29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության Դատապարտյալների հիվանդանոցի տնտեսական ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, արդարադատության ենթասպա, 50-ամյա աշխատակցուհու նկատմամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, քրեակատարողական ծառայության աշխատակիցների հետ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Դատապարտյալների հիվանդանոցի այդ աշխատակցուհուն խուզարկության են ենթարկել և նրա հեշտոցի մեջ հայտնաբերել են ներարկիչ, որի մեջ եղել է սև գույնի կասկածելի հեղուկ։
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 20-ին, և կասկածելի հեղուկն ուղարկվել է փորձաքննության ու համաձայն նյութագիտական փորձաքննության եզրակացության՝ ներարկիչում եղել է 23 մլ ծավալով յուրահատուկ սուր հոտով, գորշ գույնի 23.75 գրամ, տնայնագործական եղանակով պատրաստված ացետիլացված «Ափիոն» տեսակի թմրամիջոց։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ЦБ-ի աշխատակցուհին քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Երևան քաղաքի բնակիչ Շուշանիկ Ռուստումյանը պնդում է, որ «ՎՏԲ-Հայաստան» բանկում գրավադրած մեծ քանակի ոսկեղենի մի մասը որոշ մարդկանց միջամտության արդյունքում կամ ինչ-ինչ պատճառներով անհետացել է: Մասնավորապես նա անցած տարվա փետրվարի 8-ին «ՎՏԲ-Հայաստան» բանկում որպես գրավ հանձնում է ոսկեղենը, որի դիմաց տրամադրվում է 676.000 ՀՀ դրամ գումար: 6 ամիս անց վերավարկավորման ժամանակ առանց ոսկեղենը ստուգելու վերավարկավորել են այն, իսկ արդեն հաջորդ վերավարկավորման ժամանակ նրանց բանկում հայտնել են, որ ոսկին թանկացել և դարձել է 739.000 ՀՀ դրամ ու կրկին վերավարկավորել: Սակայն 3-րդ վերավարկավորման ժամանակ, երբ ցանկացել են ոսկին վերցնել, նկատել են, որ իրենց ներկայացվող ոսկեղենը չի համապատասխանում այն ոսկեղենին, որը գրավադրել են. պակասում է ոսկեղենի մի մասը:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Շուշանիկն ասաց, որ այդ օրվանից մինչև հիմա իրենց ոչ մի կերպ չի հաջողվում ապացուցել այն, որ իր ոսկեղենի մի մասը պակասում է, ավելին նրա վրա տոկոսներ են գալիս ամեն օր և այժմ իր պարտքը բանկին հասել է մոտ 900.000 դրամ: Ցավով նշեց, որ թեկուզ այդ գումարը վճարելու դեպքում իրեն տրամադրվելու է ոչ թե սկզբնական գումարին համապատասխան ոսկեղեն, այլ մոտ 250.000 դրամի:
Ի դեպ նա նշեց նաև, որ այս խարդախաթյունների պատճառով անգամ իր մոտ առողջական լուրջ խնդիրներ են առաջացել, և մի կլորիկ գումար էլ բուժման նպատակով է ծախսել:
Շ. Ռուստումյանը խնդրին արդարացի լուծում տալու նպատակով դիմել է մեծ թվով կառույցների, սակայն մինչ օրս ոչ մի տեղից դրական տեղաշարժ չի նկատել: Այս քայլով ևս նա ցանկացավ իրավապահ կառույցների ուշադրությունը սևեռել նույն գործի վրա և հավելեց, որ իր տեղեկություններով այդ բանկից ոսկեղենի հետ կապված էլի տուժածներ կան:
Կառավարությունը ՀՀ արդարադատության նախարարությանն է փոխանցել աղբը չսահմանված տեղերում թափելու համար տուգանքներ սահմանող օրենքի նախագիծը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողներին է ասել տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Նա նշել է, որ մշակված օրենքով բավականին կոշտ վարչական պատիժներ է սահմանում մեքենայից աղբ նետելու, մեքենայից ծխախոտի մնացորդնետելու համար՝ նվազագույն տուգանքի չափը 16.000 դրամ է, խոշոր ձեռնարկությունների համար այն հանսում է մինչև 200-300.000 դրամի չափի, հայտնում է Aysor.am-ը։
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը կառավարության նիստի ժամանակ, երբ հավանություն էր տրվում «Մաքուր Հայաստան» ծրագրին, տեսակետ է հայտնել, որ մեզ մոտ քաղաքը, երկիրը մաքուր պահելու մշակույթ չկա:
«Ցավում եմ, երբ նախկինում չենք ձևավորել այն մշակույթը, որ մեզանից յուրաքանչյուրը հասկանա՝ մեքենայից դատարկ շիշ չի կարելի շպրտել, որ Սևան-Երևան մայրուղու կամ Ապարան գնացող ճանապարհի մոտ որևէ գնում անելուց հետո չի կարելի այդ տոպրակը շպրտել»,- նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Լոքյանը։
Նախարարը տեղեկացրել է, որ յուրաքանչյուր շաբաթ մաքրում են այդ տարածքները, բայց նորից աղբի կուտակումներ են հայտնվում:
«Սա գալիս է նրանից, որ մենք դաստիարակության նորմեր չենք ձևավորել դպրոցից, ընտանիքից, իհարկե, բոլորին սա չի վերաբերում: Մեր թիվ մեկ խնդիրը դա է դառնալու, թե ինչպես մտցնել այս մշակույթը, որ բնությունը պահեն, ոչ թե աղտոտեն»,-հավելել է նա:
Անդրադառնալով աղբամանների սակավությանը՝ նախարարն արձագանքել է, որ նույնիսկ այդ դեպքում ինքը կարող է շիշը կամ աղբը մեքենայում պահել այնքան ժամանակ, մինչև որ աղբաման հայտնվի ճանապարհին: «Բայց աղբամանների մեծ կարիք ունենք երկրում ու հաջորդ տարի մոտ 10.000 աղբաման ենք գնելու, ավելացնելու ենք այն տարածքներում, որտեղ բաց են, մշակութային, եկեղեցական օբյեկտներում, զբոսաշրջային վայրերում»,-ասել է նա:
Լոքյանը նշել է, որ քարոզչություն է տարվելու, հոլովակներ են պատրաստվելու, գլխարկներ, բաժակներ են պատրաստվելու յուրաքանչյուր մարզի, սակայն սրանց համար պետական միջոցներից ծախսեր չեն արվելու:
Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Մարկ Վարդանյանը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել ԱՄՆ-ում համակարգչային վիրուսի մշակման և խարդախության համար:
Ըստ INTERFAX.RU-ի՝, դատավճիռը կայացրել է Ատլանտայի դատարանը: Այս տարվա մարտին Վարդանյանին մեղավոր են ճանաչել հաքերային հարձակումների գործով:
Դատարանի որոշման համաձայն` Վարդանյանը մեղավոր է համակարգչային վիրուս մշակելու և տարածելու համար, որի նպատակն էր անձնական և ֆինանսական տեղեկատվության կորզել:
Հետաքննության գնահատումներով` վիրուսի հասցրած վնասի չափը կազմում է 500 մլն դոլար: Վարդանյանը բանտում կմնա ևս երեք տարի: Նրա պատժից կհանվեն Նորվեգիայի բանտում անցկացրած երկու տարին, որտեղից նրան անցյալ տարվա դեկտեմբերին արտահանձնել էին ԱՄՆ:
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հուլիսի 15-ին Երեւանում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2017թ. հուլիսի 15-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է ոմն Միլենայի հետ, ով ներկայացել է որպես մարմնավաճառ եւ պայմանավորվածություն ձեռք բերել՝ համապատասխան վարձատրության դիմաց սեռական հարաբերություն ունենալ: Ըստ ձեռք բերված համաձայնության՝ երիտասարդը հուլիսի 15-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, այցելել է Միլենայի մատնանշած՝ Երեւանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանը, որտեղ տեսել է կանացի հագուստով երկու անձի։
Հասկանալով, որ վերջիններս իրականում տղամարդիկ են՝ երիտասարդը փորձել է անմիջապես հեռանալ, սակայն բնակարանում գտնվող անձինք դանակի գործադրման սպառնալիքով իրենից հափշտակել են գումար, որից հետո միայն թույլ տվել հեռանալ։
Հաշվի առնելով, որ հաղորդումն առերեւույթ պարունակում է հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերի հատկանիշներով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Այսօր՝ հուլիսի 19-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում վիրահատության է ենթարկվել հայտնի հոգեբան, 70-ամյա Ռուբեն Պողոսյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 17-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայում գտնվող «Այգ» հոգեբանական կենտրոնի իր գրասենյակում Ռ. Պողոսյանը, ով նաև ճանաչված հոգեբանության դոկտոր, պրոֆեսոր է, մարմնական վնասվածքներով, հիմնականում՝ գլխի և դեմքի մասում, տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Ռ. Պողոսյանին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի 8/1 շենքի բնակիչ՝ 34-ամյա Հրանտ Համբարձումյանին։
Պարզվել է, որ վերջինս առանց պատճառաբանության իր մոտ եղած բժշկական նշտարով /լանցետ/ մի քանի անգամ հարվածներ է հասցրել հայտնի պրոֆեսորին։ Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հնարավոր է՝ նախապատրաստված նյութերը փոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ինչպես գրում է Primecrime ռուսական կայքը, «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի «գծած կանոնները» օրերս փորձել է խախտել ազգությամբ չեչեն «օրենքով գող» Հուսեյն Ախմադովը, ով գողական աշխարհում հայտնի է որպես Հուսեյն Սլեպոյ:
Կայքի տեղեկություններով՝ Հուսեյնն իր ծննդյան օրը որոշել էր «գողական ընտանիք» ընդունել քրեական աշխարհի երկու հեղինակության, այսինքն՝ ծնունդը վերածել երկու «օրենքով գողերի» թագադրման արարողության: Այդ երջանիկները պետք է լինեին Իլյուշա Գագաուզը և Մամեդօղլի Մուխտարովը, ով հանհրահայտ «օրենքով գող» Հիքմեթ Սաբիրաբադսկու զարմիկն է:
Սակայն չեչեն «օրենքով գողի»՝ ընտանիքը մեծացնելու (իմա՝ ազդեցությունը մեծացնելու) մտադրությունն ի չիք դարձրեց Շաքրո Մոլոդոյին հավատարիմ, ազգությամբ ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովը, նույն ինքը՝ հանրահայտ Գուլուն (Գուլի):
Չնայած Գուլուն արդեն 22 տարի է նստած է բանտում, սակայն աշխարհի ցանկացած անկյունում, որտեղ «օրենքով գող» կա, նա կարող է եղանակ ստեղծել իր «երկար» ձեռքերի շնորհիվ: Նադիր Սալիֆովը ժամանակին համարվում էր գողերի արքա Դեդ Հասանի շրջապատի մարդ: Հասանի մահից հետո նրա գործը շարունակող Շաքրոյի մոտ Սալիֆովը «մուտք ուներ»:
Կայքի աղբյուրի վկայությամբ՝ Գուլուն ափերից դուրս էր եկել ոչ թե Շաքրո Մոլոդոյի հաստատած դրվածքը Հուսեյնի կողմից խախտելու պատճառով, այլ որ առանց իր գիտության ու թույլտվության ադրբեջանցու են ուզում թագադրել:
Սովորաբար Գուլուն ընդհանուր գործերին չի խառնվում, բայց ինչ վերաբերում է Ադրբեջանին ու ադրբեջանցիներին, նա պետք է իմանա ու անձամբ որոշում կայացնի:
Բոլոր հայտնի ադրբեջանցիներն իր շրջապատում մուծվում են միայն Գուլուին: Դրանք հանցագործներ լինեն, թե հայտնի բիզնեսմեններ, Ադրբեջանում բարձր պաշտոններ զբաղեցնող հարուստներ, թե բանկիրներ՝ Մոսկվայում, հաշվետու են Գուլուին: Իսկ նա էլ մշտապես այդ մարդկանց թիկունքին է. պետք է՝ մարդկանց կվերացնի, պետք է՝ կպաշտպանի հանցագործներից ու իշխանություններից:
Գուլուն բանտից հսկում է Ադրբեջանի անցուդարձը: Պետք լինի՝ նույնիսկ խառնվում է երկրում կադրային խնդիրներին: Ցանկացած ադրբեջանցի առևտրական, Ռուսաստանի որ անկյունում էլ աշխատի՝ Գուլուի «նալոգը» տալիս է: Երբ Ռովշանը սպանվեց, նրա ժառանգությունն անցավ Գուլուին: Ոչ ոք ռիսկ չարեց «փայ մտնելու»:
Չնայած նման ախորժակ ունեին «օրենքով գողեր» Պարպալիան, Ջանգվելաձեն և նույնիսկ Հուսեյն Սլեպոյը, ով Ռովշանի կյանքի վերջին ամիսներին մտերմացել էր նրա հետ:
Կանխելով Հուսեյն Սլեպոյի քայլը, Գուլուն է՛լ ավելի մեծ վստահության արժանացավ անազատության մեջ գտնվող գողերի արքայի՝ Շաքրո Մոլոդոյի կողմից:
«Փաստ»
Մանրամասները` « օրաթերթի այսօրվա համարում:
Այս պահի դրությամբ ՀՀ-ում տրվում է երկու տիպի անձնագիր՝ կենսաչափական անձնագիր, որի առավելագույն ժամկետը 10 տարի է, և հին նմուշի անձնագիր, որի դեպքում ևս վավերականության առավելագույն ժամկետը 10 տարի է, և որը ունի նաև հինգ տարի երկարաձգման հնարավորություն։ Երկարաձգման դեպքում անձնագրում կնիքով ամրագրվում է երկարացման ժամկետը, և տվյալների բազայում կատարվում է անհրաժեշտ փոփոխությունը։
Նշենք, սակայն, որ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ նախատեսված անձնագրերը երկարաձգելու պահանջը: Այս հարցն ընդգրկված է կառավարության հուլիսի 20-ի նիստի օրակարգում:
Թե ի՞նչ նպատակով է կատարվում սույն փոփոխությունը՝ «Առաջին լրատվական»-ը պարզաբանում խնդրեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանից։
«Նպատակն այն է, որպեսզի այդ երկու փաստաթղթերը՝ կենսաչափական անձնագիրն ու հին նմուշի անձնագիրը, հավասարեցվեն իրար, այսինքն՝ երկուսն էլ նախատեսված լինեն 10 տարի ժամկետով։ Բացի այդ՝ օտարերկրյա պետություններում հինգ տարով երկարացված անձնագրերի հետ կապված միշտ առաջանում են խնդիրներ, քանի որ կան Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ИКАО) ստանդարտներ, որով նախատեսված է հետևյալը՝ անձնագիրը տրվում է կոնկրետ ժամկետով ՝ առանց երկարացման հնարավորության։ Մենք հիմա կատարում ենք փոփոխություններ՝ այդ ստանդարտներին համապատասխանելու համար, քանզի Քաղավիացիայի միջազգային կազմակերպության կողմից հաստատված այդ չափորոշիչները պարտադիր են բոլոր այն երկրների համար, որոնք միացել են այդ կոնվենցիային, այդ թվում նաև՝ Հայաստանի Հանրապետության, որպեսզի մեր քաղաքացիների իրավունքները չխախտվեն, և նրանք կարողանան առանց խոչընդոտների հատել երկրի սահմանը։
Առավել ևս լինում են դեպքեր, երբ անձնագրի տրման պահից մինչև այդ 15 տարվա ժամկետը մարդու դեմքը ֆիզիոլոգիապես այնքան է փոխվում, որ անձնագրում առկա նկարին նույնականացնելու հետ կապված միշտ առաջանում են խնդիրներ, հետևաբար սրանով փորձում ենք վերացնել նաև այդ խնդիրը»,- տեղեկացրեց Բիչախչյանը։
Վերջինիս հավաստմամբ՝ փոփոխության անհրաժեշտությունը ծագել է պրակտիկայում առկա վերլուծությունների հիման վրա. եղել են դեպքեր, երբ որևէ երկրի դեսպանատուն երկարաձգված ժամկետով անձնագիր ունեցող քաղաքացուն մուտքի վիզա պարզապես չի տրամադրել։ Փոփոխության արդյունքում, ըստ Մնացական Բիչախչյանի, կբացառվեն երկարաձգված անձնագրերն օգտագործելիս ՀՀ քաղաքացիների համար առաջացող բոլոր հնարավոր խնդիրները:
Նրա խոսքով՝ այն քաղաքացիները, ովքեր արդեն իսկ երկարաձգել են իրենց անձնագրի ժամկետը, կարող են մինչև սահմանված ժամանակահատվածը օգտվել դրանից, որովհետև այդ անձնագրերը ուժը կորցրած չեն ճանաչվելու, պարզապես այլևս երկարաձգելու հնարավորություն չեն ունենալու։
Հարցին՝ նման պարագայում արդյոք այդ քաղաքացիները խնդիրներ չե՞ն ունենա վիզա ստանալու և սահմանը հատելու հետ կապված, բանախոսը պատասխանեց․«Եթե կան երկրներ, որոնք ի սկզբանե չեն ընդունում երկարաձգված անձնագրերը, ապա անկախ այս նորմի ընդունումից, միևնույն է՝ շարունակելու են չընդունել այդպիսի անձնագրերը, հետևաբար քաղաքացին տվյալ երկիր մեկնելու համար պետք է դիմի ոստիկանության համապատասխան բաժանմունք իր անձնագիրը փոխանակելու համար, իսկ եթե երկարացված անձնագրով նախկինում էլ մեկնել են, օրինակ, Ռուսաստան, Վրաստան կամ այլ երկիր, որը ընդունել է այդ անձնագիրը, ապա այս պարագայում ևս որևէ խնդիր չի լինի, կարող են հանգիստ մեկնել։ Այսինքն՝ այս փոփոխությամբ մենք ոչ թե վերցնում և ասում ենք, որ նախկինում երկարաձգվածներն ուժը կորցրած ենք համարում, այլ ամրագրում ենք, որ վավերականության ժամկետը լրանալուց հետո որևէ անձնագիր այլևս չի երկարաձգվելու. պետք է դիմել նորը ստանալու համար»։
«Ասում են, թե քրդին փափախ չի գալիս, Գյումրուն էլ` ոստիկանապետ: Հաշվի առնելով վերջին դեպքերն ու քրեածին իրավիճակի սրացումը Հայաստանի երկրորդ քաղաքում, Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ասում են, մտադիր է վերստին փոխելու Գյումրու ոստիկանապետին:
Գյումրեցիները, սակայն, արդեն կասկածում են, թե որեւէ մեկը կկարողանա քաղաքում կարգուկանոն հաստատել ու զսպել քրեական տարրերին»:
«Իրատես»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ ՊՆ N զորամասի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու և իշխանությունը չարաշահելու դեպքեր: Զորամասի դիվիզիոնի շտաբի պետը՝ կոչումով մայոր, կալանավորվել է։ Նախնական տվյալներով՝ 1985թ. ծնված Ա. Պեպանյանը, 2014 թվականի սեպտեմբերից մինչև 2016 թվականի հունիս ամիսը զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի դիվիզիոնի հրամանատարի պաշտոնը, իր լիազորությունների շրջանակներում, նույն դիվիզիոնի ժամկետային զինծառայողի օգտին գործողություն կատարելու համար, այն է` 2015 թվականի դեկտեմբերին զորամասի հրամանատարի կողմից կարճաժամկետ արձակուրդ հատկացնելուն միջնորդելու համար, պահանջել է 40.000 ՀՀ դրամ կաշառք։
Պահանջված գումարը, Ա.Պեպանյանի առաջարկով, զինծառայողի մայրը 2015 թվականի դեկտեմբերի 23-ին փոխանցել է նույն դիվիզիոնի մեկ այլ ժամկետային զինծառայողի կողմից օգտագործվող բանկային քարտի հաշվեհամարին: Բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև մայորի կողմից դրամահավաքություն կատարելու վերաբերյալ. 2015 թվականի հունվարից մինչև 2016թ. մայիսը, իր ենթակայության տակ գտնվող դիվիզիոնի ժամկետային զինծառայողների շրջանում յուրաքանչյուր ամիս սանհիգիենիկ պարագաներ գնելու, դիվիզիոնում շինարարական աշխատանքներ կատարելու և այլ պատճառաբանություններով կազմակերպել և իրականացրել է դրամական բավարարումների` 1000-ից մինչև 3400-ական դրամի չափով հավաքագրում:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Պեպանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և 375-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.