29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Պետերբուրգի հայ համայնքը պատրաստ է հայցով դիմել դատարան՝ մայիսի 9-ին «Անմահ գունդ» ակցիայի ժամանակ ադրբեջանցիների հարձակման կապակցությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ինասաց Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի նախագահ Կարեն Մկրտչյանը:
Սանկտ Պետերբուրգում ադրբեջանական երիտասարդական միության անդամները հարձակվել են Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակին նվիրված «Անմահ գունդ» ակցիային մասնակցող հայկական շարասյան վրա: Այս մասին դեպքի վայրից հայտնել էին պետերբուրգյան հայկական երիտասարդական «Նոր սերունդ» կազմակերպության անդամները:
«Ինչ եղել, եղել է: Նրանք, հավանաբար, դատարան կդիմեն, մենք պատրաստ ենք պատասխանել: Հիմա շատ կարևոր է չսրել և չբարդացնել իրավիճակը և բոլոր վեճերը տեղափոխել դատարան, լուծել ՌԴ օրենսդրության շրջանակում», — ասաց Կարեն Մկրտչյանը:
Իր հերթին Պետերբուրգի հայկական երիտասարդական «Նոր սերունդ» կազմակերպության նախագահ Ֆիլիպ Դավիդովն ասաց, որ ադրբեջանցիների գործողությունները նախապես պլանավորված էին:
«Ինչպես կարելի էր սպասել, ադրբեջանցիներն իրենց ոճում էին գործում՝ պատերազմը տեղափոխելով տեղեկատվական դաշտ: Նրանք օգտագործում են տեղական ԶԼՄ-ները բացահայտ սուտ տեղեկություններ տարածելու համար: Օրինակ, նրանք ասել են, թե 30 հայի են ծեծել՝ միաժամանակ սպառնալիքներ տեղալով մեր հասցեին, թե դատի կտան հայերին իրենց ակտիվիստներին ծեծելու համար, որ ունեն բժշկական տեղեկանքներ: Մենք սովոր ենք այդ վարքագծին, նրանք արդեն 20 տարի է՝ այդպես են վարվում»,- ասացԴավիդովը:
Սադրանքի արդյունքում փոքր բախում է եղել է ադրբեջանցիների ու հայերի միջև Նևսկի պողոտայում, որից հետո իրավապահները ձերբակալել են ադրբեջանցի սադրիչներին, հայերի թվում ձերբակալվածներ չկան:
Ըստ նրա, ստեղծված իրավիճակը տարբերվում է նրանով, որ այս անգամ ադրբեջանցիները արժանի հակահարված են ստացել:
«Հատկանշական է, որ հայ երիտասարդների կողքին կանգնեցին նաև տարեցները՝ պաշտպանելու համար իրենց դրոշը (Արցախի դրոշը), իրենց արժանապատվությունը: Այն կնոջ ամուսինը, որին գցել էր ադրբեջանցիների կազմակերպության նախագահի տեղակալ Զուլֆիգար Իսմաիլովը, գործի է դրել իր պապի դիմանկարը, որը ձեռքին էր», -ասել է Դավիդովը:
Իսկ դրոշը փորձել էր պոկել ադրբեջանցիների երիտասարդական կազմակերպության նախագահ Զաքիր Նաբիզադեն:
Նրան ճանաչել էին «Նոր սերունդ» կազմակերպության ակտիվիստները:
Դավիդովը պատմեց նաև, որ ադրբեջանցիները բողոքել են ոստիկաններին, թե ակցիայի մասնակից հայերը ծածանում են Արցախի դրոշը, և խնդրել են առգրավել այն:
«Դա չի ազդել ոստիկանների վրա, քանի որ մեր դրոշը արգելված խորհրդանիշ չէ: ԼՂՀ դրոշը պարզված էր «Անմահ գունդ» ակցիայի ժամանակ, քանի որ այնտեղից են ծնունդով ԽՍՀՄ մարշալներ ու հերոսներ», — ասաց Դավիդովը:
«Հայերն ինչ-որ բան ապացուցելու կամ սադրելու կարիք չունեն, մեր հայրերն ու պապերն ամեն ինչ ապացուցել են 25 տարի առաջ պատերազմում: Ադրբեջանցիներին, որոնք իրենց ազգային հերոս են կարծում մայիսի 9-ի միջադեպից հետո, խորհուրդ եմ տալիս զինվորական համազգեստ հագնել ու շփման գիծ գնալ: Ադրբեջանցի երիտասարդներն ակնհայտորեն գործում էին ավելի տարեցների հրահրումով՝ չհասկանալով, որ գործիք են դառնում նրանց ձեռքին: Ուզում եմ բոլորն իմանան՝ եթե որևէ մեկը ոտնձգությոն կատարի մեր հայրենիքի, մեր խորհրդանիշների դեմ, մենք միշտ արժանի պատասխան կտանք, ինչպես դա արեցինք մայիսի 9-ին»,- ասաց Դավիդովը:
Սանկտ Պետերբուրգի հայ համայնքն ամեն տարի մասնակցում է «Անմահ գունդ» ակցիային՝ Հայաստանի և Արցախի, Մեծ հայրենական պատերազմի հերոսների դիմանկարներով:
Դեռևս ապրիլի 29-ին Սիլիկյան թաղամասում գտնվող գերեզմանատանը տղամարդու դի էր հայտնաբերվել, որի ինքնությունը մինչ այսօր իրավապահներին չէր հաջողվում պարզել:
Տղամարդու լուսանկարները տարածել էր Քննչական կոմիտեն՝ մայիսի 5-ին՝ նրա ինքնությունըպարզելու համար։ Այսօր արդեն տարածվեց նոր հաղորդագրություն՝ առ այն, որ դիակի ինքնությունն արդեն պարզվել է, նա 46-ամյա Եվգենի Ալեքսանդրի Կաչակն է, ազգությամբ ռուս,բայց ՀՀ քաղաքացի։
Վերջինս ներկայումս հաշվառված է Բյուրեղավանում,ուր տեղափոխվել են Երեւանից։ «Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ Ե.Կաչակը, ով ծանոթների շրջանում հայտնի է որպես Ժենյա,երկար տարիներ բնակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում եւ ոստիկանության համակարգի աշխատակից է։ Ավելի ստույգ երկար տարիներ աշխատել է 6-րդ վարչությունում, շատ լավ տիրապետել է մարտարվեստին։
Սակայն վերջին տարիներին նա որդու հետ բնակվել է Աստանայում եւ Հայաստան վերադարձի մասին չեն իմացել անգամ այստեղ գտնվող հարազատները՝ մայրը, կինը, եղբայրը, հետեւապես նրա անհետ կորելու վերաբերյալ ահազանգ իրավապահները չէին ստացել։
Մեր հավաստի տեղեկությունների համաձայն՝ Ե.Կաչակն ալկոհոլի նկատմամբ հակում չի ունեցել եւ չի օգտագործել։ Թե ինչպես է նաեւ հայտնվել գերեզմանոցում,որն է եղել լավ մարզավիճակում գտնվող տղամարդու մահվան պատճառը հուսանք կպարզվի քննությամբ։ Սակայն տարօրինակն այն է, որ օրեր շարունակ չի պարզվել ոստիկանության համակարգի նախկին աշխատակցի ինքնությունը, ում տվյալները պետք է, որ լիներ համակարգի տվայլների բազայում, այդ թվում նաև մատնահետքերը: Տխուր իրականություն։
Հիշեցնենք, որ տղամարդու դին հայտնաբերվել էր մարմնական վնասվածքների հետքերով՝ «Շահումյան 2» գերեզմանատան 2-րդ հատվածում:
Փաստինֆո
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք, առաջադրվել մեղադրանքներ:
2017թ. մարտի 27-ին Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի մի բնակչուհուց ահազանգ է ստացվել ընտանեկան բռնության վերաբերյալ. կինն ահազանգել է, որ գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ամուսինը բռնություն է գործադրել իր նկատմամբ՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով իր մարմնի տարբեր մասերին:
Ահազանգում մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է կնոջ օտարազգի ամուսնու կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք։
Բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր դեղահաբեր, որոնք, նշանակված դատանյութագիտական փորձաքննության եզրակացության համաձայն, պարունակել են մեթադոն տեսակի թմրամիջոց: Բացի այդ, նախնական քննության տվյալներով՝ տղամարդն ապօրինի ձեռք բերած և պահած մեթադոն տեսակի թմրամիջոցից 2017թ. հունվար և փետրվար ամիսներին իրացրել է նաև օտարազգի իր ծանոթին:
Քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի և 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու, ինչպես նաև՝ իր նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ կնոջ ներկայացրած ահազանգի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ապօրինի պահվող հրազենով զինված, կազմակերպված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության /ՊՊԾ/ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործից 14 մեղադրյալների վերաբերյալ անջատված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հայտնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Կատարված օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության ընթացքում իրականացվել են 500-ից ավելի հարցաքննություններ, քննչական փորձարարություն և դեպքի վայրի դետալային զննություններ, նշանակվել են 100-ից ավելի փորձաքննություններ (դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական, դատաապրանքագիտական, դատակենսաբանական և այլն), դատարանի համապատասխան որոշումների հիման վրա ստացվել են հեռախոսային զանգերի վերծանումներ, պահանջվել բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, կատարվել են նաև բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողություններ:
Արդյունքում, հավաքված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ վերը նշված շինությունները, տրանսպորտային միջոցները զավթելուց անմիջապես հետո կազմակերպված խմբի անդամները նույն եղանակով` իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, պատանդ են վերցրել և պահել գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին ու օգնություն ցուցաբերելու նպատակով գնդի տարածք այցելած բուժաշխատողներին, գնդի հերթապահ մասում գտնվող զինանոցից հափշտակել են հրազեն հանդիսացող ինքնաձիգներ և ատրճանակներ: Հարձակման ընթացքում զինված խմբի անդամ Արմեն Բիլյանի կողմից հրազենային վիրավորումից սպանվել է գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակից՝ ՊՊԾ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, իսկ խմբի մյուս անդամ Սմբատ Բարսեղյանի կողմից սպանվել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: 2016 թվականի հուլիսի 30-ին Սմբատ Բարսեղյանի կողմից սպանվել է նաև ՀՀ ՈԶ թիվ 1033 զորամասի ծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանը:
Մխիթար Ավետիսյանը Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արամ Մանուկյանի, Սեդրակ Նազարյանի, Էդվարդ Գրիգորյանի, Հովհաննես Հարությունյանի, Աշոտ Պետրոսյանի, Արմեն Լամբարյանի, Գառնիկ Հովակիմյանի և կազմակերպված խմբի այլ անդամների հետ 2016 թվականի հուլիսի 24-ին գնդի տարածքից դուրս են բերել հարակից Մ. Խորենացու փողոց և հրկիզման միջոցով ոչնչացրել ՀՀ ոստիկանության հաշվեկշռում հաշվառված 4 և քաղաքացիական 1 տրանսպորտային միջոց:
Բացի այդ, Արմեն Բիլյանը կազմակերպված խմբի այլ անդամների հետ կոտրել է ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲ ընկերության բանկոմատը և հափշտակել դրանում առկա առանձնապես խոշոր չափերի հասնող` ավելի քան 14 մլն ՀՀ դրամի գումարը:
Քննությամբ պարզվել է նաև, որ Վարուժան Ավետիսյանն ու Պավել Մանուկյանը մի խումբ այլ անձանց հետ նախապատրաստել են 2015 թվականի ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը:
Այսպիսով, քննությամբ հիմնավորված հանցավոր արարքների կատարման համար`
Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Արայիկ Խանդոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Արեգ Կյուրեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,
Արմեն Բիլյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,
Արմեն Լամբարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Գագիկ Եղիազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,
Էդվարդ Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Մխիթար Ավետիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Պավել Մանուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Սեդրակ Նազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Սմբատ Բարսեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետով,
Վարուժան Ավետիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Կարո Եղնուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Խաչատուր Գիչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վարույթն իրականացնող մարմինը վերը նշված մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտել է:
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Մայիսի 3-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Արտաշատ քաղաքից Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին, անհայտ անձինք «Լադա Պրիորա» ավտոմեքենայով փակել են Նորաշենի համայնքապետարանի վարորդ Կարեն Ղազարյանի վարած «ՎԱԶ 2107» ավտոմեքենայի ճանապարհը և կրակահերթ արձակել նրա և ուղևորի՝ Նորաշենի համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի ուղղությամբ: Կարեն Ղազարյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կրակողները դեպքի վայրից դիմել են փախուստի:
Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ հանցագործությունը բացահայտվել է և միջազգային հետախուզում է հայտարարվել 1978 թ. ծնված Ռոլանդ Գալուստովի, 1994 թ. ծնված Ռոբերտ Գալստյանի, 1989 թ. ծնված Արթուր Նազարյանի և 1989 թ. ծնված Դերենիկ Սիմոնյանի նկատմամբ: Դեպքի հանգամանքները ճշտվում են:
Միջոցառումներ են ձեռնարկվում հիշյալ անձանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 3-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Վերին Արտաշատից դեպի Արտաշատ քաղաք տանող ավտոճանապարհի հատվածում անհայտ անձը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ էր արձակել ВАЗ 2107 մակնիշի 44 VV 443 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Կրակոցների հետևանքով ավտոմեքենայի վարորդ, Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 33-ամյա Կարեն Ղազարյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր Արտաշատի բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայի մեջ էր եղել նաև Նորաշենի գյուղապետ Նորիկ Գրիգորյանը, ով, ըստ նախնական տեղեկութունների՝ վնասվածքներ չէր ստացել, իսկ Կ. Ղազարյանը՝ 3 հատ ոստքին և 1 հատ ուսի շրջանում էր վնասվածքներ ստացել:
Փաստի առթիվ մարզի քննչական վարչության պետ Գ. Սիմոնյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ 34-104 /սպանության փորձ/ և 235 հոդվածի 1-ին մասի /ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը/ հատկանիշներով:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին Հայկական Կարմիր խաչի միջազգային վերականգնողական կենտրոնից երեկ տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ:
Պաշտպան Հայարփի Սարգսյանն «Ա1+»-ին հայտնեց, որ 20- օրյա վերականգնողական բուժումից հետո միեւնույնն է բժշկական խնդիրները մնացել են. «Միայն մկանային վարժություններ են կատարվել: Ոտքը բարակել է, այլ խնդիրներ էլ կան»:
Հուլիսի 26-ին ՊՊԾ տարածքում գտնվելու ժամանակ Հովհաննես Հարությունյանը հրազենային վիրավորում է ստացել: Նրա ոտքում դեռ բեկորի 18 մասնիկ է մնացել:
Վերականգնողական բուժումից հետո, Հայարփի Սարգսյանի խոսքերով, այլ բժշկական կոնսիլիում չի հրավիրվել: «Մենք խնդրել էինք մեկ շաբաթ շուտ տեղեկացնել բժշկական կոնսիլիում հրավիրելու մասին, որպեսզի եվրոպացի բժիշկները հնարավորություն ունենան մասնակցելու»:
Պաշտպանը սպասում է ՄԻԵԴ պատասխանին:
Եվրահանձնաժողովի նախագահ Յան Կլոդ Յունկերը զգուշացրել է, որ եթե Թուրքիայում վերականգնվի մահապատիժը, ապա վերջինս չի դառնա Եվրամիության անդամ (ԵՄ): Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության՝ այդ մասին Յունկերը հայտարարել է գերմանական «Rheinische Post »թերթի հետ զրույցում: Նրա խոսքերով՝ այդ քայլով Թուրքիան ոչ միայն կհատի գոյություն ունեցող «կարմիր գիծը» այլ դա կլինի «բոլոր կարմիր գծերից ամենա կարմիրը»:
Յունկերն ասել է, որ նման որոշումը ճանապարհ կբացի դեպի բանակցությունների խափանում, քանի որ ԵՄ-ի սկզբունքների մեջ է մտնում հարգանք ցուցաբերել ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ: Նա հիշեցրել է, որ Եվրոպական կոնվենցիան ստեղծվել է մարդու իրավունքների և մարդկանց ազատոությունը պաշտպանելու հիման վրա: Իսկ այդ արժեքները արգելում են մահապատժի կիրառությունը
«Թուրքիան՝ որպես Եվրախորհրդի անդամ և ԵՄ-ին անդամակցելու թեկնածու, պարտավոր է համապատասխանել առանցքային արժեքների՝ մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ազատության հարցերում գոյություն ունեցող չափանիշներին: Այդ հարցում նույնիսկ մեկնաբանություն անելու կարիք չկա: Մայիսին տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հնարավորություն կլինի, որ մենք մեր հարցերը ուղղենք Էրդողանին: Նա ի՞նչ է մտածում Թուրքիայի ապագայի վերաբերյալ: Եվրոպայի հե՞տ է, թե ոչ»:
Նա տեղեկացրել է, որ բանակցությունները դադարեցնելու մասին որոշումը կայացնելու է ոչ թե եվրահանձնաժողովը, այլ ԵՄ-ի անդամ երկրները:
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Մայիսի 8-ի առավոտյան ահազանգ է ստացվել, որ ժամկետային երեք զինծառայողներ, N զորամասի պարետային դասակի ավտոմոբիլային ջոկի վարորդներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը, Ռաֆայել Արթուրի Բիշարյանը և նույն զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի բուժկետի վարորդ-սանիտար Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը չեն մասնակցել առավոտյան տողանին: Բացակայում է նաև պարետային դասակին պատկանող «ՈՒԱԶ-315195» մակնիշի ՊԲ6Լ-004 զինհամարանիշի ավտոմեքենան:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեք զինծառայողներին վերջին անգամ տեսել են միասին «ՈՒԱԶ-315195» մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը կայանված է եղել զորամասի մշտական տեղակայման վայրում: Դրանից հետո մեքենան նկատվել է զորամասից դուրս՝ Մատաղիս-Տոնաշեն ավտոճանապարհի սկզբնամասում` դեպի Տոնաշեն երթևեկելիս:
Տարածքի զննությամբ` Տոնաշեն գյուղ տանող ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին ընթացքի ուղղությամբ արձանագրվել են անվահետքեր, որոնք վերջացել են` դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից, որից մոտ 50 մետր խորության վրա հոսում է գետ: ԱՀ փրկարար ծառայության աշխատակիցների կողմից գետում` մոտ 9 մետր խորության վրա, հայտնաբերվել է «ՈՒԱԶ-315195» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենան: Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ Ռ.Ա.Բիշարյանի և Ռ.Մ.Բարսեղյանի մարմինները: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ` զինծառայողների մահվան պատճառը պարզելու համար:
Ռուբեն Մնացականյանին գտնելու ուղղությամբ որոնողական աշխատանքները շարունակվում են:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Մայիսի 8-ի առավոտյան ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել դժբախտ պատահար: Այս մասին տեղեկացնում է ԱՀ պաշտպանության նախարարությունը:
Ըստ նախնական տվյալների, ճանապարհատրասնպորտային պատահարի հետևանքով, զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.), Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) և Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.): Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են Ռուբեն Բարսեղյանի և Ռաֆայել Բիշարյանի մարմինները: Ռուբեն Մնացականյանի ճակատագիրը պարզելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Armtimes.com / «Այնպես, ինչպես մենք ենք թափանցիկ աշխատում, բացահայտում խարդախության դեպքերը Եվրամիության ծրագրերում, նույնկերպ հորդորում ենք աշխատել նաեւ Հայաստանի կառավարությանը եւ իրավապահներին»,- այս մասին «Մեդիա կենտրոնում» մայիսի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ վստահություն հայտնելով, որ վերջերս տեղի ունեցած աղմկահարույց խարդախության դեպքի բացահայտումը ոչ թե կթուլացնի, այլ կամրապնդի Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն է կատարվել, ինչի առիթով հարուցվել է քրեական գործ, կա ձերբակալված, հետախուզվողներ: Մեր տեղեկություններով՝ խոսքը տարբեր տարիների՝ 2009 թվականից սկսած ԵՄ-ի հատկացրած դրամաշնորհներից կատարված հափշտակությունների մասին է։ Հափշտակված գումարի չափը կազմում է մոտ 280 միլիոն դրամ (535 հազար եվրո): Սակայն գումարի չափը հնարավոր է ավելանա:
Որպես մեղադրյալ գործում ներգրավված անձինք են`Տիգրան Սուքիասյանը, Գևորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը, Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, ինչպես նաև Հրայր Գյոնջյանը, Գարիկ Չիլինգարյանը եւ Գեղամ Պետրոսյանը: Հատկանշական է, որ գործով անցնող գլխավոր մեղադրյալներից մեկը՝ Մարինե (Մոնիկա) Պապյանը, ըստ պաշտոնական տեղեկատվության, չի ընդունում իրեն առաջադրած մեղադրանքը:
Ասուլիսին ԵՄ դեսպանը, պատասխանելով, խարդախության դեպքի մասին լրագրողի հարցին, նախ վերաշարադրեց խնդրի վերաբերյալ ԵՄ դեսպանության տարածած մամուլի հաղորդագրությունը՝ առանձնացնելով մեկ «կարեւոր հանգամանք»: «Այս խարդախության դեպքը բացահայտել է Եվրամիությունը՝ ներքին հետաքննության արդյունքում: Սա կարևոր տարր է, որը ցույց է տալիս մեր աշխատանքի մեխանիզմները: Սա դրական է խոսում Եվրամիության մասին», — ասաց դեսպանը՝ հավելելով, որ տվյալ հանցագործությունը բացահայտվել էր Եվրամիության Խարդախության դեմ պայքարի Եվրոպական գրասենյակի (OLAF-ի) միջոցով:
Այս կառույցի գործունեությունը, նշում է դեսպանը, պետք է օրինակ դառնա Հայաստանի համար: «Դրական է, որ գոյություն ունի նման անկախ կառույց: Սա ցույց է տալիս, թե նման անկախ կառույցները, որքան արդյունավետ են աշխատում», — ասաց Սվիտալսկին՝ կոչ անելով ՀՀ կառավարությանը հետևել OLAF-ի օրինակին և նույնպես ունենալ նման անկախ կառույց: «Եթե ՀՀ-ի կառավարությունը շահագրգռված է իմանալ, թե ինչպես է աշխատում OLAF-ը, մենք բաց ենք օգնելու եւ այդ փորձով կիսվելու համար»,- ասաց նա:
Եվրամիության ծրագրերում բացահայտված աղմկահարույց հափշտակությունների դեպքի վերաբերյալ տարբեր հրապարակումներ եղան մամուլում, որոնցում մտահոգություն էր հայտնվում առ այն, որ այս դեպքը կարող է ազդել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վրա: Դեսպանը նշեց, որ ծանոթ է այդ հրապարակումներին, սակայն ուղիղ հակառակ եզրակացությունն արեց: Այն է՝ այս դեպքից հետո, ըստ դեսպանի, Հայաստան-ԵՄ-ը կարող են ավելի մտերմանալ:
«Ես կարծում եմ, որ Հայաստան-ԵՄ-ն կարող են ավելի մտերմանալ, քանի որ OLAF-ն ու Քննչական կոմիտեն շատ լավ են միասին աշխատում գործի բացահայտման ուղղությամբ»,- ասաց նա՝ մանրամասնելով, որ այս ամբողջ ընթացքում OLAF-ի աշխատակիցները տեղեկացված են եղել Հայաստանի քննիչների աշխատանքից: «Երկու կողմերի շահերից է բխում համագործակցել միմյանց հետ, նման համագործակցությունը կարող է բերել լավ արդյունքներ: Ես հույս ունեմ, որ ՀՀ քննչական կոմիտեն նույն լրջությամբ կվերաբերի մնացած բոլոր այլ ազդակներին ևս, որոնք գալիս են այլ կազմակերպություններից»,- ասաց դիվանագետը՝ միաժամանակ զերծ մնալով մեղավորների մասին դատողություններ անելուց:
«Ես չեմ ցանկանում խախտել անմեղության կանխավարկածը: Բոլորը եզրակացությունները պետք է թողնել դատարանին», — ասաց նա: Դրա հետ մեկտեղ Սվիտալսկին նշեց, որ ԵՄ-ը բաց է խոսել կոռուպցիոն դեպքերի մասին, քաջալերում է մամուլին հետաքննություններ կատարել եւ պատրաստ է պայքարել այդ արատավոր երեւույթի դեմ: «Կոռուպցիան Եվրամիությունում տարեկան շուրջ մեկ մլրդ դոլարի վնաս է տալիս: Մենք գիտենք այս մասին, ավելին՝ մենք ինքերս ենք բաց խոսում եւ ահազանգում այս խնդրի մասին: Մենք նաեւ պատրաստ են պայքարելու դրա դեմ», — պարզաբանեց դեսպանը:
Նա նաեւ հատուկ ընդգծեց, որ Եվրամիության ծրագրերում բացահայտված խարդախության գործը չի կարող բացասական անդրադառնալ ԵՄ-ի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջեւ համագործակցությանը: «Այս երևույթը մեզ և մեր հայ գործընկերներին կարող է դարձնել ավելի ուժեղ: Մենք շարունակելու ենք քաղաքացիական հասարակության հետ էլ աշխատել: Մենք հիասթափված չենք»,- եզրափակեց նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.