Դեպքի վայրում հայտնաբերվել են ավտոմատից արձակված կրակված պարկուճներ և 1 հատ ինքնաձիգ։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 12:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
20.05.2024 | 11:00
Հ Կառավարությունը սեպտեմբերի 14-ի նիստում մերժել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ներկայացրած օրինագիծը, որով առաջարկվում էր գույքահարկից ազատել ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց:
Առաջարկվող նախագծում նշվում է, որ ներկայում օրենքով գույքահարկից ազատում են միայն ՀՀ զինված ուժերում ժամկետային զինծառայություն անցնող անձանց, ինչը նշանակում է, որ արտոնությունը չի տարածվում պայմանագրային զինծառայողների, այդ թվում` 20 տարուց ավել ծառայության մեջ գտնվող սպայական կազմի ծառայողների վրա: Ըստ այդմ՝ նախագծի ընդունումը կբարելավի ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում զինծառայության մեջ գտնվող անձանց սոցիալական վիճակը:
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Երեւանի Թուֆենկյան հյուրանոցի դիմաց տեղի ունեցած կրակոցների հետեւանքով մեկ հոգի սպանվել է, մեկը՝ վիրավորվել: Սպանվածն ու վիրավորն Ալավերդի քաղաքից են: Սպանվել է 1974 թվականին ծնված Գագիկ Մոսինյանը, իսկ վիրավորվել է 1978 թվականին ծնված Վահագն Աբգարյանը:
Այս դեպքերից առաջ Ալավերդիում քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանը շրջել է իր զրահապատ «Համեր» մեքենայով, նրան միշտ երկու մեքենայով ուղեկցել են թիկնապահները:
Վահագն Աբգարյանը Լոռու մարզպետ, ՀՀԿ-ական Արթուր Նալբանդյանի թիմից է եղել: 2015 թվականին Ալավերդիում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ Վահագն Աբգարյանը սատարել է ՀՀԿ-ի թեկնածուին՝ Կարեն Փարեմուզյանին: Ընտրություններից 5 ամիս անց՝ 2015 թվականի հոկտեմբերի 11-ին Ախթալայի կամրջի վրա ավտոմատից կրակահերթ արձակվեց 36-ամյա Վահագն Աբգարյանի զրահապատ ավտոմեքենայի ուղղությամբ: Դրանից օրեր առաջ էլ Վահագն Աբգարյանը ՎարդանՓիրուզյանին էր ծեծել իր տան շքամուտքում։
2016 թվականի մայիսի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով սպանվել էր 41-ամյա Վարդան Ավագյանը, իսկ 34-ամյա Էդուարդ Պողոսյանին տեղափոխել էին հիվանդանոց: Վերջինս մայիսի 21-ին մահացել է: Դեպքը տեղի է ունեցել Փիրուզյանի տան մերձակայքում՝ Ալավերդի քաղաքի Զ. Անդրանիկի 22-րդ շենքի բակում: Այս գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Վարդան Փիրուզյանը, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
2017 թվականի հունիսի 13-ին, օրը ցերեկով անհայտ անձը Ալավերդի քաղաքում՝ «Կատա» սուպերմարկետի հարևանությամբ, կրակոցներ էր արձակել Ալավերդի քաղաքի բնակիչ, 39-ամյա Կամո Փիրուզյանի վրա։ Վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել էր: Կամո Փիրուզյանը Վարդան Ավագյանին եւ Էդուարդ Պողոսյանին սպանելու համար հետախուզվող Կարեն Փիրուզյանի եղբայրն էր: Ըստ էության՝ նրան սպանել են եղբոր կատարած սպանությունների վրեժը լուծելու համար: Հետագայում պարզվեց, որ Կամո Փիրուզյանին էլ սպանել է 26-ամյա Վլադիմիր Դավթյանը:
2017 թվականի հունիսի 13-ից ընդամենը երեք ամիս անց արդեն Երեւան քաղաքի կենտրոնում փորձեցին սպանել Վահագն Աբգարյանին, որն այժմ «Աստղիկ» բժշկական կենտրոնում վիրահատվում է:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վերնիսաժում կրակոցների հետևանքով վիրավորն Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանն է, ով ստացած հրազենային վիրավորմամբ տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ-ը:
Իսկ սպանվածը, մեզ հայտնի դարձած տեղեկությունների համաձայն, նրա ծանոթներից մեկն է:
Սպանվածի ինքնությունն արդեն պարզվել է՝ նա Գագիկ Մոսինյանն է՝ ծնված 1974 թվականին:
Ըստ որոշ տեղեկությունների՝ սպանվածը և վիրավորը դեպքին նախորդող պահերին եղել են «Խարբերդ» ռեստորանային համալիրում, որտեղ էլ տեղի ունեցած վիճաբանությունն արդեն ռեստորանից դուրս ստացել է իր հանգուցալուծումը:
Մեզ այս պահին չհաջողվեց պարզել, թե ովքեր են եղել ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, սակայն դեպքի վայրից քիչ հեռու գտնվող անձինք պատմում էին, որ փախուստի դիմող երիտասարդների են տեսել:
Վերնիսաժի տարածքում հավաքվածներից մի կին araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ իր 17-ամյա որդին դեպքի ժամանակ անցնելիս է եղել այդ տարածքով և ականատես է եղել կատարված սպանությանը: Քաղաքացու խոսքով կրակողները երիտասարդներ են եղել, իսկ իր որդուն ոստիկանները տարել են բաժին՝ ամենայն հավանականությամբ հարցաքննության համար:
Մանրամասները՝ տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=XXL4PMUa3no
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վերնիսաժի հարևանությամբ գտնվող «Խարբերդ» ռեստորանային համալիրի մոտ հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով կան վիրավորներ, իսկ 1 հոգի այս պահին ընկած է խոտածածկ տարածքում։
Նախնական տվյալներով՝ եւս մեկ հոգի սպանվել է։
Դեպքի վայրում հայտնաբերվել են ավտոմատից արձակված կրակված պարկուճներ և 1 հատ ինքնաձիգ։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։
https://www.youtube.com/watch?time_continue=20&v=gEJAEBDBREE
Մեր տեղեկություններով, երեկ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյին բերման է ենթարկել ԱԱԾ-ում քննվող Արթուր Ասատրյանի (դոն Պիպո) սպանության նախապատրաստման գործի շրջանակներում: Նույն այդ տեղեկություններով, Կոնեւսկոյը հարցաքննվել է, ապա ազատ արձակվել:
Մեզ հայտնի դարձավ, որ առաջին անգամը չէ, որ Կանեւսկոյն սույն քրեական գործի շրջանակներում հարցաքննվում է: Մասնավորապես, նախաքննության սկզբում ցուցմունքներում եղած հակասությունների պատճառով վերջինս կրկին հարցաքննվել է:
ԱԱԾ-ից այս մասին մեր հարցերին ի պատասխան, հորդորեցին գրավոր հարցում հղել:
Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Դոն Պիպոյի դեմ մահափորձի պատվիրատուն Արտյոմ Կանեւսկոյն է:
«Ժողովուրդ» օրաթերթը այսօր գրել է, որ իրենց տեղեկություններով երեկ ԱԱԾ-ն մեծ շուքով բերման է ենթարկել քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյին:
Էջմիածնում նախօրեին սպանված Կարեն Դավթյանը, «Փաստինֆո»-ի տեղեկություններով, մտերիմ ընկերական հարաբերություններ է ունեցել նաեւ սպորտսմեն Համլետ Պատուրյանի հետ, ով սպանվել է կրկին Էջիմածնում՝ 2016 թվականի հունիսի 05-ին:
Պատուրյանն ըմբշամարտիկ էր և Էջմիածնում նաև որոշ բարեգործական նախաձեռնություններով էր հանդես եկել, հիմնել մարզադպրոց։ Եվ հենց ըմբշամարտի դպրոցի տարածքում էլ տեղի էր ունեցել սպանությունը. հանցագործը գիշերը՝ 00:10-ի սահմաններում, կրակոցներ է արձակել վերադարձող Հ.Պատուրյանի ուղղությամբ` պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ և դիմել փախուստի: Նա սպանությունից կարճ ժամանակ առաջ էր վերադարձել Հայաստան՝ Վոլգոգրադից:
Հետաքրքիր զուգադիպությամբ ընկերոջ՝ Կարեն Դավթյանի սպանությունը ևս տեղի է ունեցել ժամը 00։10-ի սահմաններում։ Համենայն դեպս այդպես է նշված նախնական տեղեկություններում, և կրկին՝ տուն վերադառնալիս։
Բացառված չէ, որ այս սպանությունները փոխկապակցված են, և քրեական հեղինակությունները Էջմիածնում փորձում են դիրքավորվել։ Հնարավոր վարկածների թվում կարելի է հիշատակել նաև Արթուր Ասատրյանի սպանության նախապատրաստությանը։
Դավթյանն առավել հայտնի է «Տուպիկի Կարեն» մականվամբ եւ մտերիմ հարաբերություններ է ունեցել նաև Հարությունյաների հետ, ովքեր քրեական աշխարհում առավել հայտնի են որպես Կանևսկոյ։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նա առավել մտերիմ է եղել Արմեն Կանևսկոյի հետ, ով մահացել է Ռուսաստանի բանտում, իսկ վերջինիս եղբոր՝ «օրենքով գող» Արտյոմ Կանևսկոյի անունն էլ շրջանառվում էր Դոն Պիպոյի սպանությանը նախապատրատելու գործում։
Մեզ հայտնի դարձած տեղեկություններով՝ սեպտեմբերի 12-ին Լևոն Ավետիսյանի և Կարեն Դավթյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում երեկ Էջմիածնում կատարվել են խուզարկություններ։
Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 19։30-ի սահմաններում Արմավիրի մարզի գյուղերից մեկից անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Սրեյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել իրենց գյուղից, և նրան տան այգում խաղողի վազերը կախելու համար նախատեսված հենասյանը ամրացված մետաղալարից հակի թելով կախված վիճակում հայտնաբերել է եղբայրը, ով կարողացել է պարանը կտրել, ինչից հետո էլ եղբորը՝ 13-ամյա Ն. Հ.-ին, տեղափոխել են հիվանդանոց։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Հ.-ն սովորում է իրենց գյուղի դպրոցի 8-րդ դասարանում։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Հայաստանը հետեւողականորեն վերածվում է Սիցիլիայի, որտեղ մարդիկ, չվստահելով իրավապահ համակարգին, փորձում են իրենց հարցերը լուծել զենքի ուժով, ինքնադատաստանի միջոցով: Այս տրամաբանության շրջանակներում երեկ գիշեր Էջմիածնում թեժ մարտեր են ընթացել:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հենց փողոցում եռակողմ անկանոն կրակահերթի արդյունքում սպանվել է երկու հոգի: Սպանվողը քրեական հեղինակություն՝ Արտյոմ Կանեւսկո մականունով հայտնի Արտյոմ Հարությունյանի թիկնազորից էր:
Համենայնդեպս, այս տարվա հունիսի 8-ին Երեւանում, երբ ոստիկանությունը մեծ շուքով բերման ենթարկելու օպերացիա կազմակերպեց՝ Արտյոմ Հարությունյանի թիկնազորի անդամներին բերման ենթարկելով, «բաժին տարվածների» թվում էր սպանված Կարենը:
Նրանց մեքենաների սրահներում հայտնաբերվել էին զենքեր, իսկ թե ինչպես ազատ արձակվեցին, այդպես էլ անհայտ մնաց: Եւ հիմա կասկածներ կան, որ Էջմիածնում հայտնի Տուպիկ Կարենը՝ Կարեն Դավթյանը, իր վարորդի՝ Լեւոն Ավետիսյանի հետ սպանվել է մեկ այլ հեղինակություն Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի դեմ ծրագրված սպանության փորձի համար:
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին վնասազերծված խումբը մտադիր էր սպանել Դոն Պիպոյին:
Ու այն ժամանակ լուրեր շրջանառվեցին, որ սպանությունը նախապատրաստելու հետեւում կանգնած է Արտյոմ Կանեւսկո մականունով հայտնի Արտյոմ Հարությունյանը:
Եւ սպանության փորձի գործը օբյեկտիվ քննելու համար այն ուղարկվեց ՀՀ ԱԱԾ քննչական վարույթ, որտեղ, ըստ էության, ոչինչ էլ չէին քննում՝ ընդամենը խորհրդավորության քող էին հաղորդել դրան: Եւ ահա իրավապահների անգործության արդյունքը եղավ վենդետան:
Ըստ ականատեսների՝ սպանված Կարենի կինը զենքով դուրս է եկել փողոց, որ օգնի ամուսնուն, սակայն դեպքի վայր շտապած իրավապահները հանգստացրել են կնոջը: Հարեւանների պատմելով՝ երեք ուղղություններով կրակոցներ էին հնչում փողոցում, որտեղ միայն Կարենի մեքենան էր»:
«Ժողովուրդ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի ձերբակալվածներին պահելու վայրից /ՁՊՎ/ կալանավորի փախուստի դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանության նույն ստորաբաժանման աշխատակից Ասատուր Մարգարյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով կալանավորը դիմել է փախուստի:
Այսպես, 2017 թվականի հուլիսի 27-ին Ասատուր Մարգարյանը հերթապահել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի ՁՊՎ-ում, որի խցում այդ օրը պահվել են ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ կալանավոր Ահարոն Անտոնյանը և ՀՀ ԱՆ Հրազդան ՔԿՀ կալանավոր Ռաֆֆի Ավետիքյանը, ովքեր Մարտունի քաղաք էին տեղափոխվել իրենց վերաբերյալ քննվող քրեական գործերով նշանակված դատական նիստերին մասնակցելու համար:
Նույն օրը երեկոյան կալանավորներից Ռ. Ավետիքյանը կանչել է հերթապահող ոստիկան Ասատուր Մարգարյանին և խնդրել իրեն ուղեկցել ՁՊՎ-ի սանհանգույց: Ա. Մարգարյանը, խախտելով ՁՊՎ ներքին կանոնակարգի պահանջները, բաց է թողել ՁՊՎ-ի ռեժիմային գոտու` բանալիով կողպվող մետաղյա դուռը, ինչպես նաև ՁՊՎ-ի տարածքում գտնվող մյուս երկու դռները, իսկ նշված տարածքից ոստիկանության Մարտունու բաժնի տուգանային հրապարակ տանող դռան բանալին թողել է ռեժիմային գոտուց դուրս գտնվող իր սենյակում: Նման պայմաններում` առանց ՁՊՎ պետի, հերթապահի կամ նրա օգնականի մասնակցության, բացել է խցի դուռը և կալանավոր Ռ. Ավետիքյանին ուղեկցել սանհանգույց` խցի դուռը թողնելով բաց վիճակում: Այնուհետև, կալանավորին խուց վերադարձնելու փոխարեն, նրա հետ գնացել է սնունդ ընդունելու համար հատկացված սենյակ: Այդ ընթացքում խցում պահվող մյուս կալանավոր Ահարոն Անտոնյանը, օգտվելով տևական ժամանակ առանց հսկողության մնալու հանգամանքից, կարողացել է չկողպված դռներով հասնել ոստիկանի աշխատասենյակ, որտեղից վերցնելով դեպի տուգանային հրապարակ տանող, առանց հսկողության թողնված ելքի դռան բանալիները` ՁՊՎ-ից դիմել է փախուստի:
Ոստիկանության աշխատակցի թողտվության հետևանքով միջին ծանրության հանցագործության կատարման մեջ մեղադրվող կալանավորը հայտնվել է ազատության մեջ, վնասվել է արդարադատության շահն ու հեղինակազրկվել պետական մարմինը` ոստիկանությունը, որով էլ էական վնաս է պատճառվել հասարակության և պետության օրինական շահերին:
Այսպիսով, պաշտոնեական դիրքը չարաշահած ոստիկան Ասատուր Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Փախուստի դիմած կալանավոր Ահարոն Անտոնյանը հայտնաբերվել և տեղափոխվել է Նուբարաշեն ՔԿՀ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով