23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վանաձորում այսօր՝ նոյեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել:
Առավոտյան՝ ժամը 10-ի սահմաններում, Հարավկովկասյան երկաթուղու գնացքի տակ է ընկել 26-ամյա երիտասարդ, ում վրայով անցել է ավելի քան 90 մետրանոց գնացքը՝ 4 վագոն եւ ավելի: Գնացքը հարվածել է տղային, նա ընկել է երկաթգծերի վրա ու պառկած մնացել, հարվածի հետեւաքնով տղայի գլուխն է վնասվել մի քանի տեղից:
Մանրամասները՝ առաջիկայում:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Վանաձորի բնակիչ Վոլոդյա Քոչինյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի 24-ամյա բնակչին. պարզվել է շարժառիթը:
2017 թվականի նոյեմբերի 19-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 01:05-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ է տեղափոխվել Վանաձոր քաղաք բնակիչ, 1984 թվականի ծնված Վոլոդյա Քոչինյանի դիակը՝ որովայնի շրջանում ծակած-կտրած վնասվածքով:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում սպանությունը բացահայտվել է. պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։
Նախնական քննության տվյալներով՝ Վանաձոր քաղաքի Նժդեհի 9 հասցեում գտնվող շենքի մոտ ավտոմեքենան կայանելուն խոչընդոտելու պատճառով վիճաբանություն է տեղի ունեցել 24-ամյա երիտասարդի և Քոչինյան եղբայրների միջև, որից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել վիճաբանությունը շարունակել Վանաձոր քաղաքի Վարդանանց 2 հասցեում գտնվող «Քիմպրոմ» գործարանի արգելապատնեշի մոտ: Պայմանավորվածության համաձայն՝ հանդիպել են գործարանի մոտ, որտեղ վիճաբանությունը վերածվել է քաշքշոցի, որի ժամանակ էլ Վանաձոր քաղաքի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է Վ.Քոչինյանի որովայնին։ Ստացած մարմնական վնասվածքից վերջինս մահացել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 24-ամյա երիտասարդին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Սեպտեմբերի 27-ին Տավուշում նորածնի մահվան փաստի առթիվ նշանակվել էին դատաբժշկական փորձաքննություններ, որոնց արդյունքներն արդեն պարզ են:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Դատախազությունից հայտնեցին, որ ըստ եզրակացության արդյունքների՝ ծննդաբերության պահին պտուղը եղել է կենսունակ, իսկ նորածնին
անզգուշությամբ մահ պատճառելու կասկածանքով ձերբակալվել է երեխայի 57-ամյա տատը:
«Ըստ փորձաքննությունների եզրակացությունների՝ պտղի մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը, որը պայմանավորված է պտղի պարանոցի օրգանների բութ, կոշտ առարկայով սեղմելու հետևանքը, որը հիմնավորվում է պարանոցի շրջանում փափուկ հյուսվածքների արյունազեղումներով և մեխանիկական շնչահեղձությանը բնորոշ թոքերի էմֆիզեմայով, միջալվեոլային պատերի պատռվածքով, բրոնխոսպազմով: Պարզվել է նաև, որ ծննդաբերության պահին պտուղը եղել է կենսունակ»,-ասաց Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով Տավուշի մարզի բնակչուհին, գտնվելով 36-37 շաբաթական հղիության ընթացքում, սեպտեմբերի 27-ին ծննդաբերել է իրենց առանձնատան պատշգամբում մոր՝ 1960թ. ծնված կնոջ ներկայությամբ։ Ծնվելուց հետո երեխան ճիչ է արձակել, ապա, ըստ բացատրությունների, լռել, որից հետո ծննդկանի մայրը երեխային փաթեթավորել է պոլիէթիլենային տոպրակի մեջ և գցել հարակից այգում կառուցված արտաքնոցի փոսի մեջ: Ըստ կնոջ հայտարարության՝ կարծել է, թե նորածինը մահացել է։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ՝անզգուշությամբ մահ պատճառելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը ներկայացրեց վերջին մեկ տարվա ընթացքում իրենց կողմից իրականացրած փոփոխությունները:
Ըստ նրա՝ Երևանի մի շարք փողոցներ ծանրաբեռնված են, անընդհատ խցանումներ են լինում: Նրա խոսքով՝ դա պայմանավորված է վերջին 10 տարվա ընթացքում Հայաստան ներմուծված տրանսպորտային միջոցների մեծ քանակով:
«Շրջանաձև երթևեկության խաչմերուկներում կատարել ենք երթևեկության փոփոխություն: Նախկինում շրջանակաձև երթևեկության խաչմերուկներում առավելությունը տրված էր խաչմերուկ մուտք գործող տրանսպորտային միջոցներին, այսինքն՝ ներսում գտնվողը զիջում էր խաչմերուկ մտնող տրանսպորտային միջոցներին: Փոփոխության արդյունքում՝ այժմ խաչմերուկի տարածքում գտնվող տրանսպորտային միջոցն առավելություն ունի ներս մտնող տրանսպորտային միջոցի նկատմամբ»,- նշեց Ե. Կարապետյանը:
Նա նաև ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են կատարվել Հանրապետության հրապարակում. «Ուսումնասիրեցինք առաջադեմ եվրոպական երկրների փորձը: Իհարկե, մեզ մոտ մտավախություն կար, որ փոփոխությունից հետո վարորդները չեն կարող երթևեկել, բայց, ի ուրախություն բոլորիս՝ մեր վարորդների մոտ շատ լավ ստացվեց, ու կարճ ժամանակում կարողացան այս բոլոր փոփոխություններին նորմալ արձագանքել: Նախկինում հրապարակում Ճանապարհային ոստիկանությունն օրը 2-3 անգամ մոտենում էր ու տրանսպորտային միջոցների մեծ խմբաքանակի պատճառով՝ դատարկում էր հրապարակի տրանսպորտային միջոցները: Այսօր մենք այդ խնդիրը չունենք, քանի որ, երբ ներսում գտնվող տրանսպորտային միջոցն առավելություն ունի և դուրս է գալիս, այդ խնդիրն ամբողջությամբ վերացել է»:
Ե. Կարապետյանը նշեց, որ հաջորդ փոփոխությունը, որ իրենք կատարել են Հանրապետության հրապարակում, լուսացույցերի եռագույն ռեժիմը փոխելն է դեղին թարթող լուսացույցներով. «Սա թույլ է տալիս, որ վարորդը զգուշանա, որ ինքը մոտենում է հետիոտնային անցումին, ու դրանից հետո անընդհատ հոսք է ապահովվում թե՛ Հանրապետության հրապարակ, և՛ թե դրանից դուրս: Անընդհատ հոսք է ապահովվում նաև հետիոտնի համար: Երևանի քաղաքապետարանի հետ արդեն պլանավորել ենք, որ 2018 թվականին Հանրապետության հրապարակի հետիոտնային անցումներն ընդհանուր ասֆալտի մակերեսից 5-7 սանտիմետր բարձրությամբ կբարձրանան, ու հետիոտնի համար ավելի անվտանգ կլինի հատել երթևեկելի գոտին, դա արհեստական խոչընդոտ կհանդիսանա տրանսպորտային միջոցների համար, որ իրենք դանդաղեցնեն ավտոմեքենայի արագությունը: Այս փոփոխությունների արդյունքում՝ նաև պակասել են ճանապարհատրանսպորտային պատահարներն այդ հատվածներում»:
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 22-ին տեղի ունեցած նիստում քննարկելով «Վեոլիա ջուր» ընկերության հայտը, որոշեց սպառողների համար հունվարի 1-ից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման սակագինը սահմանել 191․4 դրամ՝ մեկ խորանարդ մետրի դիմաց: Ինչ հիմնավորմամբ է ընկերությունը դիմել հանձնաժողովին, ինչ լուծումներ է առաջարկում կառավարությունը:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ այս հարցերին պատասխանեցին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն և Ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչության պետ Արմեն Սերգոյանը:
Տարկետման իրավունքի վերացման շուրջ ծավալվող քննարկումը բանակ չգնալու մասին է,- այս մասին այսօր «Տարկետման իրավունք․ կրթության և գիտության զարգացման վրա ազդեցության խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Ազատ քաղաքացի» հ/կ-ի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։
«Իրենք ասում են, որ գիտնական են, ավելի մեծ օգուտ կարող են բերել, ավելի շատ հարկ կարող են տալ, քան շարքային շինարարը կամ ուսուցիչը: Դե եկեք՝ ուսուցիչներին էլ ազատենք, թող գնան՝ սովորեցնեն երեխաներին, բիզնեսմեններին ինչո՞ւ չազատենք, որ ռազմաարդյունաբերությունը կզարգացնեն, եկեք՝ բոլորին ազատենք բանակից, ո՞վ է որոշել՝ ում կյանքն է ավելի կարևոր: Մենք գիտենք, որ այսօր զոհվելու վտանգ կա, և ասում ենք, որ իր կյանքն ավելի կարևոր է, որովհետև գիտնական պետք է դառնա: Իսկ այն մարդիկ, որոնք գիտնական չդարձած, ասում են՝ մեզ ազատեք ծառայությունից, գիտնական կդառնանք, մեր կյանքն ավելի թանկ է, դա արդեն մի տեսակ տարօրինակ է»,- ասաց Խուրշուդյանը՝ ընդգծելով, որ հենց այստեղ է գալիս արտագաղթի վտանգը, երբ հազար հոգի նայում է վարչապետի հետ եղած հանդիպումը, որի ժամանակ ասում են՝ մենք չենք էլ պատրաստվում բանակ գնալ, դրա համար էլ ընդունվել ենք բուհ:
«Ստացվում է էլիտարիզմի մի ուրիշ տեսակ: Ասում են՝ 19 տարեկանը թող չգնա սահմանին զոհվի, թող 30 տարեկանը գնա, որը 3 երեխա ունի: Ո՞վ է որոշում՝ ում կյանքն է ավելի թանկ: Իշխանությունները չեն էլ կարող ուրիշ կերպ պատկերացնել»:
Խուրշուդյանը դեմ է «Ազգ-գիտություն» կոնցեպտին. «Դա էլ մի այլ ոլորտի դոմինանտ դարձնելն է, էլիտարիզացիայի մի այլ ձև է: Այս պարագայում ստացվում է, որ կարևոր են ոչ թե զինվորականները, ինչպես պաշտպանության նախարարն է ասում, որ ամբողջ գումարները պետք է գնան այդ ուղղությանը, այլ՝ գիտությունը: Ես համամիտ չեմ, որ իշխանությունները տանում են միլիտարիզացիայի: Միլիտարիզացիան այն է, որ բոլորը պետք է պատրաստված լինեն, այդ թվում՝ աղջիկները, քաղպաշտպանության որոշակի ձևեր անցնեն, քաղաքացիները պետք է իմանան՝ լայնածավալ պատերազմ սկսելու դեպքում որը պետք է լինի իրենց առաջին քայլը, և այլն: Իսկ այն, ինչ իշխանություններն են առաջարկում, մոնետարիզացիա է: Նրանք ասում են՝ ովքեր պատրաստ են ինքնազոհողության, մենք նրանց կվճարենք, գնացեք՝ զոհվեք սահմանին, բարձր կվճարենք: Կոնցեպտի հիմքը դա է, քանի որ իրենց մոտ ամեն ինչ առևտրի գաղափարով է դրված»:
Խուրշուդյանը նկատեց՝ այն, որ մեզ պետք է բանակ, միանշանակ է, և ըստ նրա՝ բանակում պետք են մասնագիտություններ. «Պետք է ստեղծել գիտական կլաստերներ, որտեղ գիտնականները կունենան իրենց ներդրումը: Շատ կարևոր է, որ, եթե մարդը կարող է ստեղծել հրթիռ, իր գիտելիքը կիրառվի դրա մեջ, բայց ոչ թե ազատվի բանակից, այլ այդ կլաստերում ներդրում արվի: Եթե սոցիալական արդարությունից ենք խոսում, ապա 3 տարին շատ է, ուրեմն՝ բոլորը պետք է երկու տարի ծառայեն: Այս էլիտարիզմը մեր տունը քանդում է, ժողովրդավարությունը պետք է մտնի բանակ: Իմ պատկերացրած բանակի լավագույն տարբերակը կամավորական բանակն է, բայց այսօրվա վիճակում այն, իհարկե, կփլուզվի»:
Փաստաբան Վաղինակ Աթոյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու համար:
Ըստ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության՝ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, որ դատական իշխանության մարմնի ներկայացուցիչները քրեական գործով ամբաստանյալ, ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ կալանավորի նկատմամբ ընտրված պատիժն առավել մեղմ պատժատեսակով փոխարինելու դիմաց պահանջել են խոշոր չափերով կաշառք: Ընդ որում, կաշառք ստանալու գործընթացն անխոչընդոտ եւ բարեհաջող ավարտին հասցնելու նպատակով ամբաստանյալի շահերի պաշտպանը` ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վաղինակ Աթոյանը, համաձայնություն է ձեռք բերել հիշյալ կալանավորի եւ վերջինիս քրոջ հետ` կաշառքն իր միջոցով դատական իշխանության ներկայացուցիչներին փոխանցելու համար:
03.10.2017թ.-ին կայացված դատավճռով վերը նշված ամբաստանյալի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով ազատազրկման ձեւով պատիժը բեկանվել եւ նշանակվել է ավելի մեղմ պատիժ՝ 2 տարի ժամկետով ազատազրկում:
Դատավճռի հաջորդ օրը, վերացնելով անձամբ կաշառատուից գումարն ստանալու պարագայում հավանական բացահայտման խոչընդոտը, Վ. Աթոյանն անձամբ ստացել եւ դատական իշխանության ներկայացուցիչներին է փոխանցել կաշառքի առարկան` 470 հազար դրամը:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի, 312-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վ. Աթոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու` դատական իշխանության ներկայացուցիչների կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Վ. Աթոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:
Քիչ առաջ լարված իրավիճակ ստեղծվեց «Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստի ընթացքում:
Երբ Մուշեղ Շուշանյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալ Սերգեյ Կյուրեղյանի կալանքը փոխելու վերաբերյալ, առարկությամբ հանդես եկավ մեղադրող դատախազներից Արամ Արամյանը, առարկության մեջ նշելով ամբաստանյալ բառը: Սա դուր չեկավ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանին եւ դիմելով դատախազին ասաց. «Ամբաստանյալ մի՛ ասա», ինչին ի պատասխան մեղադրող դատախազ Արամ Արամյանն ասաց. «Արա, դու ձենդ կտրի՛»: Լարված իրավիճակ ստեղծվեց, ամբաստանյալները զայրացան, սակայն նրանց հայտարարություններն ապակիներից այս կողմ գտնվող լրագրողների համար լսելի չէին: Դատավոր Արթուր Օհանյանը, սակայն մեղադրող դատախազի նկատմամբ սանկցիա չկիրառեց, ինչն ավելի զայրացրեց պաշտպանական կողմին:
Դեդ մականունով հայտնի Մարտիրոս Հակոբյանի պաշտպան Լուսինե Սահակյանն առարկեց նախագահողի գործողությունների դեմ, դատավորը, սակայն պարբերաբար ընդհատում էր Սահակյանին ասելով՝ թե նրան ձայնի իրավունք չի տալիս. «Դուք չեք զսպում մեղադրողին»,- ասաց Սահակյանը, ապա հավելեց. «Մեղադրողն իրեն թույլ է տալիս արտահայտություններ, որն անելու իրավունք չունի ընդհանրապես: Վիրավորում է դատավարության կողմին, սակայն դուք ոչինչ չեք ձեռնարկում, ավելին՝ ասում եք մեղադրողը ոչինչ չի արել, բոլորը տեսնում է են, թե ինչ է տեղի ունենում, եւ եթե դուք ասում եք, որ մեղադրողը ոչինչ չարեց, դա դեռ ոչինչ չի նշանակում:
Մինչ այս Սերգեյ Կյուրեղյանը միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնելիս ասաց հետեւյալը. «ՀՀ-ի տարածքն ամբողջությամբ, հայ հողը սրբություն է հայ ժողովուրդի համար: Իսկ այն հայը, ով իր սրբությանը անվանում է ոչ էական նշանակություն ունեցող, չի կարող հայ համարվել, ինչպես նաեւ չի կարող լինել ՀՀ նախագահ: Ինչքան էլ փորձեք սրան դատավարության տեսք տալ, արդարանալու եք դուք եւ մեղադրողները, այս դատարանը Հայաստանի Հանրապետության դատարանը չէ, արդարադատության հետ որեւէ կապ չունի»,- ասաց նա:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:
Ամենաազդեցիկ ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովը (Լոտու Գուլի) նոր միտում է սահմանել մաֆիայի առաջնորդի աթոռի համար պայքարում։ Պոտենցիալ դաշնակիցներին նա հայտարարում է, որ նոր «թագավոր» ընդհանրապես պետք չէ, իսկ ինքն անձամբ բոլորին կվերաբերվի «եղբայրաբար»։ Սակայն Սալիֆովը նախ պետք է դատաստան տեսնի հակառակորդների հետ։ Այդ բանակցությունների մասնակիցների վերլուծությունից հետո հասկանալի է դառնում, որ առաջին հարվածները կհասցվեն «օրենքով գող» Մերաբ Ջանգվելաձեի կլանին և նրան մոտ սուխումցի մաֆիոզներին, ովքեր հիմնավորվել են Թուրքիայում։
Վերջերս գաղութից ազատվելուց հետո Սալիֆովը հաստատվել է Թուրքիայում, որտեղ սկսել է ձևավորել սեփական կլանը։ Իրավիճակին ծանոթ գործակալության զրուցակցի խոսքով՝ Գուլին բանակցություններ է անցկացրել սուխումցի «օրենքով գողերի» հետ, ովքեր նախկինում եղել են Ռովշան Ջանիևի կլանի կազմի մեջ (Ռովշան Լյանկորանսկի, սպանվել է 2016 թվակնի ամռանը), և նույնիսկ Ջանիևի նախկին թիկապահի հետ, ով հանդիսանում է «օրենքով գող» Խաջիբաբա Թալիբխանլին (Խաջի Բեյլագանսկի)։ Ստեղծվել է զգացողություն, որ ո՛չ սուխումցիներին, ո՛չ Խաջիին առանձնապես չի անհանգստացրել այն, որ հենց Գուլին է համարվում Ջանիևի մահվան գործում ներդրում ունեցած «օրենքով գողերից» մեկը։
Սակայն, ինչպես ասում են «Փողից հոտ չի գալիս», իսկ Սալիֆովը, ըստ տեսաբանների, ամենահարուստ «օրենքով գողերից» մեկն է։ Ըստ շշուկների՝ Խաջին նույնիսկ անձնական զրույցներում հավատարմության երդում էր տվել։
Թվում էր՝ ամեն ինչ ընթանում է ըստ պլանի։ Գուլին այնուհետև պետք է աջակցություն գտներ ի դեմս «գողական գիլդիայի» հնաբնակներից մեկի։ «Ավագ ընկերների» գլխավոր հավակնորդների թվում էր Մերաբ Ջանգվելաձեն (Մերաբ Սուխումսկին)՝ սուխումցի «օրենքով գողերի» առաջնորդը։
Սակայն նոյեմբերի սկզբին թուրքական ոստիկանությունը ձերբակալեց տեղի կազմակերպված հանցավոր խմբավորման մոտ 10 անդամի, ներառյալ Ռովշանի եղբորը՝ Նամիկ Ջանիևին և Խաջիին։ Նրանց ձերբակալել են այն պահին, երբ նրանք զենքով պատրաստվել են ներխուժել Գուլիի առանձնատներից մեկը և սպանել այնտեղ բոլորին, ներառյալ Սալիֆովին։ Ավելին՝ մարդասպաների ձեռքին եղել է շենքի մանրամասն պլանը, որը կարող էր կազմել միայն առանձատանը հաճախ լինող մարդը։
Գուլին ակնթարթորեն մահվան դատավճիռ է կայացրել դավաճան Խաջիի նկատմամբ։ Կասկածի տակ է հայտնվել նաև սուխումական կլանը՝ Մերաբի հետ միասին։ Սալիֆովի թիմում կարծում են, որ Ջանգվելաձեն կարող էր առնվազն տեղյակ լինել պատաստվող հարձակման մասին։
Այդ միջադեպից հետո Գուլին կտրուկ փոխել է պոտենցիալ դաշնակիցների որոնման վեկտորները։ Այժմ նրանց թվում գերակշռում են «սուխումցիների» ոխերիմ թշնամիները։ Մասնավորապես, վերջին շրջանում Սալիֆովին կարելի է հաճախ տեսնել Մերաբ Պիպիայի ընկերակցությամբ։ 2012 թվականին սուխումցիները ծեծել էին Մերաբին փոքր երեխայի աչքի առաջ այն բանի համար, որ նա չի ճանաչել «օրենքով գող» Ջանգվելաձեին։ Այդ ժամանակվանից Պիպիան կազմում է վրեժխնդրության պլաններ և՛ իրեն վիրավորանք հասցնողների, և՛ նրանց ղեկավարի նկատմամբ։ Գուլիի հետ են նաև «օրենքով գողեր» Ալեքսանդր Քուշներովը (Քուշներ) և Ռաշադ Իսմայիլովը (Ռաշադ Գյանջինսկի)՝ Մերաբի վաղեմի թշնամիները։
Նրանց թվում, ում հետ հանդիպում է Գուլին, հայտնվել է միանգամայն անսպասելի մաֆիոզ՝ Սերգեյ Չեբանը (Չինացի)։ Նա ժամանակին թագադրվել էր «օրենքով գող» Գելա Կարդավայի կողմից, ով վերջին տարիներին լուրջ դժվարություններ ունի։ Զախարի Քալաշովի (Շաքրո մոլոդոյ) և այլ ազդեցիկ գանգստերների որոշմամբ՝ Գելայի գողական լիազորությունները դադարեցվել են։ Կարգավիճակը վերադարձնելու նրա բոլոր փորձերը դեռևս ավարտվում են ձախողմամբ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Rosbalt-ը, վերջերս կրկին լիարժեք «օրենքով գող» դառնալու ցանկությունից Գելան նույնիսկ կապի էր դուրս եկել Էդուարդ Ասատրյանի հետ (Էդիկ Օսետրինա), որը ձևավորում է հզոր կլան Մոսկվայում և հայտարարում «թիմ 1 օրենքով գողի» աթոռի համար իր հավակնություննեերի մասին։ Եվ դա չնայած այն բանին, որ ժամանակին Գելան մասնակցել էր Ասատրյանի ծեծին։
Սակայն Գելան, կարծես թե, փնտրում է իր դիրքերի վերականգնման այլ տարբերակներ՝ Օսետրինայի հետ մերձեցումից բացի։ Լոտու Գուլին այդ պլանում իդեալական տարբերակ է։ Բացառված չէ, որ Չինացու օրինակով Թուրքիա կուղևորի նաև Կարդավան։
Իր բանակցություններում Գուլին օգտագործում է միանգամայն ոչ ստանդարտ մոտեցում։
Սակայն սուխումցիների կլանի վրա Սալիֆովի նման խաղաղասեր վերաբերմունքը չի տարածվում։ Դրա ներկայացուցիչները ջանում են հիմա գրեթե չերևալ մարդաշատ վայրերում։ Իսկ քրեական աշխարհում Թուրքիայում սպասում են մեծ արյունահեղության։
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստում այսօր պաշտպանները հանդես եկան պաշտպանական ճառերով:
Գործով ամբաստանյալ Սանասար Գբրիելյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա նախագահող դատավոր Արշակ Վարդանյանին խնդրեց հետաձգել նիստը, քանի որ իր շահերի պաշտպանը գտնվում է Վրաստանում:
Դատավորը նկատեց, որ նախկինում ամբաստանյալը հրաժարվել է պաշտպանից:
«Էս մեղադրողի հետ ես մենակ չեմ կարա, իրան պատասխանելու համար ինձ պաշտպան ա պետք: Ես ի՞նչ իմանայի, որ ուզելու ա ինձ ագռավի սռոկով նստացնի»,-արձագանքեց Սանասար Գաբրիելյանը:
Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը հայտնեց, որ նիստը անտեղի չի հետաձգվելու: Այսօր հանդես կգան մյուս ամբաստանյալների պաշտպանները, ավարտից հետո դատը կհետաձգվի մինչև Սանասար Գաբրիելյանի պաշտպանը պատրաստ լինի պաշտպանական ճառին: Դատավորը նշեց, որ ամբաստանյալի պաշտպանին կտրամադրվեն նաև այսօրվա նիստի ձայնագրությունների կրիչները:
Ամբաստանյալ Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը հանդես եկավ պաշտպանական ճառով և հայտարարեց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները անհիմն են:
Նախ անդրադարձավ մեղադրանքում առաջադրված առաջի ն հատվածին՝ ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը մանրամասնելով, որ այս մեղադրանքի առաջադրման համար ոչ մի բավարար ապացույց չկա. «Սանասար Գաբրիելյանը դատավարության ընթացքում բազմիցս ասել է, որ բանակի համար նպատակ է ունեցել ձեռք բերել «Իգլա »տեսակի զենիթահրթիռային համալիր՝ իր սեփական միջոցներով, և զենքի համար գումար Բաբայանը չի տրամադրել: Ձեռք բերված զենքը պլանշետով լուսանկարել են և ցույց տվել Սամվել Բաբայանին: Վերջինը ասել է, որ ամբողջական չէ», — ասաց փաստաբանը հավելելով, որ չկա ոչ մի ապացույց, որ իր պաշտպանյալն է դրդել Սանասար Գաբրիելյանին գնել«Իգլա» տեսակի ռազմամթերք::
Ըստ պաշտպան Ավետիս Քալաշյանի՝ եթե ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի ցուցմունքներին նշանակություն տրվեր, ապա իր պաշտպանյալի նկատմամբ այսպիսի մեղադրանք չէր առաջադրվի:
«Մեղադրանքի հիմքում դրված այն ձևակերպումները, որ Սամվել Բաբայանը դրդել է Սանասար Գաբրիելյանին զենք ձեռք բերել, սակայն այս հատվածը չի հաստատվում որևէ փաստականով կամ հանգամանքով», -շարունակեց նա:
Պաշտպանի խոսքերով՝ մեղադրանքը կառուցված է ենթադրությունների հիման վրա, որի հիմքուն չկան փաստական ապացույցներ:
Անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից ներքին զննման օպերատիվ գաղտնալսումներին՝ Ավետիս Քալաշյանն ասաց, որ Սամվել Բաբայանի հեռախոսազրույցների գաղտնալսումեների մեջ չկա որևէ հիշատակվում գումարի մասին՝ առավել ևս դրա չափի:
«Գաղտնալսումներում առկա որոշ բառեր, նախադասություններ կամայականորեն հիմք են համարվել մեղադրանքում օգտագործելու համար: Սանասար Գաբրիելյանի և Հրաչյա Մայիլյանի գաղտնալսման մեջ ասվել է 50 հազարը վերցրու ու վերջացնենք ամեն ինչ: Մեղադրողը եզրակացրել է, որ դա Սամվել Բաբայանի խոստացած գումարն է, մանավանդ նշված խոսակցությունից երևում է, որ 50 հազարը Սանասար Գաբրիելյանը արդեն ինչ որ տեղից վերցրել էր»,-նշում է պաշտպանը:
«Եթե զենքի պատվիրատուն Սամվել Բաբայանն է ու նա պետք է վճարեր դրա դիմաց, ապա Սանասար Գաբրիելյանը ինչո՞ւ է հրաժարվել այն ձեռք բերելուց, հատկապես այն պարագայում, որ Գաբրիելյանը նյութապես շահագրգռված է եղել: Չէ որ, այսպես կոչված, պատվիրատուն նման հրահանգ չի տվել: Բաբայանի և Գաբրիելյանի զրույցում որևէ տվյալ չկա, որ Բաբայանի հրահանգով է Գաբրիելյանը հրաժարվել զենքի մասերը ձեռք բերելուց: Նշված փաստարկներից միանշանակ հետևում է, որ Սամվել Բաբայանը որևէ առնություն չունի զենքի հետ, դրա նախաձեռնությունը Գաբրիելյանինն է, որին Բաբայանը որևէ խոստում չի տվել»:
Փաստաբան Քալաշյանի խոսքերով Սանասար Գաբրիելյանին առաջադրված մեղադրանքը ևս ճիշտ չէ, քանի որ նա այնուամենայնիվ զենքը չի գնել. «Նրա կատարած գործողություններում առկա է հանցակազմի փորձ, քանի որ նրա մոտ փաստացի զենք չի եղել, նա փորձել է ձեռք բերել զենքը, և դրա մասերը նա տեսել է միայն լուսանկարով, հետևաբար նրան առաջադրված մեղադրանքը ճիշտ չէ»,-ասաց նա:
Պաշտպանը նշում է, որ այս մեղադրանքը անհիմն է և պետք է կայացվի արդարացման դատավճիռ, հանցակազմի բացակայության հիմքով:
Մեղադրողը նշել, էր Սամվել Բաբայանի նկատմամբ պետք է սահմանվի խիստ պատիժ հաշվի առնելով գործում նրա ակտիվ դերը: Պաշտպանը մեղադրողի այս պահանջը ևս անհիմն համարեց:
Պաշտպանը անթույլատրելի համարեց մեղադրող դատախազի մեղադրանքում ներկայացրած այն հանգամանքը, թե Սամվել Բաբայանը չի տարբերում «Իգլան» տրուբայից: Պաշտպանը հարկ համարեց հիշեցնել, որ Սամվել Բաբայանը հերոս է և նրա ղեկավարած բանակը առանձնանում էր ողջ Կովկասում. «Սամվել Բաբայանն անուրանալի ներդրում է ունեցել մեր երկրում: Ի վերջո, հարգելի դատարան, մենք գործ ունենք հերոսի հետ», — հայտարարեց Ավետիս Քալաշյանը:
Պաշտպանը իր ճառով անդրադարձավ մեղադրանքի 2-րդ դրվագին՝ փողերի լվացման: Հիշեցնենք, որ Ավետիս Քալաշյանը այս դրվագով պաշտպանում է երեք ամբաստանյալների՝ Անդրանիկ Քոչարյանին, Կարեն Քոչարյանին և Սամվել Բաբայանին:
Ըստ պաշտպանի՝ Սամվել Բաբայանը իր ցուցմունքներում հայտնել է, որ այդ գումարը իրեն պարտք են եղել և ուղարկվել են Ռուսաստանից, սակայն պետական մեղադրողը պնդում է, որ դրանք հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներ են:
«Նախաքննության մարմինը չունի որևէ ապացույց, թե այդ թղթադրամները ե՞րբ են հափշտակվել, որտեղի՞ց և այդ առիթով կա արդյո՞ք քրեական գործ: Չի կարելի հստակ ասել, թե ներկոտված թղթադրամները հանցավոր ճանապարհով են ձեռք բերած»,-նշեց Ավետիս Քալաշյանը:
Պաշտպանը հայտնեց, որ փողերի լվացման գործով չեն հարցաքննվել առանցքային նշանակություն ունեցող վկաները՝ Տիգրան Հովհաննիսյանը և Վասիլին:
«Բաբայանը ցանկացել է հետ ստանալ իրեն պարտք գումարը ու չի կասկածել, որ այդ թղթադրամները կարող են ձեռք բերված լինել հանցավոր ճանապարհով: Նա սկզբում կասկածել է, թե փողերը կեղծ են, այդ իսկ պատճառով էլ Կարեն Քոչարյանին խնդրել դրանք տանել բանկ և ստուգել, ստուգելու արդյունքում պարզվել է, որ փողերը կեղծ չեն»,-նշում է Բաբայանի շահերի պաշտպանը:
Պաշտպան Ավետիս Քալաշյանը հիշեցրեց, որ սույն դրվագով բոլոր ամբաստանյալները պնդել են, որ չեն իմացել, թե ինչ հանգամանքներում են ներկոտվել փողերը:
Պաշտպանի խոսքերով՝ թղթադրամների վերաբերյալ օտարերկրյա մարմիններից որևէ ազդակ կամ հարցում չի հայտնաբերվել և այս պայմաններում որքանով է ճիշտ Անդրանիկ, Կարեն Քոչարյաններին և Սամվել Բաբայանին մեղադրել այն բանի մեջ, թե այդ փողերը ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով:
«Մեղադրող կողմը ինպես է պնդում, թե այդ գումարները հանցավոր ճանապարհով են ձեռք բերվել, եթե առ այս պահը պարզված չէ, թե ինչ պատճառով են դրանք կեղտոտվել»,-հարցադրում արեց Ավետիս Քալաշյանը:
Պաշտպան Ավետիս Քալաշյանը փողերի լվացման դրվագով իր պաշտպանյալների համար պահանջում է արդարացման դատավճիռ կայացնել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.