29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգերի միասնական օպերատոր «Վիոլա ջուր» ընկերությունը նոր ջրաչափեր է տրամադրում բաժանորդներին, ինչից, սակայն, բողոքում են քաղաքացիները:
Ավան համայնքի բնակիչները զանգահարել են «Արմենպրես»-ի խմբագրություն եւ ասել, որ «Վիոլա ջուր» ընկերության կողմից նոր ջրաչափերի տեղադրումից հետո իրենք ստիպված են լինում նախկինի համեմատ գրեթե երկու անգամ ավելի վճարել ջրի սակագնի համար: Քաղաքացիներից մեկը նշեց, որ եթե նախկինում ջրի համար վճարում էր 4000-5000 դրամ, հիմա ստիպված է վճարել 8000-9000 դրամ:
Բնակիչների՝ տեսուչին ուղղված հարցերին, վերջինս պատասխանել է, որ բողոքները շատ են: «Ուղղակի նոր ջրաչափերը բավական զգայուն են եւ ֆիքսում են ջրի անգամ մեկ կաթիլը»,- ասել է նա:
«Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան «Վիոլա ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանն ասաց, որ նոր ջրաչափերը նախկինների համեմատ բավական բարձրակարգ են եւ դրանց փորձարկումը սկսվել է Ավան համայնքի Նարեկացի թաղամասից (ի դեպ հենց այս շենքից էին մեզ զանգահարողները-հեղ.): «Ջրաչափերն աստիճանաբար փոխվում են եւ առաջիկա տարիներին 730 հազար բաժանորդ կունենա նոր ջրաչափեր` անվճար հիմունքներով: Առաջնային կարգով կսպասարկվեն այն բնակիչները, ում ջրաչափերը հին են կամ կոտրված»,-ասաց նա` փաստելով, որ հին ջրաչափերը մոտավոր, իսկ նորերը ճշգրիտ պատկեր են տալիս: Բողոքների առնչությամբ պատասխան ստանալու համար, Մուրադ Սարգսյանը հորդորեց քաղաքացիներին դիմել ընկերության համապատասխան գրասենյակներ կամ էլեկտրոնային նամակ ուղղել եւ 10 աշխատանքային օրվա ընթացքում ստանալ սպառիչ պատասխան:
Ի դեպ, «Վիոլա ջուր» ընկերության շուկա մուտք գործելուց հետո ջրի սակագինը մեկ խորանարդ մետրի համար 170 դրամից դարձել է 180 դրամ:
Մոսկվայում բերման է ենթարկվել «ասիչ» Ստեփան Ավանեսյանը, ով մեղադրվում է առանձնակի խոշոր խարդախության համար: Այս մասին հայտնում է Комментатор-ը:
Ըստ հաղորդված տվյալների` Բաքվի բնիկ Ավանեսյանը, ներկայանալով Մոսկվայի փաստաբանական կոլեգիաներից մեկի նախագահի խորհրդական, գումարի դիմաց խոստացել էր փակել Լերմոնտով քաղաքում «Հիդրոմետալուրգիական գործարան» ԲԲԸ ղեկավարության դեմ քրեական գործը։ Հանցագործին բերման են ենթարկել, այն ժամանակ, երբ Ստեփանը ստանում էր գումարի մի մասը` 20 մլն ռուբլի: Ընդհանուր առմամբ Ավանեսյանը նախատեսում էր ստանալ 160 մլն ռուբլի:
ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը նշում է, որ չարագործն առաջարկել է օգնել՝ խոստանալով գումար փոխանցել իրավապահ մարմիններին գործը փակելու դիմաց, սակայն իրականում նա նման իրավասություն չէր կարող ունենալ:
Ինքը՝ Ստեփան Ավանեսյանը, օպերատիվ մարմիններին ներկայացել է որպես №1 փաստաբանական կոլեգիայի նախագահ Արթուր Հովսեփյանի խորհրդական։ Հետաքրքիրն այն է, որ Ավանեսյանը կարող էր իրոք կապ ունենալ քիմիական արդյունաբերության հետ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա Մոսկվայում կոմերցիոն ընկերության համահիմնադիր էր, որը զբաղվում էր օրգանական քիմիական նյութերի արտադրությամբ և իրացմամբ
Մեղադրյալը և իր դատապաշտպանը բողոքում էին կալանավորման դիմաց` նշելով, որ կալանավորման համար բավարար հիմքեր չկան: Սակայն դատարանը համաձայնել է դատախազական կողմի հետ` այն մասին, որ Ավանեսյանը ազատ արձակվելով կարող է փախչել, կամ վերացնել ապացույցները:
Նրան կալանավորել են հետախուզական մեկուսարանում, որտեղ նա կմնա մինչև նոյեմբերի 12-ը:
Գործադիրն ընդունել է «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» որոշում: Ըստ այդմ, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված՝ ՀՀ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի 2-րդ փողոցի թիվ 2/1 ուսուցչի տանը, Երևան քաղաքի Աճառյան 20/3, Երևան քաղաքի Նոր-Նորք Մոլդովական փողոցի 29/1, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ուսանողական փողոցի թիվ 4 հասցեի Աբովյանի ճարտարագիտական քոլեջի և Երևան քաղաքի Շիրակի 2ա շենքի 7-րդ հանրակացարաններում բնակվող անձինք կսեփականաշնորհեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:
Կառավարության մեկ այլ որոշմամբ կապահովվի «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակում կառուցված ոռոգման համակարգերի, ջրամատակարարման համակարգերի շահագործումը: Որոշմամբ նախատեսվում է օբյեկտները նվիրաբերել այն համայնքներին, որոնց վարչական տարածքներում վերջիններս գտնվում են: Դիմելով տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ վերոնշյալ օբյեկտները համայնքներին նվիրաբերելը ճիշտ է, սակայն անհրաժեշտ է հետևել դրանց կառավարման ընթացքին՝ հետագայում խնդիրներ չունենալու համար:
Անդրադառնալով սահմանամերձ բնակավայրերը գազով ապահովելուն՝ վարչապետն Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին հանձնարարել է քննարկել բոլոր տարբերակները, այդ թվում այլընտրանքային, մասնավորապես՝ արևային էներգետիկայի տարբերակը:
Նորք Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց: Դատարան ժամանած շտապօգնության բժիշկը տեղեկանք է տվել, որ ամբաստանյալ Վահան Շիրխանյանը ողնաշարի գոտկային շրջանում սուր ցավեր ունի, որոնք առաջացել են սայլակի ընկնելու պատճառով: Նախագահող դատավորը ասաց, որ նման պայմաններում որ ամբաստանյալը ի վիճակի չէ դատական նիստին նստելու, դատական նիստը չի կարող շարունակվել:
Հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը: Նա ասաց, որ արդեն 8 օր գտնվում է հացադուլի մեջ. «Շատ վճռական եմ տրամադրված, առողջական խնդիրների պատճառով պահանջում եմ փոխել իմ խափանման միջոց կալանավորումը: Խոստանում եմ ոչ մի բանի չխոչընդոտել: Ես իմ մաշկի վրա եմ զգում, որ առողջական վիճակս վատացել է»:
Նախագահողը ասաց, որ դատարանում որևէ փաստաթուղթ ներկայացված չէ ամբաստանյալի առողջական վիճակի վատացման վերաբերյալ: Եթե նման փաստաթուղթ լինի՝ դատարանը նոր միայն կարող է անդրադառնալ խափանման միջոցը փոխելու հարցին:
Ամբաստանյալ Էդուարդ Ներսիսյանի շահերի պաշտպան Կարմեն Պողոսյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը 2016 թվականի օգոստոսին գլխուղեղի կաթված ես ստացել, ներկայումս գտնվում է Դատապարտյալների հիվանդանոցում՝ հետկաթվածային վերականգնողական շրջանում է: Նրան անհրաժեշտ է նեղ մասնագիտական հետազոտություններ, որոնք պետք է կատարվեն քաղաքացիական հիվանդանոցում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում:
Նախագահողը տեղեկացրեց, որ այդ հիվանդանոցից հայտնել են, որ առայժմ հիվանդին ընդունել չեն կարող:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երևանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը և դրան մասնակցել և Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
Հոկտեմբերի 12-ինդաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի 25 տանը հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն՝ հաշված րոպեների ընթացքում, դեպքի վայր են ժամանել Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր քաղաքացիների օգնությամբ սկսել են պայքարել երկհարկանի տան 2-րդ հարկում առաջացած հրդեհի տարածման դեմ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Վանաձորի հիվանդանոցի հերթապահ խումբն, ինչպես նաև Վանաձորի քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները, որոնց դեպքի վայր է ուղարկել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Ժամանել են նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հրդեհի հետևանքով տանը, ըստ նախնական տեղեկությունների, միայնակ մնացող 3-ամյա Էմիլ Խաչատրյանը մահացել է: 41-ամյա Նաիրա Խաչատրյանին տեղում հոգեբանական ու բժշկական օգնություն են ցուցաբերել բժիշկներն ու փրկարարները: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզ կլինի քննության ընթացքում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին են հանձնվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի ու Կոտայքի մարզային քննչական վարչություններում հարուցված երկու քրեական գործերը: Այսպես, քրեական գործերից մեկի նյութերի համաձայն, Իջևան քաղաքի բնակիչ Տիգրան Պապյանը 2014թ.-ից մինչև 2016թ.-ի հունիսն ընկած ժամանակահատվածում մասնատել և վաճառել է բանկում գրավադրված` 1.800.000 ՀՀ դրամ արժողությամբ «Ford transit» մակնիշի ավտոմեքենան: Այնուհետև, դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Տավուշի մարզային բաժնում հարուցված կատարողական վարույթի շրջանակներում, որոշում է կայացվել Տ. Պապյանի ավտոմեքենայի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին: Այդ նպատակով 17.06.2017թ.-ին հիշյալ քաղաքացու բնակարան է այցելել ԴԱՀԿ Տավուշի մարզային բաժնի հարկադիր կատարողը, ով, առանց ավտոմեքենան տեսնելու, կազմել է արգելանք դնելու մասին արձանագրություն, որում ներառել է փաստացի գոյություն չունեցող` Տ. Պապյանի կողմից մասնատված և վաճառված «Ford transit»-ը գույքագրելու և արգելանքի վերցնելու կեղծ տեղեկություններ: ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Տավուշի մարզային բաժնի հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և քաղաքացու կողմից գրավադրված` բռնագանձման ենթակա գույքն օտարելու փաստերով ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով: Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործն ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար: Մյուս քրեական գործով ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ Եղվարդ քաղաքի բնակչուհի Թեհմինա Պետրոսյանը դիմում բողոք է ներկայացրել Կոտայքի մարզի դատախազություն այն մասին, որ 05.03.2017թ.-ին օրինական ուժի մեջ մտած դատավճռով` նախկին ամուսնուց ալիմենտի կայուն դրամական գումարի բռնագանձման որոշում է կայացվել ամսական 50.000 դրամի չափով: Սակայն դրա վերաբերյալ հարուցված կատարողական վարույթի ընթացքում Թ. Պետրոսյանը հարկադիր ծառայությունից իրեն ուղարկված համապատասխան որոշումներում կեղծիքներ է հայտնաբերել. մասնավորապես, պարզել է, որ ԴԱՀԿ Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարողը նշված որոշումներում ներառել է կեղծ թվագրումներ և անձնային կեղծ տվյալներ, որի հետևանքով չի բռնագանձվել ամիսներով կուտակված` 350.000 ՀՀ դրամի չափով ալիմենտի պարտքը, ու Թ. Պետրոսյանին պատճառվել է գույքային վնաս: Հիշյալ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով: Հաշվի առնելով, որ այս քրեական գործի նյութերում ևս առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործը նույնպես ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար: Подробнее: https://shabat.am/am/article/154300/HQTS-varuyt-en-yndunvel-DAHK
ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման առերևույթ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
«Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» ՀԿ-ի ներկայացուցչից 2017թ. սեպտեմբերի 27-ին հաղորդում է ստացվել առ այն, որ «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» ՀԿ-ն հանդիսանում է «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների իրավատերը, իսկ «Միսս Արմենիա» համահայկական, մշակութային հիմնադրամը նշված ապրանքային նշանների ապօրինի օգտագործմամբ սույն թվականի սեպտեմբերին կազմակերպել է «Միսս Հայաստան» 2017 գեղեցկության մրցույթը, որի արդյունքում «Միսս Հայաստան-ազգային գործակալություն» ՀԿ-ին պատճառվել է նյութական վնաս:
Հաղորդման հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 1-ին վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որի արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ «Միսս Արմենիա» համահայկական, մշակութային հիմնադրամը նշված մրցույթի համար եկամուտ է ստացել տոմսերի վաճառքից, բջջային հաղորդագրությունների միջոցով անցկացված քվեարկությունից, որի արդյունքում «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» ՀԿ-ին պատճառվել է նյութական վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածով՝ ապրանքային նշանի ապօրինի օգտագործման առերևույթ դեպքի առթիվ, որը հոկտեմբերի 10-ին ստացվել է ՀՀ քննչական կոմիտեում։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. սեպտեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 5 դեպք, որոնք բոլորն էլ ոչ մարտական են:
Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները մահվան 5 դեպքից և ոչ մեկի մասին չեն հայտնել:
Կորուստներ
• Սեպտեմբերի 7-ին հիվանդանոցում մահացել է Ադրբեջանի Թովուզի շրջանում տեղակայված զորամասեցրից մեկի զինծառայող, 1999 թ. ծնված Քերիմով Ասիֆ Ասիմ օղլուն (Kərimov Asif Asim oğlu):
• Սեպտեմբերի 19-ին դժբախտ պատահարից մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող (հավանաբար պայմանագրային), 1981 թ. ծնված սերժանտ Ալիև Զահիդ Արիֆ օղլուն (Əliyev Zahid Arif oğlu):
• Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ԶՈւ Նախիջևանի առանձին համազորային բանակի՝ Ջուլֆայի շրջանում տեղակայված զորամասերից մեկում ծառայակցի կողմից գնդակահարվել են զինծառայողներ՝
Աբբասով Նահիդ Ղարիբ օղլուն (Abbasov Nahid Qərib oğlu),
Շերիֆլի Էլվին Էլշան օղլուն (Şərifli Elvin Elşən oğlu)
Աղաև Վյուսալ Ռաֆիգ օղլուն (Ağayev Vüsal Rafiq oğlu):
Ընդհանուր առմամբ՝ բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել 2017 -ի հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ը Ադրբեջանի բանակի 48 զինծառայողի մահվան մասին։ Մահացած 1 զինծառայողի անուն էլ հայտնի չէ:
Ամբողջությամբ՝ սզբնաղբյուր կայքում:
2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում երկու անձի աղմկահարույց սպանության գործով այսօրվա դատական նիստում Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, հաշվի առնելով պաշտպանական կողմի դիրքորոշումը, լրագրողներին արգելեց տեսանկարահանել ու լուսանկարել: Նշենք, որ լրագրողների՝ տեսանկարահանումը թույլ տալու «միջնորդությանը» դեմ չէին այս գործով մեղադրանքը պաշտպանող երկու դատախազները: Փոխարենը նկարահանմանը դեմ էինք գործով ամբաստանյալներ` հայտնի քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը՝ Ալիկ Բանդուրյանը, նրա մտերիմ` Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը և Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը:
Այսօրվա դատական նիստում գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանին դատարան էին տեղափոխել անվասայլակով` հաշվի առնելով, որ նա վիրահատություններ է տարել և դժվարությամբ է տեղաշարժվում: Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանին միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում նրան գրավի դիմաց ազատ արձակել: Գրավի չափը Երեմ Սարգսյանը թողեց դատարանի հայեցողությանը: Պաշտպանի խոսքով` վերացել են իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու հիմքերը, բացի այդ` նրա մոտ առկա են այնպիսի հիվանդություններ, որոնք անհամատեղելի են անազատության մեջ մնալու հետ: Մասնավորապես, նրա խոսքով, Ալիկ Բանդուրյանը տառապում է շաքարային դիաբետով, ունի սրտի առիթմիա, ողնաշարի հոդերի տուբերկուլոզ, որը գտնվում է ակտիվ փուլում: Պաշտպանը դատարանին ներկայացրեց «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին ուղակված հարցման պատասխանը, համաձայն որի` նման ախտորոշում ունեցող հիվանդի բուժումը հնարավոր է կազմակերպել միայն «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ում` անհապաղ, անկողնային ռեժիմով: Երեմ Սարգսյանը նշեց նաև, որ իր պաշտպանյալի համար դժվար է ամեն անգամ դատարան տեղափոխելը, քանի որ կալանավորներին տեղափոխող մեքենաները հարմարեցված չեն ողնաշարի խնդիր ունեցող անձանց համար: Նրա խոսքով` իր պաշտպանյալն անհապաղ բուժում պետք է անցնի քաղաքացիական մասնագիտացված հիվանդանոցում: Դատարան ներկայացվեց նաև Ալիկ Բանդուրյանի` հաշմանդամության 2-րդ կարգի վերաբերյալ վկայականը, որը նա ստացել է 1997-ին և, դրանով պայմանավորված, անժամկետ կենսաթոշակ է ստանում: Դատարանը քիչ հետո կվերադառնա խորհրդակցական սենյակից և կհրապարակի Բանդուրյանի պաշտպանի միջնորդության վերաբերյալ իր որոշումը:
Նշենք, որ Ալիկ Բանդուրյանը խնամքին ունի երեք անչափահաս երեխաներ: Բանդուրյանը մեղադրվում է 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանին այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել դրդելու մեջ: Այսինքն` հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել, ինչպես նաև նույն օրը հանցավոր խմբին օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը` Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, հետևաբար` խոչընդոտները վերացնելու եղանակով:
Նյութի աղբյուրը: Qocharr.com
Երեւանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Կամո Հովհաննիսյանը պատրաստվում է դատի տալ ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներից Մարինա Խաչատրյանին, որն ըստ իրեն, վիրավորել է Տարոն Մարգարյանին:
«Պահանջում եմ, որ այլեւս այդպիսի ռեպլիկներ չանեք, որովհետեւ, եթե դուք՝ որպես ավագանու անդամ, ցանկացել եք այս ավագանիում մասնակցություն ունենաք, դուք իրավունք չունեք վիրավորել Երեւանի քաղաքապետին: Դուք ինչպե՞ս եք պատասխան տալու, եթե ես ձեզ դատի տամ, ես պատրաստ եմ հենց վաղը ձեզ դատի տալ՝ ձեր հերյուրանքների համար»,- ասաց Կամո Հովհաննիսյանը՝ նշելով, որ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամը տեղյակ չի, թե ով ինչպես է ընտրվել ավագանու անդամ:
«Դուք ծիծաղելի հարցեր եք տալիս, եւ ես ձեզ զգուշացնում եմ, որ ես ձեզ դատի եմ տալու հերյուրանքների համար: Ոչ մեկը ձեզ եւ որեւէ մեկի իրավունք չի տվել ՀՀ նախագահին, ով ուզում է լինի, այդպիսի վիրավորանքներ հասցնել եւ Երեւանի քաղաքապետին, քաղաքապետարանի ավագանու նիստին, էդ իրավունքը ձեզ ոչ մեկ չի տվել»,- ասաց Կամո Հովհաննիսյանը:
Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ շարունակելով Կամո Հովհաննիսյանի խոսքն ասաց, որ եթե որոշել են ինչ-որ ցնորքով քաղաքային իշխանության կյանքը դժոխքի վերածել, ապա դա չի հաջողվի: «Ես այլեւս համոզված եմ՝ տհասության բնածին վկայականով աստված ձեզ արդեն դարձրել է դժոխքի բաժին, մենք ձեզ դրախտ բերողը չենք»,- ասաց Կամո Արեյանը: Վերջինիս խոսքերն այնքան ոգեւորեց նույն խմբակցության անդամ Աստղիկ Գեւորգյանին, որ նա սկսեց միայնակ ծափահարել Կամո Արեյանին:
Կամո Արեյանը շարունակեց իր խոսքը. «Հաշվի առեք եւ ռեխներդ բացելուց առաջ քաղաքապետի անձի եւ մեր վաստակի եւ աշխատանքի հանդեպ հաշիվ տվեք ձեզ, որ կզրկվեք մի կտոր դրախտի այս բաժնից»:
Հանրապետական խմբակցության ավագանու անդամներից մեկն էլ նետեց. «Կերա՞ր, աղջի»:
Նշենք, որ Երեւանի ավագանին այսօր պատվավոր քաղաքացիների կոչումներ շնորհեց Արտավազդ Փելեշյանին, Ռալֆ Յիրիկյանին, Նարա Շլեպչյանին եւ Ռազմիկ Դավոյանին, իսկ բնակարաններով ապահովեցին Ռուբեն Մաթեւոսյանը, Ռուդոլֆ Ղեւոնդյանը եւ Սեւակ Ավետիսյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.