29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Նախորդ տարի հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման քրեական գործն արդեն ուղարկվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և մեղադրական եզարակացություններն արդեն հրապարակված են:
14 մեղադրյալներից առավել ծանր մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանին. բացի ՊՊԾ գունդը գրավելու, պատանդ պահելու, ոստիկանության աշխատակցին սպանելու մեղադրանքներից, քրեական գործը մինչև դատարան ուղարկելը, նրա մեղադրանքը լրացվեց նաև առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու մեղադրանքով:
Ըստ մեղադրանքի՝ Արմեն Բիլյանը կազմակերպված խմբի այլ անդամների հետ գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, գնդի տարածքում գտնվող գեներատորի գործարկմամբ, էլեկտրական սղոցով կտրել են ՊՊԾ գնդի պարսպի մեջ ներկառուցված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատի հետնամասի դռների ծխնիները, բացել բանկոմատը և այնտեղից գաղտնի հափշտակել ՓԲ ընկերության առանձնապես խոշոր չափերով՝ 14.808.000 ՀՀ դրամը:
Բիլյանի փաստաբան Արմինե Ֆանյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները՝ այդ թվում՝ հափշտակության լրացուցիչ մեղադրանքը:
«Մեզ համար նույնիսկ ծիծաղելի է այդ մեղադրանքը, այն իմաստով, որ ամբողջությամբ անհիմն է, և այդ բանկոմատից կատարված հափշտակության հետ ինքը որևէ առնչություն չունի: Սպանության մեղադրանքը արդեն իսկ զավեշտ էր, իսկ այս մեղադրանքը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում», — ասաց Արմինե Ֆանյանը:
Մեր հարցին, թե որտե՞ղ են բանկոմատից հափշտակված գումարները, ի՞նչ է արվել այդ գումարի հետ, փաստաբանն ի պատասխան նկատեց, որ ինքը տեղյակ չէ ու հավելեց. «Որևէ տեղեկատվություն չունեմ, թե իսկապե՞ս գումար այնտեղից հափշտակվել է, արդյոք այդ ամենը իսկապես տեղի ունեցե՞լ է»:
Մյուս հարցին, թե արդյոք պաշտպանը քննչական գործողությունների շրջանակում տեղեկացվել է այդ գումարի մասին, Ֆանյանը պատասխանեց. «Իմ պաշտպանյալի մեղադրանքը երբ լրացվեց, պատպանյալս մեղադրանքը չընդունեց և ասաց, որ առնչություն չունի դրա հետ: Քանի որ նա հրաժարվեց որևէ ցուցմունք տալ, որևէ բան ասել դրա առնչությամբ, և քննիչն էլ հարցեր չառաջադրեց, այդ պատճառով էլ չկարողացանք որևէ ինֆորմացիա քաղել դրա մասին»:
Նրա խոսքով՝ պաշտպանական կողմին տրամադրել են փորձաքննության արդյունքները, որի համաձայն, մի շարք անձանց վերնազգեստների վրա մետաղական մասնիկներ են հայտնաբերվել, որի հիման վրա էլ լրացուցիչ մեղադրանքներ են առաջադրվել խմբի անդամներից մի քանիսին:
«Բայց այդ, բոլոր հագուստները անընդհատ հանել են, հագել են, և դրա հիման վրա մեղադրանք առաջադրելը իրատեսական չէ», -նկատեց փաստաբանը:
Ֆանյանն ասաց, թե արձակուրդում է եղել, չի ծանոթացել գործի նյութերին, որոնց ծանոթանալուց հետո կմշակեն պաշտպանական մարտավարություն և ըստ այդմ, դատարանում կիրականացնեն Բիլյանի պաշտպանությունը:
«2016 թվականի հուլիսի 17-ին, երբ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները գրավեցին ՀՀ ոստիկանության պարեկապահակային գունդը` պատանդ պահելով այնտեղ գտնվողներին, Հայաստանում քաոս սկսվեց: Իրավիճակն այնքան անկառավարելի էր, որ ՀՀ իշխանությունը ստիպված եղավ Արցախից «մարդ բերել»: Եվ ահա այդ գործին լծվեց Արցախի հերոս, Արցախի ԱԽՔ Վիտալի Բալասանյանը:
Նա խմբի անդամներին խոստացել էր զենքերը խաղաղ վայր դնելու դեպքում միջնորդ հանդիսանալ նրանց պատիժը մեղմացնելու համար: Սակայն նրանց մասով գործը ավարտվել է, եւ բավականին խիստ պատիժներ նախատեսած գործը մտել է դատարան:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ Բալասանյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ խաբեց տղաներին: «Ի՞նչ է նշանակում՝ իմ ասած խոստումը իրականություն չի դառնում, այսինքն՝ ես ասել եմ՝ մարդասպաններին պետք է շուտափույթ ազատե՞լ:… Մենք առաջին օրն ասեցինք, երբ զենքերը ցած կդնեք, մենք ամեն ինչ կանենք: Իմ հայտարարությունից հետո տեսեք՝ քանի հանցագործություն է կատարել այդ զինված խումբը, որը գտնվում էր ՊՊԾ գնդի տարածքում: Դրանից հետո եղել են սպանություններ, պատանդներ են վերցրել բժիշկներին, գույքի փչացում է եղել, ինչի՞ մասին է խոսքը: Այսինքն՝ մնան անպատի՞ժ նրանք, ովքեր հանցագործություն են արել»,- եղավ պատասխանը:
Նկատենք, սակայն, որ այդ միջադեպի ժամանակ առաջին սպանությունը եղավ հենց ՊՊԾ գնդի գրավման ընթացքում. ՊՊԾ գնդի փոխհրամանատար Արթուր Վանյանը փորձել էր դիմադրել եւ տեղում սպանվել: Ու այս առումով հետաքրքիր է` միթե այն ժամանակ Բալասանյանը չգիտեր կատարվածի մասին, որ նման խոստումներ էր տվել «Սասնա ծռերին»»:
«Ժողովուրդ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Հայաստանի Հանրապետության դեմ բողոքը ներկայացրել է Ռոբերտ Նիկողոսյանը՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա՝ 2011 թվականի դեկտեմբերի 3-ին:
Նշվում է, որ հայցվորը եղել է Պետեկամուտների կոմիտեի նախկին աշխատակից: 2009 թվականին նա ազատվել է աշխատանքից: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրա օգտին վճիռ է կայացրել և աշխատանքից ազատման որոշումն անվավեր ճանաչել, ինչպես նաև հրահանգել վերականգնել նրան նախկին պաշտոնում և փոխհատուցում տրամադրել:
Հայցվորը ՄԻԵԴ-ում մասնավորապես բողոքել է, որ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվել դատարանի վերջնական վճիռը կյանքի կոչելու համար, քանի որ նա չի վերականգնվել իր նախկին պաշտոնին, իսկ իր հարկադիր բացակայության համար սահմանված փոխհատուցման մի մասը մնում է չվճարված: Նա մասնավորապես պահանջում էր 10 մլն 506 հազ 871 դրամի համապատասխան փոխհատուցում: Եվրոպական դատարանը վճռում նշել է, որ 2009 թվականի օգոստոսի 11-ի դատավճիռը, որը բարենպաստ էր հայցվորի համար, հինգ տարի չի կիրառվել, իսկ իշխանությունները չեն պատճառաբանել այդ հետաձգումը:
Դատարանը, հետևաբար, գտել է, որ Հայաստանի իշխանությունները, չկարողանալով ձեռնարկել անհրաժեշտ միջոցները վճիռն իրագործելու համար, խախտել են կոնվենցիայի հոդվածները: Դատարանը մերժել է հայցվորի պահանջը նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ՝ նշելով, որ նյութական վնասի փոխհատուցման անհրաժեշտություն չկա, քանի որ այն արդեն մասամբ վճարվել է հայցվորին: Դատարանը վճռել է, որ խախտվել է արդար դատաքննությանն առնչվող Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը և սեփական գույքից անարգել օգտվելու իրավունքին առնչվող 1-ին արձանագրության 1-ին հոդվածը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 3.600 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ մայրաքաղաքում անչափահաս աղջիկը սեռական ոտնձգության զոհ է դարձել:
Չնայած նրան, որ դեպքը տեղի է ունեցել դեռևս նախորդ տարվա վերջին՝ դեկտեմբեր ամսին, այդ մասին օրերս են աղջկա հարազատները բարձրաձայնել:
Հայտնի է դարձել, որ տղամարդը, բռնության գործադրմամբ, աղջկա կամքին հակառակ, երկու տարբեր օր է նրա հետ սեռական հարաբերություն ունեցել:
14–ամյա աղջիկը դպրոցական է՝ 8-րդ դասարանի աշակերտուհի, իսկ նրա նկատմամբ սեռական ոտնձգությունը կատարվել է մայրաքաղաքի երաժշտական արվեստանոցներից մեկում:
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 18-ին երկու հրամանագիր է ստորագրել՝ ՀՀ պաշտպանության փոխնախարարներ նշանակելով:
Մասնավորապես, հիմք ընդունելով ՀՀ նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ ՀՀ կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը, նախագահը որոշել է Արտակ Դավթյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ:
Նույն հիմքով և մեկ այլ որոշմամբ նախագահը Արտակ Զաքարյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:
2017թ. մայիսի 8-ին ՊԲ զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով զոհված ժամկետային երեք զինծառայողների հետ կապված միջադեպի մանրամասները պարզելու համար նշանակվել ու անցկացվել է ծառայողական քննություն: Այս մասին, Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնեցին Արցախի պաշտպանության նախարարությունից:
Մեզ հայտնեցին, որ ծառայողական քննության արդյունքում արձանագրված թերացումների համար զորամասի համապատասխան պաշտոնատար անձինք ենթարկվել են կարգապահական տույժի:
Դեպքի իրավական հատկանիշներ պարունակող մանրամասները պարզելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մասով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Ավելի վաղ հայտնել ենք, որ մայիսի 8-ի առավոտյան ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի էր ունեցել դժբախտ պատահար: Ճանապարհատրասնպորտային պատահարի հետևանքով զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ էին եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.), Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) և Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.):
Որոնողական աշխատանքների արդյունքում նույն օրը հայտնաբերվել էին Ռուբեն Բարսեղյանի և Ռաֆայել Բիշարյանի մարմինները, իսկ դեպքից 4 անց` նաև Ռուբեն Մնացականյանի դին:
Համաձայն քննության տվյալների՝ մայիսի 8-ի առավոտյան ահազանգ է ստացվել, որ ժամկետային երեք զինծառայողներ` N զորամասի պարետային դասակի ավտոմոբիլային ջոկի վարորդներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը, Ռաֆայել Արթուրի Բիշարյանը և նույն զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի բուժկետի վարորդ-սանիտար Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը չեն մասնակցել առավոտյան տողանին: Բացակայում է նաև պարետային դասակին պատկանող «ՈՒԱԶ-315195» մակնիշի ՊԲ6Լ-004 զինհամարանիշի ավտոմեքենան: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեք զինծառայողներին վերջին անգամ տեսել են միասին «ՈՒԱԶ-315195» մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը կայանված է եղել զորամասի մշտական տեղակայման վայրում: Դրանից հետո մեքենան նկատվել է զորամասից դուրս՝ Մատաղիս-Տոնաշեն ավտոճանապարհի սկզբնամասում` դեպի Տոնաշեն երթևեկելիս: Տարածքի զննությամբ` Տոնաշեն գյուղ տանող ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին ընթացքի ուղղությամբ արձանագրվել են անվահետքեր, որոնք վերջացել են` դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից, որից մոտ 50 մետր հեռու հոսում է գետ:
ԱՀ փրկարար ծառայության աշխատակիցների կողմից գետում` մոտ 9 մետր խորության վրա, հայտնաբերվել է «ՈՒԱԶ-315195» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենան:
Գյումրիում այսօր դաժան սպանություն է տեղի ունեցել։ Բնակարաններից մեկի խոհանոցում հայտնաբերվել է երիտասարդ դի` բռնության հետքերով։
Ինչպես հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ շահադիտական դրդումներով, ավազակությամբ զուգորդված սպանության դեպքի առթիվ։
2017 թվականի մայիսի 18-ին ժամը 01.10-ին ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի հրշեջ փրկարար ջոկատից ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի 71 ա շենքի բնակարաններից մեկում արձանագրվել է փակ դուռ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանի խոհանոցում հայտնաբերել է նույն տան բնակիչ Արթուր Աշոտի Հարությունյանի դին՝ բռնության հետքերով:
Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ բնակարանի գույքը տեղաշարժված է, խառնված, դարակների և պահարանների մեջ գտնվող իրերը՝ գետնին թափված:
Խոհանոցի հատակին բերանքսիվայր հայտնաբերվել է Արթուր Հարությունյանի դին՝ գլխի շրջանում վնասվածքներով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով (սպանություն)։ Կատարվում է նախաքննություն: Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ:
Ինչպես նշվում է ՀՀ ՔԿ հաղորդագրության մեջ, Արթուր Հարությունյանը ճանաչվել է տուժող, օպերատիվ հանձնարարություն է տրվել ոստիկանության Մուշի բաժնին ձեռնարկելու համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, հնարավոր ականատես վկաներին հայտնաբերելու նպատակով:
Որոշումներ են կայացվել՝ Արթուր Հարությունյանի դիակից մազի, արյան, եղունգների կտրվածքների, մատնահետքերի նմուշներ ստանալու մասին, հարցաքննվել են մի շարք անձինք, նրանց թվում՝ դեպքի վայրի հարևանությամբ բնակվող անձինք:
Նախաքննությունը շարունակվում է:
Մայիսի 16-ին Վոլգոգրադում բնակելի տանը կենցաղային գազի պայթյունի գործով բերման են ենթարկվել երեք կասկածյալ՝ գործարար Յուրասլավ Բաբայանը, նրա հայրը՝ Յուրի Բաբայանը և աշխատակից Վլադիմիր Լեկսունկինը: Այս մասին հաղորդվում է ՌԴ Քննչական կոմիտեում:
«Զննություն է իրականացվեն նրանց բնակության վայրում, որի ընթացքում քննիչները առգրավել են գործարարությամբ զբաղվելու մասին վկայող փաստաթղթեր, ինչպես նաև նոթբուք և աշխատակցի սևագիր գրառումներ, որոնցում տեղեկատվություն կար ավելի վաղ նման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ», — ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ աշխատանքներ կատարող Վլադիմիր Լեկսունկինի ծառայություններից օգտվելու համար փնտրել է համացանցում մայիսի 14-ին: Նշվում է, որ գործարարի խանութի միացումը ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերին արվել է ապօրինաբար, առանց համապատասխան թույլտվության տարածքի վարչակազմի հետ:
Հիշեցնենք՝ մայիսի 16-ին Վոլգոգրադի 4 հարկանի բազմաբնակարան շենքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով շենքը մասնակի փլուզվել է: Ողբերգական պատահարը չորս մարդու կյանք է խլել, 10 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել:
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Ալիկ Սարգսյանին ազատել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ ո ր ո շ ու մ ե մ.
1. Ալիկ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ազատել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»,– ասվում է ՀՀ Նախագահի հրամանագրում:
Հիշեցնենք, որ Ալիկ Սարգսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակով ընտրվել է 6-րդ գումարման Ազգային ժողովոի պատգամավոր։
Ոստիկանության կողմից որպես անհայտ կորած որոնվող 21-ամյա Շուշան Ավետիսյանը, մեր տեղեկություններով, երեկ զանգահարել է ծնողներին եւ ասել, որ իրեն չփնտրեն, իր հետ ամեն ինչ լավ է:
Թե ինչու է թաքնվում Ավետիսյանը, դեռ պարզ չէ: Մեզ հաջողվեց ճշտել, որ 21-ամյա Շուշան Ավետիսյանը բնակվում է Խարբերդի ամառանոցներից մեկում, ծնողների, քրոջ եւ եղբոր հետ:
Տեղեկացանք, որ հայրը երթուղայինի վարորդ է, ապրում են սոցիալապես նորմալ պայմաններում: Շուշան Ավետիսյանը ազատություն է սիրում, համենայնդեպս այդպես են նկարագրում նրան: Երեկ, երբ տեղեկացել է, որ ոստիկանությունն իրեն փնտրում է, անծանոթ հեռախոսահամարից զանգահարել է ծնողներին, ասել, որ լավ է, իրեն չփնտրեն ու անջատել է հեռախոսը:
Շուշան Ավետիսյանը տանից դուրս է եկել ապրիլի 28-ի երեկոյան եւ մինչ այսօր չի վերադարձել: 21-ամյա աղջկան որոնում են ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները: Նրա գտնվելու վայրը դեռ հայտնի չէ. ոստիկանությունը կոչ է անում Շուշան Ավետիսյանի մասին տեղեկություն ունեցողներին դիմել ոստիկանության Շենգավիթի կամ մոտական բաժին։
Հիշեցնենք, որ ոստիկանությունը 5 օր առաջ էլ որոնում էր 17-ամյա Ա. Հակոբյանին: Վերջինս մայիսի 8-ից դուրս էր եկել տանից եւ չէր վերադարձել: Մայիսի 12-ին Հակոբյանը ներկայացել է Քանաքեռ-Զեյթունի բաժին եւ բացատրություն տվել: Նա ոստիկաններին ասել է, որ Երեւանում զբոսելիս է եղել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.