23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 05։20-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Հանրապետության 71 հասցեում տեղակայված բանկոմատը «կիսլորոդի» և գազի միջոցով պայթեցնելու եղանակով թալանել են խոշոր չափի գումար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնտեղից հափշտակել են 3 մլն 300 հազար դրամ գումար, հիմնականում՝ 20 հազար դրամանոցներով։
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ Կենտրոնի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ:
Այսպես, գողության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալներ Տ. Գ.-ն ու Զ. Ն.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդումներ են տվել, որ 11.07.2017թ.-ին ինքնակամ ներկայացել են ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղ ոստիկանության աշխատակիցներն իրենց ապօրինի պահել են տևական ժամանակով: Բացի այդ, նույն օրը` ոստիկանության Սպիտակի բաժնում գտնվելու ընթացքում, ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձինք ծեծի են ենթարկել իրենց` պահանջելով խոստովանել Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի բնակչուհու տանից կատարված գողության դեպքը: Տ. Գ.-ն ու Զ. Ն.-ն հայտնել են, որ վախի ազդեցության տակ գտնվելով` համաձայնվել և խոստովանական ցուցմունքներ են տվել:
Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու վերը նշված դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Մեկ այլ ՀՀ քաղաքացի` Երևանի բնակիչ Տ. Ք.-ն հայտնել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցների կողմից կատարված ենթադրյալ հանցագործության դեպքի մասին: Այսպես, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և օգտագործելու կասկածանքով 14.08.2017թ.-ին Տ. Ք.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղից ազատ արձակվելուց հետո բուժօգնության է դիմել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այնտեղ նրա մոտ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ` սալջարդերի և արյունազեղումների տեսքով: Տ. Ք.-ն բժշկական կենտրոնում հայտարարել է, որ նշված մարմնական վնասվածքներն ստացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ծեծի ենթարկվելու հետևանքով:
Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն:
2006 թ. ծնված երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի:
Դեպքը տեղի է ունեցել 2017թ. սեպտեմբերի 5-ին` ժամը 12:30-ին. Երևանի Աճառյան փողոցում բախվել են «Օպել», «Համեր» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 2006թ. ծնված Լ.Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ վարորդը և երկու ուղևորները՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ վթարի պատճառ է դարձել չորրորդ ավտոմեքենան: Մասնավորապես՝ Երևանի Աճառյան փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան հետադարձ կատարելիս խոչընդոտել է «Համեր» մակնիշի ավտոմեքենայի երթևեկությանը, ստեղծել է վթարային իրավիճակ, իսկ վերջինիս վարորդը ժամանակին չի արգելակել և դիմելով կտրուկ մանևրման՝ մուտք է գործել հանդիպակաց գոտի՝ բախվելով «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներին։ Վթարի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 2006թ. ծնված աղջիկը տեղում մահացել է: Իսկ «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով հանդիսանում է ԱԻՆ-ի աշխատակից, թողել է դեպքի վայրը և հեռացել:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ԱԻՆ-ի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով, իսկ «Համեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նկատի ունենալով մեղադրյալներից մեկի՝ ԱԻՆ-ի աշխատակից լինելու հանգամանքը՝ որոշում է կայացվել՝ քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին։
Երևանի բիլիարդ ակումբներից մեկում օգոստոսի 29-ին երիտասարդ կնոջ պատանդ վերցրած Գոռ Հակոբյանին վնասազերծելիս ոստիկանությունը մարդկանց չի տարհանել, որպեսզի «միջոցառման հանկարծականությունը դրանից չտուժի»:
«Եթե այդ պահին քաղաքացիներին այդտեղից տեղափոխելու միջոցառում իրականացվեր, արհեստական լարվածություն էր մտնելու և ինքը՝ անձը, կարող էր ենթադրել, որ իր նկատմամբ պատրաստվում էր ուժի կիրառման միջոցառում», — «Ազատությանը» տված հարցազրույցում այսօր պարզաբանեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը՝ արձագանքելով քննադատությանը, թե ոստիկանությունը համակարգված չի գործել և դիպուկահարի կրակոցից առաջ տարածք չի ազատվել: — «Դրա համար հատուկ, արհեստական լարվածություն չի մտցվել, որպեսզի միջոցառման հանկարծականությունը դրանից չտուժի», — հավելեց Քոչարյանը:
Հիշեցնենք՝ դեպքից հետո Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում նշվում էր, որ պատանդին ազատ արձակելուն ուղղված բանակցություններն արդյունք չեն տվել. տղամարդը հրաժարվել է ենթարկվել իրավապահ մարմինների աշխատակիցների օրինական պահանջներին։ Կնոջ կյանքին սպառնացող իրական վտանգը կանխելու նպատակով՝ Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների կողմից իրականացվել է հատուկ գործողություն, որի ժամանակ նա ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է Գ.Հակոբյանի կենսաբանական մահը։
«Ազատության» հետ զրույցում արձագանքելով բանակցողների պրոֆեսիոնալիզմի և դրանցում հոգեբաններ չընդգրկելու մասին քննադատությանը, Քոչարյանը հայտարարեց, որ դեպքի վարում գործող ոստիկանության ներկայացուցիչները ունեցել են բանակցություններ վարելու հմտություններ: Ինչ վերաբերում է կարծիքներին, որ հնարավոր էր Հակոբյանին վնասազերծել, առանց նրան կյանքից զրկելու՝ Ոստիկանության շտաբի պետը արձագանքեց․ — ««Կոնկրետ դեպքում վնասազերծելու միակ հնարավոր միջոցը դիպուկահարի կողմից կրակ բացելն էր, Ոստիկանության համար այս հարցը վիճելի չէ: Ընդ որում, դիպուկահարը կրակ բացել էր ուսի ուղղությամբ, ձգտել է, որպեսզի նրան պատճառվող վնասը հասցվի նվազագույնի, բայց հանգամանքների բերումով ցանկալի արդյունքի չի հասել»:
«Հայկական ժամանակ» թերթը տեսանյութ էր հրապարակել, որտեղ հստակ լսվում, երևում է, որ դիպուկահարի կրակոցից հետո կատարվել է ևս մեկ կրակոց: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այս առնչությամբ Ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ «հատկապես երկրորդ կրակոցը պետք է հստակ հետաքննության ենթարկվի և պարզվի, թե արդյո՞ք դա է եղել պատանդառուի մահվան պատճառը»:
Այս առնչությամբ Հովհաննես Քոչարյանը հայտարարեց․ — «Կտայի պարզաբանումներ, բայց մտահոգություն ունեմ, որ նախաքննական գաղտնիք կհրապարակեմ: Երկրորդ կրակոցի վերաբերյալ սպառիչ տեղեկատվության Ոստիկանությունը տիրապետում է, մենք կարող ենք դրա մասին ասել, բայց քննիչի հետ խորհրդակցելուց հետո: Դա դիպուկահարի հետ կապ չունի, դիպուկահարին երկրորդ կրակոց մի վերագրեք»:
Ինչ վերաբերում է սոցցանցերում տարածված քննադատությանը, թե դիպուկահարի շուրջը անվտանգ տարածք չէր ապահովված, ոստիկանության ներկայացուցիչը պնդեց․ — «Անվտանգ տարածքի չափը ապահովված էր և ընդամենը տակտիկական նկատառումներով էր պայմանավորված, որ միանգամից մարդկանց տեղափոխման գործողություն չի արվել, և բացի այդ՝ դրա ժամանակն էլ չի եղել»:
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, առեղծվածային ու արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի 1-ին փողոցի թիվ 167 հասցեում գտնվող «Պագո» սգո սրահում դագաղ է այրվում, որի մեջ էլ դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 5 և թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատները։ Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են սգո սրահում դեռևս անհայտ պայմաններում առաջացած հրդեհը, որտեղ դագաղի մեջ հայտնաբերվել է Երևանի բնակիչ՝ 78-ամյա Ռազմիկ Առաքելյանի կիսամոխրացած դին։
Օպերատիվորեն ժամանել են նաև Եղվարդի շտապօգնության բժիշկները, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել այնտեղ գտնվող սգո սրահի աշխատակից Կորյուն Ասատրյանին, իսկ հետո վերջինիս հոգեբանական աջակցություն է ցուցաբերել ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվական գծով բաժնի կրտսեր հրահանգիչ, Փրկարար ծառայության ենթասպա Հուսիկ Խանումյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Թե ինչն է եղել սգո սրահում առաջացած հրդեհի պատճառը, պարզ կլինի ԱԻՆ-ի կողմից նշանակված մի շարք փորձաքննություններից հետո։
Կինեմատոգրաֆիստների միությունը հոկտեմբերի 7-ին նոր նախագահ է ընտրում.Այս պաշտոնին հավակնում են Հարություն Խաչատրյանը, որն իր դիմումի համաձայն ազատվել է Ոսկե Ծիրան կինոփառատոնի տնօրենի պաշտոնից և այսօր իր թեկնածությունն է առաջադրել միության նախագահի պաշտոնում, և ռեժիսոր Վահե Գևորգյանցը:
Իրեն նախագահի պաշտոնում տեսնող Գևորգյանցը գրում է . «Ունեմ միության բնականոն գործունեության եւ զարգացման հստակ ծրագրեր, կամք, համախոհներ, եւ վստահ եմ, որ կարող եմ իրականացնել մշակված եւ միության կողմից հավանության արժանացած իրական ծրագրերը»:
Երիտասարդ ռեժիսորը նշում է, որ անչափ սիրելով կինոն, արժեքավորելով Կինոմիության դերը հայկական կինոյի կայացման գործում, մեծ ցանկություն ունի նպաստել կինոարվեստի զարգացմանը մեր երկրում: Ի դեպ . մեր չունեցած կինոյի զարգացմանն իր նպաստն է ուզում բերել նաև Հարություն Խաչատրյանը։Հայկական կինոն այսօր վատ վիճակում է և ինքն ուզում է զբաղվել ոչ թե դրա մի փոքր մասով, այլ ողջ հայկական կինոյով: Նա կարծում է, որ իր կապերն ու հնարավորությունները կարող են ծառայեցնել այդ գործին:
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում Վրաստանում՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի 8-րդ կիլոմետրում տեղի ունեցած վթարի հետևանքով երեք տուժածները տեղափոխվել են Մցխեթայի բժշկական կենտրոններ: ՀՀ երեք քաղաքացիների վիճակը ծայրահեղ ծանր է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին բժիշկները:
«Երկու տուժածները՝ Անուշիկ Մալխասյանը և Ալինա Մինասյանը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Նրանք երկուսն էլ կենսական նշանակության օրգանների վիրահատության են ենթարկվել, սակայն դեռևս բազմաթիվ վիրահատությունների կարիք կա: Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին: Ե՛վ երեխայի, և՛ աղջկա փայծաղները հանվել են: Ալինա Մինասյանի գլխում արյան զեղում կա, կատարվել է վիրահատություն: Բացի դրանից՝ ունի մի շարք վնասված օրգաններ ու բազմակի կոտրվածքներ: Կատարվել են այն վիրահատությունները, որոնք այս պահի դրությամբ փրկել են տուժողների կյանքը»,-հայտնեցին Մցխեթայի բժշկական կենտրոնից:
Բժշկուհին հայտնեց, որ ի տարբերություն Ալինա Մինասյանի, ում լյարդը կարվել է, երեխայի լյարդը չի վնասվել, սակայն նրանց կյանքին դեռ վտանգ սպառնում է, իսկ հետագա բժշկական գործողությունները կարվեն նրանց վիճակին համապատասխան:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում տեղի ունեցած` երկու անձի աղմկահարույց սպանության գործով առաջին դատական նիստը:
Այս գործով ամբաստանյալի աթոռին են հայտնի քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը՝ Ալիկ Բանդուրյանը, նրա մտերիմ` Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը և Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը: Նորատուսցի Ալիկի և Չարբախցի Գեղամի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Արմեն Գասպարյանի՝ Բդոյի նկատմամբ կիրառվել է գրավ:
Այսօր դատարան էին բերվել այս գործով ամբաստանյալներից երկուսը՝ Չարբախցի Գեղամն ու Բդոն: Մյուս ամբաստանյալի ներկայությունը դատական նիստին հնարավոր չէր եղել ապահովել:
Այսօրվա նիստում հայտնի դարձավ, որ դեռևս օգոստոսի 27-ին Ալիկ Բանդուրյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղից էլ բուժումը շարունակելու նպատակով` «Աստղիկ» ԲԿ:
Մի քանի լրագրողների հետ զրույցում Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի և եթե անհրաժեշտություն առաջանա, հնարավոր է անգամ վիրահատվի: Համաձայն «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժշկի տված տեղեկանքի՝ Բանդուրյանն ի վիճակի է մասնակցել դատական նիստերին, սակայն թե ինչո՞ւ հնարավոր չի եղել նրան ներկայացնել դատարան, հայտնի չէ: Պաշտպանի խոսքով՝ Բանդուրյանն այս պահին էլ գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում:
Դատարանը որոշում կայացրեց հերթական անգամ գրություն ուղարկել «Նուբարաշեն» ՔԿՀ՝ ճշտելու, թե ո՞րն է Բանդուրյանին դատարան չներկայացնելու պատճառը` միաժամանակ հաջորդ դատական նիստին ապահովելով նրա ներկայությունը:
Նշենք, որ Ալիկ Բանդուրյանը մեղադրվում է 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանին այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել դրդելու մեջ: Այսինքն` հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել, ինչպես նաև նույն օրը հանցավոր խմբին օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը` Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, հետևաբար` խոչընդոտները վերացնելու եղանակով:
Վաղը` սեպտեմբերի 7-ին, Կառվարության նիստում կքննարկվի մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին որոշումը:
Համաձայն «Զինապարտության մասին» ՀՀ oրենքի 16‑րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2019 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ՝
1) Րյան Ջամար Բոաթրայթին (ծնված՝ 1992 թվականի դեկտեմբերի 27-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Աբովյան 9),
2) Ալին Ֆուլլեր Հեսսին (ծնված՝ 1994 թվականի հունվարի 20-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Աբովյան 9),
3) Կրիս Քայլ Յանկուին (ծնված՝ 1994 թվականի հուլիսի 20-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Աբովյան 9),
4) Էնդրյու Մրֆի Չրաբասցին (ծնված՝ 1994 թվականի հունիսի 14‑ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Աբովյան 9),
5) Լուկաս Ջեյմս Ֆիշերին (ծնված՝ 1994 թվականի հոկտեմբերի 29-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Աբովյան 9),
6) Ալբերտ Նիկոլայի Թադևոսյանին (ծնված՝ 1993 թվականի նոյեմբերի 26-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Աբովյան 9),
7) Արկադի Սուրենի Մկրտիչյանին (ծնված՝ 1995 թվականի սեպտեմբերի 10-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Աբովյան 9):
Որոշումը հիմնավորվում է հետևյալ կերպ`
«Մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի նախագահի 2017 թ. հուլիսի 22-ի № ՆՀ-518-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել ԱՄՆ-ի քաղաքացիներ Րյան Ջամար Բոաթրայթին, Ալին Ֆուլլեր Հեսսին, Կրիս Քայլ Յանկուին, Էնդրյու Մրֆի Չրաբասցին, Լուկաս Ջեյմս Ֆիշերին, ՌԴ քաղաքացիներ Ալբերտ Նիկոլայի Թադևոսյանին և Արկադի Սուրենի Մկրտիչյանին, որոնք հանդես են գալիս բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքական թիմի կազմում:
Վերոնշյալի հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջացել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2019-ի ամառային զորակոչը տարկետում տալ վերը նշված մարզիկներին: Րյան Ջամար Բոաթրայթը, Ալին Ֆուլլեր Հեսսը, Կրիս Քայլ Յանկուն, Էնդրյու Մրֆի Չրաբասցը, Լուկաս Ջեյմս Ֆիշերը, Ալբերտ Նիկոլայի Թադևոսյանը և Արկադի Սուրենի Մկրտիչյանը հաշվառված են Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահ համակարգին զգուշացվել է պետական կառույցների եւ, առհասարակ, շինությունների հսկողությունը աչքաթող չանել` խստորեն պահպանելով ծառայությունների բոլոր կանոնները:
ArmLur.am-ի աղբյուրները չեն բացառում, որ այս հրահանգը կապված լինի վերջին իրադարձությունների հետ. արձակուրդները ավարտվել են, և սկսվել է աշխատանքային բուռն ընթացքը եւ, դեռ ավելին, վերջին երկու օրերին արդեն երկու ահազանգ է հնչել, որ պետական կառույցներում ռումբ է տեղադրված: Ըստ երևույթին` իշխանությունները վտանգ են զգում և որոշել են զգուշանալ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.