29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ փաստաբան Ս. Գևորգյանի հաղորդման հիման վրա:
Այսպես, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ս. Գևորգյանը Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ դատարանի համապատասխան որոշմամբ արգելվել է իր վստահորդ Ս. Մնացականյանի` Երևան քաղաքում գտնվող տան նկատմամբ որոշակի գործողություններ, այդ թվում` վտարում կատարելը: Սակայն 02.08.2017թ.-ին Ս. Մնացականյանի տուն են այցելել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները և այնտեղ բնակվող նրա ազգականներին տեղեկացրել, որ պատրաստվում են վերջիններիս վտարել նշված հասցեից: Նրանք ոստիկանության ծառայողներին ներկայացրել են վտարման գործողությունն արգելող` դատարանի համապատասխան որոշումը, սակայն ոստիկանները, անտեսելով այդ հանգամանքը, 14.08.2017թ.-ին Ս. Մնացականյանի ազգականներին վտարել են տնից:
Նկատի ունենալով, որ հիշյալ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, ուստի ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, բանկի մասնաճյուղում վտանգավոր բռնություն գործադրելու, այն է՝ պայթյուն իրականացնելու՝ գրավոր ներկայացրած սպառնալիքով, մասնաճյուղի կառավարչից պահանջել և հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար։ Նախնական հաշվարկներով՝ հափշտակվել է տարբեր արժույթների մոտ 95.750.000 ՀՀ դրամին համարժեք կանխիկ գումար:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք նախնական համաձայնություն են ձեռք բերել Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գործող «Կոնվերսբանկ» ՓԲ ընկերության «Սայաթ-Նովա» մասնաճյուղից ավազակությամբ առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակություն կատարելու շուրջ, կատարել դերաբաշխում: Ըստ դերաբաշխման՝ խմբի անդամներից մեկը հոկտեմբերի 5-ին գնացել է բանկի նշված մասնաճյուղ, կառավարչին հայտնել 60.000 Եվրո՝ ԱՄՆ դոլարով փոխանակելու մտադրության մասին և ձեռք բերել նախնական պայմանավորվածություն։
Նշված խոշոր գործարքը կատարելու պատրվակով հոկտեմբերի 9-ին մասնաճյուղի կառավարչի մոտ է գնացել մեկ այլ երիտասարդ, անվտանգության նկատառումներից ելնելով առաջարկել գործարքը կատարել գանձապահի աշխատասենյակում, որտեղ էլ գրավոր սպառնացել է պայթեցնել՝ չհրկիզվող պահարանում առկա գումարն իրեն չտալու դեպքում, ապա հափշտակել առանձնապես խոշոր չափի գումարը և դիմել փախուստի։ Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ գործարքի պատրվակով հափշտակություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով Արագածոտնի բնակիչ է, ծնված՝ 1988թ.։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել 29-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նշենք, որ քրեական գործի շրջանակներում ևս երեք անձի մեղադրանք է առաջադրվել, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Քննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ քննության այս փուլում հրապարակման ենթակա չեն։
Վրաց-ռուսական սահմանին ահաբեկչության մեջ մեղադրվող օտարերկրյա մի քաղաքացի է ձերբակալվել: Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղվելով Հյուսիսային Օսիայի Դաշնային անվտանգության ծառայությանը:
Տարածված տեղեկությունների համաձայն՝ կասկածյալ կնոջը ձերբակալել են Վերին լարսի սահմանային անցակետում: Ռուսաստանի հատուկ ծառայությունները նրա ինքնությունը չեն հրապարակում:
Հայտարարությունում ասվում է, որ վերջինս կասկածվում է ահաբեկչական խմբավորումներում երիտասարդներին ներգրավվելու և Սիրիա ուղարկելու մեջ:
Ռուսաստանի անվտանգության ծառայության փոխանցմամբ՝ կասկածյալի ամուսինը ծայրահեղական իսլամի հետևորդ էր, որ մահացել է Մերձավոր Արևելքում՝ պատերազմի ժամանակ, ինչից հետո կինը դարձել է ջիհադի (պատերազմ՝ հանուն հավատի) հետևորդ:
Միևնույն տեղեկատվությամբ՝ կասկածյալը Թուրքիայի տարածքով Սիրիա է տեղափոխել տասնյակ մարդկանց, այդ թվում Ռուսաստանի քաղաքացիների:
Նյութի աղբյուրը՝ ALIQ.GE:
Սյունիքի մարզի «Ագարակ» սահմանային անցակետում, Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության սահմանապահները ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության աշխատակիցների հետ, ՀՀ պետական սահմանը հատող տրանսպորտային միջոցների ստուգման արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձին պատկանող բեռնատար ավտոմեքենայի քնելու հատվածում հայտնաբերել են պոլիէթիլենային փաթեթ ՝ մոտ երկու գրամ քաշով մուգ շագանակագույն բուսական ծագման պարունակությամբ:
Ինպես հայտնում է «Արմենպրեսը», հայտնաբերված նյութը սահմանված կարգով հանձնվել է Մեղրիի ոստիկանություն: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված նյութը ափիոնի հումք է:
Ներկայում տվյալ անձը ձերբակալված է, դեպքի հանգամանքները պարզվում են:
2016-2017 թվականներին Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահները, իրականացնելով պահպանություն հայ-իրանական սահմանին, հայտնաբերել և կանխել են Հայաստանի տարածք ընդհանուր քաշով մոտ 5.5 կգ թմրանյութերի անցկացման փորձեր:
Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակում ձեռնարկված քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվում են «Կոնվերս բանկ» ընկերության մասնաճյուղից կատարված հափշտակության հանգամանքները։
Հոկտեմբերի 9-ի առավոտյան հաղորդում է ստացվել «Կոնվերս բանկի» «Սայաթ-Նովա» մասնաճյուղից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության մասին: «Նախնական տվյալներով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, բանկի մասնաճյուղում վտանգավոր բռնություն գործադրելու, այն է՝ պայթյուն իրականացնելու՝ գրավոր ներկայացրած սպառնալիքով մասնաճյուղի կառավարչից պահանջել և հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար։ Նախնական հաշվարկներով՝ հափշտակվել է տարբեր արժույթների մոտ 95 միլիոն 750 հազար ՀՀ դրամին համարժեք կանխիկ գումար», — ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
«Քննությամբ պարզվել է, որ դեպքից առաջ մի երիտասարդ գնացել է բանկի նշված մասնաճյուղ և կառավարչին հայտնել 60 հազար եվրո ԱՄՆ դոլարով փոխանակելու մտադրության մասին և ձեռք բերել նախնական պայմանավորվածություն։ Նշված խոշոր գործարքը կատարելու պատրվակով հոկտեմբերի 9-ին մասնաճյուղի կառավարչի մոտ է մտել մեկ այլ երիտասարդ և գրավոր սպառնացել պայթեցնել՝ չհրկիզվող պահարանում առկա գումարն իրեն չտալու դեպքում, ապա հափշտակել առանձնապես խոշոր չափի գումարը և դիմել փախուստի», — փոխանցում է Քննչական կոմիտեն:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ դեպքի վայրից փախուստի եղանակի, կատարված ավազակային հարձակմանն առնչություն ունեցած 4 անձի ինքնության վերաբերյալ։ Երեք անձ ձերբակալվել է, որոնցից մեկը՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու նպատակով ավազակություն, առանց իրացնելու նպատակի թմրամիջոց ձեռք բերելու կասկածանքով, երկուսը՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու նպատակով ավազակությանն օժանդակելու կասկածանքով։ 4-րդ անձին, ով կասկածվում է դեպքի օրը բանկից գումարը հափշտակելու մեջ, հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են օպերատիվ-որոնողական միջոցառումներ։
Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ավազակային հարձակումը բացահայտվել է: Ձերբակալվել են Երևանի բնակիչներ, 1988թ. ծնված Դավիթ Գրիգորյանը, 1987թ. ծնված Արսեն Գրիգորյանը և 1983թ. ծնված Մարատ Գալստյանը: Աշտարակի բնակիչ, 1988թ. ծնված Պյոտր Ցիգանկովը ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով որոնվում է:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, կատարված ավազակային հարձակմանը հնարավոր այլ անձանց առնչությունը պարզելու ուղղությամբ։
Քննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ քննության այս փուլում հրապարակման ենթակա չեն, ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
«ՀՀ ոստիկանությունը երեկ հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ բացահայտվել է հոկտեմբերի 9-ի վաղ առավոտյան «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի Սայաթ-Նովա մասնաճյուղի վրա կատարված ավազակային հարձակումը: Այս գործով երեք հոգի ձերբակալվել է, մեկը գտնվում է հետախուզման մեջ:
Բայց նկատենք՝ գողության դեպքն ամբողջովին չի բացահայտված, քանի որ չկա ամենակարեւորը` գողն ու գողոնը: Ու սա առաջին նման դեպքը չէ, եւ կատարվածը հիշեցնում է ՀՀ պաշտոնյաների տունը թալանած հայտնի «Բանդայի գործը», որի անդամները տարիներ շարունակ պնդում էին, որ իրենց գլխին գործ են սարքել:
Ստեղծված իրավիճակը պատահական չէ, եւ ավելի շատ հետեւանք է ոստիկանության եւ քննչական կոմիտեի միջեւ ներքին լարվածության, համագործակցության բացակայության, որի արդյունքում տուժում է քաղաքացին:
Ի դեպ, դեռ հոկտեմբերի 9-ին Սերժ Սարգսյանը, ՔԿ ծառայողի օրվա առթիվ անդրադարձել էր այս խնդրին՝ կարեւորելով հանցագործությունների ամբողջական բացահայտումը:
Բայց, փաստորեն, այս ելույթը որեւէ բան չի փոխել իրավապահ համակարգում: Պետք է նկատել, որ կատարված կողոպուտը բացահայտված կլիներ այն ժամանակ, երբ հայտնի դառնար, որ իսկապես Ցիգանկովն է բանկ մտնում՝ տեսանյութ-ապացույցով, եւ հայտնաբերվեր ամենակարեւորը՝ գողոնը, սակայն ո՛չ գողը կա, ո՛չ գողոնը: Էլ չասած, թե ինչպե՞ս է գրավոր սպառնացել, կամ ո՞ր տեքստն է համարվում սպառնալիք, եւ ինչո՞ւ է կառավարիչը վախեցել անզեն մարդուց»:
«Ժողովուրդ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Գործարարի սպանության պահը Մոսկվայի Նովոսլոբոդսկայա փողոցում հայտնվել է տեսախցիկների օբյեկտիվում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 44–ամյա հայազգի գործարարը դուրս է եկել իր մեքենայից երկուշաբթի առավոտյան ժամը 08։30–ին, երբ անհայտ անձը մի քանի անգամ կրակել է նրա վրա։
Կադրերում երևում է, որ անհայտ անձը դարանակալել է, այնուհետև դիմահար կրակ է արձակել։ Մի քանի կրակոց էլ կատարվել է մահացածի դեմքին։
Ինչպես հայտնում է ren.tv–ն, դատելով սպանության բնույթից, գործել է պրոֆեսիոնալ վարձու մարդասպանը։ Նրան հաջողվել է թաքնվել դեպքի վայրից։
«Սպանությունը կարող էր պատվիրված լինել, սակայն մահացածի մտերիմները չեն հավատում դրան։ Ասում են, որ նա թշնամիներ և մրցակիցներ չի ունեցել։ Սպանության պահին նա չէր աշխատում»,– հայտնում է աղբյուրը։
Իրավապահ մարմինների աշխատողները շարունակում են աշխատել կատարվածի վայրում։ Ինչպես հայտնբել է ՔԿ Մոսկվայի մարզի քննչական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յուլիա Իվանովան, գործարարի գնդակահարության փաստով քրեական գործ է հարուցվել։
Օրեր առաջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ահազանգ է ստացել այն մասին, որ Նուբարաշեն ՔԿՀ-ում պահվող Արկադի Քոչինյանը ՔԿՀ-ի առավել ապահով մասից տեղափոխվել է այլ մաս, որտեղ նրա կյանքին և առողջությանը լուրջ վտանգ է սպառնում: Այս մասին հայտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
Այս մասին հայտնել է նաև armlur.am լրատվական կայքը՝ «Դոն Պիպոյի գործով կալանավորվածը տեղափոխվել է. որտեղ է նա գտնվում» հրապարակման մեջ: Դրանում նշվում է, որ Արկադի Քոչինյանին մենախցից տեղափոխել են ընդհանուր խուց: Ավելի վաղ դա կանխելու համար կալանավորը նաև հացադուլի էր դիմել:
Ստացված տեղեկատվության հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017թ. հոկտեմբերի 6-ին գրությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին ՝ Արկադի Քոչինյանի կյանքի ու առողջության պաշտպանության համար անհապաղ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու և վերջինիս անվտանգությունն ապահովելու հարցով:
ՀՀ Արդարադատության նախարարությունից դեռևս չեն արձագանքել, սակայն Արկադի Քոչինյանի ծնողները նույն խնդրի մասին արդեն երկրորդ անգամ են ահազանգում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: Վերջիններս հայտնում են, որ նա գտնվում է վատ վիճակում, նրա կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում, որը կարող է տեղի ունենալ նույնիսկ ժամերի ընթացքում:
Նշենք, որ օրեր առաջ ահազանգերի հետքերով կալանավայր այցելած ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարական դիտորդների խմբին չեն թույլատրել հանդիպել Արկադի Քոչինյանի հետ՝ պատճառաբանելով, որ քննիչի կողմից նրա հետ տեսակցությունների սահմանափակման մասին որոշում է կայացվել:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է անհապաղ քայլեր ձեռնարկել Նուբարաշեն ՔԿՀ կալանավոր Արկադի Քոչինյանի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Եթե Արկադի Քոչինյանը սպանվի, կամ ինքնասպանվի, կամ կատարի նման փորձ, կամ ինքնավնասում, ապա ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ Արդարադատության նախարարությունը, ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության և Նուբարաշեն ՔԿՀ ղեկավարությունը:
Հոկտեմբերի 9-ին անհայտ անձը, գրությամբ սպառնալով «Կոնվերսբանկ» ՓԲԸ «Սայաթ-Նովա» մասնաճյուղի կառավարչին, հափշտակել էր 200 հազար դոլարին համարժեք գումար ու դիմել փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
«Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ավազակային հարձակումը բացահայտվել է: Ձերբակալվել են Երևանի բնակիչներ, 1988 թ. ծնված Դավիթ Գրիգորյանը, 1987 թ. ծնված Արսեն Գրիգորյանը և 1983 թ. ծնված Մարատ Գալստյանը:
Աշտարակի բնակիչ, 1988 թ. ծնված Պյոտր Ցիգանովը ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով որոնվում է:
Դավիթ Գրիգորյանը բերման է ենթարկվել դեպքից հինգ օր անց, մայրաքաղաքի Չեխովի փողոցից:
Արսեն Գրիգորյանն ու Մարատ Գալստյանը բերման են ենթարկվել հաջորդ օրը Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից:
Հոկտեմբերի 15-ին Մարատ Գալստյանի տանը և օժանդակ շինություններում խուզարկությամբ հայտնաբերվել են գործարանային համարով «ՏՕԶ» տիպի հրացան և «ԱԿ» ինքնաձիգի նմանվող, առանց գործարանային համարի հրազեն:
Քննվող գործի շրջանակներում դարձյալ հոկտեմբերի 15-ին խուզարկվեցին նաև Երևանի բնակիչ, 1979 թ. ծնված Աշոտ Մանուկյանի բնակարանն ու օժանդակ շինությունները: Հայտնաբերվել է կանեփանման զանգված, «ԱԿ» տիպի ինքնաձիգ՝ երկու լիցքավորված պահունակներով, «Ֆորտունա» գրառումով ատրճանակ՝ լիցքավորված պահունակով, տարբեր տրամաչափի հիսուն փամփուշտ, էլեկտրահարող սարք, ինքնաձիգի խլացուցիչ, ավտոմեքենայի պետհամարանիշեր, որոնք, ինչպես պարզվել է, սեպտեմբերի 29-ին գողացվել էին Մաշտոցի վարչական տարածքից:
Աշոտ Մանուկյանը ևս ձերբակալվեց: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքնության: Ձեռնարկվում են միջոցառումներ Պյոտր Ցիգանովին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարոնակվում է:
Պյոտր Ցիգանովի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Տեղեկատվություն տրամադրողի գաղտնիությունը երաշխավորվում է»։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ Շիրակի դատախազության պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են հանցագործությունների կատարման` պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:
Այսպես, քրեական գործերից մեկը հարուցվել է գողության դեպքերի վերաբերյալ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Հուսիկ Առաքելյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ: Հ. Առաքելյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, դատարանում հաղորդում է տվել, որ ինքը գողությունների հետ որևէ կապ չունի, և ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի օպերլիազորն է իրեն համոզել խոստովանել գողությունները, իսկ վերջինիս կողմից լրացված փաստաթղթերն ինքն առանց կարդալու ստորագրել է: Հ. Առաքելյանը հայտնել է նաև, որ քրեական գործի քննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչը ևս իրեն համոզել է ընդունել իր կողմից չկատարված հանցանքը` խոստանալով, որ դրա համար քրեական պատասխանատվության չի ենթարկվի:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում` հարցաքննված անձանց ցուցմունքներով հերքվել են Հ. Առաքելյանի հաղորդած տեղեկությունները: Ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ վերջինս նախաքննական մարմնին գիտակցաբար սուտ տեղեկություններ է հայտնել օպերլիազորի և քննիչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ: Հ. Առաքելյանի կողմից սուտ մատնություն կատարելու փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, և որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի ավագ օպերլիազորի և ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցադեպի բացակայության հիմքով:
Եվս մեկ քրեական գործ էլ հարուցվել է ՀՀ ԱՆ Արթիկ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սերոբ Մխիթարյանի կողմից հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու փաստով: Վերջինս ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազին մեղադրել է իրեն սպանության սպառնալիքներ տալու մեջ: Մասնավորապես, Ս. Մխիթարյանը 07.09.2017թ.-ին հաղորդումներ է տվել, որ դատախազի մոտ ընդունելության ժամանակ վերջինս, գրպանից հանելով ավտոմեքենայի բանալին և դանակը, սպառնացել է դրանցով սպանել իրեն: Այդ պատճառով ինքը քրեակատարողական հիմնարկում ինքնավնասումներ է կատարել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում` Ս. Մխիթարյանի ինքնախոստովանական ցուցմունքներով հիմնավորվել է, որ վերջինս ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել նախաքննական մարմնին ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ: Ս. Մխիթարյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, և որոշում է կայացվել ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցադեպի բացակայության հիմքով:
Սուտ մատնության փաստերով հարուցված երկու քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.