29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:50-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, ով հայտնել է, որ Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքում, ռումբ է դրված և այն պայթելու է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից, ինչպես նաև Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ:
Զուգահեռ իրավապահները պարզում են ահազանգողի ինքնությունը:
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել են, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մարտիկյան փողոցով հոսող ջրատարում կնոջ դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Շահեն Գրիգորյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կարեն Թորոսյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով դեպքի հանգամանքները՝ առաջին պահից ժամանել է նաև Մալաթիա-Սեբաստիայի դատախազի տեղակալ Արսեն Կոստանդյանը։
Փրկարարները հատուկ ճոպանների միջոցով աղջկա դին դուրս են բերում ջրատարից։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Գյումրիում հանգուցյալի գերեզմանը, դին անարգելու դեպքով կասկածյալ է ձերբակալվել, ով Գյումրիի քաղաքապետարանի ՓԲ-ներից մեկի տնօրենն է:
Tert.am-ի հետ զրույցում Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանն ասաց, որ խարդախությամբ գումար հափշտակելու կասկածանքով երեկ ձերբակալվել է Գյումրու քաղաքապետարանի «Հավերժ հիշատակ» ՓԲԸ-ի տնօրեն Կոստիկ Սարգիսի Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է Գյումրիում հանգուցյալի գերեզմանը, դին անարգելու դեպք։ Քրեական գործով երեք անձ ներգրավվել է որպես կասկածյալ, որոնցից մեկը ձերբակալվել է։
2017թ. օգոստոսի 23-ին Գյումրի քաղաքի բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ հայրը մահացել է 27.03.2013թ.: 2017թ. օգոստոսի 22-ին, այցելելով ընտանեկան գերեզմանոց, պարզել է, որ այնտեղ հուղարկավորված է մեկ այլ անձ, իսկ գերեզմանի տեղում կառուցված է նոր գերեզման:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Պարզվել է, որ ՓԲ ընկերության տնօրենը նշված գերեզմանի տարածքը 2016թ. հոկտեմբերին հատկացրել է մեկ այլ քաղաքացուհու հուղարկավորության համար՝ պահանջելով որոշակի գումար։
Բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաև, որ խաբեությունը քողարկելու համար գերեզմանի տարածքից հանվել է նախկին հանգուցյալի դագաղը: Պարզվել է այն բանվորների ինքնությունը, ովքեր գերեզմանոցում իրականացրել են փորման աշխատանքները, հանել դագաղը։ Տարվում է քննություն:
Այսօր առավոտյան ահազանգ է ստացվել ԱԻՆ և հայտնել են, որ Հանրապետության հրապարակում՝ Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքում ռումբ է դրված և այն պայթելու է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին աշխատակիցների տարհանում է կատարվում։ Դեպքի վայր են ժամանում փրկարարներ, ոստիկաննր, Երևանի 1-03 շտապօգնության ծառայողներ։ Թեպետ տարհանում է կատարվում, սակայն աշխատակիցները կես-կատակ, կես-լուրջ ասում էին. «Երևի հերթական ծալապակասն է իրեն դրել հեռախոսային ահաբեկչի տեղ և սեպտեմբերի մեկով ուզեցել է դաս տա մեզ, բայց չգիտի՝ իրավապահները հայտնաբերելու են նրան ու սև դաս բերեն գլխին»։ Այս պահին ժամանել են Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը, ինչպես նաև Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողներ։
ՀՀ ոստիկանությունը նոր մանրամասներ է ներկայացրել Սևանա լճի լողափերից մեկում ծագած վիճաբանության մասին, որի հետևանքով կա երկու զոհ։
Ոստիկանության մամուլի հաղորդագրության համաձայն, Սևանա լճի լողափերից մեկում ծագած ծեծկռտուքի վերաբերյալ ահազանգը ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է հուլիսի 30-ին, ժամը 19-ի սահմաններում: Տասնհինգ րոպե անց «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1957 թ. ծնված Աշոտ Հովհաննիսյանի դիակը:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Գեղարքունիքի մարզային վարչությունների և Սևանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.50-ի սահմաններում, լողափում ծեծկռտուք է տեղի ունեցել Աշոտ Հովհաննիսյանի, նրա երկու որդիների և 1989 թ. ծնված Դավիթ Առաքելյանի ու նրա ընկերների միջև, ինչից հետո Աշոտ Հովհաննիսյանը մահացած տեղափոխվել է հիվանդանոց:
Աշոտ Հովհաննիսյանի որդին՝ 1981 թ. ծնված Էդգար Հ.-ն, հետապնդել և ժամը 19.05-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 62-րդ կմ-ում գտնվող ճանապարհի բանուկ մասում Դավիթ Առաքելյանին իջեցրել է «Մերսեդես» ավտոմեքենայից ու որսորդական հրացանով կրակել նրա վրա: Վերջինս գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում:
Էդգար Հ.-ն ժամը 20.05-ին մեղայականով ներկայացել է Սևանի բաժին և ներկայացրել իր անվամբ հաշվառված որսորդական հրացանը:
Նշանակվել են համալիր փորձաքննություններ: Էդգար Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն։
Երեկ երեկոյան Սևանում գրանցված միջադեպն անբացատրելի դաժանության ևս մեկ վկայություն է։ 28- ամյա երիտասարդը վեճի արդյունքում ծեծելով սպանել է 60- ամյա տղամարդու՝ Աշոտ Հովհաննիսյանին։
Աշոտ Հովհաննիսյանի որդին տեղեկանալով դեպքի մասին , սպանել է հորը ծեծելով սպանողին։ երկու զոհ անհեթեթ պատմության արդյունքում։
Աշոտ Հովհաննիսյանը Սևանում նավ էր աշխատացնում։ Նա «Միրաժ» հանգստյան գոտու սեփականատերը չէ, ինչպես նշվում է։ Հավանաբար դեպքն է տեղի ունեցել այնտեղ։
Աշոտն ուներ հանգստյան գոտի Սևանում , հանրային լողափի հարևանությամբ, սակայն թե՛ նա, թե՛ տղան զբաղվում էին նավի և սկուտրերի սպասարկմամբ։
Աշոտը շատ վաղուց էր ափամերձ տարածքներում գործունեություն իրականացնում, և մեծ փորձ ուներ հաճախորդների հետ վարվելու հարցում, երիտասարդն ինչ աստիճանի պիտի իրեն կորցրած լիներ, որ նման կերպ վարվեր 60- ամյա մարդու հետ։
Տղան տեղեկանալով հոր հետ պատահածի մասին, նավի մեջ ունեցած զենքով հաշվեհարդար է տեսել հարբած Երիտասարդի հետ։
Սպանությունից հետո Աշոտ Հովհաննիսյանի որդին ՝Էդգար Հովհաննիսյանը,ներկայացել է ոստիկանության բաժին:
Պարային համույթի մասնակիցների շարքերը համալրած 18 քաղաքացիների Իսպանիա մեկնելու նպատակը ամենևին էլ փառատոնին մասնակցելը չի եղել, սակայն Իսպանիա մեկնելու գործում նրանց «օգնել» է «Էրզրում» պարային համույթի ղեկավարը, ով ներկայումս ամբաստանվում է երկու և ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելու մեղադրանքով:
ՀՀ 18 քաղաքացիների ապօրինի միգրացիան կազմակերպվել է երեք անձի կողմից:
Այսպիով, ըստ մեղադրանքի՝ «Էրզրում» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Սմբատ Հարությունյանը և Հարություն Քոչարյանը Իսպանիայում կայանալիք պարի փառատոնին մասնակցելու համար շահադիտական նպատակներով 2500 -ական եվրոյի դիմաց համույթի մասնակիցների ցուցակում ընդգրկել են դրա գործունեության հետ որևէ առնչություն չունեցող ՀՀ 18 քաղաքացիների:
Ըստ Արմեն Դարմոյանին առաջադրված մեղադրնքի՝ նա 2015թ ընթացքում կազմակերպել է քաղաքացինների անօրինական միգրացիան` մուտքը «Շենգենյան համաձայնության» պետություններ:
Սմբատ Հարությունյանին, Հարություն Քոչարյանին և Արմեն Դարմոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Աղբյուր` Փաստինֆո
Հուլիսի 22 –ին ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որ Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 21-ին, ժամը 21.10-ին «Զվարթնոց» օդնավակայանից բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Ալբերտ Ս.-ն, որը հուլիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասի մեղադրանքով:
Նկատենք, որ ոստիկանությունը չէր գաղտնազերծել, թե ով է Ալբերտ Ս-ն, որը անցնելով պաշտոնական լիազորությունները իրավապահների կողմից հետախուզման մեջ է եղել եւ,որոշել է փախչել երկրից: Եվ ահա ArmLur.am-ին իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող եւ Զվարթնոց օդնավակայանից բերման ենթարկված անձի ինքնությունից մանրամասներ են հայտնի դարձել:
Եվ այսպես մեր հավաստի տեղեկությունների համաձայն` իրավապահների կողմից հետախուզվող անձը, որը ըստ էության գնացել էր «Զվարթնոց» օդնավակայան, որ փախչի Հայաստանից, եղել է Արագածոտնի մարզի Սուսեր համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Ալբերտ Ստեփանյանը: Մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները բացահայտել են, որ դպրոցի տնօրենը պաշտոնական լիազորություններն է անցել, ինչի առթիվ հարուցվել է քրեական գործ, իսկ ահա Ալբերտ Ստեփանյանի նկատմամբ խափանման միջոց են կիրառել ստորագրությումբ չհեռանալու մասին: Դատելով ստեղծված իրավիճակից` Սուսեր համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Ալբերտ Ստեփանյանը չի պահպանել օրենքը եւ, օգտվելով այն հանգամանքից, որ ազատության մեջ է, որոշել է խուսափել պատասխանատվությունից: Նկատենք, որ առաջին անգամ չէ, որ Ալբերտ Ստեփանյանը հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում:
Բան այն է, որ 2014 թվականին Սուսեր համայնքի ղեկավար Գուրգեն Զաքարյանը եւ Սուսեր համայնքի գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Ալբերտ Ստեփանյանը մի լավ ծեծել էին միմյանց: Պարզվել էր, որ Ալբերտ Ստեփանյանը Սուսեր գյուղի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն է, իսկ ահա համայնքի ղեկավար Գուրգեն Զաքարյանը նույն դպրոցում նաեւ ուսուցիչ է աշխատում: Արդյունքում, սեպտեմբերյան մի առավոտ հաղթանդամ այս տղամարդիկ դպրոցի ուսուցչանոցում պատանիներին վայել ծեծկռտուք էին սարքել: Նրանց բաժանել են ուսուցչանոցում գտնվող մյուս ուսուցիչները, այդ թվում՝ կանայք: Ծեծի այս գործը հասել էր դատարան: Գուրգեն Զաքարյանը դատարանում իրեն մեղավոր էր ճանաչել ու հայտնել, որ 2013 թվականի սեպտեմբերի 25-ի առավոտյան՝ ժամը 9-ին, մտել է ուսուցչանոց ու տեսել, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ալբերտ Ստեփանյանը «փռված ձևով» նստած է բազմոցին: Ուսուցչանոցում կանայք են եղել: Ինքը զգուշացրել է Ստեփանյանին, որ փոխի նստելաձևը: Ալբերտ Ստեփանյանը պատասխանել է. «Դու չես, որ պիտի ասես՝ ոնց նստեմ: Իրենք սկսել էին քաշքշել իրար, ձեռքերով փոխադարձ հարվածներ էին հասցրել:
Գուրգեն Զաքարյանն ասել էր, թե չնայած ինքը Ստեփանյանի հարվածներից մարմնական վնասվածք չի ստացել, բայց ֆիզիկական ցավ է զգացել: Նա Ալբերտ Ստեփանյանի հետ չի հաշտվել: Ալբերտ Ստեփանյանն իրեն մեղավոր չէր ճանաչել: Նա հայտնել էր, թե դեպքի օրը սպորտային համազգեստով նստած է եղել դպրոցի ուսուցչանոցում: Գուրգեն Զաքարյանն իրեն դիտողություն էր արել՝ ասելով. «Հլը կարգին նստի»: Ինքը չի հասցրել վեր կենալ տեղից, քանի որ Զաքարյանը դիտողությունն անելուց անմիջապես հետո հարվածել է իր դեմքին: Ինքը փորձել էր պաշտպանվել: Զաքարյանը շարունակել էր հարվածներ հասցնել, իսկ ինքը նրան ընդամենը մեկ անգամ էր խփել:
Իրենց աշակերտավայել պահած և համայնքի ղեկավար, ինչպես նաեւ ուսուցիչ Զաքարյանին եւ Ալբերտ Ստեփանյանին նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշենորվ `ծեծ: Արդյունքում, Գուրգեն Զաքարյանը դատապարտվել էր 100 հազար դրամ, իսկ Ալբերտ Ստեփանյանը՝ 90 հազար դրամ տուգանքի չափով:
Ինչպես ցույց է տալիս իրավիճակը, այս ամենից հետո Ալբերտ Ստեփանյանը ըստ էության դասեր չքաղեց եւ հիմա էլ պաշտոնական լիազորություններ անցնելու գործով ներգրավված է որպես մեղադրյալ:
«Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանի դեմ հարուցված քրեական գործից:
Ինչպես հայտնի է՝ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանը, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, դատավոր Վանիկ Վարդանյանը կալանավորվել էին ամբաստանյալ Գոռ Գալստյանի հարազատներից կաշառք վերցնելու մեղադրանքով:
Օրերս առերեսում է տեղի ունեցել դատախազի եւ կաշառք տվող Գոռ Գալստյանի մոր՝ Մելանյա Գալստյանի միջեւ: Վերջինս պնդել է, թե ինքը դատախազին չի տվել գումարը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իրավապահները չեն կարող գտնել հենց դատախազի կողմից կաշառք վերցնելու ապացույցներ: Ու հիմա, որպեսզի չստացվի, թե իրենք սխալ են արել՝ աղմուկ-աղաղակով կալանավորելով Շհոյանին, փորձում են համոզել նրան, որ մեղքն իր վրա վերցնի եւ խոստովանական ցուցմունքներ տա:
Առայժմ, սակայն, այս հարցում իրավապահները չեն հասել որեւէ արդյունքի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով ձերբակալվել է նրա որդին՝ 23-ամյա Նորիկ Մանուկի Սիմոնյանը և կինը. տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սպանությունը կատարվել է տանը, որից հետո կինը տղայի՝ Նորայրի հետ դին կապել են երկաթե լարերով, այնուհետև պոլիէթիլենային տոպրակներով փաթաթել և, սպասելով մութն ընկնելուն, այն դուրս են բերել տանից և բերել Դալարիկ գյուղ, որտեղ էլ ամայի տարածքում շպրտել են դին:
Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիքը՝ կացինը, որով սպանվել է Մ. Սիմոնյանը:
2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված և կապկպված:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական համատեղ գործողությունների ընթացքում առաջ են քաշվել և ստուգվել մի շարք վարկածներ: Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել սպանության շարժառիթի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակի վերաբերյալ: Մեկ անձ ձերբակալվել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.