23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ոստիկանությունը օպերատիվ տեղեկություն է ստացել, որ Եղվարդի թիվ 1 հանրակրթական դպրոցի տնօրենը դպրոցում աշխատակիցներ է ձևակերպել, որոնք փաստացի աշխատանքի չեն գնացել, իսկ նրանց աշխատավարձը տնօրենը յուրացրել է:
Ավելին՝ տեսանյութում
Վարչապետ Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել հանդիպել տարկետման իրավունքի սահմանափակելու դեմ բողոքի ելած ցուցարարների ներկայացուցիչների հետ։
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ, դասադուլի կազմակերպիչներից Դավիթ Պետրոսյանը Կառավարության շենքի դիմաց հայտարարեց, որ ուսանողները տարկետման վերացման օրենքի վերաբերյալ չեն լսել վարչապետի կարծիքը ու հիմա իրենց հետաքքրքիր է լսել այն:
Վարչապետի ավագ օգնական Արամ Վարդեւանյանը ցուցարարների հետ զրույցում նշեց, որ վարչապետն առաջարկում է 15-20 րոպեի ընթացքում 5 հոգանոց խումբ կազմել եւ բարձրանալ իր մոտ՝ աշխատանքային քննարկման:
«Քանի որ քննարկումը պետք է լինի աշխատանքային բնույթի, պետք է ներողություն խնդրենք մեր լրատվամիջոցների ներկայացուցիչներին, քննարկումներից հետո, բնականաբար, կներկայացնենք արդյունքները: Գոյություն ունեն որոշակի քննարկման ձեւաչաձեր, քանի որ սա աշխատանքային բնույթի է, ինչպես դուք նշեցիք՝ մտահոգություններ ներկայացնել, մտահոգություններին պատասխաններ տրամադրել։ Էդ ձեւաչափով արդյունավետ աշխատանքն այդ տարբերակով է արվում»,-ասաց Վարդեւանյանը:
Ցուցարարները ցանկանում են, որ հանդիպումը տեսանկարահանվի, ներկա լինեն լրագրողներ: Նրան 15 րոպե խնդրեցին որոշում կայացնելու համար: Ի վերջո կողմերը համաձայնության եկան, որ հանդիպումը կտեսագրվի եւ կտեղադվի կառավարության ftp.gov.am կայքում:
39-ամյա Սթիվեն Լեթթսը օղիով, կոկաինով ու կաննաբիսով լցրել է իր 12-ամյա զոհի մարմինը՝ մինչև նրան բռնաբարելը: Տղամարդը հանդիպել է աղջկան փողոցում, երբ վերջինս իրենից ծխախոտ է խնդրել, որից հետո սկիզբ է առել նրանց շփումը, հաղորդում է The Sun-ը:
Տուժողը դժվար ընտանիքից էր, և սոցիալական աշխատողը նախազգուշացրել է Սթիվենին, որ նա անչափահաս է: Սակայն տղամարդուն դա չի կանգնեցրել, արդյունքում նա աղջկան Գլոստերում իր տանն է պահել երկու օր: Հանցագործը սկզբից առաջարկել է կոկաին փորձել, բացատրելով, որ իրեն հետաքրքիր է, թե ինչպես կարձագանքի դրան աղջկա մարմինը: Վախեցած անչափահասը համաձայնել է:
Բռնաբարության մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ աղջիկը սոցիալական աշխատողին հարցրել է՝ քանի՞ օր հետո կարելի է իմանալ ինքը հղի՞ է, թե՞ ոչ: Ըստ աղջկա, Սթիվենը սկսել է կպչել իրեն դեռևս խոհանոցում, նա փորձել է իրեն համբուրել, ինքը մերժել է և գնացել է ուրիշ սենյակ՝ քնելու: Տղամարդը պառկել է նրա հետ՝ նույն վերմակի տակ և սկսել է գրկել նրան: Զոհը պատմել է, որ ցավ է զգացել և ցանկացել է խնդրել նրան, որ կանգ առնի, սակայն ամաչել է, չէ՞ որ նա թողել է իրեն իր տանը:
«Նա պատմեց ինձ տխուր պատմություն այն մասին, թե ինչպես է երկու ամիս առաջ փորձել ինքնիրեն խեղդել: Կարծում եմ, որ նա այդպիսով ուզում էր այնպես անել, որ ես խղճամ իրեն ու համբուրեմ»,- պատմել է զոհը:
Մեղադրյալը պնդում է, որ չի իմացել զոհի իսկական տարիքը և կարծել է, որ նա 16 տարեկան է: Աղջիկը իսկապես խաբել է, սակայն ասել է, որ ինքը 15 տարեկան է: Այդուհանդերձ, բոլոր 12 ատենակալները տղամարդուն մեղավոր են ճանաչել առևանգման ու բռնաբարության մեջ:
«Ես խաբեցի, որ 15 տարեկան եմ՝ մտածելով, որ այդպիսով ավելի կբարձրանա հավանականությունը, որ նա ինձ ալկոհոլ կտա»,- հայտնել է զոհը:
Սթիվեն Լեթթսը սերիական մարդասպան Ռոզմարի Ուեսթի զարմիկն է. 1967- 1987թթ. նա ամուսնու հետ միասին խոշտանգել ու բռնաբարել է երիտասարդ կանանց ու աղջիկների, սպանելով առնվազն 12 մարդու՝ ներառյալ ընտանիքի անդամների:
2018թ-ի հունվարի մեկից ուժի մեջ մտնող ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանվել է հերթական գլխացավանքը մեր քաղաքացիների համար:
Ներկայումս գործող օրենսդրությամբ, եթե քաղաքացին մեկ օրացուցային տարվա ընթացքում վաճառում է երկրորդ ավտոմեքենան, ապա այդ գործարքը դիտվում է ապրանքի մատակարարում, որի համար քաղաքացին վճարում է 16.67 % ԱԱՀ: Այս դրույթը գործում է 2007թ-ից և արդեն բազմաթիվ քաղաքացիների համար գլխացավանք է դարձել:
Եվ հիմա՝ 10 տարի անց, վերջապես հասկանալով այս դրույթի անհեռատեսությունը, հարկային օրենսգրքում այս դրույթը հանվել է: Բայց պետությունը չի հրաժարվել ավտոմեքենաների վաճառքներից գումարներ գանձելուց: Այսպես՝ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 16 կետի ա) և 150-րդ հոդվածի 10-րդ կետի 1) ենթակետերով սահմանվել է, որ եթե քաղաքացին անձնական օգտագործման ավտոմեքենան օտարում է ձեռք բերելուց հետո 3 ամսվա ընթացքում, ապա պետք է վճարի 10% եկամտային հարկ: Նույն հոդվածներով սահմանվել է նաև, որ եթե քաղաքացին անշարժ գույքն օտարում է ձեռք բերելուց հետո մեկ տարվա ընթացքում, ապա նույնպես պետք է վճարի 10% եկամտային հարկ:
Իհարկե լավ է, որ պետությունը հրաժարվում է ավտոմեքենաների վաճառքից ԱԱՀ գանձելու դրույթներից, սակայն անընդունելի են նաև այս նոր դրույթները: Դիցուք՝ քաղաքացին գնել է ավտոմեքենա և օրինակ հանկարծակի առաջացած ֆինանսական, առողջական կամ այլ հարգելի պատճառներով մինչև 3 ամիսը լրանալը վաճառում է, ինչու պետք է մի հատ էլ 10% հարկ վճարի պետությանը: Կամ նույն քաղաքացին մեքենայի հետ գնելով ավտոտնակ, մինչև մեկ տարին լրանալը մեքենա չունենալու պատճառով վաճառում է նաև ավտոտնակը, ինչու պետք է մի հատ էլ ավտոտնակի վաճառքից 10 % հարկ վճարի:
Մնում է հուսալ, որ այս նոր դրույթները նախկինի նման 10 տարի չեն գործի և պետությունը շատ շուտով վերջնականապես կհրաժարվի նման իրավանորմերից:
Սկզբնաղբյուր՝ hark.am
ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանն այսօր արձագանքել է ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցմանը:
Այս մասին Aravot.am-ին հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ դիմել է ՀՀ Զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանին և խնդրել իրեն տրամադրել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ զինվորական ծառայությունից տարկետում ստանալու հիմքերը:
Այս կապակցությամբ Aravot.am-ը պաշտպանության նախարարությունից հետաքրքրվեց, թե արդյոք ստացե՞լ են պատգամավորի հարցումը և ի՞նչ փուլում է դրան արձագանքելու գործընթացը: Ի պատասխան Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ պատգամավորի գրության պատասխանն արդեն իսկ ուղարկվել է հասցեատիրոջը: Վերջինիս խոսքով՝ պատասխանում ներկայացվել են ոչ միայն զինվորական ծառայությունից տարկետում ստանալու հիմքերը, մասնավորապես այն, որ նախարար Սարգսյանը 1993-2000թթ. կրթական տարկետում է ստացել՝ համաձայն այդ պահին գործող օրենսդրության, այլև կից փաստաթղթեր, որոնք ցուցանում են, թե որտեղ է այդ ժամանակ ուսանել նա:
Միաժամանակ, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, պատգամավորին ուղղված պատասխանում ներկայացվել է, որ «Զինապարտության մասին» օրենքի կարգավորումների համաձայն՝ տարկետման լրանալուց հետո Վիգեն Սարգսյանը զորակոչվել է մինչև երեք տարի ժամկետով իսկական ծառայության:
2017-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին, կենտրոնից բացի, Երևան քաղաքի բոլոր համայնքների բնակարանների գներն անկում են գրանցել:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Արաբկիրում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեկ քառակուսի մետրի համար շուկայական միջին գինը նվազել է 4,1%-ով, Քանաքեռ-Զեյթունում՝ 5,8%-ով, Նոր Նորքում՝ 9,8%-ով, Ավանում՝ 5,6%-ով, էրեբունիում՝ 6,4%-ով, Շենգավիթում՝ 6,8%-ով, Դավթաշենում 9,1%-ով, Աջափնյակում՝ 9,8%-ով, Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ 5,8%-ով և Նուբարաշենում՝ 0,9%-ով:
Կենտրոն համայնքում բնակարանների գինն աճել է 5,7%-ով՝ մեկ քառակուսի մետրի համար կազմելով 452.800 դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 428.250 դրամի փոխարեն:
Դաժան սպանությւոն է տեղի ունեցել Մոսկովյան շրջանում։ Ոստիկանությունը որոնում է երկու երիտասարդի, ովքեր դաժան հաշվեհարդար են տեսել մի տղամարդու հետ։ Կատարված դաժանությունը հայտնվել է տարածքում գործող խանութների տեսանկարահանող սարքերի տեսադաշտում։
Տղամարդը կարծես «մոլորված» լինի եւ այդ ընթացքում երիտասարդներից մեկը նրան է մոտենում թիկունքից եւ փորձում խեղդամահ անել։ Ավելի ուշ տեսանելի է, թե ինչպես տղամարդն ընկնում, եւ երիտասարդներից մեկը շարունակում նրան խեղդել, իսկ մյուսը թռչկոտում է զոհի վրա։
Սպանության դեպքի առթիվ ՌԴ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։ Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին։
https://www.youtube.com/watch?time_continue=55&v=CQ9o1iHQE90
«ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած անկարգությունների վերաբերյալ հարուցվել է քրեական գործ: Առաջիկայում, ինչպես տեղի մեր աղբյուրն է հայտնում, լուրջ ձերբակալություններ են սպասվում ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց մակարդակով:
Մասնավորապես, կալանավորներին եւ դատապարտյալներին հունից հանել է, որ «զոն նայողներն» օգտվում են տարատեսակ իրավունքներից, իսկ շարքային դատապարտյալները զրկված են իրենց տված նվազագույն հնարավորություններից: Մեր աղբյուրի տեղեկացմամբ, «Դատապարտյալների կոկորդին է հասել ՔԿՀ-ում տիրող բեսպրեդելը»:
Իսկ ընդհանուր առմամբ, խոսելով ՔԿՀ-ներից, համակարգին մոտ կանգնած մեր այլ աղբյուրը հետեւյալ հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրում. «Գորիսի միջադեպի մասին շատ բան ակնարկեց քննչական աղբյուրների այն տեղեկացումը, թե իրավիճակը սրվել է, երբ ԱԱԾ-ի եւ ՔԿՀ վարչության ծառայողներն այնտեղ ինչ-որ գործողություններ են ցանկացել անել:
Բայց ի՞նչ գործ ուներ ԱԱԺ-ն այնտեղ: Միայն դա բավական է հասկանալու համար, որ խնդիրը ոչ թե բանտարկյալներն էին, այլ հիմրանկության ղեկավարները: Եվ ի՞նչ է, կալանավորները ներքնակներ այրելով նրա՞նց էին աջակցում: Հասկանալի է՝ հրահանգել են, նրանք էլ «բունտ» են բարձրացրել: Միայն այս հանգամանքն արդեն իսկ խոսում է այսպես ասած, «զոն նայող»-ՔԿՀ ղեկավարություն կապի մասին»:
«Իրավունք»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած անկարգությունների դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2017թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում՝ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ծառայողների կողմից ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի ռեժիմային մասնաշենքում քննչական և դատավարական գործողություններ կատարելու ժամանակ, մասնաշենքի 1-ին և 2-րդ հարկերի գրեթե բոլոր խցերում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում առաջացել են դժգոհություններ: Վերջիններս հարվածել են խցերի դռներին և կերակրադռնակներին, պատուհաններից և կերակրադռնակներից նետել այրված անկողնային պարագաներ և կենցաղային այլ իրեր, կոտրել մի շարք խցերի դռներն ու կերակրադռնակները, հայհոյել և հնչեցրել վիրավորական արտահայտություններ։ Դեպքի առթիվ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, որն ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, անկարգություններին մասնակցած անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողությունները անհատականացնելու և համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարել է, որ կառավարությունը կփոխհատուցի միայն մինչև 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված՝ ԽՍՀՄ Խնայբանկում ավանդներ ներդրած ՀՀ քաղաքացիների գումարները:
Առանց հերթի փոխհատուցում կստանան ազատամարտիկները, պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները և սահմանմերձ շրջաններում բնակվող այն քաղաքացիները, որոնց մշակվող տարածքները կրակի տակ են պահվում հակառակորդի կողմից:
Ժառանգները չեն ստանա պետությունից փոխհատուցում, եթե փոխհատուցման իրավունք ունեցողը մահացել է նախքան 86 տարեկան դառնալը: Փոխհատուցման իրավունք ունեցող քաղաքացու միակ ժառանգը համարվում է կինը կամ ամուսինը, որին պետությունը կհատկացնի գումարի միայն 50%-ը:
Արտեմ Ասատրյանն ասել է, որ առաջիկա 3 ամիսներին ամբողջությամբ կվճարվեն մինչև 1931թ. դեկտեմբերի 31-ը ծնված քաղաքացիների ավանդների փոխհատուցման գումարները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.