29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ապօրինի պահվող հրազենով զինված, կազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության /ՊՊԾ/ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործից անջատվել է ևս մեկ քրեական գործ` Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ:
Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ծանր հանցագործություն կազմակերպելու համար մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելուն պետությանը հարկադրելու նպատակով՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի վարչական շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթելու, պատանդներ վերցնելու և պահելու համար Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գագիկ Եղիազարյանը, Արայիկ Խանդոյանը, Մխիթար Ավետիսյանը և մյուսները ստեղծել են կազմակերպված, կայուն խումբ: Կազմակերպված խմբի անդամները նախապես ուսումնասիրել են որպես թիրախ ընտրված ՊՊԾ գնդի տարածքը, ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն հանդիսացող 14 ինքնաձիգ, ինքնաշեն ատրճանակ, ռազմամթերք հանդիսացող նռնակներ, ինչպես նաև տրոտիլային պայթաղյուս:
2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ՊՊԾ գնդի վարչական շենքերի վրա՝ ծանրացուցիչ հանգամանքներում զավթել և պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաև նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության և «Շտապօգնության» աշխատակիցների:
Միաժամանակ Անդրիաս Ղուկասյանը մտադրվել է Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպել՝ նպատակ ունենալով խոչընդոտել կազմակերպված խմբի հանցավոր գործողությունների խափանմանը, կանխմանը, զավթածն ու պատանդներին ազատելուն ուղղված իրավապահ մարմինների գործունեությանը, վերջիններիս շարքերը ճեղքելու միջոցով միանալ կազմակերպված զինված խմբին և դրա անդամների հետ համակատարմամբ, ապօրինի հրազեն և ռազմամթերք կրելով և պահելով՝ շարունակել պահել զավթածն ու պատանդներին:
Իր հանցավոր դիտավորությունն իրականացնելու նպատակով` Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին հանդիպել է իր ծանոթ, Սարի թաղի բնակիչ Գ. Ս.-ի հետ, վերջինիս խնդրել գնալ և ուսումնասիրել ՊՊԾ գնդի հարակից տարածքներում ծառայություն իրականացնող ոստիկանական ուժերի տեղակայումը՝ հայտնելով մարդկանց բազմության միջոցով ոստիկանական շղթան ճեղքելու և կազմակերպված խմբին միանալու իր դիտավորության մասին:
Գ. Ս.-ից նշված տեղեկատվությունը ստանալուց հետո նույն օրը` Ազատության հրապարակում մեկնարկած զանգվածային միջոցառման ընթացքում, Անդրիաս Ղուկասյանը և մյուսները հանդես են եկել ելույթներով, որոնց ժամանակ մարդկանց կոչ են արել դուրս գալ փողոց և սատարել ՊՊԾ գունդը զավթած անձանց: Ելույթների ավարտից հետո, մինչ մարդկանց բազմությանն ապօրինի երթով Սարի թաղ առաջնորդելը, Անդրիաս Ղուկասյանն Ազատության հրապարակում հավաքված անձանց առանց բարձրախոսի կոչ է արել ճանապարհից քարեր վերցնել՝ ոստիկանների վրա նետելու համար:
Այնուհետև, Անդրիաս Ղուկասյանը և մյուսները հաստատապես տեղյակ լինելով ՊՊԾ գնդին հարակից տարածքներում երթևեկության և հետիոտների ազատ տեղաշարժը սահմանափակված լինելու և իրականացվող հատուկ միջոցառումների մասին, անմիջականորեն ստանձնել են ապօրինի երթի ղեկավարումը: Զանգվածային միջոցառման մասնակիցների հետ հասնելով Նար-Դոս փողոց՝ նրանք հանկարծակի երթի ուղղությունը շեղել են դեպի Սարի թաղ: Մարդկանց բազմությունն Անդրիաս Ղուկասյանի և մյուսների ղեկավարմամբ բռնություն գործադրելով՝ քաշքշելով, հրելով ու հարվածելով, ճեղքել է Սարի թաղ տանող ճանապարհն արգելափակած՝ ոստիկանության փոքրաթիվ ծառայողներից կազմված շղթան, շարժվել առաջ և ժամը 21:30-ի սահմաններում տեղակայվել Սարի թաղի՝ ՊՊԾ գնդից առավել պարզ տեսանելի բարձրադիր հատվածում՝ Գլինկայի փողոցում: Այդտեղ հավաքվածները բարձրագոչ վանկարկումներով իրենց աջակցությունն են հայտնել ՊՊԾ գունդը զավթած անձանց, հնչել են նաև գունդ հասնելու, փողոցը փակելու և այլ կոչեր: Այդ ընթացքում ՊՊԾ գնդի տարածքը զավթած և պահած կազմակերպված խմբի անդամները կատարել են զավթածն ու պատանդներին պահելուն ուղղված գործողություններ՝ հրազենային կրակոցներ են արձակել Սարի թաղի ուղղությամբ՝ միաժամանակ նպատակ ունենալով ոգևորել Սարի թաղում զանգվածային անկարգություններին մասնակցող անձանց: Արձակված կրակոցներն իրական վտանգ են ստեղծել զանգվածային միջոցառման մասնակիցների կյանքի և առողջության համար:
Ա.Ղուկասյանը հրահանգել է քարեր նետել ոստիկանության ծառայողների վրա: Զանգվածային անկարգության մասնակիցները տարբեր չափերի քարեր և այլ առարկաներ են նետել ոստիկանների վրա, ինչի հետևանքով ոստիկանության մի շարք ծառայողներ ստացել են մարմնական վնասվածքներ, վնասվել է ոստիկանության ծառայողների, ինչպես նաև քաղաքացու գույքը:
Զանգվածային անկարգությունների կազմակերպման և կատարման արդյունքում վտանգվել է հասարակական անվտանգությունը, որը վերականգնվել է ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված գործողությունների արդյունքում: Նման պայմաններում կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց գործողությունների միջոցով իրավապահ մարմինների շղթան ճեղքելուն և ՊՊԾ գունդը զավթած կազմակերպված խմբի անդամներին միանալուն, նույն խմբի կազմում ապօրինի հրազեն և ռազմամթերք կրելով և պահելով՝ զավթածն ու պատանդներին պահելուն ուղղված Անդրիաս Ղուկասյանի դիտավորյալ գործողությունները նրա կամքից անկախ հանգամանքներով ավարտին չեն հասցվել:
Այսպիսով, նշված հանցավոր արարքների կատարման համար Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-235-րդ հոդվածի 3-րդ մասով:
Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Հուլիսի 9-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:20-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի 14 շենքի բակում երեխայի դի կա:
Նշված վայր են ժամանել ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված բակում հայտնաբերել են նույն շենքի 6-րդ բնակարանի բնակիչ, 3-ամյա Անդրանիկ Հակոբյանի դին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան 5-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել:
Ծնողները տանն են եղել, սակայն չեն հասցրել երեխային բռնել, ով վազել է դեպի ցանցապատ եվրոպատուհանը, ձեռքերով հարվածել ցանցին և ընկել ցած:
Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ երեխան այդ ընտանիքի մինուճար տղան էր:
Առանց մուտքի վիզա ստանալու Միացյալ Նահանգներ կարող են այցելել Եվրամիության անդամ բոլոր երկրների քաղաքացիները բացառությամբ Բուլղարիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Լեհաստանի ու Ռումինիայի, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Օտար երկիր առանց վիզա ստանալու պահանջի այցելությունը վկայում է հյուրընկալվող եւ հյուրընկալող երկրների միջեւ առկա հարաբերությունների բարձր մակարդակի, ինչպես նաեւ քաղաքական նպատակահարմարության մասին: Հաճախ վիզային ռեժիմները վերացվում է հարեւան բարեկամ երկրների միջեւ՝ ավելի դյուրին դարձնելու առեւտուրը, զբոսաշրջությունն ու աշխատուժի հոսքը: Այն կիրառվում է նաեւ տարբեր տարածաշրջանային դաշինքների ու կառույցների անդամակցելու դեպքում:
Առանց մուտքի վիզա ստանալու Միացյալ Նահանգներ կարող են այցելել Եվրամիության անդամ բոլոր երկրների քաղաքացիները բացառությամբ Բուլղարիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Լեհաստանի ու Ռումինիայի: Ամերիկյան վիզա ստանալու պահանջից ազատված են նաեւ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրներից Իսլանդիան, Նորվեգիան, Շվեյցարիան, ինչպես նաեւ քաղաք-պետություններ Անդորրայի, Մոնակոյի եւ Սան Մարինոյի քաղաքացիները:
Բացի այդ ԱՄՆ-ն առանց վիզայի մուտք գործելու իրավունք է շնորհել Կանադայի, Չիլիի, Բրունեի, Ավստրալիայի, Ճապոնիայի, Նոր Զելանդիայի, Սինգապուրի, Հարավային Կորեայի եւ Թայվանի քաղաքացիներին:
Առանց վիզա ԱՄՆ-ն այցելելու ռեժիմը գործում է զբոսաշրջության եւ կարճաժամկետ աշխատանքային այցելության համար: Այն չի տրամադրում արտոնյալ այս երկրների քաղաքացիներին Միացյալ Նահանգներում աշխատելու կամ մշտական բնակչություն հաստատելու իրավունք՝ սահմանելով մոտ 90 օրյա ժամկետ ԱՄՆ-ի տարածքում գտնվելու համար: Առանց վիզայի մուտք գործելու իրավունքն այս երկրների քաղաքացիների համար չի գործում, եթե նրանք Իրաքի, Իրանի, Սուդանի կամ Սիրիայի քաղաքացի են: Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջեւ գործում է միակողմանի վիզային ռեժիմ:
Հայաստանի կառավարության որոշմամբ 2015 թվականի հունվարից ամերիկյան քաղաքացիների համար վերացվել է Հայաստան մուտք գործելու համար վիզա ստանալու պաhանջը, մինչդեռ ԱՄՆ-ն այցելելու համար Հայաստանի քաղաքացիները պարտավոր են ստանալ մուտք գործելու վիզա: Նշենք սակայն, որ Հայաստանի քաղաքացիների համար ԱՄՆ-ը մուտք գործելու իրավունքը տրամադրվում է հեշտացված կարգով՝ ներառյալ մինչեւ 10 տարվա ժամկետով բազմակի մուտք գործելու իրավունքը:
Այլ երկրների պարագայում առանց վիզա ստանալու պահանջի Հայաստան կարող են այցելել ինչպես Եվրամիության անդամ, այնպես էլ դաշինքից դուրս գտնվող եվրոպական բոլոր երկրների քաղաքացիները: ԱՊՀ անդամ պետությունների, Ուկրաինայի ու հարեւան Վրաստանի ու Իրանի քաղաքացիները եւս ազատված են մուտքի վիզա ստանալու պահանջից: Նույն իրավունքից են օգտվում նաեւ Լատինական Ամերիկայի պետություններից Ուրուգվայը, Արգենտինան ու Բրազիլիան: Մի շարք այլ երկրների պարագայում վիզային ռեժիմի ազատականացումը գործում է միայն դիվանագիտական կամ հատուկ անձնագրերի դեպքում:
Բոլոր վերոհիշյալ երկրների քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են գտնվել 180 օր ժամկետով մեկ տարվա ընթացքում:
Արդեն 1 ժամից ավելի է՝ լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում: Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ բնակվող շենքերի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և արդարացիորեն բարձրաձայնում են, որ պատկան մարմինների պատճառով տևական ժամանակ է ՝ նշված խաչմերուկում բացակայում են ԽՍՀՄ տարիներին եղած, սակայն հետո ինչ-որ մարդկանց կողմից հանված, երթևեկությունը կարգավորող լուսակիրները (սվետաֆորները):
Ֆոտոլրագրողի հետ զրուցում բնակինչերը ասում էին. «Ամեն Աստծու օր նշված խաչմերուկում վթարների պակաս չի զգացվում: Եղել են անգամ դեպքեր, որ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհեր ենք ունեցել և բազմաթիվ մարդիկ մարմնական վնասվածքներ են ստացել, իսկ վթարի հիմնական պատճառներից մեկն էլ սվետաֆորների բացակայությունն է: Մենք նրանցից ոչինչ չենք պահանջում, մեր խնդրանքն է, որպեսզի այս խաչմերուկում սվետաֆորներ տեղադրեն: Հակառակ դեպքում՝ ամեն պահի վթարն ապահովված է: Թողես վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստերի ժամանակ ժիլետը հանի ու ցուցումներ տա, թե ճանապարհները պետք է լինեն անվտանգ: Ի՞նչ անվտանգության մասին է խոսքը, երբ նշված խաչմերուկը կարիք ունի լուսակիրների տեղադրման: Եթե կարճ ժամանակում խնդիրը չլուծվի՝ ստիպված անժամկետ նստացույց ենք անելու նշված հատվածում: Անգամ հետիոտնի համար արված գծանշումներն են հօդս ցնդել: Եթե պատասխանատու մարմինների ներկայացուցիչները բարեհաճեն 10 րոպե կանգնել նշված խաչմերուկում, կհամոզվեն, թե ինչպիսի աջափսանդալային վիճակ է տիրում, իսկ ամեն անգամ վթարներից հետո պատկան մարմիններն ասում են, թե սվետաֆորները կտեղադրվեն, սակայն ստացվում է՝ «Էշ մի սատկի, գարուն կգա՝ յոնջեն կբուսնի»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ նշված վայր ժամանեցին ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Խաչատրյանը, Երևանի ՃՈ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանը, ինչպես նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները:
Բնակիչները բարձրաստիճան ոստիկաններին հայտնեցին, որ իրենք արդեն հոգնել են Երևանի քաղաքապետարան ու Շենգավիթի թաղապետարան դիմելուց, քանի որ նրանք այս հարցում ջայլամի կեցվածք են ընդունել, ուստի իրենց հույսը՝ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ- գնդապետ Վլադիմիր Գասպարյանն է: «Խնդրում ենք մեր խնդրանքը փոխանցեք ՀՀ ոստիկանապետին, քանի որ վստահ ենք, եթե Վ. Գասպարյանը խառնվեց այս գործին, ապա խնդիրը կկարգավորվի»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բնակիչները, հավատալով Ճանապարհային ոստիկաններին, ժամանակավորապես բացեցին խաչմեչուկը, խաչմերուկ, որի անունը դրել են «աջափսանդալ»:
Մելբուրնում ոստիկանությունը ներխուժել է սվինգեր երեկույթ ու կրակել տղամարդու ու կնոջ վրա, որոնք սեքսով էին զբաղվում «Բեթման» ֆիլմից Ջոկերի ու «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմից Հարլի Քվիննի կոստյումներով, գրում է Mirror-ը։
Ոստիկանությունը ժամանել է գիշերային ակումբ, որտեղ անցնում էր խմբակային սեքսի սիրահարների ավանդական հավաքույթը։Ոստիկանությունը անանուն ահազանգ էր ստացել, որը հավաստիացնում էր, որ մասնակիցներից մեկի մոտ ատրճանակ կա։ Չնայած պահակների վստահեցումներին, որ ամեն ինչ հանգիստ է, ոստիկանները բարձրացել են երկրորդ հարկ ու կրակ բացել՝ վիրավորելով 35-ամյա տղամարդուն ու նրա զուգընկերուհուն։ Ոստիկանությունում վստահեցնում են, որ տղամարդը անդրավարտիքից հանել է ատրճանակ ու ուղղել ոստիկանների վրա։ Ակումբի աշխատակիցներն էլ վստահեցնում են, որ տղամարդու ձեռքին ոչինչ չի եղել, քանի որ նա իր զուգընկերուհու հետ սեքսով էր զբաղվում։ Ոմանք էլ վստահեցնում են, որ ատրճանակը խաղալիք էր, որպես Ջոկերի կոստյումի մի մաս։ Ակումբի ղեկավարությունը ոստիկանությանը մեղադրել է լիազորությունները գերազանցելու մեջ ու պաշտոնական բողոք է ներկայացրել։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ԱԺ-ում ելույթ ունեցավ` շնորհակալություն հայտնելով խորհրդարանին կառուցողական քննարկումների համար: Արթուր Դավթյանը կոռեկտ չհամարեց խոսեց Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքներին` միաժամանակ նշեց, որ տվյալներ էին ձեռք բերվել Հաց բերողի կողմից նոր հանցագործություն իրականացնելու մասին:
Առավել մանրամասն` «ArmLur»-ի տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=6iQIyW-DD_w
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել խարդախությամբ խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործը:
Մասնավորապես, ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի կալանավոր Կ. Ս.-ն հաղորդում է ներկայացրել, որ նույն հիմնարկի մեկ այլ կալանավոր Ա. Մ.-ն խաբեությամբ իրենից խոշոր չափերով գումար է հափշտակել: Ըստ հաղորդման` որոշ պաշտոնատար անձանց միջոցով պատժից պայմանականորեն ազատվելու համար Ա. Մ.-ին անհրաժեշտ է եղել 5000 ԱՄՆ դոլար, որից պակասող 2.200 ԱՄՆ դոլարը վերջինս պարտքով խնդրել է իր խցակից Կ. Ս.-ից` խոստանալով հետագայում իրեն ծանոթ անձանց միջոցով պատժից ազատել նաև նրան: Հավատալով Ա. Մ.-ի խոստմանը` կալանավոր Կ. Ս.-ն նշված գումարն իր կնոջ միջոցով փոխանցել է Ա. Մ.-ի հորը: Սակայն ազատվելով կալանքից` Ա. Մ.-ն չի կատարել իր խոստումը և, վստահությունը չարաշահելու եղանակով, նրանից հափշտակել է հիշյալ 2.200 ԱՄՆ դոլար գումարը:
Այսպիսով, խարդախությամբ խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
Հուլիսի 4-ին ադրբեջանական կողմը նախաձեռնել է հերթական սադրանք՝ գնդակոծելով Արցախի Հանրապետության տարածքը։ 2016 թ. ապրիլյան ագրեսիայից հետո առաջին անգամ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ։ Գնդակոծումն իրականացվել է Ալխանլու գյուղի տարածքում՝ անմիջապես բնակելի տների մերձակայքում տեղակայված կրակակետերից։ Արցախի պաշտպանության բանակը ստիպված է եղել պատասխան միջոցներ ձեռնարկել՝ ճնշելու ադրբեջանական բանակի կրակային ակտիվությունը, որից հետո Ադրբեջանը հայտնեց իբր թե հայկական կողմի կրակի հետևանքով սպանված մանկահասակ երեխայի ու կնոջ մասին:
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ սա Ադրբեջանի ձեռագիրն է:
Նախքան Խոջալուի, Աղդամի դեպքերը Ադրբեջանը դրա մասին տեղեկություն է տարածել:
«Մենք ռադիոյով լսել ենք այդ լուրը: Այսինքն, սա հերթական սադրանքն ու պատրաստված սցենարն էր»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լարիսա Ալավերդյանը:
ՄԻՊ նախկին պաշտպանի փոխանցմամբ՝ ավելի ուշ բնակելի տների մերձակայքում տեղակայված կրակակետերի վերաբերյալ օտարերկրացի լրագրողի կողմից արված նկարներ են հայտնվել:
Պարզվում է՝ լրագրողներից մեկը տեսել է, որ Ալխանլու գյուղի տների արանքում կան ծանր հրետանու հետքեր: Նկարել, ցուցադրել է, արդյունքում 24 ժամում նրան վտարել են Ադրբեջանից:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ամիսներ առաջ գործընկերոջ կողմից բռնաբարվելու մասին 23-ամյա աղջիկը որոշել է բարձրաձայնել:
Ըստ նրա հայտարարության՝ մարտի 8-ին՝ ուշ գիշերը, գործընկերը աշխատանքից հետո նրան տուն է ուղեկցել, որից հետո ավտոմեքենայի մեջ նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետը:
Այդ ամենից հետո էլ տղան աղջկան բնակարան է տրամադրել՝ բնակվելու համար, սակայն հենց այդ բնակարանում պարբերաբար ծեծի է ենթարկել նրան:
Թե ինչ է իրականում տեղի ունեցել կպարզեն իրավապահները, աղջկան դատաբժշկի ուղեգիր է տրվել:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017 թ. հունվարի 16-ին հրապարակել էր 2016 թ.-ին ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում տեղի ունեցած մահացության դեպքերի մասին տեղեկանք, որում ներկայացված տվյալների համաձայն՝ նախորդ տարում մահացության 162 դեպք է գրանցվել:
Կասկած ունենալով վերոնշյալ տվյալների ոչ լիարժեք լինելու վերաբերյալ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը լրացուցիչ ուսումնասիրություն է իրականացրել պաշտոնական այլ աղբյուրներով ևս: Դրա արդյունքում տեղեկատվություն է հավաքագրվել 2016 թ.-ի ընթացքում եւս 13 զինծառայողի մահվան դեպքերի մասին, որոնք չէին ներկայացվել ոչ պաշտոնական աղբյուրներում, ոչ էլ ԶԼՄ-ներով:
Տեղեկանքում ներկայացված են մահացած զինծառայողների անունները և մահվան հանգամանքները:
Բացի թվական տվյալներից՝ անհամապատասխանություն կա նաև մահացած զինծառայողների անուն-ազգանունների մեջ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցումներով ստացված պաշտոնական տեղեկատվության մեջ որոշ զինծառայողների անուններ չեն համապատասխանում պաշտոնական աղբյուրներում ավելի վաղ հրապարակված անուններին, և ենթադրաբար դրանք նույն անձինք են, պարզապես նրանց անուն-ազգանուններում վրիպակ է տեղի ունեցել:
2016 թ.-ի մահացության դեպքերի ամբողջական պատկերը՝ հանգամանքների նկարագրությամբ, և այլ մանրամասներ ներկայացված է տեղեկանքում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017 թ. հունվարի 16-ին հրապարակել էր 2016 թ.-ին ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում տեղի ունեցած մահացության դեպքերի մասին տեղեկանք, որում ներկայացված տվյալների համաձայն՝ նախորդ տարում մահացության 162 դեպք է գրանցվել: Կասկած ունենալով վերոնշյալ տվյալների ոչ լիարժեք լինելու վերաբերյալ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը լրացուցիչ ուսումնասիրություն է իրականացրել պաշտոնական այլ աղբյուրներով ևս: Դրա արդյունքում տեղեկատվություն է հավաքագրվել 2016 թ.-ի ընթացքում եւս 13 զինծառայողի մահվան դեպքերի մասին, որոնք չէին ներկայացվել ոչ պաշտոնական աղբյուրներում, ոչ էլ ԶԼՄ-ներով:
Տեղեկանքում ներկայացված են մահացած զինծառայողների անունները և մահվան հանգամանքները: Բացի թվական տվյալներից՝ անհամապատասխանություն կա նաև մահացած զինծառայողների անուն-ազգանունների մեջ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցումներով ստացված պաշտոնական տեղեկատվության մեջ որոշ զինծառայողների անուններ չեն համապատասխանում պաշտոնական աղբյուրներում ավելի վաղ հրապարակված անուններին, և ենթադրաբար դրանք նույն անձինք են, պարզապես նրանց անուն-ազգանուններում վրիպակ է տեղի ունեցել: 2016 թ.-ի մահացության դեպքերի ամբողջական պատկերը՝ հանգամանքների նկարագրությամբ, և այլ մանրամասներ ներկայացված է տեղեկանքում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.