23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ապօրինի ճանապարհով Հայաստան ադրբեջանական խնձոր ներկրելու դեպքով հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 9 անձի: Խմբի կազմում` նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար ՊԵԿ երեք մաքսային տեսուչների մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Մուշեղ Բաբայանը:
«Եվս մեկ մաքսային ծառայողի մեղադրանք է առաջադրվել 311-րդ հոդվածի 2-րդ մասով: Պաշտոնյաներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հարկերից խուսափելու և ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար երեք քաղաքացու մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ և 205-րդ հոդվածների 1–ին մասերով, իսկ վերջիններիս օժանդակող երկու քաղաքացիներին` 38-188-րդ և 38-205-րդ հոդվածների 1-ին մասերով»,- ընդգծեց ՀՔԾ պետի տեղակալը:
Նա հավելեց, որ նշված դեպքերի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվում էր երկու քրեական գործ, որոնք միացվել և այժմ քննվում են մեկ վարույթում: Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ մի շարք ձեռնարկատերեր առանց անհրաժեշտ մաքսային ձևակերպումների ապօրինի ճանապարհով ներկրել են առևտրային քանակի միրգ-բանջարեղեն, ինչին նպաստել են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները, ովքեր դրա դիմաց հիշյալ անձանցից պարբերաբար տարբեր չափերի կաշառքներ են ստացել: Նշված հանցավոր արարքները կատարելու համար 5 քաղաքացիների և ՀՀ ԿԱ ՊԵԿ 4 պաշտոնյաների մեղադրանքներ են առաջադրվել:
Քննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող Երևանի երեք բնակիչներ գյուղմթերքը, այդ թվում` ադրբեջանական ծագման խնձորներն առանց հայտարարագրման ներկրելու և օրենքով սահմանված խոշոր չափերով հարկերից խուսափելու նպատակով, նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել Բագրատաշենի երկու բնակիչների հետ, ովքեր համապատասխան վարձատրության դիմաց համաձայնվել են օժանդակել նրանց. այսպես, տեղափոխվող ապրանքի ամբողջական ծավալը քողարկելու և առանց հայտարարագրման ներկրվող ապրանքների` օրենքով թույլատրելի չափաքանակ ապահովելու համար, Բագրատաշենի հիշյալ բնակիչները Վրաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքում գյուղմթերքը բաշխել են իրենց, իսկ որոշ դեպքերում` նաև այլ անձանց կողմից շահագործվող տարբեր մարդատար ավտոմեքենաների մեջ և դրանից հետո տեղափոխել ՀՀ տարածք: Հիշյալ անձանց անօրինական գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 8 մլն ՀՀ դրամի վնաս:
Մի շարք դեպքերում էլ, գյուղմթերքն առանց խոչընդոտների հանրապետություն ներկրելու համար, նշված անձանցից մեկը նախնական պայմանավորվածությամբ տարբեր չափերի կաշառքներ է տվել ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի մաքսային ծառայողներին:
Բացի այդ, ՊԵԿ Բագրատաշենի բաժանմունքի աշխատակիցները կաշառքներ են ստացել նաև մի շարք այլ տնտեսվարողներից` նրանց օգտին անօրինական գործողություններ կատարելու և Բագրատաշենի մաքսակետով ներկրվող գյուղմթերքը մաքսային ձևակերպումների չենթարկելու համար:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հունիսի 5-ից գործարկվելու է Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ «TELEGRAM» բջջային հավելվածի միջոցով տեղեկություններ տրամադրելու համակարգը:
Համակարգից օգտվելու համար անձը պետք է ներբեռնի «TELEGRAM» բջջային հավելվածը, որում փնտրի և ընտրի «ROADPOLICEbot» ենթահավելվածը:
Այնուհետև, անհրաժեշտ է համապատասխան ցանկից ընտրել «գրանցել նոր մեքենա» հրահանգը և մուտքագել տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը (12YY345 կամ 345YY12 ձևաչափով) և հաշվառման վկայագրի սերիա-համարը (օրինակ՝ LZ999999 ձևաչափով):
Եթե ուղարկված տվյալները ճիշտ են և հաշվառման համարանիշ ու հաշվառման վկայագրի սերիա-համար տվյալների զույգն իրականում առկա է Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում, ապա անձը կստանա պատասխան այն մասին, որ նշված տրանսպորտային միջոցի տվյալներն ավելացվել են վարչական որոշումների վերաբերյալ տեղեկությունների հասանելիության ցանկում:
Եթե ուղարկված տվյալները ճիշտ չեն և հաշվառման համարանիշ ու հաշվառման վկայագրի սերիա-համար տվյալների զույգն առկա չէ Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում, ապա անձը կստանա համապատասխան պատասխան: Բջջային հավելվածի ներբեռնումն ու հետագայում տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ տեղեկություններ դիտելն անվճար են: Տեղեկացնում ենք նաև, որ ներկայումս համակարգը գործում է փորձնական եղանակով:
Այլ երկրներն Ադրբեջանում մեծ հետաքրքրություններ ունեն, և բնական է, որ Ադրբեջանում լրտեսներ կան, բայց մենք նրանց վնասազերծում ենք, հայտարարել է Ադրբեջանի պետանվտանգության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մադատ Գուլիևը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Լրտեսական ցանցի մասին տեղեկությունը մենք փոխանցել ենք Պաշտպանության նախարարությանը: Գործողությունը ՊՆ-ն իրականացրել է նախագահ Իլհամ Ալիևի հրամանով», -ասել է Գուլիևը:
Մայիսի 3-ից սկսած Ադրբեջանի Թերթերի շրջանում իրականացված հատուկ գործողության ժամանակ ձերբակալվել են մի քանի տասնյակ զինվորականներ և քաղաքացիական անձինք, որոնք մեղադրվում են վարձատրության դիմաց Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու, ռազմական գաղտնիք փոխանցելու և Բաքվի մարդաշատ հատվածներում ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ:
Տեղեկություն էր տարածվել, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն այդ գործողությունն իրականացրել են իսրայելական Մոսադի օգնությամբ: Ադրբեջանի ՊՆ-ն շտապել է հերքել ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված այս լուրը, պնդելով, թե լրտեսները բացահայտվել են պաշտպանության նախարարության համապատասխան օղակների աշխատանքի արդյունքում:
Երեկ՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հայտնեց, որ պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասում 3 ժամկետային զինծառայողների ջրահեղձման փաստով կատարված ծառայողական քննության արդյունքում զբաղեցրած պաշտոններից ազատվել են զորամասի հրամանատար Գևորգ Մանգասարյանը և նրա 2 տեղակալները։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 8-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Դեռևս անհայտ հանգամանքներում, Մատաղիսի զորամասի հարևանությամբ գտնվող ջրամբարն էր ընկել «ՈՒԱԶ-315195» մակնիշի ավտոմեքենան:
Դժբախտաբար, վարորդն ու 2 ուղևորները ջրահեղձ էին եղել: Ջրահեղձ եղածներից 2-ի դիերը ժամը 20:00-ի դրությամբ դուրս էին բերվել, մեկի որոնողական աշխատանքները շարունակվում էին: Ավելի ուշ հայտնաբերվել էր 3-րդ ջրահեղձ եղածի զինվորի դին։
ՀՀ ՔԿ Լոռումարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Տիգրան Մարտիրոսյանի սպանության բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտվ և լրիվ հետզոտումն ապահովելու, շարժառիթը պարզելու ուղղությամբ:
Քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տուժողը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է կնոջ հետ վիճաբանության ժամանակ:
Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ նախնական քննության տվյալներով` կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, հերթական վիճաբանությունն սկսվել է 2017 թվականի մայիսի 24-ի ուշ երեկոյան: Տիգրան Մարտիրոսյանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրենց տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տարբեր իրեր է նետել կնոջ ուղղությամբ, ապա՝ նրան հետապնդել հրազեն հանդիսացող ատրճանակով. լիցքավորված ատրճանակը պահել է կնոջ գլխին և սպառնացել սպանել, ինչից հետո կինը նրան հրել է, վերցրել ամուսնու ձեռքի ատրճանակը և կրակել նրա ուղղությամբ: Ստացած մարմնական վնասվածքներից ամուսինը տեղում մահացել է:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը, և արգելանքից ազատելու որոշում կայացվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Միաժամանակ, հաշվի առնելով քրեական գործի տվյալները՝ քննիչը որոշում է կայացրել պաշտպանության միջոցներ կիրառել կնոջ և նրա բնակարանի նկատմամբ, ինչի ապահովումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, որով երևում է, որ արդյունավետ և հուսալի նորամուծություններ են կատարվել բանկոմատներում, որտեղ, հավանաբար, իսպառ կբացառվեն թալանելու դեպքերը։
Օրենքով սահմանված արժեքից ցածր գնով մաքսազերծելու համար Բավրայի մաքսավորները կաշառք են ստացել՝ սենսացիան ոչ թե հանցագործության բնույթն է, այլ բացահայտման փաստը:
Թե չէ՝ ով չգիտի, որ հազարից մեկն է առանց կաշառքի մաքսայինից դուրս գալիս, եւ որ գործարարները սովորաբար իրենք են գործարքի գնում մաքսավորի հետ, չցանկանալով մի քանի «մանեթի» պատճառով ձեւակերպումները ուշացնել, բեռը փչացնել, մի խոսքով՝ բիզնեսը վտանգի տակ դնել։ Այս անգամ գործարքը եւ կոռուպցիոն շղթան հայտնվել են իրավապահների ուշադրության ներքո։ «Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ» ձեռնարկողն այս անգամ ոչ թե ԱԱԾ-ն է, ինչը սովորաբար լինում է նման գործերում, այլ ոստիկանները՝ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատողները։ Նրանց տվյալներով, «մի շարք կազմակերպությունների տնօրեններ եւ աշխատակիցներ, ֆիզիկական անձինք, առեւտրային կազմակերպություն հանդիսացող մաքսային միջնորդական (բրոքերական) ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի աշխատակիցների միջնորդությամբ, համաձայնության գալով ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնատար անձանց հետ, …մաքսային արժեքից ավելի ցածր սակագնով մաքսազերծելու, ապրանքների արտահանման համար օրենքով սահմանված արժեքից ավելի ցածր սակագնով վճարում կատարելու համար տվել են․․․ իսկ ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնատար անձինք ստացել են կաշառք»: Հենց ոստիկանությունն էլ քրգործ է հարուցել դեպքի առթիվ։ Ի դեպ, վերջերս ոստիկաններն ակտիվորեն հարկային-մաքսային աշխատողներ են բռնում։
Երկու շաբաթ առաջ նույն վարչությունը ձերբակալեց Աշտարակի հարկայինի ընթացիկ հսկողության (գանձումների) բաժնի տեսուչ Թաթուլ Գեւորգյանին՝ տնտեսվարողի իրական շրջանառությունը թաքցնելու կասկածանքով, եւ քրեական գործ հարուցեց։ Այս նոր գործով ձերբակալվածների թվում է գլխավոր պատասխանատուն՝ Բավրայի մաքսակետի պետ Երեմ Մարգարյանը։ Նա Կարեն Կարապետյանի օրոք նշանակված կադրերից էր։ Երկու անգամ է մաքսակետի պետ եղել։ Նշանակումից անմիջապես հետո նա հայտնվեց մեր թերթի էջերում։ «Հրապարակի» աղբյուրը հայտնեց, որ տարիներ առաջ մաքսավորների համար սեմինար էին կազմակերպել, որի մասնակիցների թվում էր նաեւ Երեմ Մարգարյանը։ Նա հյուրանոցում «ջակուզի փարթի» էր կազմակերպել եւ մոռացել էր ջուրը փակել, ինչի արդյունքում Ալրաղացի Լյովի շքեղ օբյեկտում ջրհեղեղ էր սկսվել։
«Ջակուզիում զվարճացածների հետ հաշվեհարդար տեսնելու համար դեպքի վայր էին ժամանել Ալրաղացի Լյովիկի մարտիկները, բայց ՊԵԿ ղեկավարությունը թույլ չէր տվել նրանց կպնել: Դեպքից որոշ ժամանակ հետո էլ առհասարակ հյուրանոցը փակվեց»,- այս պատմությունը «Հրապարակի» «թեթեւ» ձեռքով տարածվեց մամուլով մեկ։ Սկանդալից հետո Մարգարյանն ազատվել էր համակարգից։ Իր կամքով, թե ստիպել էին դիմում գրել, հայտնի չէ, բայց փաստ է, որ «ջակուզի փարթին» կոնկրետ անդրադարձել էր նրա եւ ողջ համակարգի համբավի վրա։ Երեմ Մարգարյանի մասին համակարգում ասում են․ «Մի օր բռնվելու էր»։ Երկար տարիներ նա աշխատել էր բաժնի պետ՝ համակարգման վարչությունում, ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արտաշես Բեյբությանի մարդն էր։
Բեյբությանը 2012 թվականին «կրճատված» տեղակալներից մեկն էր, որին ազատեցին պաշտոնից նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի խնդրանքով։ ՊԵԿ նախագահի տեղակալն սկսել էր «սեպարատ» հարաբերվել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, եւ համակարգում խոսում էին, որ հենց դա էր նրա հեռանալու բուն պատճառը։ Երեմ Մարգարյանի կենսագրական տվյալները քիչ են հայտնի լայն հանրությանը։ Նա աշխատել է «Բազալտ» գործարանում, նրա անվան հետ հաշվապահական գրասենյակներ են կապվում։ Հաշվապահական գրասենյակներ ունենալը կամ կոորդինացնելը ֆիննախի եւ ՊԵԿ համակարգում ընդունված երեւույթ են։
ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի կինը՝ Լիլիթ Շափաղաթյանը, օրինակ, ունի հաշվապահական հաշվառման եւ խորհրդակցությունների գրասենյակ, որը բացել է, երբ ամուսինը ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության հարկերի մեթոդաբանության բաժնի պետն էր։ Գրել էինք նաեւ «Ֆինռես» խորհրդատվական ընկերության մասին, որի ղեկավարը 2015 թ․ ֆինանսների նախարարության գործող պաշտոնյա, օպերատիվ հետախուզության եւ ներքին անվտանգության վարչության աշխատակից Կարեն Սահակյանն է։ Նա այնքան անզգույշ էր գտնվել, որ «Սփյուռ»-ում, որպես «Ֆինռես» կազմակերպության կոնտակտային տվյալներ, թողել էր իր բջջային հեռախոսահամարը։
Շարունակությունը՝ hraparak.am-ում։
Պետությունն առանձին թոշակի տեսակ է նախատեսել առավել բարդ և դժվար պայմաններում աշխատող այն քաղաքացիների համար, ովքեր երկար տարիներ հավատարիմ ծառայել են իրենց գործին: Թոշակի այս տեսակը հենց այդպես էլ կոչվում է՝ «Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ»:
Dialogue.am–ի «Սոցիալական իրավունք» շարքը ներկայացնում է այն մասնագիտությունների ցանկը և նրանց ներկայացվող աշխատանքային ստաժի պայմանները, ում օրենքով արտոնված է ստանալ երակարամյա ծառայության թոշակ՝ մինչև տարիքային կենսաթոշակի անցնելը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակը քաղաքացուն նշանակվում Է ՑՄԱՀ, բայց օրենքը հնարավորություն է տալիս քաղաքցուն աշխատանքային կենսաթոշակի տարիքի լրանալու դեպքում իր ընտրությամբ որոշել՝ անցնել տարիքային կենսաթոշակի, թե շարունակել ստանաալ երկարամյա ծառայության թոշակը:
Երկարամյա ծառայության թոշակ նշանակելու համար հաշվի է առնվում հատկապես 2 կարևոր գործոն. կազմակերպությունը, որտեղ աշխատում է անձը և այն պաշտոնը, որը զբաղեցնում է այդ կազմակերպությունում (ցանկը ստորև), դրանից բացի համապատասխան ցանկում ընդգրկված անձը պետք է համապատասխանի նաև հետևյալ տարիքային խմբերից որևէ մեկին և ունենա ստաժի բավարար չափ:
ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ…
«Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ»-ի իրավունք տվող պաշտոնների ցանկը հաստատված է կառավարության որոշմամբ, իսկ ցանկում ընդգրկված անձիք համապատասխան ստաժներից որևէ մեկը բավարարելու դեպքում՝ իրավունք են ստանում են ժամանկից շուտ անցնել թոշակի:
Քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմերի անդամներ` անկախ օդանավի տեսակից | օդային երթևեկության կառավարման ծառայության կարգավարի (դիսպետչերի) վկայական ունեցող աշխատողներ | Ինժեներատեխնիկական ծառայության աշխատողներ, ովքեր իրականացնում են օդանավերի տեխնիկական սպասարկումը |
1) օդանավի հրամանատար.2) օդանավի 2-րդ օդաչու.3) օդանավի ղեկապետ.
4) օդանավի բորտինժեներ. 5) օդանավի բորտմեխանիկ. 6) օդանավի բորտռադիստ. 7) օդանավի բորտօպերատոր. 8) օդանավի թռչող ինժեներ. 9) օդանավի թռչող տեխնիկ. 10) բորտուղեկցորդ. 11) բոլոր անվանումների պարաշյուտիստներ, փրկարարներ |
1) կարգավար (դիսպետչեր).2) ավագ կարգավար (ավագ դիսպետչեր).3) կարգավար-հրահանգիչ (դիսպետչեր-հրահանգիչ).
4) թռիչքների ղեկավար: |
1) բոլոր անվանումների ավիացիոն տեխնիկներ շարժիչագործներ (մոտորիստներ).2) բոլոր անվանումների մեխանիկներ.3) բոլոր անվանումների ավիացիոն ինժեներներ.
4) օդային նավատորմի և թռչող այլ ապարատների տեխնիկական սպասարկման արտադրամասերի, հերթափոխերի, տեղամասերի, ծառայությունների, խմբերի պետեր |
Այսպես՝
- 45 տարին լրացած անձ, ով ունի 25 տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է որպես թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերի անդամ, բորտօպերատոր կամ բորտուղեկցորդ:
Ուշադրություն.
եթե աշխատել եք նշված պաշտոններում, իսկ հետո աշխատանքից ազատվել եք առողջական խնդիրների պատճառով, ապա 15 տարվա ստաժը լիովին բավարար է, որպեսզի Ձեզ «Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ» նշանակվի::
- 50 տարին լրացած անձը, ով ունի 25 տարվա աշխատանքային ստաժ, որից 15 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է օդային երթևեկության կառավարման աշխատանք, իսկ առողջական խնդիրների պատճառով աշխատանքից ազատվելու դեպքում բավարար է միայն 10 օրացուցային տարին:
- 55 տարին լրացած անձը, ով ունի 25 տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին կատարել է երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք (ցանկը՝ ստորև):
Իսկ ինչպե՞ս է հաշվարկվում երկարամյա ծառայության թոշակը…
Ի տարբերույուն պետության կողմից նշանակվող ցանկացած թոշակի՝ երկարամյա ծառայության թոշակ նշանակելու դեպքում աշխտողի ստաժը հաշվարկվում է որոշակի առանձնահատկություններով: Այսպես՝
- 20 ժամ թռիչքը` ընդունվում է որպես մեկ ամսվա ստաժ, եթե այն իրականացվել է մխոցային օդանավերով
- յուրաքանչյուր 12 ժամ թռիչքը` որպես մեկ ամսվա ստաժ է հաշվարկվում, եթե այն իրականացվել է ռեակտիվ օդանավերով, ուղղաթիռներով, հատուկ կիրառման ավիացիայում: Օրինակը տարածվում է նաև այլ պետությունների օդանավերին ուղեկցող խմբերի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմի անդամների պաշտոններում աշխատելու, ինչպես նաև ավիացիայի թռիչքային անձնակազմի կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատություններում սովորելու ժամանակ
- մեկ տարվա աշխատանքը` որպես մեկուկես տարվա ստաժ է հաշվվում, եթե անձն աշխատել է վթարային-փրկարարական (որոնողական-փրկարարական) ստորաբաժանումներում՝ օդանավերի թռիչքային անձնակազմում
- ԴՕՍԱԱՖ-ի ուսումնական և սպորտային ավիացիայի կազմակերպությունների թռչող անձնակազմի պաշտոններում կատարած մեկ տարվա ծառայությունը` որպես մեկուկես տարվա ստաժ է հաշվարկվում, եթե կատարվել է ուսումնաթռիչքային պատրաստման պլանը՝ որպես երկու տարվա ստաժ
- պարաշյուտիստների և փրկարարների մեկ տարվա ծառայությունը` որպես մեկուկես տարվա ստաժ, եթե կատարվել է մխոցային օդանավերից, ուղղաթիռներից, դիրիժաբլներից և աերոստատներից թռչելու, տասը մետրից ոչ պակաս բարձրության վրա կախման ռեժիմում գտնվող ուղղաթիռներից հատուկ իջեցնող հարմարանքներով վայրէջքի տարեկան նորման, որպես երկու տարվա ստաժ՝ բայց այն դեպքում, եթե կատարվել է ռեակտիվ ինքնաթիռներից և ուղղաթիռներից թռչելու տարեկան նորման:
Բորտօպերատորների և բորտուղեկցորդների երկարամյա ծառայության ստաժը հաշվարկվում է փաստացի թռիչքային ժամերը վերը նշված 1-ին և 2-րդ կետերով սահմանված թռիչքի ժամերի (համապատասխանաբար` 20-ի և 12-ի) վրա բաժանելու միջոցով:
Ուշադրություն.
Սահմանված ծառայության ժամկետների արտոնյալ հաշվարկման իրավունք տվող պայմանները չկատարելու դեպքում մեկ տարվա ծառայությունը հաշվարկվում է որպես մեկ տարվա ստաժ, իսկ Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակելուց հետո աշխատած կամ ծառայած մեկ օրացուցային տարին աշխատանքային ստաժում այլևս հաշվարկվում է որպես մեկ տարվա ստաժ:
Քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Պողոս Հայրապետյանը Գարեգին Նժդեհի փողոցից դեպի Բագրատունյաց փողոց տանող ճանապարհահատվածում իր վարած MAN բեռնատար մակնիշի 848 ՕՍ 64 համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցի թիվ 20 շենքի հարևանությամբ վրաերթի է ենթարկել նույն շենքի բնակիչ՝ հետիոտն, 4-ամյա Արման Դավթյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Քրեական հեղինակություն Ճաճոյի Էդոյի որդու սպանության գործով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել նաև սպանվածի կնոջ նկատմամբ, քանի որ նրա մարմնի վրա ևս առկա են եղել բռնության հետքեր: Ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցման՝ այդ մասին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 25-ին. 33-ամյա Տիգրան Մարտիրոսյանի վրա «Մակարով» տիպի ատրճանակից արձակվել է 7 կրակոց, կյանքի հետ անհամատեղելի վնասվածք ստանալու հետևանքով տղամարդը մահացել է:
Հարևանների խոսքով այս ընտանիքում վիճաբանությունն ու ծեծը պարբերական բնույթ է կրել, ամուսինը տարիներ շարունակ ծեծել ու նվաստացրել է կնոջը։
Դեպքի օրը ևս ամուսինը ծեծել է կնոջը, և նրան անգամ հետ չի պահել մանկահասակ երկու երեխաների ներկայությունը:
Մեր տեղեկություններով՝ երբ իրավապահները ժամանել են դեպքի վայր, նրանց տունն ամբողջությամբ տակնուվրա արված է եղել, գետնին հայտնաբերվել են ափսեներ, աթոռները և սեղանը գետնին շպրտված են եղել, ինչը փաստում է, որ դեպքին նախորդող պահերին ամուսինների միջև թեժ վիճաբանություն է եղել:
Նշենք, որ նրանց մանկահասակ երեխաներից մեկը 8 տարեկան է, իսկ փոքրիկը՝ 2:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում 32-ամյա կինը ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը:
Նույն օրը կինը ձերբակալվել է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.