23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 192 շենքի բակում երիտասարդ տղայի դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի 72-րդ բնակարանի բնակիչ՝ 25-ամյա Կարեն Ս.-ի դին, ով ինքնասպանություն է գործել՝ 13-րդ հարկից իրեն ցած նետելով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են երկտող, որտեղ նա գրել է, որ այդ ծայրահեղ քայլին է դիմել իր 80-ամյա Սարգիս պապու պատճառով։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
1in.am-ը գրում է
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Վահե Ս.-ի գործի դատական քննությունը:
Արագածոտնի մարզի 30-ամյա բնակիչ, անասնապահությամբ զբաղվող Վահեին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա, լինելով 21 տարին բոլորած անձ, սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չբոլորած՝ դեպքի պահին 14 տարեկան աղջկա հետ:
Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին, ժամը 12-ի սահմաններում Վահեն Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանի հարակից տարածքում հանդիպել է 14 տարեկան Թերեզային (անունը փոխված է): Նրանք գնացել են «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ Վահեն սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս Թերեզայի հետ:
Ամբաստանյալ Վահե Ս.-ն դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել:
Նա հայտնել է, որ Թերեզայի հետ ծանոթացել է դեպքից մեկ ամիս առաջ՝ 2016 թվականի սեպտեմբերին՝ «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով:
Հետագա շփումը շարունակել են հեռախոսով: Շփվելու ընթացքում, ըստ Վահեի, Թերեզան ներկայացել է որպես 17 տարեկան: Նա պատմել է, որ ապրում է տատիկի հետ, մայրը գտնվում է Ռուսաստանում:
Թերեզան իրեն նախապես ասել է նաև, որ կույս չէ:
Հետագայում իրենք փոխանակվել են լուսանկարներով: Ապա պայմանավորվել են հանդիպել:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 11-ն անց 30-ի սահմաններում ինքն ու Թերեզան հանդիպել են «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ: Քայլել ու զրուցել են: Ինքն առաջարկել է գնալ «Հաղթանակ» զբոսայգի:
Թերեզան համաձայնել է: Երթուղայինով գնացել են այգի: Զբոսնել են, պաղպաղակ են կերել, հյութ են խմել:
Որոշ ժամանակ զբոսնելուց հետո առանձնացել են մի ծառաշատ վայրում: Այնտեղ փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել:
Հետո Թերեզայի խնդրանքով ինքը նրան ուղեկցել է «Կիլիկիա» ավտոկայան, որտեղից Թերեզան նստել է երթուղային: Նա ասել է, թե գնում է խորթ եղբոր մոտ:
Երեկոյան ինքը զանգել է Թերեզային, վերջինս ասել է, թե ամեն բան նորմալ է, իրեն դիմավորել են: Հետագայում ինքն իմացել է, որ Թերեզան կորել է:
Ամբաստանյալ Վահեն պնդել է, որ Թերեզայի հետ շփվելիս չի իմացել, որ նա 14 տարեկան է:
Անչափահաս տուժող Թերեզան դատարանում հայտնել է, որ Վահեի հետ ծանոթացել է 2016 թվականի օգոստոսին «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով: Վահեն ներկայացել էր Նարեկ անունով:
Իր կայքում նշված է, որ ինքը 14 տարեկան է: Ինքը Վահեի հետ շփվել է նաև հեռախոսով: Նրան հեռախոսով էլ է հայտնել, որ 14 տարին 2 օր առաջ է լրացել: Այո, ասել է նաև, որ ինքը կույս չէ:
Հոկտեմբերի 1-ին Վահեն ասել է, թե հաջորդ օրը գալու է Երևան: Պայմանավորվել են, որ հանդիպեն:
Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 11-ին, երբ տատիկն աշխատանքի է գնացել, ինքը դուրս է եկել տանից, եկել է Երևան՝ Վահեի հետ հանդիպելու: Հանդիպել են կայարանում: Զբոսնել են, հետո Վահեն առաջարկել է այգի գնալ:
Երթուղայինով գնացել են «Հաղթանակի» այգի: Իր տված գումարով Վահեն պաղպաղակ ու հյութ է գնել: Այնուհետև նա առաջարկել է առանձնանալ: Գնացել են մի ամայի վայր, նստել են խոտերին: Վահեն համբուրել է իրեն, հանել է իր շորերը, ու փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել: Դա տևել է մոտ երեսուն րոպե:
Հետո հագնվել են, դուրս են եկել այգուց: Ինքը չի ցանկացել տուն վերադառնալ՝ մտածելով, որ իր բացակայության պատճառով վրան կբարկանան:
Որոշել է գնալ ծանոթի տուն: Վահեն ավտոկայանից իրեն նստեցրել է երթուղային: Ինքը մեկնել է ծանոթ տղայի մոտ, նրա հետ անցկացրել է 4 օր, ինչից հետո՝ 2016 թվականի հոկտեմբերի 6-ին եկել է Երևան ու «Սասունցի Դավիթ» կայարանում հանդիպել է իր մայրիկին: Որպեսզի մայրը չզայրանա իր վրա, նրան պատմել է, իբր՝ իրեն բռնաբարել են: Բայց հետո հասկացել է իր սխալը ու պատմել է իրականությունը:
Թերեզան պնդել է, որ իրենց հանդիպման ժամանակ Վահեն իրեն նույնիսկ հարցրել է՝ իրո՞ք՝ 14 տարեկան ես, ինքն ասել է՝ հա:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ անչափահաս Թերեզայի կուսաթաղանթը խախտված է, ելնելով այդ խախտման մեծ վաղեմությունից խախտման կոնկրետ ժամանակը հնարավոր չէ նշել…
Դատարանը հետազոտել է ապացույց ճանաչված, «Օդնոկլասնիկի» կայքում Թերեզայի օգտագործած անձնական երկու էջերը, որոնցում նշված էր, որ նա 14 տարեկան է: Էջերում տեղադրված էին աղջկա իրական լուսանկարները:
30-ամյա Վահե Ս.-ն մեղավոր է ճանաչվել 16 տարին չբոլորած՝ իր համար ակնհայտ 14 տարեկան աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Մանրամասն` այստեղ
Երեկ երեկոյան Վաղարշապատում հնչած կրակոցների եւ սպանության դեպքով նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Մասնավորապես, նախնական տվյալներով՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձինք դարանակալած սպասելիս են եղել, երբ Տոյոտա մակնիշի ավտոմեքենան մոտեցել է, սկսել են կրակահերթեր արձակել մեքենայի ուղղությամբ:
Այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ հավելելով, որ դեպքի վայրում հայտնաբերվել է 7.62 մմ եւ 5,45 մմ տրամաչափի պարկուճներ: Նախնական տվյալներով՝ դեպքի վայրում երկու տեսակի զենք է աշխատել:
Հիշեցնենք, որ հենց «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում են եղել Արմավիրի մարզի բնակիչներ 1973 թ. ծնված Կարեն Դավթյանը (ուղեւոր) եւ 1981 թ. ծնված Լեւոն Ավետիսյանը (մեքենայի վարորդը): Կարեն Դավթյանը հիշեցնենք, քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյի ընկերն է. Էջմիածնում հայտնի է Տուպիկ Կարեն մականունով:
Այս գիշեր Էջմիածնում կրակոցներ են հնչել: Դեպքի մասին ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեր աղբյուրների փոխանցմամբ` կրակոցների հետևանքով տեղում մահացել է երկու անձ: Նրանց թվում է քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի ընկերը և վերջինիս մտերիմներից մեկը:
Հիշեցնենք` Կանևսկոյի ընկերը վնասազերծվել էր ոստիկանության կողմից քրեական հեղինակություններ Դոն Պիպոյի և Վստրեչի Ապերի դեմ մահափորձի գործի շրջանակներում: Ստորև ներկայացված տեսանյութում երևում է սպանվածներից մեկը, ով մեքենայի սեփականատերն է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
34-ամյա Դուն Լյանին կասկածելի է թվացել, որ ամուսինն սկսել է շատ ժամանակ անցկացնել դրսում։ Այս մասին տեղեկացնում է The Sun-ը՝ նշելով, որ կինն իր երեք երեխաների հետ սկսել է հետեւել, թե ուր է պարբերաբար գնում իր 35-ամյա ամուսինը։
Նա սկսել է կասկածել, որ ամուսինն ունի սիրուհի եւ պարբերաբար այցելում է նրան։ Տուն ներխուժելով՝ ընտանիքը հայտնաբերել է տղամարդուն քնած՝ օտար կնոջ հետ նույն անկողնում։ Ընդ որում՝ նրանք եղել են հագնված։ Կինը հարձակվել է ենթադրյալ սիրուհու վրա եւ պատռել հագուստը, իսկ սկեսուրը լուռ հետեւել է։
Պարզվել է, որ ծեծված կինն իրականում խանդոտ կնոջ ամուսնու գործընկերուհին է,ով ամուսնացած է եւ ունի երկու երեխա։
https://www.youtube.com/watch?time_continue=2&v=zQX8zc-W9CU
Պետական ծառայության դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննության արդյունքում բացահայտվել են տարաբնույթ, այդ թվում` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության բազմաթիվ դրվագներ, որոնցում ներգրավված է եղել 13 անձ, այդ թվում դատական իշխանության երկու ներկայացուցիչ` Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, նույն դատարանի դատավորը, ինչպես նաև մարզի դատախազության դատախազը:
Այսպես, նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Վարդենիս քաղաքում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և դանակահարության փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Գոռ Գալստյանի արարքը որպես ինքնապաշտպանություն որակելուն նպաստելու համար Գեղարքունիքի մարզի դատախազ Սևակ Շհոյանը մեղադրյալի ծնողներ Կամո և Մելանյա Գալստյաններից 2015 թվականի հունիսին պահանջել ու ստացել է առանձնապես խոշոր չափերով` 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք: Սակայն գումարը ստանալուց հետո դատախազը խոստումը չի կատարել, և Գոռ Գալստյանը կալանավորվել է:
Բացի այդ, Կամո և Մելանյա Գալստյանները, իրենց որդուն ավելի մեղմ պատասխանատվության ենթարկելու և նույն գործով մեղադրյալ իրենց բարեկամին պատասխանատվությունից ազատելու համար Վարդենիսի բնակիչ Հայկ Կարապետյանի և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կարեն Մարտիկյանի միջոցով գործով վարույթ իրականացնող` հիշյալ դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին տվել են 11.343.373 ՀՀ դրամին համարժեք առանձնապես խոշոր չափերով` 23.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից հետո վերջինս կայացրել է նախապես պայմանավորված ապօրինի դատական ակտը:
Քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է կաշառքի միջնորդության և դատական իշխանության ներկայացուցիչների կողմից կաշառք ստանալու ևս մեկ դեպք: Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն ու նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը, հիշյալ մարզի Ձորագյուղ համայնքի բնակիչ Զարիկ Գրիգորյանի անշարժ գույքի կապակցությամբ վճռի պարզաբանում տալու համար, խմբով, առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել: Մասնավորապես, Զ. Գրիգորյանի ամուսինը` Ռոբերտ Գրիգորյանը, փաստաբան էդվարդ Չինարյանի միջնորդությամբ հիշյալ դատարանի նախագահին և դատավորին տվել է 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ ռուբլի կաշառք, որի արդյունքում դատավոր Վանիկ Վարդանյանը կայացրել է նախապես պայմանավորված ակնհայտ ապօրինի դատական ակտը: Ավելին, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցներ Խաչատուր Դադոյանը, Արմեն Բարսեղյանն ու Վրույր Վարդանյանը չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքն ու դատարանի կողմից ակնհայտ անհիմն որոշում կայացնելու համար դատարանի նախագահին ու դատավորին վերջիններիս պահանջով տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք դրվել են որոշման հիմքում:
Ի դեպ, նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից կատարված հանցագործության դեպք, որում դարձյալ ներգրավված են եղել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կարեն Մարտիկյանն ու նրա ընկերը` նույն մարզի բնակիչ Հայկ Կարապետյանը: Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ի կալանավոր, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Լիպարիտ Մարգարյանին իր նախընտրած խուց տեղափոխելու համար նույն հիմնարկի պաշտոնատար անձը` Լաուրա Մարտիրոսյանը, Կ. Մարտիկյանի միջոցով Հ. Կարապետյանից որպես ապօրինի վարձատրություն ստացել է 45.000 ՀՀ դրամ, ապա` օգտագործելով իր ծառայողական դիրքը, կալանավորին տեղաբաշխել այլ խուց:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանքներ են առաջադրվել.
- Աղվան Պետրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (2 դրվագ),
- Վանիկ Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով,
- Սևակ Շհոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով,
- Կարեն Մարտիկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ),
- Հայկ Կարապետյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով և 34-312-րդ հոդվածի 1-ին մասով,
- Մելանյա Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ),
- Կամո Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ),
- Էդվարդ Չինարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով,
- Ռոբերտ Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով,
- Խաչատուր Դադոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով,
- Արմեն Բարսեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով,
- Վրույր Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով,
- Լաուրա Մարտիրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 1-ին մասով:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, վերջինիս վարորդ Կարեն Մարտիկյանի, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի, Գեղարքունիքի մարզի դատախազ Սևակ Շհոյանի և նույն մարզի բնակիչ Հայկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ռուսաստանյան տարբեր քաղաքական օղակներ պարբերաբար նշում են, որ Արևմուտքը փորձում է Հայաստանին իր կողմը գրավել՝ հեռացնելով Ռուսաստանից։ Այդուհանդերձ, կասկած չկա, որ առաջին հերթին ՌԴ քաղաքականությունը Հայաստանի հանդեպ և ռուսաստանցի քաղաքական գործիչների ու դիվանագետների հայտարարություններն են հայ հասարակության մոտ ամրապնդում այն տեսակետը, որ Մոսկվայի վրա հույս դնել չի կարելի։ Նմանօրինակ հայտարարությունների ասպարեզում, թերևս, ոսկե մեդալը պատկանում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային։
Խոշոր լվացքը
Վերջին օրերին ադրբեջանական քաղաքական էլիտայի կողմից Մեծ Բրիտանիայում գրանցված կեղծ ընկերությունների միջոցով մոտ 3 միլիարդ դոլարի լվացման մասին հրապարակումը գտնվում է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում:
Հիշեցնենք, որ Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննությամբ զբաղվող կենտրոնի՝ OCCRP-ի բացահայտած փաստերով պարզվել է, որ Ադրբեջանի իշխող էլիտայի գաղտնի «սև դրամարկղը» նախատեսված է եղել եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու, շքեղ իրեր ձեռք բերելու և այլ մութ գործարքների համար։
ՌԴ մասնակցությունը լվացքին
Ադրբեջանական «սև դրամարկղ»-ում անմասն չէ նաև Ռուսաստանը։ Պարզվում է, որ «Ռոսօբորոնէքսպորտ»-ը՝ ռազմատեխնիկայի վաճառքի ռուսական պետական ընկերությունը, 2012-ին 29 մլն դոլար է փոխանցել բացահայտված կեղծ բրիտանական ընկերություններից մեկին։ Ավելին, «Ռոսօբորոնէքսպորտի» գումարից առնվազն 1.8 միլիոն դոլար փոխանցվել է Հունգարիայում գրանցված «Velasco International» օֆշորային ընկերությանը: Այս ընկերությունը, ըստ «Պանամական փաստաթղթերի», պատկանում է Օրհան Էյուբովին՝ Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովի որդուն: Ըստ բացահայտված տվյալների՝ ռուսական զենքի մատակարարի գումարը պետք է նաև փոխանցվեր «Inmaxo Capital» մեկ այլ օֆշորային ընկերության՝ բրիտանական Metastar Invest-ի միջոցով:
Բնականաբար, «Ռոսօբորոնէքսպորտը» հրաժարվում է բացատրել, թե ինչն էր Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված օֆշորային ընկերություններին կատարված վճարման իրական նպատակը:
Քաղաքական հստակ դիրքորոշում
«Ռոսօբորոնէքսպորտը» պետական ընկերություն է, և հետևաբար ադրբեջանական «սև դրամարկղում» անմասն չէ Կրեմլը։ Ավելին, սեպտեմբերի 8-ին Կրեմլը ի դեմս Մարիա Զախարովայի հայտարարել է, որ «Ռոսօբորոնէքսպորտի»՝ գաղտնի վճարած միլիոնավոր դոլարների մասին Guardian-ի և «Կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի հետաքննության նախագծի» (OCCRP) հրապարակումները ոչ այլ ինչ են, քան ՌԴ-ի ու վերջինիս դաշնակիցների դեմ սանձազերծած տեղեկատվական արշավի մի մաս:
Փաստորեն, Զախարովան հերքում է մեծամասշտաբ միջազգային հանցագործություն բացահայտող և հստակ ապացույցներ ունեցող հրապարակումը՝ պաշտպանելով իր դաշնակից Ադրբեջանին։ Այս հայտարարությունը հերթական անգամ ապացուցում է, որ «Ռոսօբորոնէքսպորտը» իր հանցավոր գործունեությունը կատարել է Կրեմլի հովանու ներքո։
Աննա Փամբուխչյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 3 շենքի բակում մի խումբ քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որոնցից մեկը ստացել է մարմնական վնասվածքներ։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ոստիկանության Մուշի բաժնի պարեկապահակային ծառայության դասակի ծառայողները նկատել են ծեծկռտուքը և մոտենալով դեպքի վայրին՝ այնտեղ, գետնի վրա ընկած հայտնաբերել են մի քաղաքացու, իսկ 3-ը դիմել են փախուստի։ Ոստիկանները վիրավոր քաղաքացուն, ով ազգությամբ ռուս, 26-ամյա Յուրի Նիկոլաևն է, մարմնական վնասվածքներով տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ նա ստացել է «գանգուղեղային վնասվածք՝ հարցականով, աջ ակնակապճային սալջարդ, ծնկան հոդերի քերծվածքներ» վիրավորում։
Մուշի բաժնի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ՝ 23-ամյա Վլադիսլավ Կռասովսկիի, 22-ամյա Վիկտոր Յուդինի, 26-ամյա Նուրսուլթան Գիզատուլաևի և 26-ամյա Յուրի Նիկոլաևի միջև։ Վերջինս էլ ստացել է մարմնական վնասվածքներ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Արտակարգ դեպք է գրանցվել Լոռիում. 4 երիտասարդ առեւանգել են անչափահաս մի աղջկա։
«Փաստինֆո -ի տեղեկությունները հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ, նախնական տվյալներով, աղջկան առեւանգել են՝ ամուսնանալու նպատակով, պարբերաբար փոխել նրան պահելու վայրը։ Ապա՝ Էջմիածնի հյուրանոցներից մեկում երիտասարդը, ում համար փախցրել են աղջկան, փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն աղջիկը դիմադրել է, եւ երիտասարդը դուրս է եկել սենյակից։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անչափահասին առևանգելու և անչափահասի նկատմամբ բռնաբարության փորձի հատկանիշներով։ 3 անձ ձերբակալվել է, միջոցներ են ձեռնարկվում՝ չորրորդին հայտնաբերելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էքրեական գործ՝ բանկոմատից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով՝ 2017թ.-ի սեպտեմբերի 09-ին` ժամը 06:00-ի սահմաններում, պայթյունի եղանակովբացել և Հանրապետության 71 հասցեում տեղադրված բանկոմատից գաղտնի հափշտակել են առանձնապեսխոշոր չափերի գումար:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն ևՆորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաքննության ընթացքում դեպքի վայրի զննությամբ վերցվել է բանկոմատի կոշտ սկավառակը: Նշանակվել են դատահամակարգչատեխնիկական և դատապայթունատեխնիկական փորձաքննություններ: Ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.