23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը վերաբերում էր անչափահասներին արգելված արտադրանքի վաճառքի, ծառայությունների մատուցման դեպքերի կանխարգելմանը:
«Իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ անչափահասներին ծխախոտ, այդ թվում՝ նարգիլեի համար, ալկոհոլային խմիչքներ և այլ արտադրանքներ վաճառելու, տասնութ տարին չլրացած անձանց համար արգելված գիշերային ակումբներ և զվարճանքի այլ վայրեր մուտք գործելու դեպքերի կանխարգելումն անբավարար է, իսկ որոշ դեպքերում` չկանոնակարգված։ Ներկայումս գործող վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցները ևս բավարար չեն: Ավելին՝ նման դեպքերն ուսումնասիրելու հստակ լիազոր պետական մարմին նախատեսված չէ, փոխարենը նախատեսված են մի քանի մարմիններ և հստակեցված չեն գործառույթները»,-նշել է վարչապետը:
Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է արդարադատության, տնտեսական զարգացման և ներդրումների, առողջապահության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին և ոստիկանության պետին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ 2-ամսյա ժամկետում համատեղ մշակել անչափահասներին ծխախոտային արտադրատեսակներ, ալկոհոլային խմիչքներ և այլ արտադրանքի վաճառելու, ինչպես նաև տասնութ տարին չլրացած անձանց համար արգելված զվարճանքի վայրեր մուտք գործելու դեպքերի համար պատասխանատվության միջոցների խստացման, կանոնակարգման, ինչպես նաև լիազոր մարմնի գործառույթների հստակեցմանն ուղղված առաջարկություններ և ներկայացնել կառավարության աշխատակազմ:
Ունեմ վստահելի տեղեկություններ, որ մասնավոր հիմնարկներում սեփականատերերի կողմից սեքսուալ ոտնձգությունների փորձեր են կիրառվում կին աշխատողների նկատմամբ, որոշ կասկածներ կան ընդհուպ սեքսուալ կապի հարկադրանքի վերաբերյալ․
Հասկանալի պատճառներով տեղեկատվությունը հաղորդող կանայք չեն բարձրաձայնում, առավել ևս ոտնձգությունների զոհերը։
Ես շոկի մեջ եմ նման քստմնելի, նողկալի պահվածքի, վերաբերմունքի վերաբերյալ տեղեկատվությունից։
Բայց չեմ կարող նաև չարտահայտվել, ու չգիտեմ, ինչպես պետք է այս խայտառակ երևույթի դեմն առնել։
Մի բան պարզ է, նման հանցավոր դրսևորումներից տուժածներին պետք է աջակցել, պաշտպանության տակ առնել, թե հասարակությունը, թե ընտանիքները, թե իրավապահները․․․
և ամենից կարևորը, ինչպես անել, որպեսզի նման գործողություն կատարողները պատասխանատվության ենթարկվեն․․․․
Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Սաքունց
Ի՞նչ հերթականությամբ են հաշվարկվում երաշխավորված ավանդները:
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում են դրամային ավանդները, իսկ երկրորդ հերթին՝ արտարժութային ավանդները: Ընդ որում, առաջին հերթին հաշվարկվում են ավանդների հիմնական գումարները (ավանդատուի կամ երրորդ անձի կողմից հօգուտ ավանդատուի բանկին տրամադրված կամ բանկում առկա դրամական գումարը, որը ենթակա է վճարման ավանդատուին, ավանդատուի բանկում բացված հաշիվների վրա գտնվող դրամական միջոցները եւ բանկի թողարկած անվանական արժեթղթերով ներգրավված դրամական միջոցները), իսկ երկրորդ հերթին՝ վերը նշված դրամական միջոցների վրա հաշվարկված տոկոսների գումարները:
Եթե ավանդատուն անվճարունակ բանկի նկատմամբ ունի խնդրահարույց պարտավորություն, ապա հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է բանկային ավանդի եւ խնդրահարույց պարտավորության հաշվարկված դրական պարտավորության հիման վրա:
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ դրամային ավանդների երաշխավորման առավելագույն մեծությունը 10 մլն դրամ է, իսկ արտարժութային ավանդների երաշխավորման առավելագույն մեծությունը՝ 5 մլն դրամ:
Մոսկվացի քննիչները ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի անձնական կյանքին միջամտելու վերաբերյալ քրեական գործ են հարուցել այն բանից հետո, երբ թատրոնի նրա առանձնասենյակում գաղտնալսող սարքեր են հայտնաբերվել:Այս մասին «Ինտերֆաքս»-ը:
«Ջիգարխանյանի առանձնասենյակում գաղտնի տեսագրության եւ ձայնագրության տեխնիկական միջոցների հայտնաբերման փաստով հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով (նամակագրության, հեռախոսազրույցների եւ այլ հաղորդագրությունների գաղտնիության խախտում)»,- նշվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են զոհված կամ հաշմանդամ դարձած ազատամարտիկների ու զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով ՀՀ ՊՆ-ի կողմից դրամական միջոցներ հատկացնելու գործընթացում չարաշահումների մի շարք դեպքեր, պարզվել դրանց մեխանիզմը։ 5 անձի առաջադրվել է մեղադրանք:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի 2008թ. մայիսի 14-ի թիվ 584 հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից բնակարան գնելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու գործընթացում արձանագրվել են չարաշահումներ։
Մասնավորապես՝ զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով նրանց օգտին որոշում կայացնելու, գործընթացն արագ կազմակերպելու համար կաշառք տալու հարցի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել մի շարք անձանց և ՊՆ իրավասու պաշտոնատար անձի միջև։ Արդյունքում՝ նշված հանձնաժողովի կողմից տարբեր անձանց օգտին կայացվել են որոշումներ և հատկացված գումարները նրանց կողմից լիազորված անձանց անվամբ բանկերում բացված հաշվեհամարներին փոխանցելուց հետո, նախնական պայմանավորվածության համաձայն, առանձնապես խոշոր չափի կաշառքներ են փոխանցվել հանձնաժողովի քարտուղար, ՊՆ բաժանմունքի պետ Կ.Հարությունյանին։
Նախաքննությամբ բացահայտվել է նման 5 գործարք, պարզվել կաշառքի փոխանցման եղանակը, որոնք եղել են տարբեր. մի դեպքում կաշառքը թողել են ավտոմեքենայի սրահում, մեկ այլ դեպքում՝ փոխանցել միջնորդի միջոցով։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 5 անձի մեղադրանք է առաջադրվել, որոնցից 4-ին՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 1-ին՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և կաշառքի միջնորդության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հանձնաժողովի քարտուղար, ՊՆ բաժանմունքի պետ Կ.Հարությունյանի (ներկայումս՝ նախկին պետ) նկատմամբ հայտարարվել է հետախուզում. նա որպես մեղադրյալ է ներգրավվել՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական անփութության համար։
Հանձնարարություն է տրվել օպերատիվ-հետախուզական մարմիններին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու, հանցավոր հնարավոր այլ դրսևորումները բացահայտելու, հնարավոր այլ անձանց առնչությունը պարզելու ուղղությամբ։
Քիչ առաջ խորհրդարանում ավարտվեց ԱԺ փոխնագահ Էդուարդ Շարմազանովի և ԱԺ շենքի մոտ իրականացվող բողոքի ակցիայի 5 հոգանոց պատվիրակների հանդիպումը:
Է.Շարմազանովը տեղեկացրեց, որ հանդիպման ընթացքում խոսել են 3 կարևոր հարցի մասին, տղաներն առաջարկել են կլոր սեղան կազմակերպել և ԱԺ-ն պատրաստ է դրան. կլոր սեղանը տեղի կունենա նոյեմբերի 22-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում:
Ըստ Է.Շարմազանովի` կքննարկվեն տարկետման, ուսանողության, կրթության խնդիրները:
«Մենք այսօր ևս մեկ անգամ ցույց ենք տալիս, որ պատրաստ ենք լսել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու և մեր ուսանողների ձայնը լսել,- ասաց Է.Շարմազանովը` հավելելով, որ ուսանողներին խնդրել են դասադուլն ու հացադուլը դադարեցնել, քանի որ մտնում են կառուցողական փուլ,- Հաացադուլն ինքնանպատակ չէ, դրա նպատակը իրենց ձայնը իշխանության մոտ լսելի դարձնելն էր: Ամսի 22-ին լինելու են գլոբալ քննարկումներ կրթության և տարկետման մասին: Ինչպես ասում են` «в споре рождается истина»:
Դ.Պետրոսյանի խոսքով` այս պահի դրությամբ սա հնարավոր տարբերակներից լավագույն լուծումն է.
«Հացադուլը և դասադուլը միջոց էր մեր ձայնը լսելի դարձնելու: Այս պահին կդադարեցնենք, թե ինչ կլինի հետո, կերևա կլոր սեղանից հետո: Լինելու է ուղիղ եթեր, այն մարդիկ, ովքեր ցանկանում են մասնակցել, կմասնակցեն: Հանդիպելու են գիտնականներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին»:
Դ.Պետրոսյանը նշեց, որ իրենց ասվել է, որ եթե ապացուցեն իրենց իրավացիությունը, օրենքը կփոխվի:
Հարցին` վարչապետի հետ հանդիպման ժամանակ չհաջողվեց, հիմա կհաջողվի՞, Դ.Պետրոսյանը պատասխանեց, որ խնդիրը ձևաչափի մեջ էր, այստեղ կոնկրետ քննակվել է ձևաչափը, կլոր սեղանը լավ հնարավորություն է, և այս որոշումը կայացվել է ընդհանուր:
«Ադրբեջանի կարծիքն ու դիրքորոշումը ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ մնում է անփոփոխ»,-այսպես է սկսել իր խոսքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` ելույթ ունենալով Հեյդար Ալիեւի կենտրոնում`«Ենի Ադրբեջան»-ի 25-ամյակի միջոցառման ժամանակ:
«Հայ-ադրբեջանական ղարաբաղյան կոնֆլիկտը պետք է գտնի իր լուծումը` մեր երկրի ամբողջականության պահպանման ճանապարհով, այլ ուղի չկա: Մենք երբեք չենք կարողանա թույլ տալ, որ մեր պատմական հողերում երկրորդ հայկական պետություն կառուցվի: Միջազգային իրավունքի նորմերը պետք է կիրառվեն ամբողջությամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հռչակագիրը պետք է ամբողջությամբ կատարվի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն էլ պետք է վերականգնվի: Սա սկզբունքային դիրքորոշում է: Այն հիմնվում է միջազգային իրավունքի ու պատմության վրա, քանի որ Լեռնային Ղարաբաղը մեր անբեկանելի, պատմական մասնիկն է, ամբողջ աշխարհն ու բոլոր երկրներն են ընդունում ու հարգում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի անբաժանելի մասը»,-հայտարարել է Ալիեւը, հաղորդում է ադրբեջանական Haqqin կայքը:
Իլհամ Ալիեւը հավելել է, որ այս ամենին զուգահեռ Ադրբեջանը շարունակելու է ավելացնել իր ռազմական հզորությունը:
«Միջազգային վիճակագրության համաձայն, ադրբեջանական բանակն աշխարհի մակարդակով դասվում է ուժեղագույն բանակների շարքին: Մեր բանակին այսուհետ կտրվի նույնքան ուշադրություն, միջոցներ ու տեխնիկա, ինչքան որ հարկավոր կլինի: Մեր զինուժը խաղացել է եւ կշարունակի իր դերը խաղալ մեր տարածքային ամբողջականության վերականգնման գործում: Ապրիլյան գործողությունները` ուղղված մեր հողերի` Ֆիզուլու, Ագդերինի, Ջաբրահիլի շրջանների ազատագրմանը, ամբողջ աշխարհին ցույց տվեց մեր բանակի հզորությունը»,-ասել է երկրի ղեկավարը:
Ալիեւը նաեւ հավելել է, որ Հայաստանը ցանկանում է համաշխարհային հանրությանը խեղաթյուրված ինֆորմացիա տրամադրել ապրիլյան մարտերի մասին, բայց դրանք ծիծաղելի փորձեր են:
Ռուսաստանում Ադրբեջանի շահերի գլխավոր լոբբիստ,հայտնի հրեա գործարար Թելմա Իսմայիլովին կասկածում են 8 սպանություններ պատվիրելու մեջ: Կասկածներ կան,որ 2006 թ-ին օգոստոսի 19-ին հայտնի երգչի վրա կատարված մահափորձի պատվիրատուն ևս Թելման Իսմայիլովն է:
Հիշեցնեմ, որ Իսմայիլովին պատկանող «АСТ» խումբը ժամանակին զբաղվում էր նորաթուխ երաժիշտների բացահայտմամբ և նրանց ճանաչելիությունն ապահովելով: Նրանց թվում էր նաև Աբրահամ Ռուսոն,ով բավական հաջողված երաժշտական կարիերա ապահովեց: Սակայն 2006 թ-ի օգոստոսին,երբ Ռուսոյի դեմ Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցավ մահափորձ,նա ապաքինվելուց հետո շատ արագ լքեց ՌԴ-ն,հայտնվեց Երևանում,որտեղից էլ տեղափոխվեց ԱՄՆ: Իր հարցազրույցներում մեկում Ռուսոն հատուկ շեշտել էր,որ մահափորձի հետևում կանգնած է Թելման Իսմայիլովը,որի արդյունքում մեծ սկանդալ բարձրացավ: Ռուսաստանյան հայտնի երգիչները և պրոդյուսերները Իսմայիլովին պաշտպանող հարցազրույցներ էին տալիս՝մեղադրելով Ռուսոյին անշնորհակալ լինելու և գողությունների մեջ:
Սակայն այժմ,մահափորձից 10 տարի անց ՌԴ դատախազությունը նույնաբովանդակ մեղադրանքներով է հանդես գալիս Թելման Իսմայիլովի դեմ: ՌԴ դատախազությունը կասկածներ ունի,որ Թելման Իսմայիլովի պատվերով սպանվել է Ֆիզիկուլտուրայի Պետական Համալսարանի պրոռեկտոր Միխայիլ Բոդինը,Մոսկվայի քաղաքպետարանի հողօգտագործման բաժնի բարփրաստիճան պաշտոնյաներից մեկը և այլն:
Հ.Գ. Ի դեպ, ըստ վարկածներից մեկի Թելման Իսմայիլովին բացարձակ դուր չի եկել Ռուսոյի այն խոստովանությունը,որ նա հայկական արմատներ ունի, որը և դարձել է մահափորձի պատճառ:
Գագիկ Համբարյան
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ լսվեց հարկայինի երկու բարձրաստիճան պաշտոնյաների քրեական գործը: Խոսքը Մյասնիկյանի շրջանի հարկայինի նախկին պետ Գագիկ Մազմանյանի և Էջմիածնի հարկայինի նախկին պետ Արամ Հովսեփյանի մասին է:
Այդ գործով արդեն 6 տարվա ազատազրկում է ստացել գործարար Ռուզան Միշայի Աբրահամյանը, ով պատիժը կրում է Աբովյանի «կանանց գաղութում»: Վերոնշյալ պաշտոնյաների նկատմամբ քրգործը հարուցվել է հենց Ռուզան Աբրահամյանի ցուցմունքների հիման վրա: Նախնական փուլում Ա. Հովհաննիսյանը մեղադրվում էր Ռ. Աբրահամյանից 70.000, իսկ Գ. Մազմանյանը 200.000 դոլար կաշառք ստանալու մեջ: Այնուհետև, երբ գործը դատարան մտավ, «պատկերը» փոխվեց. այս պաշտոնատար անձինք մեղադրվեցին պաշտոնեական դիրքի չարաշահման և 40.000-ական դոլար կաշառք ստանալու մեջ:
Այժմ արդեն պատկերը բոլորովին այլ է: Ռուզան Աբրահամյանի գործն առանձնացվել է այս գործից, և նա ոչ մի հարցով դատարան չի կանչվում: Իսկ ամբաստանյալներն էլ մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: Ռուզան Աբրահամյանը, ըստ ցուցմունքների, երկուսին էլ կաշառքը տվել էր հարկային դաշտում իր կազմակերպությունների անձեռնմխելիությունն ապահովելու համար:
Գագիկ Մազմանյանի գործով ապացուցվել է նաև, որ Ռուզան Աբրահամյանը մոտ չորս տարի շարունակ մուծել է Գագիկ Մազմանյանի անձնական բոլոր կոմունալ ծախսերն ու հեռախոսավարձերը:
Երկար ձգձգվող դատական նիստը վերջապես կայացավ: Հրապարակվեց դատախազի մեղադրական ճառը: Դատախազը դատարանից պահանջեց Գագիկ Մազմանյանին դատապարտել տասը, իսկ Արամ Հովսեփյանին՝ ինը տարվա ազատազրկման:
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների տեղափոխության գործընթաց է սկսվել: Մասնավորապես, ըստ մեզ հասած լուրերի, «Արմավիր» ՔԿՀ ղեկավարությունը որոշել է գողականների համար հատուկ շենք հատկացնել, մասնավորապես 6-րդ մասնաշենքը տրվել է գողականներին, իսկ ահա 6-րդ մասնաշենքի դատապարտյալներին տեղափոխել են խիստ ռեժիմային կորպուս:
Ասել է, թե ՔԿՀ ղեկավարությունը գողականների համար արտոնյալ վիճակ է ստեղծում»:
«Ժողովուրդ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.