23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Օրերս մահացավ «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանը:Գրիգորյանի մահվանից հետո շատերը կասկածներ հայտնեցին, որ նրան սպանել են, քանի որ նա 2014 թվականին մի քանի հրապարակմամբ հանդես եկավ ու խոստացավ պատմել իրականությունը «Հոկտեմբերի 27»-ի մասին:
Նրա այդ ժամանակվա հրապարակումները ԶԼՄ-ները քիչ հրապարակեցին ու կարծես հանրային քննարկում տեղի չունեցավ Գրիգորյանի բարձրացրած հարցերի վերաբերյալ: Politik.am-ը հերթականությամբ կներկայացնի Գրիգորյանի հրապարակումները հույս ունենալով, որ ի վերջո նրա կողմից բարձրաձայնված հարցերը կքննարկվեն:
«Ինչպես խոստացել էի, պետք է խոսեմ մեզ առաջադրված մեղադրանքի մասին հոդված առ հոդված: Սակայն ձեր ուշադրությանը կներկայացնեմ միայն երկու հոդված, որոնք սկզբունքային են, և հենց այստեղ է, որ դատաիրավական համակարգը կատարեց հիմնական օրինախախտումները:
1961թ. ընդունված Քր. օրենսգրքի 61-րդ հոդվածի վերնագիրն է` «Տեռորիստական ակտ»: Կարճ բովանդակությունը հետևյալն է. «Պետական, հասարակական գործչի սպանությունը կոչվում է տեռորիստական ակտ և պատժվում է 10-15 տարի ազատազրկմամբ կամ մահապատժով»: Տեռորիզմ կամ ահաբեկչություն հանցատեսակն այդ օրենսգրքում ընդհանրապես սահմանված չէր:
2003թ. ընդունված օրենսգրքում սրան համապատասխանում է 305-րդ հոդվածը: Վերնագիրն է` «Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանություն»: Բովանդակությունը նույնն է, միայն մահապատժի փոխարեն նախատեսվում է ցմահ ազատազրկում: Ինչպես տեսնում եք, տեռորիզմի, ահաբեկչության մասին խոսք չկա, որովհետև սա ահաբեկչություն չէ, սա պետական, քաղաքական գործչի ապանություն է: Եվ այստեղ հայտնվում է հենց այդ մյուս` 217-րդ հոդվածը, որի վերնագիրն է՝ «Ահաբեկչություն»: Կրկնում եմ. 1999թ. հոկտեմբերի 27-ի դրությամբ այդպիսի հանցատեսակ չի եղել: Իրավաբանականի ցանկացած ուսանող ձեզ կասի, որ նոր հանցատեսակ սահմանող որևէ օրենք չի կարող կիրառվել հետին թվով: Իսկ 305-րդ հոդվածով չէր կարելի մեզ նշանակել ցմահ ազատազրկում, որովհետև նոր պատիժ սահմանող դրույթը նույնպես չի կարելի կիրառել հետին թվով: Սա այբուբեն է:
Այս անօրինականությունն ինչ-որ կերպ բացատրելու համար դատախազներն ու դատավորները հայտարարեցին. «…Եթե գործեր հին օրենսգիրքը, մենք ձեզ մահապատիժ էինք տալու: Իսկ քանի որ նոր օրենսգրքում մահապատիժ չկա, մենք տալիս ենք ավելի մեղմ պատիժ` ցմահ: Այսինքն, եթե ունենայինք մահապատժի դատավճիռ, ապա կարելի էր «մեղմացնել» և տալ ցմահ (սա նույնպես չի կարելի անել, բայց ենթադրենք): Մեր դեպքում սա էլ չի աշխատում, որովհետև մենք չունենք մահապատժի դատավճիռ: Ուրեմն ի՞նչ է ստացվում: Կար 10-15 տարի և մահապատիժ: Մահապատիժը հանվեց, մնաց 15 տարին: 15 տարին «մեղմացրին» և տվեցին ցմահ:
Նոր ի հայտ եկած 217-րդ հոդվածը մեզ վրա դրվեց օդից, որպեսզի «ահաբեկչություն» սարսափազդու և մոդայիկ բառը հնչի դատավճռում և դառնա ծամոն բերաններում: Հետո սա օգտագործվեց իրենց ապօրինությունները թաքցնելու և մեզ ձայնից զրկելու համար: Մի անգամ հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ ազատ խոսքի զինվոր Բորիս Նավասարդյանը հայտարարեց, որ լրագրողների միջև լուռ համաձայնություն կա տեռորիստներին ձայն չտալ: Հայերեն թարգմանությամբ սա հնչում է այսպես. ստացվել է հրաման, և ես, որպես մամուլի ակումբի նախագահ, հետևում եմ, որպեսզի այն կատարվի:
Մի ուրիշ օրինակ բերեմ. կեղծ լուր էր տարածվել, թե իբր տպագրվել է Նաիրի Հունանյանի բանտում գրած բազմաթիվ գրքերից մեկը: Այս լուրը խուճապ առաջացրեց որոշակի շրջանակներում, և լրագրողական կոռուպցիայի վառ ներկայացուցիչ Աննա Իսրայելյանը հիստերիայի նոպա ունեցավ:
Ի դեպ, այդ 217-րդ հոդվածով մեզ տվել են առավելագույնը` 10 տարի, որը վաղուց նստել ենք: Նստել ենք, բայց չենք պրծել դրանից:
Որպեսզի ես շատ չմեկնաբանեմ և չթվա, թե սա միայն իմ անձնական կարծիքն է, հրապարակում եմ մի հարցազրույց, որը 2009թ. ամռանը տվել է Հայաստանում քրեական իրավունքի լավագույն մասնագետներից մեկը` Ռուբեն Սահակյանը: Կարդացեք:
Այս ապօրինությունը հնարավոր դարձավ, որովհետև իշխանությունն իր բոլոր թևերով որոշեց խախտել օրենքը: Երբ մեկը հաց է գողանում, որ իր երեխային կերակրի, նրան համարում են հանցագործ և բանտ են նետում: Երբ հանցանքը կատարում են նախագահը, կառավարությունը, ԱԺ-ը, սա կոչվում է քաղաքական որոշում: Մենք իրավական որոշման (դատավճռի) փոխարեն ստացանք քաղաքական որոշում, որովհետև իրավական դաշտում մենք այդ դատը շահել էինք այն իմաստով, որ դատախազությունն այդպես էլ չկարողացավ ապացուցել մեղադրանքի այն ծավալը, որը մեզ առաջադրել էր: Այս հանցագործության կատարմանն ակտիվ մասնակցեց խառը ժամանակներին բնորոշ մի այնպիսի պերսոնաժ, ինչպիսին Վիկտոր Դալլաքյանն է: Այս ամբուլատոր իրավաբանը, չարաշահելով իր դիրքը ստեղծված իրավիճակում, թքելով պատի ծակը մտած իրավաբանական հանրության մասնագիտական պատվախնդրության վրա, գտավ, որ կարելի է խախտել ընդունված բոլոր օրենքներն ու սկզբունքները հանուն իր և մի քանի հոգու անձնական շահի և հավակնությունների: Զավեշտալին այս ամենի ֆոնն է. կոկորդ պատռողները ձևացնում են, թե դա անում են սպանվածների նկատմամբ ունեցած սիրուց դրդված, սպանվածների հարազատներն էլ ձևացնում են, թե հավատում են: Ինչևէ:
Արդյունքում՝ շանտաժի, կոմպրոմատների և սպառնալիքների օգնությամբ մի խումբ զորբաներ կարողացան իրենց կամքը թելադրել բոլորին, այդ թվում դատավորներին: Արդարության համար պետք է նշեմ, որ մի քանի իրավաբան գիտնականներ, այնուամենայնիվ, իրենց անհամաձայնությունը հայտնել էին թերթերից մեկում` գրելով, որ «Նաիրի Հունանյանին օրենքով 15 տարուց ավել տալ հնարավոր չէ»: Բայց մեր երկրում ավելի էֆեկտիվ է լինել տգետ, բութ ու հարուստ: Այդ պատճառով գիտնականներին չեն լսում` համարելով նրանց ավելորդ բերան, և վճարում են համաձայն այդ համոզման: Հարցի լուծումն իրենց վրա վերցրին ուրիշ իրավաբաններ: Տպավորություն ունեմ, որ իրավաբանի դիպլոմն ինչ-որ սոցիալական փաթեթի մեջ է մտցված, և այսօր ամեն մի տգետ դուրսպրծուկ այն ստացել է:
Վերադառնալով Վ.Դալլաքյանի տխուր կերպարին՝ պետք է զեկուցեմ ձեզ, որ սա դահլիճում 2-3 ժամ շողոքորթում էր Նաիրիին` մտածելով, որ հեղաշրջում է տեղի ունենում և ուժերի նոր դասավորության մեջ ինքն իր համար փորձում էր տեղ ապահովել: Նաիրիի սիգարետը վառելու, նրա համար ջուր բերելու պարտականությունն ինքն էր ստանձնել…
Ընդհանրապես, դահլիճում տիրող իրավիճակը սա էր. տխուր էինք մենք, որովհետև հենց սկզբից ամեն ինչ սխալ էր ընթացել, և տխուր էր Սմբատ Այվազյանը, որովհետև սպանվել էր իր ընկերը: Մնացածի ռեակցիան, մեղմ ասած, ադեկվատ չէր ստեղծված իրավիճակին: Եվ եթե մենք ցուցմունքներում չենք «ծախել» նրանցից ոչ մեկին, դա չի նշանակում, թե մոռացել ենք: Ձեր փոխարեն ես ինձ ավելի համեստ կպահեի: Դատավարության ընթացքում, երբ մենք պահանջեցինք դահլիճի գաղտնալսումները, որպեսզի հերքենք «տուժողների» սուտ ցուցմունքները, դատախազները կտրուկ հրաժարվեցին ներկայացնել` պատճառաբանելով, թե դրանք «անջատված մասի» մեջ են: (Այսպես կոչված «անջատված մասին» մանրամասն կանդրադառնամ «կազմակերպիչների» գլխում):
Հետաքրքիր է, որ սպանվածների հարազատներին էլ դա չհետաքրքրեց: Այդ կոմպրոմատը ԱԱԾ և դատախազության տրամադրության տակ է, և բոլոր այդ գավրոշները «կալպակի» տակ են… եռակի:
(Շարունակելի)»,-գրում է Էդուարդ Գրիգորյանը:
Սույն թվականի նոյեմբերի 3-ին Արցախի Հանրապետության ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել 2017թ թվականի նոյեմբերի 2-ին ժամը 16 անց 30-ի սահմաններում Արցախի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ 1999թ ծնված Գեղամ Սամվելի Սարգսյանի փախուստի մասին։
Արցախի Հանրապետության Ոստիկանության Ազգային Անվտանգության և Արտակարգ Իրավիճակների պետական ծառայությունների կողմից համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական և փնտրողական միջոցառումների արդյունքում սույն թվականի նոյեմբերի 4-ին Գեղամ Սամվելի Սարգսյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն։
Փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։
Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության գործով Վրաստանում հայտնաբերված հետախուզվողներին Հայաստանին հանձնելու վերաբերյալ միջնորդություն է ուղարկվել Վրաստան։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ մասնավորապես ասվում է. «ՀՀ դատախազությունը սահմանված կարգով արդեն վերոնշյալ անձանց քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդություններ է ուղարկել Վրաստանի Դատախազությու»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Վրաստանի տարածքում հայտնաբերվել են սեպտեմբերի 14-ին Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանությունը կատարելու մեղադրանքով հետախուզվող 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյանին և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդովին:
Նրանք հայ-վրացական սահմանը հատել են ապօրինի եւ չի բացառվում, որ Վրաստանում էլ նրանց նկատմամբ քրեական գործ հարուցվի՝ պետական սահմանը ապօրինի հատելու համար։
Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ հնչած կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մեկ անձ՝ 1974թ. ծնված Գագիկ Մոսինյանը, տեղում մահացել է, իսկ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը` հրազենային վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։ Նա արդեն դուրս է գրվել եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նկատենք, որ կրակողների հիմնական թիրախն իրականում Վ. Աբգարյանն է եղել։
Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ սպանությունը ծրագրված է եղել նախապես, պարզվել առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, որոնցից երկուսը Ալավերդի քաղաքի բնակիչներ են, մեկը՝ Երևանի։
Ննշված երեք անձինք Ալավերդի քաղաքի բնակիչ Վ.Աբգարյանին և նրան ուղեկցողներին սպանելու շուրջ ձեռք են բերել նախնական համաձայնություն և տեղյակ լինելով, որ վերջիններս գտնվում են Երևան քաղաքի Հանրապետության 48 հասցեում գործող հյուրանոցային համալիրում, 2017թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 6.30-ից վարձակալած ավտոմեքենայով զինված դարանակալել են նշված հյուրանոցի դիմացի ավտոկայանատեղիում ու սպասել:
Ժամը 13.25-ի սահմաններում նկատելով, որ Վահագն Աբգարյանը և նրան ուղեկցողները դուրս են գալիս հյուրանոցից՝ նշված երեք անձինք ավտոմեքենայից դուրս են եկել և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով բազմաթիվ կրակոցներ արձակել հյուրանոցի մուտքի դիմաց կանգնած Վ.Աբգարյանի, Գ.Մոսինյանի և մյուսների ուղղությամբ, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից Գ.Մոսինյանը տեղում մահացել է, իսկ Վ.Աբգարյանը տեղափոխվել հիվանդանոց:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը որոշում է կայացրել՝ Ա.Բլբուլյանին, Ա. Կարադավիդովին և Ռ.Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
Ռ.Խաչատրյանը սեպտեմբերի 22-ին հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին ե նա կալանավորվել է։ Մյուս երկուսն էլ հայտնաբերվել են Վրաստանում։
Աղբյուր` Փաստինֆո
ՀՀ ԿԱ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Հանրապետության տարբեր անտառտնտեսություններում տևական ժամանակ մեծ ծավալների ծառերի ապօրինի հատումների, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այդ հանցագործությունների թողտվության, հովանավորչության, սխեմատիկ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառք ստանալու օժանդակության դեպքեր:
Նշված դեպքերի կապակցությամբ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի, 308-րդ հոդվածի 2-րդ մասի, 311-րդ հոդվածի 2-րդ մասի և 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնք միացվել են մեկ վարույթում:
ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՔԾ քննիչների, ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված համակարգված, պլանավորված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ տարբեր անտառտնտեսություններում կատարվել են լայնածավալ ապօրինի անտառահատումներ, որոնք իրականացվել են հիշյալ անտառտնտեսությունների որոշ պաշտոնատար անձանց գիտությամբ, կատարված հակաիրավական արարքները կանխելու, խափանելու լիազորությամբ օժտված մարմինների մի շարք աշխատակիցների հովանավորությամբ, թողտվությամբ և ներգրավվածությամբ, այդ թվում՝ ապօրինի անտառահատման նպատակով սխեմատիկ կոռուպցիոն մեխանիզմների առկայությամբ:
Մասնավորապես, քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալի, նույն տեսչության ավագ տեսուչի կողմից, նյութական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտառտնտեսությունում իրականացված ստուգման ընթացքում հայտնաբերված ապօրինի հատված ծառերի իրական ծավալները չարձանագրելու դիմաց խոշոր չափերով կաշառք ստանալու, տեսչության բաժնի պետի տեղակալի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի կողմից կաշառք տալու, ինչպես նաև քաղաքացու կողմից վերջինիս կաշառք տալուն օժանդակելու վերաբերյալ:
Նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով 2017թ. նոյեմբերի 1-ին ձերբակալվել են ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալը, տեսչության ավագ տեսուչը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության անտառապետը և վերջինիս օժանդակած անձը:
2017թ. նոյեմբերի 2-ին ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալին և տեսչության ավագ տեսուչին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 324-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական փաստաթղթեր ոչնչացնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության անտառապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խոշոր չափերով կաշառք տալու համար, իսկ վերջինիս օժանդակած անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 2-րդ մասով:
2017թ. նոյեմբերի 2-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ տեսչության ավագ տեսուչի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալի նկատմամբ դեռևս խափանման միջոց չի կիրառվել՝ նկատի ունենալով, որ վերջինս ենթարկվել է վիրահատության և գտնվում է բժշկական կենտրոնում:
Նույն օրը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության անտառապետը և վերջինիս օժանդակած անձն ազատվել են արգելանքից՝ դրա տակ պահելու անհրաժեշտության բացակայության հիմքով:
Քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազը, գտնելով, որ վարույթն իրականացնող մարմինն առանց դատավարական բավարար հիմքերի է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձին ազատել արգելանքից, և գործով ձեռք բերված փաստական տվյալները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ մեղադրյալը, ազատության մեջ մնալով, կարող է քրեական դատավարության մասնակցող անձանց, այդ թվում՝ իր բազմաթիվ ենթակաների՝գործով վկաների նկատմամբ ապօրինի ներգործություն ունենալ, գործի համար կարևոր ապացուցողական նշանակություն ունեցող իրեր և առարկաներ թաքցնելու ճանապարհով խոչընդոտել մինչդատական վարույթում և դատարանում գործի քննությանը, օբյեկտիվ ճշմարտության բացահայտմանը, 2017թ. նոյեմբերի 4-ին միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը նույն օրը բավարարվել է:
Վարույթն իրականացնող մարմնին կոնկրետ հանձնարարություններ են տրվել դեպքերի բոլոր հանգամանքները, դրանցում ներգրավված բոլոր անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ անհետաձգելի բազմաթիվ քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է:
2009 թ.-ից 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ համարվող Ս. Գ.-ին ՀՀ Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը վերադասության կարգով վերափորձաքննության արդյունքում 2017 թ. մայիսի 16-ի որոշմամբ հաշմանդամություն ունեցող անձ չի ճանաչել:
Մինչ այդ՝ 2017 թ. մարտի 27-ին, հերթական վերափորձաքննության ժամանակ Ս. Գ.-ն ճանաչվել էր անժամկետ երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ:
Ս. Գ.-ի փոխանցմամբ՝ վերափորձաքննության նպատակով 2017 թ. մայիսի 4-ին նա հրավիրվել է Գործակալություն, որտեղ իմանալով, որ վերջինս աշխատում է, պահանջել են տեղեկանք նրա աշխատավայրից: Տեղեկանքը Գործակալություն ներկայացնելուց օրեր անց որոշում են կայացրել հաշմանդամություն չսահմանելու մասին:
Ընդ որում՝ որևէ այլ հետազոտության Ս. Գ.-ին Գործակալությունից չեն ուղեգրել, բավարարվել են միայն զարկերակային ճնշումը չափելով, որը չէր կարող հիմք հանդիսանալ նման որոշում կայացնելու համար: Այդ դեպքում որոշում կայացնելու համար պետք է հիմք ծառայեին բժշկասոցիալական փորձաքննության գործում առկա փաստաթղթերը, որոնց համաձայն՝ Ս. Գ.-ն նախկինում հաշմանդամության երրորդ կարգ է ստացել, այսինքն՝ հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելու որևէ հիմք Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը չի ունեցել:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ
Ոստիկանություն զանգահարած քաղաքացուհին հայտնել է, որ սեպտեմբերի 28-ին, Երեւանի Շահումյանի գերեզմանատան մոտ գողացել են իր բջջային հեռախոսը:
Բաժնում ոստիկանության հետ զրույցից պարզվել է, որ բջջային հեռախոսի գողը տուժածի ծանոթն է եղել, ոմն Հարութ:
Օգտագործելով տուժած կնոջ հաշմանդամության հանգամանքը, ոմն Հարութը կնոջ կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ, ինչից հետո վերցրել է բջջային հեռախոսը ու դուրս նետել մեքենայից:
Պարզվել է, որ կասկածյալը 42-ամյա Հարություն Ա.-ն է:
2017 թվականի հուլիսի 31-ին «Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը» և «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը, որը համարվում է շահույթ չհետապնդող կազմակերպություն, Քրեակատարողական հիմնարկներին հաց մատակարարելու մասին պայմանագիր են կնքել, որի արժեքն է 65,250, 000 (65 միլիոն 250 հազար) դրամ:
Համաձայն կնքված պայմանագրի՝ վերը նշված հիմնադրամը մինչև այս տարվա ավարտը պարտավոր է 1-ին կարգի այլուրից պատրաստված հաց մատակարարել բոլոր ՔԿՀ-ներին: Ինչ խոսք, 65 միլիոն դրամը քիչ գումար չէ և թվում է, որ չնայած նրան, որ դատապարտյալներին հատկացվող հացի չափաբաժինը կրճատվեց, ամեն դեպքում հացի որակը գոնե պետք է սահմանված նորմերին համապատասխան լինի:
Մինչդեռ ունենք լրիվ հակառակ պատկեր. դատապարտյալները պարբերաբար բողոքում են, որ հացն ուտելու համար պիտանի չէ և ավելի հաճախ այն օգտագործում են ձեռքի ինչ որ աշխատանքներ պատրաստելու համար: Հարազատներն էլ իրենց հերթին են բարձրաձայնում, որ ազատազրկվածներից շատերը սնվում են բացառապես նրանով, ինչ իրենց տանից են տանում:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին կայացված որոշման համաձայն առաջվա 650 գրամի փոխարեն այժմ դատապարտյալներին հատկացվում է 500 գրամ հաց:
Հավելենք նաև, որ «Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության» և «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի միջև 2017 թվականի մարտի 10-ին կնքված պայմանագրի համաձայն մինչև 2017 թվականի հուլիսի 30-ը ՔԿՀ-ում գտնվող դատապարտյաներին առաջին տեսակի ցորենից պատրաստված հացի մատակարարման պայմանագրի արժեքն էր 70,490,000 (70 մլն 490 հազար) դրամ:
Նյութի աղբյուրը`Hayastan24.com
Քրեական օրենսգրքի նոր նախագծով՝ ԼԳԲՏ համայնքին վերաբերող միջոցառումները՝ միասեռական ամուսնությունները, նրանց կողմից երեխաների որդեգրումը, գեյ-շքերթները խոչընդոտելու դեպքում քաղաքացիները կենթարկվեն քրեական պատասխանատվության։
Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Այվազյանը։
Նրա տեղեկացմամբ՝ արդեն հրապարակվել է Քրեական օրենսգրքի նոր նախագիծ, որի 197-րդ հոդվածով նախատեսվում է քրեական պատիժ սահմանել խտրականության կիրառման համար։ Թվարկված է՝ ինչ հիմքով խտրականության համար կարող է կիրառվել քրեական պատասխանատվություն, և դրանց թվում նշված է նաև սեռական կողմնորոշումը։
«Միջազգային նորմերի տեսանկյունից խտրականության դրսևորում է համարվում միասեռ ամուսնությունները, միասեռականների կողմից երեխա որդեգրելու իրավունքը, ազատ հավաքներ անելու՝ գեյ-շքերթներ ասվածը, իրենց ապրելակերպը անարգել քարոզելու իրավունքը խոչընդոտելը։ Եթե այս օրենքն ընդունվի, ապա Հայաստանում այս բոլոր նշված իրավունքների խախտման դեպքում մարդիկ կենթարկվեն քրեական պատասխանատվության»,- նշեց Հայկ Այվազյանը։
Ըստ նրա՝ այս օրենսգրքի ընդունման դեպքում հայ հասարակությունը օրենքով կենթարկվի ճնշումների փոքրամասնության կողմից։ Նրա խոսքով՝ մինչ այս էլ ԼԳԲՏ համայնքը բավականին շատ էր հանրային միջոցառումներ կազմակերպում, բայց օրենքով պաշտպանված լինելու դեպքում դրանք անհամեմատ ավելի կշատանան։
«Սա ևս մեկ պարտադրանք է ԵՄ-ի կողմից։ Սա լավագույն նվերն է մեր թշնամիներին, եթե նման իրավական ականներ ներդրվեն մեր պետությունում»,- ընդգծեց նա։
«Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ հիմնադիր անդամ Լիա Ավետիսյանն էլ հայտնեց, որ այս նախագիծը կոռուպցիայի բուծարան է։ Ըստ նրա՝ Քրեական օրենսգրքում խտրականության մասին դրույթները լղոզված են և շատ անորոշ։
«Դատավորը սրանով կարող է ցանկացած մարդու դատել հանուն հասարակության մեջ շատ փոքր բջիջի։ Մերը այլախոհության դեմ պայքար է։ Այլևս ոչ ոք իրավունք չունի ոչինչ ասել համասեռականներին, իշխանությունն անցնում է իրենց։ Սա հեղաշրջման պլան է»,- ասաց նա։
https://www.youtube.com/watch?time_continue=12&v=w9Q_yIEZj64
Շանթ Հարությունյանի և մյուսների գործով 4 տարի ազատազրկման դատապարտված Ալեք Պողոսյանն ու Մկրտիչ Հովհաննիսյանն այսօր ազատ են արձակվել:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։
«Ալեք Պողոսյանի ու Մկրտիչ Հովհաննիսյանի պատժի կրման ժամկետն ավարտվել է և նրանք պետք է ազատ արձակվեին նոյեմբերի 5-ին, սակայն հօգուտ դատապարտյալների ազատ են արձակվել այսօր, քանի որ նոյեմբերի 5-ը կիրակի է»,-հայտնեցին ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը հերթական գրառումն է արել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ 2017-ի փետրվարին ադրբեջանական իշխանությունները դիմել են ՌԴ-ին հետևյալ առաջարկով`օժանդակել, որպեսզի իրեն փոխանակեն Արցախում ցմահ ազատազրկման դատապարտված դիվերսանտներ Շահբազ Ղուլիևի և Դիլհամ Ասքերովի հետ:
«ՌԴ ԱԳՆ-ի բարձրաստիճան անձի խոսքով` այդ առաջարկը կատաղեցրել է անձամբ Սերգեյ Լավրովին, և արդյունքում` Ադրբեջանի առաջարկը մերժվել է»,- գրել է Լապշինը:
Ըստ նրա` ռուսաստանցիները չէին կարողանում հասկանալ` ի՞նչ կապ ունի Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Լապշինը ադրբեջանցի դիվերսանտների հետ: «Եվ ամենակարևորը` ինչո՞ւ Հայաստանը, որի քաղաքացին ես չեմ, պետք է ինձ փոխանակի հանցագործների հետ: Ավելի ուշ իրավիճակին ծանոթացել են Իսրայելի իշխանությունները, որոնք նույնպես վրդովվել են Ադրբեջանի դիրքորոշումից»,- գրել է Լապշինը:
Գրառման վերջում բլոգերը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանին, Իսրայելին, Հայաստանին` առաջարկը մերժելու համար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.