23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մերսման սրահը մարմնավաճառների համար պոռնկությամբ զբաղվելու նպատակով օգտագործելու և այդկերպ գույքային օգուտ ստանալու համար սրահի ղեկավարը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Ըստ մեղադրանքի՝ Քրիստինե Սարգսյանը պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելու և այդկերպ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու միջոցով գույքային օգուտ ստանալու նպատակով` 2016թ. հունիսի 11-ին վարձակալել է Երևան քաղաքի Կորյունի 3/14 հասցեում գտնվող անշարժ գույքը, որտեղ ստեղծել է «Օպիում» մերսման սրահը և անձամբ կազմակերպել ու ղեկավարել է հաստատության բնականոն գործունեությունն: Իսկ Հ. Հ.-ը, Հ. Բ.-ը և Ե. Ա.-ը զբաղվել են պոռնկությամբ՝ Քրիստինե Սարգսյանը նրանց օգտագործելով ստացել է գույքային օգուտ:
Քրիստինե Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը։
Այսօր, մինչ նիստի մեկնարկը, դատարանի մուտքի մոտ էր Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ Վերջինս ականատես եղավ, թե ինչպես Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանից կարգադրիչները պահանջում են բացել պայուսակը: Տիգրան Հայրապետյանը ինչպես նախորդ անգամները, այսօր եւս պնդում էր, որ եթե բացի պայուսակը, ապա դա կլինի ոչ թե զննություն, այլ՝ խուզարկություն:
Արա Զոհրաբյանի, Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի եւ Տիգրան Հայրապետյանի միջեւ տեղի ունեցած քննարկումներից հետո Հայրապետյանը մտավ նիստերի դահլիճ:
« Արա Զոհրաբյանի ներկայության կապակցությամբ կարող եք ներս մտնել», ասաց Փոլադյանը:
«Եթե լինեին համապատասխան սարքավորումներ, այս հարցերը չէին առաջանա», — լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով փաստաբանների խուզարկությանը, ասաց Արա Զոհրաբյանը։ Նրա խոսքով՝ պետության շահերից է բխում որոշակի անվտանգության միջոցառումների իրականացումը։ Բայց դա, ըստ նրա, պետք է այնպես անել, որ մարդկանց իրավունքները չոտնահարվեն։ «Փաստաբաններին չպետք է նվաստացնել, երբ բացում են փաստաբանների պայուսակները, դա որոշակի անհարմարություններ եւ հոգեբանական ճնշվածություն է առաջացնում։ Չի կարելի խուզարկել փաստաբաններին, եւ զննումներ կատարելիս չի կարելի խտրական մոտեցում ցուցաբերել», — ասաց Արա Զոհրաբյանը՝ հավելելով, որ Փաստաբանների պալատը նամակով կդիմի դատական դեպարտամենտին՝ խնդրելով ապահովվել զննող սարքով, որպեսզի սարքով զննեն, ոչ թե խուզարկեն:
Մեր հարցին՝ չեք կարծում, որ այս իրավիճակը արհեստական խոչընդոտներ է ստեղծում, ինչի պատճառով էլ նիստերը ձախողվում են, Զոհրաբյանն ասաց. «Այն, որ խոչընդոտվում է , դա փաստ է, բայց դա անհարկի է, թե ոչ իրավաչափ, դա դեռ վիճելի հարց է, որովհետեւ եթե խոսենք անվտանգության տեսակետից, պետական ծառայողներն ասում են, որ մեր անվտանգության տեսանկյունից պետք է համոզվենք, որ զենք զինամթերք չի տեղափոխվում, այդ առումով կարծում եմ, որ անհարկի չի: Կարեւոր է, որ այստեղ փաստաբանները խտրական վերաբերմունքի չարժանան», -ասաց Զոհրաբյանը:
Նշենք, որ նիստը սկսվեց առանց Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի: Նախորդ նիստին նրանք 6 ժամով հեռացվել են նիստերի դահլիճից: Այժմ նիստը մեկ ժամով հետաձգվել է:
Հունիսի 29-ին, Shabat.am-ը դատական դեպարտամենտի հասարակայնության և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանից խնդրեց պաշտոնական մեկնաբանություն Սասնա ծռեր խմբի անդամների ծեծի և փաստաբան Ա. Ղարագյոզյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ: Դեպարտամենտը Shabat.am-ին է տրամադրել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Գաբրելյանի դիմումն ուղղված փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին, որտեղ ներկայացված է փաստաբան Արա Ղարագյոզյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պատճառների մասին:
Դիմումում մասնավորապես նշված է. 2017թ.-ի հունիսի 28-ին Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջաների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ 1 դահլիճում դատական նիստից առաջ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ծառայողները կանխել են ամբաստանյալների կողմից փաստաբան Ա. Ղարագյոզյանի միջոցով միմյանց ձեռագիր գրառումներով թուղթ փոխանցելու փորձը:
Այս մասին նամակով ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին է դիմել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Գաբրելյանը:
Դատական դեպարտամենտի կողմից տրամադրած դիմումի մեջ, որը ներկայացրել է դատավորը, գրված է եղել. Դատավարությունն օգտագործում ենք.
1.Ժողովրդին (հատկապես երիտասարդությանը) ոգևորելու
2.ինքնակազմակերպմանը օժանդակելու
3.մեր ազգային օրակարգը (Արցախի միացմամբ նոր հանրապետություն, հետո Կուր-Արաքսյան տարածքի վերահայացում)
4.մեր գաղափարները
5.աշխարհին հասկացնելու, որ հայերին հնարավոր չէ ստրկացնել և մենք ազատվելու ենք գաղութատիրությունից
6.դատավարությունը շուռ տալու և վերածելու ռեժիմի մահավճռի
7.լինելու կազմակերպված և պայքարը շարունակելու մինչև հաղթանակ
8.հետևել մեր առողջությանը, այն միայն մերը չէ, նաև պայքարի համար է:
Դատավորի դիմումում մասնավորապես նշված է, որ դատական նիստից հետո ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում փաստաբան Ա. Ղարագյոզյանը հայտարարել է, որ նշված թղթի վրա առկա գրառումները հանդիսանում են փաստաբանական գաղտնիք կազմող տեղեկություններ, որոնք հասցեագրված են եղել իրեն:
Դիմումի համաձայն՝ տեքստի բովանդակությունից ակնհայտ է, որ դրա տարածումն ուղղված է գործի դատական քննությանը կազմակերպված կերպով խոչընդոտելուն, իսկ փաստաբանի կողմից օրենսդրությամբ վերապահված իրավունքներն ու դրանց ապահովման երաշխիքներն անբարեխիղճ օգտագործելու պատճառով դատավորն առաջարկել է փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը:
Ամբողջությամբ՝shabat.am-ում։
Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է իշխանության ներկայացուցիչ նկտմամբ բռնություն գործադրելու համար 2 տարի ազատազրկման դատապարտված ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի եւ նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանի բերած բողոքները:
Այս մասին մեր զրույցում ասաց Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Նա ասաց, որ դատարանն այնքան անփույթ ու անուշադիր է եղել, որ չի էլ պատկերացրել, որ երկու բողոք է ներկայացվել. «Դատարանը խորհրդակացական սենյակից եկավ եւ ասաց, վերաքննիչ բողոքը մերժել, այդպես էլ չհասկացանք, իմ բողոքը մերժվեց, թե Գեւորգ Սաֆարյանի»,- ասաց Հայրապետյանը:
Նշենք, որ Գեւորգ Սաֆարյանն ու իր պաշտպանը Վերաքննիչից պահանջում ՝էին, որպեսզի քրեական գործ հարուցվի Սաֆարյանի գործով տուժող ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանի դեմ, ում ցուցմունքի հիման վրա է ազատազրկման դատապարտվել Սաֆարյանը՝ պնդելով, որ 2016 թվականի Ամանորի գիշերը հենց Գեղամ Խաչատրյանն ու իր ենթականերն են հարվածներ հասցրել խաղաղ ցուցարարներին:
Նրանց կողմից բողոքարկվում էր նաեւ Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իարավասութան դատարանի դատավճիռը:
Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը սույն թվականի հունվարին դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:
Նախորդ տարի 8000-ից ավելի անձինք ստացել են ավանդների փոխհատուցում։ Այս մասին ԱԺ-ում 2016-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Նա տեղեկացրեց նաև, որ իրենք երեք ուղղությամբ են ավանդների փոխհատուցման ծրագիրն իրականացնում՝ տարեցներ, սահմանամերձ համայնքների բնակիչներ և ազատամարտիկներ։
«Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հարցրեց Ասատրյանին, թե ավանդների փոխհատուցման ծրագրով քանիսն են տարիքային ցենզի սկզբունքով ստացել փոխհատուցում։ Գորգիսյանը նշեց, որ իրեն դիմել են 90-ն անց մի շարք քաղաքացիներ՝ ասելով, որ իրենք ներկայացրել են փոխհատուցում ստանալու բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, սակայն նրանց խնդրել են 1,5 տարի սպասել, իսկ նրանք վախենում են այդքան չապրել։
Ասատրյանը պատասխանեց, որ նախորդ տարի 3472 տարեց է ստացել ավանդի դիմաց իր փոխհատուցումը: «Ավանդների փոխհատուցման համար նախատեսված գումարների 50 տոկոսը հենց տարեցներին է տրամադրվում։ Ավելին՝ նախատեսվում է, որ մինչև այս տարվա վերջը ներկայումս գրանցված բոլոր մարդիկ կստանան իրենց փոխհատուցումը»,- հայտնեց նա:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը երեկ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ենթարկվել է խոշտանգման։ Այսօր նրան տեսակցելուց հետո հայտարարեց պաշտպան Արայիկ Պապիկյանը։ Նրա խոսքերով՝ Արայիկ Խանդոյանն այդ մասին չի ցանկանում բարձրաձայնել, բայց նա նաև ուղեղի ցնցում է ստացել։ Արայիկ Խանդոյանը պաշտպանին պատմել է, որ իրեն ծեծել են 10-15 հոգով և հերթով, քանի որ խուցը փոքր է եղել, հերթ են կանգնել և հերթով են ծեծել:Իսկ ամեն ինչ սկսկվել է այն ժամանակ, երբ նա բարձրաձայնել է, թե ինչու են Արեգ Կյուրեղյանին և Մխիթար Ավետիսյանին ծեծում։ Հաղորդում է «Ա1+»-ը:
Այսօր Պապիկյանը տեսակցել է նաև Աշոտ Պետրոսյանին։ Վերջինս փոխանցել է, որ երեկ առավոտվանից, իրենց դատարան բերելիս նկատվել է ագրեսիվ վերաբերմունք, և մտածել են, որ անպայման սադրանք է տեղի ունենալու։
Պապիկյանը հայտնեց, որ Արայիկ Խանդոյանն այժմ լուրջ բուժօգնության կարիք ունի, իսկ ՔԿՀ-ում միայն երկու անգամ զարկերակային ճնշումն են չափել: Փաստաբանը հույս ունի, որ դատախազությունը գոնե քաջություն կունենա հայտարարելու, որ նյութերն են նախապատրաստվում:
Ավելին՝ «Ա1+»-ի տեսանյութում
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Մ.-ի հաղորդման եւ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության կողմից իրականացված ծառայողական քննության նյութերի հիման վրա:
ՀՔԾ-ից հայտնում են, որ դատապարտյալ Ա. Մ.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զբաղվում են ակնհայտ ապօրինի գործողություններով, մասնավորապես` կաշառքի դիմաց բջջային հեռախոսներ հիմնարկ ներկրելով: Դատապարտյալը հայտնել է, որ ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի ծառայող Հ. Կ.-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում վերջինս 2016 թվականի դեկտեմբերին եւ 2017 թվականի հունվարին իրեն փոխանցել է բջջային հեռախոսներ, որոնց դիմաց ԱՄՆ-ում բնակվող իր հայրը հիշյալ աշխատակցի մատնանշած անձի հաշվեհամարին փոխանցել է շուրջ 550 ԱՄՆ դոլար գումար: Ինքն էլ, իր հերթին, նշված հեռախոսները վաճառել է նույն հիմնարկի այլ դատապարտյալների:
Բացի այդ, ըստ Ա. Մ.-ի հաղորդման, նույն հիմնարկի պաշտոնատար անձինք խցի խուզարկությամբ մի քանի անգամ հայտնաբերել են իրեն պատկանող բջջային հեռախոսներ, որից հետո կեղծ տեղեկանքներ են կազմել, թե, իբր, դրանք հանձնել են իր ծանոթներին, մինչդեռ իրականում դրանք հետ են վերադարձրել իրեն:
Այսպիսով, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնյաների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, կաշառք ստանալու, կաշառք տալու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաեւ 312-րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերով:
Կատարվում է նախաքննություն:
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղի վարչական տարածքում՝ Սևանա լճում, ջրահեղձ եղած քաղաքացի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանում Սևանի հրշեջ-փրկարարներն ու ջրասուզակները։ Ժամանում են նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ջրահեղձ եղած քաղաքացին 30-35 տարեկան քաղաքացի է։ Այս պահին արդեն ժամանում են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ջրահեղձ եղած քաղաքացու ինքնությունը։ Մանրամասները՝ քիչ ուշ։
Մինչ Սասնա ծռերի դատական նիստի մեկնարկը, միջադեպ տեղի ունեցավ ոստիկանների և Սասնա ծռերի գործով ամբաստանյալների միջև։
Ոստիկանները դահլիճից ուժի գործադրմամբ հեռացրին Սմբատ Բարսեղյանին, այնուհետ՝ Արեգ Կյուրեղյանին, Սեդրակ Նազարյանին։Թեժ իրավիճակ էր նաև հարազատների շրջանում։
Ավելի ուշ պաշտպան Արա Ղարագյոզյանը լրագրողներին տեղեկացրեց, որ վիճաբանությունն սկսվել է այն բանից հետո, երբ իր պաշտպանյալն իրեն ցանկացել է թուղթ փոխանցել։ Ուղեկցող գումարտակի աշխատակիցը վերցրել է թուղթն ու պատռել, ինչից հետո էլ առաջացելէ քաշքշուկը։
Պաշտպանը նաև տեղեկացրեց, որ Արեգ Կյուրեղյանին տանելուց հետո ծեծի ձայներ են լսվել։ Այս պահին Արեգ Կյուրեղյանը դատարանի դահլիճում չէ, դատական նիստն սկսված չէ։
Այսօր՝ հունիսի 28-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտայի հարևանությամբ գտնվող «Հին Էրիվան»-ի բազմահարկ շենքում։ Ինչպես հրդեհի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 1, 3 և 8 հրշեջ-փրկարարական ջոկատները՝ 3 մարտական հաշվարկով, ինչպես նաև 1 ավտոսանդուղք։ Հրշեջները «Հին Էրիվան» օբյեկտի աշխատակիցների հետ նախ կարողացել են կանխել 7-րդ հարկի բացօթյա սրճարանում առաջացած հրդեհի տարածումը, այնուհետև մարել այն։ Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչ։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններից հետո։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.