29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից 31.05.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փաստերով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործը:
Այսպես, Երևանի բնակիչ Ա. Վ.-ն ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել, որ իր ծանոթ Մ. Գ.-ն որդիներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար Հ. Բ.-ի միջնորդությամբ 2013-2016թթ.-ի ընթացքում առանձնապես խոշոր չափերով` 20.000-30.000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել ՀՀ կենտրոնական բժշկական հանձնաժողովի պաշտոնատար անձին: Վերջինս ստացած կաշառքի դիմաց կազմել է զինակոչիկների բժշկական հետազոտությունների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնք հիմք են հանդիսացել նրանց զինվորական ծառայությունից ազատելու համար:
Քրեական գործի նախաքննության ներկա փուլում երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ և 313-րդ հոդվածների 1-ին մասերով:
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրանի խորհրդարանում գտնվող բոլոր 4 ահաբեկիչները սպանվել են, հայտնում է Mehr գործակալությունը: Տեղի ժամանակով առավոտյան 10:15-ին սկսված ահաբեկչական գործողությունն ավարտվել է մոտ հինգ ժամ անց:
Իրանի շտապ բժշկական ծառայության կենտրոնի ղեկավարի հաղորդմամբ՝ երկու ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է 12 մարդ, 42 մարդ վիրավորվել է:
Գործակալությունը հայտնում է, որ անվտանգության ուժերն այժմ հարձակումների հետևանքների վերացման գործողություն են իրականացնում խորհրդարանի շենքում:
IRNA գործակալության հաղորդմամբ՝ երկրի առողջապահության նախարարի խորհրդական Աբաս Զարենեջադը ավելի վաղ հայտարարել էր, որ հիվանդանոցում մահացել են Թեհրանի ահաբեկչական հարձակումների հետևանքով 38 վիրավորներից երկուսը:
Երկրի ներքին գործերի փոխնախարար Հոսեյն Զոլֆաքարին էլ հայտնել է, որ ահաբեկիչները խորհրդարան էին մտել կանանց հագուստով:
Զոհերի մասին նախնական տեղեկություններն իրանական մամուլում հակասական էին, սակայն Tasnim լրատվական գործակալությունը հաղորդում էր, որ յոթ մարդ սպանվել է խորհդարանի վրա իրականացված հարձակման հետևանքով և ևս մեկ մարդ՝ Խոմեյնիի դամբարանում:
Նշենք, որ երկրի հետախուզության և ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ Թեհրանում նախատեսվում էր իրականացնել երեք ահաբեկչական հարձակում, որոնցից մեկը տապալվել է, իսկ դրա հեղինակները ձերբակալվել են մինչ հարձակման իրականացումը:
Մյուս երկու հարձակումները տեղի են ունեցել խորհրդարանի շենքում և Իմամ Խոմեյնիի դամբարանում: Նախարարության համաձայն՝ դամբարանում մահապարտ ահաբեկիչներից մեկը սպանվել է անվտանգության ուժերի կողմից, իսկ մյուսը հասցրել է պայթեցնել իրեն:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի վերաբերյալ Երևան քաղաքի բնակչուհի Վ. Գ.-ի և ՀՀ ԱՆ Կոշ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Հ.-ի հաղորդումների հիման վրա:
Այսպես, համաձայն Վ. Գ.-ի հաղորդման, ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները 08.05.2017թ.-ին` անտեսելով Երևանի Մ. Ավետիսյան 2-րդ փողոցի 17Ա շենքում գտնվող բնակարանում փաստացի բնակվող Վ. Գ.-ի և հիշյալ տան սեփականատիրոջ միջև առկա քաղաքացիաիրավական վեճը, ինչպես նաև դրա վերաբերյալ համապատասխան դատական ակտի բացակայությունը, սեփականատիրոջ հետ կոտրել են հիշյալ բնակարանի դռան փականը և հարկադրանքի միջոցով Վ. Գ.-ին հեռացրել փաստացի իր տիրապետման տակ գտնվող տնից: Ոստիկանները վերջինիս բերման են ենթարկել բաժին` նրա նկատմամբ բռնություն գործադրելով, որի հետևանքով կինը մարմնական վնասվածքներ է ստացել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Վ. Գ.-ն Հատուկ քննչական ծառայությանը նաև հայտնել է, որ այդ ընթացքում կորել են իր բջջային հեռախոսն ու բնակարանի բանալիները: Բացի այդ, Վ. Գ.-ն իր հաղորդմամբ հայտնել է նաև, որ դռան փականը կոտրելու հետևանքով բնակարանից կորել են այնտեղ պահվող կանխիկ գումարն ու իր թանկարժեք զարդերը: Գողության հիշյալ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում:
Մյուս քրեական գործը Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է ՀՀ ԱՆ Կոշ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Հ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս Հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ 15.03.2017թ.-ին Արմավիր ՔԿՀ-ի մի քանի աշխատակիցներ նույն հիմնարկի պատժախցերից մեկում մահակներով ծեծի են ենթարկել իրեն այն բանի համար, որ ինքը նախորդ օրը հայհոյանքներ է տվել ՔԿՀ-ի աշխատակիցներից մեկին: Դատապարտյալը հայտնել է նաև, որ շուրջ 7 օր գտնվել է պատժախցում, իսկ հիմնարկի բժիշկը, չնայած իր խնդրանքներին, ծեծի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներն այդպես էլ չի արձանագրել:
Վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել են քրեական գործեր ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը դատի է տվել «Իրավունք», Tert.am, A1plus.am, 168.am լրատվամիջոցներին՝ իր պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավը արատավորելու համար: Այս մասին հիշեցրել է փաստաբան Լևոն Բաղդասարյանը, որը ներկայացնում է այդ լրատվամիջոցների շահերը դատարանում:
Նախկին վարչապետը դատի էր տվել վերոնշյալ լրատվամիջոցներին 2016 թվականի նոյեմբեր 4-ին:
«Տվյալ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից փորձ է արվում կոտրել լրատվական դաշտը, որ այն բացասականը, որ լրատվամիջոցները ներկայացնում են բարձրաստիճան պաշտոնյաների գործունեության հետ կապված, այլևս չարվի, նաև մամուլի ասուլիսների ժամանակ չլուսաբանեն կամ չհրապարակեն», — ասել է փաստաբանը, մեջբերում է Aravot.am-ը:
Բաղդասարյանը հավելել է. «2016 հոկտեմբերի 7-ին մի քաղաքացի մամուլի ասուլիս է տալիս ու քննադատում նախկին վարչապետի որոշ գործառույթներ: Այս ասուլիսին ներկա են գտնվել մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ նաև «Իրավունք», Tert.am, A1plus.am, «168 ժամ» լրատվամիջոցները, որոնք բարեխիղճ լուսաբանել են ասուլիսը, բայց նախկին վարչապետը որոշում է պատժել լրատվամիջոցներին՝ դիմելով դատական պաշտպանության, համարելով, որ լրատվամիջոցների կողմից ոտնահարվել է իր պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավը»:
Նա նկատել է, որ Քաղաքացիական օրենսգրքի համաձայն, լրատվամիջոցն ազատվում է պատասխանատվությունից, եթե լուր տարածելիս հղում է կատարել լրատվության աղբյուրին ու բառացի և բարեխիղճ մեջբերել նրա ասածները:
ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննված գործերով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, կաշառքի միջնորդության եւ ինչպես դատական իշխանության, այնպես էլ` այլ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքեր:
Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը։
ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրենց լիազորությունների իրականացման արդյունքում օրենքով սահմանված կարգով ստացված փաստական տվյալները ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու հանձնարարությամբ:
Նշված փաստերի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի, 312-րդ հոդվածի եւ 313-րդ հոդվածների հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնցով իրականացված նախաքննությամբ ՀՔԾ քննիչների, ԱԱԾ եւ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված համակարգված, հատուկ պլանավորված քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ 2014 թվականի հուլիսի 25-ին Վարդենիս քաղաքի «Սեւ հողեր» կոչվող թաղամասում գտնվող «Ցուլ» ռեստորանի տարածքում խմբի կողմից զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության, դանակահարության փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Գ.Գ.-ի ծնողներն իրենց որդու օգտին գործողություններ կատարելու նպատակով՝ 2015թ. հունիսին 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք են տվել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Ս. Շհոյանին, ով ստացել է կաշառքը սակայն չի կատարել խոստումը, 2015թ. հուլիսի 1-ին Գ.Գ-ն կալանավորվել, ապա դատի է տրվել:
Նույն քրեական գործի դատաքննության ընթացքում մեղադրյալ Գ.Գ.-ի ծնողները Վարդենիս քաղաքի բնակիչ Հ.Կ.-ի եւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կ.Մ-ի միջոցով գործով վարույթ իրականացնող՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա.Պետրոսյանին տվել են 11.343.373 ՀՀ դրամին համարժեք 23.000 ԱՄՆ դոլար կաշառք՝ իրենց որդուն մեղմ պատասխանատվության ենթարկելու, նույն գործով մեղադրյալ՝ իրենց դստեր ամուսին Մ.Կ-ին պատասխանատվությունից ազատելու նպատակով: Ա.Պետրոսյանը 2016թ. մարտի 18-ին կայացրել է պայմանավորված դատական ակտը:
Գործով մեղադրող դատախազի կողմից բերված վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անօրինական եւ անհիմն լինելու պատճառաբանությամբ բեկանել է նշված դատական ակտը եւ գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
Բացի այդ, բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի բնակիչ Զ.Գ-ի անշարժ գույքի կապակցությամբ վճռի պարզաբանում տալու համար Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա.Պետրոսյանը եւ նույն դատարանի դատավոր Վ.Վարդանյանը խմբով նշված քաղաքացու ամուսնուց վերջինիս ներկայացուցչի միջնորդությամբ ստացել են 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ ռուբլի կաշառք, որի արդյունքում դատավոր Վ.Վարդանյանը կայացրել է պայմանավորված ակնհայտ ապօրինի դատական ակտը:
Քրեական գործով կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել են Վարդենիս քաղաքի բնակիչներ Կ.Գ.-ն, Մ.Գ.-ն, Գ.Գ.-ն եւ վերջին գործով միջնորդ Է.Չ.-ն, ովքեր տվել են խոստովանական ցուցմունքներ: Կաշառք տալուն օժանդակելու համար ձերբակալվել են Վարդենիս քաղաքի բնակիչ Հ.Կ.-ն եւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կ.Կ.-ն: Նույն գործով կաշառք ստանալու համար ձերբակալվել է նաեւ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Ս.Շհոյանը:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա. Պետրոսյանին եւ դատավոր Վ. Վարդանյանին կաշառք ստանալու համար որպես մեղադրյալ ներգրավելու, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու թույլտվություն ստանալու մասին ՀՀ Նախագահին առաջարկ ներկայացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազը 05.06.2017թ. միջնորդությամբ դիմել է Արդարադատության խորհրդին, որի՝ նույն օրվա որոշումներով Ա. Պետրոսյանի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են:
Վ. Վարդանյանի վերաբերյալ միջնորդությունները քննարկվելու են 06.06.2017թ.:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
«Հայաստանում կրթական դիպլոմներ վաճառելու աղմկահարույց բացահայտումները շարունակվում են: Այս անգամ իրավապահները բացահայտել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դիպլոմի վաճառքի նոր դեպք:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դիպլոմները վաճառվել են ՀՀ ՊՆ զինվորականներին, որպեսզի դրանք ՊՆ-ին ներկայացնելով՝ կարողանան զինվորական բարձր կոչումներ ստանալ: Տեղեկացնենք, որ դեռևս այս տարվա սկզբին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել էր կեղծ դիպլոմներ վաճառելու աղմկահարույց մի քանի դեպքեր: ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող ոչ պետական բուհերի ռեկտորները կեղծ դիպլոմներ էին վաճառել ուսանողներին: Նրանց մեջ էին եղել նաև օտարազգի մի շարք ուսանողներ, որոնք իբրև թե եկել են Հայաստան և իրավաբանի, բժշկի կրթություն ստացել: Բայց իրավապահները բացահայտել էին, որ քաղաքացիներին տրամադրված դիպլոմները կեղծ էին եղել եւ ռեկտորներն էլ հայտնվել են ամբաստանյալի աթոռին: Բայց պարզվում է՝ Հայաստանի պետական բուհերի պաշտոնատար անձինք ևս դիպլոմներ են վաճառում»:
«Ժողովուրդ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում։
Երիտասարդը, ով սոցցանցի միջոցով իրազեկել էր իր՝ ինքնասպանության գնալու նախաձեռնության մասին, Երևանի բնակիչ է, մարզ մեկնել էր հուղարկավորության մասնակցելու համար և հենց այնտեղ գտնվելիս էլ փորձել է ինքնասպանություն գործել:
«Բարեբախտաբար, իրազեկումից անմիջապես հետո շտապ միջոցներ են ձեռնարկվել, և փորձն էլ որպես այդպիսին, չի հասցրել տեղի ունենալ: Պարզվում են հանգամանքները»,- հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Tert.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հունիսի 3-ին 22-ամյա մի երիտասարդ կախվելու միջոցով նման փորձ է կատարել, ինչը սոցիալական ցանցով ուղեղ եթերում տեսել են տասնյակ քաղաքացիներ և նրանցից մեկը, ժամանակ չկորցնելով, ահազանգել է իրավապահներին:
Մեր տեղեկություններով՝ երիտասարդը մեկնել էր մասնակցելու Շիրակամուտի նախկին գյուղապետի հուղարկավորությանը, իսկ նման քայլի գնացել էր ինչ-որ աղջկանից մերժված լինելու պատճառով:
ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալից և նրա հարազատներից խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու համար կալանավորվել է «Հրազդան» ՔԿՀ-ի օպերատիվ խմբի նախկին ղեկավար Վ. Ա.-ն:
Այսպես, հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ Վ. Ա.-ն, «Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալ Ա. Մ.-ին հիմնարկի տնտեսական աշխատանքներում ներգրավելու, որպես բարեխիղճ աշխատողի խրախուսելու և նշված հիմքերի ստեղծմամբ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու համար նրա հարազատներից պարբերաբար խոշոր չափերով կաշառք է ստացել:
Մասնավորապես, Վ. Ա.-ն, 2015թ. հուլիսից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության «Հրազդան» ՔԿ հիմնարկի օպերատիվ խմբի ղեկավարի պաշտոնը, դատապարտյալի օգտին գործողություններ կատարելու համար, 2015 թվականի սեպտեմբերին պահանջել և երկու դեպքում ստացել է խոշոր չափերով, համապատասխանաբար` 1500 և 1000 ԱՄՆ դոլար, իսկ մեկ դեպքում՝ 400 ԱՄՆ դոլար կաշառք:
Այսպիսով, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու՝ խոշոր չափերով կաշառք ստանալու համար «Հրազդան» ՔԿՀ-ի օպերատիվ խմբի նախկին ղեկավար Վ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և մեկ դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ Վ. Ա.-ն առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել նաև այլ դրվագներով: Կաշառք վերցնելու փաստեր են ձեռք բերվել հիշյալ քրեակատարողական հիմնարկի այլ աշխատակցի կողմից ևս:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Վերջին շրջանում բավականին ակտուալ է «ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառումներ կատարելուց բացի, ուղիղ եթեր մտնել, սակայն այն, որ անձը ինքնասպանության փորձ կկատարի ֆեյսբուքյան ուղեղ եթերում, դա մեզանում նորություն է:
Հունիսի 3-ին լոռեցի մի երիտասարդ նման փորձ է կատարել, ինչը սոցիալական ցանցով ուղեղ եթերում տեսել են տասնյակ քաղաքացիներ և նրանցից մեկը, ժամանակ չկորցնելով, ահազանգել է իրավապահներին:
Լոռեցի 22-ամյա երիտասարդն իրենց տանը կից անասնագոմում փորձել է կախվելու միջոցով ինքնասպան լինել և, միևնույն ժամանակ, նա ֆեյսբուք սոցիալական ցանցով ուղիղ եթերով հրապարակել է իր մտադրությունը, սակայն չի կարողացել այն ավարտին հասցնել:
Երիտասարդը գտնվել է խիստ հուզական վիճակում:
Թե ինչն է նրան դրդել այդ քայլին, պարզել չհաջողվեց:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ բժշկական կենտրոնի մաշկաբանն ահազանգել է, որ «Հայկական ժամ» կայքի լրագրողը որդուն պատկանող խորտկարանի մասին վարկաբեկիչ նյութեր չհրապարակելու պայմանով նրանից գումար է պահանջել:
Գումար պահանջելու առաջին նման դեպքը, ըստ ահազանգի, եղել է ամիսներ առաջ, եւ մարզում աշխատող խորտկարանի սեփականատերը տվել է պահանջված գումարը։ Երկրորդ դեպքը գրանցվել է վերջերս, սակայն այս անգամ գումարը հրաժարվել են տրամադրել և, քաղաքացու բնորոշմամբ, վարկաբեկիչ նյութը հայտնվել է մամուլում։
Թե որքանով են լրագրողին ուղղված մեղադրանքները արժանահավատ, թերևս կպարզվի քննությամբ։ Սակայն նկատենք, որ կայքը առաջին անգամ չէ, որ հայտնվում է իրավական դաշտում: Եվ ներկայումս կաքի խմբագիրն ունի ամբաստանյալի կարգավիճակ՝ մեղադրվելով շորթման մեջ։
Մասնավորապես, ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, «Հայկական ժամ» լրատվամիջոցի խմբագիրը, նախնական համաձայնության գալով մորաքրոջ՝ նույն լրատվամիջոցի լրագրողի հետ, 29.05.2012թ. Թումանյան քաղաքի գազալցակայանում 50.000 ՀՀ դրամի, ինչպես նաև ավտոմեքենան գազով լիցքավորելու պահանջ է ներկայացրել նույն համայնքի ղեկավար Լևոն Զավարյանին` սպառնալով, որ պահանջը չկատարելու դեպքում լրատվամիջոցներում վերջինիս օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ կհրապարակվեն:
Խմբագրին առաջադրվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթում ու սուտ մատնություն կատարելու մեղադրանք, լրագրողին՝ մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, շորթում կատարելու, իսկ խմբագրի մյուս բարեկամուհուն՝ սուտ մատնությանն օժանդակելու մեղադրանք:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.