23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Իգլայի» աղմկոտ գործով դատավարությունը մոտեցավ ավարտին. վաղը Կենտրոն եւ Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ կհրապարակվի, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի, նրա մարտական ընկերոջ Սանասար Գաբրիելյանի եւ մյուսների դատավճիռը:
Մինչ այդ այսօր պաշտպանական ճառով հանդես եկավ գործով ամբաստանյալ Արմեն Պողոսյանի պաշտպան Վիկտորյա Կիրակոսյանը՝ իր պաշտպանյալի համար արդարացման դատավճիռ պահանջելով:
Պաշտպանական ճառով հանդես գալու հերթը ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանին էր, բայց ինչպես միշտ վերջինս դատարանին տեղեկացրեց, որ կխոսի միայն «կամանդույուշիից հետո»:
Սամվել Բաբայանն այսօր եւս առողջական խնդիրներ ուներ, նրա ձայնը հազիվ էր լսելի դահլիճում ներկա գտնվողների համար: Մինչ ճառը սկսելը նա տեղեկացրեց, որ ձայն չունի, ի վիճակի չէ խոսել, սակայն կփորձի անդրադառնալ մեղադրող դատախազ Արամ Արամյանի հնչեցրած մեղադրանքներին՝ այն որակելով որպես ենթադրություններ:
«Նախ՝ այն, որ Սանասար Գաբրիելյանը Ղարաբաղ է գնացել «Իգլա»-ն նկարելու ու ուղարկելու, որ վճարեմ եւ այլն, չի համապատասխանում իրականությանը։ Եթե Սանասար Գաբրիելյանը հրաժարվել է, եթե ապրանք չկա, ապա ես ինչի՞ն պետք է փող տամ։ Ինչ վերաբերում է «Իգլա»-ին, ապա իմ նախաքննական ցուցմունքում էլ նշել եմ, որ դա հրթիռի մասնիկ է, եթե դրա վրա չկա արձակման մասը, ուրեմն այդ մասնիկը կոչվում է խողովակ, ես հանցանք չեմ կատարել»,- ասաց նա։ Ապա ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը հրաժարվել են «Իգլան ձեռք բերելուց եւ այդ մասին տեղեկացրել են, գործով առանցքային վկա Հրաչյա Մայիլյանին: Ինչից հետո էլ Մայիլյանը «Իգլան» հանձնել է ԱԱԾ-ին. «Այսինքն՝ երբ գնորդը հրաժարվել ա, դրանից հետո նոր հանձնման համար մտածել ա, մինչ այդ չի էլ մտածել այդ մասին: Այսինքն, որ մեղադրող դատախազն ասում ա, հրաժարման փուլ չի եղել, դա իրականությանը չի համապատասխանում»,- նկատեց Բաբայանը:
Վերջինս անդրադարձավ նաեւ նախորդ նիստում մեղադրող դատախազի ճառի այն հատվածին համաձայն որի՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրի խողովակը Սամվել Բաբայանն ու նրա պաշտպանը ներկայացնում են որպես անպիտան խողովակ կամ իրենց խոսքով ասած՝ «տռուբա», սակայն դեռեւս նախաքննության փուլում հաստատվել է, որ այն զենիթային հրթիռով համարվում է զինամթերք։ «Առնվազն անհասկանալի է, որ երկար տարիներ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած մարդը զենիթահրթիռային համալիրը չի տարբերում անպիտան «տռուբայից»,- մասնավորապես, իր ճառում ասել էր մեղադրող դատախազը։ Նա նաեւ նշել էր, եթե պաշտպանական կողմը համաձայն չէր գործով նշանակված դատաձգաբանական փորձաքննության եզրակացության հետ, որը հաստատել է դրա՝ զենիթահրթիռային համալիր լինելը, ապա կարող էր վիճարկել փորձաքննության արդյունքները: Սամվել Բաբայանն ասաց. «Չեմ հասկանում դա ինչ փաստարկ ա, որ չեմ բողոքարկել տեղում: Ոչ թե մի փորձագիտական եզրակացություն այլ երկու եզրակացությունների փաստաթղթի տակ ենք ստորագրել, հետո մեկը գործից թռել, ա սա ուզում եմ շեշտել»,- ասաց Բաբայանը:
Իր ճառում Բաբայանն ասաց, որ ի սկզբանե չի ցանկացել քաղաքականացնել «Էս դատարանը», սակայն դա փորձեց անել մեղադրող դատախազը: «Երբ իմ մասնագիտության, կամ 9 տարվա ղեկավարության վրա ինչ-որ մարդ կասկածում է, ես փորձեմ բացատրել: Ես 92 թ. օգոստոսին եմ դարձել բանակի առաջին դեմքը: ՀՀ պաշտպանության նախարարը հրաժարական էր տվել, իսկ Ղարաբաղի պաշտպանության նախարարն էլ (Ըստ որոշ կարծիքների՝ խոսքը Արկադի Տեր-Թադեւոսյանի մասին է, 1992 մարտի 4-ին նշանակվել է Արցախի ԻՊՈՒ-ի հրամանատար), որը մինչեւ իմ գալն է եղել, Ջերմուկում բուժվում էր, ու նրան մինչ օրս հեռուստացույցով որպես հերոս են ներկայացնում: 22.400 հա տարածքից, 12 500 հա տարածքը վերադարձրել եմ ես։ Իմ ղեկավարած «օպերացիաների» ժամանակ 19 ինքնաթիռ է խփվել, 17 ուղղաթիռ, որից 10-ը՝ էդ «Իգլաներով»: Եթե դուք պետք է ինձ գնահատական տաք, թե ես ոնց եմ ծառայել էս երկրին, ուրեմն… էն վախտ շատ փոքր էիր, տեղը չգիտեիր: Ընդհանրապես ձերբակալման փուլից 2-3 ժամ ինձ հետ խոսել են քաղաքականությունից ու բացատրել են ինչի համար են ինձ բռնել, ես չեմ ուզում էս փուլում դրան անդրադառնալ, բայց փաստերը կան, պաշտպանը ներկա է եղել էդ խոսակցությունը, չեմ ուզում քաղաքականացնել ու խորհուրդ եմ տալիս, դուք էլ մի քաղաքականացրեք, որովհետեւ կարող եմ փաստեր բերել դուք ամաչեք, որ չգիտեք ձեր պատմությունը»,- դիմելով դատախազին ասաց Սամվել Բաբայանը:
Սամվել Բաբայանը նաև նշեց, որ դատարանում փորձագետին հարցրել է, թե այդ խողովակը երբ կարող է վնաս հասցնել, փորձագետն ասել է՝ հրդեհի եւ ուժեղ հարված ստանալու ժամանակ։ «Այնինչ, պետական մեղադրողը ասում է, թե տեղից շարժվելու դեպքում կարող է վնաս հասցնել։ Չի կարելի այդքան խեղաթյուրել, մարդիկ խոտ չեն ուտում»,- ասաց Բաբայանը։
Անդրադառնալով փողերի լվացման մեջ իրեն մեղադրելուն, Սամվել Բաբայանն ասաց, որ ինքը կրիմինալ քայլ չի արել, պարտք է եղել, որը վերադարձվել է։
«Ես կրիմինալ որեւէ քայլ չեմ արել, պարտք են եղել, ուղարկել են… առաջին րոպեից որեւէ բան չեմ թաքցրել։ Ուզում եմ ուշադրություն դարձնեք, որ փողի հարցով ձերբակալություն եղել է 2016-ի սեպտեմբերին, ութ ամիս անց՝ 2017-ի ապրիլինի ինձ նոր հարցաքննել են ու ես այդ ընթացքում Հայաստանից չեմ փախել։ Երբ հասկացել են, որ հրթիռով իրենց դիրքերը թույլ են, էս մեկը բերել են պոչիս կապել, Բաբայանին ներկայացրել են կրիմինալ։ Ես շատ լավ գիտեմ պատվերը որտեղից ա, գիտեմ ոտերը որտեղից ա, ականջները որտեղից: Կարելի ա օրենքը թեթեւ շրջանցել, սակայն տրորել, թքել օրենքի, պետության վրա պետք չի, եթե ուզում եք պետություն ունենալ: Թե չէ Բաբայանը մի տարի ավելի կնստի, մի տարի պակաս դուք հարց չեք լուծի»,- ասաց Բաբայանը։
Ճառը եզրափակելիս Սամվել Բաբայանն ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում, որեւէ հանցանք չի կատարել:
Բաբայանը, սակայն վերջին խոսքի իր իրավունքից չօգտվեց, ավելին, երբ դատավոր Արշակ Վարդանյանն ասաց, որ վերջին խոսքի իրավունք ունեք, ամբաստանյալները ծիծաղեցին. «Վերջին խոսքն ա, գնդակահարվում եք»,- կատակեց Սամվել Բաբայանը:
2017 թ. նոյեմբերի 24-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Գևորգ Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով հետազոտվեցին գործով իրեղեն ապացույց ճանաչված առարկաները և հարցաքննվեցին ամբաստանյալները: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ուղեկալի պետ, կապիտան Մհեր Ոսկանյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածի երկրորդ մասով, 375 հոդվածի առաջին մասով, 360 հոդվածի երկրորդ մասով), ուղեկալի ավագ, ենթասպա Հովիկ Քալաշյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածի առաջին մասով, 375 հոդվածի առաջին մասով), ինչպես նաև ժամկետային զինծառայող Հարություն Մուրադյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով, 364.1 հոդվածի առաջին մասով՝ երկու դրվագով և 359 հոդվածի երրորդ մասով):
Ամբաստանյալ Հովիկ Քալաշյանը հրաժարվեց ցուցմունք տալուց, չպատասխանեց նաև դատավարության կողմերի ու դատարանի հարցերին։ Հրապարակվեցին ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները, որից հետո հայտարարեց, որ դրանցում անճշտություններ կան: Ամբաստանյալ Մ․ Ոսկանյանը իր ցուցմունքով իրեն մեղավոր չճանաչեց։ Հայտնեց, որ դատավարության արդյունքում իր մոտ համոզմունք է ձևավորվել, որ Գ․ Խաչատրյանի ինքնապանությունը զինվորական ծառայության հետ կապ չունի։ Հերքեց իրեն վերագրված մեղադրանքները և խնդրեց կարճել քրեական գործը և դադարեցնել հարուցված քրեական հետապնդումը։ Մեղադրյալի հարցին, թե ինչու է այդ դեպքում նախաքննության ընթացքում ընդունել մեղադրանքը, ամբաստանյալը պատասխանեց, որ քննիչն է այդպես հորդորել։
Տուժողի իրավահաջորդը և վերջինիս ներկայացուցիչը ևս որոշ հարցեր ուղղեցին ամբաստանյալին։ Դատարանը նշեց, որ ամբաստանյալի նախաքննական ցուցմունքների և դատաքննության ընթացքում տրված ցուցմունքի միջև առկա են էական հակասություններ, ուստի՝ որոշեց հրապարակել դրանք։ Ցուցմունքները հրապարակելուց հետո առկա հակասությունների վերաբերյալ ամբաստանյալը նշեց, որ քննիչն ասել է, որ այդպես գրի, լավ կլինի, դրա համար ինքն այդպես է գրել։
Ամբաստանյալ Հ․ Մուրադյանը նշեց, որ ցանկանում է ցուցմունք տալ, սակայն միայն իր մյուս պաշտպան Սեդա Սաֆարյանի ներկայությամբ։ Քանի որ վերջինս դատական նիստին չէր ներկայացել, դատարանը հետաձգեց դատական նիստը՝ Սեդա Սաֆարյանի մասնակցությունը ապահովելու նպատակով։
Հաջորդ դատական նիստը 2017 թ․ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 09։30-ին է։
Հայտնի են դարձել աղմկոտ հանցագործության մանրամասները, որից զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ տեղացի գործարար Անդրեյ Սարայանը, հայտնում է «Վեստի»–ն։
Նոյեմբերի 26-ի գիշերը Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի «Աստորիա» ռեստորանում հրաձգություն է տեղի ունեցել։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կնոջ պատճառով ծագած վեճը վերածվել էր հրաձգության, որին մասնակցել էր 4 մարդ։ Նրանցից երեքը զոհվել են, իսկ չորրորդը դիմել էր փախուստի։ ՌԴ ՔԿ Կրասնոդարի երկրամասի Քննչական վարչությունից հայտնում են, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ «Սպանություն» հոդվածով։
Հրաձգությանը մասնակցել է «Վիտյազ» անվտանգության գործակալության պետ Սերգեյ Բորովոյը, Ռոսգվարդիայի գնդապետ Պյոտր Լոմակինը, տեղացի գործարար, ըստ որոշ տեղեկությունների՝ նաեւ քրեական հեղինակություն Անդրեյ Սարայանը եւ նրա ընկերը՝ Մուխթար Մալսյուգենովը։
Ռեստորանի տնօրեն Օլեգ Չեբոտարեւը հայտնել է, որ ներկաներն անգամ չեն հասցրել հասկանալ, թե ինչից է սկսվել հրաձգությունը։
«Երկու հարբած, իրականության զգացումը կորցրած մարդիկ սկսեցին կրակել իրար վրա։ Դրան ի պատասխան՝ նրանցից մեկի ընկերը կրակ է բացել եւ սպանել հարձակվողին եւ մեկ այլ մարդու։ Մենք չգիտենք, թե դրա պատճառն ինչ է։ Նորմալ նստած էին։ Ոչ մի աղմուկ չէին հանում»,– հավելել է Չեբոտարեւը։
Հրաձգությունից հետո Մուխթար Մալսյուգենովը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Նրան փնտրում են։ Արմավիրում գործի է դրվել «Ազդանշան» համակարգը։
https://www.youtube.com/watch?v=1Fls4DWD9Sc
Մոսկվայի Կունցեւոյի շրջանի հաշտարար դատական տեղամասը բավարարել Է դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի եւ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ապահարզանի մասին հայցը:
Ինպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին նոյեմբերի 27-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է Մոսկվայի Կունցեւյան դատարանի մամուլի քարտուղար Դարյա Գալկինան:
«Դատարանը փակ դատական նիստում պաշտոնապես լուծեց Ջիգարխանյանի եւ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնությունը»,-ասել Է դատարանի ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաշտարար դատարանը փակ ռեժիմով զրույց Է անցկացրել կողմերի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում Ջիգարխանյանի փաստաբանները միջնորդություն են հայտարարել դատաքննությունը փակ ռեժիմով անցկացնելու մասին:
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ներկայացուցիչները պաշտպանել են նրանց խնդրանքը: Դատարանը բավարարել Է փաստաբանների միջնորդությունը, քանի որ քաղաքացիական գործը «վերաբերում Է քաղաքացիների անձնական կյանքին»:
Ռեժիսորի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը ՏԱՍՍ-ին հայտնել Է, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան չԷր առարկում ապահարզանի դեմ:
«Ամուսինները համատեղ ձեռք բերված ունեցվածք չունեն, ամեն ինչ Ռոմանովսկայայի վրա Է գրված»,-նշել Է նա, հիշեցնելով, որ պաշտոնապես ամուսնությունը կնքվել Էր 2016 թվականի փետրվարի 25-ին:
Ավելի վաղ 38-ամյա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որն զբաղեցնում Էր Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող թատրոնի տնօրենի պաշտոնը, սեփական ցանկությամբ ազատվել Է աշխատանքից:
Նոյեմբերի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ յոթերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 09:55-ին, ՀՀ ՊՆ Վանաձորի կայազորային զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Գառնիկ Բորիսի Պետրոսյանի դին:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ պայմանագրային զինծառայող Գառնիկ Պետրոսյանը 24.11.2017թ.՝ ժամը 09:30-ի սահմաններում, դիմել է զորամասի բուժկետ՝ գանգատվելով կրծքավանդակի հատվածում սեղմոցից:
Զորամասի բուժկետից Գ.Պետրոսյանն ուղեգրվել է ՀՀ ՊՆ Վանաձորի կայազորային զինհոսպիտալ, սակայն վերջինս զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Ըստ նախնական ախտորոշման՝ Գ.Պետրոսյանը մահացել է սրտամկանի ինֆարկտից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Երեկոյան Ոստիկանության Թալինի բաժնի ձերբակալվածների պահման վայրի քննչական սենյակում Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բնակիչ, 25-ամյա Վարդան Հովսեփյանը, ով կալանավորվել է սպանություն կատարելու կասկածանքով, իր փաստաբանի՝ Հայկազ Գալստյանի և սպանության գործը քննող, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի պետ, Արդարադատության մայոր Արտակ Պետրոսյանի ներկայությամբ քննչական գործողություններ կատարելիս՝ հարվածել է քննչական սենյակի դռան ապակուն, իսկ հետո պատուհանի ապակուն, կոտրել դրանք:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրա հետևանքով Վ. Հովսեփյանը ստացել է «աջ ձեռքի մատերի քերծված վերքեր» վնասվածքներ: Բարեբախտաբար, քննչականի պետն ու փաստաբանը կարողացել են կանխել նրա հետագա գործողությունները, ինչից հետո Թալինի ոստիկանները բաժին են հրավիրել Թալիի բժշկական կենտրոնի շտապբուժօգնության հերթապահ խմբին, ովքեր Վ. Հովսեփյանին ցուցաբերել են անհրաժեշտ առաջին բուժօգնություն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ սպանության գործով Թալինի քննչական բաժնի պետ Ա. Պետրոսյանը փաստաբանի ներկայությամբ պետք է Վ. Հովսեփյանին նոր մեղադրանք առաջադրեր: Նախկինում նա մեղադրվում էր 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշերով, իսկ երեկ նրան ներկայացվելու էր 104 հոդվածի 2-րդ մասի մեղադրանք: Ֆոտոոլրագրողը հայտնում է նաև , որ քննչական փորձարարության ժամանակ բացի քննիչից ու փաստաբանից արգելվում է կողմնակի անձանց, այդ թվում՝ Ոստիկանության ծառայողների մուտքը նշված սենյակ:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 27-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանի որոշմամբ Թալինի քննչական բաժնի պետ Արտակ Պետրոսյանի գլխավորությամբ ստեղծված քննչական խմբի քննիչները, ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խմբի ուղեկցությամբ Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ Թլիկ գյուղ էին բերել առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալված Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 28/10 տան բնակիչ, 25-ամյա Վարդան Հովսեփյանին։ Վերջինս սպանության վայրում քննչական բաժնի պետ Ա. Պետրոսյանի գլխավորությամբ մասնակցում էր քննչական փորձարարության, որտեղ հայտնաբերվել էր սպանված՝ Երևան քաղաքի Նոր նորք վարչական շրջանի Դավիթ Մալյան փողոցի 6/34 հասցեի բնակիչ, 20-ամյա Կառլեն Գրիգորյանի դին։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին նաև արնանման հետքերով դանակ, ինչպես նաև Mercedes մակնիշի ավտոմեքենան, որը պատկանել է սպանվածին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածն աշխատում էր Երևանում գործող «Կոպոլիվա» ընկերությունում՝ որպես առաքիչ, իսկ աշխատանքից հետո ավտոքմենան վարում էր որպես անհատ տաքսի։ Դատաբժիշկը հայտնել էր արդեն, որ սպանվածը պարանոցի մասում ստացել է դանակի 4-ից ավելի հարված։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանությունը կատարելուց հետո կասկածյալ Վ. Հովսեփյանը դին դուրս էր շպրտել ավտոմեքենայից, որից հետո լրացուցիչ մեկ այլ հարված էր հասցրել իր զոհին։
Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը կարող է կրկին առաջադրվել որպես երկրի նախագահի թեկնածու:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին նոյեմբերին նոր մեղադրանք է առաջադրվել:
Այս մասին դատարանում մի քանի լրագրողի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանը: Նա նշեց, որ Պավլիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել դատարանում դատավորին վիրավորելու համար՝ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ կետի հատկանիշներով (Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսեւորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով):
Նշենք, որ այս տարվա հուլիսին Պավլիկ Մանուկյանը դատական նիստին նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին անվանել էր «Ցռան մոզի»․ «Եթե իմ նկատմամբ սանկցիա եք կիրառում, ես էստեղ դատարան չեմ տեսնում եւ անվանակոչում եմ ձեզ «ցռան մոզի»»։
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը տուժող չի ճանաչվել, ոչ էլ հարցաքննվել է: Որպես վկա հարցաքննվել են դատական կարգադրիչները:
Հրանտ Գեւորգյանը նշեց, որ այցելել են Պավլիկ Մանուկյանին՝ հարցաքննելու նպատակով, սակայն նա հրաժարվել է առանց իր փաստաբանների ցուցմունք տալ։
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարկառուին եկամտահարկ վերադարձնելու դրույթին և մանրամասնեց, թե որ դեպքում է պետությունը հետ վերադարձնում վարկառուին եկամտահարկը՝ հիպոթեքային վարկի տոկոսը մարելու նպատակով։
«Եկամտահարկը որպես տոկոսադրույք փոխանցվում է այն վարկառուին, որը գնում է բնակարան նորակառույց շենքում։ Բնակարանի արժեքը չպետք է գերազանցի 55 միլիոն դրամը։ Սակայն վարկառուն եւ համավարկառուն չպետք է ունենան այլ բնակարան։ Մեկը ունեցել է մեկ բնակարան, եւս երկուսը գնել է։ Հարց է ծագում, եթե մարդն ունի մեկ բնակարան, ինչո՞ւ պիտի հարկատուների հաշվին նրա եկամտահարկը հետ վերադարձվի։ Այնպես չլինի, որ բնակարան գնողը լինի ֆինանսապես բարձր խավից եւ հարկատուների հաշվին օգտվի պետության աջակցությունից։ Պետք է բնակարանի արժեքը լինի 55 միլիոնից էժան եւ վարկառուն ու համավարկառուն չունենան այլ բնակարան»,–մանրամասնեց Վարդան Արամյանը։
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Այսպես, քրեական գործի նյութերի համաձայն, 2017թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող կալանավոր Ա. Սարգսյանը հայտնել է, որ 2015թ.-ի ամռանը ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ում վիճաբանել է հիմնարկի բժշկի հետ, որի պատճառով նույն ՔԿՀ-ի պետ Վահան Մարգարյանը հայհոյանքներ է տվել իրեն և հանձնարարել տեղափոխել պատժախուց:
Կալանավորը նաև հայտնել է, որ մինչ պատժախուց տեղափոխվելը ինքնավնասում է կատարել, որից հետո իրեն տարել են «Հրազդան» ՔԿՀ-ի պետի աշխատասենյակ: Այնտեղ վերջինս, շարունակելով հայհոյանքները, ՔԿՀ-ի այլ պաշտոնատար անձանց ներկայությամբ իրեն ոտքերով հարվածներ է հասցրել: Վերը նշված դեպքի առթիվ 04.11.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կատարված առերևույթ հանցագործության` հատկանիշներ, նշված քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.