29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով կալանավորված ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանի բնակարանում խուզարկություն է տեղի ունեցել:
Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դրամաշնորհային ծրագրի համակարգող Մարինե Պապյանի բնակարաններում խուզարկություն է կատարվել ի թիվս տարբեր քննչական գործողությունների»,-ասաց Սոնա Տռուզյանը:
Հարցին,թե խուզարկության արդյունքում ի՞նչ է հայտնաբերվել, Սոնա Տռուզյանն ասաց, որ քննության արդյունքների մասին հավելյալ տեղեկատվություն այս փուլում չեն հրապարակում:
Սակայն «Փաստինֆո»-ին տեղեկություններ է հայտնի դարձել դրամաշնորհային գումարների հափշտակության գործով: Ըստ այդ տեղեկությունների՝ խոսքը 400 մլն դրամի հափշտակության մասին է: Պարզվել է, որ բանկերից մեկում Մարինե Պապյանը պահոց ունի և հափշտակված գումարները ոչ թե պահել է տանը կամ բանկային հաշվի վրա, այլ պահոցում, որտեղ էլ մեծ քանակությամբ գումար և թանկարժեք ոսկեղեն է հայտնաբերվել:
Նշենք, որ Պապյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 7 դրվագով:
Հիշեցնենք, որ քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ գնահատմամբ, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության, հափշտակությանն օժանդակելու, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից փաստաթղթի կեղծիք կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել 13 անձ՝ Տիգրան Սուքիասյանը, Գևորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը, Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, ինչպես նաև Հրայր Գյոնջյանը, Գարիկ Չիլինգարյանը և Գեղամ Պետրոսյանը։ Վերջին երեք անձի՝ Հ. Գյոնջյանի, Գ. Չիլինգարյանի և Գ. Պետրոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
«Ծառուկյան» դաշինքի կողմից պատգամավորի մանդատից հրաժարվելու վերաբերյալ 23 ինքնաբացարկ հայտնած պատգամավորներից 11-ը հրաժարվում են իրենց ինքնաբացարկի դիմումներից: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, ԿԸՀ նիստում հայտարարել է Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նա ընթերցեց այդ 11 պատգամավորների անունները. Վահան Կարապետյան, Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյան, Ալիկ Եղիկյան, Սերգեյ Բագրատյան, Արարատ Զուրաբյան, Մուշեղ Սաղաթելյան, Մանուկ Սուքիասյան, Հրանտ Դավթյան, Արթուր Մանուկյան եւ Արտյոմ Ծառուկյան:
Մուկուչյանի խոսքով, ինքնաբացարկի դիմումներից հրաժարվելու վերաբերյալ դիմումներից միայն մեկն է եղել նոտարական վավերացման, Նապոլեոն Ազիզյանի դիմումը: Մյուսները ցանկություն են հայտնել ներկա լինել ԿԸՀ նիստին:
Տիգրան Մուկուչյանը հերթով ընթերցեց դիմումները:
Մասնավորապես, Խաչիկ Մանուկյանը խնդրեց իրեն ցույց տալ ինքնաբացարկի դիմումը, քանի որ մինչ այն նա հայտարարել էր, որ ինքը ինքնաբացարկի դիմում չի գրել:
Դիմակավորված տղամարդիկ հարձակվել էին աշխատանքից տուն վերադարձող կնոջ վրա և տարել դեպի Չայնիի ոլորաններ։
Բացահայտում՝ 3 տարի անց. ոստիկանության տեսանյութը։
Տարիքային աշխատանքային կենսաթոշակ ստանալու համար ներկայացվող պարտադիր փաստաթղթերից մեկը՝ ստաժը հաստատող աշխատանքային գրքույկն է: Ընդ որում՝ մեր երկրում տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ:….
Թե ինչպես է հաշվարկվում աշխատանքյաին ստաժը ու ինչպես է հաստատվում այն, եթե չկան բավարար փաստաթղթեր, ծանոթացեք Dialogue.am-ի «Սոցիալական իրավունք»շարքում ներկայացվող այս հրապարակման մեջ:
Ինչպե՞ս է հաշվարկվում քաղաքացու աշխատանքային ստաժը
Սկսենք այն բանից, որ աշխատանքային ստաժում հաշվարկվում են աշխատանքի ընդունելուց մինչև ազատելու oրն ընկած ողջ ժամանակահատվածը, բուհում ուսանած տարիների ժամանակահատվածն ու զինվորական ծառայության
Ստաժում հաշվարկվում են աշխատած յուրաքանչյուր ժամանակահատվածի տարին, ամիսը, oրը, վերջնարդյունքում դրանք գումարվում են իրար՝ ձևավորելով քաղաքացու ստաժը:
ՈՒՇԱԴՐՈՒՅԹՈՒՆ. Կենսաթոշակի չափը հաշվարկելիս ` եթե աշխատանքային ստաժի հանրագումարի մեջ առկա է լրացուցիչ մինչև 6 ամսվա (180 oրվա) ժամանակահատված, ապա այն չի հաշվառվում, իuկ 6 ամսվանից ավելի ժամանակաշրջանը հաշվառվում է որպես մեկ լիարժեք տարվա ստաժ՝ հօգուտ անձի:
Այսինքն՝ եթե օրինակ ստաժի հանրագումարը ստացվում է 26 տարի 5 ամիս, այն Աշխատանքի և սոցիալական հացերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայհությունում այն ընդունվում է որպես 26 տարի, եթե հանրագումարում ստացվում է 26 տարի 6 ամիս և ավելի, ապա համակարգն այն ընդունում է որպես 27 լիարժեք տարի:
Աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև հետևյալ նպատակայինարձակուրդի ժամանակահատվածները՝
- Հղիության և ծննդաբերության արձակուրդը,
- Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը,
- Ուսումնական արձակուրդը,
- Պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համարտրամադրվողարձակուրդը,
- Չվճարվող արձակուրդը :
Ի դեպ, այս ժամանակահատվածներն աշխատանքային ստաժում հաշվառվում են անկախ աշխատավարձ ստանալ-չստանալու, և անկախ սոցիալական վճար կամ եկամտային հարկ վճարելու հանգամանքից:
ՀԻՇԵ’Ք. Աշխատանքային գործունեության ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է սկսած 16 տարեկանից: Եթե աշխատանքային գրքույկում կամ արխիվային փաստաթղթում կան պատշաճ կերպով գրառումներ՝ ավելի վաղ՝ 14 տարեկանից աշխատելու մասին, ապա այդ շրջանը ևս հաշվառվում է աշխատանքային ստաժում:
Զինծառայողի հետ համատեղ ապրած ժամանակահատվածը՝ ստաժում
Եթե Ձեր ամուսինը զինծառայող է և նա ծառայել է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վայրերում (զորամասերում), ապա նրա հետ համատեղ ապրած ժամանակահատվածը ևս հաշվառվում է Ձեր աշխատանքային ստաժում, եթե Դուք ունեք կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժ: Սա նշանակում է, որ օրինակ` եթե Դուք 63 տարեկան եք, ունեք առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ և Ձեր ամուսինը ծառայել է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վայրերում (զորամասերում) 9 տարի, ինչը հաստատվում է զինվորական կոմիսարիատի տված տեղեկանքով, ապա Ձեր կենսաթոշակը կհաշվարկվի 18 տարվա աշխատանքային ստաժով:
Ինչպե՞ս է հաստատվում ստաժը` այն հաստատող փաստաթղթերիբացակայությանդեպքում
Եթե կորցրել եք
կամ`
չունեք աշխատանքային գրքույկ
կամ`
աշխատանքային գրքույկում կան ջնջումներ
սխալներ և ոչ հստակ գրառումներ
կամ`
չկան գրառումներ աշխատանքի առանձին ժամանակահատվածների մասին, ապա ստաժը հաստատելու համար կարող եք ներկայացնել արխիվային տեղեկանքներ, աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատվելու մասին հրամաններ կամ հրամանների քաղվածքներ: Այս ամենի վերաբերյալ տեղեկատվությունը թղթի վրա Ձեզ կտրամադրի Ազգային արխիվը՝ գրած դիմումի համաձայ կամ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության տարածքային ցանկացած տարածքային կենտրոն՝ կրկին Ձեր դիմումի համաձայն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Շատ դեպքերում քաղաքացիները խնդրի առաջ են կանգնում արխիվային տեղեկանքների բացակայության պատճառով, ընդ որում՝ հաճախ դրանց չլինելը պատճառաբանվում է նրանով, որ ժամանակին արխիվներն այրվել են կամ գործատուն Ազգային արխիվին այդպես էլ չի հանձնել կնիքը և վերջնական տեղեկատվությունը՝ կազմակերպությունը փակելուց հետո:
Հարգելի կենսաթոշակառուներ, այս դեպքում Ձեր աշխատանքային ստաժը կարող եք հաստատել միայն ու միայն դատարան դիմելով և դատական գործ սկսելով: Ստաժը հիմնականում հաստատվում է վկաների ցուցմունքների հիման վրա:
Dialogue.am
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կարծում է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ համաներում հայտարարելու հարցը կարող է քննարկվել միայն նախաքննության եւ դատավարության ավարտից հետո, այն էլ այն անձանց վերաբերյալ, որոնք սպանությունների հետ առնչություն չեն ունեցել: Այս մասին Վազգեն Մանուկյանն ասաց armtimes.com-ի հետ զրույցում՝ խոսելով համաներման վերաբերյալ ՀԽ-ի առաջարկության մասին, որը ներկայացվել է նախագահական ամիսներ առաջ:
— Պարոն Մանուկյան, Հանրային խորհուրդը ամիսներ առաջ դիմեց նախագահականին համաներում հայտարարելու առաջարկությամբ: Դրանից հետո նախագահական նման բովանադակությամբ առաջարկություն ներկայացվե՞լ է, ՀԽ-ում կրկին քննարկվե՞լ է այդ հարցը:
— Դրանից հետո բազմաթիվ հարցեր են քննարկվել Հանրային խորհրդում, չեմ կարող այդ պահին հեռախոսով բոլորը թվարկել:
— Նկատի ունեմ համաներման հետ կապված հարց:
— Համաներման հետ կապված քննարկում չի եղել:
— Ձեր առաջարկությունների հետ կապված ընթացակարգ սահմանվա՞ծ է: Օրինակ՝ ձեր առաջարկությունը կբավարարվի, թե՞ ոչ: Կպատասխանե՞ն խորհրդին պաշտոնապես, թե՞ ոչ:
— Այնպես չի, որ պաշտոնական պատասխան է լինում: Երբեմն հանդիպման ժամանակ բանավոր է խոսվում այդ հարցերի մասին: Այնպես որ պարտավոր չեն գրավոր պատասխանել: Դուք ձեր վերջին միտքն ասեք, ես հասկանամ, թե դուք ուր եք տանում:
— Միտքս հետեւյալն է. դիմումից հետո անցել է մի քանի ամիս…
— Այսինքն՝ խոսքը այս վերջին դեպքերի հե՞տ է կապված:
— Այո:
— Վերջին դեպքերի հետ կապված մենք ներկայացրել ենք համաներումը բանտերն ազատելու եւ այլնի կոնտեքստում, որի մեջ մտել են նաեւ ինչ-որ դեպքեր: Դրա մասին խոսել ենք, դրանից հետո խոսակցություններ չեն եղել:
— Ինչ-որ դեպքերի մեջ մտել են նաեւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների դեպքե՞րը:
— Ամենասկզբից՝ այո, բայց դրանցի հետո այդ հարցին անդրադարձ չի եղել:
— Ձեր կարծիքն եմ ուզում իմանալ:
-Իմ կարծիքը հետեւյալն էր, որ իսկապես դատավարությունը լինելուց հետո նոր կարելի էր դրանից խոսել:
— Ձեր առաջարկությունից անցել են ամիսներ: Ձգձգումը ձեր կարծիքով ինչո՞վ է պայմանավորված:
— Մենք բազմաթիվ քննարկումներ ենք անում, մեր քննարկումների արդյունքի մասին տեղեկացնում ենք համապատասխան մարմիններ, բայց քննարկումները ոչ մի պարտադիր ուժ չունեն, կարող են արձագանքել, կարող են՝ չէ: Բազմաթիվ առաջարկություններ են լինում, հարցեր ե՛ւ կրթության, ե՛ւ գյուղատնտեսության, ե՛ւ այլ: Որոշ առաջարկություններ քննարկում ենք միասին, որոշ առաջարկություններ ուղղակի մնում են որպես առաջարկություն, ոչ մի նոնսենս չկա: Մենք մի անգամ մեր կարծիքն արտահայտել ենք, որից հետո որեւիցե բանի մասին խոսակցություն չի եղել:
— Այս պահի դրությամբ ձեր կարծիքը չի փոխվել, չէ՞:
— Ոչ, ես կարծում եմ, որ եթե արդեն սկսվեց, մտավ այդ ընթացքի մեջ, դատավարությունը վերջացնելուց հետո նոր կարելի է անդրադառնալ դրան, եթե խոսքը հենց կոնկրետ «Սասնա ծռերի» մասին է: Այստեղ մեղքի բաժինների հարց կա: Մի մարդ, որը մարդ է սպանել, ինքը երբեք չի կարող ներվել, այդտեղ ի՞նչ ներման մասին է… դրա համար, մինչեւ քննությունը չվերջանա, դատավարությունը չլինի, անիմաստ կլինի դրա մասին խոսելը: Մեր ասածն ի սկզբանե այն էր, որ նրանք, որոնք որ քիչ չափով են առնչված այս գործի հետ, խաբված են եղել, կամ իրենց մեղքը մեծ չի, ոչ թե այն մարդկանց վերաբերյալ, որոնք մարդ են սպանել:
— Ըստ հանցանքի ծանրությա՞ն:
— Այո:
Ամբողջությամբ՝armtimes.com-ում։
ՀՀ Արդարադատության նախարարությունը քննարկում է Ավետիսյանների ընտանիքին սպանած Գյումրու ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին ռուսական իշխանություններին արտահանձնելու հարցը։ Այդ մասին Interfax գործակալությանը հայտնել են ՀՀ ԱՆ-ից։ «Վալերի Պերմյակովը դատապարտվել է հայկական և ռուսական դատարանների կողմից։ Ներկա պահին քննարկվում է նրա պատժի կրման վայրի տեղափոխումը կազմակերպելու հարցը։
Իր հերթին, Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը հայտնել է գործակալությանը, որ «տեսականորեն՝ Պերմյակովը կարող է ուղարկվել Ռուսաստան»։ Նախարարությունում նաև հերքել են ԶԼՄ-ների տարածած լուրերն այն մասին, թե փոխանակում է կատարվելու ՌԴ-ում ազատազրկում անցկացնող, ողբերգական ավտովթարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի հետ։
Հիշեցնենք, որ ՌԴ Ռազմական դատարանը 2015 թ-ի օգոստոսի 12-ին մեղավոր է ճանաչել Վալերի Պերմյակովին դասալքման, զենքի գողացման, նրա անօրինական պահման մեջ` «մոռանալով» Գյումրիի բնակիչներ՝ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանելու փաստը և դատապարտել է ընդամենը 10 տարի ազատազրկման։ Նույն թավականի օգոստոսի 23-ին հայկական դատարանը Պերմյակովին դատապարտել է ցմահ ազատազրկման։
«Գաղտնիք չէ, որ Հայաստանում ընտրությունների «կազմակերպման» գործում լուրջ դերակատարություն ունեն քրեական տարրերը, որոնց վրա է դրված տեղամասերի շրջակայքում վերահսկողություն սահմանելու, մարդկանց քվեարկության տանելու եւ ՀՀԿ օգտին ձայներ հավաքելու գործընթացը: Եւ այդ առումով վաղուց ի վեր ձեւավորված պրակտիկա է՝ իշխանություններն ընտրություններից առաջ ազատ են արձակում դատապարտված, կալանավորված կամ ձերբակալված անձանց մի մասին՝ պայմանով, որ նրանք աշխատեն ՀՀԿ օգտին:
Նկատի ունենալով այս հանգամանքը` «Ժողովուրդ» օրաթերթն օրերս հարցում էր ուղարկել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ծառայություն` խնդրելով հայտնել, թե 2016 եւ 2017 փետրվարի 1-ից մինչեւ մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում քանի դատապարտյալ, կալանավոր է ՔԿՀ-ներից պայմանական վաղաժամկետ ազատ արձակման, ներման կամ այլ միջոցների հիմքով ազատ արձակվել: «Ժողովուրդ» օրաթերթի բացահայտած պատկերն ուշագրավ էր. նախորդ տարի «այլ հիմքերով» ազատ է արձակվել 79-ը, այս տարի՝ 112 հոգի: Բացի այդ` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա մեջ վաղաժամկետ ազատ է արձակվել 19 հոգի, ներման արդյունքում՝ 3 եւ այսպես շարունակ:
Ասել է, թե ՀՀԿ իշխանությունը ձեւավորվել է կրիմինալի միջոցով, եւ բնական է, որ հաշվետու է ոչ թե ժողովրդին, այլ նույն այդ քրեական էլեմենտներին: Ու պատահական չէ, որ Հայաստանն օրենքով գողերի համար դարձել է հավաքներ անցկացնելու ազատ երկրներից մեկը. չէ՞ որ քրեական աշխարհի տարբեր ներկայացուցիչներ այս կամ այն կերպ սերտաճած են ՀՀ իշխանության հետ»:
«Ժողովուրդ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Մոսկվայում ձեռքբերված թմրամիջոցը Երևան տեղափոխելու համար այն պահպանակի մեջ է փաթաթել ու կուլ է տվել:
Ըստ մեղադրանքի՝ Գևորգը 14.03.2017թ Երևան Մոսկվա չվերթով մեկնել է Մոսկվա, որտեղ ձեռք է բերել մեթադոն տեսակի թմրամիջոց որի մի մասը գործածել է, իսկ մյուս մասը՝ 2,237 գրամը, փաթաթել է պահպանակի մեջ, կպչուն ժապավենով ամրացրել և կուլ տվել:
Այնուհետև Մոսկվա Երևան չվերթով վերադարձել է Երևան, մաքսային հսկողությունից թաքցնելով, մարմնում պահելով թմրամիջոցի նշված զանգվածը, տեղափոխել է Երևան, սակայն նույն օրը թմրանյութեր պահելու կասկածանքով բերման է ենթարկվել Մալաթիայի ոստիկանության բաժին:
Գևորգին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 267.1-րդ հոդվածի 3-րդ հոդվածի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Այսօր՝ մայիսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լորուտ գյուղում հոսող Մարց գետում երեխա է ջրահեղձ եղել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Թումանյանի հրշեջ-փրկարարները, քաղաքացիներն իրենց ուժերով գետից դուրս են բերել Լոռու մարզի Շամուտ գյուղի բնակիչ՝ 15-ամյա Էդգար Քոչարյանի դին։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ ավագ քննիչ Արարատ Ուլուխանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գյուղ են ժամանել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Մոսինյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան եղել է ընտանիքի անդամների հետ և «Ղազոյան» աղբյուրի մոտ նշելիս են եղել օրվա խորհուրդը՝ ժողովրդի լեզվով ասած՝ «մայովկայի են եղել»։
«Փաստինֆո»-ին նոր տեղեկություններ է հայտնի դարձել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային գումարների հափշտակության աղմկահարույց գործով:
Այսպիսով, օրեր առաջ հայտնի դարձավ, որ պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 7 դրվագով:
Պարզվում է խոսքը գնում է, ո՛չ ավել ո՛չ պակաս, 400 մլն դրամի հափշտակության մասին:
Մեզ հայտնի է դարձել, որ հափշտակության վաղեմությունը ոչ թե մեկ կամ երկու տարվա է, հափշտակություններն սկսվել են 2009-2010 թվականներին:
Խուզարկություններ են կատարվել Ծրագրի համակարգող Մոնիկա Պապյանի բնակարաններում, արդյունքում պարզվել է, որ նաեւ բանկերից մեկում պահոց ունի և հափշտակված գումարները ոչ թե պահել է տանը կամ բանկային հաշվի վրա, այլ պահոցում, որտեղ էլ մեծ քանակությամբ գումար եւ թանկարժեք ոսկեղեն է հայտնաբերվել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատարանը բավարարել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մոնիկա Պապյանի նկատմամբ կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:
ՀՀ ՔԿ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ավելի վաղ քրեական գործով որպես մեղադրյալ էր ներգրավվել եւս 13 մարդ, որոնցից 3-ը` գտնվում են հետախուզման մեջ: ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի և խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի աշխատակիցների հետ համագործակցաբար վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հատկացված դրամաշնորհներից կատարված հափշտակությունների իրական ծավալները, մասնակից անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.