23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արմեն Ջիգարխանյանի թատրոնի գրական բաժնի ղեկավար, մամուլի ծառայության ներկայացուցիչ Նատալիա Կորնեևան տեղեկացրել է, որ Ջիգարխանյանը պատանդ է վերցված իր հին ծանոթների՝ «հայկական խմբավորման» կողմից, որոնք դերասանին վերաբերվում են խամաճիկի պես. «Հայկական խմբավորումը՝ 1990-ականներից Ջիգարխանյանի ծանոթները, մասնակցել են թատրոնի այսօրվա գրավմանը։ Նա ծեր մարդ է, անառողջ՝ խորը սկլերոզով և խմբավորումը նրան 2 շաբաթ առաջ առևանգել էր, դուրս հանել տնից»,-նշել է Նատալիա Կորնեևան՝ համոզմունք հայտնելով, որ միայն դրանից հետո է բարձրացել տեղի ունեցած այն պատմությունը, թե նա փախել է տնից, կնոջից. «Իրականում նման բան չի եղել: Հավանաբար նրանք երկար էին նախապատրաստվել այդ գործողությանը, նրանք նաև իրենց բժիշկն ունեն, որը միգուցե հիպնոզացնում է Արմեն Բորիսովիչին: Նա ամեն ինչ անում է նրանց հրամաններով»,-նշել է խոսնակը՝ հավելելով, որ պատրաստվում է Քննչական կոմիտեում այդ մասին ցուցմունք տալ։ Նատալիա Կորնեևան նաև տեղեկացրել է, որ Արմեն Ջիգարխանյան ընկերների հետ վիսկի է խմում. «Ես չգիտեմ, թե ինչ կլինի հետո»:
Ըստ մամուլի ծառայության ներկայացուցչի՝ թատրոնում խուզարկություն է անցկացվում, իսկ ոստիկանության աշխատակիցները առգրավել են հաշվապահական փաստաթղթեր, տեղեկացնում է Звезда լրատվականը:
Երեք երկրում բարձրակարգ կրթություն ստացած նորակոչիկներին կառաջարկվի ծառայություն ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում կամ պաշտպանության նախարարության վարչական ապարատում։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարը ԱԺ-ում զինծառայության մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ։
«Այսօր էլ ցանկացած նորակոչիկի, ով կգա ծառայության երեք բարձրագույն կրթությամբ՝ ստացված երեք տարբեր երկրների առաջատար բուհերում, առաջարկում եմ հանրայնորեն այս ամբիոնից ծառայություն գլխավոր շտաբում կամ պաշտպանության նախարարության վարչական ապարատում», – մասնավորապես հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարը։
ՊՆ ղեկավարի խոսքով՝ դա մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման և բանակի մարտունակության բարձրացման միջոց է։
Նշենք, որ ՊՆ ներկայացրած զինծառայության մասին օրենքի նախագծով՝ ուսումը շարունակելու համար տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր, սովորելով ՀՀ բուհերում, պայմանագիր կնքեն ՊՆ-ի հետ և ուսման ընթացքում ռազմական պատրաստություն կանցնեն, այնուհետև՝ ուսման ավարտից հետո, կծառայեն ՊՆ-ի կողմից նշված վայրում, նշված պայմաններով:
Օրինագծով նախատեսվող փոփոխություններից մի քանիսին կարող եք ծանոթանալ այս հղումներով (1, 2 , 3):
Երկրորդ կայազորային քննչական բաժնում ժամկետային զինծառայող, շարքային Հրաչ Արարատի Ավետիսյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել` համածառայակցի կողմից ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու՝ Հ. Ավետիսյանին հարվածներ հասցնելու, վիրավորելու վերաբերյալ։
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Հ. Ավետիսյանը հրազենային վնասվածքն ստացել է 20.10.2017թ.՝ ժամը 17։20-ի սահմաններում, իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից իր կողմից ճակատի շրջանին կրակոց արձակելու հետևանքով։ Ստեփանակերտի զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին վերջինս մահացել է:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ համածառայակցին, ով պարտադիր ժամկետային զինծառայող է՝ շարքային, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նոր օրենքով 4 և ավելի երեխա ունեցողները ենթակա չեն լինի զորահավաքային զորակոչին: Ինչ է դա նշանակում: Ավելին տեսանյութում։
https://www.youtube.com/watch?v=1MQhGMswe8s
Կաշառք տալու և կաշառք ստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2015 թվականին ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ խմբի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վահե Ախոյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նույն հիմնարկի դատապարտյալի օգտին գործողություններ կատարելու համար, վերջինիս հարազատներից պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք: Բացի այդ, Վ. Ախոյանը դատապարտյալի հարազատներին դրդել է իր միջոցով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ, իբր, իրավասու պաշտոնատար անձին, ինչպես նաև փորձել է խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակել, սակայն նշված հանցագործությունն ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներում:
Այսպես, նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ «Հրազդան» ՔԿՀ օպերատիվ խմբի ղեկավար Վ. Ախոյանը խարդախության համար 9 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված` նույն հիմնարկում պատիժ կրող Ալեն Մանուկյանին պայմանական վաղաժամկետ ազատելու հիմքեր ստեղծելու, մասնավորապես, չվարձատրվող աշխատանքներում ներգրավելու համար դատապարտյալի կնոջից ու մորից պահանջել և ստացել է խոշոր չափերով՝ 727.600 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար կաշառք: Կաշառքի գումարը ստանալուց հետո Վ. Ախոյանի միջնորդությամբ Ա. Մանուկյանը ներգրավվել է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի չվարձատրվող աշխատանքներում:
Բացի այդ, Վ. Ախոյանը նույն դատապարտյալին, իբր, 2015 թվականին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կեղծ խոստումներ տալով, առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ Ա. Մանուկյանի հարազատներին դրդել է իր միջոցով 24.280.500 ՀՀ դրամին համարժեք 50.000 ԱՄՆ դոլար կաշառք տալ իր հետ անհրաժեշտ կապեր ունեցող պաշտոնատար անձին: Կաշառքի շուրջ համաձայնության գալուց հետո դատապարտյալի մայրն իր ծանոթի միջոցով Վ. Ախոյանին է փոխանցել նրա պահանջած 50.000 ԱՄՆ դոլար գումարից 700 ԱՄՆ դոլարը, որը, սակայն, ՔԿՀ-ի հիշյալ աշխատակիցը որևէ պաշտոնատար անձի չի տվել, այլ խաբեությամբ հափշտակել է այն: Վ. Ախոյանի պահանջած գումարի մնացած մասը դատապարտյալի մայրը հետագայում հրաժարվել է տալ, ուստի Վ. Ախոյանի` խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու հանցավոր մտադրությունն ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում:
Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Վահե Ախոյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Վ. Ախոյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ ժամկետային զինծառայությունը Հայաստանում 24 ամիս է:
Ըստ նրա՝ լրատվամիջոցները հերթական անգամ սխալ են մեկնաբանել՝ չկարդալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը. «Ժամկետային զինվորական ծառայությունը 24 ամիս է, գրված օրենքով», — նշել է Վ.Սարգսյանը:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը քննարկում է բանակին մատակարարվող սննդի որոշ տեսակների արտադրությունը սահմանամերձ համայնքներ տեղափոխելու հնարավորությունը: Ազգային ժողովում «Պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին:
«Մենք ամեն ինչ անում ենք, որ մեր արտադրողը լինի մրցունակ, մենք աշխատում ենք սահմանամերձ համայնքների հետ մեր բանակի համար մատուցվող մի շարք ծառայություններ սահմանամերձ համայնքներ տեղափոխելու համար: Մենք այսօր բաց քննարկում ենք բանակին մատակարարվող որոշ սննդամթերքի արտադրությունը սահմանամերձ համայնքներ տեղափոխելու հնարավորությունը, այդ թվում՝ արտադրողների մրցույթը հաղթած ընկերությունների և տեղի գործարարների հետ»,- ասաց նախարարը:
Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ պաշտպանության նախարարությունը կողմնակից է, որպեսզի բանակին մատուցվող ծառայությունները իրականացվեն տեղական ընկերությունների կողմից, սակայն նկատեց, որ կա օբյեկտիվ իրականություն՝ եթե մի բանը այլ տեղ արտադրվում է ավելի որակով և առաջարկվում ավելի մատչելի գնով, իրենք դա են ձեռք բերում: Նախարարի խոսքով՝ Գնումների տրամաբանությունը այստեղ է՝ պետք է գնեն ամենաորակյալ ապրանքը ամենամրցակցային գնով: «Եթե մենք լինեինք ամենահարուստ պետությունը, մենք էլի այս տրամաբանությամբ պետք է առաջ շարժվեինք, իսկ երբ մենք ունենք սահմանափակ ռեսուրսներ, այս հարցին ավելի մեծ ուշադրություն ենք դարձնելու»,- ընդգծեց Սարգսյանը:
Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեղեկատվություն, համաձայն որի, Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում զինվորներ են զոհվել.
«Արտակարգ դեպք ռուսական 102-րդ ռազմաբազայում.կա 2 զոհ
Հավաստի տեղեկությունների համաձայն այսօր ժամը 16.00-ի սահմաններում Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի “Ալագյազ” զորավարժարանում արտակարգ դեպք է գրանցվել…Զենքի հետ անզգույշ վարվելու պատճառով ռազմաբազայի պայմանագրային զինծառայողներից մեկը կրակել է ընկերոջ վրա,որից հետո ինքնասպանություն է գործել… Երկու զինծառայողներն էլ մահացել են…
Հ.Գ. Հայաստանի իրավապահները և ռուսական կողմը մինչև հիմա լռում են…»,-գրում է Համբարյանը:
Մահացած զինծառայողներն, ըստ Գագիկ Համբարյանի, ռուսներ են:
Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստում հոկտեմբերի 24–ին հարցաքննվեց գործով գլխավոր մեղադրյալ Սանասար Գաբրիելյանը։ Վերջինս հայտարարեց, որ «Իգլա»–ն ինքն է ձեռք բերել Արցախի բանակին նվիրաբերելու նպատակով։ Ըստ Գաբրիելյանի՝ այն եղել է «զապչաստի» կարգավիճակում։
Լուսանկարը ցույց է տվել Սամվել Բաբայանին բացառապես խորհուրդ հարցնելու նպատակով, Բաբայանը առաջարկել է այն փաթեթավորել և մի տեղ թաղել։ Որպես պաշտպանական բանակի նախկին հրամանատարի, զինվորականի փորձել է նրա կարծիքը ճշտել՝ արժե արդյոք այն գնել և նվիրաբերել բանակին։ Սանասար Գաբրիելյանը պնդում էր, որ Սամվել Բաբայանը դրա հետ առնչվել է միայն մասնագիտական գնահատական տալու մասով։
Նշենք, որ «Իգլա»–ի արժեքը ցուցումունքներում նշվում էր 50 հազար դոլարից մինչեւ 38 հազար դոլարի չափով։ Սանասար Գաբրիելյանն այն Վրաստանի քաղաքացուց գնել և Հայաստան է տեղափոխել գործով մեղադրյալներ Արմեն Պողոսյանի եւ Հրաչյա Մայիլյանի միջոցով։ «Իգլա»–ի համար պահանջվող գումարը պետք է վճարեր Գաբրիելյանը իր անձնական միջոցներից, որը պետք է նրան ուղարկեին Ռուսաստանի Դաշնությունից։ Արմեն Պողոսյանը հայտարարել է, որ հարցաքննության փուլում եկել է այն եզրահանգման, որ Սամվել Բաբայանի համար չէ այն բերվել Հայաստան, մինչդեռ Պողոսյանն իր նախաքննական ցուցմունքում նշել էր, որ այն Սամվել Բաբայանի համար են ձեռք բերել։
Սամվել Բաբայանը ձայնալարերի հետ կապված խնդրի պատճառով հրաժարվել է այսօր հարցաքննվել։ Նիստը հետաձգվել է մինչև հաջորդ երկուշաբթի։
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու 19-ամյա երիտասարդի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի հանգամանքները։
Նախնական տվյալներով՝ 23.10.2017թ.՝ ժամը 08:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Սամվելի Խանամիրյանի վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհի «Գռավ» կոչվող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և շուրջ 27 մետր գլորվել ձորը: Վթարի հետևանքով վերջինս և ուղևոր Տիգրան Սամվելի Սարգսյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ ժամը 12:00-ին Գ.Խանամիրյանի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:
Տ.Սարգսյանի մոտ ախտորոշվել է ձախ ձեռքի դաստակի կոտրվածք՝ տեղաշարժով:
Վթարի ժամանակ ժամկետային զինծառայող Գ.Խանամիրյանը գտնվել է արձակուրդում՝ այսօր պապի հուղարկավորությանը մասնակցելու համար:
ՀՀ քննչական կոմիտե
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.