23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների կողմից ապրիլի 23-ին Երևան քաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքին մասնակցության վերաբերյալ: Հայտարարության մեջ ասված է.
«ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների կողմից սույն թվականի ապրիլի 23-ին Երևան քաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքին մասնակցությունը և այդ զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառելու է ամենախիստ պատասխանատվության միջոցները, քանի որ ՀՀ զինված ուժերի զինծառայողների կողմից ցանկացած հավաքներին մասնակցելու կամ դրանք կազմակերպելու ազատության իրավունքի իրականացման սահմանափակումները սահմանված են Սահմանադրության 44-րդ հոդվածի 2-րդ մասում, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում ու 8-րդ հոդվածի 2-րդ մասում, «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետում:
Նշված զինծառայողների գործողությունները ոչ միայն դիտարկվում են որպես զորամասի օրվա կարգացուցակով նախատեսված զորամասում գտնվելու կարգի խախտում և զորամասն ինքնակամ թողնելու միջոցով իրենց պարտականությունների կատարումից հրաժարում, որի կապակցությամբ օրենքով սահմանված կարգով համապատասխան հաղորդում է տրվել իրավասու իրավապահ կառույցներին, այլև կոպտորեն խախտում են Զինված ուժերի քաղաքական գործընթացներից դուրս լինելու ժողովրդավարության առանցքային սկզբունքը: Սա պետք է մտահոգի նաև միջոցառման կազմակերպիչներին»:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ այս օրերին տեղի ունեցող գործընթացներում բանակի ներգրավվածության հավանականության խնդրին։
«Մեր հասարակությունը պետք է վստահ լինի, որ մեր օրենսդրությունը շատ մանրամասն կարգավորում է այն եզրագիծը, որտեղ զինված ուժերը կարող են ներգրավվել և ինչպես կարող են ներգրավվել նման իրավիճակների ժամանակ։ Դա միմիայն արտակարգ դրության ռեժիմի պարագայում և շատ հստակ առանձին գործառույթներ կատարելու համար լրացուցիչ ուժի օգտագործման ձև է, բայց ոչ՝ ֆիզիկական ուժի, այլ՝ ուժի, որն անհրաժեշտ է պահպանելու համար համապատասխան ռեժիմի պայմաններում»,- ասաց Վ.Սարգսյանը՝ հավելելով, որ իր ակնկալիքն է, որ արտակարգ դրության ռեժիմի կարիքը չպետք է լինի ո՛չ հիմա, ո՛չ հետագայում։
Ըստ նրա՝ Սարգսյան-Փաշինյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի կողմից Մարտի 1-ի հիշատակումը որևէ կերպ չի կարող սպառնալիք դիտվել և չպետք է դիտվի. «Դա դիտվում էր՝ որպես նախազգուշացում նրա, որ նման ցանկացած իրադարձությունները կարող են բերել էսկալացիայի, որը որևէ մեկին, իհարկե, անհրաժեշտ չի»։
Վ.Սարգսյանի կարծիքով՝ բուն բանակցությունների ձևաչափը միտված չէր, որ այն կայանա, այդ թվում՝ լրատվամիջոցների առջև, «Մարիոթ» հյուրանոցում անցկացնելը, բայց հանդիպման փաստն ինքնին ցույց է տալիս վարչապետի պատրաստակամությունը բանակցություններ անցկացնելու։
«Ցանկություն՝ պայմանավորվելու, երևի թե, չկար։ Ի սկզբանե ակնհայտ էր, որ տեսախցիկների առջև լուծում գտնելը շատ ավելի բարդ է, քան վերջնագրեր ներկայացնելը, կամ տեսախցիկի առջև միավորներ հավաքելը։ Եթե նպատակն իրոք բանակցությունն էր, հանգուցալուծում գտնելն էր, ապա դրա համար այլ ձևաչափ պետք է ընտրվեր»։
Վ.Սարգսյանը հիշեցրեց, որ Փաշինյանն ինքն ասաց, որ բանակցությունների նպատակ չունի, և վարչապետի արձագանքը շատ ադեկվատ էր ու զարմանալի կլիներ, եթե երկրի վարչապետը վերջնագրերով խոսելու ներկայանար։ Վ.Սարգսյանի կարծիքով՝ ժողովրդական վարչապետ խորհրդարանը չի ընտրում, և եթե իշխանությունը ձևավորվեր այն սկզբունքով, թե ով ավելի շատ մարդ դուրս կբերի փողոց, ընտրությունների համակարգը կփոխարինվեր փողոց մարդ դուրս բերելու պրակտիկայով։
Ըստ Վ.Սարգսյանի՝ մեկ անձի համար չափազանց շատ է որոշելու, որ ժողովրդական վարչապետ նշանակվի, նրա ներկայացրած ծրագիրը խորհրդարանը չհաստատի, և այլն։
Չնայած հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության բազմաթիվ կոչերին, Ն. Փաշինյանը շարունակել է ապօրինի երթը Արցախի փողոցում՝ կոչ անելով զանգվածային անհնազանդությունների:
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ հավաքի դադարեցման որոշումն ընդունելուց հետո կազմակերպիչների բոլոր գործողություններն անօրինական են, իսկ հավաքի բոլոր մասնակիցները պարտավոր էին լքել հավաքի վայրը:
Ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, ոստիկանությունը իրականացրել է հավաքը ցրելու գործողություն՝ իրավիճակից բխող միջոցներով:
Հավաքի կազմակերպիչներ՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը, հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից:
Հիշեցնում ենք, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի ուժով՝ հավաքից հեռացնելու դեպքում մասնակիցը պարտավոր է անհապաղ հեռանալ հավաքի վայրից։
Ոստիկանությունը հերթական անգամ դիմում է քաղաքացիներին՝ հավաքը դադարեցնելու մասին որոշումները ուժի մեջ են, ուստի քաղաքացիները պարտավոր են հեռու մնալ հավաքի վայրից, քանի որ միայն նման կերպով կարող է ոստիկանությունը ձեռնպահ մնալ պատասխանատվության և հարկադրանքի միջոցներ կիրառելուց:
ՀՀ ոստիկանություն
2018թ. ապրիլի 19-ից սկսած Նիկոլ Փաշինյանը Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կազմակերպում է հավաքներ, որոնց մասին օրենքով սահմանված կարգով չի իրազեկել լիազոր մարմնին, հետեւաբար, դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ չեն կայացվել:
Ուստի ստեղծված իրավիճակում ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել եւ նախազգուշացնել, որ այլեւս չի հանդուրժելու անօրինական հավաքի կազմակերպիչների եւ նրանց կողմից ուղղորդվող անձանց ոչ իրավաչափ վարքագիծը: Անօրինական հավաքների, այդ թվում՝ երթերի ընթացքում պետական անվտանգությանը, հասարակական կարգին, հանցագործությունների կանխմանը, հանրության առողջությանը եւ բարոյականությանը, այլոց հիմնական իրավունքներին եւ ազատություններին սպառնացող ցանկացած ապօրինի գործողություն, ելնելով իրավիճակից եւ իրավախախտման բնույթից, անհապաղ կանխվելու կամ խափանվելու է՝ համաչափ ցանկացած եղանակով, այդ թվում՝ ֆիզիկական ուժի եւ հատուկ միջոցների գործադրմամբ:
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող «#ԻմՔայլը» շարժումը շարունակում է փակ պահել Երևանի մի շարք փողոցնր։
Այս պահին շարժումը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Նոր Նորքի 6-րդ զանգվածում է։
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Նիկոլ Փաշինյանին հորդորեց բացել փողոցը, մայթերով անցկացնել իրենց երթը, եթե ոչ, ապա ստիպված կլինեն դիմել գործողությունների, անգամ՝ հեռացնել նաև պատգամավոր Փաշինյանին։
«Եթե ինձ տանեն, ձերբակալեն, կալանավորեն կամ բերման ենթարկեն, ես Հայաստանի քաղաքացիներին կոչ եմ անում դուրս գան ու փակեն բոլոր ճանապարհները, շրջափակեն ոստիկանական բոլոր բաժինները, պետական կառավարման բոլոր շենքերը», — լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա կոչ արեց նաև դուրս գալ զանգվածային բողոքի ցույցերի ու գալ իրեն ազատելու, եթե իրեն ձերբակալեն։
Առավոտից մայրաքաղաքում շարունակվող ապօրինի հավաքների կազմակերպիչներն իրենց ակհայտորեն քողարկված «խաղաղ» կոչերով, սակայն ակնառու սադրիչ վարքագծով հավաքի մասնակիցներին ուղղորդում են տարբեր հակաիրավական գործողությունների՝ կոպտորեն խոչընդոտելով քաղաքացիների, հանրային ծառայողների, երթևեկության մասնակիցների իրավունքների և ազատությունների իրացմանը: Կազմակերպիչները հավաքի մասնակիցներին ուղղորդում են նաև «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով սահմանված՝ շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը չխոչընդոտելու վերջիններիս պարտավորության ակնհայտ խախտման, որպիսի գործողություններն առանձին դեպքերում զուգորդվում են նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ:
Նշված, ինչպես նաև հավաքի իրականացման նախորդ օրերին հավաքի կազմակերպիչների, առանձին մասնակիցների վարքագծի պարզ դիտարկումն ակնհայտորեն վկայում է վերջիններիս գործողությունների սադրիչ բնույթը, ովքեր ակնհայտորեն նպատակ ունեն բախումներ հրահրել քաղաքացիների և իրենց ծառայողական պարտքը կատարող ոստիկանների միջև:
Այդպիսի վարքագծով աչքի ընկած կազմակերպիչներ Նիկոլ Փաշինյանը, Դավիթ Սանասարյանը, Արմեն Գրիգորյանը, Շահեն Հարությունյանը, Դավիթ Պետրոսյանը, Վահան Կոստանյանը և մի խումբ մասնակիցներ պետք է հստակ գիտակցեն իրենց գործողությունների բոլոր հետևանքների պատասխանատվությունը:
ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացնում է, որ այս պահին գտնվում է ՀՀ ոստիկանության կենտոնի բաժնում, որտեղ կան բերման ենթարկված ակտիվիստներ։
Նրանց թվում է նաև Դավիթ Պետրոսյանը, որի մասին մենք ավելի վաղ տեղեկացրել էինք։ Մարուքյանը նշում է, որ Դավիթի վրա բռնության հետքեր կան։
Մանրամասները՝ տեսանյութում։
https://www.facebook.com/marukyan.edmon/videos/1900981036640281/
Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 17-ին բերման է ենթակվել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Աշոտ Փաշինյանի մայրը՝ Աննա Հակոբյանը։
Նրա փոխանցմամբ՝ Աշոտ Փաշինյանին բերման են ենթարկել փողոց փակելու համար, եւ ոստիկանության Շենգավիթի բաժնում 3 ժամ պահելուց հետո ազատ են արձակել։
A1plus,am-ին հասած տեղեկությունների համաձայն, 2-3 շաբաթ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հիվանդանոցային հատվածում, որտեղ գտնվում է նաև «Սասնա Ծուռ» Արայիկ Խանդոյանի խուցը, մեկ այլ կալանավորի խցի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ:
«Նուբարաշենում» ներքին խոսակցություն է շրջանառվում, որ այդ կալանավորը խոստովանել է, թե ատրճանակն իրեն տվել է ղեկավարությունը՝ Արայիկ Խանդոյանին սպանելու նպատակով:
Նույն խոսակցության համաձայն, այդ կալանավորը կապ ունի Ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի հետ»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.