29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

11-ամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մասին ահազանգը պատշաճ ուշադրության չի արժանացել, այնինչ, եթե ժամանակին միջոցներ ձեռնարկվեին, գուցեև հնարավոր լիներ կանխել: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դեռևս հուլիսի 1-ին 22-ամյա մի աղջիկ Լենինգրադյան փողոցում նկատել է, որ մի տղամարդ ուժով փորձում է մանկահասակ երեխայի տանել: Աղջիկն այդ մասին ահազանգել է իրավապահներին և, ըստ մեր տեղեկությունների, ահազանգը գրանցվել է 2-րդ մատյանում, ասել է թե կարևորություն չի տրվել ահազանգին:
Մեր տեղեկություններով՝ նույն օր 11-ամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ են կատարվել 63-ամյա մի տղամարդու կողմից: Եվ միայն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունից բանավոր ցուցում է ստացել ոստիկանությունը՝ նախապատրաստված նյութերի հետագա ընթացքը լուծել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով, ասել է թե՝ ընդունել որպես հաղորդում՝ հանցագործության մասին։
Ինչպես հայտնի է, այս տարվա հունիսի 1-ից Ռուսաստանում արգելվում է օգտագործել տրանսպորտային միջոցները այն վարորդների համար, ովքեր որ ունեն ոչ ռուսական միջազգային վարորդական իրավունք: Անշուշտ, դա չի վերաբերվում զբոսաշրջիկներին: Սակայն դա չի վերաբերվում նաև Բելառուսի քաղաքացիություն ունեցող վարորդներին: Այն, որ Բելառուսի քաղաքացիները ավանդաբար ավելի շատ իրավունքներ ունեին Ռուսաստանում, քան նույնիսկ ԵԱՏՄ-ի մյուս անդամ երկրների քաղաքացիները, հայտնի է բոլորին:
Սակայն միասնական տնտեսական համակարգ կազմելու հիմնական նպատակը հենց այն է, որ այն միասնական լինի բոլոր առումներով: Իսկ Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի քաղաքացիները այդ իմաստով տարբերվում են Բելառուսի քաղաքացիներից: Նրանց իրավունքները Ռուսաստանի տարածքում բելառուսների համեմատ ավելի սահմանափակ բնույթ ունեն:
Սակայն զարմանալիորեն այսօր Պետդումայի պատգամավորները կոչով դիմել են Պուտինին, որպեսզի այս վարորդական իրավունքների արգելքը հանվի նաև Ղրղզստանի քաղաքացիների համար, այն պատճառաբանությամբ, որ այդ երկրում ռուսաց լեզուն ունի պետական կարգավիճակ: Բայց չէ՞ որ ռուսաց լեզսուն նման կարգավիճակ ունի նաև Ղազախստանում: Բայց արի ու տես, որ ղազախ վարորդների իրավունքները Ռուսաստանի Պետդուման չի ուզում պաշտպանել: Եվ այստեղ ակնարկը շատ հասկանալի է: Բանն այն է, որ Ղազախստանը որոշում է կայացրել ղազախերենը կիրիլիցայից փոխարինել լատինիցայով, ինչը խոր դժգոհություն է առաջացրել Մոսկվայի մոտ: Կրեմլը կասկածում է, որ Ղազախստանն այս քայլով փորձ է անում թուլացնել Ռուսաստանի ազդեցությունն այդ երկրում: Եվ հենց Ղազախստանին էր ուղղված վերջերս Ռուսաստանի բարձրաստիճան չինովնիկների կոչը, որ ԵԱՀՏ տարածքում բոլոր լեզուներն ունենան նույն կիրիլիցայի հիմքը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կոնկրետ Ղազախստանն էր լատինիցային անցնելու որոշում կայացրել, պարզ է, որ ռուս չինովնիկի այս կոչը ուղղված էր հենց Նորսուլթան Նազարբաևին:
Հայաստանը բարեբախտաբար այս պրոցեսներից դուրս է, քանզի մենք չունենք լեզվի խնդիր: Բայցև հենց դրա պատճառով էլ չենք հայտնվում այն արտոնյալ երկրների շարքում, որը փորձում է ուրվագծել Մոսկվան: Սակայն պարզ է մեկ բան, որ իսկական միասնական տնտեսական դաշտ ստեղծելու համար պետք է իսկապես լուրջ տնտեսական և քաղաքական մոտեցում, այլ ոչ թե մանր կծմծոցներ: Հակառակ դեպքում այդ միասնական կոչվող տարածքը կնմանվի տարբեր ֆեոդալական կարգավիճակներ ունեցող սեկտորների, որից հաստատ չեն օգտվի ոչ Ռուսաստանը, ոչ էլ` ԵԱՏՄ մյուս երկրները:
SHAMSHYAN.com-ը էլեկտրոնային նամակ և լուսանկարներ է ստացել իր ընթերցողից, ով պատմում է AVAZAR- BUS ընկերության ավտոբուսների «վատ վիճակի և տնօրինության՝ աբսուրդի հասնող վերաբերմունքի» մասին հետևյալը. «Ավտոբուսները շարժվել են Երևանից և ճանապարհին անընդհատ փչացել:
Վրաստանում վերջացել է վառելիքը: Զարմանում ենք, թե ինչպես կարելի է մի երկրից մյուս երկիր շարժվել առանց վառելիքի: Մի կերպ հասնելով Վլադիկավկազ, նորից ավտոբուսը փչացել է: Առաջացած ծխից ուղևորները խողդվելով՝ դուրս են եկել ավտոբուսից, զանգահարել են տնօրենին, նա հանգիստ քնած էր և չբարեհաճեց հեռախոսն անգամ վերցնել:
Ուղևորները, ընդ որում՝ 85-ամյա տատիկն ու երեխաներ, չգիտեին որտեղ սպասեն այդ շոգ ու կրակին: Մոտեցել են զինվորներ և փորձել կարգի բերել ավտոբուսը: Ավտոբուսը մի կերպ հասել է Բուդյոնովսկ ու նորից փչացել: Այս անգամ ուղևորներն են հրել ավտոբուսը, որ տեղաշարժվի: Ուղևորներից մի քանիսը չդիմանալով՝ տաքսիներ են վարձել և գնացել:
Ավտոբուսը դուրս է եկել հունիսի 28-ին ժամը 17:00-ին և պետք է ամսի 30-ին առավոտյան ավտոբուսը լիներ նշանակված վայրում, սակայն անցել է 2 օր, բայց ճանապարհի 50 տոկոսն էլ չի անցել: Վարպետը, զննելով ավտոբուսի վիճակը, զարմացել է, թե ինչպես են կարողացել վարորդները անցնել 1000 կմ ճանապարհ: Ընկերությունը տրամադրում է ավտոբուսները վարորդներին անսարք վիճակում, իսկ ընկերության տնօրինությունը անհույս լռում է:
Մարդիկ, մի օգտվեք AVAZAR BUS ընկերությունից: Աբսուրդի հասնող ընկերություն: Ես ապշած եմ: Գովազդներում ու նկարներում ներկայացնում են մեկ այլ ավտոբուսներ, իսկ իրականում բերում են ջարդված ու փչացած ավտոբուսներ տրամադրում: Մարդիկ սոված, ծարավ, գումար չունեն, որ նույնիսկ ջուր գնեն:
Ուղևորների կեսին իրենց հարազատներն են եկել 1000 կմ ճանապարհ ու տարել, մյուս կեսին անցնող ռուս և այլ ազգի վարորդներն են տարել իրենց հետ»:
SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակցի վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերի հիման վրա: Այսպես, համաձայն նյութերով ձեռք բերված տվյալների, 2017 թվականի մարտի 3-ին` «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների ոչնչացման աշխատանքները կազմակերպող և համակարգող հանձնաժողովի անդամների կողմից կատարված հաշվառումից հետո, ոչնչացման նպատակով համապատասխան գործարան է տեղափոխվել դեղորայքի 21 արկղ, որից այրվել է 6-ը: Մնացած 15 արկղի ոչնչացման աշխատանքները հետաձգվել են գործարանի վառարանի անսարքության պատճառով: Այդ ընթացքում հանձնաժողովի անդամների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել անսարքության վերացումից հետո դեղորայքի ոչնչացման աշխատանքները կրկին կազմակերպել հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ: Սակայն հետագայում մնացած 15 արկղն այրվել է առանց հանձնաժողովի անդամներից մեկի` ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչ Վ. Մ.-ի ներկայության: Վերջինս հայտնել է, որ հանձնաժողովի աշխատանքները համակարգող` ՀՀ ԿԱ ՊԵԿ գլխավոր մաքսային տեսուչ Ա. Դ.-ն խախտում է թույլ տվել և անհասկանալի պատճառներով իրեն չի ընդգրկել կիսատ մնացած ոչնչացման աշխատանքների կազմակերպման աշխատանքային խմբում: Բացի այդ, նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ մաքսային տեսուչի կողմից դեղերի ոչնչացման աշխատանքը տեսանկարահանելու ժամանակ 15 արկղերից բացվել և ցուցադրվել է միայն 2-ի պարունակությունը, իսկ մնացածն ուղղակի զետեղվել է վառարանում: Ընդ որում, տեսաձայնագրության մեջ դեղորայքի որոշ արկղեր առերևույթ դատարկ են եղել:
Այսպիսով, ՊԵԿ աշխատակցի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
30 րոպե ընդմիջումից հետո շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի 18 անդամի գործով նիստը: Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը, երբ մտավ նիստերի դահլիճ, խմբի 18 անդամը ոտքի չկանգնեցին: Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ թույլ է տալիս ոտքի չկանգնել միայն Արամ Մանուկյանին, քանի որ նա վատառողջ է, իսկ մյուսների նկատմամբ կիրառեց սանկցիա՝ նախազգուշացման տեսքով: Այդ ընթացքում խմբի անդամ Սերգեյ Կյուրեղյանը փորձեց հայտարարություն անել, սակայն նստած վիճակում: Դատավորնն ասաց, որ եթե դիմում է դատարանին, ապա պետք է ոքի կանգնի:
— Դատարանին հետաքրքիր չի՞ պատճառը, թե ինչի ես ոտքի չեմ կանգնում:
— Եթե պատճառ չունեք, ոտքի կանգնեք:
— Պատճառ շատ ունեմ, բայց մինչեւ սանկցիա կիրառելն ավելի լավ կլիներ պատճառների մասին հարցնեիք:
— Ես հիմա հարցնում եմ՝ դուք առողջական որեւէ խնդիր ունե՞ք:
— Արդեն կիրառել եք սանկցիան: Այսքան մարդկանց առանց հարցնելու իրենց պատճառները դուք նախազգուշական սանկցիա եք կիրառում:
Դատավորի եւ Կյուրեղյանի երկխոսությունն այլեւս լսելի չէր:
Նշենք, որ Սերգեյ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը նիստերի դահլիճում չէր, քանի որ նրա պայուսակը նույնպես ցանկացել էին դատական կարգադրիչները խուզարկել: Դատական նիստը կրկին 30 րոպեով ընդմիջվել է: Ընդմիջումից հետո կրկին ոտքի չկանգնելու համար դատավոր Արտուշ Գաբրիելյանը16 հոգու հեռացրեց դահլիճից: 30 րոպե ընդմիջումից հետո նիստերից հեռացված մեղադրյալները բերվեցին դատարանի դահլիճ: Նրանց հարազատները վանկարկեցին «Սասնա ծռեր», «Արամ» եւ այլն:
Նուբարաշեն ՔԿՀ-ում պատիժը կրող ցմահ դատապարտյալ Արմեն Տեր Սահակյանը նոր հնարավորություն ունի` ազատության մեջ հայտնվելու համար:
Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արմեն Տեր Սահակյանի որդին՝ Աբգար Տեր Սահակյանը:
«Նոր օրենքի հետ հույս ենք կապում և մտածում ենք, որ հայրս 21 տարի հետո կվերադառնա ընտանիք»,-նշեց Աբգար Տեր Սահակյանը:
Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը 20 տարի եւ ավել պատիժը կրելուց հետո դիմել էր դատարան` պահանջելով վերացնել պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցով միջնորդագիր ներկայացնելը հետաձգելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի որոշումը:
Նշենք որ, հունիսի 7-ին վաղակետ ազատման անկախ հանձնաժողովը քննության կառնի Արմեն Տեր-Սահակյանի գործը:
«Ես արդեն պատժվել եմ ու չեմ կարող հասարակության համար վտանգ ներկայացնել:Արդեն լուրջ տարիք ունեմ՝ 51 տարեկան եմ ու վատառողջ: Ուզում եմ օդ շնչել ու օրենքի սահմաններում եմ դիմել»,-մեզ ուղղված նամակում գրել էր ցմահ դատապարտյալը:
Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը Հանրապետության նախկին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի մերձավոր շրջանակներից էր, ով բանդայի պարագլուխ է եղել և 1998թ-ին սպանությունների, զինված բանդայի կազմավորման համար մահապատժի փոխարեն ցմահ ազատազրկման է դատապարտվել։
2017-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի իրավապահ մարմինների հետախուզության մեջ է 12.698 մարդ:
Նրանցից 10.741 հոգին հետախուզվում է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու հատկանիշներով (ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածով), հայտնում է Razminfo-ն՝ հղում անելով ՀՀ դատախազության 2016 թվականի գործունեության մասին հաղորդմը:
ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածով՝ ժամկետային զինվորական ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը օրինական հիմքերի բացակայության դեպքում պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Եթե արարքը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հերթական անգամ հավանություն էր տվելօրենքի նախագծի, որով պարտադիր զինծառայությունից խուսափած, 27 տարին լրացած երիտասարդները տույժի դիմաց կազատվեն քրեական հետապնդումից: Այսպիսով, ոլորտը կարգավորող օրենքի գործողության ժամկետը կերկարացվի մինչև 2017 թվականի մայիսի 1-ը: Նախագիծը դեռևս պետք է հաստատի ՀՀ Ազգային ժողովը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այդ առիթով հայտարարել էր.
«Առիթ ունեցել ենք խոսել այս օրենքի վերաբերյալ: Այն լավագույն լուծումը չէ, քանի որ ժամկետը պարբերաբար երկարաձգելը ոչ թե խթանում է վերադարձը, այլ խթանում է մինչև 27 տարեկան արական սեռի որոշ քաղաքացիների արտահոսքին: Նրանք հուսով են, որ մինչև 27 տարեկանը արտերկրում գտնվելով, այդ գումարը վճարելու են՝ օրինականացնելով չծառայելը: Այս անգամ ընդհատել պետք չէ, բայց պետք է որոշենք, որ սա, որպես քաղաքականություն, շարունակել չի կարելի և պետք է դադարեցնել հաջորդ տարվանից…»:
Նախկինում ևս իրավակարգավորման այս մեխանիզմը կիրառվել է ու դրա ժամկետը երկարացվել է տարիներ շարունակ: Այն ժամանակ դա հիմնավորվում էր նրանով, որ քրեական հետապնդումից ազատվելով քաղաքացիները վերադառնում էին Հայաստան:
Դրանից բացի, նշվում էր, որ մասնավորապես 2013 թվականին օրենքի կիրառման արդյունքում նախկինում ծառայությունից խուսափած քաղաքացիների վճարած տույժերից հատուկ հաշվում մուտքագրվել է 801 մլն 230 հազար ՀՀ դրամ: Օրենքի 5-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ դրա կիրառման արդյունքում ստացած վճարներն ուղղվել են ռազմատեխնիկական նշանակության ապրանքների ձեռքբերման ծախսերի ֆինանսավորմանը:
«Ելք» դաշինքի վստահված անձանց հետ միջադեպի գործով կալանավորված «Մանախ» մականունով Արթուր Այվազյանը հունիսի 29 Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ է արձակվել գրավի դիմաց: Այս մասին Tert.am–ին հայտնեց նրա փաստաբան պաշտպան Հայկ Ալումյանը՝ ավելացնելով, որ գրավը կազմել է 1 մլն դրամ:
Հիշեցնենք, որ 2017 թվականի մարտի 31-ին՝ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, թե Նիկոլ Փաշինյանն ահազանգել է և հայտնել, որ Երևանի Սվաճյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրենց վստահված անձանց վրա զինված հարձակում է տեղի ունեցել և գողացել են դրոշները:
Նշվում էր նաև, որ դեպք վայրում կատարվել են անհետաձգելի մի շարք միջոցառումներ և կարճ ժամանակ անց ոստիկանության ծառայողները պարզել են հանցագործությունը կատարողի ինքնությունը՝ 1977 թ. ծնված Արթուր Ա., որը հենց «Մանախ» մականունով Արթուր Այվազյանն է:
Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի և 235 –րդ մասի 1 մասի հատկանիշներով` «խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով»:
Հայկ Ալումյանը, որն իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման առիթով ժամանակին հրավիրված մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ Արթուր Այվազյանն այս իշխանություններին ոչ միայն չի սիրում, այլ՝ իրեն նրանց զոհն է համարում, հավելեց, որ իր պաշտպանյալը ոչ միայն չի ընդունում մեղքը, այլև ՀՔԾ է դիմել գործում առկա ապացույցների, ավելի կոնկրետ փամփուշտների հետ կապված քրեական գործ հարուցելու մասին դիմումով: Ավելի կոնկրետ, թե ինչպես են այդ փամփուշտները հայտնվել քրեական գործում:
Հուլիսի 1-ին, ժամը 07:33-ին տեղեկություն է ստացվել, որ Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 130-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» (վարորդ՝ 1982 թ. ծնված Ա. Օ.) մակնիշի 34 MR 546 և «Nissan Elgrand» մակնիշի 35 AS 204 (վարորդ՝ 1987 թ. ծնված Վ. Ս.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1959 թ. ծնված Ա. Հ.ը տեղում մահացել է, իսկ 1981 թ. ծնված Կ. Պ.-ը տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ՝ մահացել է:
Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին: Վերջինս և ուղևոր՝ 2009 թ. ծնված Մ. Օ.-ը հոսպիտալացվել են Վայքի ԲՄ:
Եղեգնաձորի ԲԿ են հոսպիտալացվել «Nissan Elgrand» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ՝ 1977 թ. ծնված Մասումե Մանսուրի Ահմադը (ԻԻՀ քաղաքացի), 1972 թ. ծնված Մաջիտ Ազատ Ջաբատը (ԻԻՀ քաղաքացի), 1995 թ. ծնված Սույի Փասանդիտե Ջավադը (ԻԻՀ քաղաքացի), վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ 1997 թ. ծնված Սառա Փասանդիտե Ջավադը (ԻԻՀ քաղաքացի), Ամիրհոսեյնե Ազադը և Ֆաթիմե Մանսուրի Ահմադը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ՊՆ աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ Թալինի զինվորական կոմիսարիատի սպա Մ. Պ.-ն զինակոչիկին երեք տարի ժամկետով տարկետում տրամադրելու համար վերջինիս հորը` Ա. Խ.-ին առաջարկել է իր միջոցով պաշտոնատար անձանց 6.000 ԱՄՆ դոլար կաշառք տալ: Ա. Խ.-ն համաձայնվել և ՊՆ սպային է փոխանցել նրա պահանջած գումարը, սակայն վերջինս որևէ գործողություն չի կատարել կաշառք տվողի օգտին, որի արդյունքում նրա որդին 2016թ.-ի դեկտեմբերին բժշկական հանձնաժողովի կողմից ծառայության համար պիտանի է ճանաչվել:
Այնուհետև, նույն ՊՆ աշխատակցի առաջարկով, Ա. Խ.-ն վերջինիս տվել է ևս 4.000 ԱՄՆ դոլար` բժշկական հանձնաժողովի անդամներին փոխանցելու և որդուն ծառայությունից վերջնականապես ազատելու համար: Սակայն Մ. Պ.-ն դարձյալ որևէ պաշտոնատար անձի գումար չի փոխանցել, այլ խաբեությամբ հափշտակել է այն:
Բացի այդ, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Խ.-ն, արդեն ծառայության մեջ գտնվող որդուն կաշառքի դիմաց բժշկական հոսպիտալ տեղափոխելու հարցի շուրջ, համաձայնության է եկել Արմավիրի մարզի համայնքներից մեկի ղեկավարի հետ` նրան տալով 1.200 ԱՄՆ դոլար: Վերջինս էլ, հարցը կարգավորելու նպատակով, կաշառքի գումարը փոխանցել է ԼՂՀ Շուշի քաղաքի բնակիչ Դ. Հ.-ին և նրա միջոցով` Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի բժիշկ Կ. Ջ.-ին:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.