23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ պարզելու մանկահասակ երեխային մանկապարտեզում պատանդ վերցնելու դեպքի բոլոր հանգամանքները։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Արմավիրի բնակիչը մուտք է գործել քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ և իր մոտ գտնվող դանակի սպառնալիքով պատանդ վերցրել մանկապարտեզի սան, 29.01.2015թ. ծնված տղա երեխային՝ պահանջելով վերջինիս ազատելու համար հանդիպում կազմակերպել իր նախկին կնոջ հետ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պատանդառուն վնասազերծվել է, իսկ երեխան՝ անվնաս ազատ արձակվել: Վնասազերծման ընթացքում տղամարդը դանակով վնասել է ինքն իրեն և անմիջապես տեղափոխվել բժշկական կենտրոն, ենթարկվել վիրահատության։
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տղամարդը, մինչ երեխային պատանդ վերցնելը, մանկապարտեզում դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել իր նախկին կնոջը, ով աշխատում է նույն մանկապարտեզում՝ որպես դաստիարակչուհի, և վերջինիս տատիկին, ով հանդիսանում է մանկապարտեզի տնօրենը: Երեք անձ ճանաչվել է տուժող։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատագենետիկական, դատաքիմիական փորձաքննություններ: Կասկածյալը ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ինչպես նաև՝ օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Իշխանության ներսում լուրջ կասկածներ ունեն, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի իրագործումն էլ ավելի կխորացնի Հայաստանի դեմոգրաֆիկ խնդիրները։ Գործընթացը կանխելու համար իշխանությունը քայլեր է ձեռնարկում։
Բանն այն է, որ ուսման հիմքով տարկետման իրավունքի չեղարկումը, որը բազմաթիվ քաղաքացիների համար զինվորական ծառայությունից խուսափելու «սողանցք» էր հանդիսանում, հիմա շատերի համար ծառայությունից խուսափելու նոր դուռ կարող է բացել՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը եւ այլ երկրի քաղաքացի դառնալը։ Պատահական չէ, որ այս տարի աճ է գրանցվել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումների մասով։
Այդ աճը, թերեւս, պայմանավորված է հենց այս փոփոխություններով։ Հիշեցնենք, որ իշխանությունները, ի դեմս պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, տեւական ժամանակ է՝ շրջանառում են «բոլորը պետք է ծառայեն» գաղափարը։ Եվ որպեսզի տարիներ հետո հայկական բանակի համալրման հարցում փաստի առաջ չկանգնեն, այսօրվանից մտածում են, թե ինչպես այդ գործընթացի դեմն առնեն։ Չի բացառվում, որ վերը նշված օրենքի ընդունումից հետո հաջորդ քայլը լինի արու զավակների կցագրման վկայականների կամ, այսպես ասած՝ հաշվառման ժամկետների փոփոխությունը։ Գործող կարգի համաձայն՝ Հայաստանում բանակ զորակոչելու համար տղաներին 14 տարեկանից են վերցնում հաշվառման, մտադրություն կա դա անել հենց ծնված օրվանից։
«Հրապարակ»
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այսօր` հոկտեմբերի 31-ին, աշխատանքից ազատվել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Վահագն Մոսինյանը։ Մոսինյանին փոխարինելու է Արտակ Գուրջանյանը, ով ոստիկանության Վանաձորի Բազումի բաժնի պետի օպերգծով տեղակալն էր։
Թումանյանի ոստիկանապետի ազատման պատճառն ըստ լրատվամիջոցների` Ալավերդիում տեղի ունեցած ու իրար հաջորդած քրեական դեպքերն են եղել, որի մասին բազմիցս է բարձրաձայնվել մամուլում, մասնավորապես Երեւանի Թուֆենկյան հյուրանոցի մոտ վերջին կրակոցները:
Shamshyan.com-ի տեղեկություններով` Թումանյանի ոստիկանապետի ազատման պատճառն այն է, որ հավաստի տեղեկություններ են ստացվել, որ Թուֆենկյանի դեպքից հետո, հանցագործությունը կատարելուց հետո նրանք անարգել Թումանյանի տարածքից անցել են Վրաստան։
Armtimes.com-ն ավելի վաղ հայտնել էր, որ Թուֆենկյանի կրակոցներից հետո տեղեկություններ էին ստացվել, որ հանցագործությունը կատարած անձինք պետք է ձիով` անտառի միջով անցնեին Վրաստանի Հանրապետություն, ինչի հետ կապված օրեր շարունակ Լոռու ոստիկանները գիշեր-ցերեկ հերթապահություն էին սահմանել հայ-վրացական սահմանի ողջ երկայնքով:
Ստացվում է, որ իրավապահների տեղեկությունները ճիշտ էին, ու հանցագործությունը կատարելու մեջ մեղադրվող անձինք իսկապես անցել են Վրաստանի տարածք ինչ-որ մեկի օգնությամբ ու օժանդակությամբ:
Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ հոկտեմբերի 29-ին Վրաստանի տարածքում հայտնաբերեցին ու ձերբակալեցին սեպտեմբերի 14-ին Երեւանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարելու համար հետախուզվող 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյանին եւ 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդովին: Այսօր վրաց գործընկերների հետ քննարկվում է Ալբերտ Բլբուլյանին եւ Արմեն Կարադավիդովին Հայաստան տեղափոխելու ընթացակարգը: Սեպտեմբերի 14-ին Երեւանի Հանրապետության փողոցում, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ, Ալբերտ Բլբուլյանը, Արմեն Կարադավիդովը եւ 1957 թվականին ծնված Ռաֆիկ Խաչատրյանը «Մակարով» ատրճանակից եւ «ԱԿ» ինքնաձիգից կրակել էին երկու քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետեւանքով մեկ մարդ սպանվել էր, մեկը՝ վիրավորվել։ Սեպտեմբերի 15-ին որոշում էր կայացվել Ալբերտ Բլբուլյանին, Արմեն Կարադավիդովին եւ Ռաֆիկ Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ հետախուզում հայտարարելու մասին: Սեպտեմբերի 22-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցված եւ արդյունավետ գործողությունների շնորհիվ Ռաֆիկ Խաչատրյանը հայտնաբերվեց Կոտայքի մարզում ու բերման ենթարկվեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:
Ալբերտ Բլբուլյանի եւ Արմեն Կարադավիդովի հետախուզումը շարունակվում էր ողջ ծավալով ու մեծ ընդգրկումով, եւ սպասված արդյունքը չուշացավ:
Չելյաբինսկում քննիչները ավարտել են խաբեբա գնչուհու դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Գնչուհուն 10 տարվա ազատազրկում է սպառնում, հայտնում է Newsru-ն։
2016-ի դեկտեմբերին 35-ամյա գնչուհին Չուրիլովո գյուղում զբոսնելիս ուշադրություն էր դարձրել տեղաբնակ մի հայուհու վրա։ Նա կնոջն ասել էր, թե նրա վրա «աչք կա», որը հանելու համար կլորիկ գումար է պետք։ Չար աչքից վախեցած կինը համաձայնել էր գնչուհու մոտ մի քանի սեանսի հաճախել՝ անեծքից ազատվելու համար։
Գրբացի հետ մի քանի անգամ հանդիպելուց հետո հայ կինը նրան 45 հազար ռուբլի արժողությամբ 2 բջջային հեռախոս էր տվել, 1 կգ քաշով զարդեր, որոնք գնահատվում են 1 մլն 925 հազար 490 ռուբլի։ Բացի այդ, մոլորության մեջ հայտնված կինը գնչուհուն 5․1 մլն ռուբլի էր հանձնել, որոնք վերցրել էր իր ազգականի տանից, առանց նրա գիտության, ասել է շրջանային դատախազության ներկայացուցիչ Նատալյա Մամաեւան։
«Կախարդության» դիմաց ստացած 7 մլն ռուբլով գնչուհին բնակարան եւ հողատարածք էր գնել Սվերդլովի մարզում ու կահավորել այն։
Երբ նրա խարդախությունը բացահայտվել էր, գնչուհին տունը գրանցել էր տուժած հայ կնոջ ազգականի անունով, որին պատկանում էին գողացած 5 մլն ռուբլին։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետն Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հոկտեմբերի 30-ին, ժամը 16.25-ին ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիր քաղաքի <Մանուշակ> մանկապարտեզ: Ներս խուժած անձը դանակի սպառնալիքով մանկապարտեզում էր պահում մեկ երեխայի: Մանկապարտեզ խուժած տղամարդու հետ բանակցություններ են վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել է երեխային անվնաս հանել սենյակից,ինչից հետո կիրառվել է հատուկ միջոց։ Պատանդառուն փորձել է ինքնավնասում կատարել, ինչը կանխվել է ոստիկանների կողմից։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ այս պահին բուժօգնություն է ցուցաբերվում»:
https://www.youtube.com/watch?time_continue=24&v=2Y6J5RVkGgs
Քիչ առաջ կրակոցներ լսվեցին Արմավիրի մանկապարտեզում: Պատանդ պահվող երեխային հանեցին մանկապարտեզի ներսից, նրան դիմավորեցին ծափահարություններով:
Կրակոցներից հետ նեսում երկու տուժած կա, մեկը մանկապարտեզի վարիչն է, մյուսն՝ այլ աշխատակից: Վիրավորներից մեկին դուրս բերեցին, վնասվածքները կոկորդի շրջանում են: ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը լացակումաց դուրս եկավ մանկապարտեզից եւ ասաց. «Երեխայի կյանքը փրկեցին, ոստիկանները լավ աշխատեցին»: Ասոյանը հարցերի չպատասխանեց:
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի տարածք թմրամիջոցներ ապօրինի տեղափոխելու և իրացնելու փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործը:
Այսպես, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ ինքնությունը չպարզված անձն ապօրինի ձեռք է բերել տնայնագործական եղանակով պատրաստված զգալի չափերով «Հաշիշի յուղ» և խոշոր չափերով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցներ, ապա` դրանք հիշյալ քրեակատարողական հիմնարկում իրացնելու նպատակով, ապօրինի տեղափոխել է ՔԿՀ-ի վարչական տարածք, պահել հսկիչ անցագրային կետի սանհանգույցի սենյակում գտնվող լվացարանի հետնամասում: Նշված անձն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ նույն օրը թմրամիջոցները հայտնաբերվել են «Վանաձոր» ՔԿՀ աշխատակիցների կողմից:
Դեպքի առթիվ «Վանաձոր» ՔԿՀ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով հարուցված և ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործը, օբյեկտիվ նախաքննության իրականացումն ապահովելու նպատակով, հանձնվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին:
Նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
Արդեն 1 ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ինչպես Արմավիր քաղաքից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քաղաքացի ներս է մտել Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ, որտեղ պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին. տեղեկացնում է shamshyan.com-ը: Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության, Ազգային Անվտանգության ծառայության և քննչական վարչության աշխատակիցները։
Թե ինչ պահանջ է ներկայացրել նա, այս պահին ճշտվում է։
***
Քիչ առաջ դեպքի վայր ժամանեց նաև ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի /6-րդ/ գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը, ով Արմավիրի մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի և վարչության պետի օպերգծով տեղակալ Սամվել Խմելյանի հետ փորձում են բանակցություններ վարել, որպեսզի քաղաքացին պատանդ վերցված երեխային ազատ արձակի:
Այս պահին ոստիկանների բանակցությունների և բացատրական աշխատանքների արդյունքում բոլոր պատանդները բաց են թողնվել, մնացել է միայն մեկ հոգի:
Հարգելի գործընկերներ Ռուզաննա Խաչատրյանի գրառման վերաբերյալ ձեր կողմից ուղարկվող հարցումների հասցեատերը այդ գրառման հեղինակն է: Այդպիսին է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «զրպարտություն» և «վիրավորանք» ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի «սուտ մատնություն» հոդվածների տրամաբանությունը:
Անկախ այդ պարզաբանումներից, ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երբևէ չի խուսափել զինվորական ծառայությունից: 18 տարեկանից ի վեր (ինչպես և մինչ այդ` կցագրման փուլում) չի եղել զինկոմիսարիատի մեկ ծանուցում, որով նախատեսված օրն ու ժամին չներկայանա առաջին իսկ կանչով: Չի եղել մի զորակոչ, որի ժամանակ զորակոչի ենթակա լինելով խուսափեր այդ պարտավորությունից: Պաշտպանության նախարարը երբևէ չի ունեցել և չունի որևէ առողջական սահմանափակում, զորակոչի տարկետման կամ ազատման առողջական որևէ հիմք:
2. Նախարար Սարգսյանը երբևէ չի եղել հետախուզման մեջ, նրա նկատմամբ ռազմական ոստիկանության կամ իրավապահ որևէ այլ մարմինների կողմից չի իրականացվել որևէ գործողություն, նախաքննական, հետախուզական, քննչական որևէ ընթացակարգ:
3. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Վիգեն Ալեքսանդրի Սարգսյանը կատարել է հայրենիքի պաշտպանության իր սահմանադրական պարտքը` ծառայելով ՀՀ Զինված ուժերում որպես սպա: Զորացրվել է պահեստազոր՝ ավագ լեյտենանտ զինվորական կոչումով:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան
Այսօր Երեւանի Կոնգրես հյուրանոցում ներկայացվեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում ուսումնասիրությունների արդյունքում հասարակական դիտորդական խմբի պատրաստած 2016 թվականի տարեկան զեկույցը: Միջոցառմանը մասնակցում էր արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, դիտորդական խմբի ներկայացուցիչները, «Բաց հասարակության հիմնադրամներ» ՀԿ-ի Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Ամիրյանը, փաստաբաններ ուսանողներ եւ այլք:
Շուրջ 180 էջանոց զեկույցում անդրադարձ է կատարվում դատապարտյալների պահման պայմաններին, սննդակարգին, հիգիենիկ պարագաներին եւ այլն: Ամբողջ զեկույցի միայն մի քանի էջում է նկարագրված ՔՀԿ-ներում արմատավորված քրեական աշխարհի կարգ ու կանոնից բխող իրավահարաբերություններն ու դրանց հետեւանքները:
«Քրեական» օրենքներին չենթարկվող կամ դրանք խախտած ազատազրկված անձանց խնդիրների վերաբերյալ զեկույցում նշված է, որ այս խմբին են դասվում այն ազատազրկված անձինք, որոնք
հրաժարվում են ենթարկվել «հանցագործ աշխարհի» կողմից ընդունվածչգրված կանոններին («գողական օրենքներին») կամ խախտել են դրանք: Այս խմբի ներկայացուցիչները պահվում են առանձին խցերում:
«Այդ խցերը կոչվում են «թռածների և արվամոլների» խցեր, իսկ այդ ազատազրկված անձանձ թե՛ ՔԿՀ-ների աշխատակիցների, թե՛ մյուս ազատազրկված անձանց կողմից տրվում են վիրավորական պիտակավորումներ և նրանք արժանանում են նվաստացնող վերաբերմունքի։ Մասնավորապես, նրանք ներգրավվում են մյուսների համար նվաստացուցիչ համարվող այնպիսի աշխատանքներում, ինչպիսիք են, օրինակ՝ կոյուղու և տարածքի մաքրման աշխատանքները»,- նշված է զեկույցում:
Որոշակի հանցագործություններ կատարած անձինք:
Այս խմբին են դասվում հիմնականում սեռական բնույթի հանցագործություններ կատարելու համար մեղադրվող կամ ազատազրկված անձինք, որոնք «կամավոր-պարտադիր» սկզբունքով գրավոր դիմում են ՔԿՀ վարչակազմին` իրենց «թռածների և ԼԳԲՏԻ անձանց» խուց տեղափոխելու խնդրանքով: Ըստ դիտորդների, մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ այն դեպքում, երբ այդ անձինք գտնվում են այլ ազատազրկվածների հետ միևնույն խցում, նրանք ենթարկվում են հոգեբանական ճնշումների և ֆիզիկական բռնության, որոշ դեպքերում նաև՝ սեռական բռնությունների, ոտնձգությունների (ըստ ազատազրկվածների խոսքերի՝ «փչացվում են») իրենց խցակիցների և, առհասարակ, մյուս ազատազրկված անձանց կողմից։
ԼԳԲՏԻ ազատազրկված անձինք
Զեկույցի հեղինակները գտնում են, որ ՀՀ ՔԿՀ-ներում առավել խոցելի կարգավիճակում են գտնվում ԼԳԲՏԻ (Լեսբուհի, Գեյ, Բիսեքսուա, Տրանսգենդեր եւ Ինտերսեքս) համայնքից ազատազրկված անձինք: Այս խմբի ներկայացուցիչները պահվում են առանձին խցերում, որոնք էականորեն տարբերվում են նույն ՔԿՀ-ի այլ խցերից իրենց անշքությամբ և անբավարար պահման պայմաններով:
Զեկույցի հեղինակներից իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը նշեց, որ ՔԿՀ-ներում կա նաեւ սոցիալական անարդարություն: Հովհանիսյանը օրինակի համար նշեց այն, որ սոցիալապես ապահովված դատապարտյալները կարող են իրենց միջոցներով վերանորոգել եւ կահավորել իրենց խցերը:
Ստերեւ ներկայացնում ենք բարեկարգ եւ անմիխիթար խցերի մի քանի նկարներ, որոնց մեջ կա նաեւ խուց՝ նոր սառնարանով բազմոցներով, գրասեղանով, նույնիսկ՝ լոգանքի համար ջրի տաքացուցիչով:
«Բաց հասարակության հիմնադրամներ» ՀԿ-ի Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Ամիրյանը բացման խոսքում հատուկ անդրադարձ կատարեց քրեակատարողական հիմնարկներում քրեական աշխարհի դերին: «Մենք չենք կարող կապ չտեսնել արմատական բարեփոխումներ անելու ցանկության եւ դրա չգիտակցված կամ ենթագիտակցված ընդդիմության, որը որ կարող է լինել հասարակության, ինչ-որ շերտերի մարդկանց մոտ: Քայլեր ձեռնարկվե՞լ են արդյոք դա իրապես փոխելու, չեմ կարող ասել»,- ասաց Դավիթ Ամիրյանը՝ նկատի ունենալով քրեական աշխարհը:
Նշենք, որ այս զեկուցի վերաբերյալ իր դժգոհություն է հայտնել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին: Վերջինս ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է վերը նշված խնդրին եւ իր դիտողություններում նշել է այն խնդիրներըմ որոնք տեղ չեն գտել զեկույցում. « Այն, որ կալանավայրերը իրականում տնօրինում են գողական հանցագործ կառույցները, իսկ ՔԿՀ աշխատողները, պետից մինչև կլուչնիկ, խոնարհ ծառայում են քրեական կառույցի համապատասխան պատասխանատուին. ՔԿՀ պետերը՝ զոն նայողներին, ռեժիմնիկները՝ խուց նայողներին, կլյուչնիկները՝ կալանավոր-դատապարտյա լավ տղերքին: Այն, որ ընդհանրապես խցում գտնվելու համար կալանավոր-դատապարտյալները մուծվում են օբշչակին՝ միջինը ամիսը 50,000 դրամ: Դե սպանությունների մասին էլ… դիտորդական խումբը որպես կանոն, ժամանակ չի ունենում խնդրին մոտենալ ընդհանրապես»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.