29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

«Փաստինֆո»-ն գրում է.
Մեր տեղեկություններով՝ իրավապահներին հաջողվել է պարզել՝ պոլիէթիլենային պարկով փաթաթված, թղթե արկղի մեջ հայտնաբերված նորածնի մոր ինքնությունը։
Պարզվում է՝ փոքրիկը եղել է 30-ամյա կնոջ երրորդ զավակը, ծնվել է առողջ։
Մեր տեղեկություններով՝ հենց մայրն էլ նորածնին թողել էր խոտերի վրա՝ արկղի մեջ։
Հիշեցնենք, որ ավելին վաղ տեղեկացրել ենք, որ մայիսի 15-ին Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող կանաչապատ հատվածում՝ խոտերի վրա՝ թղթե արկղի մեջ, հայտնաբերվել է արական սեռի նորածին երեխայի դիակ՝ պոլիէթիլենային պարկով փաթաթված:
Նորածնի մահվան հանգամանքները պարզելու համար ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Աղբյուրը՝ «Փաստինֆո»
Ադրբեջանում 40-ից ավելի սպաներ են ձերբակալվել՝ մեղադրվելով հայկական հատուկ ծառայություններին տեղեկատվություն տրամադրելու մեջ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Վերջին օրերին Ադրբեջանում լուրջ սկանդալ է տեղի ունեցել: Ադրբեջանական մամուլից տեղեկանում ենք, որ 40-ից ավելի սպաներ և քաղաքացիական ծառայողներ են ձերբակալվել՝ հայկական հատուկ ծառայություններին տեղեկատվություն փոխանցելու մեղադրանքով»,- ասաց քաղաքագետը, հավելելով, որ անընդհատ տեղեկատվություն է ստացվում, որ ձերբակալվածներն անհայտ հանգամանքներում սպանվում են և հուղարկավորվում փակ դագաղներով, առանց որևէ լրացուցիչ բացատրության:
Բանախոսը նշեց, որ այս ամենի վերաբերյալ երկու տեսակետեր կան, առաջինն այն է, որ ադրբեջանական բանակում լուրջ մրցակցություն կա պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի միջև և այսկերպ նրանք փորձում ենք լիկվիդացնել միմյանց կադրերին:
«Անգամ տեղեկատվություն կար, որ զինված ապստամբություն իրականացնելու փորձ է բացահայտվել և հայերի հետ համագործակցելու պատճառաբանության անվան տակ այդկերպ կասեցրել են այն:
Երկրորդ տարբերակը վերաբերում է այդ սպաների կողմից հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանի կողմից զինված պրովոկատիվ գործողություններին չմասնակցելու թեզին: Կար հրաման ապրիլյան նմանատիպ գործողություններ իրականացնելու համար, և այդ սպայակազմի՝ ժամանակին չգործելն ու չենթարկվելը բերեց իրենց հաշվեհարդարին»,- ասաց քաղաքագետը, ևս մեկ անգամ ընդգծելով, որ ադրբեջանական բանակում լուրջ խնդիրներ կան, ոչ միայն վատ պատրաստվածության, այլև բարոյահոգեբանական մթնոլորտի առումով:
Ոստիկանության պաշտոնյաների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված լրիվ և բազմակողմանի նախաքննության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի ավագ օպերլիազորը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, այն է` սահմանված կարգով չեն գրանցել և միջոցներ չեն ձեռնարկել 2015-2016թթ.-ի ընթացում կատարված շուրջ 6 մլն դրամի տարբեր ապրանքների գողության 4 դեպքերը բացահայտելու ուղղությամբ: Հիշյալ պաշտոնյաների ապօրինի գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին և քաղաքացի Համլետ Կարապետյանի իրավունքներին:
Այսպես, քննությամբ պարզվել է, որ 2015 թվականի աշնանը Հ. Կարապետյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Իգոր Մեսրոպյանին հայտնել է անհայտ անձի կողմից իր առանձնատներ ապօրինի մուտք գործելու և այնտեղից առանձնապես խոշոր չափերով` 5.320.000 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի ապրանքների գողություն կատարելու մասին: Սակայն հիշյալ բաժանմունքի պետը, իր կողմից սպասարկվող տարածքում չբացահայտված հանցագործությունների գծով բացասական ցուցանիշ չունենալու անձնական դրդումներով, նշված գողության դեպքի մասին Հ. Կարապետյանից գրավոր հաղորդում չի ընդունել և չի կատարել իր ծառայողական պարտականությունները` միջոցներ չի ձեռնարկել հիշյալ հանցագործության դեպքը օրենքով սահմանված կարգով գրանցելու, դեպքի վայրը զննելու և հանցագործությունն ու այն կատարած անձին (անձանց) բացահայտելու ուղղությամբ:
Նշված գողության դեպքից մոտ 1 ամիս անց Հ. Կարապետյանը կրկին դիմել է Ի. Մեսրոպյանին և հայտնել իր առանձնատներից կատարված ևս մեկ` 360.000 ՀՀ դրամ արժողությամբ ապրանքների գողության մասին: Սակայն ոստիկանության պաշտոնյան դարձյալ գրավոր հաղորդում չի ընդունել քաղաքացուց և միջոցներ չի ձեռնարկել գողության երկրորդ դեպքի բացահայտման ուղղությամբ:
Բացի այդ, Հ. Կարապետյանի առանձնատներից 290.000 ՀՀ դրամի տարբեր ապրանքների գողության ևս երկու դեպք էլ արձանագրվել է 2016 թվականի ընթացքում, որոնց մասին հիշյալ քաղաքացին դարձյալ հայտնել է ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ պետին, սակայն վերջինս հանցագործությունների գրանցման և հայտնաբերման ուղղությամբ կրկին միջոցներ չի ձեռնարկել: Փոխարենը, Հ. Կարապետյանի մոտ օպերատիվ-հետախուզական ու անհրաժեշտ այլ միջոցառումներ ձեռնարկելու պատրանք ստեղծելու և նման կերպ իր ապօրինի գործողությունները քողարկելու նպատակով, իր աշխատակցին` ավագ օպերլիազոր Արմեն Հարությունյանին հանձնարարել է առանց գողությունների դեպքերը գրանցելու, դրանց բացահայտմանն ուղղված ձևական բնույթ կրող այցելություններ կատարել դեպքի վայր: Ընդ որում, Ա. Հարությունյանը նույնպես, չարաշահելով պաշտոնեական դիրքը, գողության դեպքերի մասին Հ. Կարապետյանից գրավոր հաղորդում չի ընդունել և անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:
Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքները կատարելու համար, Իգոր Մեսրոպյանին և Արմեն Հարությունյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
«Նախորդ տարվա հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և այն ուղարկվել է դատարան: Սակայն աղմկահարույց այս գործով մի շարք հարցեր մնում են օդից կախված: Մասնավորապես նրանցից չորսին՝ Արմեն Բիլյանին, Վարդան Գերավետյանին, Արայիկ Հակոբյանին ու Հովհաննես Վարդանյանին, ի թիվս այլ արարքների, մեղադրանք է առաջադրվել նաև ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված բանկոմատից 14 մլն դրամ հափշտակելու համար:
Բայց հետաքրքիրն այն է, որ հափշտակված գումարը այդպես էլ չի հայտնաբերվել: Ու սա այն դեպքում, երբ ՊՊԾ գունդը գրավելուց հետո խմբավորման անդամները տարածքից չեն հեռացել, գտնվել են իրավապահների տեսադաշտում, ասել է, թե գումարը որևէ կերպ դուրս չի եկել ՊՊԾ գնդի տարածքից և չի ծախսվել: Այդ գումարը չի հայտնաբերվել նաև խմբավորման անդամների հանձնվելուց հետո իրականացված խուզարկությունների ժամանակ (այս առումով անտրամաբանական է նաև գումարը առավել քան ապահով վայրում թաքցնելու տարբերակը, երբ խմբավորման անդամները գիտեին, որ հանձնվելուց հետո երկար տարիների բանտարկություն է իրենց սպասվում):
Ու հարց է առաջանում՝ ի՞նչ հիմնավորմամբ է նրանց նման մեղադրանք առաջադրվել, եթե չկա գողոնը: Իսկ միգուցե այն մեջ-մեջ են արել բոլորովին այլ մարդիկ, ոչ խմբավորման կազմից: Ամեն դեպքում այս հարցերի պատասխաններն ակնկալում ենք ստանալ դատարանում, քանի որ նախաքննությունն իրականացրած մարմինը՝ ՀՔԾ-ն, այդպես էլ այս ընթացքում չի պատասխանել «ո՞ւր է գողոնը» հարցին»:
«Ժողովուրդ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում։
Armtimes.com-ի փոխանցմամբ՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանի 26-ամյա որդու ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է:
Հիշեցնենք, որ 2016 թվականի սեպտեմբերի 20-ին հայտնաբերվել էր Վարդևան Գրիգորյանի որդու՝ 26-ամյա Արշակ Գրիգորյանի դին՝ իրենց առանձնատան նկուղում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքից հետո ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց նշելով, որ ըստ նախնական տեղեկությունների, Գրիգորյանը ինքնասպանություն է գործել. դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110 հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը): Բացի դա, իրավապահները նկուղից հայտնաբերել էին ապօրինի զենք, որով կատարվել էր ինքնասպանությունը:
Այդ ժամանակ Վարդևան Գրիգորյանը գլխավորում էր Գյումրու ավագանու ԲՀԿ-ի ցուցակը և մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե Գրիգորյանի որդու մահվան պատճառը մրցակիցների փակցրած պաստառներն են եղել: Որպես հիմնավորում նշելով այն, որ դեպքի նախորդ օրը երեկոյան Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակում գովազդային պաստառ է փակցվել, որի վրա եղել է Վարդևան Գրիգորյանի նկարն ու զառեր՝ «հաջողության բանաձևը» վերտառությամբ: Գյումրեցիների պատմելով՝ պաստառը տեղադրելու մտահղացումը եղել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդունը՝ Միսակինը:
Այսօր տեղեկացանք, որ Արշակ Գրիգորյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է սույն թվականի մարտ ամսին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Եթե մեղադրանքը հաստատվի, «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանին սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում: Նա մեղադրվում է հուլիսի 19-ին` Խորենացի և Քրիստափոր փողոցների խաչմերուկում բարձրախոսով ոստիկանության ավտոմեքենան կոտրելու կոչեր հնչեցնելու մեջ, ինչից հետո ինքնությունը չպարզված մի խումբ անձինք ոտքերով, ձեռքերով և այլ առարկաներով հարվածել են ոստիկանության մեքենային՝ պատճառելով 216.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Գործով անցնող 5 վկաներն էլ ոստիկաններ են, իսկ ոստիկանությունը ճանաչվել է տուժող:
«Ըստ էության՝ գործով անցնող բոլոր վկաները կախվածության մեջ են գտնվում գործի ելքով շահագրգռված կողմից»,- ավելացրեց պաշտպան Զորայր Հարությունյանը:
Իր նկատմամբ մեղադրանք առաջադրելը Անի Զախարյանը կապում է իր քաղաքական գործունեության հետ. «Եթե լուրջ քաղաքական գործընթացների գնայի, հաստատ մոբիլիզացիա տեղի կունենար, և լուրջ քաղաքական գործընթացների հիմք կարող էր հանդիսանալ: Ես բավականին երկար ժամանակ Վովա Գասպարյանի պաշտոնանկությունն եմ պահանջում՝ հակաիրավական, մասսայական երևույթների հետ կապված»,- ավելացրեց նա:
Գործով դատաքննությունն այսօր ավարտվեց: Հունիսի 2-ին մեղադրողը հանդես կգա ճառով:
Ամբողջությամբ՝ a1plus.am
Արթիկի տարածաշրջանի Սարատակ գյուղում, որտեղ երեկ հայտնվել էր կասկածելի մի անձնավորություն, ներկայանալով որպես Արցախում զոհված զինծառայող Կարեն Դանիելյանի հրամանատարի տեղակալ, գյուղապետ Միշա Ղրզոյանի ասելով՝ թափառաշրջիկ բոմժ է, որը, իր տպավորությամբ, նույնիսկ հոգեկան խնդիրներ ունի:
Ըստ գյուղապետի` Ադրբեջանից ուղարկված լրտեսը երբեք չէր գա, չէր մտնի գյուղամեջ, չէր շփվի գյուղացիների հետ, ցուցադրաբար չէր կատարի իրեն տրված հանձնարարությունը: Նա, գյուղապետի պատմելով, մտել է խանութ, փորձել է հաց գնել, տեսել է մոտը փող չկա, գյուղից Սեյրան անունով տղամարդը տվել է հացի փողը: Այնուհետեւ այդ մարդը ներկայացել է որպես Կարենի հրամանատարի տեղակալ, ու սուտը բռնվել է, երբ Մատաղիսի զորամասի հրամանատարական կազմից մարդիկ են եկել ու չեն ճանաչել իրեն: Սարատակցիները կասկածելի անձնավորությանը հանձնել են ոստիկանությանը:
Գյուղապետի ասելով` նա խոսում էր Շիրակի բարբառով: Մենք փորձեցինք կապվել Սեյրան անունով տղամարդու հետ, սակայն նրա հեռախոսն անջատված էր: Իսկ Սարատակում կասկածները փարատված չեն, որ ոստիկաններին հանձնված թափառաշրջիկը լրտես է: Ըստ գյուղացիների` եթե նա թափառաշրջիկ բոմժ լիներ, ապա նրա մոտ 2000 դոլարանոց հեռախոս չէր լինի: Ընդ որում, նրա հետ շփված տղամարդիկ, որոնք լսել են, թե ինչպես է վերջինս վարկաբեկում Հայոց բանակն ու պետությունը, տեսել են ադրբեջանական հեռախոսահամարներ նրա հեռախոսում: Գյուղացիներից մեկը մեզ պատմեց, որ երբ ոստիկանություն են կանչել, այդ մարդը փորձել է փախուստի դիմել, սակայն ոստիկանները շրջափակել են ու տարել:
Ոստիկանությունից մեզ փոխանցեցին, որ այս հարցով իրենք չեն զբաղվում: Այդուհանդերձ, իրավապահ համակարգից մեզ փոխանցեցին, որ նա ենթասպա է՝ Մատաղիսից է, մարդկանց մոտ վստահություն ձեռք բերելու համար ու այս օրերին հաց ուտելու համար, ներկայացել է հրամանատարի տեղակալ: Կասկածելի հեռախոսահամարն էլ եղել է Ղազախստանի կոդով, ոչ թե Ադրբեջանի:
Նշենք, որ այդ թափառաշրջիկը դեռ ազատ արձակված չէ, իրավապահների հսկողության տակ է, թեև ոչ ԱԱԾ-ի, ոչ էլ ոստիկանության լրատվության բաժնից մեզ չհաջողվեց հստակ պատասխան ստանալ. ԱԱԾ-ից փոխանցեցին, որ իրենք չեն զբաղվում այս հարցով, ոստիկանությունից էլ նույն պատասխանը ստացանք:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 1983թ. ծնված Ա.Վիրաբյանի առևանգման դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։
2017թ. մայիսի 19 ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Պարոնյան փողոցից առևանգել են քաղաքացի Ա. Վիրաբյանին:
Նախնական տվյալներով՝ երիտասարդ տղամարդուն խաբեությամբ և սպառնալիքով Երևան քաղաքի Պարոնյան փողոցի 28/1 շենքի բակից նստեցրել են ավտոմեքենան, ձեռնաշղթաներ անցկացրել ձեռքերին և նրա կամքին հակառակ տեղափոխել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող գերեզմանատուն, որտեղ բռնություն են գործադրել նրա նկատմամբ և զենքի սպառնալիքի ներքո պահանջել կանխիկ գումար։ Տղամարդուն ազատ են արձակել ժամը 21:30-ի սահմաններում։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 7 կետերի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: Ա.Վիրաբյանը ճանաչվել է տուժող:
Մայիսի 20-ին Ա.Վիրաբյանին առևանգելու կասկածանքով 5 անձ ձերբակալվել է:
Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, հարցաքննվել են բազմաթիվ անձինք, կատարվել առերես հարցաքննություններ:
https://www.youtube.com/watch?time_continue=15&v=AkopqTpDAlQ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անձի առանգում հատկանիշով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մայիսի 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն օրը, ժամը 17։00-ի սահմաններում, Պարոնյան փողոցի թիվ 28/1 հասցեից առևանգվել է Երևան քաղաքի Արարատյան 1-ին զանգվածի բնակիչ՝ 34-ամյա Արտյոմ Վիրաբյանը։
Ոստիկանները հսկայական օպերատիվ-հետախուզական և ճիշտ գործողությունների արդյունքում նշված հասցեից անձի առևանգման և ազատությունից ապօրինի զրկելու կասկածանքով Կենտրոնականի ոստիկանություն են բերման ենթարկել Նուբարաշեն 1-ին փողոցի բնակիչ՝ 30-ամյա Գրիգոր Մկրտչյանին, Նուբարաշեն 11-րդ փողոցի բնակիչ՝ 36-ամյա Արթուր Շահբազյանին, Նորագավիթ 6-րդ փողոցի բնակիչ՝ 26-ամյա Գոռ Մակարյանին, նույն հասցեի բնակիչ՝ 29-ամյա Տիգրան Մակարյանին /Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս եղբայրներ են/, Նորագավիթ 6-րդ փողոցի բնակիչ՝ 29-ամյա Տիգրան Խանամանյանին և Նորագավիթ 6-րդ փողոցի բնակիչ՝ 26-ամյա Ռոմիկ Երեմյանին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ խուզարկությամբ Կ. Մակարյանի մոտ հայտնաբերվել է «Բրաունինգ» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ առևանգված Ա. Վիրաբյանը հայտարարել է, որ նշված անձինք խաբեությամբ և սպառնալիքով իրեն նստեցրել են ավտոմեքենա, որտեղ ձեռքերին ձեռնաշղթաներ են հագցրել, այնուհետև զրկել ազատությունից և իրեն տարել Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Նուբարաշեն» գերեզմանատուն, որտեղ էլ զենքի սպառնալիքով մի քանի ժամ իրեն պահել են նշված վայրում՝ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին և պահանջել են 1700 ԱՄՆ դոլար։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բերման ենթարկված բոլոր կասկածյալները քննիչի որոշմամբ ձերբակալվել են և այս պահին գտնվում են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.