29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին նիստերի դահլիճից հեռացնելուց հետո՝ միջանցքում փորձել է հաշիվներ պարզել նրա հետ:
Մասնավորապես` մեր զրույցում Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ երբ պարոն Շիրխանյանին դահլիճից հանել են, դատավորն այդ հատվածում սպասելիս է եղել: «Երբ պարոն Շիրխանյանին հանեցին դատական նիստերի դահլիճից՝ փակ գոտու ուղղությամբ դատավորը սկսեց բարձր գոռալ պարոն Շիրխանյանի վրա ասելով՝ դու ո՞վ ես, որ ինձ ասես, որ ես ինչ-որ մի բան չեմ հասկանում: Այսինքն՝ տղայական ձեւերով սկսեց վրա տալ պարոն Շիրխանյանի վրա: Սա, ընդհանրապես, պատիվ չի բերում ե՛ւ այս դատարանին, ե՛ւ այն արդարադատությանը, որն էստեղ իրականցվում է, ե՛ւ կոնկրետ այդ դատավորին, որին մենք մինչ այսօր որպես բավականին զուսպ եւ ծանրակշիռ մարդու էինք ճանաչում: Գեղեցիկ չի ընդհանրապես, 72 տարեկան սայլակին գամված մարդուն վիրավորվել, ասել, թե ով ես, որ ինձ տենց բան ասես: Երբ, դու, դատավո՛ր, գտնվում ես դատարանում՝ զինված ոստիկաններով շրջապատված, իսկ էդ մարդը սայլակի վրա գամված»,- մանրամասներ պատմեց Ալումյանը:
Անդրադառնալով Շիրխանյանի այն հայտարարությանը, որ դատավորը չի հասկանում, Ալումյանը պարզաբանեց, որ դատավոր Արմեն Բեկթաշյանը չի թողել, որպեսզի Վահան Շիրխանյանը իր միտքը հասցնի ավարտին: «Իմաստն այն էր, որ դուք չեք հասկանում, թե ինչ ցավերի մեջ եմ ես ու ինչու չեմ կարողանում ոտքի կանգնել: Դա շատ նորմալ արտահայտություն է: Դատարանը կիսատ միտքը իր համար համարեց վիրավորական: Գիտե՞ք ինչ, եթե մարդ ուզում է վիրավորվի, ինչ ուզում եք ասեք՝ կվիրավորվի: Պետք էր մի հատ մինչեւ վերջ լսել մարդու ասածը, հետո որոշել արժի՞ վիրավորվել, թե՞ ոչ: Բացարձակապես վիրավորելու միտում չկար:
Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստի ընթացքում ոտքի չկանգնելու համար Վահան Շիրխանյանի նկատմամբ նախագահող դատավորը երեք սանկցիա կիրառեց՝ երկուսը նախազգուշացման տեսքով՝ մեկը դահլիճից հեռացում՝ երեք ժամով:
Ռուսաստանի ամենահեռավոր հյուսիսային սահմանը հատած և Նորվեգիայում հայտնված հայերի հարցը ՀՀ արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում է:
Նորվեգիայում ՀՀ դեսպանությունը դիմել է այդ երկրի ոստիկանություն, որտեղից հաստատել են փաստը և նշել, որ գործը փոխանցված է միգրացիոն ծառայություն։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Այդ մարմնից փորձում ենք պարզել նրանց ինքնությունը և կապ հաստատել նրանց հետ։ Այժմ գրավոր հարցում ենք ուղարկել Նորվեգիայի պատկան մարմիններին և սպասում ենք նրանց պատասխանին` պարզելու համար, թե կարո՞ղ են, արդյոք հաստատել, որ ՀՀ քաղաքացիներ են եղել սահմանը հատողները, ինչպես նաև թե ինչ փաստաթղթերի վրա հիմնվելով են սահմանել նրանց` ՀՀ քաղաքացի լինելը»,-նշեց Բալայանը:
Associated Press-ի հրապարակման համաձայն՝ Արկտիկայի հեռավոր սահմանային անցակետը վեց հայ փախստականները հատել են հունիսի 20-ին: Նորվեգիայում նրանց հայտնվելը մեծ իրարարանցում է առաջացրել, քանի որ Նորվեգիայի և Ռուսաստանի միջև սահմանը պաշտպանելու փոխադարձ համաձայնագիր կա, ըստ որի՝ առանց պատշաճ փաստաթղթերի չի թույլատրվում անցնել սահմանը: Հայտնի է, որ հայերի թվում առնվազն մեկ երեխա կա. Նորվեգական կողմից սահմանային Ստորսկոգի անցակետի պետ Էլեն Կատրին Հետտան նշել է, որ Նորվեգիա մտած վեց հայերը 4 -58 տարեկան են: Պարզ չէ՝ արդյո՞ք նրանք մեկ ընտանիք են: Ռուսաստանի իշխանություններին Նորվեգիան հարցում է ուղարկել՝ պարզելու, թե ինչու են նրանք թույլատրել փախստական հայերին անցնել սահմանը առանց համապատասխան վիզաների:
Associated Press-ը նշում է, որ 2015-ի հոկտեմբերի 30-ից հետո սա առաջին անգամ է, որ փախստականներն անցնում են Նորվեգիայի սահմանը: Մինչ այդ Սիրիայից և Մերձավոր Արևելքից հազարավոր փախստականներ Ռուսաստանի տարածքով ճանապարհներ էին գտնում Եվրոպա հասնելու համար: Հեռավոր հյուսիսային անցակետերը նրանք հատում էին հեծանիվներով, քանի որ այնտեղ հետիոտներին արգելվում է անցնել սահմանը:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ներկայացրած նախագիծը, որով ՀՀ դատախազությանը հատկացվեց 150 միլիոն դրամ կառավարության պահուստային ֆոնդից: 150 միլիոն դրամը դատախազությունը կօգտագործի իր աշխատողներին պարգեւատրելու նպատակով:
Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի խրախուսել դատախազին ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու, աշխատանքային հաջողությունների եւ այլ վաստակի համար:
Կառավարության որոշման համաձայն, օրական տրվող հացի չափաբաժինը կնվազի․ նախկին 650 գրամի փոխարեն ազատազրկված անձը կստանա 150-ով գրամով պակաս՝ 500 գրամ հաց,հաղորդում է Ազատությունը:
Նվազեցվել են նաեւ մսի, կարագի, պանրի չափաբաժինները։ Ըստ այդմ՝ եթե արդեն նախկինում մեկ բանտարկյալին օրական տրվում էր 90 գրամ փափկամիս կամ 180 գրամ ոսկորով միս, ապա հուլիսի 1-ից բանտարկյալին նույն չափաբաժնով միս կտրվի ոչ թե ամեն օր, այլ ամսվա ընթացքում 16 օր։
Նույնը պանրին է վերաբերում․ եթե նախկինում ազատազրկվածին տրվում էր օրական 25 գրամ պանիր, ապա նոր որոշմամբ ամսական պանրի չափաբաժինը երկու անգամ նվազեցվել է՝ կալանավորների սեղաններին պանիր կլինի օրումեջ՝ 25 գրամ չափաբաժնով։
Կառավարության նոր որոշմամբ, թերևս, մեկ հավելում է կատարվել։ Եթե նախկինում ձուն տրվում էր միայն հղիներին, կերակրող մայրերին ու անչափահաս կամ հիվանդ բանտարկյալներին, ապա այսուհետ հավկիթ կուտեն բոլորն անխտիր, բայց՝ ամսվա ընթացքում ընդամենը 6 հատ: Գործադիրի նոր որոշման մասին դեռևս ոչ բոլոր բանտարկյալներն ու նրանց հարազատներն են տեղյակ։
«Դատական համակարգում լուրջ սկանդալ է հասունանում. այս օրերին ՀՔԾ հարցաքննության են հրավիրվում քրեական գործեր քննող դատավորները: Նրանց թիվը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, մոտ չորս տասնյակ է:
Ինչպես պնդում են մեր աղբյուրները, դատավորները կամ նրանց օգնականները դատավճիռները շատ դեպքերում օրենքով սահմանված կարգով չեն ուղարկել իրավապահ մյուս մարմիններին՝ ի կատար ածելու: Արդյունքում ամբաստանյալները կալանավորվելու փոխարեն մնացել են ազատության մեջ կամ կալանավայրից չեն տեղափոխվել համապատասխան ՔԿՀ, կամ տուգանքի գումարները չեն բռնագանձվել: Այսինքն՝ «հանուն Հայաստանի Հանրապետության» կայացված իրավական ակտերը պարզապես մնացել են օդից կախված, անկատար:
Ու հիմա ՀՔԾ-ում փորձում են պարզել՝ այս ամենն անփութությա՞ն հետեւանք է, թե՞ դատավորներն այլ շահագրգռվածություն են ունեցել: Հատկանշական է փաստը, որ այս տարվա ընթացքում երեք դատավոր է ձերբակալվել կաշառք վերցնելու համար, հենց նույն պահին: Ու հավանական է, որ քրեական գործեր քննող դատավորների նկատմամբ ՀՔԾ-ի հետաքրքրվածությունն այս ամենի շարունակությունն է:
Չնայած, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, իշխանություններն ինքնակամ չեն գնացել այս քայլին, այլ ԵՄ-ի ճնշման ներքո, քանի որ պարտավորվել են պայքարել կոռուպցիայի դեմ ու այդ նպատակով նաեւ լուրջ գումարներ են ակնկալում: Իսկ մինչ այդ մեզ մնում է փաստել, որ ինչպես պետական կառավարման մյուս ոլորտներում, այնպես էլ դատարաններում պարզապես բարձիթողի վիճակ է, եւ այս ամենը դրա հետեւանք է:
Հետաքրքիր է՝ իրավիճակը շտկելու համար ի՞նչ են անում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ու ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը»:
«Ժողովուրդ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 03։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 22 շենքի մոտ վիճաբանություն է տեղի ունենում և մի քանի հոգի մի աղջկա քաշքշում են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի աշխատակիցները, ովքեր նշված վայրից ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկում Երևան քաղաքի Ավանեսովի փողոցի բնակիչ՝ 25-ամյա Վարդուհի Ռյաբուինային, Արմավիր քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Աննա Համբարձումյանին, Երևան քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ՝ 22-ամյա Անահիտ Չերքեզյանին, Երևան քաղաքի Խորենացի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Սաթենիկ Սաղաթելյանին և Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ՝ 27-ամյա Անի Ոսկանյանին։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Օրեր առաջ անդրադարձել էինք Լոռու մարզում անչափահաս աղջիկա բռնաբարության դեպքի մասին ահազանգին: Մեր հասարակության մեջ նման դեպքերը մտահոգիչ են դառնում, քանի որ վերջին շրջանում աճ է նկատվում ոչ միայն ընդհանրապես սեռական բնույթի հանցագործությունների, այլ նաեւ անչափահասների նկատմամբ դրսեւորվող նման ոտնձգությունների։
Ի՞նչն է պատճառը, ինչպե՞ս մեր երեխաներին, դեռահասներին ապահովագրենք նման ոտնձգություններից։ Առավել մտահոգիչ է, երբ երեխաները սեռական ոտնձգության են ենթարկվում ընտանիքի ներսում։ Մեր տեղեկությունների համաձայն՝ Լոռու մարզում տեղի ունեցած դեպքը եւս դրա մի դրսեւորումն է. այս անգամ անչափահաս է հայտնվել մոր ծուղակում։
Գիտակից մայրը իր անչափահաս աղջկա ննջարանում է քնեցնում իրենց տանը հյուրընկալած տղային: Աղջիկը 12-րդ դասարանի աշակերտուհի է և գիշերը երիտասարդի կողմից սեռական ոտնձգության փորձ է տեղի ունեցել։
Աղջկա վրա կան բռնության հետքեր, ի դեպ՝ վնասվածքներ են հայտնաբերվել նաեւ տղայի վրա, որոնք բացառված չէ, որ առաջացել են դիմադրության ժամանակ, սակայն դատաբժիշկների նախնական զննման արդյունքներով բ բռնաբարություն տեղի չի ունեցել։ Գիշերվա կատարվածի մասին ահազանգել է աղջնակը, իսկ մայրը, ի զարմանս, իր իսկ աղջկա դիրքորոշմանը հակասող վարքագիծ է դրսեւորում՝ պնդելով, թե ամեն ինչ եղել է փոխադարձ համաձայնությամբ։ Եւ սա այն դեպքում, երբ մայրը քրեական գործով հանդես է գալիս որպես անչափահասի ներկայացուցիչ։
Մոր և անչափահաս աղջկա ցուցմունքների իսկությունը հայտնի կդառնա դատաբժշկական փորձաքննությամբ, սակայն կարծում ենք այստեղ լուրջ անելիքներ ունեն խնամակալության ինստիտուտները։ Եթե անգամ՝ հիմնավորվի, որ աղջկա նկատմամբ որեւէ ոտնձգություն չի եղել, սակայն ինքնին այն հանգամանքը, որ մայրն իր դեռահաս աղջկա ննջարանում է քնեցրել տղայի, ու ակնհայտորեն դստերը հակասող ցուցմունքներ է տալիս՝ լինելով նրա ներկայացուցիչը։ Լուրջ մտահոգության առարկա է եւ, հուսանք, իրավասու ՀԿ-ները եւս հարցի նկատմամբ հետաքրքրություն կցուցաբերեն։
Hraparak.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ձերբակալվել է Կրթության տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետ Սամսոն Սահակյանը։ Ձերբակալման մասին տեղյակ չէր Կրթության տեսչության պետ Արամ Կարապետյանը։ Մեզ հետ զրույցում նա տեղեկացրեց, որ ինքը տեղյակ է միայն, որ Սամսոն Սահակյանը կասկածվում է կեղծ փաստաթղթի ձեւակերպման մեջ, որը կապված չէ նրա պաշտոնի անձնագրի հետ։ Արամ Կարապետյանն ասաց, որ Սամսոն Սահակյանը աշխատանքի չի ներկայանում, չի պատասխանում հեռախոսազանգերին, եւ ինքն այս պահի դրությամբ որեւէ տեղեկություն չունի նրա մասին։
Նշենք, որ Սամսոն Սահակյանը նախկինում եղել է քննիչ, աշխատել է Մշակույթի նախարարությունում որպես իրավաբան, իսկ 5 տարի է՝ աշխատում է կրթության տեսչությունում։
2017-ին օդանավ բարձրացնելու համար ձեռքի ուղեբեռում առկա իրերի վերաբերյալ նոր կանոններ են սահմանվել:
Այսպես, ձեռքի ուղեբեռում կարող են լինել.
Սննդամթերք
- ընկուզեղեն
- թխվածքաբլիթներ
- մրգեր
- բուտերբրոդներ
- ընդեղեն
- չիպսեր և այլն:
Երեխաների համար թույլատրվում է մանկական կեր վերցնել: Իսկ ահա յոգուրտ, հյութեր, դոնդող և նման այլ մթերքներ ունենալու դեպքում դրանք կառգրավվեն: Duty Free-ից մթերքներ նույնպես թույլատրվում են:
Դեղորայք
- դեղահաբեր
- տարատեսակ կաթիլներ
- վիրակապեր
- ջրածնի պերօքսիդ:
Հարկ է նշել, որ դեղերը պետք է իրենց հետ ունենան ներդիր թերթիկներ: Եթե դեղը հեղուկ է, այն չպետք է գերազանցի 100 միլիգրամը: Ներարկիչներ չեն թույլատրվում:
Թվային տեխնիկա
- նոութբուք
- պլանշետ
- բջջային
- МР3 փլեյեր
- լուսանկարչական ապարատ
- էլեկտրական ածելի և ատամի խոզանակ
- լիցքավորիչ
- վարսահարդարիչ
- ականջակալներ:
Փաստաթղթեր, թանկարժեք իրեր, դրամապանակ
- թանկարժեք զարդեր
- փաստաթղթեր
- թանկարժեք իրեր
- դրամապանակ:
Անձնագիրը և այլ կարևոր փաստաթղթերը պետք է ձեզ հետ լինեն:
Կոսմետիկ միջոցներ
- ստվերաներկ
- աչքի և շրթունքի մատիտ
- փայլ
- դիմափոշի:
Օծանելիքը չպետք է գերազանցի 100 մլ-ը:
Անձնական հիգիենայի առարկաներ
- ատամի խոզանակ և մածուկ (չնայած մածուկը շատ օդակայաններ կարող է և թույլ չտան)
- խոնավ անձեռոցիկ
- սափրվելու սարք
- առանց սուր ծայրի սանր
Եղունգների լաքի հեռացման հեղուկը չպետք է գերազանցի 100 մլ-ը:
Հագուստ
- ժակետ կամ սվիտեր
- վերարկու
- պլեդ
- շարֆ:
Հավելյալ թույլատրվում է վերցնել կանացի պայուսակ, անձրևանոց և ձեռնափայտ:
Այլ…
Եթե ճամփորդում եք երեխաների հետ, բացի ձեռքի ուղեբեռից, թույլատրվում է վերցնել մանկասայլակ կամ ձեռքի օրորոց: Չի արգելվում վերցնել նաև թերթ, ամսագրեր կամ այլ տպագիր հրատարակություններ:
Խստիվ արգելվում են՝
- զենք
- կտրող-ծակող ցանկացած առարկա
- կենդանիներ
- գազային բալոն
- թունավոր նյութեր:
«Ուկրաինայում գողական խմբավորումների հակամարտության արդյունքում կողմերից մեկը զգալի առավելություն է ձեռք բերել: Հունաստանի 44–ամյա «օրենքով գող» Անդրեյ Նեդզելսկին, նույն ինքը՝ «Նեդելյան», նույն ինքը՝ Անդրեյ Լվովսկին «գահընկեց» է արվել. կասեցվել են «օբշչակին» վերահսկելու նրա լիազորությունները:
Ըստ Primecrime կայքի տեղեկատվության՝ Ուկրաինայում «օրենքով գողերի» ազդեցության ոլորտները ներկայում բաշխված են հետևյալ կերպ. Կենտրոնի և Արևմուտքի համար պատասխանատու է Նեդելյան և նրա հավատարիմ ավագ ընկերը, 62–ամյա Սերգեյ Լիսենկոն՝ նույն ինքը Լյորա Սումսկոյը:
Արևելքը ավանդաբար կվերահսկվի ռուսթավյան վրացիների՝ քրեական հեղինակություն Ալեկո Նակրելեշվիլի-Պետրովսկու (Նարիկ) և «օրենքով գողեր» Գիա Խմելիձեի (Խմելո) ու Գիա Լոբժանիձեի (Կուցու) կողմից: Վերջերս «կրտսեր գործընկերոջ» կարգավիճակով նրանց դնեպրոպետրովյան խմբին էին միացել Սերգո Գլոնտին (Գուգա) և Լաշա Ջաչվլիանին (Լաշա Սվան): Ժամանակի ընթացքում խմբավորումների միջև հակադրություն առաջացավ, որը կապում են Դնեպրոպետրովսկից մեկ այլ սլավոնական ծագմամբ գողի՝ Նեդելյայի կողմից վերահսկվող սաթի բիզնեսից գերշահույթի իր բաժինը ստանալու փորձի հետ:
Տարեսկզբին կողմերի հարաբերությունները վերածվել են թշնամականի: Լուրեր են շրջում, թե Գուգան 70 հազար դոլարով «Վալ» խլացուցիչով ինքնաձիգ է գնել, Նեդելյան էլ, իմանալով այդ մասին, ուժեղացրել է իր պաշտպանությունը: Իսկ Լյորան, իր հերթին, հրապարակայնորեն արտահայտվել է Գուգայի վերաբերյալ, թե՝ թող առիթ տա՝ քացու տակ կգցեմ: Սակայն անձնական հանդիպումներից «օրենքով գողերը» խուսափել են, թիկունքից անտեղի «հայհոյելով» միմյանց, հատկապես Նեդելյային, ում Օդեսայում վերջերս իր ձերբակալման համար մեղադրում է Գուգան:
Հատկանշական է, որ երբ Նեդելյային տեղյակ են պահել այդ մասին, անվրդով պատասխանել է՝ «թող փորձեն երեսիս ասել» և նույնիսկ պարծեցել, թե գողերի հեռախոսային խոսակցությունների վերծանումների մի հաստ կապոց ունի և նրան վաղուց է հայտնի ով, երբ և ինչ է ասել իր մասին: Արդյունքում, ավելի ծանրակշիռ ոչինչ չգտնելով՝ վրացիները շրջանառության մեջ են դրել գաղտնի ծառայությունների հետ Նեդելյայի հիպոթետիկ կապի թեման: Շուտով նրա «կասկածելի» վարքագծի մասին Հունաստանում տեղեկացել է Նեդելյայի «կնքահայր» Դավիթ Սեբիսկվերաձեն, ով հենց նոր էր ազատ արձակվել: Հունիսի սկզբին, պատրվակով, թե «անհրաժեշտ է դադարեցնել վատ խոսակցությունները», Դաթոն Նեդելյային իր մոտ էր կանչել: Բողոքելով առողջական վիճակից և խոշոր վճարներից՝ իրավաբանական ծառայությունների դիմաց, Դաթոն, խոսքի մեջ, մեծ գումար է խնդրել Նեդելյայից, ով, սակայն, մերժել է, պատճառաբանելով, թե չունի:
Ինչ վերաբերում է այցի հիմնական նպատակին՝ Գուգայի և Լաշայի փոխհարաբերություններին, Նեդելյան մեկ շաբաթ է խնդրել, որից հետո կրկին Հունաստան պետք է վերադառնար: Սակայն մեկ շաբաթ անց Նեդելյան ոչ միայն չէր վերադարձել, այլև նույնիսկ տեղյակ չէր պահել, թե չի կարող ներկայանալ, ավելի վատթարացնելով իրավիճակը:
Հենց դրանից հետո էլ տեղի է ունեցել Նեդելյայի ճակատագրական հեռախոսազրույցը Գիա Զվիադաձեի հետ, ով, ի պատասխան Նեդելյայի արդարացման, թե՝ գործ ուներ, հայտարարել էր. «Գողը չի կարող ավելի կարևոր գործեր ունենալ, քան այն գործերը, որոնց համար նրան սպասում են այլ գողեր»:
«Փաստ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.