29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Վիճաբանության ժամանակ կինը գնդակահարել է ամուսնուն՝ մանկահասակ երեխաների աչքի առաջ: Սպանվածը 34-ամյա Տիգրան Մարտիրոսյանն է՝ «Ճաճոյի» Էդո մականունով քրեական հեղինակության որդին:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ մի շարք կազմակերպությունների տնօրեններ և աշխատակիցներ, ֆիզիկական անձինք, առևտրային կազմակերպություն հանդիսացող մաքսային միջնորդական (բրոքերական) ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի աշխատակիցների միջնորդությամբ համաձայնության գալով ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնատար անձանց հետ, իրենց օգտին գործողություններ կատարելու՝ ՀՀ օրենքով սահմանված մաքսային արժեքից ավելի ցածր սակագնով մաքսազերծելու, ապրանքների արտահանման համար օրենքով սահմանված արժեքից ավելի ցածր սակագնով վճարում կատարելու համար, անձամբ և միջնորդների միջոցով տվել են, իսկ ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնատար անձինք ստացել են կաշառք:
Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը։
Ստացված տվյալների հիման վրա ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության և առևտրային կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազության կողմից հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների և ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ և քննչական բազմածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 25.05.2017թ. ձերբակալվել են մաքսային միջնորդական /բրոքերական/ ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը և ՀՀ ԿԱ ՊԵԿ «Բավրա» մաքսակետի պետը:
Քրեական գործով կատարվում են անհետաձգելի բազմաթիվ քննչական գործողություններ: Նախաքննությունը շարունակվում է:
«Մայիսի 24-ին հայտնի դարձավ, որ երկու հեղինակությունների նկատմամբ մահափորձ է ծրագրված եղել իրականացնել, ինչը կանխվել է: Թիրախում եղել են Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, եւ Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը: Երեկ հայտնի դարձավ, որ մահափորձի գործով երեք անձ է ձերբակալվել, որոնց գործողություններից «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Պաշտոնական տեղեկության մեջ ոչ մի խոսք չկա այն մասին, թե ովքեր են 3 անձինք, ի՞նչ ծագում ունեն, ինչո՞վ են զբաղվում:
Մահափորձի խորը արմատները
Երեկ հրապարակել էինք, որ տեղի ունեցած մահափորձն իրականում խորն արմատներ ունի, այն գալիս է դեռ 2007 թվականից: Ըստ այդ ժամանակ շրջանառվող տեղեկությունների՝ Արամ Վարդանյանն ընկերների հետ նկատել է, որ պայթուցիկ է նետվում, եւ փորձել են ատրճանակով պաշտպանվել:
Եվս մեկ մահափորձ էլ ծրագրված է եղել Արամ Վարդանյանի հոր քառասունքի արարողության օրը: «Արգիշտի» ռեստորանի հարեւանությամբ դարանակալվել են «քիլլերների» ջոկատները: Սակայն նրանք չեն հասցրել գործի անցնել, երբ հոգեհացի մասնակիցներից մեկի թիկնազորի ներկայացուցիչներին կասկածելի են թվացել այն ավտոմեքենաները, որոնց մեջ տեղավորված է եղել վարձու մարդասպանների 7-8 հոգանոց խումբը: Եվ ահա երրորդ դեպքն էլ տեղի ունեցավ մայիսի 24-ին, որը ըստ էության արդեն հիմնավորում է այն կասկածները, որ թիրախում հիմնականում եղել է Արամ Վարդանյանը: Թեեւ լուրեր կան, որ Դոն Պիպոն էլ է եղել ուշադրության կենտրոնում:
ArmLur.am-ը նաեւ տեղեկացավ, որ իրավապահները դուրս են եկել մահափորձն իրականացողների հետքի վրա: Ըստ տեղեկությունների՝ այդ մարդիկ գտնվում են Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի վերահսկողության տակ: Այժմ լուրեր են պտտվում նաեւ այն մասին, որ Արտյոմ Կանեւսկոյի մերձավորները ապրիլյան ընտրությունների շրջանում բավականին ակտիվ մասնակցություն են ունեցել, սատարել իշխող ուժին ու որպես փոխհատուցում կարծել են՝ կարող են «մարսել» 1-2 սպանությունը: Թե որքանով են այս լուրերը հավաստի, ցույց կտա ժամանակը:
Ձերբակալվածները խոստովանել են
«Ժողովուրդ»-ին ծրագրված մահափորձից որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ ձերբակալվածները խոստովանել են, թե ովքեր են եղել իրենց թիրախում: Ավելին՝ մեզ տեղեկություններ հասան, որ երբ իրավապահները խուզարկություն են իրականացրել 3 հոգու կողմից վարձակալած բնակարանում, նրանց պատկանող հեռախոսների մեջ են եղել Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եւ Արամ Վարդանյանի լուսանկարները, ինչը ըստ էության առավել հիմնավոր է դարձրել այն տեղեկությունները, որ վերոնշյալ անձանց նկատմամբ մահափորձ է ծրագրված եղել իրականացնել:
Պարզեցինք, որ ձերբակալված անձինք Վանաձոր քաղաքի բնակիչներ են, քաղաքում ունեն սեփական բնակարաններ, սակայն գործի բնույթից եւ իրենց տված առաջադրանքից ելնելով՝ բնակարան են վարձել էջմիածին քաղաքում, որտեղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիմաց հսկայական առանձնատուն ունի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն: Սպանություն ծրագրած անձինք լավ հաշվարկել են, թե որտեղ կարող են բնակարան վարձակալել, նախապատրաստական աշխատանքներ իրականացնել, որպեսզի դարանակալեն եւ սպանեն Դոն Պիպոյին ու Արամ Վարդանյանին: Սակայն շաբաթը ուրբաթից շուտ եկավ:
Ի դեպ, մեզ լուրեր հասան նաեւ այն մասին, որ իրավապահ համակարգը երեկվա դրությամբ խիստ հսկողություն է իրականացնում նաեւ ձերբակալված անձանց ընտանիքների նկատմամբ՝ նրանց մերձավորների եւ մտերիմների անվտանգությունը ապահովելու համար, որպեսզի հետագայում վենդետա չլինի: Սրանով է պայմանավորված այն գաղտնապահությունը, որը ցուցաբերում են հայրենի իրավապահները՝ չհայտնելով քիլլերների անունները:
Չի բացառվում, որ այս ձերբակալություններով գործընթացը չավարտվի, թերեւս առաջիկայում նոր ձերբակալություններն անխուսափելի կլինեն»:
«Ժողովուրդ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Վանաձորում սպանել են քրեական հեղինակություն Էդիկ Մարտիրոսյանի՝ «Ճաճոյի» Էդոյի որդուն, Տիգրան Մարտիրոսյանին։ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 25-ին, կեսգիշերին մոտ։ Մարտիրոսյանի 33-ամյա որդին տանը վիճել է իր կնոջ՝ Լիանայի հետ, որի ընթացքում 32 -ամյա կինը «Մակարով» տեսակի ատրճանակով կրակել է ամուսնու վրա։ Նա ձերբակալված է, հարուցված է քրեական գործ սպանության և ապօրինի զենքի կրման-օգտագործման հոդվածներով /Քր․ Օր․ 104 և 235/։ Մեր տեղեկություններով, Լիանան կրակել է՝ պաշտպանվելով ամուսնու հարձակումից։ Վանաձորի մեր աղբյուրը պատմում է, որ Տիգրանը հաճախ է տանը հարբած ռազբորկաներ արել, ծեծել-ջարդել է կնոջը, բռնություն գործադրել։ Ուղղակի այս անգամ նրան հաջողվել է տիրանալ Տիգրանի ատրճանակին։ Ի դեպ, մեր աղբյուրը նաեւ հայտնում է, որ կնոջ մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել, նրա նկատմամբ փորձաքննություններ են նշանակված: Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Վանաձորից Ալավերդի տանող ճանապարհին սպանվել էր Ճաճոյի մյուս որդին՝ Ժորան։ Ավտոմեքենան, որի մեջ նա գտնվում էր, գնդակոծել էին։
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Այսօր՝ մայիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ կանչով մեկնել են Արաբկիր վարչական շրջանի Սոսեի 6-րդ շենք, որտեղ բակում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Տիգրան Թամամյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի 11-րդ բնակարանի բնակիչ՝ 26-ամյա Տիգրան Խաչատուրովն է։
Վերջինս, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան է եղել՝ իրեն նետելով 6-րդ հարկից։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա նախկինում դատված է եղել և մի քանի անգամ ինքնասպանության փորձեր է կատարել և 1 շաբաթ առաջ էլ հոգեբուժական հիվանդանոցից էր դուրս գրվել։
Փաստի առթիվ Արաբկիր քննչական բաժնի ավագ քննիչ Գրիգոր Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Մայիսի 25-ին, ժամը 00.50-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գուգարք գյուղում`«Ճաճոյի Էդոյի» տանը, դի կա:
Մեկնած օպերատիվ խումբը Գուգարք գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մուտքի աստիճանահարթակի մոտ հայտնաբերվել է նշված տան բնակիչ, 1983 թ. ծնված Տիգրան Մարտիրոսյանի դիակը` բազմաթիվ հրազենային վնասվածքներով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ դեպքի վայրում Տ. Մարտիրոսյանի կինը` 1985 թ. ծնված Լիանա Կ.-ն, հայտարարել է, որ նույն օրը ամուսնու հետ վիճաբանության ժամանակ, ամուսնու մոտ գտնվող ատրճանակից, ինքն է կրակոցներ արձակել նրա ուղղությամբ և սպանել: Դեպքի վայրի զննության ժամանակ Լիանա Կ.-ն ներկայացրել է «Մակարով» ատրճանակը:
Shamshyan.com կայքի տեղեկություններով՝ սպանվածը Վանաձորում հայտնի քրեական հեղինակություն «Ճաճոյի» Էդոյի որդին էր:
Նշենք, որ Մարտիրոսյանների ընտանիքը Վանաձորում հայտնի է զանազան քրեական միջադեպերին առնչվող պատմություններով:
Մասնավորապես, 2000 թվականին Վանաձորում սպանդի էր ենթարկվել մի ամբողջ ընտանիք: 2000 թվականի հունվարի 28-ին անհայտ անձինք գիշերով ներխուժել էին Լոռու մարզի Վահագնի գյուղի բնակիչ Սերգեյ Կախյանի տուն և հրազենի գործադրմամբ՝ գլուխներին արձակված կրակոցներով սպանել էին և՛ նրան, և՛ տանը գտնվող ընտանիքի մյուս 6 անդամներին: Ոճրագործները չէին խնայել անգամ նորածին երեխաներին: Հրազենից սպանվել էին 46-ամյա Սերյոժա Կախյանը, մայրը՝ 75-ամյա Մալուկ Կախյանը, կինը՝ 46-ամյա Անահիտ Ներսիսյանը, դուստրը՝ 25-ամյա Արևիկ Կախյանը, վերջինիս նորածին որդին, հարսը՝ 21-ամյա Կարինե Հարությունյանը և վերջինիս նորածին դուստրը: Սպանդից ողջ էին մնացել Սերյոժա Կախյանի որդին՝ Արմեն Կախյանը և մեծ դուստրը՝ Ալվարդը:
Ինքը՝ «Ճաճոյի Էդոն» սպանվել էր 2004 թվականին: Նրա հետ այդ ժամանակ սպանվեցին ավագ որդին՝ Հովհաննես Մարտիրոսյանը և Ռուբեն Խաչատրյանը:
Սրանից հետո միայն պատահականությամբ ողջ մնացած Արմեն Կախյանը` կասկածվելով սպանության մեջ, կալանավորվեց, սակայն 2 ամիս անց ազատ արձակվեց:
NewsBook-ի տեղեկություններով երեկ մահափորձ է իրականացվել միանգամից երկու հեղինակությունների նկատմամբ: Այս անգամ թիրախ են ընտրվել Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, ինչպես նաև Արամ Վարդանյանը՝ Վստրեչի ապերը: Մահափորձի արդյունքում, մեր տեղեկություններով, հայտնի հեղինակությունները չեն տուժել:
Նկատենք, որ Դոն Պիպոն, որը բնակվում է Իտալիայում, այս օրերին Երևանում է: Բացի այդ էլ նրա նկատմամբ մահափորձ ևս մեկ անգամ ծրագրավորվել է 2013 թվականին: Այն ժամանակ Դոն Պիպոյին հաջողվեց բացահայտել ոչ միայն քիլլերի ինքնությունը, այլ նաև պարզել պատվիրատուների անունները:
Մեր տեղեկություններով այս դեպքով ևս ուրվագծվում է պատվիրատուի ինքնությունը:
***
Տեղի ունեցածի առիթով NewsBook-ին հաջողվեց նոր մանրամասներ իմանալ: Չարագործների հիմնական թիրախը եղել է Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն: Վերջինս ծնվել ու մեծացել է, ըստ այդմ՝ հայրական տունը պահպանել է Էջմիածնում, որտեղ էլ նա մեծ հեղինակություն է վայելում: Չնայած այն բանին, որ Դոն Պիպոն այսօր ապրում է Իտալիայում, այնուամենայնիվ, Էջմիածին քաղաքում նրա տունը պահպանվում է, և հայրենիք վերադառնալիս նա ապրում է իր տանը: Հավելենք, որ Արթուրի՝ Հռոմում գտնվող 4,8 հեկտարանոց վիլլան ժամանակին եղել է Իտալիայի նախագահի ռեզիդենցիան: Էջմիածնի տունը ևս քաղաքի լավագույն առանձնատներից է համարվում:
Մեր տեղեկություններով մարդասպանը կամ մարդասպանները տուն են վարձել Դոն Պիպոյի՝ Էջմիածնի տան հարևանությամբ, որտեղ էլ դարանակարել են՝ ծրագրերով ողջ օպերացիան: Քիլլերի կամ քիլլերների՝ տեղանքի ընտրությունը միայն փաստելու է գալիս, որ առաջնահերթ թիրախը եղել է Դոն Պիպոն: Չարագործն, ի դեպ, բռնվելուց հետո մանրամասն պատմել է, թե ինչպես էր պատրաստվում իրագործել իր պլանը Դոն Պիպոյի մասով:
Հավելենք նաև, որ համապատասխան շրջանակներն արդեն պարզել են երկու հեղինակությունների նկատմամբ ծրագրավորվող պլանի պատվիրատուներին: Խոսքը Արտյոմ Հարությունյանի մասին է, որը քրեական աշխարհում հայտնի է որպես Արտյոմ Կանևսկո: Նա շաքարային դիեբատից 2010 թվականին մահացած «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի եղբայրն է: Եղբայրների անունը շրջանառվում է բազմաթիվ աղմկահարույց պատմությունների շրջանակներում:
Այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային: Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Ես եմ» ծրագիրը:
Նա մանրամասնել է, որ ծառայությունը կտևի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձևով: Մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում, պատրաստվելով մարտական հերթապահության, և երկու շաբաթ` առաջնագծում, մարտական հերթապահություն անցկացնելիս:
Այսպիսով, զորակոչվելուց հետո 5 ամիս ուսումնական փուլ անցնելով` նա կանցնի ծառայության, որի ընթացքում 31 ամսից 7-ը կանցկացնի տանը, իսկ 24-ը` զորամասում և մարտական դիրքերում:
Յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս նրան կվճարվի որոշակի գումար` արձակուրդային ծախսերը հոգալու համար: Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի մոտ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրից մեկում`
1. մատչելի բնակարան (սուբսիդավորված հիփոթեքային ծրագիր),
2. մինի-ֆերմա (գյուղաբնակ զինծառայողների համար փոքր ջերմոց կամ ֆերմա ստեղծելու կամ փոքր գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագիր),
3. ուսման վարձի փոխհատուցում:
«Երեք նպատակային ծրագրերն էլ միտված են նաև ծառայած երիտասարդին Հայաստանում իր ապագան կառուցելու հնարավորություն տալուն, երկարատև ծրագրերի միջոցով երկրի հետ իր անբաժան կապը խորացնելու խնդրին:
Նպատակային ծրագրերի ուղղությունները, վճարման կարգը, ծրագրից հրաժարվելու կամ դրա մեջ ծառայության կեսից ներգրավվելու մանրամասները, ինչպես նաև ծրագրի նպատակահարմարությունն առհասարակ կդարձվեն հանրային լայն քննարկման առարկա»,- գրել է Հովհաննիսյանը՝ մանրամասնելով՝ նախատեսված է, որ ծրագիրը կլինի այլընտրանքային, և քաղաքացին, չընդգրկվելով դրանում, կարող է ընտրել ներկայումս գործող զորակոչի տարբերակը` անցնելով ժամկետային զինծառայության: Այդուհանդերձ, հաջող ընթացքի պարագայում երեք տարվա ընթացքում առաջարկվող ծառայության ձևը կարող է դառնալ գերակշռողն առաջնագծում:
Ծրագիրը քննարկման համար է։
ՀՀ-ում Պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում 18-ից մինչև 27 տարեկան արական սեռի զորակոչիկները և մինչև 35 տարեկան առաջին խմբի պահեստազորի սպաները, ովքեր առողջական վիճակի պատճառով ճանաչվել են զինծառայության համար պիտանի`խաղաղ պայմաններում: Այժմ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2 տարի է:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մոր կողմից նորածին երեխային սպանելու դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. մայիսի 15-ին Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող կանաչապատ հատվածում՝ խոտերի վրա՝ թղթե արկղի մեջ, հայտնաբերվել է արական սեռի նորածին երեխայի դիակ ՝ պոլիէթիլենային պարկով փաթաթված:
Կոտայքի մարզային քննչական վարչությունում անմիջապես քննություն է սկսվել՝ պարզելու երեխայի մահվան հանգամանքները, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն։
Հանձնարարություն տրվել ոստիկանության ստորաբաժանումներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ նորածնի մոր, ինչպես նաև փոքրիկի մարմինը նշված տարածք տեղափոխած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Քննությամբ պարզվել է նորածնի մոր ինքնությունը, ով Հրազդան քաղաքի բնակչուհի է, երկու անչափահաս երեխաների մայր։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ փոքրիկը ծնվել է մայիսի 11-ին՝ տանը, ինչից հետո մայրը նորածնին թողել է լոգարանում՝ առանց խնամքի և կերակրելու։
Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով։ Նորածնի մայրը հարցաքննվել է՝ որպես կասկածյալ։
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ձեռք բերված նախնական տվյալները, նորածնի մոր հայտնած հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
Չնայած 6–րդ գումարման խորհրդարանը նոր–նոր է սկսել իր աշխատանքները, ԱԺ նախկին նախագահ, այժմ պարզապես պատգամավոր Գալուստ Սահակյանն արդեն լծվել է օրինաստեղծ աշխատանքի: Ընդ որում՝ ԱԺ նախկին նախագահը որոշել է առաջնահերթ պաշտպանել բանակից խուսափողների իրավունքները:
Մեկ այլ ՀՀԿ–ական` Կարինե Աճեմյանի հետ Գալուստ Սահակյանը օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, որով փոխվում է գումարի դիմաց զինծառայությունից խուսափածների ներման ժամկետը:
Ըստ այդմ՝ եթե ներկա օրենքով պարտադիր վճարի դիմաց բանակ չգնալու համար քրեական հետապնդումից ազատվում էին մինչեւ 2015 թվականի մայիսի 1–ը ծառայությունից խուսափածները, ապա այժմ նույն ճանապարհով կարող են քրեական հետապնդումից խուսափել նաեւ մինչեւ 2017 թվականի մայիսի 1–ը բանակ չգնացածները: Ասել է թե՝ նախագծով գումարի դիմաց ներվելու հնարավորություն են ստանում նաեւ ապրիլյան պատերազմի ժամանակ բանակից խուսափածները:
Նախագծի հեղինակները հիմնավորել են, որ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած ու 27 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, խուսափելով քրեական հետապնդումից, չեն վերադառնում հայրենիք:
«Փաստ»
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.