23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է սկսվել երեկ՝ մայիսի 7-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի բնակիչ՝ 26-ամյա Անդրանիկ Մկրտչյանի, Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ՝ 34-ամյա Հովհաննես Թադևոսյանի, Շիրակի մարզի Աշոցք գյուղի բնակիչ՝ 27-ամյա Հակոբ Հակոբյանի, Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ՝ 23-ամյա Վահե Ասատրյանի, Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի բնակիչ՝ 24-ամյա Նարեկ Աղայանի, Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի բնակիչ՝ 33-ամյա Կարեն Թադևոսյանի, Երևան քաղաքի բնակիչներ՝ 38-ամյա Արտակ Սարգսյանի, 32-ամյա Զորայր Գալստյանի, 39-ամյա Հակոբ Ջհանյանի և 33-ամյա Արմեն Մուրադյանի միջև։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ խուլիգանական դրդումներով խմբակային ծեծը հրահրողները եղել են ՀՀ ՊՆ աշխատակիցներ, ովքեր նախ բռնություն են կիրառել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողների նկատմամբ, այնուհետև դեպքի վայր ժամանած մյուս ոստիկանների նկատմամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Մկրտչյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես վաշտի հրամանատար, Հ. Թադևոսյանը՝ ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ավագ հետախույզ, Հ. Հակոբյանը՝ ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես 3-րդ խմբի հրամանատարի տեղակալ, Վ. Ասատրյանը՝ ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, Ն. Աղայանը՝ ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային հետախույզ-գնդացրորդ, Կ. Թադևոսյանը՝ ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային հետախույզ։
Տուժածներից Զ. Գալստյանը ծառայում է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակում՝ որպես տեսուչ, Ա. Սարգսյանը ծառայում է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ, Ա. Մուրադյանը՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Թադոսյանն անգամ մահակով ոչ միայն հարվածներ է հասցրել Ա. Մուրադյանին, այլև վնասել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 2-րդ գումարտակի պարեկային թիվ 0202 պարեկային ավտոմեքենան։ Վիրավորների մի մասը տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն, մի մասն էլ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Մկրտչյանը, Հ Թադևոսյանը, Հ. Հակոբյանը, Վ. Ասատրյանը, Ն. Աղայանը և Կ. Թադևոսյանը բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ նույնպես անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել ոստիկանության ծառայողների նկատմամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 7-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ից 19:30-ը ընկած ժամանակահատվածում Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի վրա գտնվող «Արեւելյան խոհանոց»-ի դիմաց մի խումբ զինվորականներ դաժան ծեծի էին ենթարկել ոստիկանության 2 աշխատակիցների:
Ինչպես հայտնում էր ֆոտոլրագրողը, ոստիկանության աշխատակիցները, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արամյանց» բժշկական կենտրոն, ծառայում են ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակում՝ նրանք ավագ տեսուչներ՝ 38-ամյա Արտակ Սարգսյանն ու 32-ամյա Զորաբ Գալստյանն են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, պաշտպանության և ներքին գործերի նախարարությունները, ինչպես նաև պետական անվտանգության ծառայությունը համատեղ հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ երկրում ձերբակալվել է զինծառայողների և քաղաքացիական անձանց խումբ, որը համագործակցել է հայկական հատուկ ծառայությունների հետ. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հայտարարությունում նշվում է, որ հայտնաբերվել է ադրբեջանցի զինծառայողների խումբ, որը ռազմական գաղտնիքներ է փոխանցել հայկական կողմին:
«Հավաքված նյութի հիման վրա մայիսի 3-ին հարուցվել է քրեական գործ և հետաքննություն է սկսվել՝ վերոնշյալ գերատեսչություններից քննչական խմբերի ներգրավմամբ: Ձերբակալվել է զինծառայողների և քաղաքացիական անձանց խումբ, որը համագործակցել է հայկական հատուկ ծառայությունների հետ»,- ասված է հայտարարությունում:
Հայտարարությունում նշվում է, որ այժմ շարունակվում են օպերատիվ-քննչական միջոցառումները:
Ժիրայր Սեֆիլյանի գործը հորինված է եւ 1 տարի շարունակ չհիմնավորվելուց հետո դատարան է ուղարկվել, ինչը մեկ անգամ եւս ապացուցում է, որ նա քաղբանտարկյալ է: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասել է Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը՝ անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությանը, որով մանրամասներ էր հաղորդվում գործի վերաբերյալ:
Պարոն Հայրապետյան, մայիսի 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ նախաքննությամբ պարզվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը մտադրություն է ունեցել գրավելու ռազմավարական նշանակության շինություններ: Սեֆիլյանն ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը: Նախաքննությամբ պարզվե՞լ է, թե ինչ շինությունների մասին է խոսքը:
Մեղադրանքի մեջ որեւէ կերպ չի կոնկրետացվել, թե ինչ նկատի ունի նախաքննական մարմինը: Այսինքն, մեղադրյալ ներգրավվելու մասին որոշման մեջ, որտեղ պետք է նշված լիներ՝ ենթադրենք, որ Ժիրայր Սեֆիլյանն այլ անձանց հետ ցանկացել է հեռուստաաշտարակ գրավել եւ պետությանը որոշակի պահանջներ ներկայացնել, նման բան չկա:
Նշեմ, որ մեղադրական եզրակացությունը մենք դեռ չենք ստացել, ծանոթացել ենք միայն դատախազության հրապարակմանը, այդտեղից ենք հասկանում, որ ամենայն հավանականությամբ, նկատի ունեն, որ Սեֆիլյանը ցանկացել է գրավել հեռուստաաշտարակը եւ ինչ-որ զորամասեր, որովհետեւ Դատախազության հրապարակման մեջ խոսք կա զինծառայողների կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու մասին: Եթե հրապարակումն այդ մասին է, ապա ըստ Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձի՝ այդ շինությունները գրավելը պետք է լիներ 2015թ. դեկտեմբերի 1-ին, բայց դեկտեմբերի 1-ն անցել է, դեկտեմբերի 31-ն էլ, մարտի 1, մայիսի 1 եւ հունիսի 20-ին Սեֆիլյանին ձերբակալում են եւ ասում, որ դու պետք է 6-7 ամիս առաջ հանցագործություն կատարեիր, բայց քո կամքից անկախ պատճառներով չես կատարել: Հետաքրքիր է՝ ո՞րն է այդ պատճառները: Եթե կատարող լիներ, 7 ամիս անցել է այդ դեկտեմբերի 1-ից… Սեֆիլյանին ձերբակալել են, քանի որ մեկ անձ ցուցմունք է տվել:
Դատախազության հայտարարությունից հասկացանք նաեւ, որ Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարության տակ գործել են բազմաթիվ խմբեր, որոնք ունեցել են ենթախմբեր: Այդ ենթախմբերից մեկն էլ բացահայտվել է: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ մնացած ենթախմբերն ու խմբերը չեն բացահայտվում: Փաստորեն, այսքան ժամանակ է անցել, բայց մեր իրավապահները չեն բացահայտել, ինչը նշանակում է՝ նման խմբեր, ենթախմբեր գոյություն չունեն, քանի որ մեր հատուկ ծառայության աշխատակիցներն ամենալավն են աշխատում, չկա հանցագործություն, որը չի բացահայտվում, իհարկե կան այնպիսիք, որոնք չեն ցանկանում բացահայտվել, դա ուրիշ բան է: Եթե ինչ-որ բան լիներ, հնարավոր չէր այդ խմբերին ու ենթախմբերին չբացահայտեին այս մեկ տարվա ընթացքում: Սեֆիլյանի ասածը, որ սա թատերական ներկայացում է, հաստատվում է:
Նշվում է նաեւ, որ մեղադրվող մյուս 4 անձինք կամովին հրաժարվել են կատարել Ժիրայր Սեֆիլյանի պահանջները:
Այդ անձինք, որոնց մոտ զենք է հայտնաբերվել, պետք է գնային, գրավեին, որովհետեւ Սեֆիլյանը ղեկավարն է, իրենք էլ կատարողները պետք է լինեին չէ՞: Այդ անձանց էլ պետք է նույն մեղադրանքներն առաջադրվեին. Ուղղակի այդ անձինք պետք է լինեին կատարողները, իսկ Սեֆիլյանն էլ՝ ղեկավարը: Բայց այդ անձանց այդ մեղադրանքը չի առաջադրվել, ինչի՞ համար, որ Սեֆիլյանի դեմ ցուցմունք տան: Հետաքրքիր է, որ այդ անձանց մոտ է զենքը հայտնաբերվել, նրանք են ձերբակալվել, հետո կալանավորվել, անցել է 4-5 ամիս ու հայտարարել են, որ չեն ցանկացել, զղջացել են: Սա ծիխաղելի, անգրագետ հայտարարություն է: Եթե ամեն ինչ ճիշտ է, թող այն ժամանակ հրաժարվեին, ոչ թե զենքեր տեղափոխեին:
Ասում են՝ իբր ապրիլյան պատերազմից հետո փոխել են իրենց դիրքորոշումը: Սա կրկնակի անտրամաբանական է եւ ստախոս: Առաջինը, մամուլից գիտենք, որ ապրիլյան պատերազմից հետո դժգոհությունները խիստ լարվեցին իշխանության նկատմամբ: Եթե անձը մտադրություն է ունեցել հեղափոխություն անել, այդ ցանկությունը պետք է ավելանար, ոչ թե նվազեր: Երկրորդ, դատախազության հետեւությունը խիստ հակասում է գործի նյութերին:
Նախաքննության նյութերում ճիշտ հակառակ պատկերն է. երբ որ Սեֆիլյանի դեմ հովհաննես Պետրոսյանը ցուցմունք էր տալիս, հարցին, թե պետք է գնայիր, հեղափոխություն անեիր, Սեֆիլյանն էլ քո հրամանատարն է, ինչո՞ւ հետ քաշվեցիր, Պետրոսյանը հետեւյալ պատասխանը տվեց՝ Ժիրայր, դու երկու անգամ ասացիր, որ հեղափոխություն կանես դեկտեմբերի 1-ին, ինչո՞ւ չարեցիր, ինչո՞ւ ժողովրդին քո հետեւից տարար, ես քեզ էլ չեմ հավատում: Աբսուրդ է, որ գործի նյութերով հեղափոխությունը պետք է արվեր մինչեւ ապրիլյան պատերազմը, իսկ դատախազությունն ասում է՝ ապրիլյան պատերազմից հետո մտքափոխվեցին:
Երրորդ, ինչո՞ւ քննչական մարմինները մեկ տարի չեն հայտարարել եւ այսօր դատախազությունն է պոպուլիստական, քաղաքական հայտարարություն անում:
Մասնավորապես ի՞նչ ցուցմունք են տվել Ժիրայր Սեֆիլյանի դեմ:
Երկու անձ ցուցմունք է տվել, որ Ժիրայր Սեֆիլյանն է իրենց հանձնարարել այդ զենքերը, բայց պարզ չի, թե այդ զենքերը որտեղից են վերցրել, ում զենքերն են: Քննությամբ դա ոչ մի կերպ չի բացահայտվել: Ամենահետաքրքիրն էլ այդ զենքերի բացահայտումն է: Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձը նախկինում որեւէ կերպ քաղաքականությամբ չի զբաղվել, բայց իր ցուցմունքների համաձայն՝ ցանկություն է առաջացել զինված հեղափոխություն անել Հայաստանում: Ինքը հասկացել է, որ նման բան կարող է անել միայն Ժիրայր Սեֆիլյանը: Փորձել է կապ հաստատել, սոցցանցերով գրել է, բայց Սեֆիլյանը չի պատասխանել, ինքն էլ գնացել է ցույցերի, ծանոթացել է նրա հետ ու մի քանի անգամ առանձնազրույց է ունեցել, որոնց ժամանակ էլ Սեֆիլյանն էլ ասել է, թե իբր հեղափոխություն պիտի անեն: Իրենք իբր պատրաստվել են դեկտեմբերի 1-ին, գնացել ինչ-որ տեղ, բայց հեղափոխությունը չի եղել, այդ տղան հիասթափվում է Սեֆիլյանից ու գալիս ցուցմունք տալիս նրա դեմ: Մի պահ պատկերացնենք, որ անձը որոշել է հանցագործություն կատարել, բայց հրաժարվել է դա անել, ուրեմն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Երկրորդ, եթե այդքան հեղափոխական անձ է, պարզ չէ, թե ինչու է հրաժարվել հեղափոխություն անելու գաղափարից, հետագայում ինչպես այդ զենքերը բերել տվեց այլ անձի, որի մոտ էլ պատահական հայտնաբերել են այդ զենքերը: Այս հեքիաթ վարկածները հուշում են, որ Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձը ներդվրած է եղել ինչ-որ մարմինների կողմից, որ հետագայում ցոցմունք տա:
Սեֆիլյանը ճանաչո՞ւմ է այդ անձին: Երբեւէ զրույց չի ունեցե՞լ նրա հետ:
Սեֆիլյանը ցուցմունք չի տալիս, բայց այդ անձին չի ճանաչում: Այդ անձն էլ հստակ չի հիշում՝ ինչպես է Սեֆիլյանը նրան հանձնարարել այդ զենքերը ձեռք բերել: Ասում է, որ չի հիշում՝ հեռախոսո՞վ է իրեն հանձնարարել, բանավո՞ր, թե՞ գլխի շարժումով է հասկացրել: Բացի դրանից՝ այդ տղան նույնիսկ թվականը չէր հիշում, թե որ տարվա դեկտեմբերի 1-ի մասին է խոսքը:
Կարծում եմ, որ այդ անձանց խոստացել են, որ եթե գաք ու դատարանում հաստատեք ձեր ցուցմունքները, ազատ կարձակվեք:
Նրանց ի՞նչ մեղադրանք է առաջադրվել:
Այդ 4 անձինք մեղադրվում են զենքի շրջանառության մեջ միայն:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին «Քրեական գործ 13802813 եւ համատարած կաշառակերություն Ոստիկանությունում» վերտառությամբ բաց նամակով դիմել է քաղաքացի Մ. Տոնոյանը: Նամակում, մասնավորապես, նշվում է.
«Հարգարժան պրն. Վարչապետ
Արդեն դիմում եմ ձեզ 100000000-րդ անգամ:
ա. Քրեական գործ 13802813-ը կեղծվել եւ կոծկվել է հանցագործների եւ ձեր իրավապահ համակարգի համատեղ ջանքերով եւ ուժերով: Բարի եղեք ընթացք տալ, որպեսզի տվյալ քրեական գործը վերաբացվի եւ իրականացվի համապատասխան պատշաճ քննություն: Ինձ ձեր ՀՀԿ-ական կազմակերպված հանցավոր խմբերը գաղտնի հետապնդել են, այնուհետեւ ահաբեկել, հարձակվել իմ վրա, հասցրել բազմաթիվ վնասվածքներ, որոնք հաստատված են դատաբժշկի տեղեկանքով: ՀՀ Ոստիկանությունը եւ Դատախազությունը տարիներ շարունակ կեղծում եւ կոծկում են տվյալ քրեական գործը: Բարի եղեք իրականացնել համապատասխան եւ պատշաճ քննություն:
բ. Ձեր Փոսի Գայում ինձնից ձեր Ճանապարհային Ոստիկանության քննիչները վերցրել են 100$ կաշառք իմ վարորդական փաստաթղթերը հետ վերադարձնելու դիմաց: Բարի եղեք ինձ հետ վերադարձնել:
գ. Ձեր ՃՈ-ը եւ ԴԱՀԿ-ը հանցագործ համաձայնության գալով գրպանել են միլիոնավոր դոլարներ ՀՀ Քաղաքացիներից՝ այդ թվում ինձնից: Փաստացի իմ բանկային հաշվից տեղի է ունեցել գողություն առանց իմ իմացության եւ առանց ծանուցման: ԴԱՀԿ-ը խոստացել է վերադարձնել ինձնից գողացված գումարները: Փոխանցել եմ իմ բանկային հաշիվները, որ կատարեն համապատասխան փոխանցում, սակայն մինչ որս ոչ մի լումա չի փոխանցվել իմ բանկային հաշվին: Հանձնարարեք, թող ինձ ինչպես նաեւ բոլոր ՀՀ քաղաքացիներին հետ վերադարձնեն միլիոնների հասնող գողոնը: Տվյալ կազմակերպված պետական հանցագործության մասով արդեն կան դատարանի նախադեպային որոշումներ:
Կամ իմ գումարները ինձ հետ վերադարձրեք, կամ էլ դատի կտամ ձեր Կառավարությանը: Դուք արդեն մի քանի տարի շարունակ քաշքշուկներ եք ստեղծում, որպեսզի չվերադարձնեք ինձնից եւ տասնյակ հազարավոր քաղաքացիներից գողացված գումարները:
դ. Եվ վերջում՝ հրավիրեք ձեր մոտ նախկին Ոստիկանապետներին ինչպես նաեւ ՄՌՈ-ների պետերին եւ նրանց տեղակալներին եւ պարզեք, թե ուր են գնացել այն բոլոր կաշառքները, որոնք նրանք գրպանում էին բոլոր ՀՀ քաղաքացիներից սկսած առնվազն 2008-թ-ից : Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ ՀՀ-ում յուրաքանչյուր մեքենայի առքուվաճառքի ժամանակ անխտիր բոլոր վարորդներից, այդ թվում՝ նաեւ ինձնից պահանջում էին 40.000 դրամ կաշառք նոր գնված մեքենան նախկին գրանցման վայրից դուրս գրելու, եւ նույնքան էլ կաշառք մեքենան նոր գրանցման վայրում գրանցելու համար: Ընդհանուր՝ յուրաքանչյուր մեքենայի առքուվաճառքի գործարքը ՀՀ քաղաքացիների վրա արժենում էր մոտավորապես 100$ կաշառք: Հիմա բազմապատկեք այս գումարը մեքենաների թվով եւ կստանաք աստղաբաշխական գումարներ, որոնք կաշառքի տեսքով գնացել են ձեր ՄՌՈ-ի աշխատակիցների գրպանները: Կոնկրետ ինձնից կաշառք են պահանջել ձեր Քանաքեռի ՄՌՈ-ում: Երկրորդ հարկ, աջից վերջին սենյակ, կապիտան: Դեմքով կճանաչեմ:
Ձեր իրավապահ մարմինները փոխանակ զբաղվեն հանցագործությունների բացահայտմամբ, իրենք են ոտից գլուխ թաթախվել.
եւ բազմաթիվ այլ հանցագործությունների մեջ, որոնց ականատես ենք ամեն օր եւ երբ իրենց լսես անդադար բարեփոխվում են, սակայն այդ բարեփոխումների իրական պատկերը մենք տեսնում ենք պադզեմկաներում կաշառակեր դատավորների եւ դատախազների տեսքով:
Առայժմ այսքանը: Իմ բոլոր օրինական հայցադիմումները եւ պահանջները արդեն տարիներ շարունակ մնում են չբավարարված»:
Dialogue.am կայքն իր «Սոցիալական իրավունք» խորագրի շրջանականերում ընթերցողների խնդրանքով սկսում է շարք՝ պարտադիր զինվորական ծառայության անցնելու զինվորի իրավունքների ու օրենքով սահմանված կարգով տրվող արտոնությունների մասին:
Բնակության վայրին մոտ ծառայելու իրավունքի մասին
Ըստ Զինապարտության մասին օրենքի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից կարող են օգտվել այն զորակոչիկները, որոնք համապատասխանում են ստորև նշվող խմբերին:
Նշենք, որ բնակության վայրին մոտ գտնվող զորամաս է համարվում զորակոչիկի հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրից մինչև 150կմ հեռավորությամբ տեղակայված ցանկացած զորամաս:
Որ դեպքերում է գործում արտոնությունը
1. Միայնակ ծնողի միակ զավակը, եթե
ա) ծնողն անցել է տարիքային կենսաթոշակի
կամ
բ) ունի հաշմանդամության երրորդ խմբի կարգ
2) զորաոչիկը, երբ հսյրը (մայրը) կամ եղբայր (քույրը) մահացել են՝
ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ՝ ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում ծառայության ընթացքում, ինչպես նաև ՀՀ տարածքում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում ծառայողական պարտականություններ կատարելիս:
3) Ամուսնացած և մեկ երեխա ունեցող զորակոչիկները
4) Երկկոմանի ծնողազուրկ զորակոչիկներն, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ զորակոչիկները, եթե չունեն չափահաս քույր կամ եղբայր:
5) ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ այլ զորակոչիկներ:
Ի դեպ, զինված ուժեր կամ այլ զորքեր միաժամանակ զորակոչվող եղբայրները, իրենց ցանկությամբ, նույն զորակոչի ընթացքում ծառայության կարող են զորակոչվել միևնույն զորամաս: Նման դեպքերում, երկրորդ (կամ երրորդ որդու) զորակոչվեուց առաջ ծնողը պետք է գրավոր դիմի տարածքային զինկոմիսարիատ կամ Պաշտպանության նախարարություն:
Եթե եղբայրներից մեկը ծառայության մեջ է, իսկ մյուսը զորակոչվում է 6 ամիս կամ 1 տարի հետո, այդ դեպքում օրենքի այս կետն իրենց վրա չի տարածվում:
Պատրաստեց՝ Զառա Մանուչարյանը
www.dialogue.am
Գյումրիում այսօր առավոտյան տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է:
Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի առաջին նրբանցքի 11 առանձնատան բնակիչ Ստեփան Մարկոսյանին դանակահարել էին, ինչի հետեւանքով վերջինս մահացել էր:
Մեր զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց, որ սպանությունը բացահայտվել է, շարաժառիթը՝ եւս: 77-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվում է 23 տարեկան երիտասարդ. վերջինս ձերբակալվել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ավելի վաղ գրել էինք, որ Ստեփան Մարկոսյանը նշյալ հասցեում բնակվում է միայնակ: Կինը վերջերս է մահացել, իսկ երեք երեխաները գտնվում են ՌԴ-ում: Հարեւաններն ասում են, որ Մարկոսյանը շնորհքով, խելոք, հարեւաններին օգնելու պատրաստակամ մարդ է եղել: Ստեփան Մարկոսյանը տանը կից ավտոտնակ է ունեցել, որտեղ զբաղվել է լվացքի մեքենաների վերանորոգման աշխատանքներով:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 3-ին հերթական ծեծկռտուք-հաշվեհարդարն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։30-22։00-ն ընկած ժամանակահատվածում Վարդենիս քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Կալցևոյի» մոտ դաժան ծեծի են ենթարկվել Վարդենիս քաղաքի բնակիչներ՝ «Պարֆյումերիայի Հակոբ» մականվամբ Հակոբ Պետրոսյանն ու Հայկ Կարապետյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հաշվեհարդար տեսնողները եղել են Վարդենիսի բնակիչներ՝ «Անուշ» մականվամբ Անուշավան Անտոնյանը, եղբայրներ Մխիթար և Միքայել Խաչատրյանները, «Մրտո» մականվամբ Մարտին Հակոբյանը, Մեսրոպ Հակոբյանը, «Արա Մաշադու» մականվամբ Արա Գալստյանը, «Ապեր Մաշադու» մականվամբ Սարգիս Գալստյանը, «Դինջ» մականվամբ Կարեն անունով երիտասարդ և ևս մի քանի հոգի։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ծեծի ենթարկվածներից Հ. Պետրոսյանը տեղափոխվել է Վարդենիսի հիվանդանոցից Երևանի հիվանդանոց։
Մանրամասներն՝ այստեղ:
«Պաշտպանության նախարարությունից հափշտակությունների գործով աղմկահարույց բացահայտումները շարունակվում են: Պարզվում է, որ ՀՀ ՊՆ-ին ապրանք մատակարարող ընկերությունների մասնագետները գաղտնի գործարքի մեջ են մտել զորամասի պաշտոնատար անձանց հետ:
Մինչ պաշտպանության նախարարությունը իրեն ապրանք մատակարարած ընկերություններին դատի է տալիս՝ պահանջելով հետ վերադարձնել իրենից հափշտակած գումարները, իրավապահները բանակի պաշտոնատար անձանց եւ զորամասեր ապրանքեր մատակարարող ընկերությունների աշխատակիցների գործողությունների մասով աղմկահարույց բացահայտումներ են իրականացրել:
Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Վիգեն Պետրոսյանը, ՊԲ N զորամասի պարենային ծառայության պետ էդուարդ Ալեքսանյանը, ինչպես նաեւ «Ավանգարդ» ՍՊԸ գլխավոր մասնագետ Կարեն Գրիգորյանը: Ինչպես պարզեցինք՝ «Ավանգարդ» ՍՊԸ-ն ՊԲ վերոնշյալ զորամասին ապրանք է մատակարարել։
ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Վիգեն Պետրոսյանը, ՊԲ N զորամասի պարենային ծառայության պետ էդուարդ Ալեքսանյանը, ինչպես նաեւ «Ավանգարդ» ՍՊԸ գլխավոր մասնագետ Կարեն Գրիգորյանը համաձայնության են եկել զորամաս մատակարարված ապրանքները «մեջ-մեջ անել»։ Ասել է, թե վերջիններս ՀՀ ՊԲ N զորամասի պարենային ծառայության պետ էդուարդ Ալեքսանյանին ասել են, որ կեղծի պաշտոնական փաստաթղթերը, կեղծ ստորագրություններ դնի մատակարարված ապրանքի դիմաց՝ այսպիսով պետությանը պատճառելով շուրջ 3 միլիոն դրամի վնաս»:
«Ժողովուրդ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Ժիրայր Սէֆիլյանը պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու համար զենքի գործադրմամբ քաղաքացիների և զինծառայողների կյանքի համար վտանգավոր բռնությամբ ՀՀ տարածքում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող շենքեր, շինություններ զավթելու նպատակով 2015 թվականի նոյեմբերից ստեղծել և ղեկավարել է կազմակերպված զինված խումբ, որի կազմում գործող ենթախմբում ընդգրկվել են Սասունիկ Կիրակոսյանը, Հրայր Թոփչյանը, Հովհաննես Պետրոսյանը, Գալուստ Գրիգորյանը, Ներսես Պողոսյանը, Արթուր Մովսիսյանը և Սմբատ Գալոյանը: Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Ժիրայր Սէֆիլյանը նշված ենթախմբի անդամներին տրամադրել է հրազեն հանդիսացող «AK-74» տեսակի մարտական ակոսափող երկու ինքնաձիգ՝ ռազմամթերք հանդիսացող 120 մարտական փամփուշտներով, որոնք բացահայտումից խուսափելու նպատակով ենթախմբի անդամները պարբերաբար տեղափոխել և պահել են տարբեր վայրերում՝ սպասելով գրոհի վերաբերյալ Ժիրայր Սէֆիլյանի հրահանգին: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում բազմաթիվ զինծառայողների զոհվելու հանգամանքով պայմանավորված՝ ենթախմբի անդամները հրաժարվել են զինծառայողների կյանքի համար վտանգավոր բռնության գործադրմամբ զինված հարձակմանը մասնակցելուց, իսկ 2016 թվականի մայիսի 20-ին իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել են կազմակերպված խմբի անդամներին հատկացված հրազենն ու ռազմամթերքը, և Ժիրայր Սէֆիլյանի կամքից անկախ հանգամանքներով շենքերի, շինությունների զավթումն ավատին չի հասցվել:
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է նաև, որ 2015 թվականի ապրիլի 24-ին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ 2014 թվականի մայիսից Ժիրայր Սէֆիլյանը Պավել Մանուկյանի, Գարեգին Չուգասզյանի, Վարուժան Ավետիսյանի և Գևորգ Սաֆարյանի հետ նախնական համաձայնությամբ հավաքագրել են անձանց խմբեր, նախապատրաստել են զանգվածային անկարգությունների, ձեռք են բերել և իրենց բնակարաններում, գրասենյակներում, տրանսպորտային միջոցներում պահել են մարմնական վնասվածքներ հասցնելու համար հարմարեցված շուրջ չորս տասնյակ մետաղյա ձողեր և փայտե մահակներ, կռփազենք, էլեկտրապարպիչներ: Նշված հանցագործությունն ավարտին չի հասցվել հանցակիցների կամքից անկախ հանգամանքներով, քանի որ հանցագործության կատարմանն ուղղված գործողությունները բացահայտվել են իրավապահ մարմինների կողմից:
Ձեռք բերված փոխկապակցված ապացույցների բավարար համակցության հիման վրա զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության համար Ժիրայր Սէֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության համար Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու համար Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին, Հովհաննես Պետրոսյանին, Գալուստ Գրիգորյանին և Ներսես Պողոսյանին մեղադրանքներ են ռաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով:
Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է կազմված մեղադրական եզրակացությունը, քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
Երեկ՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Վերին Արտաշատից դեպի Արտաշատ քաղաք տանող ավտոճանապարհի հատվածում անհայտ անձը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել ВАЗ 2107 մակնիշի 44 VV 443 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցների հետևանքով ավտոմեքենայի վարորդ, Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 33-ամյա Կարեն Ղազարյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայի մեջ է եղել նաև Նորաշենի գյուղապետ Նորիկ Գրիգորյանը, ով, ըստ նախնական տեղեկութունների՝ վնասվածքներ չի ստացել, իսկ Կ. Ղազարյանը 3 հատ ոստքին, և մեկ հատ ուսի շրջանում է վնասվածքներ ստացել:
Փաստի առթիվ մարզի քննչական վարչության պետ Գ. Սիմոնյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ 34-104 /սպանության փորձ/ և 235 հոդվածի 1-ին մասի /ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը/ հատկանիշներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը արդեն ունեն օպերատիվ տվյալներ, թե ինչ մակնիշի ավտոմեքենայի միջից են կրակոցներ արձակել գյուղապետի ուղղությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև մեկ հատ պարկուճ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.