23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ կառավարությունը, մասնավորապես պետական եկամուտների կոմիտեն, որոշել է «Երազ» բնակելի թաղամասի շենքերից մեկի բնակիչներից ետ վերցնել հիփոթեքային վարկավորման տոկոսների համար արդեն իսկ վճարած գումարները:
Կառավարությունը 2015 թվականի փետրվարի 19-ին որոշել էր (թիվ 205-Ն որոշմամբ) վերադարձնել վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների կողմից վճարած եկամտահարկը, եթե վերջիններս հիփոթեքային վարկավորում են ստացել: Այսինքն, աշխատողների եկամտահարկը, որը հավաքում է հարկայինը, վերադարձնում են, որպեսզի նրանք կարողանան վճարել հիփոթեքային վարկի ամսական տոկոսները: Այդ ամենի համար շահառուները եռամսյակը մեկ հարկային մարմին դիմում են գրում եւ ստանում այդ գումարը, որն էլ վճարում էին ստացած վարկի դիմաց:
«Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Երազ բնակելի թաղամասի Ադոնցի 6/2 շենքի շահառուների 3-րդ եռամսյակի եկամտահարկի վերադարձման դիմումները չեն վերցնում, պատճառաբանելով, թե հրաման են ստացել, որ բոլոր այն վարկերը, որոնք չեն համապատասխանում հիփոթեքային վարկերի մասին ընդունված 205 որոշմանը, ենթական են մերժման, իսկ մինչ այժմ կատարած եկամտահարկերի փոխհատուցումները ենթակա են բռնագանձման: Սահմանված կարգի համաձայն, վարկառուն պարտավոր է ՊԵԿ ներկայացնել առք ու վաճառքի վեջնական պայմանագիր, սեփականության վկայական, եթե նախապայմանագիր է նեկայացվում, ապա դիմումները ենթական են մերժման, իսկ մինչ այժմ կատարած եկամտահարկերի փոխհատուցումները ենթակա են բռնագանձման:
Նշեն, որ կառուցվող շենքի շահառուները չեն կարող ունենալ սեփականության վկայական, քանի դեռ շենքը չի հանձնվել շահագործման, սակայն կառավարությունը մոտ 1 տարի վերադարձրել է նրանց եկամտահարկը եւ այսօր նոր է պարզել, որ սխալ են վարվել:
Ըստ էության կառավարության որոշումն ու գործածությունը հակասում են միմյանց. մի դեպքում թույլ են տվել եկամտահարկի փոխհատուցում ստանալ, մյուսով ասում են, որ դա հակաօրինական է: Ստացվում է, որ ծրագրի շուրջ 600 շահառու, ոչ միայն չի կարողանալու ետ ստանալ տոկոսագումարները, այլև ստիպված է լինելու վերադարձնել մեկ տարի շարունակ ստացած գումարները:
Փաստի առաջ կանգնած շահառուները, ինչպես նշեցին մեր զրույցում, պետական եկամուտների կոմիտեի այդ դիրքորոշումը չեն պատրաստվում հանդուրժել:
Նոյեմբերի 20-ին, ժամը 08:59-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Կրասնոդար-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. զոհերի և տուժածների մեջ կան ՀՀ քաղաքացիներ:
Պարզվել է, որ ժամը 04:45-ին Կովկաս դաշնային ավտոճանապարհի 428-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ 1967 թ. ծնված Արթուր Մելիքյան) և «LADA Priora» մակնիշի (վարորդ՝ 1979 թ. ծնված Վյաչեսլավ Շամպարով) ավտոմեքենաները:
Վարորդները և «LADA Priora» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1958 թ. ծնված Մայա Շամպարովան տեղում մահացել են, իսկ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1968 թ. ծնված Սոֆիկ Մելիքյանը հոսպիտալացվել է Բակսան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։
Նոյեմբերի լույս 20-ի գիշերը Բագրատաշենի սահմանային անցակետում միջադեպ է եղել: Մեր տեղեկություններով`Բագրատաշեն գյուղի բնակիչներ, 2 եղբայրներ ցանկացել են հատել սահմանը: Սահմանապահ ծառայության աշխատակիցը պահանջել է բացել ավտոմեքենայի բեռնախցիկը:
Եղբայրները հրաժարվել են դա անել, ասելով, որ իրենք տեղացի են, իրենց բոլորը ճանաչում են: Վեճ է բռնկվել: Նրանցից մեկն օգնության է կանչել իր աներձագին՝ Բագրատաշենի բնակիչ Կարեն Շիրվանյանին: Վերջինս նախկինում դատված է, այդ թվում`դանակահարելու համար: Նա դանակով հարվածել է սահմանապահին: Ձերբակալվելուց հետո նա եղունգների կտրիչով փորձել է իր երակները կտրել, ինքնասպան լինել: Ներկայումս նա գտնվում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի մեկուսարանում: Կարեն Շիրավանյանի մայրը`տիկին Սուլթանիկը Բագրատաշենում հայտնի է որպես արեւածաղկի սերմի մեծածախ վաճառող:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում դեպքի կապակցությամբ քննություն է կատարվում:
Իրավապահներից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»):
.aravot.am
Բուքմեյքերական ընկերություններն ու խաղատները կարող են տուգանվել խոշոր գումարով, եթե անչափահասների կողմից խաղադրույքներ ընդունեն:
Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը` «Ֆեյսբուքի» իր էջում կատարած գրառման միջոցով.
«ԱԺ-ի բոլոր խմբակցությունները ներկայացնող իմ գործընկերների հետ համահեղինակությամբ, այսօր շրջանառության մեջ դրեցի «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի…. մասին» օրենքներում փոփոխությունների մի նախագիծ, որի պարզ տրամաբանությունը հետևյալն է.
Եթե մինչև 18 տարեկան, իսկ որոշ դեպքերում 21 տարեկան քաղաքացիներին բուքմեյքերական գրասենյակները, խաղատները և այլն, թույլատրում են կատարել խաղադրույք, կամ մասնակցել այլ շահումով խաղի, տուգանվում են առաջին անգամ 2 մլն դրամով, 2-րդ անգամ տուգանքը կազմում է 5 մլն. դրամ, 3-րդ անգամ՝ 10 մլն. դրամ, իսկ 4-րդ անգամ կրկնվելու պարագայում՝ դադարեցվում է տրամադրված լիցենզիան:
Կարծում եմ՝ նման կոշտ տուգանքների համար հիմնավորումների կարիք չկա»,- գրել է Սամվել Ֆարմանյան ու հիշեցրել, որ գործող օրենդրությամբ տուգանքը կազմում է 100 հազար դրամ` անորոշ թողելով կրկնվելու դեպքում տուգանքների ու պատժամիջոցների հեռանկարը:
Նոյեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Կեսօրին մի տղամարդ ներխուժել է «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», որտեղ սկսել է աշխատակիցների և երեխաների ներկայությամբ հայհոյանքներ ու անբարո խոսքեր ուղղել տնօրեն Մարիեն Գալստյանի հասցեին: Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Կատավածի մասին նոյեմբերի 17-ին դիմում է ներկայացրել տնօրեն Մ. Գալստյանը, ով հայտնել է, որ անծանոթ տղամարդը հնչեցրել է նաև սպառնալիքներ և հարվածել է գիշերօթիկի սան՝ 8-ամյա մի տղայի:
Պարզվել է, որ գիշերօթիկ ներխուժած անձը Հայկ Ստեփանյանն է, ում աղջիկը սովորում է նշված հաստատությունում և այնտեղ երեխաների միջև վիճաբանություն է տեղի ունեցել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 16-ին, Երևանում տեղի ունեցած առանձնապես խոշոր չափի գողության փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էրեբունի փողոցի բնակիչ, 50-ամյա Հակոբ Թորոսյանը Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգել է, որ նույն օրը ժամը 14:00-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու միջոցով բացել են իր տան դուռը և ներս մտել ու այնտեղից գողացել ոսկյա և արծաթյա զարդեր:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Հ. Թորոսյանը աշխատում է «Հայէկոնոմբանկ» ՍՊԸ-ում՝ որպես ոսկերիչ և նա կրել է մոտ 4 մլն դրամի վնաս:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողունը հայտնաբերելու ուղղությամբ:
«Ռոսբալտ» լրատվականի փոխանցմամբ` «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանը (Էդիկ Օսետրինա), ով հավակնում է «գողական գահին», շարունակում է իր կլան ներգրավել նորերի:
Հզոր կոալիցիա է ձևավորվում նաև Օսետրինայի նախկին թշնամիներից:
Հիշեցնենք, որ Օսետրինան ռուսական մաֆիայի «բոլոր բոսերի բոս» կոչման համար պատրաստվում է պայքարել Վասյա Վոսկրեսի դեմ, ում Զախարի Կալաշովի կլանը ժառանգորդ է կարգել: Սպասվում է լուրջ դիմակայություն:
«Օրենքով գողն» արդեն իր շարքերում ներառել է Գեորգի Դիակվնիշվիլիին (Գիա Դլիննի), Դմիտրի Չանտուրիային (Միրոն), Գելա Կարդավայնի (Գելա Գալսկի) և Վագիֆ Սուլեյմանովին (Վագիֆ Բակինսկի): Վերջինս նախկինում Օսետրինային այնքան էլ չէր համակրում, և երբ դեռ ողջ էր Ասլան Ուսոյանը (Դեդ Հասան), բազմիցս վատաբանել էր Ասատրյանին :
Մյուսը` Վագիֆ Բակինսկին, լուրջ ֆինանսական ռեսուրսներ ունի, քանի որ խոշոր մեծածախ շուկաներում, այդ թվում նաև՝ Կալուժսկի խճուղում, նրա վերահսկողության տակ են գտնվում մի շարք գործընթացներ: Էդուարդ Ասատրյանն իր հերթին կարող է իր նոր զինակցին առաջարկել ուժային աջակցություն: Բացի այդ, «գողականներն» ունեն նոր թշնամի՝ դաղստանցի «հեղինակություն» Ամիրը: 2015թ. դեկտեմբերին Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում Ամիրը խեղել էր Վագիֆի մտերիմին՝ «օրենքով գող» Ռոման Ռասոևին (Ալիկ Կրասնոդարսկի): Իսկ 2014 թ. ամռանը Ամիրը ծեծել է նաև Օսետրինայի որդուն՝ «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանին (Սերյոգա Բենթլի):
Ինչպես ավելի վաղ հաղորդել է «Պրեստուպնայա Ռոսսիան»` Ամիրից վրեժ լուծելու թեմայով Էդուարդ Ասատրյանը միացել է մեկ այլ «օրենքով գող» Դմիտրի Չանտուրիային (Միրոն): Վերջինս խոստացել է օգնել Օսետրինային Ամիրի հետ պատերազմում, ինչի պատճառով Ասատրյանն անգամ համաձայնել է մոռանալ միջադեպի մասին, երբ Միրոնը ուրիշների հետ ծեծել են Էդուարդին և նրա որդուն:
Ասատրյանի կլան մտնելու համաձայնություն է տվել ևս մեկ նախկին թշնամի՝ Գելա Կարդավան, ով իր նպատակներն է հետապնդում: Կարդավայի գողական լիազորությունները դադարեցվել էին, երբ Զախարի Կալաշովը (Շաքրո Մոլոդոյ) դեռևս ազատության մեջ էր: Այդ ժամանակից ի վեր Գելան փորձում է վերականգնել իրավունքները: Նրան «ընտանիք» վերադարձնել խոստացել է Օսետրինան: Առաջիկայում այդ առիթով գողական մեծ «սխոդկա» է սպասվում:
Նյութի աղբյուրը meganews.am
Այսօր ԱԺ նիստին մի շարք նախագծերի կողքին նաև քվերկության դրվեց, ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանի, Գալուստ Սահակյանի, Վահե Էնֆիաջյան, Աղվան Վարդանյանի կողմից ներկայացված «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում կատավելիք փոփոխությունները, համաձայն որի զինծառայությունից խուսափած և հետախուզման մեջ գտնվող Հայաստանի այն քաղաքացիները ում 27 տարին լրանում է մինչև 2017թ.-ի դեկտեմբերը հնարավորություն կունենան ամեն բաց թողնված զորակոչի համար՝ վճարելով 200 000 ՀՀ դրամ ազատվել քրեական հետապնդումից և առանց խոչընդոտի վերադառնալ հայրենիք:
Օրենքի հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանը ԱԺ ամբիոնից շեշտեց, որ օրենքը կգործի մինչև 2019թ.-ի դեկտեմբերի 31-ը:
Որոշումն ընդունվեց միաձայն՝ 85 կողմ քվեարկությամբ:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի Ազգային ժողովում առաջին ընթերցման ժամանակ, ի թիվս ամենի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զարմանք հայտնեց, թե ինչ խղճով է ՊՆ պատվոգիր ստացել ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը զորամասում մեկ օր անգամ չծառայելու պարագայում։
«Հասկանում եմ, պարոն Միրզոյան, դուք ձեզ մեծ գիտնական եք համարում, 25 տարեկանում ատենախոսություն եք պաշտպանել, շնորհավորում եմ, բայց զարմանում եմ, թե դուք ի՞նչ խղճով եք ստացել ՊՆ պատվոգիր՝ մի օր զորամասում չծառայելուց հետո, ձեր ո՞ր արածի համար ԶՈՒ-ի և բանակի, որ հիմա էլ ինչ-որ մեկին այս ամբիոնից մեղադրում եք դիսկոմֆորտի մեջ»,- ասել է նախարարը։
Մեկ օր անց պատգամավորը արձագանքեց և տեղեկացրեց, թե իր որ արածի համար է ստացել ՊՆ պատվոգիր։
«Ես բոլորովին չէի ցանկանա, բայց ստիպված եմ հանրության համար ասել, որ ես, ի թիվս Քաղաքացիական պայմանագիր կուսակցության այլ ներկայացուցիչների, ՊՆ նախարարությունից պատվոգիր եմ ստացել, որովհետև որպես կամավոր մեկնել եմ ապրիլի 2-ից հետո առաջնագիծ»,- ասել է պատգամավորը։
SUT.am կայքի խմբագրությունը որոշեց պարզել՝ կա՞ն արդյոք «զորամասում մեկ օր անգամ չծառայած», սակայն Պաշտպանության նախարարության պատվոգիր, կամ մեդալ ստացած պաշտոնյաներ։
Վիգեն Սարգսյանին հասցեագրված մեր հարցմանն ի պատասխան ստացած գրությամբ տեղեկացանք, որ իշխանությունում էլ կան պատվոգրերով և մեդալներով պարգևատրված, սակայն չծառայած գործիչներ։ Ընդ որում, զինվորական ծառայություն չանցած «մեդալակիր» պատգամավորներ կան միմիայն Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցությունում:
Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար — «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական մեդալ։
Արա Բաբլոյան, ԱԺ նախագահ, ՀՀԿ խմբակցություն — «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական մեդալ։
Էդուարդ Շարմազանով, ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ խմբակցություն — 2006 թվականին պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով, իսկ 2008 թվականին «Անդրանիկ Օզանյան» մեդալով։
Արմեն Աշոտյան, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցություն — 2006թ․ «Գարեգին Նժդեհ» մեդալ, 2011թ․ «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական մեդալ, 2015թ «Մարշալ Բաղրամյան» մեդալ։ Պարգևատրվել է նաև ոստիկանության կողմից։
Տարոն Մարգարյան, Երևանի քաղաքապետ, ՀՀԿ անդամ — 2008 թվականին պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով, 2011թ․ «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական մեդալ, նույն տարում ստացել է «Անդրանիկ Օզանյան» մեդալը։ Մեդալներ և պատվոգրեր է ստացել նաև ոստիկանությունից։
Սամվել Ֆարմանյան, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցություն — «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական մեդալ։
Խոսրով Հարությունյան, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցություն — «Մարշալ Բաղրամյան» մեդալ։
Գագիկ Մինասյան, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցություն — «Անդրանիկ Օզանյան» և «Գարեգին Նժդեհ» մեդալներ։
Սամվել Նիկոյան, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցություն — «Անդրանիկ Օզանյան» և «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական մեդալներ։
Գալուստ Սահակյան, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցություն — «Վազգեն Սարգսյան» և «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական մեդալներ։
Կորյուն Նահապետյան, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցություն — 2013 թվականին ստացել է «Վազգեն Սարգսյան» մեդալը։
Նշենք, որ վերոնշյալ մեդալներով պարգևատրվում են. բանակաշինության, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության և «ռազմահայրենասիրական» դաստիարակության բնագավառում զգալի ներդրում ունեցող սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.