23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական-դատավարական լայնածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության, ինչպես նաև առանձին պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների բազմաթիվ դրվագներ:
Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանը, պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանը, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանը, պատասխանատու հերթապահներ Արտակ Պարսամյանն ու Էդվարդ Քառյանը, ինչպես նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող այլ պաշտոնատար անձինք 2017 թվականի ընթացքում, նախնական համաձայնությամբ, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներից պարբերաբար պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ: Դրա դիմաց դատապարտյալներին տրվել են տարբեր խցեր անարգել ելումուտ կատարելու, թղթախաղով զբաղվելու, թմրանյութ օգտագործելու, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր մտցնելու և այլ անօրինական գործողություններ կատարելու արտոնություններ:
Այսպիսով, կաշառք պահանջելու և ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաև կաշառք տալուն օժանդակելու կասկածանքով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 5 ղեկավար պաշտոնատար անձինք և նրանց կաշառք տալուն օժանդակած անձը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ վերը նշված կոռուպցիոն հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելու, ինչպես նաև հանցավոր շղթայում ներգրավված պաշտոնատար բոլոր անձանց գործողություններին անհրաժեշտ իրավական գնահատական տալու ուղղությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ կատարվում են օպերատիվ-հետախուզական և անհետաձգելի քննչական գործողություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Պաշտոնատար անձանց կողմից ցուցմունք տալուն հարկադրելու դեպքերի վերաբերյալ քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով:
Մասնավորապես, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Է. Ք.-ն դատական նիստի ընթացքում հայտնել է, որ նշված քրեական գործի նախաքննության ընթացքում իրեն տևական ժամանակով պահել են ոստիկանության Արաբկիրի բաժնում, որտեղ երեք քննիչներ իր նկատմամբ ճնշումներ ու սպառնալիքներ են գործադրել` հարկադրելով իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ առանձնապես խոշոր չափերով գողության փորձ կատարելու վերաբերյալ:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ցուցմունք տալուն հարկադրելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով:
Մյուս քրեական գործը հարուցվել է ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի կալանավոր Վ. Ն.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով կայացած դատական նիստի ընթացքում ցուցմունք, իսկ այնուհետև` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ՀՀ ՊՆ նախկին քննչական ծառայության քննիչն իրեն հարցաքննելիս հոգեբանական ճնշումների է եթարկել` պահանջելով ցուցմունքում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ գրի առնել, թե, իբր, ինքը իր և այլ անձանց մարտական ուղու վերաբերյալ փաստաթղթեր է կնիքել:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելու հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն:
Հոկտեմբերի 9-ին, «Կոնվերս» բանկից կատարված հափշտակության դեպքով ոստիկանները չեն շտապում որևէ բան հաղորդել։
Երևանի փոխոստիկանապետ Արտակ Պողոսյանի կցկտուր բացատրություններից պարզ է դառնում, որ ոստիկանները չեն ցանկանում հանցագործի մասին որևէ ինֆորմացիա հաղորդել:
Անշուշտ, օրը ցերեկով բանկի կենտրոնական մասնաճյուղ բաց դեմքով մտնող ու իր պահանջները ներկայացնող անձը, որը մեր ունեցած տեղեկությամբ բանկի VIP հաճախորդներից է եղել, այնքան էլ անհայտ մեկը չէր կարող լինել:
Հետաքրքիր է, որ խոսքը գնում է մոտ 96 միլիոն դրամի մասին, որը «անհայտ» անձը սպառնալիքով հափշտակել է՝ մտնելով կառավարիչի կաբինետ ու մինչ այժմ ձերբակալված չէ:
Ավելին՝ որևէ տվյալ նրա ինքնության մասին չի հաղորդվում:
«Հայկական Վարկածն» իր հրապարակած՝ «Ահազանգ.Դեպոյի պետի տեղակալը՝ չարաշահելով իր պաշտոնական դիրքը, ողջ կոլեկտիվին «ծնկի» է բերել և պահում է ստրկության մեջ»(.armversion.am/2017/09/20) հոդվածի վերաբերյալ Տրանսպրորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից ստացել է աշխատակազմի ղեկավար Ս. Ամիրխանյանին ուղղված հետևյալ գրությունը, որը ստորագրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՀԿԵ ՓԲԸ գործերի կառավարման պետի պաշտոնակատար Վ.Առաքելյանը .
«Հարգելի պարոն Ամիրխանյան, Ձեր 27.09.2017թ. թիվ 8/13.1/17561-17 գրության վերաբերյալ հայտնում ենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից անցկացվել է ուսումնասիրություն «Հայկական Վարկած» էլեկտրոնային թերթի դիմում -բողոքում ներկայացված հարցերի վերաբերյալ։
Ուսումնասիրության արդյունքներով հոդվածում շարադրված տեղեկությունր չի հաստատվել։ Աշխատանքային կոլեկտիվում անցկացվել է ընդհանուր ժողով, որի ժամանակ միաձայն հայտարարվել է, որ հրապարակված անանուն տեղեկատվությունը հանդիսանում է զրպարտանք։ Ինչ վերաբերում է Երևանի լոկոմոտիվային դեպոյի պետի տեղակալ Ս.Գալստյանի որդիների մասին տեղեկատվությանը, իրոք, նրա երեք որդիներր աշխատում են լոկոմոտիվային դեպոյում, երկուսր մեքենավարներ են, մեկը մեքենավարի օգնական։ Սակայն ստուգումը ցույց տվեց, որ նրանց աշխատավարձը մյուս մեքենավարների աշխատավարձից բարձր չէ։
Ս.Գալստյանի կողմից անշարժ գույքի ձեռքբերման մասին հոդվածում շարադրված տեղեկատվության վերաբերյալ հայտնում ենք, որ ստուգման արդյունքում պարզվել է, որ բնակարան ձեռք է բերել Ս.Գալստյանի որդին Անտոն Գալստյանը, ձևակերպելով բանկում հիփոթեքային վարկ 15 տարի ժամկետով»։
Ինչ է ստացվում. այս գրությունից պարզ է դառնում, որ աշխատակիցների բողոքները քննվում են ընդհանուր ժողովում, ինչպես Խորհրդային Միության ժամանակներում էր։ Պարզ է, որ ընդհանուր ժողովում ոչ ոք չի համարձակվի խոսել մի մարդու դեմ, ով այդքան բան արել ու« մարսել» է:
Ավելին՝ նամակը պարզ հաղորդում է հանցագործության մասին, սակայն ոստիկանության 6-րդ վարչության (որտեղ հոդվածում նշված փաստերն էին ուսումնասիրվում) աշխատակիցը « Հայկական Վարկածին» միայն մեկ հարց ուներ՝ պարզել տեղեկատվության աղբյուրը:
Նշենք, որ մեզ դիմած աշխատակիցները հետաքննիչներին սպասում էին դեպոյում՝ հուսով, որ քննություն կլինի՝ պարզելու հոդվածում բերված փաստերը, իսկ նրանք կարծես շատ բան ունեին պատմելու, բայց ինչպես վերը բերվածից պարզվեց, գործը սահմանափակվել է դեպոյի ընդհանուր ժողովով:
Ցավալի է, որ արդարության հասնելու աշխատավոր մարդկանց վերջին հույսն իրենց անտարբերությամբ սպանում են բոլոր պատկան մարմինները, իսկ ճարպիկները հարցերը լուծում են ու ջրից չոր դուրս գալիս:
Հ.Գ. Ի դեպ, տարբեր գերատեսչությունների՝ ՀՀ Օբուդսմենին, ՀՀ դատախազությանը, ուղարկված դիմումներից միայն ՏԿՏՏ նախարարությունն է արձագանքել:
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հոկտեմբերի 2-ից 6-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2254 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 442 հեռախոսազանգի:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 12 բողոքի:
2017 թվականի հոկտեմբերի 2-ից 6-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1814 քաղաքացի:
Այսօր հայտնի դարձավ, որ կաշառք պահանջելու եւ ստանալու կասկածանքով ձերբակալվել է«Վանաձոր» ՔԿՀ-ի պետ, 57-ամյա Գեւորգ Մկրտչյանը:
Գեւորգ Մկրտչյանն առաջին անգամը չէ, որ հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում: Մասնավորապես՝ 2016 թվականի հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերն անհայտ անձինք պայթեցրել էին նրա «Նիվա» մակնիշի ավտոմեքենան (լուսանկարում): Այդ պահին ՔԿՀ պետը մեքենայում չի եղել: ՔԿՀ-ի պետի մեքենան նռնակով էին պայթեցրել: Այդ ժամանակ Գեւորգ Մկրտչյանը մեր զրույցում ասել էր, ոչ ոքի չի կասկածվում, ինչպես նաեւ հրաժարվել էր ցուցմունք տալուց՝ նշելով, թե ոչ ոքի վատություն չի արել:
Նշենք, որ Գեւորգ Մկրտչյանը մոտ 20 տարի է, ինչ ՔԿՀ համակարգում է, աշխատել է տարբեր վայրերում, արդարադատության գնդապետ է: Ըստ այսօր տարածած պաշտոնական հաղորդագրության՝ քրեական գործով կատարված նախաքննությամբ ՀՔԾ քննիչների, ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված համակարգված, պլանավորված քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը, օպերատիվ բաժնի պետը եւ այլ ծառայողներ, 2017 թվականի ընթացքում շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախնական համաձայնությամբ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից պարբերաբար պահանջել, եւ որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումար:
Քրեական գործով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը, օպերատիվ բաժնի պետը եւ նրանց կաշառք տված անձը:
Նշենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն այդպես էլ չի հրապարակել Գեւորգ Մկրտչյանի հայտարարագիրը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հենց «Վանաձոր» ՔԿՀ-ից ազատ արձակվեց Սոցիալական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը:
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, թալանել են «Կոնվերս» բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղը:
Այս տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Tert.am-ի տեղեկություններով՝ անձը բանկի մասնաճյուղում սպառնացել է պայթեցնել ինքն իրեն և հափշտակել է 60 հազար եվրո:
https://www.youtube.com/watch?v=VF-R5FTiRCI
Տեսանյութը armlur.am
Պրն նախագահ, այսօր շատ ցմահ դատապարտյալներիս ազատության հարցը փաստացի կախված է Ձեր կամքից։
Այսօր դատական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները` ի դեմս դատախազների և դատավորների, կարծես թե համակարգում իրավասու չեն որոշում կայացնել` ցմահ բանտարկյալների ազատ արձակման խնդրի մեջ։ Նրանց ձեռքերը մեր՝ ցմահ բանտարկյալներիս նման շղթայված է, և նրանք միայն մատնացույց են անում Բաղրամյան 26 հասցեն, այսինքն` դիմել անձամբ Ձեզ։
Ինչպես շատ ու շատ պետական այրեր, այնպես էլ նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն իր խոսքում ասաց, որ խնդիրն իրավական հարթության մեջ չէ, այլ քաղաքական։ Իհարկե, մենք հասկանում ենք տվյալ պաշտոնյաների մեկնաբանությունները, որոնք կարծես հեռու են իրականությունից։ Ըստ նրանց՝իրավական ոլորտում նման նախադեպը չկա, ուստի՝ իրականացնողն էլ չկա։
Այս խնդրի միակ լուծումը Ձեր որոշման կայացման մեջ է, հարգարժան պրն Նախագահ։
Այսպես, վաղաժամկետ ազատվելու հարցը ընդմիշտ թվում է, թե փակվել է ցմահ դատապարտյաներիս առջև` պատճառաբանությունն էլ միայն մեկը ` իբրև չունենք <<պատշաճ վարքագիծ>>։ Փաստորեն ազատ հանձնաժողովը իր մեկ գրչի հարվածով, մեզ հետ չշփվելով և մեզ չճանաչելով, ոչ միայն տալիս է թյուր եզրակացություն, այլ նաև Հայաստանում առկա մի մասնագիտության մասնագետների բազմաչարչար աշխատանքի վրա է կասկածելու տեղիք տալիս` որպես մասնագիտություն թերի գործելու կամ ընդհանրապես չգործելու հարցում և այս ամենն այն դեպքում, երբ այդ մասնագետներն իրենց աշխատանքում արդեն իսկ ունեն երկար տարիների բազմաչարչար փորձ ու պրոֆեսիոնալիզմ։
Պրն նախագահ, Ձեր կամքից և հայեցողությունից է կախված մեր ազատության ձեռք բերման հարցը, չէ որ ՔԿՀ-ների բազմաթիվ մասնագետների աշխատանքների շնորհիվ և մեր զղջումների արդյունքում մենք փոխվել ենք և պատրաստ ենք ինտեգրվելու հասարակությանը։
Ստորև ներկայացնում ենք ցմահ դատապարտված մի դատապարտյալի բնութագրի օրինակ, որը տրված է Հ.Հ Ա.Ն 《Արմավիր》 Ք.Կ.Հ-ի 06․07․2017 թ-ին տրված եզրակացությունից․
Ստեփան Արտյուշայի Գրիգորյանի՝《Արմավիր》Ք.Կ.Հ-ի կողմից 31.05.2016 թ-ին տրված բնութագրից.
Բնավորությամբ հանգիստ է, նպատակային, շփվող, չկաշկանդվող, միջանձնային և ներխմբային փոխհարաբերություններում կազմակերպող է, նախաձեռնող և իրականացնող, բացասական հակում չունի, հարգալից է աշխատակիցների նկատմամբ, շփվող է, հավասարակշռված, շփվում է հավասարակշռված և դրական վարքագիծ դրսևորող դատապարտյալների հետ: Կատարած հանցանքի համար զղջում է . հիմնարկում կազմակերպված սպորտային միջոցառումներին մասնակցում է .աշխատանքի ցանկություն հայտնել է, մասնակցում է վերասոցիալականացման միջոցառումներին : Քաղաքացիական հայց չունի. կապը հարազատների հետ պահպանվում է հեռախոսազանգերի, տեսակցությունների միջոցով, բնակարանով ապահովված է. նյութակենցաղային ապահովվածությունը բավարար է:
Ցմահ դատապարտյալներիս կոչը ՀՀ նախագահին
Հոկտեմբերի 9-ին, ժամը 06:59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 68 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:41-ին, մարվել՝ 07:50-ին:
Այրվել են 47-րդ բնակարանի (2-րդ հարկ) ննջասենյակը (մոտ 20 քմ) և խոհանոցը (6 քմ)՝ գույքով, ջերմահարվել՝ պատշգամբը (2 քմ), իսկ 50-րդ բնակարանում (3-րդ հարկ)՝ պատուհանի 3 փայտե շրջանակները և վարագույրը:
Թիվ 47 բնակարանի ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերվել է Ռ. Հ.-ի ծնվ. 1940թ. դին, որը, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը դուրս է բերվել բնակարանից:
1975 թ. ծնված Ա. Հ.-ը ծխահարվել է, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Լոռու մարզի Ալավերդի քաղաքի թիվ 3 մանկապարտեզում փետրվարի 14-ին տեղի ունեցած ողբերգական դեպքի հետեւանքով աշխատանքից ազատված տնօրենը երեկ ավագանու որոշմամբ կրկին վերանշանակվել է:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին «Ալավերդու բժշկական կենտրոնից» ահազանգ էր ստացվել ոստիկանություն առ այն, որ նույն օրը` ժամը 11-ին, մահացած վիճակում բժշկական կենտրոն է տեղափոխվել Ալավերդի քաղաքի բնակիչ, 2013 թվականի ապրիլի 6-ին ծնված Ռոբերտ Դալլաքյանը: Փոքրիկին ջրահեղձ եղած վիճակում` Դեբետ գետի մեջ հայտնաբերել էին թաղամասի բնակիչները, ովքեր էլ մահացած վիճակում հանել էին երեխային գետից:
Մանկապարտեզի սանը դուրս էր եկել մանկապարտեզի նախ՝ շենքից, ապա բակից ու ինքնուրույն հեռացել տարածքից մոտ 100 մետր, ապա ընկել Դեբետ գետը: Դեպքից անմիջապես հետո հարուցվեց քրեական գործ: Աշխատանքից ազատվեցին դաստիարակն ու տնօրեն Ռոզա Ավետյանը: Մամուլում շրջանառվող տեղեկություններով` տնօրենն ու աշխատակիցն ազատվել էին սեփական դիմումի համաձայն, մեկ այլ վարկածով` նրանց աշխատանքից ազատել էր քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը:
Մեղադրյալի աթոռին հայտնվեց միայն դաստիարակը, ով դատապարտվեց ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց, իսկ ահա տնօրենը գործով հանդես եկավ միայն վկայի կարգավիճակում:
Ու արդեն երեկ` Ալավերդի համայնքի ավագանու 12 անդամը միաձայն կողմ են քվեարկել Ռոզա Ավետյանին կրկին պաշտոնում նշանակելու որոշմանը:
Armtimes.com-ին ահազանգած ալավերդցիները հայտնել են, որ դժգոհ են ավագանու որոշումից, չնայած որ այլ բան չէին էլ սպասում, քանի որ ըստ իրենց` տնօրենը Կարեն Փարեմուզյանի հետ մտերիմ հարաբերություններ ունի, երկար տարիներ միասին աշխատել են «Հարավկովկասյան երթուղիներ» ընկերությունում, այնուհետ, երբ Փարեմուզյանը քաղաքապետ է ընտրվել, Ռոզա Ավետյանն էլ մանկապարտեզի տնօրեն է նշանակվել. «Որ մի օր էլ դատապարտված դաստիարակին նշանակի աշխատանքի` չզարմանաք, ամեն ինչ էլ սպասելի է, փաստորեն քիչ չէր որեւէ մեկը չդատվեց, դեռ մի բան էլ պաշտոններին են վերադառնում…»,- նշեցին ահազանգած քաղաքացիները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.