23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ Տավուշի տարածքում հայտնաբերված դիակի ինքնությունը, սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2017 թվականի նոյեմբերի 11-ին՝ Իջևան-Ճամբարակ ավտոճանապարհի խաչմերուկից շուրջ 600 մետր դեպի Իջևան քաղաքի ուղղությամբ՝ ճանապարհի աջ մասով հոսող գետի ափին, հայտնաբերվել է իգական սեռի դիակ՝ մասամբ հոշոտված։
Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև հագուստներ և այլ իրեր: Փորձագետների հետ կատարված դիակի զննությամբ հայտնաբերվել են բռնության հետքեր, այդ թվում՝ գլխի հատվածում։
ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կնոջ սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նշանակվել են դատաբժշկական, ինչպես նաև՝ դատակենսաբանական, դատահետքաբանական համալիր փորձաքննություններ: Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դիակի ինքնությունը և դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող դատախազը հրապարակեց ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և ևս 6 անձի գործով մեղադրական ճառը:
Դատախազ Արամ Արամյանի խոսքով` քննությամբ հիմնավորվել է գործով 7 ամբաստանյալների մեղքը: Գործում առկա ապացույցները հօգուտ մեղադրանքի կողմի վերլուծելով, Արամյանը նկատեց, որ դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը պարզունակ մեթոդների է դիմել` Իգլայի խողովակը, որպես անպիտան տրուբա ներկայացնելով: Նրա խոսքով, սակայն փորձաքննությամբ հիմնավորվել է որ հայտնաբերվածը ռազմամթերք է հանդիսանում և անզգույշ տեղափոխության արդյունքում կարող է պայթյունի պատճառ դառնալ:
«Անհասկանալի է, պաշտպանության ոլորտում պաշտոններ զբաղեցրած անձն ինչպես կարող է զենիթահրթիռային համալիրը չտարբերել տրուբայից»,- անդրադառնալով Սամվել Բաբայանի ցուցմունքին, ասաց մեղադրողը:
Դատախազը միջնորդեց մեղավոր ճանաչել գործով ամբաստանյալ Սամվել Բաբայանին և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 7 տարի ժամկետով, Սանասար Գաբրիելյանին ՝ 4 տարի ժամկետով, Արմեն Պողոսյանին և Կարեն Քոչայանին 3 տարի ժամկետով, Դավիթ Հարությունյանին 2 տարի ժամկետով: Նա գործով մյուս երկու ամբաստանյալներ Անդրանիկ Քոչարյանի և Ժորա Զաքարյանի համար նույնպես առաջարկեց ազատազրկում 2 տարի ժամկետով, սակայն միջնորդեց պատիժը պայմանականորեն չկիրառել և նրանց նկատմամբ նշանակել փորձաշրջան 3 տարի ժամկետով:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով` ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերել, փոխադրել և պահել, ինչպես նաև փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերել:
Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը մեղադրվում են մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով` ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու, փոխադրելու և պահելու մեջ: Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելուն և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:
Հաշվի առնելով ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից բացահայտված՝ մաքսանենգ ճանապարհով Իրանի Իսլամական Հանրապետությունից առանձնապես խոշոր չափերով «հերոին» տեսակի թմրամիջոցի Հայաստանի Հանրապետություն ներկրման դեպքի հետ կապված մի շարք լրատվամիջոցների կողմից ներկայացված հարցումները` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նշված դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում 2017թ. հուլիսի 10-ին հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն։
Այս մասին հայտնում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։
Ազգային անվտանգության ծառայությունը համապատասխան օպերատիվ և քննչական գործողություններ իրականացնելուց հետո, նախաքննական գաղտնիքն ապահովելով, այս փուլում արդեն իսկ նպատակահարմար է գտնում հանրությանը իրազեկել, որ 105 կգ 100 գ բրուտտո և 101 կգ 830 գ 160 մգ նետտո քաշով «հերոին» տեսակի թմրամիջոցն Իրանի Իսլամական Հանրապետությունում փաթեթավորվել է թվով 204 բրիկետների մեջ, թաքցվել օտարերկրյա կազմակերպության անվամբ հաշվառված բեռնատարին ամրակցված կցորդի դիմային աջակողմյան հատվածում հատուկ հարմարեցված թաքստոցում, և գործով դեռևս չպարզված՝ ազգությամբ քուրդ երեք անձանց կողմից նշված բեռնատարի վարորդ՝ միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող Թուրքիայի Հանրապետության քաղաքացուն համապատասխան վարձատրության դիմաց պատվիրվել է այն Հայաստանի տարածքով փոխադրել Վրաստան։
2017թ. հուլիսի 9-ին նշված բեռնատարը հատել է ՀՀ պետական սահմանը և մտել «Մեղրի» մաքսակետ, սակայն տարանցիկ եղանակով Հայաստանի տարածքով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու փորձը կանխվել է։
Թմրամիջոցի մաքսանենգությանը ՀՀ քաղաքացիների մասնակցության վերաբերյալ տվյալներ ներկայումս ձեռք չեն բերվել, և ըստ նախնական տեղեկությունների՝ թմրամիջոցի նշված խմբաքանակը նախատեսված է եղել հետագայում ջրային տրանսպորտով տեղափոխել Եվրոպա՝ թմրաբիզնեսի անդրազգային հանցավոր խմբավորման կողմից վերահսկվող ուղղությամբ։
Թմրամիջոցը փոխադրողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական գործով ապահովվել է մեղադրյալի պաշտպանության իրավունքը, նախաքննական մարմնի կողմից ՀՀ ԱԳՆ միջոցով սահմանված կարգով իրազեկվել են Թուրքիայի իշխանությունները` այդ երկրի քաղաքացու ձերբակալման մասին: Առաջադրված մեղադրանքում մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչել և տվել է դեպքի հանգամանքների վերաբերյալ ցուցմունքներ: Քննությամբ ձեռք բերված վերոհիշյալ տեղեկությունները ստուգելու և մաքսանենգության մյուս մասնակիցների՝ առաքողների ու դրա հասցեատերերի ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ իրականացվում են բազմաթիվ քննչական գործողություններ և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, իրավական օգնություն ցուցաբերելու պահանջներ են ուղարկվել վերը նշված մաքսանենգության դեպքին առնչվող երկրների իրավապահ մարմիններին։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։
https://www.youtube.com/watch?v=lSRyGuiHtJk
Նոյեմբերի 10-ին, ժամը 23.25-ին, ոստիկանություն է զանգահարել 1986 թ. ծնված Հրանտ Պ.-ն և հայտնել, որ Մխչյան գյուղից դեպի մայրուղի տանող ճանապարհին` բենզալցակայանի մոտ, վիճաբանություն է:
Մեկնած օպերատիվ խումբը Երևան-Երասխ ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում գտնվող բենզալցակայանի դիմաց, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել է երկու բջջային հեռախոս և ծալովի դանակ:
Հրանտ Պ.-ն «պոլիտրավմա հարցական, գլխի, կրծքավանդակի, որովայնի վերջույթների բազմակի փակ տրավմաներ, ներքին արյունահոսություն հարցական, հեմոպնևմոթորաքս հարցական» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված վայրում, վիճաբանության ժամանակ, 1976 թ. ծնված Տիգրան Պ.-ն ձեռքերով հարվածել է Հրանտ Պ.-ին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 11-ին, ժամը 1.30-ին, Տիգրան Պ.-ն ներկայացել է բաժին և տվել բացատրություն:
Կատարվում է քննություն:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սերոբ Մխիթարյանը հանցագործության մասին սուտ մատնություն է կատարել` ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազին հանիրավի մեղադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:
Այսպես, Ս. Մխիթարյանը 07.09.2017թ.-ին հաղորդում է տվել, որ ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազ Գ. Գրիգորյանի մոտ ընդունելության ժամանակ վերջինս իրեն հայհոյանքներ է տվել, ապա` գրպանից հանելով ավտոմեքենայի բանալին և դանակը, սպառնացել է դրանցով սպանել իրեն: Այդ պատճառով քրեակատարողական հիմնարկում ինքնավնասումներ է կատարել:
Դատապարտյալի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյոնքում հիմնավորվել է, որ վերջինս ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել նախաքննական մարմնին ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ: Հիշյալ հանգամանքը խոստովանել է նաև Ս. Մխիթարյանը: Վերջինիս կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, և որոշում է կայացվել հանցադեպի բացակայության հիմքով ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:
Սուտ մատնություն կատարելու համար Ս. Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով: Վերը նշված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ազգային ժողովում քիչ առաջ ավարտված արտահերթ քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած օրենքի նախագիծը, այնուամենայնիվ, կներկայացվի Ազգային ժողովի երկրորդ ընթերցման, որպեսզի ամբողջությամբ ընդունվի: Նախագիծն արժանացավ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը:
Բայց ուսանողների դասադուլների արդյունքում որոշակի զիջումներ կարծես թե կլինեն: «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» այդ օրինագծով նախատեսվում է, որ զինծառայությունից տարկետման իրավունք պետք է ստանան միայն բակալավրիատում սովորող ուսանողները եւ միայն այն դեպքում, եթե պաշտպանության նախարարության հետ կնքվող պայմանգրով պարտավորվեն, որ ուսումնառության ավարտից հետո զինծառայության են անցնելու ոչ թե երկու, այլ երեք տարի ժամկետով: Մնացած դեպքերում 18 տարին լրացած բոլոր տղաները պետք է զորակոչվեն:
Ուսանողներն ու նաեւ որոշ դասախոսներ առաջարկվող փոփոխություններին դեմ են եւ արդեն չորս օր շարունակ դասադուլ էր հայտարարված: Նրանք վստահեցնում են, որ դա հարված է հասցնելու գիտության զարգացմանը եւ չի կարելի է բացառիկ ընդունակություններով օժտված ուսանողներին պոկել կրթությունից ու գիտությունից:
Այսօր օրենքի նախագիծը Ազգային ժողովում ներկայացնող Պաշտպանության փոխնախարար Արտակ Դավթյանի խոսքերից պարզ դարձավ, որ արտակարգ օժտված ու տաղանդավոր երիտասարդների զինծառայությունը որոշակի ժամկետով կարող է երկարաձգվել:
Հանձնաժողովի անդամ Ֆելիքս Ցոլակյանին հետաքրքրում էր, թե ինչ սկզբունքով կամ չափորոշիչներով է որոշվելու՝ ովքեր են տաղանդավոր:
Այդ ամենը կարգավորվելու է կառավարության որոշմամբ:
«Կառավարության համապատասխան կարգերով նախատեսվելու է հատկապես տաղանդավոր կամ ակնհայտ նվաճումներ ունեցող երիտասարդներին տարկետման իրավունք տալ ոչ թե նրա համար, որ նրանք գնան իրենց տանը նստեն, այլ շարունակեն իրենց նվաճումները: Եվ եթե ինչ-որ մի ժամանակ տեսնենք, որ այդ նվաճումները չկան կամ սպառվել են, բնականաբար զինվորական ծառայության կամ զինապարտ լինելու նրա օրենսդրական պարտականությունը չի դադարելու մինչեւ համապատասխան տարիքի լրանալը: Հետեւաբար ճիշտ եք ասում, որ կառավարությունը պետք է շատ հստակ կարողանա այդ խնդիրները չափելի դարձնել»,- պատասխանեց Արտակ Դավթյանը:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 9-ին, անհայտ անձը կամ անձինք ժամը 07։40-ից մինչչև 23։10-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալու գործադրմամբ ներս են մտել Արակիր վարչական շրջանի Նաիրի Զարյան 17 շենքի 10-րդ բնակարան և այնտեղից հափշտակել ոսկյա և արծաթյա զարդեր, ձմեռային մուշտակներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բնակարանը պատկանում է Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի՝ 35-ամյա Նատալյա Սեմյոնենկոյին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Սեմյոնենկոն աշխատում է «Ռոյալ» խաղատանը՝ որպես դիլլեր։ Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողը կամ գողերը դիլլերին պատճառել են մի քանի հազար դոլարի վնաս։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գազալցակայանների և գազաբալոնների շահագործման գործում առկա խնդիրների լուծման վերաբերյալ օրենսդրական մի շարք փոփոխություններ նախատեսող փաթեթն ու ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննում իրականացնելու կարգը:
Վարչապետն անհրաժեշտ է համարել առավելագույնս պարզեցնել լիցենզավորման մեխանիզմը և անվտանգության բարձրացման գործում կարևորել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներգրավվածության ընդլայնումը: Կարեն Կարապետյանը, հաշվի առնելով քննարկման ընթացքում ներկայացված առաջարկություններն ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, հանձնարարել է օրենսդրական փոփոխությունների փաթեթը ևս մեկ անգամ լրամշակել և այն ներկայացնել կառավարության աշխատակազմ:
Զեկուցվել է նաև, որ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննում իրականացնելու կարգով նախատեսվում է շրջանառությունից հանել տեխնիկական զննման կտրոնները, բոլոր ավտոտրանսպորտային միջոցները պարտադիր ենթարկել տեխնիկական զննության: Նշվել է, որ այդ գործընթացը լինելու է էլեկտրոնային վերահսկողության ներքո, որն իրականացնելու են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ու ոստիկանությունը:
Տարօրինակ բացահայտում են արել «Փաստ» օրաթերթի աղբյուրները: Հինգ տարի առաջ Մաշտոցի պողոտայում բազմամարդ միտինգներ էին կազմակերպում՝ Փակ շուկան իբր Սամվել Ալեքսանյանից փրկելու համար: Թերթի աղբյուրի պնդմամբ՝ երբ Սամվել Ալեքսանյանը Փակ շուկան «Երևան Սիթիի» էր վերածում, նույն ժամանակաշրջանում զուգահեռաբար քանդեցին Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող, Կենտրոնական բանկից ներքև, Շահումյանի արձանի մոտ շենքերը:
Որպեսզի ժողովրդի ուշադրությունն այս վերջինից շեղեն, Սորոսի հիմնադրամի փողերով «հարձակում»–միտինգներ կազմակերպեցին Ալեքսանյանի դեմ: Արդյունքում՝ այսօր կառուցել են «Ամերիա» բանկի մեծ ու տգեղ շենքը: Նախատեսված էր շենքի կառուցմանը հատկացնել 18 մլն ԱՄՆ դոլար, սակայն ծախսվեց 56 մլն դոլար: Թե՛ միտինգների համար հատկացված փողերը և թե՛ «Ամերիա» բանկի շենքի կառուցման փողերը նույն հասցեն ունեն՝ ԱՄՆ:
Միով բանիվ՝ փակ շուկայի միտինգները ծառայեցին նախ Կենտրոնական բանկի ներքևի շենքը սուսուփուս քանդելուն և ապա`«Ամերիա» բանկի շենքի կառուցմանը:
Ի դեպ, այդ բանկի աշխատակիցների ավտոմեքենաները գրավել են ամբողջ այդ տարածքը և խանգարում են մարդկանց ու ավտոմեքենաների տեղաշարժին:
«Փաստ» օրաթերթ
երեկ դատարանը հրապարակեց փորձագետ Կարեն Վարդանյանի աղմկահարույց սպանության գործով մեղադրական դատավճիռը: Դատարանը ամբաստանյալներին մեղավոր ճանաչեց մեղադրանքի ողջ ծավալով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 8-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով, մարդուն առևանգելով զուգորդված սպանություն, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված գողություն, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելը:
Դատավճռով Գևորգ Զոհրաբյանը դատապարտվեց 24 տարվա ազատազրկման և տուգանքի մեկ մլն դրամի չափով, իսկ Արթուր Միհրանյանը՝ 22 տարվա ազատազրկման և տուգանքի՝ մեկ մլն դրամի չափով:
Մեղադրողն իր մեղադրական ճառում միջնորդել էր փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվող ամբաստանյալներ Գևորգ Զոհրաբյանին ու Արթուր Միհրանյանին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում ու նրանց դատապարտել ցմահ ազատազրկման:
Ամբաստանյալ Արթուր Միհրանյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանն իր պաշտպանական ճառում այսօր նշեց, որ դատարանից ակնկալում է ճիշտ իրավական գնահատական ու արդարացի դատավճիռ:
Պաշտպանը՝ հղելով իր պաշտպանյալի դատաքննական ցուցմունքին, նշեց, որ վերջինս Կարեն Վարդանյանին սպանելու համար նախնական համաձայնություն չի ունեցել Գևորգ Զոհրաբյանի հետ: Ամբաստանյալ Միհրանյանը միաժամանակ ընդունել է, որ տուժողին մահացու հարվածներ է հասցրել իրենց միջև առաջացած վիճաբանության հետևանքով: Ընդ որում, Արթուր Միհրանյանն իր ցուցմունքում նշել է, որ սպանելու կամ վնասելու դիտավորություն չի ունեցել: Ըստ ամբաստանյալի, իր ու տուժողի միջև պարտքով գումար տալու-չտալու վերաբերյալ խոսակցություն, ապա քաշքշուկ է ծագել, և Ա.Միհրանյանն՝ ինքնատիրապետումը կորցնելով, գետնից քար է վերցրել ու հարվածներ հասցրել Կարեն Վարդանյանի գլխին: Իսկ ըստ Գևորգ Զոհրաբյանի ցուցմունքի, ինքը սպանության հետ առնչություն չունի, պարզապես վախեցել է տեսածից, սկզբից փորձել է նրանց բաժանել, սակայն հետո թողել է դեպքի վայրը և հեռացել:
Պաշտպանը նշեց նաև, որ անթույլատրելի է ներքին դիտման լազերային սկավառակի օգտագործումը: Ըստ պաշտպանի, Ա.Միհրանյանը ձերբակալվելուց հետո էլ, ներքին դիտումն իրականացնելու ժամանակ էլ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, հետևաբար նրա տրամադրած տեղեկությունների արժանահավատությունն ընկնում է լուրջ կասկածի տակ: Դեպքի օրը, Երևանից Սևան ուղևորվելիս մեքենայի մեջ պարբերաբար օղի օգտագործելու մասին ամբաստանյալը նշել է նաև իր ցուցմունքում: Ըստ նրա, դեպքին հաջորդող բոլոր օրերին էլ նա կրկին ալկոհոլ է օգտագործել և մշտապես եղել է դրա ազդեցության տակ:
Իսկ Գևորգ Զոհրաբյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը միջնորդեց իր պաշտպանյալին անմեղ ճանաչել ու արդարացնել: Ըստ պաշտպանի, իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը չի հիմնավորվել, իսկ մեղադրողի միջնորդությունը չի բխում գործի նյութերից և հիմնված է անօրինական ապացույցների ու ենթադրությունների վրա:
Արթուր Միհրանյանը իր հակիրճ ճառում նորից հայտարարեց, որ ինքն է սպանել Կարեն Վարդանյանին և որ Գևորգ Զոհրաբյանը ոչ մի մեղք չունի, իսկ վերջին խոսքում նա խնդրեց արդար դատավճիռ կայացնել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.