29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

«Փաստինֆո» գործակալությունը տեղեկություն է տարածել Սանասար Բաղդասարյանի անունով ստացված էլեկտրոնային նամակի մասին, որում նշվում է, որ ՊԵԿ աշխատակիցները մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ տարածք։
Կից ներկայացնում ենք հաղորդագրությունն ամբողջությամբ և առանց փոփոխությունների, գրված է գործակալության հաղորդագրության մեջ.
«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հունիսի 9-ի առավոտյան ՊԵԿ շուրջ 50 զինված աշխատակիցներ մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ տարածք։
Առանց անհրաժեշտ հիմնավորումների՝ առգրավվել են ընկերության բոլոր համակարգիչները, չհրկիզվող պահարաններն ու ամբողջ փաստաթղթերը»։
Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն Քեթրին գրուպը պատկանում է ԴԱՀԿ նախկին պետ, ներկայիս ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանին, որի անունը շրջանառվեց նաեւ օֆշորային պատմության համատեքստում: Միհրան Պողոսյանը սակայն հերքում է իր առնչությունը թե Քեթրին Գրուպին, թե օֆշորային պատմությանը: Պողոսյանը հայտարարում է, որ եղել է Քեթրինի հիմնադիրը, սակայն հետո դադարեցրել է կապն ընկերության հետ: Նշենք նաեւ, որ մամուլը Քեթրին գրուպին վերագրում էր Հայաստան բանանի ներկրման մենաշնորհը: Կառավարության փոփոխությունից հետո ՊԵԿ-ը հայտարարեց, որ գործարարներից մեկը փորձել է Հայաստան ներկրել բանան, սակայն անհայտ անձինք փորձել են խոչընդոտել: ՊԵԿ-ը հայտարարեց, թե ապահովել է գործարարի նախաձեռնության անվտանգ իրականացումը: Հայտարարվեց, որ փաստացի լուծել են բանանի մենաշնորհի հարցը եւ այժմ ներկրում իրականացնում են շատ սուբյեկտներ: Մամուլում թեե լինում են հրապարակումներ, որոնցում նշվում է, որ իրականում ներկրումը այնքան էլ ապամենաշնորհված չէ, քանի որ ներկրող մի քանի ընկերությունները պատկանում են իրականում նախկինում մենաշնորհ ունեցող սուբյեկտին:
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերով իրականացված նախաքննության ընթացքում, համապատասխան ընթացակարգի ավարտից հետո, ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա. Պետրոսյանին և նույն դատարանի դատավոր Վ. Վարդանյանին որպես մեղադրյալներ ներգրավելու մասին:
Այսպես, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են պետական ծառայության դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ տվյալներ այն մասին, որ Վարդենիս քաղաքում կատարված խուլիգանության և դանակահարության փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Գ. Գ.-ի ծնողները, իրենց որդուն մեղմ պատասխանատվության ենթարկելու և նույն գործով մեղադրյալ իրենց բարեկամին պատասխանատվությունից ազատելու համար Վարդենիսի բնակիչ Հ. Կ.-ի և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կ. Մ.-ի միջոցով գործով վարույթ իրականացնող հիշյալ դատարանի նախագահ Ա. Պետրոսյանին տվել են 11.343.373 ՀՀ դրամին համարժեք 23.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից հետո վերջինս կայացրել է նախապես պայմանավորված ապօրինի դատական ակտը:
Բացի այդ, նախաքննության ընթացքում բացահայտվել է կաշառքի միջնորդության և դատական իշխանության ներկայացուցիչների կողմից կաշառք ստանալու ևս մեկ դեպք: Մասնավորապես, բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն ու նույն դատարանի դատավոր Վ. Վարդանյանը, հիշյալ մարզի Ձորաղբյուր համայնքի բնակիչ Զ. Գ.-ի անշարժ գույքի կապակցությամբ վճռի պարզաբանում տալու համար վերջինիս ամուսնու ներկայացուցչի միջնորդությամբ ստացել են 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ ռուբլի կաշառք, որի արդյունքում Վ. Վարդանյանը կայացրել է պայմանավորված ակնհայտ ապօրինի դատական ակտը:
Հավաքված բավարար ապացույցների համակցության հիման վրա Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ նույն դատարանի դատավոր Վ. Վարդանյանին՝ մեկ դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:
Համապատասխան ընթացակարգի ավարտից հետո Հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդություններ է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան`Ա. Պետրոսյանի և Վ. Վարդանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Դատարանի կողմից միջնորդությունները բավարարվել են, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա. Պետրոսյանն ու դատավոր Վ. Վարդանյանը կալանավորվել են:
Նախաքննությունը շարունակվում է:
armlur.am-ը գրում է.
Երեկ Գյումրու Թատերական հրապարակում՝ շախմատի դպրոցի մոտ, տեղի է ունեցել վիճաբանություն ու ծեծկռտուք: Ավելի ուշ հարուցվեց քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) եւ 258-ի (խուլիգանության) հատկանիշներով:
Նշենք` Aravot.am-ը գրել էր , որ վիճաբանությունը եղել է երկու անձի միջև, այնուհետ, ըստ բնակիչների, հնչել են կրակոցներ։ Թաղի բնակիչները ճանաչել են, որ վիճաբանողներից մեկը «Շիրակ» ԳԳՄ տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանի վարորդն է, մյուսը՝ գազի գրասենյակի նախկին աշխատակից Վարդանն է։ Վարդան Եդիգարյանը Գյումրու ավագանու անդամ է, գազի գրասենյակի տեղամասի պետ է եղել, որին ազատել են աշխատանքից, իսկ ՀՀԿ-ական Սերգեյ Ամիրբեկյանի վարորդը ուժային կառույցներում տարբեր պաշտոններ զբաղեցրած Անդրանիկ Պողոսյանի՝ «Կոբալ Անդոյի» որդին է։
Վերջիններս սկսել են թունդ վիճաբանության մեջ մտնել հենց գազի գրասենյակում, որը տեղափոխվել ու շարունակվել է թատրոնի մոտ։ Եվ ահա ArmLur.am-ին տեղեկություններ հասան, որ իրավապահները պարզել են միջադեպի մասնակիցների ինքնությունը, եւ այժմ նրանց հայտնաբերելու եւ հարցաքննության կանչելու նպատակով քայլեր են ձեռնարկվում: Ասել է, թե միջադեպի մասնակիցները կռվից հետո անհետացել են: Չի բացառվում, որ ավելի ուշ կասկածյալների նկատմամբ հետախուզում հայտարարվի:
Ի դեպ, նկատենք, որ Գյումրու գազի գրասենյակի տեղամասի պետ Սերգեյ Ամիրբեկյանի անվան շուրջ մեկ անսվա ընթացքում սա երկրոդ միջադեպն է գրանցվում: Բանն այն է, որ մայիսի 12-ին գրել էինք, որ նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը, իր ընկերների հետ մտել է իրենց ընտանիքին պատկանող, սակայն վարձավճարով տված գազալցակայան ու ծեծի ենթարկել աշխատակիցներին:
Ըստ նույն տեղեկությունների՝ տուժել էր «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանը: Ավելին՝ մեզ տեղեկություններ հասան, թե ինչից է սկսվել վեճը: Ըստ այդմ, դեպքը տեղի է ունեցել 10 օր առաջ Գյումրու Մուշ թաղամասում, երեկոյան ժամին, Ղուկասյաններին պատկանող, բայց վարձակալությամբ հանձնված գազալցակայանում:
Նշենք, որ Ղուկասյաններին պատկանող 3 գազալցակայաններից երկուսը վարձակալությամբ վերցրել է «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սերգեյ Ամիրբեկյանը: Գազալցակայան այցելած երիտասարդների քեֆը լավ է եղել, նրանք վիճաբանել են աշխատակիցների հետ, բարձր հայհոյանքներ հնչեցրել, իսկ Ղուկասյանի եղբոր որդին՝ Կոլյա Ղուկասյանը, տեղում զանգահարելով Սերգեյ Ամիրբեկյանին՝ նրանից պահանջել է իրեն նշանակել գազի առաջին տեղամասի պետ:
Երեկ երեկոյան Կիեւյան փողոցում իրարանցում է եղել. ոստիկանության հատուկ ջոկատայինները մեծ «օպերացիա» են իրականացրել: Մեր տեղեկություններով` հատուկ ջոկատայինները կանգնեցրել են մի քանի մեքենա, որոնք ուղեկցելիս են եղել ռուսական համարանիշներով թանկարժեք ջիփի: Հատուկ ջոկատայինները մեքենայում գտնվող անձանց դուրս են հանել եւ պառկեցրել գետնին:
Ականատեսներից մեկի խոսքով՝ տպավորություն է եղել, որ ոստիկանները կանգնեցրել են բարձրաստիճան պաշտոնյայի թիկնազորին, սակայն մեզ հաջողվեց ճշտել, որ ավտոշարասյունը ուղեկցել է Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյին տեղափոխող ջիփը:
Տեղեկությունն այսօր փորձեցինք ճշտել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: Մեր զրույցում նրանք միայն հաստատեցին, որ ոստիկանության ծառայողները նշված փողոցում գործողություն են իրականացրել, սակայն այլ մանրամասներ այդպես էլ չհաղորդեցին:
Նշենք, որ մամուլում շրջանառվում է տեղեկությունը, որ Դոն Պիպոյի մահափորձի նախապատրաստման պատվիրատուներից մեկը Արտյոմ Հարությունյանն է՝ քրեական աշխարհում հայտնի Կանեւսկոն:
Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում այսօր կախվելու միջոցով ինքնասպան եղած կնոջը հայտնաբերել է նրա 5 տարեկան որդին, որը մանկապարտեզից գալով՝ մորը տեսել է պատշգամբում կախված: Հետո նա վազել է հարևանի տուն՝ հարևաններին օգնության կանչելու:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Նոր Արմավիրի գյուղապետ Արթուր Ավետիսյանը:
«Մյուս երեխան` 8-9 ամսական, մոտն է եղել, մանկասայլակի մեջ»,-ասաց գյուղապետը:
Հիշեցնենք, որ ժամը 14:00-ին Արմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքի շտապ օգնության կայանից ահազանգ էր ստացվել ոստիկանության Արմավիրի բաժին, որ Նոր Արմավիր համայնքում մարդ է կախվել:
Կնոջ անունը Աննա է, նա 30 տարեկան էր, ամուսինը պայմանագրային ծառայող է և, գյուղապետի խոսքով, իր հրամանատարի հետ գյուղի ճանապարհին է:
Արթուր Ավետիսյանն ասում է, որ գյուղում ոչ ոք գաղափար չունի, թե ինչը կարող էր երկու անչափահաս երեխաների մորը դրդել ինքնասպանության. ո՛չ հոգեկան հիվանդ է եղել, ո՛չ ինչ-որ հիվանդություն է ունեցել:
Գյուղապետի խոսքով՝ ընտանիքի բոլոր հարազատները դրսում են՝ արտագնա աշխատանքի:
Այս պահին գյուղում գտնվում են մեծ թվով ոստիկաններ և քննիչներ:
Երեւանում այսօր՝ հունիսի 8-ին, մեկնարկեց և անմիջապես էլ հետաձգվեց «Սասնա ծռեր» խմբի գործով առանձնացված մասի դատավարությունը: Երբ «Սասնա ծռերի» անդամներին բերեցին դատարան՝ նրանցից Պավլիկ Մանուկյանը դատարանի դահլիճ մտավ հայրենասիրական երգ կատարելով եւ հայտարարեց, որ մարտական է տրամադրված։: Գործը քննվում է էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավորն է Արտուշ Գաբրիելյանը, ով դատական նիստը հետաձգեց, քանի որ «Սասնա ծռերի» անդամները ոտքի չկանգնեցին, երբ հայտարարվեց՝ «Ոտքի, դատարանն է գալիս»:
Բացի այդ, դատական նիստի դահլիճում ներկաներն վակնարկում էին «Սասնա ծռերին» աջակցող ու ոգևորող կոչեր, իսկ դատավորը փորձում էր լռություն հաստատել:
Նրանք հայտարարեցին, որ իրենք Հայաստանի դատական համակարգը չեն ընդունում, հետեւաբար չեն կանգնելու: Ամբաստանյալներից մեկը նշեց, որ իրենց դատավորը միայն ժողովուրդն է, որն էլ իրենց չի դատում: Արտուշ Գաբրիելյանն առանց արձագանքելու շարունակեց դատական նիստը, սակայն նիստերի դահլիճում աղմուկը չէր դադարում: Դատավորը պահանջեց պահպանել լռություն, այս հայտարարությունն ամբաստանյալներին հունից հանեց:
«Ժողովրդի ձայնը լռեցնել չեք կարող, մեր ձայնը պետք է ավելի բարձր հնչի, քան ձերը»,- ասացին նրանք:
Ամբաստանյալներից մեկը տեղից շարժվեց, ինչից հետո ուղեկցող ոստիկաններն ու ամբաստանյալները սկսեցին միմյանց վրա գոռալ, քաշքշել: Սրանից հետո էլ նիստն առանց սկսելու հետաձգվեց:
Հիշեցնենք, որ մինչ այդ Ազատության հրապարակից մեկնարկել էր երթ` ի աջակցություն «Սասնա ծռերի»:
Այսօր՝ հունիսի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններոմ Nissan Teana մակնիշի 444 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքում՝ Շահումյան փողոցում, վրաերթի է ենթարկել հետիոտնին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ավտոմեքենայի համարանիշերը մեքենայի վրայից հանել է և դեպքի վայրից դիմել փախուստի, իսկ վրաերթի ենթարկվածը՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 223 շենքի 12 բնակարանի բնակիչ՝ 58-ամյա Վալերի Թորոսյանը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենան հաշվառված է Հրազդանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին, իսկ ավտոմեքենան վարել է նրա որդին՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 8-րդ շենքի 11 բնակարանի բնակիչ՝ 17-ամյա Ռազմիկ Արամի Դանիելյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քաղաքապետի «փափկասուն բալիկը« ավտոմեքենան վարելու իրավունք չունի, քանի որ վարորդական իրավունքի վկայական չունի, ու հիմա նրա հայրը՝ Հրազդանի քաղաքապետ, «մեծն» Ա. Դանիելյանը, փորձում է մեկ ուրիշին ներկայացնել՝ որպես վարորդ, որպեսզի իր բալիկը պատասխանատվության չենթարկվի։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ Հրազդանի ոստիկանապետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ, քննչական ծառայության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները կարճ ժամանակում հայտնաբերեցին ավտոմեքենայի համարանիշները և այս պահին էլ ձեռնարկվում են համատեղ գործողություններ՝ քաղաքապետի բալիկին, ով կասկածվում է վրաերթ կատարելու և դեպքի վայրից փախնելու մեջ, հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Սեռական բնույթի հերթական սարսափելի միջադեպն է արձանագրվել Երևանում՝ ամուսնալուծված հայրը իր մանկահասակ՝ երեքամյա, երեխայի հանդեպ կատարել է անառակաբարո գործողություններ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` փոքրիկի մոտ պոլիկլինիկայում ախտորոշվել է «վուլվոբագինիտի մնացորդ այլ երևույթներ»: 3-ամյա աղջնակին բուժօգնության է տեղափոխել նրա տատիկը` հոր հետ տեսակցությունից հետո:
Խնդիրն այն է, որ փոքրիկի ծնողներն ամուսնալուծված են եւ հունիսի 1-ին նրան տեսակցել է հայրը` իր տանը, որից հետո երեխայի մոտ ի հայտ են եկել նշված խնդիրները: Ըստ մոր եւ տատիկի` հայրը ցավեցրել է երեխայի սեռական օրգանները:
Կատարվում է հետաքննություն:
Կազմակերպված խմբի կողմից հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտի միջոցները զավթելու դեպքերի առթիվ հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ծանր հանցագործություն կազմակերպելու համար մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելուն պետությանը հարկադրելու նպատակով՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթելու, պատանդներ վերցնելու և պահելու համար Վարուժան Ավետիսյանը Պավել Մանուկյանի, Արմեն Լամբարյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի և մյուսների հետ ստեղծել են կազմակերպված, զինված կայուն խումբ, որում ընդգրկվել են Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Արթուր Մելքոնյանը, Տիգրան Սարգսյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հովհաննես Վարդանյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորկ Իրիցյանը, Թորոս Թորոսյանը և այլոք: Կազմակերպված խմբի անդամները նախապես ուսումնասիրել են որպես թիրախ ընտրված ՊՊԾ գնդի տարածքը, հավաքագրել ու հրահանգավորել են խմբի անդամներին, կատարել են գործողությունների հստակ դերաբաշխում, ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն հանդիսացող 14 ինքնաձիգ՝ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով, ինքնաշեն ատրճանակ, ռազմամթերք հանդիսացող 20 նռնակ, ինչպես նաև տրոտիլային պայթաղյուս:
2016 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 5:00-ի սահմաններում, կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել և պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաև նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:
Այնուհետև, կազմակերպված խմբի անդամները կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել են գնդի սպառազինության մեջ մտնող, հրազեն հանդիսացող 217 ատրճանակ, 10 ինքնաձիգ, որսորդական ակոսափող հրացան՝ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով, ինչպես նաև ՊՊԾ գնդի աշխատակիցներին պատկանող, հրազեն հանդիսացող ատրճանակ և ակոսափող որսորդական հրացաններ:
Ինչպես հարձակման, այնպես էլ հաջորդող օրերին կազմակերպված խմբի անդամները ձեռնարկել են զավթած շենքերն ու շինությունները, տրանսպորտի միջոցները և պատանդներին պահելուն ուղղված մի շարք գործողություններ. մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, գնդի տարածքից կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով իրավապահ մարմինների մի շարք աշխատակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ:
Պատանդ են վերցվել ու գնդի տարածքում պահվել նաև վիրավորված զինյալներին բժշկական օգնություն ցույց տալու նպատակով գնդի տարածք ժամանած բուժաշխատողներ:
Պատանդների մի մասը դիմել է փախուստի, մնացածներին ազատ են արձակել կազմակերպված խմբի անդամները:
Կազմակերպված խմբի անդամները 2016թ. հուլիսի 24-ին գնդի տարածքից դուրս են բերել հարակից Մ.Խորենացու փողոց և հրկիզման միջոցով ոչնչացրել են ՀՀ ոստիկանության հաշվեկշռում հաշվառված և քաղաքացիների պատկանող ավտոմեքենաներ:
Վարդան Գերավետյանը, Հովհաննես Վարդանյանը, Գառնիկ Հովակիմյանը, Արթուր Սողոմոնյանը, Արայիկ Հակոբյանը, Տիգրան Մանուկյանը կազմակերպված խմբի այլ անդամների հետ գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, գնդի տարածքում գտնվող գեներատորի գործարկմամբ, էլեկտրական սղոցով կտրել են ՊՊԾ գնդի պարսպի մեջ ներկառուցված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատի հետնամասի դռների ծխնիները, բացել բանկոմատը և այնտեղից գաղտնի հափշտակել ՓԲ ընկերության առանձնապես խոշոր չափերով՝ 14.808.000 ՀՀ դրամը:
2016 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, կազմակերպված խմբի անդամներ Տիգրան Սարգսյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հովհաննես Վարդանյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորկ Իրիցյանը, Թորոս Թորոսյանը և այլոք հրաժարվել են իրենց պահանջներից, կամովին ազատել զավթված շենքերը, շինություններն ու տրանսպորտային միջոցները, հանձնվել իրավապահ մարմիններին, իսկ նախորդող օրերին իրավապահ մարմինների կողմից վնասազերծվել և գնդի տարածքից դուրս են բերվել կազմակերպված խմբի անդամներ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը և Արթուր Մելքոնյանը:
Նախաքննությամբ հաստատվել է նաև, որ Մանվել Աթոյանը նախապատրաստվել է միանալ շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթած, պատանդներ վերցրած ու պահող կազմակերպված խմբին, վերջինիս կազմում ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրելով ու պահելով, խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին:
Վարդգես Գևորգյանը, զբաղեցնելով ՀՀ ՊՆ զորամասի դասակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով մարտական հենակետի ավագ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2016 թվականի հուլիսի 20-ին հենակետից յուրացման եղանակով հափշտակել է ռազմամթերք հանդիսացող «ՌԳ-42» տեսակի նռնակ՝ իր պայթուցիչով, ապա նույն օրը խախտել է մարտական հերթապահություն կրելու կանոնները, ինքնակամ թողել է մարտական հենակետը և նշված նռնակը սառը զենք հանդիսացող անձնական որսորդական դանակի հետ ապօրինի կրելով՝ փորձել է միանալ շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթած, պատանդներ վերցրած ու պահող կազմակերպված խմբին, դրա կազմում ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրելով ու պահելով, խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին:
Բացի այդ, Վարդգես Գևորգյանը, առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել և իր տանը պահել զգալի չափերով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող մարտական փամփուշտներ և պայթուցիչ:
Ձեռք բերված փոխկապակցված ապացույցների բավարար համակցության հիման վրա` ծանրացուցիչ հանգամանքներում շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար Արամ Մանուկյանին և Հովհաննես Հարությունյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ծանրացուցիչ հանգամանքներում շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և զենք, ռազմամթերք հափշտակելու համար Թաթուլ Թամրազյանին և Արթուր Մելքոնյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով, ծանրացուցիչ հանգամանքներում շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու համար Արամ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, ծանրացուցիչ հանգամանքներում պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և զենք, ռազմամթերք հափշտակելու համար Տիգրան Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով, ծանրացուցիչ հանգամանքներում պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու և գողության համար Տիգրան Մանուկյանին և Արթուր Սողոմոնյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ծանրացուցիչ հանգամանքներում պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և գողության համար Արայիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ծանրացուցիչ հանգամանքներում պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և գողության համար Գառնիկ Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ծանրացուցիչ հանգամանքներում պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և գողության համար Հովհաննես Վարդանյանին և Վարդան Գերավետյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ծանրացուցիչ հանգամանքներում պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու համար Մարտիրոս Հակոբյանին, Սերգեյ Կյուրեղյանին, Գևորկ Իրիցյանին և Թորոս Թորոսյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, ծանրացուցիչ հանգամանքներում զավթված շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ, վերցված պատանդներ պահելու և ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք պահելու նախապատրաստության համար Մանվել Աթոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 35-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 35-235-րդ հոդվածի 3-րդ մասով, առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց, երկու դեպքով ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու, սառը զենք կրելու, մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու, ծանրացուցիչ հանգամանքներում ռազմամթերք հափշտակելու, ինչպես նաև զավթված շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ, վերցված պատանդներ պահելու և ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք պահելու փորձի համար Վարդգես Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, երկու դեպքով 235-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 365-րդ հոդվածի 1-ին մասով, 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-235-րդ հոդվածի 3-րդ մասով:
Մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նշված 18 մեղադրյալների նկատմամբ անջատվել է քրեական գործ, որով կազմված մեղադրական եզրակացությունը հաստատվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից և քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության
օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ դատախազություն
ՀՀ Նախագահի հանձնարարությամբ, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հունիսի 7-ին Սիրիա է առաքվել հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը:
Այն ներառում է շուրջ 18 տոննա առաջին անհրաժեշտության պարագաներ՝ հիմնականում սննդամթերք:
Մարդասիրական օգնությունը Սիրիա է ուղարկվել Ռուսաստանի Դաշնության ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռով: Բեռների վրա մակագրված է. «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից` Սիրիայի եղբայրական ժողովրդին»։
Մարդասիրական օգնությունն ուղեկցելու և տեղում բաշխման գործընթացը կազմակերպելու նպատակով Սիրիա են մեկնել ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.