպ, եղել է ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշով հետախուզման մեջ, իմանալով, որ հայրը մահացել է, իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով մի քանի անգամ հարվածում է ինքն իրեն՝ փորձելով ինքնասպան լինել։
Բարեբախտաբար, քաղաքացիները կարողանում են նրան օպերատիվորեն տեղափոխել Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, կայուն ծանր վիճակում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Թադևոսյանը կալանավորվել էր 2016 թվականին Գեղարքունիքի մարզի «Սուրբ Վարդան» կոչվող տարածքում հանցագործություն կատարելու մեջ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.