29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Մոսկվայում Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության աշխատակիցը կաշառք է տվել ավտոմեքենայի վարորդին, ում կանգնեցրել էր ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար: Այս մասին հայտնում է Mash-ը:
32-ամյա Սուրեն Վանեցյանը BMW-ի ղեկին հակառակ գծով երթևեկել է Մոսկվայի կենտրոնական փողոցներից մեկով, ինչից հետո տեսուչը նրան կանգնեցրել էր:
Իրավապահը սկսել է արձանագրություն կազմել, բայց Վանեցյանին հաջողվել է տեսուչին համոզել «պայմանավորվել»՝ նրան 10 000 ռուբլի կաշառք տալով: Կաշառքը փոխանցելուց հետո Վանեցյանը ոստիկանին հայտնել է, որ նկարահանել է ամբողջ տեղի ունեցածը և նրանից պատասխան կաշառք է պահանջել 2 մլն ռուբլի չափով՝ տեսանյութը Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության ղեկավարությանը ցույց չտալու համար:
Տեսուչը վարորդին տվել է նշված գումարը, բայց դրանից հետո Վանեցյանը ևս 12 մլն ռուբլի է պահանջել: Ոստիկանը որոշել է ամեն ինչ խոստովանել ղեկավարությանը:
Ներկայումս Սուրեն Վանեցյանը ձերբակալված է շորթման համար:
«Սասնա ծռեր» խմբի ամդամներ Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը» եւ Պավել Մանուկյանն այսօր նիստերի դահլիճ մտնելով, սկսեցին երգել «Գինի լիցը», ապա «Շուն թուրքերը փախան Բեռլին» երգերը:
«Շուն թուրքերը փախան Բեռլին» երգելիս Արայիկ Խանդոյանը մատնացույց արեց իր դիմաց նստած դատախազներին:
Ապակիներից այս կողմ նրանց ձայնակցում էին դահլիճում ներկա գտնվողները: Նշենք, որ դատական նիստերի դահլիճում է գտնվում նաեւ օրեր առաջ «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակված, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը:
ՀԱՐՑ. Բանկերից մեկին ունեցած պարտքն ուշացնելու պատճառով ինձ, այսպես ասած, «սեւ ցուցակ» են գցել: Տվյալ բանկում ինձ խոստանում են ամբողջ գումարը մարելուց հետո անհապաղ հանել «սեւ ցուցակ»-ից եւ նորից վարկ տալ: Ուզում եմ իմանալ՝ դա որեւէ օրենքո՞վ է կարգավորվում, թե՞ տվյալ բանկի հայեցողությամբ: Կարինե Վարդանյան (47 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ բանկի եւ վարկառուների փոխհարաբերությունները կարգավորում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքը, «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքը, «Վարկային տեղեկատվական համակարգի՝ վարկային ռեգիստրի ստեղծման եւ վարկային ռեգիստրին ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության» կարգը, «ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման եւ հնարավոր կորուստների պահուստների ձեւավորման» կարգը, «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների մասին» ՀՀ օրենք, առեւտրային բանկի ներքին իրավական ակտերը եւ այլն: Համաձայն «Վարկային տեղեկատվական համակարգի՝ վարկային ռեգիստրի ստեղծման եւ վարկային ռեգիստրին ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության» կարգի՝ տվյալ վարկի վերաբերյալ վարկային ռեգիստր արդեն իսկ մուտքագրված տվյալների յուրաքանչյուր փոփոխության դեպքում վարկատուն պարտավոր է վարկային ռեգիստր ներկայացնել այդ փոփոխությունները դրանք կատարելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ տվյալ դեպքում մեր քաղաքացուն (վարկառուին), պարտքը մարելուց հետո, բանկը (վարկատուն) կարող է կրկին վարկ տրամադրել՝ ցուցաբերելով անհատական մոտեցում: Այսինքն՝ բանկն իր հայեցողությամբ է տնօրինում վարկի տրամադրման կարգը՝ գնահատելով անձի վարկունակությունը: Իսկ թե ինչպե՞ս՝ անհայտ է:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել` 12-ամյա տղայի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, 2017թ. հունիսի 5-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Կապան քաղաքի բակերից մեկում ծեծի է ենթարկվել 2005թ. ծնված երեխա, որի ընթացքում նրան պատճառվել են մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում:
Նախնական քննությամբ ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ անչափահասը մարմնական վնասվածքներ ստացել է 2017թ. հունիսի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ՝ 18-ամյա երիտասարդի կողմից: Վիճաբանությունն առաջացել է կենցաղային հարցերի շուրջ, ինչի ժամանակ էլ 18-ամյա երիտասարդը բռնություն է գործադրել անչափահաս տղայի նկատմամբ՝ ձեռքով սեղմել պարանոցը, քաշքշել, հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` գլխի, կրծքավանդակի շրջանին պատճառելով մարմնական վնասվածքներ:
Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրական դատարանի 2016 թվականի դեկտեմբերի 20-ի ՍԴՈ-1333 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, ըստ որի՝ «…մինչև տասնչորս տարին չլրացած երեխաների,…հաշտվելը կասկածյալի, մեղադրյալի հետ հիմք չէ՝ գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար, ինչը երաշխիք է այս խոցելի կատեգորիայի անձանց իրավունքների և շահերի դատական պաշտպանության համար»՝ նախնական քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քննիչը 18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր միջոցները երեխայի լավագույն շահը ապահովելու համար:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է սկսել ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին (Դերժավայի Արկադ) պատկանող ընկերությունում: Բանն այն է, որ «Հետք» էլեկտրոնային պարբերականն օրերս գրել էր, որ «Սլավ Գրուպ» ընկերության կողմից ներմուծված «Nutricia Nutrilon» մանկական կերի վրա բացակայում է դրա բաղադրության վերաբերյալ հայերեն մակնշումը: Մինչդեռ ներմուծվող սննդամթերքի ու սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվության մակնշման ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանված են կառավարության որոշմամբ:
ՍԱՊԾ-ից հայտնեցին, որ ստուգումը սկսել են այսօր, որը կտեւի 2 օր: «Ներմուծողի մոտ՝ «Սլավ գրուպ»-ում, դիտարկման հրաման է տրվել՝ մակնշման հնարավոր խախտումները հայտնաբերելու եւ շտկելու նպատակով: Դիտարկման ավարտին կներկայացնենք նաեւ արդյունքները»,- armtimes.com-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց ՍԱՊԾ մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը: Նրա խոսքով, վերահսկողության դիտարկման արդյունքում պետք է հայտնաբերվի խախտումը, նոր դրա հիման վրա տրվի հանձնարարական՝ կախված խախտման բնույթից: Ստուգումները կտեւեն 2 օրը:
«Սլավ գրուպ» ընկերության հետ էր կապված այս տարվա հունվարին բարձրացված աղմուկը, երբ սոցիալական ցանցերում կայծակնային արագությամբ տեղեկատվություն տարածվեց, որ ընկերության ներկրած մանկական կերն արտադրվել է Ադրբեջանի Հանրապետությունում: Այդ լուրը հետագայում հերքվեց: ՍԱՊԾ-ն էլ հայտարարեց, որն «Nutrilon ProNutra» մանկական կերն արտադրված է Լեհաստանում (տուփի վրա նշված են տեղեկություններ մի քանի լեզուներով, այդ թվում՝ ադրբեջաներեն), և այստեղ չկա որևէ խախտում: Փոխարենը դիտարկման ընթացքում արձանագրվել է, որ դեղատներում վաճառվող «Nutrilon ProNutra» մանկական կերի հայերեն մակնշումը թերի է՝ բացակայում են ներմուծողի տվյալները:
ՍԱՊԾ տեսուչների կողմից տեղում կասեցվել է վերը նշված մանկական կերի վաճառքը: Ներմուծողին հանձնարարվել է վերացնել մակնշման բացթողումը:
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորի ընկերությունը հաճախ է սահմանված կարգը խախտում: Տարիներ առաջ էլ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը զգուշացրել էր «Սլավ գրուպ»-ի մակնշման խնդրի վերաբերյալ:
Այսօր՝ հունիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Կարմիր բլուր փողոցի հարևանությամբ գտնվող գերեզմանատանը տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Չարբախի բաժանմունք, որտեղից դեպքի վայր են ժամանել ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև դատական բժիկը։ Ոստիկաններն ու քննիչները գերեզմանոցում հայտնաբերել են տղամարդու քայքայված և կիսանեխած դի։
Պարզվել է, որ մահացածը Երևան քաղաքի Շիրակի փողոցի 70 շենքի բնակիչ՝ 54-ամյա Արթուր Շողունցն էր։
Փաստի առթիվ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Սեդրակ Բեսալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկան։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ տղամարդը մահացել է մոտ 5 օր առաջ։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրը տեխնիկական անսարքությունների պատճառով 2017 թ. հունիսի 20-ի ժամը 11-ից չի գործում, ինչի հետևանքով ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները այս պահին չեն կարողանում սպասարկել քաղաքացիներին։
Ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը և հավաստիացնում, որ արվում է հնարավոր ամեն ինչ տեխնիկական խնդիրները արագ լուծելու և աշխատանքները վերսկսելու համար։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
2017թ. հունիսի 18-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 20:00-20:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Երևանում գործող դեղատներից մեկը և ատրճանակի գործադրման սպառնալիքով հափշտակել կանխիկ գումար, ապա՝ դիմել փախուստի:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քարեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեղատան տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները,ենթարկվել զննության:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում բացահայտվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, ինչպես նաև կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված քննչական-դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող քաղաքացուն կաշառքի դիմաց ակնհայտ կեղծ վարորդական իրավունքի վկայական տրամադրելու դեպքեր:
Այսպես, ՀՀ ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից կատարված քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Զ. Ա.-ն վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու նպատակով դիմել է իր ծանոթ Ն. Ե.-ին, ով առաջարկել է ոստիկանության պաշտոնատար անձանց կաշառք տալու միջոցով կազմակերպել հիշյալ վկայականի ստացումը: Վերջինս Զ. Ա.-ին տեղեկացրել է, որ այդ պարագայում քննությունները ձևական բնույթ կկրեն:
Սակայն Զ. Ա.-ն այդ մասին հաղորդում է տվել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, որից հետո կազմակերպված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում վերջինս կաշառքի գումարը Ն. Ե.-ի միջոցով փոխանցել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Աշտարակի հաշվառման-քննական բաժնի աշխատակիցներ Ա. Գ.-ին և Բ. Հ.-ին: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ վերջիններս, կաշառք տվողի օգտին իրենց լիազորությունների շրջանակներում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար, նախնական համաձայնությամբ, խմբով կաշառք են ստացել, որից հետո Զ. Ա.-ն, առանց տեսական քննության հարցերին լիարժեք պատասխանելու և գործնական քննություն հանձնելու, գնահատվել է դրական: Այնուհետև տեսուչ Ա. Գ.-ն կազմել է ակնհայտ կեղծ փաստաթուղթ` քննությունը դրական հանձնելու վերաբերյալ համապատասխան արձանագրություն, որի հետևանքով ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող Զ. Ա.-ն վարորդական իրավունքի վկայական է ստացել:
Բացի այդ, նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ն. Ե.-ի միջնորդությամբ մի շարք այլ քաղաքացիներ ևս կաշառքներ են տվել պաշտոնատար անձանց` վարորդական իրավունքի վկայականներ ձեռք բերելու համար: Կաշառքի միջնորդության համար Ն. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է:
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչ Բ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ տեսուչ Ա. Գ.-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Ոստիկանության հիշյալ աշխատակիցների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ հունիսի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղում տներից մեկում կնոջ դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի Կենտրոն թաղամասի 5-րդ փողոցի 11 տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 72-ամյա Գրետա Սահակյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ Գ. Սահակյանը խեղդամահ է եղել։
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Մարտունու բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Մարտունու քննչական բաժնի ծառայողների հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում սպանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մարտունու բաժին են բերման ենթարկել նույն հասցեի բնակիչ՝ 48-ամյա Հովհաննես Սահակյանին, ով կասկածվում է իր մորը՝ Գ. Սահակյանին, մալուխով խեղդամահ անլու մեջ։
Մանրամասները՝ այստեղ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.