29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Այսպես, նախաքննության նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն` Բագրատաշենի մաքսային կետում, Վրաստանի Հանրապետությունից ՀՀ ժամանած Գ. Ա.-ի ավտոմեքենայի մաքսային հսկողության ժամանակ հայտնաբերվել են չհայտարարագրված` 46.085.000 ՀՀ դրամ արժողությամբ 2,7 կգ տարբեր տեսակի ոսկյա զարդեր:
Դեպքի առթիվ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ ոսկյա զարդերը պատկանել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Բ. Ս.-ին, ով նախապես տեղյակ լինելով, որ դրանք ենթակա են հայտարարագրման, ՀՀ քաղաքացի Գ. Ա.-ին խնդրել է զարդերի փաթեթն իր ավտոմեքենայով տեղափոխել ՀՀ: Վերջինս էլ, դրանք մաքսային հսկողությունից թաքցնելով, Բագրատաշենի մաքսակետով տեղափոխել է Հայաստան: Գ. Ա.-ի կողմից հարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 3մլն դրամի գույքային վնաս:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Գ. Ա.-ն ՀՀ ոստիկանության աշխատակից է, ուստի վերը նշված քրեական գործի նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ:
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի Արմավիրի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում մարմնական վնասվածքներով Վաղարշապատի հիվանդանոց է տեղափոխվել Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 15-ամյա Վ. Հ.-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս բարձրացել էր Վազգեն Առաջին փողոցում գտնվող նախկին կինոյի շենքի տան տանիք և սպառնում էր, որ իրեն ցած կնետի։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանել են Վաղարշապատի ոստիկանները՝ Վաղարշապատի ոստիկանապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Մոտ 20 րոպե ոստիկանապետի գլխավորությամբ երեխայի հետ բանակցություններ էին վարում, որպեսզի նա այդ ծայրահեղ քայլին չդիմի, սակայն մինչ կանչով կժամանեին Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկները և տեղի հրշեջ-փրկարարները, աղջիկը իրեն ցած է նետում տանիքից, որը 5 հարկանի է։
Բարեբախտաբար, տանիքի տակ կանգնած թվով 6 ոստիկաններ ձեռքերով շղթա են կազմում և ճիշտ կողմնորոշվելով՝ կարողանում են երեխայի անկումը կասեցնել և ոստիկանների շնորհիվ երեխան չի հայտնվում գետնին և անմիջապես ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ ծառայության ավտոմեքենայով տեղափոխում են հիվանդանոց։
Փաստի առթիվ ոստիկանության Վաղաշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Մեկ անձ ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հուլիսի 23-ին` ժամը 06.30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում` կախված վիճակում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Մելքոնյանի դին։ Դեպքի առթիվ չորրորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել , որ 2017թ. հուլիսի 22-ին՝ ժամը 23:30 -ի սահմաններում, կրտսեր սերժանտի նկատմամբ ՀՀ ՊՆ N զորամասի դիվիզիոնի կենցաղսպասարկման սենյակում ծառայակցի կողմից կիրառվել է բռնություն: Ծառայակիցը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձեռնարկվող անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվում է «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի նկատմամբ կատարված սպանության փորձին մասնակցություն ունեցող անձանց շրջանակը, հստակեցվում նրանց գործողությունները։ Մեղադրանք է առաջադրվել 3 դատապարտյալի:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. մարտի 25-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորի նկատմամբ իրականացվել է սպանության փորձ: Նախնական քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ սպանության փորձն իրականացվել է նույն ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալների կողմից։ Այսպես՝ քննությամբ պարզվել է, որ դեպքի օրը «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակից ավագ սերժանտը նույն հիմնարկի 4-րդ տեղամասում հերթափոխային ծառայություն իրականացնելիս կազմակերպել է դատապարտյալների եւ կալանավորված անձանց՝ օրենքով սահմանված զբոսանքը։ Նախատեսված ժամանակը լրանալուց հետո վերադառնալիս դատապարտյալներից մեկը մուտք է գործել ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի աշխատասենյակ, բռնություն գործադրել նրա նկատմամբ, հափշտակել բանալիներն ու շտապել դեպի այն խուցը, որտեղ պահվում է կալանավոր Մեխակ Հարությունյանը։ Ապա՝ բացել է խցի դուռը և հարձակվել այնտեղ միայնակ գտնվող կալանավորի վրա, բռնություն գործադրել նրա նկատմամբ, կտրող-ծակող առարկայով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Քննությամբ նաև բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի նկատմամբ կիրառված բռնությանը մասնակից են եղել նաև նույն քրեակատարողական հիմնարկի երկու այլ դատապարտյալներ՝ սահմանափակելով նրա շարժումները, սակայն աշխատակցին հաջողվել է ազատվել նրանցից և շտապել դեպի կալանավորի խուց՝ այլ անձանց հետ միասին վնասազերծելով կալանավորի նկատմամբ ոտնձգություն իրականացրած դատապարտյալին։ Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 3 դատապարտյալի. նրանցից մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ նույն ՔԿՀ-ի մյուս երկու դատապարտյալին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նշենք, որ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր Մ. Հարությունյանը, ում նկատմամբ իրականացվել է սպանության փորձը, մեղադրվում է 2017 թվականի հունվարի 7-ին տեղի ունեցած Հայկ Հակոբյանի սպանության մեջ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մեղադրյալ Մ. Հարությունյանը տեղափոխվել է այլ ՔԿՀ։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր՝ հուլիսի 26-ին, հայտնաբերվել էր Արմավիրի մարզպետի խորհրդական՝ Մանուկ Սիմոնյանի դին: ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Երեկ ուշ երեկոյան ԱԻՆ նախարարության հրապարակված տեղեկատվության համաձայն ահազանգ էր ստացվել, որ Արմավիր-Դալարիկ ավտոճանապահի 15-րդ կմ-ի մոտակայքում՝ ձորում, հայտնաբերվել է քաղաքացու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փաստինֆո կայքի հաղորդմամբ՝ դիակի հայտնաբերմանը նպաստել է հեռախոսը, որը գտել է գյուղացիներից մեկը: Հենց այդ ժամանակ 8-9 մետր ներքև՝ ձորում հայտնաբերվել է 52-ամյա Մանուկ Սիմոնյանի դին՝ ամբողջովին լարերով կապված, բերանքսիվայր, մասամբ քարերով ծածկված: Դին գտնվել է կիսանեխած վիճակում:
Այսօր Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին դատապարտեց 1 տարի, 6 ամսվա ազատազրկման: Դատարանը Անի Հովհաննիսյանին մեղավոր ճանաչեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի եւ նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ չտարածելու սպառնալիքով նրանից գումար շորթելու մասով, սակայն, անմեղ ճանաչվեց «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով և նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից գումար շորթելու դրվագով:
Նշենք, որ Անի Հովհաննիսյանը անազատության մեջ կմնա 3 ամիս, քանի որ նա արդեն 1 տարի և 3 ամիս անազատության մեջ է:
Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով:
Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Արիկ Մանուկյանը, որը նկարահանել է «Ընդհատված երգը» (2012) ֆիլմը, եղբոր հետ մեկնել է Դուբայ ծանոթների համար հարսանեկան տեսանյութ պատրաստելու համար: Դրոնով նախատեսված էր լրացուցիչ կադրեր նկարահանել Աբու Դաբիի մզկիթիֆոնին, որն անվանակոչված է ի պատիվ ԱՄԷ հիմնադիր և առաջին նախագահ, շեյխ Զաեդ բեն Սուլթան ան Նահայանի պատվին:
Մայիսի 23-ին տեղական ժամանակով 17:00-ին մզկիթի մոտի ավտոկայանատեղիում սկսվել են սիրահարների նկարահանումները կաբրիոլետով: Մանուկյանը պատմել է, որ մի քանի րոպե անց իրեն են մոտեցել պահակային ծառայության աշխատակիցները և խնդրել են վայրէջքի տանել դրոնը, հայտնում է «Կոմերսանտը»:
Նրանք ոստիկանություն են կանչել, որը դիտել է նկարահանված նյութն ու ազատ արձակել նորապսակներին: Տեղում ձերբակալել են Մանուկյանին, նրա եղբորն ու փեսացուի բարեկամին: Ըստ ռեժիսորի, նրանցից վերցրել են անձնագրերն ու հեռախոսները, ինչպես նաև արգելել են կապ հաստատել ՌԴ դեսպանության հետ: Նրանք 6 օր անցկացրել են մեկուսարանում, իսկ հետո ևս 1 շաբաթ՝ բանտախցում: Դրանից հետո միջամտել է դեսպանությունը, ձերբակալվածներին տնային կալանքի տակ են պահում Դուբայում, որի ծախսերը իրենք են կրում:
Քննությունը շարունակվում է: Ձերբակալվածներին ավելի քան 50.000 դոլար տուգանք և մի քանի ամսվա ազատազրկում է սպառնում:
Ըստ ԱՄԷ-ի, անօդաչու թռչող սարքերը կարելի է օգտագործել միայն իշխանությունների թույլտվությամբ: Անհնար է երկրում դրոն գնել առանց արտոնագրի և առանց հատուկ ուսումնական ծրագիր անցնելու:
Շուրջ մեկ տարի առաջ ոստիկանության պարեկապահակետային գնդի գրավման գործով 41 տուժողներից է նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանը:
Վերջինը, հիշեցնենք, տուժող է անցնում նաև հայտնի «տոնածառի գործով»: Նա մեկն էր այն բազմաթիվ ոստիկաններից, որն այդ գործով դատապարտված, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի դեմ տվել էր ցուցմունքներ:
Aysor.am-ը ներկայացնում է մեղադրական եզրակացության այն հատվածը, որտեղ այս ոստիկանը ցուցմունք է տվել: Նա պատմել է, որ «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գրավման օրը՝ հուլիսի 17-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դուրս է եկել ՊՊԾ գնդից և շրջել Երևան քաղաքի տարբեր հատվածներում՝ ստուգելու գումարտակի շրջիկ ծառայություն իրականացնող աշխատակիցների ծառայությունը:
Նա ժամը 06.00-ի սահմաններում գտնվել է «Զվարթնոց» օդանավակայանում, երբ իրեն է զանգահարել 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Գևորգ Զաքարյանը և տեղեկացրել, որ զինված անձինք հարձակում են գործել ՊՊԾ գնդի վրա և գտնվում են ներսում:
Օդանաակայանից ՊՊԾ գնդի տարածք է հասել ու տեսել է բազմաթիվ ոստիկաններ: Ասել է՝ իրեն տեղեկացրել են, որ մոտ 30 զինված անձինք «ԿռԱԶ» մակնիշի ավտոմեքենայով հարվածել են գնդի դարպասին, կոտրել այն, ներխուժել գնդի տարածք ու զենքի սպառնալիքով այնտեղ են պահել ծառայություն իրականացնող ոստիկաններին:
Իր ցուցմունքում ներկայացրել է, որ ոստիկանության ծառայողներով Խորենացի փողոցի կամրջի մոտից սկսել են փակել փողոցը, որպեսզի զինված անձինք չկարողանան դիմել փախուստի:
Գնդի գրավման օրերին, նրա խոսքով, ինքը ծառայություն է իրականացրել շրջակայքում և գնդի տարածք մուտք չի գործել: Ոստիկանության ծառայողների ու շտապօգնության բժիշկների՝ պատանդ ընկնելու մասին տեղեկացված եղել է:
Նաև տեղյակ է եղել, որ հարձակման ժամանակ սպանվել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Արթուր Վանոյանը, իսկ մի քանի օր անց դիպուկահարի արձակած կրակոցից սպանվել է գնդին հարակից տարածքում ծառայություն կատարող ոստիկան Յուրի Տեփանոսյանը:
Գեղամ Խաչատրյանի ցուցմունքում ուշագավ է հատկապես այն, որ իր աշխատասենյակի չհրկիզվող պահարանից իր հավաքած գումարները անհետացել են, ավելին, հայտնել է, որ իրեն պատկանող պայուսակում շուրջ 1 մլն գումար է գտել:
Խաչատրյանը, մասնավորապես, նշել է, որ ՊՊԾ գնդի տարածքում մասնակցել է դեպի վայրի զննությանը, որի ընթացքում 4-րդ հատուկ գումարտակի միջանցքում տեսել է փոքր մետաղյա չհրկիզվող պահարանը, որը մինչ այդ եղել է իր աշխատասենյակում:
Նա ցուցմունքում պատմել է, որ պահարանի դուռը կոտրված է եղել, իսկ պահարանի միջից բացակայել են իրեն պատկանող, իր ավտոմեքենայի վաճառքից ստացած՝ 3.500 ԱՄՆ դոլար, 340.000 ՀՀ դրամ, 600 կամ 700 եվրո գումարները:
Բացի այդ, զննության ընթացքում գնդի հրաձգարանում էլ հայտնաբերվել է իր կապույտ պայուսակը, որը դարձյալ մինչ այդ եղել է իր աշխատասենյակում: Այդ պայուսակում էլ հայտնաբերվել է մոտ 1.000.000 ՀՀ դրամ, կապոցով կապած՝ 116.000 ՀՀ դրամ գումարները: Իսկ պայուսակում գտնված իր աշխատանքային նոթատետրում ձեռագիր գրառումներ են արված եղել:
Մասնավորապես, գրված են եղել անձանց անուններ՝ դրանց դիմաց ՀՀ դրամ, եվրո և դոլար անվանական արժեքով գումարների վերաբերյալ նշումով: Խաչատրյանն ասել է, որ այդ գրառումներն իրեն անծանոթ են եղել:
Գումարի կորստի մասին է իր ցուցմունքում նշել նաև այս գործով տուժող ճանաչված մեկ այլ ոստիկան՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ գումարտակի հրամանատար Վարդան Մովսիսյանը: Վերջինը նույնպես մասնակցել է դեպքի վայրի զննությանը ու տեսել է, որ իր աշխատասենյակում գտնվող երկաթյա պահարանի դուռը կոտրված է, իսկ պահարանից բացակայել են իր 850.000 ՀՀ դրամ և 500 ԱՄՆ դոլար գումարները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից 2017թ. հուլիսի 20-22-ին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը գնդակոծելու վերաբերյալ, հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցչի հետ:
Հայաստանի ՄԻՊ-ից հայտնում են, որ Արման Թաթոյանը մտահոգություն է հայտնել, որ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են հատկապես քաղաքացիներին եւ նրանց գույքը, գնդակոծում են գյուղերի դպրոցները, մանկապարտեզները, բնակելի տները, հատկապես՝ օրվա այն ժամերին, երբ ավելի մեծ է խաղաղ բնակիչների կյանքին եւ առողջությանը վնաս պատճառելու հավանականությունը:
Պաշտպանը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է հրապարակայնորեն դատապարտի քաղաքացիական բնակչության թիրախային գնդակոծությունները:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի պայմանավորվածության համաձայն՝ վերջին օրերին Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Բարեկամավան գյուղերի գնդակոծությունների ու դրանց հետեւանքների վերաբերյալ տվյալները հատուկ սկզբունքով կամփոփվեն եւ կներկայացվեն հանձնակատարին:
Ուկրաինայում շահադիտական նպատակներով երկու անձի սպանության մեջ մեղադրվող, ցմահ ազատազրկման դատապարտված, ազգությամբ հայ Էդգար Գեւորգյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ բեկանվել է դատավճիռը, եւ գործն ուղարկվել է նոր քննության: Դատարանը հաշվի է առել այն, որ հայ երիտասարդը թարգմանչով ապահովված չի եղել: Հիշեցնենք, որ գործը քննության էր առնվել Ուկրաինայի Նիկոլաեւ քաղաքում, եւ մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել էր Նիկոլաեւ քաղաքի շրջանային դատարան՝ դատավոր Ե. Սելիվանովայի նախագահությամբ:
Դատավճիռը կայացվել էր կիրակի՝ ոչ աշխատանքային օրը, դրանով իսկ փորձ էր արվել «փակել, ավարտել» գործի քննությունը: Էդգար Գեւորգյանը մեղադրվել էր Ուկրաինայի քրեական օրենսգրքի 115 հոդվածի 1-ին կետի 6-րդ մասով եւ 187 հոդվածի հատկանիշներով՝ ավազակային հարձակման եւ դիտավորյալ սպանության: Ըստ գործի նյութերի՝ նա գնացել էր Նիկոլաեւ քաղաքի կենտրոնում գտնվող խաղատներից մեկը, որը քննությամբ պարզվել է՝ գործել է անլեգալ, գրանցված չի եղել եւ պատկանել է ոստիկանության աշխատակցի: Էդգարը գումար է պարտվել, վերադարձրել է, վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում սուր կտրող, ծակող գործիքով դիտավորյալ մարմնական վնասվածքներ է պատճառել տեղի աշխատակիցներին, որոնք, ըստ քննության վարկածի, մահացել են, հափշտակել է խաղասրահում գումարը, դիմել է փախուստի: Ամբաստանյալի հարազատները երկու տարի առաջ Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հայտնեցին, որ ականատես ոչ մի վկա չի եղել, իսկ մայրն էլ դեսպանին եւ ներկայացուցչին ասաց, որ նրանց աչքի առաջ կինքնահրկիզվի, եթե իր տղայի պատիժը չփոխվի, եւ իրական մեղավորները չդատապարտվեն:
Նկատենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն որեւէ անգամ զգացնել չտվեց իր քաղաքացու իրավունքների պաշտպանության մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ aravot.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.