23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԵՏՄ տեխնիկական կանոնակարգրերի հաստատումից հետո հուլիսի վերջից ՇՎՏՄ-ն սկսել է ստուգումներ օծանելիքի եւ կոսմետիկ արտադրանքի շուկայում։ Անցած երկու ամիսներին ստուգում իրականացվել է 14 ընկերություններում, որոնցից 7-ում գործընթացը դեռ շարունակվում է, մյուսներում արդյունքներն արդեն ամփոփված են։
Արձանագրվել են ինչպես հայերեն մակնշման, այնպես էլ որակի համապատասխանության գնահատման փաստաթղթերի բացակայության դեպքեր։
Մասնավորապես՝ 6 ընկերություններում՝ «Բրենդ դիստրիբյուտոր» ՍՊԸ, «Մեգաթոյ» ՍՊԸ, «Տրիո փրոջեքթ» ՍՊԸ, «ԲԻ ԷՅՋ քլին» ՍՊԸ, «Թալիսման» ՍՊԸ, «ՍԱՍ-գրուպ» ՍՊԸ որակի համապատասխանության գնահատման փաստաթղթերը լիովին կամ որոշ ապրանքների պարագայում բացակայել է։ 3-ում՝ «Ռուժ բուտե» ՍՊԸ, «Թալիսման» ՍՊԸ եւ «ՍԱՍ-գրուպ» ՍՊԸ, լիովին կամ որոշ ապրանքների դեպքում առկա չի եղել հայերեն մակնշումը։
Նշենք՝ մակնշումը պարունակում է սպառողի համար բավականին կարեւոր տեղեկություններ, ինչպես օրինակ՝ ապրանքի բաղադրություն, պիտանելության ժամկետ, օգտագործման ցուցումներ եւ այն։ Իսկ որակի հավաստման փաստաթուղթը վկայում է ապրանքի անվտանգ լինելու մասին։
Հայտնաբերված խախտումները տնտեսվարողներից մի քանին արդեն իսկ վերացրել են, մյուսներին տրվել են կարգադրագրեր՝ սահմանված ժամկետում թերությունները վերացնելու վերաբերյալ։ Խախտումները չվերացնելու դեպքում տվյալ ընկերություններին կրկնակի տուգանք է սպառնում։
Տեսչական մարմնի տարեկան ստուգումների ծրագրով նախատեսված է ստուգում իրականացնել շուրջ 2 տասնյակ ընկերություններում։
ՇՎՏՄ-ն սպառողներին եւս մեկ անգամ կոչ է անում, ուշադիր լինել նման ապրանքներ գնելիս՝ հետեւել մակնշման առկյությանը, իսկ ապրանքի որակի առումով կասկածների դեպքում պահանջել հավաստման փաստաթուղթ։
Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետի պաշտոնակատար
«2017 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Եռաբլուրում, անդրադառնալով քրեական հեղինակությունների մասնակցությամբ աղմկալի սպանությունների թեմային, ասել էր, թե. «Ոստիկանությունը աչք չի փակում, չբացահայտվող դեպքեր չկան: Երկու դեպքեր են` մեկը բացահայտվել է, շուտ կբռնենք, մյուսն էլ բացահայտվում է, շուտ կբռնենք»:
Ու մինչ ոստիկանապետը վստահեցնում է, թե աղմկահարույց գործերը բացահայտվել են, եւ հանցագործներին կբռնեն, սայլը տեղից չի շարժվում: Մասնավորապես հնչեղություն ունեցող այդ սպանությունների գործով որեւէ տեղաշարժ չկա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Էջմիածին քաղաքի Անդրանիկի փողոցում սպանվեցին քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի մտերիմ ընկերները: Շուտով կլրանա սպանությունների մեկ ամիսը, սակայն կատարվածը դեռ բացահայտված չէ, եւ մինչ օրս որեւէ մեկը ձերբակալված չէ:
Սեպտեմբերի 14-ին էլ Վերնիսաժում կրակոցներ հնչեցին, սպանվեց քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի մտերիմ ընկերը՝ Գագիկ Մոսիկյանը: Այս կրակոցներով էլ երեք անձի նկատմամբ հետախուզում հայտարարվեց, սակայն դեռես բռնել են մեկին: 22 օր է անցել, սակայն մյուս հետախուզվողներին դեռեւս չեն բռնել»:
«Ժողովուրդ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց առողջապահության նախարարության մեկ տարվա աշխատանքը: Նրա խոսքով՝ հակածխախոտային պայքարում հանրային որոշ շրջանակների, լրատվամիջոցների հետ կա տարաձայնություն: «Պետք է աշխատել այս ուղղությամբ, ինչքան պետք է: Պապիկները կարող են հազալ, բայց թոռնիկները չպետք է ծխեն»,- ասաց Ալթունյանը:
Շաբաթներ առաջ ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հայտարարեց, որ շտապօգնության ծառայությունը որոշ դեպքերում կարող է վճարովի դառնալ: Սա մեծ աղմուկ էր առաջացրել հանրության շրջանում: Araratnews.am-ը նախարարից հետաքրքրվեց՝ նա պնդո՞ւմ է իր տեսակետը, եւ ինչպե՞ս է արձագանքում առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի այն առաջարկին, թե պետք է լուծարել շտապօգնություն ծառայությունը եւ փոխարենը զարգացնել ընտանեկան բժշկության համակարգը:
Նախարարն ասաց, որ ծառայությունը ամբողջությամբ վճարովի դարձնելն ու նախկին նախարարի հայտարարությունը ծայրահեղություն են: «Համամիտ եմ այն քաղաքացիների հետ, որոնք ասում են՝ շտապօգնության ծառայությունը պետք է վճարովի դարձնել: Եթե խոսքը շտապ բժշկական ծառայությունների մասին է, դրանք պետք է լինեն հասանելի բոլորին ու անվճար: Ցանկացած զբոսաշրջիկ պետք է այդ ծառայությունը անվճար ստանա: Բայց չպետք է մերժել շտապօգնության ծառայությանը, որ որոշ դեպքերում լրացուցիչ ծառայություն մատուցելիս դա անի վճարովի: Հաճախորդը չի ցանկանում գնալ պոլիկլինկա, քանի որ անձրեւ է գալիս: Նա ցանկանում է, որ բուժքույրը գա իր տուն եւ սրսկի: Կարելի՞ է սրա համար վճար գանձել` եկեք քննարկենք: Կամ` տատիկի թոռները Մոսկվայում են, նա ուզում է պատմել իր հիվանդության մասին: Հարեւանները նրանց տուն չեն գալիս, որովհետեւ հաճախ են լսել այդ պատմությունը: Տատիկը հավաքում է 1-03 եւ պատմում նրան իր հուզող հարցի մասին»,- պատասխանեց նախարարը:
https://www.youtube.com/watch?v=9TBL1_jtK2M
Ինչպես հայտնի է, Մոսկվայում սպանվել է հայ գործարար Արսեն Փափազյանը, ով հայտնի էր նաև որպես «Անի» մշակութային քրիստոնեական հասարակական կազմակերպության նախագահ: Փափազյանի մասին հայտնի է, որ նա գործունեություն էր ծավալում շինարարական ոլորտում և Վորոնեժ քաղաքի հայ համայնքի ամենաազդեցիկ մարդն էր:
https://www.youtube.com/watch?time_continue=9&v=9SZmcHaHVYY
13-ամյա Ջորդան Բրաունը՝ Փենսիլվանիայից, դարձավ ԱՄՆ ամենաերիտասարդ հանցագործը, ով դատապարտվեց ցմահ ազատազրկման առանց վաղաժամ ազատման իրավունքի։ Նրան դատապարտեցին երկակի սպանության համար։ 11 տարեկան հասակում նա կրակել ու սպանել է իր հոր ընկերուհուն, ով գտնվում էր հղիության 8-րդ ամսում։ 2 երեխաների մայր 26 տարեկան Կենզին տեղում մահացավ, նրա 3-րդ երեխայի կյանքը նույնպես չհաջողվեց փրկել։ Դեպքը տեղի է ունեցել 2009-ի փետրվարին։
Դատական գործընթացը տևել է գրեթե 2 տարի։ Այդ ընթացքում անչափահաս հանցագործին շատերը պաշտպանեցին՝ պնդելով, որ պետք է մեղմացնել պատիժը։ Սակայն դատավորը որոշում է, որ իր արարքի համար տղան պետք է լիարժեք պատասխան տա ու դատավճիռ է կայացնում, ըստ որի՝ նա պատժվում է օրենքի ողջ խստությամբ։ Փենսիլվանիայում օրենքը թույլ է տալիս քրեական պատասխանատվության ենթարկել երեխաներին սկսած 10 տարեկանից։
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ տղան շատ սառնասիրտ է գործել։ Առավոտյան դպրոց գնալիս նա վերցրել է փոքր տրամաչափի որսորդական հրացանը, մտել ամուսինների սենյակ ու խաղաղ քնած կնոջը կրակել ծոծրակից։ Դրանից հետո ազատվել է զենքից ու ասես բան էլ չի եղել, գնացել է դպրոց։
Քննիչները պարզել են նաև, թե ինչու է տղան նման քայլի դիմել։ Նրա բախտը չի բերել հենց ամենասկզբից։ Դեռևս նորածին ժամանակ մայրը նրանից հրաժարվել է, ու տղային մեծացրել է հայրը։ Ու հանկարծ հոր կյանքում կին է հայտնվում, ով իր տուն է բերում ևս 2 երեխայի՝ աղջիկների։ Իսկ հետո պարզվում է, որ խորթ մայրը մի երեխայի էլ սպասում է։ Ամբողջ ժամանակ միակը եղած Ջորդանի համար դա մեծ սթրես էր։ Դատարանին զարմացրել է այն փաստը, որ անչափահաս տղան, ում հասակն անգամ չէր հասնում մեղադրյալի աթոռին, ողջ գործընթացի ժամանակ սառնասիրտ ու լռելյայն նստել է ու ոչ մի անգամ զղջման խոսք չի ասել։
Տղայի հարազատները համաձայնել են դատավճռի հետ ու չեն վիճարկելու այն։ Միայն հայրն է հարցազրույցում ասել, որ նա շատ փոքր էր՝ հասկանալու համար, թե ինչ սարսափելի բան է անում։
ՀՀ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի՝ ավելի քան մեկ տարի ձգվող նախաքննության ընթացքում որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել: Տուժող կողմի միջնորդություններով որոշ դատավարական գործողություններ, ՀՀ Գլխավոր դատախազության հավաստմամբ, արդեն կատարվել են: Իրականացվել է նաև երկորդ դատագենետիկական փորձաքննությունը, որը հաստատել է, որ Լ. Դ.-ն ու Հ. Պ.-ը մահացած նորածնի ծնողներն են: Հիշեցնենք՝ դատագենետիկական առաջին փորձաքննության ժամանակ, փորձագետների պնդմամբ, Հ. Պ.-ի արյան նմուշից ԴՆԹ անջատել հնարավոր չէր եղել, և փորձագետը չէր կարողացել հստակ պատասխանել նրա հայրության վերաբերյալ հարցին: Սակայն այլ կաևոր հանգամանքներ այդպես էլ քննության առարկա չեն դարձել: Այսպես՝ 2017 թ. մարտի 28-ին ստացվել է նախաքննական մարմնի կողմից նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը, որով Գյումրիի ծննդատան բժշկական անձնակազմի աշխատանքում մի շարք թերություններ են արձանագրվել: Փորձագետները թերություններ են արձանագրել ոչ միայն նորածնին տրամադրված բուժօգնության մեջ, այլև նորածնի վարման քարտում, որը, նրանց գնահատմամբ, լրացվել է «անփույթ և անհասկանալի»: Երեխայի տեղափոխումը ավելի բարձր կարգի հիվանդանոց, փորձագետների կարծիքով, պետք է կատարվեր անմիջապես ծնվելուց հետո, և այդ պարագայում հնարավոր կլիներ երկարացնել երեխայի կյանքը: Չնայած սրան՝ իրենց աշխատանքում թերացած բուժաշխատողների գործողություններին վարույթն իրականացնող մարմինը իրավական գնահատական այդպես էլ չի տվել, ավելին՝ տուժողի ներկայացուցիչ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա. Զալյանի դիմումին ի պատասխան՝ ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ա. Հարությունյանը բացառել էր բուժանձնակազմի գործողությունների և երեխայի մահվան միջև պատճառահետևանքային կապի առկայությունը և վկայակոչել փորձագետների այն կարծիքը, թե այդ թերությունները բացառելու դեպքում երեխայի կյանքը հնարավոր կլիներ երկարաձգել կարճատև ժամանակով: Մինչ օրս քննության առարկա չի դարձել նաև ծննդատան հոսանքազրկման վերաբերյալ Լ. Դ.-ի հայտնած տեղեկությունը, քրեական գործում առկա չեն երեխայի և մոր մոտ՝ փորձաքննությամբ պարզված առողջական խնդիրների ուղղությամբ նշանակված բուժումների մասին հավաստող փաստաթղթերը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն իր կողմնակիցների 80 տոկոսին հավաքագրում Է՝ օգտագործելով Համացանցը: Այդ մասին հոկտեմբերի 5-ին գրել Է il Messaggero թերթը՝ վկայակոչելով Իտալիայի ներքին գործերի նախարար Մարկո Մինիտիին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ԻՊ-ն դարձել Է առաջին ահաբեկչական կազմակերպությունը, որը Համացանցը դարձրել Է իր հիմնական զենքը: Համաշխարհային ցանցը կարեւորագույն դեր Է խաղում արմատական իսլամի հետեւորդներին ավելացնելու եւ կրոնական մոլեռանդություն տարածելու գործընթացում: Այդ աշխատանքի 80 տոկոսը կատարվում Է Համացանցի միջոցով, գլխավորապես՝ զինյալների եւ կողմնակիցների հավաքագրելու նպատակով: Այդ ռազմավարությունը (Համացանցի օգտագործումը) թույլ Է տալիս տպավորություն ստեղծել կազմակերպության ազդեցության մասշտաբների մասին»,-թերթը մեջբերում Է նախարարի հայտարարությունը, որը նա արել Է Հռոմի Լուիսի համալսարանում կիբեռանվտանգությանը նվիրված համաժողովում:
Մինիտին, որը նախկինում գլխավորել Է ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը, կարծում Է, որ ահաբեկչական նպատակներով Համացանցի օգտագործման խնդիրը «շատ բարդ Է եւ լուրջ», իսկ այն լուծելը՝ չափազանց դժվար:
Համաժողովում նաեւ նշվել Է, որ աշխարհում հաքերների գրոհներից ընդհանուր վնասը տարեկան կազմում Է 445 մլրդ դոլար: Իսկ 2020 թվականին այդ թիվը կարող Է հասնել 3 տրիլիոն դոլարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Ալավերդին հայկական Սիցիլիան է դարձել` խլելով առաջնությունը քրեական բարքերով հայտնի Գյումրիից։ Վերնիսաժի մոտ սեպտեմբերի 14-ին կատարված սպանության գործով դեռ նորություն չկա։ Ալավերդիում հայտնի հեղինակություն Վահագն Ավագյանի և նրա թիկնապահ Գագիկ Մոսինյանի՝ Կակուլի վրա կրակողներին դեռ փնտրում են։ Ալավերդիում դեռ խոսում են Կակուլի մահվան մասին, տագնապով սպասում են արյան վրեժի շարունակությանը։ «Աղքատ տղա էր Կակուլը, մատաղացու։ Վահագը նրան մի երկու կոպեկ էր տալիս ու ամեն տեղը հետը ման էր ածում», – հիշում է քաղաքի անցուդարձից տեղյակ մեր աղբյուրը։
Դանակահարության պատճառը վթարն է եղել
Կակուլի մահը չմարսած Ալավերդի քաղաքում երեկ գիշերը կրկին արյուն է հոսել։ Դանակահարել են երկու եղբայրների՝ Բարսեղյան ազգանունով։ Նրանք տեղափոխվել են Ալավերդու հիվանդանոց։ Ոստիկանությունից հայտնում են, որ նրանցից մեկը հետույքի և գոտկատեղի շրջանում վերքեր ունի, իսկ մյուսը՝ կրծքին և ազդրին։ Հետքերը կարող են դանակից լինել։ Ալավերդու մեր աղբյուրները փոխանցում են, որ Բաղդասարյանների ավտոմեքենան բախվել է մեկ այլ մեքենայի։ Վարորդների միջև վեճ ու կռիվ է սկսվել, որն ավարտվել է դանակահարությամբ։
Հիվանդանոց բերելուն պես` եղբայրներից մեկին կալանավորել են։ Նա սեպտեմբերի սկզբից հետախուզման մեջ էր մարդու առևանգման գործով։ Սեպտեմբերի 7-ին նա ընկերների հետ փորձել էր Օձուն գյուղից անչափահաս աղջիկ առևանգել և տանել հյուրանոց։ Աղջիկը հյուրանոցից փախել էր, իսկ երիտասարդներին մեղադրանք առաջադրեցին մարդու առևանգման հոդվածի երկրորդ մասով, որը ենթադրում է ազատազրկում՝ 7-ից 10 տարի ժամկետով։
Ավագյանին գնդակահարել են իր տան առաջ
Նույն օրը՝ սեպտեմբերի 4-ին, Երևանի Նորագավիթ թաղամասում իր տան դռանը սպանվեց այդ թաղի բնակիչ, կրկնահանցագործ Սամվել Ավագյանը։ Նա վարորդ էր, ուներ մեծ ընտանիք, նախկինում նկատվել էր փողոցային «ռազբորկաների» մեջ, մի քանի անգամ դատապարտվել էր։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ քրեական գործ է հարուցվել 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով /սպանություն, զենքի ապօրինի կրում-օգտագործում/, հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք։
Նկատենք, որ քրեական միջադեպերի, հարուցվող գործերի առատության ֆոնին ոստիկանությունը մի քանի օր առաջ հաշվետվություն էր ներկայացրել այս տարվա 8 ամիսների վերաբերյալ, որից ճիշտ հակառակ պատկերն էր բխում՝ հանցավորության դեպքերի 85 տոկոսը բացահայտվել է, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները, այդ թվում սպանությունները, նվազել են։ «Սխալ է խոսել հանցավորության՝ սոցիալապես անհանդուրժելի վիճակի փաստագրման մասին», – ասել էր զեկուցողը՝ ոստիկանության շտաբի պետ, գնդապետ Հովհաննես Քոչարյանը և խոստացել «օպերատիվ հետախուզական բնագավառում որոշ մոտեցումներ» վերանայել, հանցագործությունների դեմ պայքարն ավելի նախահարձակ դարձնել։
Հանցագործութունների կանխալգելում չի կատարվում
Արդարադատության համակարգի նախկին պաշտոնյաները խոսում են իրավապահ համակարգի կանխարգելիչ դերն ուժեղացնելու մասին։ «Մենք անընդհատ խոսում ենք հանցագործության բացահայտման մասին, բայց մոռանում ենք, որ բացահայտելուց առաջ կա կանխարգելիչ ֆունկցիա»,- news.am-ին երեկ ասել է նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ Քրեակատարողական վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը, որը մինչ այդ 28 տարի օպերատիվ աշխատանքով է զբաղվել ոստիկանությունում, վստահեցնում է, որ երկրում խորացող գաղջ մթնոլորտը՝ միմյանց նկատմամբ ձևավորված թշնամանքն է պատճառը, որ հանցագործությունները շատանում են, վրեժխնդրության հողի վրա բազում սպանություններ են կատարվում։
«Խնդիրը ոչ թե բացահայտումների, այլ երևույթի մեջ է։ Իրավապահ մարմինները պետք է ժամանակին կանխեին հանցագործությունները։ Նմանատիպ դեպքերից խուսափելու համար անհրաժեշտ է քրտնաջան և պրոֆիլակտիկ աշխատանք տանել հասարակության հետ` ժամանակին տեղեկություններ ստանալու համար: Մի քանի տարի առաջ իրավապահ մարմիններից մեկի ղեկավարը միտք էր հայտնել, որ չբացահայտվող հանցագործություն չկա, ես ևս նույն կարծիքին եմ և իմ 28 տարվա ծառայության ընթացքում իմ զբաղված գործերը լրիվ բացահայտվել են, բացի՝ ցավով եմ նշում, ՀՀ պաշտպանության փոխնախարար Խոռխոռունու գործից»,- ասաց նա։
«Իրավապահների ու հանցագործների միջև ճամփաբաժան չկա».
Ռուբեն Մարտիրոսյան Ինչո՞ւ են արյունալի միջադեպերը այսչափ հաճախ կատարվում։ Քրեագետ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը գտնում է, որ պատճառը քրեական հեղինակություններին ընտրությունների ժամանակ ազատություն տալն է, նաև «լավ տղայի» սինդրոմը։
«Նրանք էլ եզրակացնում են՝ եթե կարելի է հանցագործություն անել հանուն Սերժի, հանուն ՀՀԿ-ի, իշխանության համար, ապա ինձ համար էլ կարող եմ անել։ Ամեն մեկը իրեն զգում է լավ տղա։ Մենք Հայաստանում կորցրել ենք հանցագործների ու ոստիկանների, դատախազների միջև «ճամփաբաժանը»։ Չկա չար ու բարի, չկա ազնիվ ու անազնիվ, չկա բարոյական ու անբարոյական։ Թալանչին, մարդասպանը անբարոյական չեն, եթե կարողանում են տուն պահել։ Ամբողջ Հայաստանը վերածվել է համատարած կրիմինալի, մի կողմում կրիմինալն է, մյուս կողմում՝ անպաշտպան մարդիկ, որոնք վախենում են իրենց պաշտպանել»։
Սյուզան Սիմոնյան
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել նորածնին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
2017թ. սեպտեմբերի 26-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ ապրիլի 3-ին Երևան քաղաքի «Հանրապետական» ծննդատան մոտակայքից պատահական տաքսի ավտոմեքենայի մեջ գտնվող իր երեխային՝ ծնված 30.03.2017թ., իրեն անհայտ անձինք առևանգել են և տարել անհայտ ուղղությամբ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, որը հոկտեմբերի 4-ին ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ նորածնի մոր հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լոռու մարզում անչափահաս աղջկա առևանգման համար հետախուզման մեջ գտնվողը դանակահարվել է:
Դեպքը տեղի է ունեցել երեկ. երիտասարդը Ալավերդու հիվանդանոց է տեղափոխվել վնասվածքներով և հենց այդ ժամանակ էլ հայտնի է դարձել, որ նա սեպտեմբերի 11-ից հետախուզման մեջ է գտնվում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 7-ին Լոռու մարզի Օձուն գյուղի 23-ամյա բնակիչն ամուսնության նպատակով առևանգել է նույն գյուղի՝ այդ ժամանակ դեռևս անչափահաս մի աղջկա:
Երիտասարդին այդ հարցում օգնել են իր 3 ընկերները. աղջկան իրենց իսկ տան մոտից բռնությամբ նստեցրել են ավտոմեքենան և առևանգել: Ապա երիտասարդը հյուրանոց է տարել աղջկան, որտեղ փորձել է նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն աղջիկը դիմադրել է ու փախուստի դիմել՝ վնասելով երիտասարդի դեմքը:
Աղջկա առևանգման փաստով հարուցվել էր քրեական գործ, երիտասարդին և մյուսներին մեղադրանք էր առաջադրվել և երեքի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Իսկ աղջկա առևանգման գործին օգնած 4-րդ երիտասարդի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, սակայն, ինչպես արդեն հայտնի դարձավ, վերջինս հայտնաբերվել է հիվանդանոցում և նրա նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նշենք նաև, որ աղջկան ամուսնության նպատակով առևանգած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ մյուսներին՝ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
Աղբյուր` Փաստինֆո
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.