29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

7 ամիս ադրբեջանական բանտում անցկացրած ռուսաստանցի բլոգեր, ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը, որն արտահանձնվել է Իսրայել, պատմել է, թե ինչպես են վարում հարցաքննություններն ադրբեջանցի քննիչները:
«Ադրբեջանում ինձանով լավագույն քննիչներն էին զբաղվում, գնդապետ Քամալ Տալիբովը, գնդապետ Վուղար Նասիբովը, քննչական վարչության պետ, գեներալ Իլդար Ահմեդովը և գլխավոր դատախազի տեղակալ, գեներալ Ռուստամ Ուսուբովը»,-գրել է Լապշինն իր «Կենդանի ամսագրում»:
Ըստ նրա, քննիչներն ամեն կերպ համոզում էին իրեն, որ միայն անկեղծ խոստովանությունը, որ ինքն աշխատում է ՀՀ և ՌԴ հատուկ ծառայությունների վրա, կարող է մեղմել իր վիճակը:
«Պետք է նշել քնչչական գործողությունների ակնհայտ թշնամական ուղղվածությունը ՌԴ դեմ, այդքան անհեթեթություն ու մերկապարանոց մեղադրանքներ ՌԴ հասցեին ես նույնիսկ չէի սպասում լսել»,-ասել է Լապշինը:
«Ամեն ինչ մտածված էր որպես հատուցում կորցրած Ղարաբաղի համար՝ թե թող որ կորցրել ենք Աղդամն ու Շուշին, փոխարենը բլոգեր ճանապարհորդի ենք բռնել»,- գրում է բլոգերը:
Լապշինը նաև մեջբերում է ադրբեջանցի քննիչների «հանճարեղ» արտահայտություններից մի քանիսը.
«Դուք հայի նման չեք, ես նրանց հեռվից եմ հոտառությամբ զգում»,-ասել է արդարադատության գնդապետ Վուղար Նասիբովը:
«Իսկ ի՞նչ վիճակում է ձեր ամառանոցը Ղարաբաղում: Չունե՞ք ամառանոց Ղարաբաղում: Ուրեմն չունե՞ք , հա»,-ասել է գնդապետ Տալիբովը:
«Հրեա կանայք շուտ են ծերանում և սարսափելի են դառնում, դրանով նրանք հայուհիներին են նման, իսկ այ տղամարդիկ ոչինչ… »,-ասել է վերոնշյալ անձանցից մեկը:
Լապշինը հավելել է, որ նման հիմար հարցեր էին տալիս նաև նրա մորը, որը եկել էր տեսակցության:
«Եթե նույնիսկ Ադրբեջանի լավագույն պրոֆեսիոնալներն են այդպես վարում գործերը, ապա ի՞նչ ասենք հիմնական զանգվածի մասին: Մի քիչ էլ ժամանակ կանցնի և գյուղը վերջնականապես կփոխարինի խորհրդային տարիների մտավորականներին Բաքվում, իսկ հետո՝ արագ իսլամականացում և աֆղանացում: Գործընթացն անշրջելի է: Թեև լավագույնները վաղուց են հեռացել Ադրբեջանից, իսկ ով մնացել է, կամ նավթի վրա է նստած՝ գողանում է, կամ ճամպրուկների վրա է, կամ էլ…ապագան նրանցն է, գեղացիներինը»,-ասել է Լապշինը:
« Անկախության տարիների ընթացքում կան և՛ ձեռքբերումներ, և՛ բացթողումներ,իսկ ապագայի հետ կապված ամենակարևորը խաղաղությունն է։ Եթե լինի խաղաղություն,կլինի ամեն ինչ»,-այս մասին այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
Դիտարկմանը,թե վերջին շրջանում հանցագործություններն ավելացել են,Վլադիմիր Գասպարյանը չհամաձայնեց.«Բացարձակապես ձեզ հետ համաձայն չեմ։ Ոչ միայն ոստիկանությունն է հրապարակել հանցածին իրավիճակի մասին,որը կարող է որոշակի կողմնակալություն դիտվել, այլ նաև դատախազությունը վերջերս ամփոփ տեղեկատվություն հրապարակեց ,ակնհայտ այդպես չէ»։
Հարցին,թե օրը ցերեկով ինչպես է, որ տեղի են ունենում կրակոցներ, ինչպես եղավ Վերնիսաժում, Վլադիմիր Գասպարյանն ասաց.«Հիմա ես անցնեմ դրանց գավառական մտածելակերպի՞ն, գավառական մտածելակերպ է: Տարիքները տեսել եք, անցյալը տեսել եք՝ բռնաբարություն, դատվածություն, բոլոր նախկին հանցագործությունները բացահայտված են, տականքը հայրենիք չունի, հայրենասիրություն չունի»:
Հարցին, թե խոսակցություններ կան, որ Հայաստանում«օրենքով գողերը» «սխոդկաներ» են անում, ոստիկանապետն ասաց.««Օրենքով գողերն» իրենց գառի նման խելոք են պահում»։
Դիլիջան քաղաքի բնակիչներ Ազատ եւ Արտակ Բաղդասարյան եղբայրներն այսօր՝ սեպտեմբերի 18-ի առավոտյան Ազատին պատկանող «Վիլիս» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են «Դիլիջան» ազգային պարկի տարածք հանդիսացող, Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհի հարեւանությամբ գտնվող «Փիշիկ» անտառամաս, ապօրինի կերպով մի ծառ հատել: Նրանք փայտը բարձել են ավտոմեքենան , սակայն այն ժամը 10-ի սահմաններում անտառում վթարի է ենթարկվել: Դրա ղեկին եղել է 1990թ. ծնված Ազատ Բաղդասարյանը, նրա եղբայրը՝ 2000թ. ծնված Արտակ Բաղդասարյանը վթարի հետեւանքով հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է:
Իրավապահներից ստացված տեղեկություններով՝ Ազատ Բաղդասարյանը մոտ 15 օր առաջ ապօրինի ծառահատման համար վարչական պատասխանատվության է ենթարկվել:
Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն:
aravot.am
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովին մասնակցելու համար ՀՀ ժամանած քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ եթե անձը բացի այլ պետության քաղաքացիությունից ունի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, կարող է Հայաստանի Հանրապետությունում գտնվել առանց ժամկետային սահմանափակման. նրա նկատմամբ ՀՀ-ում գտնվելու ժամկետները խախտելու համար վարչական պատասխանատվություն չի կարող կիրառվել։
Վարչական պատասխանատվություն չի կարող կիրառվել նաև այն երկքաղաքացիների նկատմամբ, որոնց ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը լրացել է»։
Մարզահամերգային համալիրից մի քանի քաղաքացի քիչ առաջ տարվել է ոստիկանության բաժին:
Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից.
«Կոնկրետ ահազանգով մի քանի քաղաքացի բերվել է ոստիկանության Կենտրոնական բաժին»:
Նշենք, որ առավոտյան ահազանգով ոստիկանություն տարված Հակոբ, Հռիփսիմե, Էլմոն Եղնուկյանները և «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամներ Ռուզաննա Եղնուկյանը, Աղավնի Սահակյանն ու Գեղեցիկ Տոնոյանը ազատ են արձակվել:
Համաձայն ՄԻՊ-ը հաղորդագրության՝ ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկված քաղաքացիներ՝ Հակոբ, Հռիփսիմե, Էլմոն Եղնուկյանները և «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամներ Ռուզաննա Եղնուկյանը, Աղավնի Սահակյանն ու Գեղեցիկ Տոնոյանը, ոստիկանության աշխատակիցների պարզաբանմամբ, բերման են ենթարկվել Հանրապետության հրապարակում պայթուցիկ սարքերի առկայության վերաբերյալ ահազանգի հիման վրա:
Մահափորձ են կատարել 1985 թվականից Հայաստանում հաստատված լիբանանահայ գործարար, մասնագիտությամբ ռեժիսոր Օհաննես (Հովհաննես) Ստեփանյանի ընկերոջ ու գործընկերոջ` «ԳեղԱստղ» ծրագրի կազմակերպչական գծով տնօրեն Տիգրան Եղոյանի նկատմամբ, բարեբախտաբար, անհաջող: Երկու տեղից դանակահարել են սփյուռքահայ ֆերմերի հորթին, սատկացրել շներից երկուսին… Սա ավելին է, քան անձի ու նրա սեփականության նկատմամբ հանցագործությունը, անկախ նպատակից, այն փաստացի ուղղված է Հայաստանի Հանրապետության տնտեսության ու մեր երկրի զարգացման դեմ: Օհաննես Ստեփանյանը և Տիգրան Եղոյանն իրենց և իրենց սեփականության նկատմամբ կատարվածի մասին հայտնեցին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում այսօր հրավիրված մամուլի ասուլիսում:
Մինչ կատարվածի մանրամասները ներկայացնելը, նշենք, որ Օհաննես Ստեփանյանն իր ընկերոջ հետ զբաղվում է անասնապահությամբ, մասնավորապես` ոչխարի և այծի հայկական գրեթե վերացած ցեղատեսակների (այլ ցեղատեսակների համեմատ մի շարք առավելություններ ունեցող) անասնագլխաքանակի վերականգնման հայրենանվեր գործով, նաև` մեղվապահությամբ, գյուղական զբոսաշրջության զարգացմամբ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության համակարգում գտնվող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության (ԲԷՑ) կողմից իր սեփականության նկատմամբ թույլ տրված ոտնձգությունների կապակցությամբ Օհաննես Ստեփանյանը համեմատաբար վերջերս դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Նոր կառուցված, իրար ետևից շարված բազմաթիվ ՀԷԿ-երի գործունեության հետևանքով որոշակի հատվածում Եղեգիս գետի ջրային հոսքի խաթարման, նվազման կապակցությամբ դիմել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, իր իրավունքների, օրինական շահերի ոտնահարման, իր սեփականության նկատմամբ կատարվող ոտնձգությունների կապակցությամբ դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև այլ մարմինների:
«Ստացանք որոշ նամակների պատասխաններ, կարող եմ ասել, որ ստացանք 4 նամակ, որոնցից 3-ը գրավոր են, մեկը, կարող եմ ասել, խոսքով է և գործնական,- ասաց Օհաննես Ստեփանյանը:- Երեքից 2-ն իրենց բովանդակությամբ ավելի շատ սուտ կարող եմ անվանել, մեկն, ընդհանրապես, չեզոք, իսկ չորրորդը` ահաբեկչական, որի մասին հստակ հայտարարելու ենք:
Առաջին նամակը, որ ստացել ենք ի պատասխան, եղել է բնապահպանության նախարարությունից: Մենք գրել էինք այն 19 ՀԷԿ-երի մասին, որոնց հետևանքով մեր կողքից անցնող գետը, ընդհանրապես, վերածվել է առվի, չորանում է, որին, ի պատասխան, ստացել ենք նամակ, որում նշված է, որ 9 ՀԷԿ-եր կան (չնայած իրականում 19-ն են), հավանաբար, այստեղ սկզբի «1» նիշը մոռացել են կամ ուզեցել են մոռանալ: Երկրորդ խնդիրը նամակի վերջում եղած այն բացատրությունը կամ պատասխանն է, թե ջուրը կարող է պակասած լինել, որովհետև կա նաև ոռոգման խնդիր»:
Հիմա, կարծում ենք, արդեն հասկանալի է, թե սփյուռքահայ գործարարն ինչու էր իր բովանդակությամբ ավելի շատ սուտ համարում նաև ՀՀ բնապահպանության նախարարությունից ստացված պատասխանը: Ստացվում է, որ նախարարությունում անտեղյակ են, որ այնտեղ իրականում 19 ՀԷԿ կա (եթե, իհարկե, պատասխանում նշված թիվը /9/ վրիպակի հետևանք չէ), կամ էլ ստել են: Ըստ Օ. Ստեփանյանի, իրականությանը չի համապատասխանում նաև պատասխանի այն մասը, թե ջուրը կարող է պակասած լինել, որովհետև կա նաև ոռոգման խնդիր, քանի որ գետի հիշյալ վիճակն իրականում անհաշվենկատ կերպով այդքան մեծաթիվ ՀԷԿ-երի կառուցման թույլտվություն տալու, դրանց կառուցման ու շահագործման հետևանք է:
Մյուս պատասխանը, որն իր բովանդակությամբ ավելի շատ սուտ է, վարչապետ Կարեն Կարապետյանին Օհաննես Ստեփանյանի ուղղած դիմումին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից տրված պատասխանն է: Այս խայտառակ պատասխանին առաջիկայում կանդրադառնանք առանձին ու հանգամանալի հրապարակմամբ:
Չեզոք պատասխանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից ստացված պատասխանն է: Դրա համաձայն, քանի որ հիշյալ նախարարության համակարգում գտնվող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության հետ կապված խնդիրը դատական գործընթացում է, իրենք չեն միջամտում դրան:
Իսկ վերջին նամակը Օհաննես Ստեփանյանը ստացել է այստեղ գործ անող առևտրականների հետ մի քանի օր առաջ տեղի ունեցած «պատահական» հանդիպման ընթացքում:
«Նրանցից մեկը,- շարունակեց սփյուռքահայ գործարարը,- պատմեց, թե, գիտես ինչ, կար մեկ ուրիշ վաճառական, որին իրեն մի օր մի պետական պաշտոնյա ասել է` եղե՞լ է, արդյոք, երբևիցե, որ քո ավտոմեքենայի անիվը, հենց այնպես, միանգամից տրաքի, եղե՞լ է, որ քան տան առաջ միանգամից աղբակույտ հայտնվի, և այդպես շարունակ… Եվ վերջում ասաց` եթե դրանցից որևէ մեկն եղել է, ուրեմն ժամանակն է, որ երկիրը թողնեք ու գնաք: Մենք հայտարարում ենք, որ երկիրը չենք թողնելու և գնալու, չնայած սրանից ավելի սարսափելի բաներ են արդեն տեղի ունեցել ու շարունակում են ունենալ»:
Այդ ավելի սարսափելի բաների մասին պատմեց Օ. Ստեփանյանի ընկերն ու գործընկերը` «ԳեղԱստղ» ծրագրի կազմակերպչական գծով տնօրեն Տիգրան Եղոյանը, որը, սակայն, մինչ հարցին անդրադառնալը, պատմեց հետևյալի մասին.
«Բառացիորեն 1 ամիս առաջ եղել եմ Վրաստանում: Վրաստանում պետավտոտեսչության աշխատողներն իմ մեքենան կանգնեցրեցին: Ոստիկանն ինձ մի այսպիսի հայտարարություն արեց` սա Վրաստանն է, սա ձեր Հայաստանը չէ, սա օրենքի երկիր է: Դժբախտաբար, այդ պահին Վրաստանի ոստիկանության աշխատողը ճիշտ էր, և ես ինձ շատ նվաստացած զգացի, որ Հայաստանում ինչ է կատարվում: Կատարվում են ոտնձգություններ, վարվում է սխալ և ապօրինի քաղաքականություն»:
Տիգրան եղոյանը ներկայացրեց, թե ինչ ոտնձգություններ, ավելի ճիշտ, ահաբեկչական գործողություններ են կատարվել իր և իրենց նկատմամբ: Թե ովքեր են դրանց ետևում կանգնած, ըստ Եղոյանի, իրավապահ մարմինների պարզելու խնդիրն է:
«Ես ներկայացնում եմ փաստերը,- ասաց «ԳեղԱստղ» ծրագրի կազմակերպչական գծով տնօրենը:- Գնացել եմ Շատին, որտեղ մեր անասնագոմերն է, գիշերը մոտավորապես 11-ի կողմերը: Երբ մեքենայով մոտենում էի գոմերին, նկատեցի, որ մեքենայի ետևից լույս կա… Եվ ինչ տեղի ունեցավ. եռաֆազ հոսանքատարը (մալուխը) միանգամից ընկավ մեքենայի վրա»:
Տ. Եղոյանի պատմելով, լույսը, որը նկատել է, ինչ-որ մեկի լապտերի լույսն է եղել, մալուխն ընկել է իր վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա, ինքն անմիջապես կանգնեցրել է «Վիլիսը» և իջել:
«Մեքենայի տակ,- շարունակեց նա,- գետինն ամբողջությամբ ջուր էր և բենզին: Սա ի՞նչ է նշանակում… Ոստիկանությանը չդիմեցի մեկ պատճառով, որովհետև վստահ չեմ, որ մեր իրավապահներն այս գործերին անաչառ լուծում կտան, որովհետև մենք տեսել ենք… Դրանից առաջ եկել եմ մեր անասնագոմեր, տեսել, որ դռան կողպեքը ջարդված է, ներսն ամբողջությամբ` ավերված: Դիմել եմ ոստիկաններին, եկել են ոստիկանները Վայոց Ձորից: Եվ ինչ են ասում` սա զգուշացում է ձեզ: Ի՞նչ է նշանակում զգուշացում… Վերջերս երեկոյան ժամը յոթնանցկեսին մեր աշխատողներից զանգեցին, ասացին, որ մեր սեփական հորթերից չկան: Եկել եմ Գեղարքունիքի մարզի Աստղաձորի այդ սարը, որտեղ մեր ամառային արոտավայրում մեր անասուններն են գտնվում, կես ժամ հետո զանգեցին, ասացին, որ այդ հորթն ընկած է գետնին: Գնացել ենք, տեսել ջարդված ետևի վերջույթներն անասունի և երկու տեղով դանակահարված: Սա, նորից եմ կրկնում, ահաբեկչություն է: Զանգահարել եմ Գեղարքունիքի ոստիկանություն, հայտարարել, որ նման ոտնձգություն է կատարվել: Ոչ մի ոստիկան չի ժամանել: Հաջորդ օրը նոր` ոստիկանությունը եկել է դեպքի վայր: Եվ ինչ են ասում` միգուցե գյուղացիներն են… Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` այն գյուղացին, որն անասուն է պահում, գիտի գյուղի հոգսերը, պրոպլեմները, ընդունակ չէ նման բարբարոսության: Սա հրեշավոր բան է»:
«Դրանից հետո,- շարունակեց Օհաննես Ստեփանյանը,- մեր ձմեռային գոմի վրա (Վայոց Ձորի մարզում) գրվել է` «Վաճառվում է հորթի միս»»:
Դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում, Մարտունու տարածաշրջանում, դեպքից 2 օր հետո հիշյալ գրությունը կատարվել է Վայոց Ձորի մարզում գտնվող Օ. Ստեփանյանի անասնագոմի վրա, ինչը վկայում է, որ սփյուռքահայ գործարարի նկատմամբ, իրոք, առկա է քրեական բնույթի հետապնդում, ինչ-որ մեկը կամ ինչ-որ մարդիկ ուզում են, որ նրանք վերջ տան իրենց տնտեսությանը և հեռանան այդտեղից: Մի՞ թե այս ամենը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի թույլ տված ապօրինության դեմ կամ ՀԷԿ-երի հետ կապված Օհաննես Ստեփանյանի բողոքի հետևանքը չէ…
Շարունակությունը՝nt.am/am
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 5-ամյա մանկահասակ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքը. մեղադրանք է առաջադրվել 1 անձի:
2017թ. սեպտեմբերի 5-ին հաղորդում է ստացվել Լոռու մարզի բնակչից՝ 5-ամյա երեխայի հորից, առ այն, որ Երևան քաղաքի մի բնակիչ իր մանկահասակ դստեր նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, և Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
Արդյունքում պարզվել է, որ 2012թ. ծնված փոքրիկն իր մոր հետ 2017 թվականի օգոստոսի 19-ից սեպտեմբերի 1-ը հյուրընկալվել է վերջինիս ընկերոջ՝ 1982թ.ծնված տղամարդու տանը՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում։ Երեխայի մայրը երբեմն բացակայել է տանից և փոքրիկին թողել 35-ամյա տղամարդու խնամքին։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ օգտվելով երեխայի հետ միայնակ մնալու հանգամանքից՝ տղամարդը պարբերաբար մանկահասակ երեխայի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։
Փոքրիկը ճանաչվել է տուժող, իսկ հայրը՝ տուժողի ներկայացուցիչ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Երևան քաղաքի 35-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
Զինված ուժերում կաշառքի հերթական դեպքն է բացահայտվել, ամբաստանյալի աթռոին այս անգամ զորամասի հրամանատար է:
Ըստ մեղադրանքի՝ Վահան Ավագյանը նվագախմբի նախկին երաժիշտ Կարեն Սարգսյանին նշանակել է գազաէլեկտրաեռակցողի պաշտոնում, այնուհետև Կարեն Սարգսյանի համապատասխան առաջարկը լռելայն ընդունելով, հունվարի 25-ից ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում ապօրինաբար թույլատրել է նրան փաստացի չներկայանալ ծառայության, իսկ դրա դիմաց ստացել է 3 ամսվա համար ստացել 150 հազար դրամ:
Բացի դրանից, Ավագյանը նվագախմբի նախկին երաժիշտ Նվեր Նավասարդյանին նշանակել է ջոկի հրամանատար եւ թույլատրել աշխատանքի չներկայանալ՝ դրա դիմաց ստանալով 80 հազար դրամ:
Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.