29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ Տավուշի մարզի N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանը:
Զինծառայողը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել էր: Ավելի ուշ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնեցին, որ զինծառայողի սպանությունը տեղի էր ունեցել դիտավորյալ արձակած կրակոցի հետեւանքով:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` 19-ամյա զինծառայողի կյանքն ավարտվեց կատակին հաջորդող պահին: Զինծառայողը հերթափոխի ժամանակ մի պահ քնով է անցել և հերթափոխի դիտորդը մինչև նրան արթնացնելը թաքցրել է Գագիկին ամրակցված զենքը, որը եղել է նրա կողքին դրված:
Ձայներ լսելով՝ սերժանտն արթնացել է ու շտապել վերցնել զենքը, բայց նկատել, որ այն չկա, զինակից ընկերներին հարցրել է, թե ով է վերցրել ու թաքցրել իր զենքը: Ապա հնչել են հայհոյանքներ այդ թվում զենքը թաքցնողի հասցեին, ինչից հետո էլ կրակոց է հնչել Գագիկի ուղղությամբ:
Կրտսեր սերժանտը արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստանում որովայնի ստորին հատվածում, որը մահացու է եղել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են փորձաքննություններ:
Ըստ մեր տեղեկությունների՝ Գևորգի սպանության մեջ կասկածվող շարքայինը ցուցմունք է տվել եւ պատմել կատարվածը:
Դատապարտյալի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից կաշառք պահանջելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորվել է ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Վ. Մ.-ն: Տեղեկացնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը։
«Այսպես, քննությամբ պարզվել է, որ վերջինս 29.01.2017թ.-ին հիշյալ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Մ.-ի մոտ հայտնաբերել է «iPhone 6s» տեսակի բջջային հեռախոս, որը չառգրավելու և հիմնարկի ղեկավարությանն այդ մասին չհայտնելու համար նրանից կաշառք է պահանջել: Սակայն դատապարտյալը չի կատարել վերջինիս պահանջը և հաջորդ օրն իր հարազատների միջոցով հեռախոսը դուրս է հանել ՔԿ հիմնարկից: Պահանջած գումարը չստանալով և դատապարտյալից տեղեկանալով, որ հիշյալ հեռախոսը քրեակատարողական հիմնարկից դուրս է բերվել, Վ. Մ.-ն, նրանից վրեժխնդիր լինելու նպատակով, փորձել է կեղծ փաստաթղթեր կազմելու եղանակով խոչընդոտել դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացին:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում բացահայտվել է Նոր Հաճնի բնակիչ Վախթանգ Մարգարյանի սպանությունը, պարզվել էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ինչպես հայտնում են ՀՔԿ-ի մամուլի ծառայությունից, ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Վախթանգ Մարգարյանի դին հայտնաբերվել է 2017 թվականի մարտի 28-ին՝ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Ազատամարտիկների փողոցի թիվ 46 տան դիմաց կայանված «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ գլխի շրջանում հրազենային 2 վնասվածքով։
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ, 235-րդ հոդվածների հատկանիշներով, մշակվել քննչական պլան եւ իրականացվել մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական գործողություններ՝ Վ.Մարգարյանի սպանությունը բացահայտելու ուղղությամբ։
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տուժողը դեպքի օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում հանդիպել է համադասարանցու հետ եւ միասին իր ավտոմեքենայով գնացել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղ: Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Վ.Մարգարյանին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքները պատճառվել են համադասարանցու կողմից արձակված կրակոցների հետեւանքով։
Քննիչը որոշում է կայացրել՝ տուժողի համադասարանցուն՝ 1971 թվականին ծնված տղամարդուն, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է:
Այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ հավելելով, որ ծառայողական քննությունը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր տեղադրել, որտեղ ձեռնոցներ հագած կարդում էր դաշինքի ձեռքի տակ հայտնված ցուցակները, որոնց մեջ մանրամասն գրված է՝ որտեղ եւ ինչպես է հարկավոր ընտրողներին փոխանցել գումարը: Նիկոլ Փաշինյանի ձեռքի տակ է հայտնվել նաեւ մի ցուցակ, որտեղ գրված է, թե ում ինչքան գումար է տրվել, բացի այդ դաշինքի ձեռքի տակ է հայտնվել նաեւ ցուցակ, որտեղ ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցների անուններն են, թե ով ինչքան ձայն պետք է բերի ՀՀԿ-ի համար:
«ՊՊԾ գունդ՝ Հարությունյան Ռոբերտ Կարենի, 6-րդ վաշտ, 2 ձայն, Ֆրանկյան Մնացական Խաչատուրի, հրամանատարի տեղակալ՝ 7 ձայն, Սարգսյան Կառլեն, 4-րդ վաշտ՝ 7 ձայն…»:
Մայիսի 11-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Երևան ճանապարհի 92-րդ կմ-ին բախվել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորուհին՝ 1961 թ. ծնված Աիդա Ջառահյանը, տեղում մահացել է, իսկ «ՎԱԶ-2107»-ի վարորդը և մյուս 2 ուղևորը՝ 1993 թ. ծնված Սերգեյ Բադալյանը և 1932 թ. ծնված Էմմա Դավթյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Է. Դավթյանը և Ս. Բադալյանը մահացել են:
«ԶԻԼ»-ի վարորդը թողել է դեպքի վայրը և դիմել փախուստի:
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատաների շնորհիվ, մայիսի 11-ին, ժամը 23.45-ին, «ԶԻԼ»-ի 64-ամյա վարորդը մեղայականով ներկայացել է Սևանի քննչական բաժին:
Կատարվում է քննություն:
2016 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահին ներման խնդրագրով դիմել է 362 դատապարտյալ, որոնցից 30-ին նախագահը ներում է շնորհել։ Այս մասին, Yerkir.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Մեզ տեղեկացրեցին, որ հիշյալ 30 անձինք դատապարտված են եղել հիմնականում ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների կատարման համար։ Իսկ 2017 թվականի հունվարի 1-ից առ այսօր Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով ներում է շնորհվել 11 դատապարտյալի։ Նրանք դատապարտված են եղել հիմնականում միջին ծանրության հանցագործությունների կատարման համար։
Ենթադրվում է, որ հիշյալ 11 դատապարտյալների թվում է նաև «Վերնիսաժ»-ում կրակոցների գործով 6,5 տարվա ազատազրկման դատապարտված` ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսան՝ Գոռ Առաքելյանը: Նրա վերաբերյալ տեղեկատվություն պաշտոնական աղբյուրից հնարավոր չեղավ ստանալ: «Հայաստանի Հանրապետության նախագահի ներման խնդրագրերի վերաբերյալ հրամանագրերն անհատական իրավական ակտեր են և ենթակա չեն պարտադիր հրապարակման, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Դրանք պարունակում են անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ, որոնք 2015 թվականի փոփոխություններով` ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի 1-ին մասի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Անձնական տվյալների պաշտպանության մասին» մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1 կետի համաձայն, չի կարելի օգտագործել կամ տարածել՝ առանց տվյալ անձանց համաձայնության: Հրամանագրերի վերաբերյալ պատշաճ կարգով իրազեկվում են ներման խնդրագրերով դիմած դատապարտյալները, ինչպես նաև միջնորդություններով հանդես եկած անձինք»,- ասված է մեզ ուղարկված պատասխանում:
Նշենք, որ հանրության շրջանում բուռն քննարկումների առիթ էր դարձել Գոռ Առաքելյանի ազատ արձակումը: Նա 5 անձի հրազենային վիրավորում հասցնելու համար դատապարտվել էր 6,5 տարվա ազատազրկման և ազատ էր արձակվել պատժի կեսը կրելուց հետո, մինչդեռ` ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների կատարման համար դատապարտված շատ անձինք տարիներ շարունակ դիմում են պայմանական վաղաժամկետ ազատման կամ ներման խնդրագրերով, սակայն դրանք մնում են անարձագանք:
Հիշեցնենք, որ Առաքելյանն արգելանքի տակ էր 2014թ. մայիսի 18-ից: Նա Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի՝ 2015թ. հոկտեմբերի 21-ի դատավճռով մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ու 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշերով ու դատապարտվել ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով:
«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան ահազանգել է, որ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Արարատյան մասիվի շտաբերից մեկում 20 հազար դրամ ընտրակաշառաք է բաժանվում։
Դաշինքը ոստիկանություն է կանչել, սական, «Ելք»-ի քաղաքապետի թեկնածուի պնդմամբ, իրավապահները ոչինչ չեն ձեռնարկել։
«Ելք»-ի շտաբի պետ Էդմոն Մարուքյանը փոխանցեց, որ միջնորդություն են ներկայացրել զննությանը մասնակցելու վերաբերյալ, սակայն քննիչը տեղում մերժել է միջնորդությունը։
«Հետո դիմեցինք դատախազին՝ այստեղ դատախազ կար հսկող, որն ասեց՝ «դիմեք մեր մամուլի ծառայությանը, ես այստեղ չեմ կարող որևէ բան խոսել», որից հետո մենք ստիպված եղանք նոր հաղորդում տալ՝ պարոն Փաշինյանը նոր հաղորդում տվեց տեղում, և մինչ այդ պահը այստեղ էր գտնվում այս տարածքի սեփականատերը, որի մոտ կար բանալի՝ տարածքը բացելու համար, սեփականատերը տարածքի ոստիկանապետի ներկայությամբ հայտարարեց, որ ինքը հոգնել է և գնում է քնելու, և գնաց քնելու, ոստիկանությունը չխոչընդոտեց այդ մարդուն, որ նա չգնա քնի։ Ըստ էության, նա իր քնելով խոչընդոտեց հետաքննական մարմնի գործողություններին, ինչը, ըստ էության, անօրինական է և, բնականաբար, պետք է իրավական հետևանքներ ունենար, բայց չեղավ», — ասաց Մարուքյանը։
Նա նշեց, որ ոստիկանությունը ստիպված կապարակնքել է ՀՀԿ-ի շտաբի առջևի և հետնամուտքի դռները։
«Մենք առաջնամուտքի և հետնամուտքի դուռը կապարակնքեցինք նաև մեր կնիքով և ստորագրություններով՝ հույս ունենալով, որ կպահպանվի։ Ավելին՝ տարածքում եղած մարդիկ՝ քաղաքացիական հագուստով անձինք, ինչ-որ սափրագլուխներ, փորձում են պրովոկացիաներ հրահրել, ոստիկանության ներկայացուցիչների ներկայությամբ ասում են՝ «այստեղ ասում են՝ կապտակենք կընկնես» և այլն», — պատմեց Մարուքյանը։
Մալաթի-Սեբաստիայի ոստիկանություն իրականում գոյություն չունի, ընդգծեց Փաշինյան։ «Մալթիա-Սեբաստիայի ոստիկանության հետ մեր շփումները ինչ են ցույց տալիս վերջին տարիներին, նաև այդ հայտնի ձկնկուլ դեպքերը, որ Մալաթի-Սեբաստիայի ոստիկանություն չկա, դա Սամվել Ալեքսանյանին կից ոստիկանության բաժին է, ու այստեղ ուրիշ թեմա չկա», — եզրափակեց Փաշինյանը։
Մարուքյանն էլ նշեց, որ արձանագրել են՝ իրենց ներկայությամբ նման արարքներ են արվել, այդ մարդիկ տեսանյութերում կան և որևէ հետևանք չկա։ «Ելք»-ը որոշել է այս հարցով դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Նշենք, որ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբն այսօր արձագանքել է «Ելք» դաշինքի հայտարարությանը։
«Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում մի գրառում է կատարել՝ նշելով, որ Արարատյան մասիվում գտնվող Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբներից մեկում բաժանում են քվեարկած քվեաթերթիկներ և 20 հազարանոց դրամներ: Պաշտոնապես հայտարարում ենք, որ սույն գրառումը բացարձակ ապատեղեկատվություն է և չի՛ համապատասխանում իրականությանը: Ազգային ժողովի պատգամավորին կոչ ենք անում զե՛րծ մնալ բացահայտ ապատեղեկատվություն տարածելու գայթակղությունից», — ասված է ՀՀԿ նախընտրական շտաբի հաղորդագրությունում:
«Փաստ» թերթի տեղեկություններով` «Արթվան» ՍՊԸ-ն, որը պատկանում է ԱԺ պատգամավոր, գեներալ Միհրան Պողոսյանի գեներալ քեռուն` Գրիշա Հարությունյանին, անօրինական ճանապարհով հարյուրավոր տոննաներով սև, թափանցիկ օբսիդիան է տեղափոխել Արագածոտնի մարզի Արագածավանի օբսիդիանի հանքերից:
«Բանն այն է, որ այդ ՍՊԸ–ին Էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հրամանով այս տարվա հունվարի 20-ին թույլատրվել է երկրաբանական ուսումնասիրությունների իրավունք` երկու տարով:
Ապրիլի 6-ին ուսումնասիրությունների իրավունք տվել է նաև Արագածավանի ավագանին: Բայց ոչ ոք ընդերքօգտագործման իրավունք չի տվել: Սակայն գեներալն արդեն ամբողջ այդ լեռը քանդել ու օբսիդիանը հարյուրավոր տոննաներով տեղափոխում է Երևան և պահեստավորում:
Չինական երկու հզոր գործարաններ այդ օբսիդիանի մեծ կարիք ունեն: Սակայն դա չի նշանակում, որ առանց օրենքի թույլտվության նման անարխիա գործի երկրում: Պատկան մարմնի պատկան պաշտոնյայի խոսքով` գեներալի դեմ խաղ չկա:
«Փաստի» տվյալներով` ապրիլին այս ՍՊԸ-ն 140 տոննա օբսիդիան է արտահանել Չինաստան, 100 տոննա էլ` մայիսին: Ի՞նչ իրավունք, ի՞նչ բան:
«Տոննաներով կրում են ու կրում, նրանք արտոնյալ են, նրանց դեմ խաղ չկա»,- ասաց մեր զրուցակիցը:
Փաստորեն երկու-երեք տարի ուսումնասիրելու փոխարեն մեկ-երկու ամսում հանքն օգտագործում են և դեռ 240 տոննա էլ արտահանում Չինաստան:
«Փաստի» առաջիկա համարներից մեկում առավել մանրամասն կանդրադառնանք այս ապօրինությանը»:
«Փաստ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Ինչպես հաղորդում է tert.am-ը՝ Երևանի «Շիրակ» հյուրանոցում մաքրուհին օտարերկրացի զբոսաշրջիկի դի է հայտնաբերել:
Տեղեկությունը հաստատել է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը, ասելով, որ ոստիկանությունը դիակի առկայության մասին ահազանգ ստացել է։
Նա ասաց, որ մայիսի 10-ին՝ ժամը 14։40-ին, ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում քաղաքացու դի կա: «Մեկնած օպերատիվը խումբը պարզել է, որ նշված հյուրանոցի 10-րդ հարկում գտնվող սենյակներից մեկում հայտնաբերել է 1983-ին ծնված Իրանի իսլամական հանրապետության քաղաքացու դիակը»,- ասաց Էդգար Ջանոյանը։
Ոստիկանությունից հայտնեցին,որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։
Հատկանշական է, որ Երևանում արդեն որերորդ դեպքն է, որ Իրանի քաղաքացու դի են հայտնաբերում: Բոլորովին վերջերս՝ մարտի 29-ին, Երևանի Այգեձոր փողոցի տներից մեկում հայտնաբերվել է Իրանի քաղաքացու դի՝ կախված վիճակում։
ՀԿՔ-ում հարցուցվել էր քրեական գործ, և ըստ նախնական տվյալների, նա ինքնասպանություն է գործել 2017թ. մարտի 29-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում՝ վարձակալած բնակարանի հյուրասենյակի դռան աջ հատվածում առկա փայտյա ճաղավանդակի վերևի տախտակից պարանով կախվելու միջոցով:
Իրանի երկու քաղաքացիների դիեր էլ հայտնաբերել էին Երևանում 2014 թ-ին: Մեկի դին հայտաբերել էին Հրազդան գետից, իսկ մյուսինը՝ Երևանի Ամիրյան փողոցի շենքերի բնակարաններից մեկում, որի մարմնի վրա հայտնաբերվել էին արյունոտ սալջարդ, պատռված վերք:
Yerkir.am-ը գրում է
Արդեն 4-րդ օրն է` փրկարարներն ու ռազմական ոստիկանության աշխատակիցները որոնողական աշխատանքներ են իրականացնում մայիսի 8-ից անհայտ կորած` ՊԲ ժամկետային զինծառայող Ռուբեն Մնացականյանին հայտնաբերելու ուղղությամբ: Yerkir.am–ի տեղեկություններով՝ այս օրերին իջեցրել են Մատաղիսի զորամասին հարակից ջրամբարի մակարդակը, սակայն կորած զինծառայողին չեն գտել, ինչը հավանական է դարձնում զինծառայողի՝ ողջ լինելու վարկածը: Ներկայումս Ռուբեն Մնացականյանին փնտրում են զորամասի հարակից տարածքներում:
Մեր տեղեկություններով՝ զինծառայողներ Ռուբեն Բարսեղյանը, Ռաֆայել Բիշարյանը և Ռուբեն Մնացականյանը զորամասի տարածքը լքել են մայիսի 7-ի երեկոյան, և միայն առավոտյան են տեղեկացել նրանց բացակայության մասին:
Շրջանառվող վարկածներից մեկի համաձայն՝ զինծառայողները մայիսի 8-ի առավոտյան զորամաս վերադառնալիս են եղել և, հավանաբար, արագ են երթևեկել՝ փորձելով հասնել առավոտյան տողանին: Այն, որ զորամասից դուրս գալիս Ռուբեն Մնացականյանը եղել է «ՈՒԱԶ-315195» ավտոմեքենայում, փաստ է, սակայն հայտնի չէ, թե վերադառնալու ճանապարհին՝ մեքենայի՝ ջրամբարն ընկնելիս մե՞ջն է եղել, թե՞ ոչ:
Մեկ այլ վարկածի համաձայն` հնարավոր է` զինծառայողը փրկվել է և դուրս է եկել ջրամբարից, սակայն վախեցել է վերադառնալ զորամաս ու թաքնվել է:
Հիշեցնենք, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեք զինծառայողներին վերջին անգամ տեսել են միասին «ՈՒԱԶ-315195» մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը կայանված է եղել զորամասի մշտական տեղակայման վայրում: Դրանից հետո մեքենան նկատվել է զորամասից դուրս՝ Մատաղիս-Տոնաշեն ավտոճանապարհի սկզբնամասում` դեպի Տոնաշեն երթևեկելիս: Տարածքի զննությամբ` Տոնաշեն գյուղ տանող ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրում ընթացքի ուղղությամբ արձանագրվել են անվահետքեր, որոնք վերջացել են` դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից, որից մոտ 50 մետր հեռու հոսում է գետ:
ԱՀ փրկարար ծառայության աշխատակիցների կողմից գետում` մոտ 9 մետր խորության վրա, հայտնաբերվել է «ՈՒԱԶ-315195» մակնիշի` զինհամարանիշով ավտոմեքենան: Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ Ռ.Ա.Բիշարյանի և Ռ.Մ.Բարսեղյանի մարմինները:
Մանրամասն` այստեղ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.