23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այս գիշեր արտակարգ դեպք է գրանցվել Երևանում. մետրոյի գնացքը վրաերթի է ենթարկել աշխատակցին՝ 38 տարեկան տղամարդուն։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախ ահազանգ է ստացվել շտապօգնության կայանից, որ «Գործարանային» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան տանող բաց տարածքում՝ գծերի վրա, հայտնաբերվել է տղամարդու դի, իսկ հետո պարզվել է, որ նա վրաերթի է ենթարկվել։
ՀՀ քննչական կոմիտեից, «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան, հաստատեցին, որ նման ահազանգ ստացվել է։
«Նախնական տվյալների համաձայն՝ ժ.00.15-ին, մետրոպոլիտենի նշված տարածքում հերթական գիշերային պլանային գծային աշխատանքներ իրականացնելու ժամանակ տնտեսական գնացքի մեքենավարը նշված գնացքով վրաերթի է ենթարկել 1979թ. ծնված տղամարդուն, ով նույնպես նույն մետրոպոլիտենի աշխատակից է։ Վերջինս ստացած մարմնական վնասվածքներից մահացել է»,- նշեցին կոմիտեից։
Կատարվում է քննություն:
Հրապարակվել է նախօրեին Երևանում գրանցված ահասարսուռ ավտովթարի տեսանյութը, ինչի հետևանքով 11–ամյա աղջիկ է մահացել։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ձերբակալվել է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ 27-ամյա Լևոն Հակոբյանը։
Քննիչները և ոստիկանները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական, քննչական ու բացատրական համատեղ գործողությունների արդյունքում հայտնաբերել են Լ. Հակոբյանին, ով գիշերը ժամը 03։00-ի սահմաններում ներկայացել է Ոստիկանություն և խոստովանել, որ նախորդ օրը Աճառյան փողոցի 42 հասցեի դիմաց իր վարած Honda Accord մակնիշի ավտոմեքենայով ճանապարհի չթույլատրելի հատվածում շրջադարձ է կատարել և խոչընդոտել է Hummer մակնիշի ավտոմեքենայի երթևեկությանը, ինչն էլ դարձել է խոշոր ու ողբերգական ավտովթարի պատճառ, ինչի հետևանքով 11-ամյա աղջիկը տեղում մահացել է, 3 մարդ էլ, ովքեր մահացածի հարազատներն են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Կայքի հաղորդմամբ, դեպքի վայրում Hummer-ի վարորդը հայտարարում էր, որ վթարի մեղավորը մեկ այլ ավտոմեքենայի վարորդ է եղել, ով ստեղծել է վթարային իրավիճակ, և ոստիկաններն ու քննիչները սկսեցին աշխատել նաև այդ ուղղությամբ։
Հայտնաբերվել է նաև տեսանյութ, որն ապացուցում է, թե ինչպես է Լ. Հակոբյանը խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, ինչն էլ դառնում է խոշոր ու ողբերգական ավտովթարի պատճառ։
Կայքի տեղեկություններով՝ Լ. Հակոբյանն աշխատում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ավանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատում՝ որպես օղակի հրամանատար։
ՀՀ քաղաքացիներ Ս. Կ.-ի և Ս. Մ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաև վաշխառության դեպքերի առթիվ:
Այսպես, Ս. Կ.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 02.02.2017թ.-ին քաղաքացի Ռ. Մ.-ի հետ 6 ամիս ժամկետով կնքել է 8.500.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր և որպես գումարի վերադարձման երաշխիք գրավադրել իր բնակարանը: Սակայն պայմանագրով նախատեսված ժամկետը դեռ չլրացած, ինչպես նաև օրենքով սահմանված այլ պայմանների խախտմամբ, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցը բնակարանի սեփականության իրավունքը գրանցել է փոխատու Ռ. Մ.-ի անվամբ: Դրանից հետո հիշյալ բնակարան են այցելել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները, ովքեր, հաշվի չառնելով, որ բնակարանի սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է անօրինական ճանապարհով, և այդ կապակցությամբ քննվում է վարչական գործ, Ս. Կ.-ից պահանջել են գույքով հանդերձ ազատել բնակարանը՝ հակառակ դեպքում սպառնալով վերջինիս բռնի ուժով վտարել այնտեղից:
Ս. Կ.-ն միաժամանակ հայտնել է, որ ոստիկանության հիշյալ աշխատակիցները, առանձնակի շահագրգռվածություն ցուցաբերելով փոխատուի գումարների նկատմամբ, դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակներից և պահանջել փոխառության պայմանագրով նախատեսված 8.500.000 ՀՀ դրամից բացի վերադարձնել ևս 2.500.000 ՀՀ դրամ տոկոսագումար` այդ մասին կազմելով համապատասխան արձանագրություն, այնուհետև առանց գույքի իրեն վտարել են բնակարանից:
Ս. Կ.-ի որդին՝ Ս. Մ.-ն, իր հերթին հաղորդում է տվել այն մասին, որ Ռ. Մ.-ն զբաղվում է վաշխառությամբ, և վերը նշված փոխառության պայմանագիրը կրել է ձևական բնույթ. իրականում իրենք 8.500.000 ՀՀ դրամից վերցրել են 7.500.000 ՀՀ դրամը, իսկ մնացած` 1.500.000 ՀՀ դրամը Ռ. Մ.-ն տեղում վերցրել է որպես տոկոսադրույք:
Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակցի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և քաղաքացու կողմից վաշխառությամբ զբաղվելու փաստերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ, 308-րդ և 213-րդ հոդվածների 1-ին մասերով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Ֆորդ Ֆորա» ՍՊԸ-ի դիմաց, բախվել են Opel մակնիշի 32 ՕԼ 127 համարանիշի, Hummer մակնիշի 07 XX 078 համարանիշի և Nissan մակնիշի 34 NN 210 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով 11 տարեկան աղջիկ է, տեղում մահացել է, ում գլուխը մարմնից կտրվել է, իսկ 2 հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ մեծ թվով աշխատակիցներ՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Նոր Նորք և Ավան վարչական շրջանների թիվ 9 և 11 հրշեջ-փրկարարական ջոկատները՝ ավագ հրահանգիչ Արտյոմ Բաբայանի և Ավանի բաժնի պետ Հարություն Հարությունյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները՝ Նոր Նորքի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Ռաֆայել Պողոսյանի և Ավանի բաժանմունքի պետ Մկրտիչ Վարոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ծառայողները՝ հետաքննության բաժնի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել են վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը։
Փաստի առթիվ Դ. Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Hummer-ի վարորդը հանրությանը հայտնի «Գառնիի Սուրիկ Լավաշի» թոռն է։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են 26-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը:
2017թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 11:50-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասից «պոլիտրավմա, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել անձը չպարզված մի տղամարդ, ով ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Նույն օրը ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քերական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և ձեռնարկվել անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Արդյունքում՝ պարզվել է տուժած տղամարդու ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է, ծնված 1991 թվականին, վերջինիս՝ կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը: Քննության տվյալներով՝ երիտասարդը մարմնական վնասվածքներն ստացել է իր ծանոթների հետ կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Ծխախոտ գնելու հարցի շուրջ սկսված վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի, որը շարունակվել է նաև ավտոմեքենայի մեջ։ Արդյունքում՝ 26-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել. սեպտեմբերի 3-ին վարույթն իրականացնող մարմինը տեղեկացվել է, որ տուժողը, բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել է: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
«Իգլայի» աղմկոտ գործով այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեցին երեք վկաները:
Նրանց երեքի ցուցմունքներն էլ վերաբերում էն Հայաստան խոշոր չափերի գումար տեղափոխելուն:
Մասնավորապես՝ հարցաքննվեց վկա Արմեն Հակոբյանն, ով Երեւան-Մոսկվա ավտոբուսի վարորդ է եւ պարբերաբար ուղեւորափոխադրումներ է իրականացնում: Վերջինս ամբաստանյալներին չճանաչեց: Դատարանին պատմեց, որ 2016 թ.-ի սեպտեմբերի 18 -ին Մոսկվայից Երեւան է տեղափոխել ծրարով մի փաթեթ, որը սուպերամարկետներից մեկի դիմաց փոխանցել է ոմն Գոռ Շակոյան (գործով վկա): Ըստ նրա ցուցմունքի՝ Մոսկվայից ուղարկված փաթեթի մեջ եղել է 5000 եվրոյի չափով գումար, որը փոխանցել է այս գործով ամբաստանյալ Դավիթ Հարությունյանին: Նշենք, որ Դավիթ Հարությունյանը դատաքննությունից ի վեր թիկունքով է նստում ներկաներին, այսպիսով փորձելով ձեռքերով թաքցնել իր դեմքը: Նա նույնիսկ հայացք չձգեց իր վկա ընկերների ուղղությամբ:
Մեղադրողի հարցին, թե արդյո՞ք վկան, տեղյակ եղել է, որ թղթադրամները կեղծ են, վկան պատասխանեց. «Եթե կեղծ լիներ, ես հաստատ չէի վերցնի»,- ասաց Արմեն Հակոբյանը: Ապա հավելեց, որ իրեն ասել են, թե գումարը «լաքոտ» է եղել:
Հարցաքննվեց նաեւ վկա Գոռ Շակոյանը նա նույնպես ուղեւորափոխադրումներ է իրականացնում: Նրա պատմելով ամբաստանյալներից Դավիթ Հարությունյանը խնդրել է 5000 եվրո գումար տեղափոխել: «Ես ասել եմ՝ եթե օրինակ գումար է, կարող եմ բերել, խնդիր չի»,- ասաց վկան՝ ապա մի շարք հարցերի չպատասխանեց՝ նշելով, որ չի հիշում եւ պնդում է նախաքննության ընթացքում տված ցուցմունքները: «Ասեցին գումարի վրա լաքեր կան, բայց դրա վրա ուշադրություն չեմ դարձրել, ասեցին մաքուր գումարներ ա»,- նշեց վկան:
Այսօրվա նիստին ցուցմունք տվեց նաեւ ամբաստանյալ Դավիթ Հարությունյանի ընկերը` վկա Վրեժ Առաքելյանը: Նա հայտնեց, որ Դավիթն իրեն տեղեկացրել է դրսից ստացված գումարի մասին, Դավիթն իրեն հնամաշ թղթադրամ է ցույց տվել, սակայն ինքն այդ գումարի հետ որեւէ առնչություն չի ունեցել, տեղյակ չէ, թե ինչպես պետք է իրացնեին ներկոտված թղթադրամները: «Թե ինչ առնչություն ուներ Դավիթը ես չգիտեմ, ուղղակի ասեց, որ ներկված գումար կա, ասեցի՝ մենք դրանից չենք հասկանում, արի դնենք մի կողմ: Ներկոտված գումարները դժվար իրանը լիներ, ինքն ասեց ուղղակի կա տենց բան»- մեղադրող դատախազի հարցերին ի պատասխան ասաց վկան:
Հարցին, արդյոք Դավիթը դիմե՞լ է նրան`այդ թղթադրամները բանկերում ցածր տոկոսադրույքով փոխելու հարցով, վկան պատասխանեց. «Ինքը, եթե մաքուր փող ա, փող աշխատելը վատ բան չի»: Նա հայտնեց, որ հետագայում է իմացել, որ մեծ պատմություն է դարձել: Դատավորի հարցին, թե քննիչից որեւէ դժգոհություն ունեք, ներազդել է, թե՝ ոչ, ամբաստանյալ Սամվել Բաբայանը տեղից արձագանքեց. «Այո, բոլորին էլ ուղղորդել են, ուղղորդված քննություն է վարում»: Դատավորի հարցին՝ դուք ի՞նչ գիտեք, Սամվել Բաբայանը նկատեց. «որովհետեւ ինձ հետ էլ է եղել…, կանաչու առեւտուր էր»:
Դատավորն էլ ի պատասխան ասաց. «Կգանք կհասնենք ձեզ, կպարզենք թե ինչով ա ձեզ ուղղորդել, ձեզ էլ կհարցաքննենք»,- ասաց դատավորը:
Նշենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է 7 անձ, որոնցից ներկայումս կալանքի տակ են միայն երեքը՝ Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը: Մյուսները մեղադրվում են օժանդակելու մեջ եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Սույն գործով հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 11-ն, որի ժամանակ կշարունակվի վկաների հարցաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող Սուրեն Մոսիյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբան փորձագետ-բժշկին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ժամկետային զինծառայողի մահվան մասին ահազանգն ստացվել է 2016թ. մայիսի 29-ին. նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է N զորամասի հրետանային դիվիզիոնի կառավարման կետում և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել: Նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Սուրեն Մոսիյանի մահվան պատճառ է հանդիսացել սուր սիրտ-անոթային անբավարարությունը, թոքերի այտուցը:
ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ նրա մոտ 2015թ. ամառային զորակոչի ընթացքում՝ «Արտաշատի բժշկական կենտրոն»-ի պոլիկլինիկայում պարտադիր հետազոտության ժամանակ՝ ԷՍԳ քննությամբ, հայտնաբերվել են սիրտ-անոթային համակարգի ախտաբանական շեղումներ, որպիսի պայմաններում Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբան, փորձագետ-բժիշկը Ս.Մոսիյանին չի ուղեգրել սրտաբանական կլինիկա՝ ստացիոնար, ավելի ծավալուն հետազոտությունների կատարման համար։ Փոխարենը՝ կատարված ոչ լիարժեք բժշկական զննության տվյալների հիման վրա՝ սրտաբանը եզրակացություն է տվել, որ Ս.Մոսիյանը պիտանի է զինվորական ծառայությանը:
Արդյունքում՝ տառապելով «առաջնային (իդիոպաթիկ) գերաճական կարդիոմիոպաթիա, չափավոր արտահայտված կարդիոմիոպաթիկ կարդիոսկլերոզ» հիվանդությամբ, ոչ լիարժեք բուժհետազոտման պայմաններում, Ս.Մոսիյանը 2015թ. հուլիսի 25-ին զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ սեպտեմբերի 4-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ, իսկ մեկ այլ երիտասարդ էլ տեղափոխվել է «ձախ ուսագոտու փակ հյուսվածքների սալջարդ, ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ։
Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներ՝ 25-ամյա Ստեփան Մինասյանը, 45-ամյա Եղիշ Հայրապետյանը և 21-ամյա Հարություն Մանուկյանը։ Վերջինիս բնակության վայրը ճշտվում է։
Պարզվել է նաև, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել ժամը 00։15-ի սահմաններում, Երևան-Երասխավան ավտոճանապարհի «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի մոտից։ Նրանք մասնակցելիս են եղել ինչ-որ միջոցառման, այնուհետև արդեն ռեստորանի բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց միջև, որի ընթացքում նրանք ստացել են սուր ծակող-կտրող գործիքից հարվածների հետքեր, և հիվանդանոց տեղափոխված Ս. Մինասյանը գիտակցության չգալով՝ մահացել է։
Ավելի մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:
Նորություն չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հավասարության նշան է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում և փորձում ամեն ինչ անել, որ Ադրբեջանական կողմն իրեն վիրավորված չզգա։ Սակայն զարմանալի է, որ Չինարիում տեղի ունեցածից միջադեպից հետո կրկին լռություն է, քանի որ այս անգամ կրակոցներն ուղղված էին հենց դիտորդական խմբին։ Այս մասինՀայՄեդիա.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը և ընդգեց՝ վերջին 3-4 տարվա ընթացքում, երբ Ադրբեջանը բավական ագրեսիվ քաղաքականություն է վարում, ԵԱՀկ Մինսկի խումբն ընդամենը մեկ անգամ է հասցեական մեղադրանք հնչեցրել նրանց հասցեին։
«Դա տեղի ունեցավ միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը, ոչնչացնելով հայկական զինտեխնիկան, դա հրապարակել էր իրենց մամուլում, և Մինսկի խումբը պարզապես չէր կարող չարձագանքել։ Իսկ մինչ այդ և դրանից հետո տեղի ունեցած զինադադարի կոպտագույն խախտումների ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խումբը լռել է»,- ասաց քաղաքագետը;
Գագիկ Համբարյանի կարծիքով՝ կատարվածն ավելի սանձարձակ է դարձնելու Ադրբեջանին, քանզի նրա սանձարձակությունն այդպես էլ գնահատական չստացավ համանախագահների կողմից։ Մեր զրուցակիցը տարօրինակ համարեց նաև հայկական կողմի դիրքորոշումը։ Ըստ նրա, Ադրբեջանի նախաձառնած գործողությունը պետք է ավելի բարձր մակարդակով քննադատության արժանանար։
«Իհարկե, շատ լավ է որ և՛ ԱԳՆ, և՛ ՊՆ մամուլի խոսնակները օպերատիվ արձագանքեցին և հրապարակեցին տեղեկություն կրակոցների մասին, սակայն դա շատ քիչ է։ Հարցը պետք է բարձր մակարդակով բարձրացնել, որպեսզի այն արձագանք գտնի։ Այսինքն կարող եմ հետևություն անել, որ ինչ-որ ներքին համաձայնություն կա բոլոր կողմերի միջև, որ ծածկադմփոցի անեն և չշարունակեն թեման։ Այլապես այն կարելի էր հմտորեն օգտագործել Ադրբեջանի դեմ»,- ասաց Համբարյանը։
Նրա խոսքով՝ եթե մեր նախարարները հանդես գային հայտարարությամբ և պահանջեին բացատրություններ տալ կամ գնահատականի արժանացնել Ադրբեջանի արարքը, այդ ժամանակ իրականում կտեսնեինք, թե ինչ տրամադրություններ կան եռանախագահների մոտ։
Մայրաքաղաքում սահմռկեցուցիչ դեպքի մասին ահազանգել է մանկահասակ երեխայի մայրը։ Վերջինս պատմել է, որ իր փոքրիկ դստեր նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություն է կատարել խորթ պապիկը եւ իր քրոջ ամուսինը։
Բացի այդ՝ փոքրիկին խորթ պապը ցույց է տվել հանգուցյալ կնոջը ծեծելու կադրերը պարունակող տեսագրությունը։
Մանկահասակ երեխայի մայրն ասել է նաեւ, որ իր մոր ամուսինը բռնություն է գործադրել նաեւ իր նկատմամբ՝ հարվածներ հասցնելով ձեռնափայտով։
«Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ ոստիկանութունում հետաքննություն է սկսվել եւ ստուգվում են հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.