23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ հոկտեմբերի 29-ին, Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։ Ժամը 14։15-ի սահմաններում Երևան քաղաքի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայան ահազանգ է ստացվում, որ Լեփսիուսի փողոցի 10 շենքի 2-րդ բնակարանում հարձակվել են կանչով նշված հասցե մեկնած շտապօգնության թիվ 13 բժիշկների խմբի վրա։
Նշված հասցե է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ տանտերը՝ 35-ամյա Ալեքսեյ Ներսիսյանը, հայտնել է, որ շտապօգնության բժիշկը վիճաբանել է իր հետ և հարվածել։ Պարզվել է նաև, որ նշված հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Ներսիսյանի և շտապօգնության թիվ 1 ենթակայանի բժիշկ` 24-ամյա Վահե Ալեքսանյանի միջև, ովքեր ձեռքերով և ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածք և ֆիզիկական ցավ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ներսիսյանը թե’ հարևանների, թե ‘ընկերների մոտ հայտնի է այն փաստով, որ հաճախակի է ահազանգում 1-03 շտապօգնություն, երբեմն՝ անհարկի, ու ամեն անգամ «դեբոշներ է սարքում» բժիշկների հետ, և չի բացառվում, որ սա էլ նրա կողմից սարքված հերթական «դեբոշն» է։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում
Ադրբեջանական Eni Musavat թերթի խմբագրությունը տեսագրություն է հրապարակել Գյանջայի թեյարաններից մեկում 2 օր առաջ քրեական աշխարհի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հաշվեհարդարից, որի ժամանակ հնչել էին կրակոցներ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Քյապիզի շրջանում գործող «Միրաժ» թեյարանում միմյանցից հաշիվ էին փորձել պարզել 27-ամյա Գուրբան Գուրբանովը, 27-ամյա Թուրալ Ալիևը, 30-ամյա Էդգար Նասիրովը և 39-ամյա Նամիգ Քարիմովը։ Գուրբանովը դանակով հարվածել էր Նասիրովին, երբ նա փորձել էր իր մոտ եղած հրազենից կրակել, իսկ Քարիմովը հասցրել էր 1 կրակոց արձակել։
https://www.youtube.com/watch?v=RSdIyNk9yfA
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։
Ժամը 16։00-ի սահմաններում Նուբարաշենի բանտի թիվ 008 խցում հագուստի կապիչ թելով մահճակալից կախվելու միջոցով ինքնասպան է եղել դատապարտյալ, 80-ամյա Բախշի Երիցյանը։
Կայքի տեղեկություններով՝ վերջինս մեղադրվում էր ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշով և 2015 թվականին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ։
Մանրամասն` այստեղ
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործը:
Այսպես, քրեական գործի նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ս. Մկրտչյանը հայտնել է, որ 2017 թվականի հոկտեմբերի 11-ին երկու տեսուչների հետ հակաթմրանյութային միջոցառման շրջանակներում ծառայություն իրականացնելիս Շիրակի մարզի համապատասխան պահակետում ստուգման նպատակով կանգնեցրել են «Գազել» մակնիշի ավտոմեքենան և զրուցել վարորդ Մ. Գևորգյանի հետ: Այդ ընթացքում իրենց է մոտեցել վարորդի եղբայրը` նույն պահակետում կայանված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ֆ. Գևորգյանը, ով հայհոյել է իրեն և ծառայակիցներին, փորձել ծեծի ենթարկել և սպառնացել, որ կսպանի:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Ֆ. Գևորգյանը, իր հերթին, հաղորդում է տվել այն մասին, որ վերը նշված երեք ոստիկաններից մեկը վիրավորել է իրեն, հետո վերցրել զենքը և սպառնացել, որ կկրակի: Բացի այդ, եղբորից՝ Մ. Գևորգյանից տեղեկացել է, որ ամրագոտին ամրացված չլինելու համար ոստիկանները նրանից 5000 ՀՀ դրամ կաշառք են պահանջել:
Ոստիկանության աշխատակցի կողմից Ֆ. Գևորգյանի ուղղությամբ զենք պահելու և կրակելու սպառնալիք տալու հանգամանքի մասին նույնաբովանդակ հաղորդումներ են տվել նաև Մ. Գևորգյանը և պահակետում կայանված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից կատարված` բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործն ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:
Կուտակային համակարգի մասնակիցը կարող է ստանալ իր կուտակային կենսաթոշակը վաղաժամ՝ 55 տարեկանում, եթե նրա կենսաթոշակային հաշվում առկա գումարը հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ստացվող կուտակային կենսաթոշակը կազմի հիմնական կենսաթոշակի հնգապատիկի չափով գումար:
Այս պահին թվային հաշվարկով այդ գումարը կազմում է 19.2 մլն դրամ: Հաշվարկի հիմքում ընկած են՝ հիմնական կենսաթոշակը՝ 16.000 դրամ, և 55 տարեկանից հետո կյանքի սպասվող միջին տևողությունը՝ 20 տարի:
Այսինքն` եթե 55 տարեկանում Ձեր հաշվին կա այնքան գումար, որը 20 տարիների համար հավասար ամսական վճարումների վերածելիս ստացվի 80,000 դրամ (16,000 դրամի հնգապատիկը), ապա Դուք արդեն այդ պահից սկսած` կկարողանաք ստանալ Ձեր կուտակային կենսաթոշակը` առանց սպասելու 63 տարեկանին հասնելուն:
Այս պարագայում պետք է դիմում ներկայացնել Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա և ստանալ տեղեկանք, որից կիմանաք` որքան պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր ունեք, որքան է դրանց հաշվարկային արժեքը` դրամային արտահայտությամբ, և որքան են կազմում ամսական վճարումները:
Դեպոզիտարիան, դիմումը ստանալուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, մասնակցին է տրամադրում վերոնշյալ տեղեկությունները պարունակող տեղեկանք:
Եթե գումարը բավական է 55 տարեկանից կուտակային կենսաթոշակ ստանալու համար, ապա մասնակիցը կնքում է անուիտետի պայմանագիր ապահովագրական ընկերության հետ:
Մասնակիցների ռեեստրը վարողը մասնակցի դիմումի հիման վրա մարում է նրա կենսաթոշակային ֆոնդի փայերը և նրա կուտակային միջոցները փոխանցում է ապահովագրական ընկերությանը, որն էլ ցմահ վճարում է մասնակցի կուտակային կենսաթոշակը:
Այս մասին հայտնում է «Նորք» կենտրոնը:
Մերձմոսկովյան Խիմկի քաղաքում ձերբակալվել է երկու կնոջ սպանության մեջ մեղադրվող տղամարդը։ Զոհերը եղել են Վոլգոգրադի բնակիչ։
ՌԴ ՆԳՆ-ի տեղեկացմամբ՝ ձերբակալվածը հոկտեմբերի 18-ից գտնվլե է հետախուզման մեջ՝ երկու սպանության համար։ Քննության վարկածով՝ օրեր առաջ նա Կարաոկե-բարից դուրս է եկել երկու աղջիկների ուղեկցությամբ, որից հետո նրանց այլևս ոչ ոք չի տեսել, իսկ հեռախոսներն անջատվել են։
ՌԴ ՔԿ-ի տեղեկացմամբ՝ մեղադրյալը 31 տարեկան է, ով նախկինում դատապարտված է եղել 11 տարվա ազատազրկման՝ բռնաբարության համար և բանտից դուրս է եկել մայիս ամսին։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տղամարդը բնակվել է հոր հետ, բայց նաև վարձակալել է առանձին բնակարան՝ սիրուհիների հետ հանդիպման համար։ Ենթադրվում է, որ նա աղջիկներին տարել է այդ բնակարանը, որտեղից նա դուրս է եկել միայնակ՝ երկու մեծ պայուսակների հետ։
«МК в Волгограде»-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, նշում է, որ զոհերի մարմինը նա անցկացրել է մսաղացով, ինչով հետագայում կերակրել է նաև շներին։
Աղջիկների հետ հանդիպումից օրեր անց նա մեկնել է Խիմկի քաղաք, որտեղ բնակվել է նրա մտերիկ ընկերուհին, և հենց նրա շենքի մոտ էլ ձերբակալվել։
Աղբյուր` Փաստինֆո
«Նախ դահլիճի առաջին դռնից ներս խուժեց բաց գորշավուն երկար անձրևանոցով Նաիրի Հունանյանը և ավտոմատի կրակահերթ ուղղեց Վազգեն Սարգսյանի և առաջին շարքում նստածների վրա: Կրակում էին հատկապես կառավարության և «Միասնության» շարքերի վրա: Այդ պահից սկսյալ կառավարության բոլոր անդամները, պատգամավորները և լրագրողները պառկեցին հատակին՝ վախից գլուխները երբեմն-երբեմն բարձրացնելով: Ես շարունակում էի ձայնագրել՝ Նաիրին ու իր գործակիցները հայհոյանքներ էին շաղ տալիս:
Մի պահ տեսա, որ Նաիրին նորից կրակեց Վազգեն Սարգսյանի վրա, որը նստած դիրքում, մի կողմ թեքված էլ մնացել էր: Քիչ անց Նաիրի Հունանյանը հայտնվեց ԱԺ ամբիոնին: «Հանգիստ նստե՛ք, և հրամայեց և ենթադրելով, որ նիստը շարունակվում է ռադիոհեռարձակվել՝ բարձրախոսով ազդարարեց: – Սիրելի հայրենակիցներ, ձեր արյունը ծծողների հերն անիծել, սատկացրել ենք: Բոլորդ դեպի Ազգային ժողով: Եվ մենք կհաղթենք: Եվ այս պ…կի ծնունդները մեր արյունը չեն ծծի: Մեր ամբողջ հարստությունը թալանեցին: Հերիք եղավ, բոլ եղավ: Սատկացնել է պետք բոլոր շներին, բոլորին՝ անխտիր»: Ու դարձյալ կրակահերթ արձակեց: «10 տարի մեր արյունը ծծեցին», – այս արտահայտությունը Նաիրի Հունանյանը կրկնում էր անընդհատ՝ և անդադար էլ կրակահերթեր արձակում: Որևէ պահանջ առաջ չէին քաշում՝ տպավորությունն այն էր, որ ծրագրել էին միայն ղեկավարների ֆիզիկական ոչնչացումը, իսկ թե ինչ անել հետո՝ հստակ չէին պատկերացնում: «Ռադիոն աշխատո՞ւմ ա: Եթեր գնո՞ւմ ա: Զանգի Տիկոյին, ասա՝ եթե եթեր չգնա՝ Նաիրին հերդ կանիծի»,- այստեղ նշենք, որ Նաիրի Հունանյանն ու Տիգրան Նաղդալյանը Հայ ուսանողության դաշինք կազմակերպության հիմնադիրներից էին և 1988-ին ուսանողական շարժումների կազմակերպիչները՝ ինչպես նաև այժմ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանը, որի և նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ բանակցելը կարծես ահաբեկիչների միակ պահանջն էր: «Դու մոռացե՞լ էիր, որ հայ ժողովուրդը տեր ունի, արա՛»,- արդեն անկենդան վարչապետին հարցումներ էր ուղղում Նաիրի Հունանյանը, հայհոյում ու նորից կրակում՝ «5 տարի չթողիր, որ էս ժողովուրդն ընտրություն անի»: Լրագրողներից մեկի մոտ հիստերիա սկսվեց: «Հանգիստ մնացեք: Բոլորդ դուրս եկեք»,- ասաց Նաիրին և լրագրողներին դուրս ուղեկցեց: «Շուտ արեք՝ դուրս եկեք և ամբողջ ժողովրդին բերեք դեպի շենք»: Դուրս գալու ընթացքում հասցրի տեսնել Անդրանիկ Մանուկյանի արնաշաղախ ձեռքը, կառավարության շարքում՝ Վազգեն Սարգսյանին և ինչ-որ մեկի արնածոր գլուխը: Հետո հասկացա, որ Լեոնարդ Պետրոսյանն էր, որ անմիջապես Վազգեն Սարգսյանի ետևում էր նստած և, ըստ ամենայնի, այդ պատճառով էլ զոհ դարձավ»։
Լրագրող Աննա Իսրայելյանի վկայությունը Հոկտեմբերի 27-ի գործով
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա:
Այսպես, 20.10.2017թ.-ին ՀՀ քաղաքացի Վ. Պետրոսյանը Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ իր և ընկերուհու մասնակցությամբ կատարված հանցագործության դեպքի վայրի զննության ժամանակ ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչը, չհայտնաբերելով հանցագործության գործիք հանդիսացող կացնի փայտե բռնակը, իրեն հանձնարարել է խանութից գնել նորը: Վ. Պետրոսյանը նոր գնած բռնակը ընկերուհու հետ տարել է դեպքի վայր, որտեղ տեսուչի հանձնարարությամբ մատնացույց են արել այն` որպես զննությամբ հայտնաբերված հանցագործության գործիք: Վ. Պետրոսյանը միաժամանակ հաղորդմամբ հայտնել է, որ նույն տեսուչն իր կազմած արձանագրությունում կեղծ տվյալներ է ներառել դեպքի վայրի զննությանը երկու ընթերակայի մասնակցության վերաբերյալ: Ըստ Վ. Պետրոսյանի` իրականում նշված գործողությանը մասնակցել է մեկ ընթերակա, իսկ երկրորդը արձանագրությունում ստորագրել է զննության ավարտից հետո` այլ վայրում:
ՀՀ ոստիկանության վերը նշված պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով:
Մյուս քրեական գործը հարուցվել է ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ կալանավոր Մ. Առաքելյանի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ 24.08.2014թ.-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի պաշտոնատար անձինք իրեն բերման են ենթարկել Նոր Նորքի բաժին և 8 ժամ ապօրինի պահել այնտեղ: Բացի այդ, Մ. Առաքելյանը հայտնել է, որ մինչ բերման ենթարկվելը նույն բաժնի պաշտոնատար անձինք հեռախոսազանգերով սպառնացել են իրեն, ինչի հետևանքով վնաս է պատճառվել իր իրավունքներին և օրինական շահերին:
Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերը նշված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն:
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն պաշտոնապես դիմել է Ադրբեջանին`պահանջելով բացատրել, թե ինչու կյանքի չի կոչվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովի գործով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքը:
ԵԽ նախարարների կոմիտեն հիշեցրել է, որ համաձայն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի 46-րդ հոդվածի երկրորդ կետի՝ կոմիտեն հսկում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջնական վճիռների կատարումը:
Անդրադառնալով ՄԻԵԴ որոշմանը՝ կոմիտեն հիշեցրել է, որ Եվրոպական դատարանը համարել է, որ Մամեդովի կալանավորմամբ Ադրբեջանը խախտել է վերոնշյալ կոնվենցիայի մի շարք դրույթներ՝ կապված ընդդիմադիր գործչի ձերբակալման, մինչդատական կալանքի հետ: Դատարանը վճռել էր, որ Մամեդովի դեմ ադրբեջանական կողմի ձեռնարկած միջոցները նպատակ են ունեցել լռեցնել նրան, պատժել կառավարության գործունեության քննադատության համար:
Կոմիտեն հիշեցրել է, որ համաձայն կոնվենցիայի 46-րդ հոդվածի՝ պատասխանող կողմ հանդիսացող պետությունը պետք է ենթարկվի այն դատական գործերի բոլոր որոշումներին, որոնց տվյալ երկիրը ներգրավված է որպես կողմ: Համաձայն այդ պարտավորության՝ տվյալ երկիրը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը արձանագրված խախտումները վերացնելու նպատակով:
Որպես անհրաժեշտ քայլ Ադրբեջանը պարտավորվել էր ազատ արձակել Մամեդովին, ով, սակայն, շարունակում է մնալ անազատության մեջ: Նախարարների կոմիտեն արձանագրել է, որ, Մամեդովին անհապաղ ազատ չարձակելով, Ադրբեջանը հրաժարվել է ենթարկվել ՄԻԵԴ վերջնական որոշմանը: Հետևաբար, ՄԻԵԴ-ը պաշտոնապես դիմել է ադրբեջանական կողմին՝ հայտնելով, որ դեկտեմբերի 5-ին կայանալիք 1302-րդ հանդիպմանը դիմելու են դատարան՝ առաջ քաշելու Ադրբեջանի կողմից պարտականությունների կատարման ձախողման հարցը: Այս կապակցությամբ նախարարների խորհուրդը Ադրբեջանից նաև պահանջել է մինչև նոյեմբերի 29-ը ներկայացնել իր կողմի տեսակետը հարցի առնչությամբ:
ՄԻԵԴ-ը 2014 թվականի մայիսի 22-ին որոշում էր կայացրել այն մասին, որ ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովի ձերբակալությունն ու կալանավորումը արդարացված չեն:
Դատարանն Ադրբեջանից պահանջել էր ոչ միայն ազատ արձակել գործչին, այլև 22 հազար եվրոյի չափով փոխհատուցում վճարել նրան: Մամեդովը մինչ օրս գտնվում է բանտում:
Աղբյուր` Փաստինֆո
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.