29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու աշխատասենյակից դրամապանակ գողացած անձի ինքնությունը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 2-ին՝ ժամը 10:45-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Արշակունյաց 2ա շենքի 12-րդ հարկում գտնվող աշխատասենյակներից մեկը և գաղտնի հափշտակել դրամապանակ, որի մեջ եղել են կանխիկ գումար, բանկային քարտեր: Գողացված քարտով նույն օրը կատարվել է գումարի կանխիկացման փորձ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են բանկոմատի անվտանգության տեսախցիկների՝ գողացված քարտով կատարված գործարքի տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութում երևում է, թե ինչպես է միջին տարիքի, ակնոցներով մի տղամարդ փորձում բանկոմատից գործարք կատարել:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Ապրիլյան պատերազմի մասնակից բազմաթիվ զինվորներ զորացրվում են, սակայն զինգրքույկներում շարունակում են անհետանալ զինծառայողների` քառօրյա պատերազմին մասնակցելու վերաբերյալ նշումները:
Այս մասին հրապարակում է ներկայացրել Shamshyan.com-ը` տեղեկացնելով, որ այսօր էլ կան դեպքեր, երբ 2016-ի մարտական գործողություններին մասնակցած զորացրված զինծառայողների զինգրքույկներում իրենց մասնակցության մասին գրառումները կա՛մ ջնջված են, կա՛մ փոփոխված:
Հիշեցնենք` ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հանձնարարությամբ ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած բոլոր ուսանողները հնարավորություն էին ունենալու օգտվելու ուսման վարձի 50% և ավելի չափով զեղչից: Մինչդեռ քառօրյա պատերազմից հետո շատ զինվորներ բախվեցին միևնույն խնդրին` նրանց զինգրքույկներում չնշվեց այդ փաստը: Պատճառաբանությունն այն էր, որ զինվորները պատերազմի ժամանակ գտնվել են ոչ թե առաջին գծում, այլ` երկրորդ, և դրանով հիմնվելով` համապատասխան զորամասերը նման որոշում են կայացրել: ԿԳՆ պատասխանատուն էլ մեզ հետ զրույցում խոստացավ` «Եթե ուսանողն իրոք ծառայել է, բայց զորամասը փնթիություն է արել` չի նշել, ապա շրջանային զինկոմիսարիատը կզբաղվի այդ հարցով»:
Այնուհետև խնդիրն այլ բնույթ ստացավ: Ապրիլյան պատերազմին մասնակցած և զորացրված տղաներն սկսեցին ահազանգել, որ զինգրքույկներում ոչ միայն չեն նշվում քառօրյա մարտական գործողություններին իրենց մասնակցությունը, այլև նշված գրառումներն են ջնջվում թանաքով և վրան գրում` «անվավեր»:
Ի դեպ, որ ԼՂՀ պաշտպանության նախարարությունն այդ օրերին հանդես եկավ հայտարարությամբ:
Անդրադառնալով որոշ զորացրված զինծառայողների զինգրքույկներում արված, իսկ այնուհետև անվավեր ճանաչված գրառումներին գերատեսչությունը նշել էր, որ դա «բացառապես պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով:
MAMUL.am-ի թղթակիցն էլ իր հերթին հարցում անցկացրեց մի շարք բուհերում և հավաստիացավ, որ իսկապես որոշ զորացրված զինվորներ, ովքեր ծառայել են Արցախում, մասնակցել ապրիլյան քառօրյային (այդ ընթացքում մարտական դիրքերում կատարել հերթապահություն), սակայն չեն ստացել ուսանողական զեղչ:
Թվում էր թե խնդիրն, ի վերջո, լուծում կստանա, քանի որ այդ մասին վստահեցրել էր ՀՀ ՊՆ-ն, սակայն, ինչպես տեսնում ենք` շարունակվում է:
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում անհայտ անձը Ալավերդի քաղաքում՝ «Կատա» սուպերմարկետի հարևանությամբ, կրակոցներ է արձակել Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի վրա։
Ինչպես Ալավերդիից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կ. Փիրուզյանը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արա Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածի եղբայրը 2016 թվականին 2 հոգու էր սպանել և դիմել էր փախուստի։ Այս պահին տեղում աշխատում են ոստիկաններն ու քննիչները, ովքեր դեպքի վայրում տեղազննություն են կատարում, որտեղ հայտնաբերվել է հրազեն և կան կասկածներ, որ դա հանցագործության գործիքն է։ Փաստի առթիվ մարզային քննչական վարչության պետ Թ. Շուշանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի /սպանություն/ և 235 հոդվածի 1-ին մասի /ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը/ հատկանիշով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանություն կատարողին փախուստի ժամանակ բռնել և վնասազերծել են ոստիկանության Թումանյանի բաժնի ՊՊԾ աշխատակիցները։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Մեզ մանրամասներ են հայտնի դարձել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանի, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, դատավոր Վանիկ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործից:
Հիշեցնենք՝ նրանք ձերբակալվել էին դեռ 2014թ-ին մի գործի շրջանակներում կաշառք վերցնելու մեղադրանքով: Մեր տեղեկություններով՝ այս թեմայով իրավապահները սկսել են զբաղվել, երբ ՀՀ գլխավոր դատախազը Գեւորգ Կոստանյանն էր՝ հենց նրա ցուցումով:
Բայց քանի որ կոնկրետ փաստեր ու բողոք չէր եղել, հնարավոր չէր եղել ապացուցել գումար վերցնելու փաստը: Եւ կաշառք տված Գալստյանները այս թեմայով աղմուկ են բարձրացրել այն բանից հետո, երբ իրենց գործը ցանկալի ընթացք չի ստացել: Սակայն նկատենք, որ այս ժամանակ մահացել է կարեւոր վկաներից մեկը՝ դատախազի բարեկամը, որն ըստ ցուցմունքների՝ Գալստյաններից վերցրել է գումարն ու չի տվել դատախազին: Ինչպես նկատվում է՝ գործը մտնում է փակուղի»:
«Ժողովուրդ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Պաշտպանության նախարարությունում «վերանորոգում» է: Այսպես են բնութագրում Վիգեն Սարգսյանի նշանակումից հետո այդ գերատեսչության աշխատանքները: Ըստ մեր աղբյուրի, սկզբում նախարարը զարմացել է, թե ինչպիսի կադրային քաղաքականություն է իրականացվել մի այնպիսի կառույցում, որն ուղղակիորեն գործ ունի երկրի պաշտպանության հետ:
Ըստ այդմ, նախարարության ստորին օղակից մինչեւ վերին օղակ սկսել է «վերանորոգել», «վերակառուցել»: Նա անհեթեթ է համարել այն մարդկանց ներկայությունը նախարարությունում, որոնք ուղղակի գրանցված են ու բարձր աշխատավարձ են ստանում` չունենալով օգտակարության որեւէ գործակից:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, Վիգեն Սարգսյանը սկսել է բեռնաթափել բաժինները եւ, այսպես ասած, պատահական մարդկանցից ազատվել: «Ես ավերակացս ո՞ւմ թագավորեմ». հայտնի այս խոսքը, թերեւս, Վիգեն Սարգսյանի մտքում անընդհատ պտտվում է այս ամիսներին, քանի որ նախկին նախարարը բավական մեծ ու տարատեսակ խնդիրների առաջ է կանգնեցրել նրան:
Ասում են՝ այնպիսի բաներ են «ջրի երես» դուրս եկել, որ նախարարը զարմացել է, թե ինչպես կարող է գերատեսչության ղեկավարը նման երեւույթները չկանխել»:
«Իրատես»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը հայտնել է, որ իր ամուսինը ձերբակալվել է ոստիկանների կողմից իրենց տան մուտքի մոտ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Ողջույն: Յուլյա Նավալնին է: Շնորհավորում եմ բոլորիդ տոնի առթիվ (այսօր ՌԴ-ում նշում են Ռուսաստանի օրը-Tert.am): Ալեքսեյին ձերբակալել են տան մուտքի մոտ: Նա խնդրել է փոխանցել, որ ծրագրերը չեն փոխվում: Տվերսկայա»,- այդ հաղորդագրությունն է հայտնվել Ալեքսեյ Նավալնիի Twitter-յան էջում:
Կիրակի երեկոյան ընդդիմադիր գործիչ Նավալնին հայտարարել էր, որ չի գնա իշխանությունների հետ համաձայնեցված՝ Սախարովի պողոտայում կոռուպցիայի դեմ հանրահավաքին, այլ դրա փոխարեն կոչ է արել իր աջակիցներին միանալ Մոսկվայի կենտրոնում տոնական զբոսանքներին:
Այսօր կեսօրին Տվերսկայա փողոցում սկսվել է ընդդիմության չարտոնված հանրահավաքը: Ինչպես գրում է lenta.ru-ն, հանրահավաքի տեղափոխումը Տվերսկայա փողոց Մոսկվայի քաղաքապետարանը գնահատել է որպես սադրանք և հայտարարել է, որ ոստիկանությունը չի խոչընդոտի ընդդիմության աջակիցների զբոսանքներին, եթե նրանք չպարզեն պաստառներ և չվանկարկեն կարգախոսներ:
Պոդգորիցայից վստահեցրել են, որ մեղավորները պատժվելու են։
Ֆուտբոլի ազգային հավաքականին աջակցելու համար շաբաթ օրը Չեռնոգորիա մեկնած հայ երկրպագուների FAF՝ Առաջին ճակատ ակումբի մի քանի անդամներ խաղից հետո տեղացիների կողմից հարձակման են ենթարկվել, ստացած վնասվածքից հայ երկրպագուներից մեկը հոսպիտալացվել է, ևս մեկին էլ ոստիկանները բերման են ենթարկել։
Երկրպագուների 40 հոգանոց խումբը դեռ Հայաստան չի վերադարձել։ FAF ակումբի առաջնորդ Սերգեյ Ջանջոյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ հարձակումը տեղի է ունեցել շատ անսպասելի՝ մարզադաշտից հեռանալու ընթացքում։
«Տղաներ, երեխաներ, աղջիկներ… շարժվում ենք խառը, մեկը ընկերոջ հետ է զրուցում, մյուսը՝ երեխային գրկած, հարձակումը տեղի ունեցավ, դրոշը վերցրեցին առաջին անգամ, ծաղրի տեսքով, բարձր պարզելով, ոգևորված ինչ-որ շարժումներ արեցին, որից հետո՝ հայհոյանքների տարափ, վանկարկումներ։ Դրոշը վերցնելուց հետո բառաբանով [թմբուկով] հարված ստացան, ու բախումը տեղի ունեցավ», — ասաց Ջանջոյանը։
Հոսպիտալացված երկրպագուն արդեն դուրս է գրվել, իսկ բերման ենթարկվածին ոստիկանները կարճ ժամանակ անց ազատ են արձակել։
Միջադեպն, ըստ FAF-ի, տեղի է ունեցել մարզիչների ասուլիսի ընթացքում, հայկական և տեղական լրատվամիջոցները ներկա չեն եղել։
Ըստ Ջանջոյանի, խաղի ընթացքում տրիբունայում լարվածություն չի եղել, սակայն հանդիպումից հետո հայտարարվել է, որ հայ երկրպագուները մարզադաշտից պետք է դուրս գան 30 րոպե ուշ։
«Մեզ պահեցին ավելի երկար՝ 35-ից 40 րոպե, որից հետո արդեն ամբողջովին մաքրած էր գլխավոր փողոցը, որով պետք է շարժվեինք դեպի մեր ավտոբուս, այդ ընթացքում հարձակումը տեղի ունեցավ։ Նրանք պատրաստ էին, որ ինչ-որ բան լինելու է, նրանք սպասում էին։ Բախումը 5-ից 6 րոպե տևեց, որից հետո ոստիկանությունը ոչ թե կողմերին բաժանեց, այլ երկու կողմին էլ հարվածներով հեռացրեց», — «Ազատության»-ը պատմեց FAF ակումբի առաջնորդը։
Հայ երկրպագուներից որևէ մեկը Չեռնոգորիայի ոստիկանություն այսօր չի կանչվել։
Հայաստանի արտգործնախարարությունն արդեն պարզաբանումներ է պահանջել Չեռնոգորիայի իշխանություններից։ Նախարարության խոսնակ Տիգրան Բալայանի փոխանցմամբ, Պոդգորիցայից վստահեցրել են, որ մեղավորները պատժվելու են։
«Չեռնոգորիայի իշխանությունների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկությունների համաձայն, տեղի է ունեցել միջադեպ երկու Չեռնոգորիայի քաղաքացի անչափահասների միջև և Հայաստանի երկու քաղաքացիների միջև՝ մեկ կնոջ և տղամարդու, տղամարդու աչքի մի մասը վնասված է եղել, անմիջապես ցուցաբերվել է բուժօգնություն, որևիցե բողոք անչափահասների դեմ չի ներկայացվել, ամեն դեպքում՝ Չեռնոգորիայի օրենսդրությամբ նախատեսվում է, որ այդ անչափահասները կենթարկվեն վարչական պատասխանատվության», — «Ազատության»-ը ասաց Բալայանը։
Նախարարության խոսնակը վստահեցնում է, որ արտգործնախարարությունը շարունակում է ուշադրությամբ հետևել զարգացումներին, կապի մեջ է տեղի իշխանությունների հետ և անհրաժեշտության դեպքում աջակցություն կցուցաբերի առայժմ Հայաստան չվերադարձած երկրպագուներին։
«Ռումինիայի դեսպանությունը, որը համատեղության կարգով նաև հավատարմագրված է Չեռնոգորիայում, կապի մեջ է հայ համայնքի միջոցով մեր ֆուտբոլասերների հետ, ինչպես նաև կապ է հաստատել Չեռնոգորիայի իշխանությունների հետ։ Քանի որ մեր քաղաքացիներն են ներգրավված այդ միջադեպում, մեր ուղիղ գործառույթների մեջ է մտնում մեր քաղաքացիներին աջակցելը», — ասաց Բալայանը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առայժմ չի մեկնաբանել միջադեպը։
Շաբաթ օրը կայացած ֆուտբոլային հանդիպումը, հիշեցնենք, Հայաստանի համար հիանալի առիթ էր 2018 թվականին Ռուսաստանում անցկացվող Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Խոշոր՝ 4-1 հաշվով տան տերերին զիջելուց հետո, Հայաստանն այժմ 6 միավորով խմբի նախավերջին հորիզոնականում է։ Վերջին 4 խաղերից առաջ մեր ընտրանին առաջատար Լեհաստանին զիջում է 10 միավորով, անցողիկ երկրորդ հորիզոնականի թիմերից էլ հետ է մնում 4 միավորով։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակչուհուն՝ մանկահասակ երեխայի մահվան համար: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:
2017 թվականի փետրվարի 14-ին` առավոտյան, Դեբեդ գետի ափին հայտնաբերվել էր 2013թ. ծնված տղա երեխայի մարմինը, ում նույն օրը մայրը տարել էր նախադպրոցական ուսումնական հաստատություն և հանձնել նշված հաստատության դաստիարակչուհու հսկողությանը։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով իրականացվել են մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ երեխան նախադպրոցական ուսումնական հաստատության շենքից դուրս է եկել պատասխանատու անձի անփութության հետևանքով։
Մասնավորապես՝ ստորագրված աշխատանքային պայմանագրի համաձայն՝ Լոռու մարզի բնակչուհին աշխատել է նախադպրոցական ուսումնական հաստատությունում՝ որպես դաստիարակ, ում պարտականությունների մեջ է մտել հսկողություն իրականացնել իրեն վստահված երեխայի նկատմամբ։ Սակայն դրսևորված անգործության և անփութության հետևանքով մանկահասակ երեխան, ով ունեցել է խոսքի որոշ խնդիրներ, միայնակ դուրս է եկել նախադպրոցական ուսումնական հաստատության տարածքից և գնացել շուրջ 300 մ. հեռավորության վրա գտնվող Դեբեդ գետի ուղղությամբ, որի ափին էլ հայտնաբերվել է փոքրիկի դին՝ բերանքսիվայր ջուրն ընկած վիճակում:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ դաստիարակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով:
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ, 19-ամյա Արթուր Մելիքյանը օրեր առաջ գդալ է կուլ տվել:
«Փաստինֆո»-ի այս տեղեկության վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հայտնեց, Արթուր Մելիքյանն օտար իր կուլ տալուց հետո զննվել է «Վաղարշապատ» ԲԿ-ում, որից հետո երեկ սոնոգրաֆիա է արվել:
Գոռ Ղլեչյանի խոսքով՝ դատապարտյալի վիճակը վերահսկելի է, նա գտնվում է բժշկական հսկողության տակ, և եթե անհրաժեշտություն առաջանա դատապարտյալը կտեղափոխվի հիվանդանոց:
Այսօր՝ հունիսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ու նեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, բախվել են Lada Priora մակնիշի 97 ՕP 999 համարանիշի, Daewoo մակնիշի 34 MR 370 համարանիշի և Nissan մակնիշի 34 RՏ 533 համարանիշի ավտոմեքենաները։
Բախումից հետո էլ Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել հաստաբուն ծառին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևորուհին՝ երիտասարդ աղջիկ, տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ՃՈ պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը։ Ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանը, ում որոշմամբ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշով; Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
shamshyan.com
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.