29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Հունիսի 2-ին, ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում՝ Լամբադա կամրջի մոտ, երթուղային ավտոբուսը կողաշրջվել է, կան արգելափակված տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ կամրջի մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, կողաշրջվել է թիվ 23 երթուղու «Իսուզու» մակնիշի 1881 Տ պետհամարանիշի ավտոբուսը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները (նախնական՝ 8 քաղաքացի) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոբուսից և հոսպիտալացվել Երևան քաղաքի տարբեր բուժհաստատություններ:
Նախնական տվյալներով 3 քաղաքացի տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և 3 անչափահաս քաղաքացի՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Ժամը 19:20-ին կապ է հաստատվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի հերթապահ բժշկի հետ, ով հաղորդեց, որ իրենց մոտ հոսպիտալացված 5 տուժածներից՝ 1993 թ. ծնված Ս. Գ.-ի առոջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ 1976 թ. ծնված Ս. Պ.-ը, 1954 թ. ծնված Վ. Ք.-ը, 1954 թ. ծնված Վ. Հ.-ը և 1957 թ. ծնված Ռ. Ռ.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Ժամը 20:20-ին կապ է հաստատվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հերթապահ բժշկի հետ, ով հաղորդեց, որ իրենց մոտ հոսպիտալացված 3 տուժածներից՝ 2004 թ. ծնված Գ. Խ.-ի (ծնվ. առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ 2013 թ. ծնված Է. Մ.-ը և 2013 թ. ծնված Ս. Պ.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Ժամը 20:36-ին կապ է հաստատվել «Իզմիրլյան» ԲԿ-ի հերթապահ բժշկի հետ ով հաղորդեց, որ իրենց մոտ հոսպիտալացված՝ 1990 թ. ծնված Օ. Ն.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:
Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Թեև հայտնի հեղինակություն, Արթուր Ասատրյանի Դոն Պիպոյի սպանության գործով հիմնական մեղադրյալը ձերբակալվել ու կալանավորվել է, սակայն կրքերը այս մահափորձի շուրջ` քրեական եւ քաղաքական շրջանակներում, դեռ չեն մարում:
Մամուլն արդեն գրել է, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը Էջմիածնում ձերբակալել է զինված հանցախմբի, որը պատրաստվում էր սպանել քրեական հեղինակություն Վստրեչի Ապերին ու Հռոմից նոր վերադարձած Դոն Պիպոյին (Արթուր Ասատրյանին):
Ո՞վ էր մահափորձի պատվիրատուն, առայժմ հայտնի չէ:
Շատ ու շատ օդում կախված հարցերի պատասխաններ ուզում է ստանալ նույն ինքը՝Արթուր Ասատրյանը, ում համար այս ամենն ուղղակի անհեթություն է, ու ապսուրդ:
Ավելին, Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, Fnews.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը խիստ զարմացած է այս դավադրությունից , եւ որ այդ լուրերը իրեն տեղ հասնելու առաջին իսկ պահից սկսած, մի տեսակ չի էլ հավատացել, որ ինչ-որ մեկը ցանկություն էր ունեցել նրա դեմ մահափորձ կազմակերպելու:
Ու ինչպես իր խոսքում նկատեց Դոն Պիպոն.
-Ես իսկապես զարամացած եմ. բառեր չեմ գտնում ասելու այդ ամենի վերաբերյալ, ու մի տեսակ չէի էլ ուզում հավատալ, որ այդ լուրերը իրականության հետ կապ ունեն: Բայց երբ հեռուստատեսությամբ տեսա, որ այդ գործով ձերբակալաված մարդիկ կան, ու տեղեկացա, որ նրանք ցուցմունքներ են տվել, ինձ այլ բան չէր մնում, քան հաշվի նստել տեղի ունեցածի հետ:
Թեեւ պատմությունը ցույց է տվել, որ միշտ էլ, հային միայն հայն է ուզեցել սպանել: Մեզ ուրիշ մարդ չի կարողանում սպանել: Սկզբից իրարից բաժանում են, հետո՝ հատ-հատ սպանում: Ես ամբողջ աշխարհը շրջում եմ, ու դուք էլ տեսաք, որ բոլորն ինձ սիրով ու հարգանքով են վերաբերում: Ու հիմա ստացվում է, որ երբ գալիս եմ իմ հարազատ երկիր, իմ հարազատ Էջմիածին, (ուր իմ ժողովրդին ես միայն ուզում եմ օգնել, ու բարձրացնել ….25տարի շարունակ իմ հայ ազգի անունը ես ուզում եմ միայն բարձրացնել, ու անում եմ այն, ինչ կարողանում եմ. թեկուզ մի փոքր բան իմ ժողովրդի համար ), հանկարծ իմ քաղաքում ինձ ուզում են սպանել…
Բայց ինձ համար առավել ցավալի է այն, որ այն լրագրողները, ովքեր չունեն համատասախան փորձ ու անցած ճանապարհ, տանը մի հատ տետր ու գրիչ գտնելով դառնում են լրագրող, ու սկսում են մարդկանց ճիշտ չներկայացնել: Առանց հասկանալու ու հիմնավորելու հայտարարում են, որ ուզում էին սպանել քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին:
Հիմա ես մի հարց եմ ուզում տալ իմ անվան դիմաց այդ քրեական բառը գրողներին. հանուն ինչի, եւ ինչ պատճառով են նրանք այդ քրեական բառը իմ հետ կապում. նստա ՞ ծ եմ եղել, բռնվա ՞ ծ եմ եղել Ձեզ մոտ, ինչ-որ մի տեղ ինձ հետ քրեական պատմությունների մեջ ե ՞ ք հայտնվել, որ գիտեք ես քրեական հեղինակություն եմ:
Ի՞նչն է պատճառը, որ մարդիկ ինձ համարում են քրեական հեղինակություն: Էդ ամենը ինձ համար ավելի ցավալի է, քան որ ինձ ուզեցել են սպանել: Որովհետեւ երբ-որ մարդուն անվանում են քրեական հեղինակություն, մարդկանց մոտ կարծիք է ձեւավորվում, որ վե’րջ, եթե նա քրեական հեղիանկություն է՝ ուրեմն հազար ու մի կրիմինալ պատմությունների մեջ է եղել: Ու երեւի դրա համար էլ նրան ուզեցել են սպանել:
Բայց ես կյանքում ոչ մի մութ պատմության մեջ չեմ եղել, որ մի հատ էլ մտածեյի՝ ինձ կցանկանային սպանել:
Ամբողջ կյանքս վատնել եմ՝ մարդկանց լավություն անելու, մարդկանց ինչ-որ մի բանի տեր սարքելու, ու նրանց կողքին կանգնելու համար: Չհաշված իմ բարեգործական ծրագրերը, որից որ վստահ եմ, շատերն են տեղյակ:
Սա իրոք ինձ համար անհասկանալի մի բան է:
-Այսինքն որեւէ կասկած, որեւէ հնարավոր վարկած չունե ՞ ք, թե քամին որ ուղղությունից կարող էր գալ:
-Այս պահին ոչ մի հստակ բան չեմ կարող ասել, բայց ես շատ-շուտով ինքս ինձ համար կարծում եմ կհասկանամ, թե որտեղ կարող էր թաքնված լինել շան գլուխը: Ես 46 տարեկան եմ, եւ շատ լուրջ ճանապարհ եմ անցել, եւ կարծում եմ էս ամենը չի մնա հանելուկ… Ես կպարզեմ, թե սրա թիկունքում, թիկունքի թիկունքում ով էր կանգնած: Ես էդ ամենը կպարզեմ ու կիմանամ:
-Եւ…
-Գիտեք, Աստված տալիս է բոլորի պատասխանը: Երբ որ ես հարյուր տոկոսով կպարզեմ ու կհասկանամ, թե ով էր այս դավադրության հեղինակը, կամ գուցե հեղինակները, այն ժամանակ ես իմ հետեւությունները կանեմ:
-Պարոն Ասատրյան, հավանաբար հիասթափված ու վիրավորված եք …
-Գիտեք ինչ կա, վիրավորվելը տղամարդուն հարիր քայլ չէ: Տղամարդը իրավունք չունի վիրավորվելու. տղամարդը պիտի խնդիրը լուծի, ու առաջ շարժվի: Եթե ձեռնոց են նետում՝ պիտի տղամարդ լինես, ու էդ ձեռնոց նետողին ճիշտ պատասխան տաս: Թե չէ, ինչի ՞ց վիրավորվեմ: Ես ամբողջ կյանքս վատնել եմ, որ իմ հանրապետությունում մեծանան տղամարդիկ: Միշտ ասել եմ. եթե հայ տղամարդը կորցնի իր տղամարդկությունը, ուրեմն մենք կվերանանք ազգովի: Որովհետեւ հայ մարդը ունի պատմությունը, եւ այդ ամբողջ պատմության ընթացքում նրա տղամարդկային տեսակն է եղել հայտնի՝ ամբողջ աշխարհում:
-Կարո՞ղ ենք փաստել, որ Ձեր դեմ կազմակերպած այս դավադրության հեղինակները այնուամենայնիվ տղամարդկության պակաս են ունեցել, այլապես չէին գնա նենգության ճանապարհով: Սովորաբար շիտակ ու համարձակ մարդիկ՝ դեմ առ դեմ կարողանում են լուծել ցանկացած խնդիր, եւ հարց:
-Ես մի քանի անգամ ասել եմ, ու էլի կրկնում եմ.եթե դուք աշխարհում կգտնեք որեւէ մեկին, ով կարող է իմ առջեւ կանգնել, նայել իմ աչքերին ու ինձ մեղադրել մի բանում, որի մեջ ես կամ, ես պատրաստ եմ ներողություն խնդրել նրանից՝ ամբողջ աշխարհի առաջ: Չկա նման բան, որ ինչ-որ մեկը կարող է նայել իմ աչքերին, ու ինձ մեղադրել մի բանում, որի հետեւանքով կարող էր իմ դեմ նման դավադրություն իրականացնել:
-Այդ դեպքում, ո՞ւմ էր խանգարում Արթուր Ասատրյանը…
-Ես իմ ասածներին մի բան կավելացնեմ. կան լիքը ճնճղուկներ, որոնց թվում է, որ Արթուր Ասատրյանը այդքան հասանելի է, ու իրենք կարող էին նման ստոր քայլի դիմել:
Եթե կարող են անել, ուրեմն հալալ լինի իրենց: Կապրենք՝ կտեսնեն: Կյանքը այնքան գեղեցիկ է, որ իր ամբողջ վայրիվերումներով ամեն բան ջրի երես է հանում: Կապրենք՝կտեսնենք.վերեւն Աստված կա, մենք էլ Էջմիածնի ծնունդ ենք, ու մեր Աստվածները ավելի ուժեղ են: Կտեսնենք՝ ով ինչ կանի, ով ինչպես կվերջացնի իր կյանքը: Դեռ կտեսնենք:
-Իսկ այդ ամենը կարո՞ղ էր չկամության, կամ պարզապես նախանձի արդյունք լինել:
-Չեմ կարող ասել, ու չեմ ուզում որեւէ բան մեկնաբանել: ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի: Ժամանակի ընթացքում բոլորս կհասականանք, ու բոլորս կիմանանք, թե ինչու էին չար մարդիկ դիմել դավադրության, ես դա Ձեզ խոսք եմ տալիս: Ամեն ինչի մասին կիմանան բոլորը:
-Պարոն Ասատրյան, ի դեպ մամուլում այսպիսի մի տեղեկություն էր շրջանառվել, որ Ձեր դեմ մահափորձ պլանավորած քիլլերներրի կողմից ներկայացված մանրամասները, նախ եւ առաջ տեսաձայնագրվել է Ձեր կողմնակիցների կողմից, ինչից հետո դրանք հանձնվել են համապատասխան մարմիններին:Ի ՞նչ կասեք դրա վերաբեյալ:
-Դա իրականության հետ նշույլ անգամ կապ չունեցող խոսակցություններ են: Մենք ինչպե՞ս պիտի իմանայինք դրա մասին, որ տեսաձայանգրեինք: Դա մեր ոստիկանների կողմից իրականացրած գերագույն աշխատանքի արդյունքն է, եւ ես շնորհակալ եմ մեր ոստիկաններին, որ նրանք կարողացել են ժամանակին կանխել այդ դավադրությունը:
Ես նույնիսկ դրանց դեմքը չեմ տեսել,որովհետեւ ոստիկանությունը մինչ այսօր նրանց դեմքը ցույց չի տվել: Եւ չեմ էլ պատկերացնում, թե ում մասին կարող է խոսք գնալ:
-Իսկ ըստ Ձեզ, ինչո ՞ւ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ մահափորձի պատվիրատուն Արտյոմ Հարությունյանն է՝ Արտյոմ Կանեւսկոն: Իսկ հետո էլ նոր հանգամանք ի հայտ եկավ, (դարձյալ մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն), որ Արտյոմ Կանեւսկոն գործել է մեկ ուրիշի ցուցումով: Խոսքը Սոչիում ապրող, ազգությամբ հայ «օրենքով գող» ոմն Զորիկի մասին է: Այդ երկու անունները Ձեզ ոչինչ չե ՞ ն ասում…
-Գիտեք ինչ կա.ինձ թվում է, այդ ինֆորմացիաները դուրս են գալիս այն մարդկանցից, ովքեր ձերբակալված են: Ես չգիտեմ, թե ինչ անուններ են տալիս.ես ոչ մեկի հետ ո’չ շփվում եմ, ո՛չ էլ առնչություն ունեմ: Ո’չ Զորիկ եմ ճանաչում, ո’չ էլ Կանեւսկոյի Արտյոմ Հարությունյան եմ ճանաչում: Ես ընդհանրապես որեւէ մեկի հետ` ոչ մի խնդիր, հախ ու հաշիվներ չունեմ:
Հազարավոր մարդիկ են մտնում կաբինետներ՝ դուրս գալիս: Ինձ թվում է, որ եթե մի բանի մասին երեք հոգի խոսում են, արդեն պարզից էլ պարզ է, որ դրա մասին շատ-շատերը կարող են իմանալ;
Դե Հայաստանում էլ գիտեք.մարդիկ էդ խոսալու հետ ինչքան մեծ սեր ունեն: Ես իմ վերլուծություններն եմ անում, եւ երբ ես հարյուր տոկոսով կհասկանամ ու կհամոզվեմ իմ տեսակետների մեջ՝ իմ հետեւությունները կանեմ:
-Եթե դեմ չեք, կխնդրեի Ձեր մեկնաբնությունը ներկայացնեիք մամուլում տեղ գտած մի հրապարկման շուրջ եւս, համաձայն որի, Հայաստանում այդ մահափորձի շուրջ ընթացող «բազարները» վարում է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Եւ որ նրան այս գործում ներգրավվել խնդրել է Մոսկվայում ՀՀ դատախազության ներկայացուցիչ Կամո Ավակումովը, ով ձեր խնամին է:
Կա ՞ իրականում նման բան, թե ՞ դրանք էլի ասեկոսեներ են…
-Գիտեք ինչ կա. մեր պրոբլեմը նրա մեջ է, որ մարդիկ անպատասխանատու հայտարարություններ անելուց հետո, շարունակում են անպատիժ մնալ:
Իսկ մեր գրողներն էլ՝ լավ կլինի մի քիչ լուրջ մոտենան իրենց աշխատանքին: Հենց էդ պատճառով է, որ մեր «գյոզալ» լրագրողներն էլ՝ ովքեր իրոք լավ մարդիկ են, ու իրենց գործին լիարժեք տիրապետում են, խառնվում են էդ սադրողների հետ ու ամեն ինչ սկսվում է խճճվել:
Մարդիկ էդքան Ոստիկանությունից ու ԱԱԾ-ից չեն վախենում, ինչքան լրագրողներից: Էնքան սուտ բաներ են գրում, էնքան են չորն ու թացը խառնում իրար, որ մարդիկ լրագրող են տեսնում՝ էլ չեն հարցնում դու լավն ես, թե վատն ես, փախնում են….
Իսկ ինչ վերաբերում է պարոն Ավակումյանին, ապա նա ինձ հետ միասին ունի երեք թոռ, եւ ես չեմ էլ կասկածում, որ նա կարող էր ինձ համար անհանգստանալ:
Ինչ խոսք, նա չէր ցանկանա, որ իր թոռները , կամ իմ աղջիկը, ով իր տան հարսն է, դառը ապրումներ ունենային: Բայց ես շատ լավ ճանաչելով Կամո Ավակումյանին , ու իմանալով նրա բնավորությունը, կյանքում չեմ հավատա, որ նա այդ հարցով կզանգահարեր Բակո Սահակյանին:
Դա պարզապես մեր լրագրողների ֆանտազիան է: Ամեն մարդ ուզում է իր ֆանտազիան իրականացնի, որ իրենց թերթերն ու բոլգները կարդան, ու ռեյտինգ ձեռք բերեն:
Բայց չեն էլ հասկանում, որ նման մարդկանց անունները աղավաղելով, նախ եւ առաջ աղավաղում են իրենց լրատվամիջոցի անունը:
Ես Ձեզ հավատաստիացնում եմ.ինչը որ ունի սկիզբ, ունի նաեւ վերջ: Մարդը եթե մեկ-երկու անգամ իրականությանը չհամապատասխանող բան գրի՝ կկորցնի իր կարեւորությունն ու խոսքի լրջությունը: Դրա համար իրենք իրենց են սպանում, ոչ թե մեզ:
Շարունակությունը՝fnews.am-ում։
Մինչ Հայաստանում քննարկվում է «օրենքով գող» Արտյոմ Կանևսկոյի՝ (նույն ինքը՝ Արտյոմ Հարությունյան) Դոն Պիպո մականվամբ Արթուր Ասատրյանի սպանության պատվերին հնարավոր առնչությունը, Ռուսաստանում ընթանում է նրա եղբոր՝ Արմեն Կանևսկոյի, բանդայի գործով քննությունը:
Ի դեպ, հայաստանյան մամուլում վարկած է առաջ քաշվում առ այն, որ Դոն Պիպոյի սպանության պատվիրատուների հետքերը տանում են դեպի Արմեն Կանևսկոյը, ինչը գուցե շփոթմունքի արդյունք է, քանի որ հանգուցյալը չէր կարող պատվեր տալ:
Եվ այսպես, ըստ ռուսաստանյան մամուլի, քննությունն ապացուցել է Արմեն Կանևսկոյի կազմակերպված հանցավոր դաժան խմբի անդամների մասնակցությունը մի շարք ծանր հանցագործությունների կատարմանը: Ինքը՝ բանդայի առաջնորդը, «օրենքով գող» Արմեն Հարությունյանը (Արմեն Կանևսկոյ) մահացել է բանտարկության մեջ՝ մի քանի տարի առաջ: Սակայն քննության ներքո հայտնվել են նրա ձեռքի տակ գտնվողները՝ Օլեգ Վանչենկոն, Էրնեստ Լալաբեկովը, Մանուկ Թորոսյանը և Ալեքսանդր Ժիգալկոն: Նրանց մեղսագրվում է բանդիտիզմի, չորս անձի սպանության և զենքի ապօրինի շրջանառության մեղադրանքներ: Ի դեպ, վկաները սկսել են ցուցմունքներ տալ բանդիտների դեմ, իսկ հավաքված հանցանշանները թույլ են տվել որոշել յուրաքանչյուրի դերը հանցագործությունների կատարման մեջ:
Բանդան իր մասին հայտ է ներկայացրել Կրասնոդարի երկրամասում դեռևս 90-ականների վերջերին: Այդ ժամանակ էլ 1997թ. թագադրված ու ազատություն դուրս եկած Արմեն Հարությունյանը որոշել է վերջ դնել մանր հանցագործություններ կատարելուն և իր տակ ճխտել Կրասնոդարի երկրամասը: Դրա համար նրանից այնքան էլ շատ բան չէր պահանջվում՝ գտնվելով Դեդ Հասանի պաշտպանության ներքո, Արմեն Կանևսկոյը շատ ավելի շատ ռեսուրս ուներ, քան մյուս կազմակերպված հանցավոր խմբերը: Նա իր բրիգադում կոշտ կերպով կարգապահություն էր պահպանում: Որևէ պարտազանցության համար բանդայի անդամներին դաժանորեն պատժում էին, էլ չասած շորթումների զոհերի մասին:
Հաճախ ձեռնարկատերերը իրենց փողերի հետ միասին փոխանցում էին բանդիտներին նաև իրենց բիզնեսը: Կոռումպացված ուժային կառույցները ուշադրություն չէին դարձնում նման դեպքերի վրա, Դեդ Հասանը մեծ փողեր էր վճարում ուսադիրներով փոխակերպուկներին, որպեսզի Կրասնոդարի երկրամասը մնար իր վոտչինան: Բացի Կանևսկոյից, Ուսոյանն այստեղ ուներ նաև այլ նայողներ, որոնք նույնպես անարգել գործարարների հանդեպ հանցագործություններ էին գործում:
Հարությունյանի բանդան ուներ իր շտաբ-բնակարանը, որտեղ հավաքվում էին մասնակիցները ծագած խնդիրները քննարկելու, ինչպես նաև բանդիտական առօրյայից հետո լիցքաթափվելու համար: Որպես նման վայր նրանց համար ծառայում էր «Շամբալա» կազինոն: Ինչպես հայտարարել են վկաները, բանդայի տրամադրության տակ կար տարբեր տեսակի հրազեն, ինչպես նաև նռնակներ:
Զենքն օգտագործվում էր բանդային անցանկալի մարդկանց վերացնելու համար:
Դրանցից մեկը դարձավ գործարար Սուրեն Եղիազարովը, ով Նովոկուբանսկոյե ՓԲԸ կոնյակի գործարանի համասեփականատերն էր: Արմեն Կանևսկոյը ձեռնարկատիրոջը դրեց իր կրիմինալ տանիքի տակ, պարտավորեցնելով նրան ամեն ամիս վճարել 30 հազար դոլար: Մեկ անգամ վճարելուց հետո Եղիազարովը հասկացավ, որ չի ձգի նման հարկահանություն և դադարեց այն վճարել:
Արմեն Կանևսկոյը հրամայեց իր մարդկանց սպանել գործարարին: Հաշվեհարդարը երկար սպասեցնել չտվեց: 2007թ. հունվարի 30-ին Սուրեն Եղիազարովը սպանվեց Ույուտ սրճարանում երկու մարզիկների հետ միասին, ովքեր թիկնապահների դեր էին կատարում: Գնդակահարությունից հետո նրանց մարմինները թաքցրեցին: Այդ սպանության հանցակից դարձավ սրճարանի տեր Սերգեյ Խաչատուրյանը: Հենց նրա վրա դուրս եկան օպերատիվ աշխատողները՝ այս հանցագործությունը քննելիս:
Ինչպես հայտնել է աղբյուրը, ուժայինները պատրասվում էին ձերբակալել Խաչատուրյանին, որպեսզի նա հանձնի բանդիտներին, սակայն Արմեն Կանևսկոյը վտանգի հոտ առավ և հրամայեց սպանել Սերգեյ Խաչատուրյանին: Նրան սպանեցին՝ գլխին արձակված կրակոցով, իսկ մարմինը թաքցրեցին: Միայն 8 տարի անց հաջողվեց հայտնաբերել նրա դիակի մնացորդները: Խաչատուրյանի մարմինը գտնվում էր բետոնապատ փոսի մեջ՝ մայթի սալահատակի արտադրության գործարանի տարածքում:
Ինքը՝ Արմեն Հարությունյանը, կալանավորվեց 2010թ. ծանր հանցագործության համար, սակայն արդեն մի երկու ամիս անց մահացավ շաքարախտից:
Մնալով առանց պարագլխի՝ բանդան շարունակեց կատարել իր հանցագործությունները, բայց շուտով կազմակերպված հանցավոր խմբի հիմնական անդամները կալանավորվեցին:
Այժմ նրանց ճակատագիրը որոշվում է Կրասնոդարի երկրամասային դատարանում: Ինչպես ասում են աղբյուրները, Կանևսկոյի բանդան առնչություն ունի Կրասնոդարի երկրամասի տարածքում կատարված և մինչև այժմ չբացահայտված ավելի քան 20 առանձնապես ծանր հանցագործությունների հետ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ ապօրինի պահվող հրազենով զինված, կազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության /ՊՊԾ/ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործից 18 մեղադրյալների վերաբերյալ անջատված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
Քրեական գործով կատարված օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ կազմակերպված զինված խմբի անդամներ Տիգրան Սարգսյանը, Հովհաննես Վարդանյանը, Արամ Հակոբյանը, Վարդան Գերավետյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորկ Իրիցյանը, Տիգրան Մանուկյանը, Թորոս Թորոսյանը, Արթուր Մելքոնյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Արայիկ Հակոբյանը, Մարտիրոս Հակոբյանը, Արամ Մանուկյանը, Թաթուլ Թամրազյանը, Հովհաննես Հարությունյանը և այլոք, ծանր հանցագործություն կազմակերպելու համար մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելուն պետությանը հարկադրելու նպատակով, 2016 թվականի հուլիսի 17-ին զինված հարձակում են գործել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա. «ԿՌԱԶ» մակնիշի բեռնատարով հարվածելով՝ կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու կից պարիսպը, իրենց մոտ ապօրինի պահվող ինքնաձիգների կիրառմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ՝ ներխուժել են գնդի տարածք և զավթածն ազատելու պայմանով պետությանը գործողություն կատարելուն հարկադրելու նպատակով զավթել և պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները:
Նշված շինությունները, տրանսպորտային միջոցները զավթելուց անմիջապես հետո, կազմակերպված խմբի անդամները նույն եղանակով`կազմակերպված խմբի կազմում իրենց մոտ ապօրինի պահվող ինքնաձիգների և նռնակների կիրառմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, պատանդ են վերցրել և պահել գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների և բուժաշխատողների: Դրանից հետո, կազմակերպված խումբը զավթած վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտային միջոցներն ու պատանդներին ազատելու պայմանով պետությանը ներկայացրել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրաժարականի, ինչպես նաև ապօրինի զենք պահելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելու վերաբերյալ պահանջներ:
Կազմակերպված խմբի անդամներին միանալու փորձ է կատարել Վարդգես Գևորգյանը և դրան նախապատրաստվել՝ Մանվել Աթոյանը:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է նաև, որ կազմակերպված խմբի անդամները հարձակումը կատարելուց հետո ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի հերթապահ մասից հափշտակել են գնդի սպառազինության մեջ մտնող հրազենն ու ռազմամթերքը, իսկ գնդի պարսպի մեջ ներկառուցված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատից կատարել են առանձնապես խոշոր չափերով՝ 14.808.000 ՀՀ դրամի գաղտնի հափշտակություն: Քննությամբ հիմնավորվել է, որ գումարի հափշտակությունը կատարվել է գնդի տարածքը զավթելու և պահելու օրերին, նշված բանկոմատի ծխնիները մետաղահատ էլեկտրական սղոցով կտրելու եղանակով: Բանկոմատից հափշտակված գումարները բաղկացած են եղել 1000, 5000, 10000 և 20000-անոց ՀՀ թղթադրամներից, որոնցից 10000 և 20000-անոց թղթադրամները եղել են նոր նմուշի, հաջորդական համարի և սերիայի: Բանկոմատից հափշտակված գումարներից 300.000 ՀՀ դրամը հայտնաբերվել է մեղադրյալ Արթուր Սողոմոնյանի անձնական խուզարկությամբ` վերջինիս կոշիկների միջից, ընդ որում, 10.000-անոց միանգամայն նոր, հաջորդական համարի և սերիայի թղթադրամներով:
Բացի այդ, կազմակերպված խմբի անդամները 2016թ. հուլիսի 24-ին՝ հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել են ոստիկանական 4 և քաղաքացիական 1 տրանսպորտային միջոցներ՝ սեփականատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս, ինչպես նաև իրականացրել են զավթածն ու պատանդներին պահելուն ուղղված այլ բռնի գործողություններ:
Թաթուլ Թամրազյանը վնասազերծվել և գնդի տարածքից դուրս է բերվել 2016 թվականի հուլիսի 17-ին, Հովհաննես Հարությունյանը` հուլիսի 26-ին, Արամ Հակոբյանն ու Արամ Մանուկյանը՝ հուլիսի 27-ին, իսկ Արթուր Մելքոնյանը՝ հուլիսի 29-ին: Կազմակերպված խմբի մյուս անդամների հանցավոր գործունեությունն ավարտվել է 2016 թվականի օգոստոսի 31-ին, երբ վերջիններս կամովին ազատել են զավթած շենքերը, շինություններն ու տրանսպորտի միջոցները, հրաժարվել իրենց պահանջներից և հանձնվել իրավապահ մարմիններին:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածների և մասերի համակցությամբ մեղադրանքներ են առաջադրվել կազմակերպված խմբի 18 անդամներին, մասնավորապես՝
- Տիգրան Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,
- Հովհաննես Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,
- Արամ Հակոբյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով
- Վարդան Գերավետյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,
- Սերգեյ Կյուրեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
- Գևորկ Իրիցյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
- Տիգրան Մանուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,
- Թորոս Թորոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
- Արթուր Մելքոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով,
- Արթուր Սողոմոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,
- Գառնիկ Հովակիմյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,
- Արայիկ Հակոբյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,
- Մարտիրոս Հակոբյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
- Արամ Մանուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
- Թաթուլ Թամրազյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով,
- Հովհաննես Հարությունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով
- Մանվել Աթոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 35-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 35-235-րդ հոդվածի 3-րդ մասով,
- Վարդգես Գևորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով, 34-235-րդ հոդվածի 3-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ), 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 365-րդ հոդվածի 1-ին մասով:
Վարույթն իրականացնող մարմինը վերը նշված 18 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայության հայտարարությունը
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տեղյակ չէ, որ Հայաստանում կարող են արգելել աջակողմյան կառավարմամբ (աջ ղեկով) ավտոմեքենաները:
Կառավարությունում մշակվում է ծրագիր,որպեսզի արգելվեն աջ ղեկով մեքենաների շահագործումը, գրում է Araratnews.am-ը:
«Դուք տեսնում եք՝ եթե մի նորարարություն լինում է, եթե որևէ փոփոխություն կատարվում է, Ճանապարհային ոստիկանությունն անմիջապես տեղեկացնում է վարորդներին: Եթե այդ հնարավոր փոփոխության մասին տեղյակ լինեինք, անմիջապես կտեղեկացնեինք մեր լրատվական ծառայության միջոցով», — ասել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, մեջբերում է Aysor.am-ը:
Նրա խոսքով՝ հուլիսի 1-ի առավոտից բազմաթիվ վարորդներ ճանապարհային ոստիկանություն են ահազանգել խնդրի մասին:
«Բայց մենք՝ ինքներս էլ տեղյակ չենք՝ որտեղից է այդ լուրը: Դուք երևի աղբյուրը գտնեք, իրենցից ճշտեք», — հավելել է Կարապետյանը:
Ըստ աղբյուրի՝ ներմուծվող ավտոմեքենաների համար կտրվի 60-օրյա ժամկետը ղեկը ձախակողմյան փոխելու համար, հանրապետության տարածքում արդեն շահագործվող ավտոմեքենաների համար ևս կտրվի ժամկետ:
Զինվորական ծառայությունից խուսափած անձանց Հայաստան վերադարձնելու օրենքի ազդեցությունը հերթական անգամ երկարաձգվել է։
Այս մասին օրինագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության հունիսի 1-ի նիստում։
«Այն լավագույն լուծումը չէ այն առումով, որ պարբերաբար երկարաձգելով ժամկետը՝ ոչ թե խթանում ենք վերադարձը, այլ նպաստում մինչև 27 տարեկան արական սեռի որոշ քաղաքացիների արտահոսքին, որոնք հույս ունեն, որ մինչև 27-ն արտերկրում գտնվելով՝ այդ գումարը կվճարեն՝ օրինականացնելով չծառայելը»,-ասաց նա և հավելեց, որ այս անգամ ընդհատել պետք չէ, բայց որպես քաղաքականություն շարունակել չի կարելի, պետք է դադարեցնել հաջորդ տարվանից»,- ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Վիգեն Սարգսյանն անհրաժեշտություն տեսավ դատախազության հետ ևս մեկ անգամ ուսումնասիրել հարցը:
«Խոսքը եղել է մինչև 27 տարեկանի՝ շարքային կազմի մասին: Եթե օրենքում կա սպայական անձնակազմի մասով կետ, ապա դա միանշանակ անընդունելի է և անպայման պետք է փոխվի մինչև Ազգային ժողովին այն ներկայացնելը: Բայց ինձ այդպիսի բան չեն զեկուցել»,- ասաց նա, իսկ դատախազը պատասխանեց, որ հաշված է, թե դրա մեջ մտնում են և՛ 27 տարեկանը լրացածները, և՛ մինչև 35 տարեկան պահեստազորի սպաները: Ի վերջո վարչապետն առաջարկեց երկօրյա ընթացքում ուսումնասիրել խնդիրը:
Մոսկովյան քաղաքային դատարանը ուժի մեջ է թողել «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանի (Օսետրինա Մլադշի կամ Սերյոգա Բենթլի) և նրա քեռի Արթուր Բաղդասարյանի վերաբերյալ դատավճիռը: Երկուսն էլ մեղավոր են ճանաչվել շորթման մեջ: Որոշման հրապարակումից անմիջապես հետո Ասատրյանը անհետացել է «Վլադիմիրսկի ցենտրալ» բանտից, նրա գտնվելու վայրն անհայտ է:
Մոսկովյան քաղաքային դատարանում Ասատրյանի վերաբերյալ դատավճռի դեմ վերաքննիչ բողոքի քննության ժամանակ Ասատրյանը ելույթ էր ունենում «Վլադիմիրսկի ցենտրալից» տեսակոնֆերանսի միջոցով: Լսումներից քիչ առաջ «օրենքով գող»-ին անսպասելիորեն «Մատրոսսկայա տիշինա» քննչական մեկուսարանից դուրս են բերել և հասցրել «Վլադիմիրսկի ցենտրալ»: Այնտեղ նրան տեղավորել էին մեկուսարանում, որտեղ պահել են առավելագույն խիստ պայմաններում. Ասատրյանը գտնվում էր մենախցում, տեղափոխության ժամանակ նրա վրա շղթաներ, իսկ գլխին՝ պարկ էին անցկացնում: Դրա վրա Մոսկովյան քաղաքային դատարանի ուշադրությունն են հրավիրել նրա պաշտպանները: Նրանք պնդել են, որ լսումներին «օրենքով գողի» անձամբ ներկա չգտնվելը նրա իրավունքի խախտում է: Հակառակ դրան, լսումները տեղի են ունեցել:
Ասատրյանը տեսակոնֆերանսի միջոցով կրկնել է դատական գործընթացում դեպքերի հայտած վարկածը: Դրա համաձայն, «օրենքով գող»-ին է դիմել նրա հեռավոր ազգական Մադլեն Մխիթարյանը: Նա պատմել է, որ իր ու իր ամուսին Կարենի վրա հարձակվում են չեչենական կոլլեկտորները՝ պահանջելով վճարել $1,2 մլն պարտքը և պաշտպանություն էր խնդրել նրանից:
Ըստ «օրենքով գողի», ինքը հանդիպել է նրանց հետ, ովքեր փող էին պահանջում և համոզել նրանց ոչ մի ֆիզիկական ազդեցություն չգործադրել Մխիթարյանների նկատմամբ: Միաժամանակ նա համոզվել է, որ ընտանիքի պարտքը իսկապես առկա է, ինչի մասին տեղեկացրել է Մադլենին ու Կարենին:
Ինչպես կարծում են Ասատրյանն ու նրա պաշտպանները, հետագա իրադարձությունները հարուցվել էին իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, ովքեր «ատամ ունեին» Օսետրինա Մլադշիի վրա: Նրանք ձայնագրել են նրա խոսակցությունները, իրենց մոտ հրավիրել Կարենին և տվել նրան լսելու ձայնագրությունը, որի ընթացքում Ասատրյանը քննարկում էր Կարենի պարտքը: Ընդ որում, օպերատիվ աշխատողները հայտարարել են, թե իբրև հենց «օրենքով գողն» է մեղավոր նրա շատ խնդիրների համար: Արդյունքում Մխիթարյանը սկսել է գործել օպերատիվ աշխատողների հսկողության ներքո, ինչը հանգեցրել է Ասատրյանի և նրա քեռի Արթուր Բաղդասարյանի ձերբակալությանը՝ շորթման մեղադրանքով:
Ի դեպ, վերջինս վարկած է հայտնում, որ Մխիթարյանը՝ օգտվելով ոստիկանության պաշտպանությունից, բանկային խորշիկից հափշտակել է իրեն պատկանող խոշոր գումարներ:
Այսպես թե այնպես, սակայն Մոսկովյան քաղաքային դատարանը ուժի մեջ է թողել Նիկուլինյան դատարանի դատավճիռը, որով Ասատրյանը ստացել է 9 տարվա ազատազրկում հատուկ ռեժիմի գաղութում, իսկ Բաղդասարյանը՝ մեկ տարով ավելի քիչ:
Որոշման հրապարակումից անմիջապես հետո «օրենքով գողի» փաստաբանները մեկնել են «Վլադիմիրյան ցենտրալ»՝ նրա հետ քննարկելու տեղի ունեցածը: Սակայն նա արդեն այնտեղ չէր: Որտեղ է այս անգամ անհայտացել Օսետրինան Պատիժների իրականացման դաշնային ծառայությունում փաստաբաններին չեն կարողացել բացատրել: Հայտնի է միայն, որ նա բացակայում է Վլադիմիրյան մարզի տարածքից:
Արդեն ակնհայտ է, որ Ասատրյանը այդ 9 տարվա ընթացքում ստիպված կլինի լուրջ փորձությունների միջով անցնել: Ժամկետի առաջին մասը ավելի շուտ նա կանցկացնի ամենադաժան որևէ «փակ» գաղութներից մեկում: Նրանց մի մասը բանտարկված է այն բանի համար, որպեսզի «կոտրեն» «օրենքով գողերին» և հարկադրեն նրանց հրաժարվել տիտղոսից: 2016թ. հենց այդպիսի՝ «Կրասնի լեբեդ» «փակ» գաղութում կախված հայտնաբերվել էր «օրինական», Պիոներ մականվամբ Մակսիմ Նովիկովը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում ՝ պարզելու այսօր Երևանում տեղի ունեցած 59-ամյա տղամարդու դանակահարության հանգամանքները:
Նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 31-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բակում սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Երևան քաղաքի բնակիչ, 1958թ. ծնված տղամարդու կրծքավանդակի ձախ հատվածին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վիճաբանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի դստեր նախկին ամուսինն է՝ ծնված 1983թ.։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ դատախազներն ու քննիչները կշարունակեն 423.000 դրամ կենսաթոշակ ստանալ: ԱԺ-ում «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրինագծերի փաթեթներն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են:
Դատախազների, քննիչների կենսաթոշակներն անփոփոխ թողնելու մասին օրինագծերն ընդունվել են 61 կողմ, 35 դեմ և 0 ձեռնպահ համամասնությամբ:
Մինչև 2017-ի հուլիսի մեկ 20 տարվա մասնագիտական ստաժ ունեցող և 65 տարին լրացած դատախազները և քննիչները պետք է անցնեն կենսաթոշակի նախկին՝ 423.000 դրամ թոշակով:
Դատաիրավական համակարգի աշխատակիցների թոշակները բարձրացնելու մասին օրենքը կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու բնույթ ունի, հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
ՀՀ-ում կարգելվի հասարակական վայրերում ծխելը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ նշելով, որ Հայաստանում չափահաս տղամարդկանց ավելի քան 55%-ը ամենօրյա ծխողներ են, իսկ կանանց 3%-ն է ծխում, սակայն շատ են նաև սոցիալական ծխողները (ոչ ամեն օր):
Ալթունյանի խոսքով՝ այս տարի օրենսդրական խիստ փոփոխություններ են լինելու, ինչի արդյունքում արգելվելու է ծխելը հասարակական վայրերում, գրում է Armtimes.com-ը:
«Ռեստորաններում չեն լինելու առանձին խցիկներ, քանի որ պայքարը ոչ թե չծխողների մոտ չծխելն է, այլ՝ ընդհանրապես չծխելը: Փոփոխությունների ծրագիրը, չնայած դեռ ամբողջությամբ պատրաստ չէ, այնուամենայնիվ հիմք ունի Հայաստանում ծխողների թիվը 30-40%-ով կրճատել: Արգելվելու է ծխախոտի գովազդն ամբողջությամբ՝ այդ թվում նաև խանութներում, տուփերի վրա լինելու են սարսափելի նկարներ, անցկացվելու են բազմաթիվ ծրագրեր՝ ծխելը թողնելու համար և, որ նախարարի և ներկայացուցիչների կարծիքով ամենաէֆեկտիվն է, թանկանալու է ծխախոտը», — ասել է Ալթունյանը:
Օրենսդրական այս փոփոխությունները չեն կիրառվելու էլեկտրոնային ծխախոտների վրա, սակայն առաջիկայում, հնարավոր է, սահմանվեն որոշ չափորոշիչներ: Ծրագրի առաջին կետերից մեկն արդեն իրագործել են՝ ուղարկելով sms-ներ հայաստանյան բոլոր բաժանորդներին, որտեղ ներկայացված են պաշտոնական տվյալներ՝ կապված մահացության և հիվանդությունների հետ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.