23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել HSBC բանկի` Կոմիտասի-Գյուլբենկյան խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա հարձակումից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ հանցագործություն կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է:
Մայիսի 3-ին, ժամը 14.25-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել:
Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է:
Ավազակային հարձակում կատարած անձը հափշտակել է գումար ու դիմել փախուստի: Սակայն հեռու փախչել չի հաջողվել:
Անհապաղ դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի կողմից շրջափակվելով` նա դիմադրություն է ցույց տվել, վիրավորել ոստիկաններից մեկին, սակայն իրավապահների պրոֆեսիոնալ ու հմուտ գործողությունների շնորհիվ արագորեն վնասազերծվել ու տեղափոխվել է ոստիկանություն:
ԵՀՄՖի նախագահության պահանջը՝ քաղբանտարկյալներին շուտափույթ ազատություն տալու շուրջ.
«Երկու ամիս առաջ՝ փետրվարին, ԵՀՄՖն հայտարարել էր, որ սկսում է Հայաստանում քաղբանտարկյալներին ազատություն տալու շուրջ գործընթացները: Այսօր, նկատի ունենալով երկրում ժողովրդավարության հաստաման նոր գործընթացները, ԵՀՄՖի նախագահությունը կասեցնում է այս խնդրի շուրջ միջազգային կազմակերպությունների հետ տարվող աշխատանքները և դիմում է ընդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին կոչով. աշխատել քաղբանտարկյալներին մեկ օր շուտ ազատելու ուղղությամբ: Տարիներ շարունակ բանտում են գտնվում մեծ հայրենասերներ Ժիրայր Սեֆելյանը, Կարո Եղնուկյանը և այլոք, որոնց միակ մեղքը գործող բռնապետական վարչակարգի դեմ հերոսական պայքար մղելն է եղել:
Այսօր, երբ մեր երկիրը թոթափում է ատելի վարչակարգի լուծը և փորձում է հաստատել իսկապես ժողովրդական համակարգ, անհրաժեշտ է անմիջապես ազատություն պարգևել մեր հերոսներին: ԵՀՖՆ պատրաստվում է Հայաստան գործուղել և օտար և հայ ներդրողներին, որոնց օգնությամբ հնարավոր է վերածնել երկրի տնտեսությունն ու վերաթողարկել երբեմնի հզոր արտադրությունները, Հայաստանին վերադարձնելով արդյունաբերական մեծ պոտենցիալ ունեցող երկրի իմիջը: Հասկանալի է, որ այս աշխատանքների կատարման գրավականը բաց, ազատ հասարակություն ունենալն է, կոռուպցիայի մակարդակի կտրուկ նվազեցումը և, իհարկե, քաղբանտարկյալների ինստիտուտի վերացումը: Անհնարին է արտասահմանյան ներդրողներ ներգրավել քաղբանտարկյալներ ունեցող երկրում, ինչպես նաև անհնարին է լայն ժողովրդավարություն հաստատել առանց վերոհիշյալ սխալների շտկման: Հակառակ պարագայում ոչ միայն անհնարին է լուրջ ներդրումներ ներգրավելը և տնտեսության հզորացումն ապահովելը, այլև անհնարին է ժողովրդի այսօրվա աննախադեպ բարձր ոգու պահպանումը և երկրի կտրուկ զարգացման գործընթացներն իրականացնելը, որը կբերի շարժման և նրա առաջնորդի նկատմամբ վստահության կտրուկ անկման:
ԵՀՄՖի նախագահությունը լիահույս է, որ ժողովրդական շարժման ղեկավար պարոն Փաշինյանը կլծվի մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող այս խնդրի լուծմանը և մենք շատ շուտով մեր կողքին կունենանք անարդարացիորեն ազատազրկված մեր հերոսներին»:
2018-ի փետրվարի 13-ին Ռուսաստանի քաղաքացի Մախաչկալա քաղաքի բնակիչ Սուլեյմանգաջի Բագանդգաջիևը քողարկված փորձել է մտնել Հայաստան։ Նախնական տվյալներով՝ «նա հավաքագրման և վարձատրության դիմաց» 2015 թվականի մայիս ամսից Սիրիայում ահաբեկչական խմբավորումներից մեկի կողմից մասնակցել է զինված ընդհարումների։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային ավտանգության կայքը։
Քննչական գործողությունների ընթացքում տվյալներ են ստացվել նաև Ս.Բագանդգաջիևի կողմից Երևանի և ՀՀ այլ քաղաքների առանձին տեղանքների նկատմամբ ցուցաբերված հետաքրքրության վերաբերյալ։
Մասնավորապես, ԱԱԾ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տարանցիկ չվերթով Քենիայից Հայաստան ժամանած Բագանդգաջիևը փորձել է իր լուսանկարով, սակայն այլ անձի կենսորոշիչ տվյալներով Ուկրաինայի քաղաքացու ակնհայտ կեղծ անձնագրով մուտք գործել Հայաստանի տարածք։
Ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու և ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով Բագանդգաջիևին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 329-րդ (Պետական սահմանն ապօրինի հատելը) հոդվածների 1-ին մասերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ դեռևս տարեսկզբից նկատվել է միջազգային ահաբեկչական կազմակերպություններին առնչություն ունեցած անձանց կողմից ՀՀ տարածք ներթափանցելու միտումների նախանշաններ, ուժեղացվել է սահմանային հսկողությունը։
Դոնի Ռոստովի դատարանը Հայաստանում ՌԴ ռազմաբազայի 3 սպաների՝ սննդի ծառայության 2 սպայի եւ ռազմաբազայի պետին, ազատազրկման է դատապարտել՝ նրանց մեղադրելով զինծառայողների սննդի համար նախատեսված գումարի՝ 471 միլիոն ռուբլու յուրացման մեջ:
Գնդապետ Դենիս Զորինը եւ փոխգնդապետ Ռոման Սոմոնովը 2012թ.-ի հունվարից մինչեւ 2013թ.-ի ապրիլը, երբ զբաղեցրել են սննդի ծառայության պետի տեղակալների պաշտոնը, խախտել են սննդի ապահովման համար տեղեկատվության հավաքման եւ Գյումրիի ռազմաբազայի զինվորականների սննդի հատուկ չափաբաժնի կանոնները:
Դենիս Զորինի եւ Ռոման Սոմոնովի նկատմամբ հետաքննություն սկսվել էր այն բանից հետո, երբ Վլադիմիր Ֆիրսովն ընդունել է իր մեղքը եւ հայտնել, որ համագործակցել է նշված 2 սպաների հետ:
Մեղադրողները հայտնել են, որ 3 սպաները փաստաթղթերում 102-րդ ռազմաբազայի զինվորականների թիվը 800-ից հասցրել են 1500-ի:
Aravot.am-ի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» խոսնակ Սյուզան Սիմոնյանը որոշ մանրամասներ հրապարակեց Նուբարաշենի կալանավայրում տեղի ունեցած նախօրեի միջադեպից: Նրա խոսքով, այդ կալանավայրում պահվում են մոտ 30 ազգությամբ իրանցի բանտարկյալներ, որոնք զբոսանքի ժամանակ շատ անսպասելի բացել են խցերի դռները եւ կոտրատված հայերենով ասել են՝ մենք անարդար ենք այստեղ պահվում եւ ուզում ենք գնանք միանալ ցուցարարներին: Իրանցի կալանավորները բացել են նաեւ «Սասնա Ծռերի» խցերի դռները:
Սյուզան Սիմոնյանի խոսքով, «Սասնա Ծռերի» տղաները մի պահ դուրս են եկել բանտախցից, հետո մտել են ներս՝ մտածելով որ հնարավոր է նրանց դեմ սադրանք կարող է լինել. «Նրանք այնքան լուրջ մարդիկ են, որ չեն տրվել այդ ալիքին եւ հակառակն՝ իրենք են սաստել, ասել են գնացեք ներս մտեք, նման բան չպետք է անեք»: Տիկին Սիմոնյանի խոսքով իրանցիները զբոսանքի ժամանակ հսկիչին կարողացել են մի քանի հոգով մեկուսացնել եւ բանալիները խլել.
«Բայց ես գիտեմ, որ այդտեղից փախնել հնարավոր չէ, որովհետեւ մի քանի դուռ պետք է բացեն: Եվ չի բացառվում, որ այդ քայլը «Սասնա Ծռերին» վնասելու միտում ունի: Կամ մտածում էին, որ նրանք կտրվեն սադրանքի փախուստի կդիմեն եւ այդ պահին, որպես փախուստի դիմող անձանց, կոչնչացնեին կամ էլ փախուստի դիմելու համար նրանց կրկնակի դատական գործ կբացեին: Եթե որպես քաղբանտարկյալ արդարացվեն, ապա նրանց ազատությունից կզրկեն կարգ խախտելու, փախուստի փորձ անելու համար»: Սյուզան Սիմոնյանը կասկածներ ունի, որ այդ միջադեպը կապված է այս օրերին ընթացող գործընթացների հետ. «Ինչո՞ւ հենց համընկավ այս իրադարձություների հետ: Իհարկե, չեմ կարծում, որ այնտեղի ղեկավարությունն արած լինի: Շատ հավանական է այլ ձեւերով կազմակերպված լինի, այնտեղ գողական աշխարհն է շատ ուժեղ վերահսկում եւ այլն, ես չգիտեմ ումից ստացած կլինեն այդ հանձնարարությունը, բայց որ հանձնարարություն է, դրանում ոչ մի խոսք»:
Քրեակատարողական հիմնարկների պատասխանատուների պարզաբանումը կներկայացնենք առաջիկայում:
Քննչական մարմիններն ապաքաղաքական մարմիններ են և ծառայողները չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածն ուղղակի սահմանում է, որ Քննչական կոմիտեի ծառայողը յուրաքանչյուր պարագայում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:
ՀՀ ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, որը սահմանում է Հավաքներին մասնակցելու և հավաքներ կազմակերպելու սահմանափակումները, ուղղակի ամրագրում է, որ «Դատավորները, դատախազները, քննիչները, ինչպես նաև զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն և զսպվածություն ցուցաբերեն»։ Վերջիններս իրավունք չունեն կազմակերպելու այնպիսի հավաքներ, որոնք կարող են կասկածի տակ դնել իրենց քաղաքական չեզոքությունը։
երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակհարթակ է բարձրացել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչը և հանդես եկել քաղաքական հայտարարությամբ։
Անընդունելի համարելով քննիչների կողմից քաղաքական գործընթացներին որևէ ձևով միջամտելն ու մասնակցությունը՝ ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստվում է ծառայողական քննություն։
Քննչական մարմինները ՀՀ Սահմանադրության 178-րդ հոդվածի համաձայն կոչված են կազմակերպել և իրականացնել մինչդատական քրեական վարույթը, ինչը և կատարել, կատարում և կատարելու է Քննչական կոմիտեն։
Հ. Գ. Խոսքը քննչական կոմիտեի կապիտանի մասին է, ով երեկ հարթակից կոչ արեց միանալ ոչ բռնի համաժողովրդական շարժմանը:
Հարգելի համաքաղաքացինե´ր:
Ձեզ եմ դիմում և´ որպես ոստիկանության պետ, և´ որպես քաղաքացի:
Չեմ ուզում անդրադառնալ վերջին իրադարձությունների իրավական կողմին. ոստիկանությունը բազմիցս խոսել է այդ մասին` վստահ լինելով նաև հասարակության բարձր իրավագիտակցությանն ու քաղաքացիական ընկալունակությանը:
Չեմ ցանկանում նաև գնահատական տալ կողմերին ու նրանց գործողություններին. ոստիկանությունը վերքաղաքական կառույց է և դուրս է քաղաքական զարգացումներից:
Առավել ևս` հստակ գիտակցում ենք, որ խոսքը ոչ թե այս կամ այն կողմի «ճշտի», այլ Ճշմարտության մասին է, որը բացարձակ արժեք է և անքննելի, ինչպես որ անքննելի է ոստիկանության դերը մեր հասարակության կյանքում:
Հիշե´ք. ցանկացած հեղափոխություն դառնում է անիմաստ, երբ փորձ է արվում քանդել կառուցածը, իսկ Բանակ ու Ոստիկանություն կառուցելու համար մենք ամեն ինչ ենք տվել:
Մեր համատեղ կառուցածը Պետությունն է: Ոստիկանությունը այդ պետության կայունության, անդորրի, խաղաղության երաշխավորն է: Ոստիկանը այդ պետության մարդն է, ոչ թե իշխանության կամ ընդդիմության: Եվ ոստիկանությանն այս կամ այն կողմը քաշելու փորձը մեծացնում է այն ճեղքվածքը, որի մեջ կարող ենք հայտնվել բոլորս:
Հիշե´ք. պետությունը կառուցվում է տասնամյակներով ու հազարավոր կյանքերի գնով և կարող է փլուզվել հաշված ժամերի ընթացքում:
Դա անթույլատրելի է:
Այսպահային ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար մի´ փորձեք տրոհել ոստիկանի մեջ երկխոսող իրավապահին ու քաղաքացուն: Այդ տրոհումը մահացու վտանգավոր է պետության համար, որի պաշտպանությանն է կոչված ոստիկանությունը:
Որպես զինվորական կոչ եմ անում` զե´րծ մնացեք նաև բանակը տրոհելու փորձերից: Երկատված բանակը միասնական պետության պահապան լինել չի կարող:
Սուտ է, թե նպատակը արդարացնում է միջոցները. պետության պահապանին իր երդմանը, կոչմանը, գործընկերներին դավաճանելու մղելը չի կարող արդարացվել ոչ մի նպատակով: Ինչպես որ ինչ-ինչ գաղափարներին ծառայելը չի կարող փոխարինել ժողովրդին ծառայելու սրբազան գործին: Մենք օրենքին ծառայելով ենք ծառայում ժողովրդին: Կոչում եմ բոլորիդ նույնպիսի ծառայության, որպեսզի օրենքն էլ ձեզ ծառայի:
Սա´ է ճշմարտությունը:
Ինչպես ճշմարտություն է այն, որ բոլորիս սխալների պատճառով հասել ենք այն աստիճանին, որ կարող ենք բացարձակ կորցնել իրավիճակի կառավարումը:
Նման բան թույլ տալ չի կարելի:
Ուստի դիմում եմ բոլորին:
Սթափվեք, տղե´րք:
Ինքնակազմակերպվե´ք, կողմնորոշվե´ք, հստակվե´ք: Հիշեք մեկընդմիշտ, որ ոչինչ չարժե մեր պետականության կորստին:
Հիշեք նաև, որ առանց ոստիկանության չկա´ պետություն, որ ոստիկանը պետության ամրության զինվորն է, խաղաղության զինվորը, բարության զինվորը, ոչ թե ռետինե մահակի ու բռնության: Բայց և համոզված եղեք, որ խաղաղությունն ու բարությունը ոչ թե թուլության, այլ իրական ուժի նշան են:
Դիմում եմ իմ զինակից ոստիկաններին:
Տղե´րք, ես ասել եմ, որ սիրում ու հարգում եմ ձեզ, որ ձեզ հետ կռվելու և ապրելու կգնամ: Ինչպես միշտ վստահ եմ, որ ծառայելով օրենքին` այսուհետ էլ ծառայելու ենք ժողովրդին:
Կրկին դիմում եմ բոլոր համաքաղաքացիներիս:
Ժողովո´ւրդ, համոզված եմ, որ բոլորիս հաղթանակը կլինի այս ամենի ավարտումը խաղաղությամբ ու բարությամբ, հակառակ դեպքում կպարտվենք բոլորս:
Հավատում եմ մեր մեծ սիրուն և անքննելի իմաստնությանը:
Աստված մեզ պահապան:
ՀՀ դատախազությունն արձանագրում է, որ հանրապետությունում ձևավորված լարված իրավիճակը նպաստավոր պայմաններ է ստեղծում հանցածին իրավիճակի, հատկապես հանցավոր հակումներ ունեցող անձանց ակտիվացման համար։
Ապրիլի 25-ին, ժամը 15.00-ի սահմաններում կալանավորների զբոսանքի տրամադրման ժամանակ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մի խումբ կալանավորված անձինք, բռնություն գործադրելով ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի նկատմամբ, նրա ձեռքից խլելով բանտային բանալին, դուրս են եկել թիվ 6 մասնաշենքի միջանցք և բացել թվով 6 խցերի դռները:
Այս մասին տեղեկություն է հրապարակված ՀՀ դատախազության պաշտոնական կայքում։
Այնուհետև այդ խցերում գտնված այլ կալանավորների հետ փորձել են դուրս գալ մասնաշենքից և դիմել փախուստի, սակայն չեն հասցրել. նրանց գործողությունները կանխվել են քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից:
Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
ՀՀ դատախազությունն արձանագրում է, որ հանրապետությունում ձևավորված լարված իրավիճակը նպաստավոր պայմաններ է ստեղծում հանցածին իրավիճակի, հատկապես հանցավոր հակումներ ունեցող անձանց ակտիվացման համար՝ էապես վտանգելով հասարակական անվտանգությունը՝ իր ազդեցությունն ունենալով հանցավորության դեմ պայքարի արդյունավետության վրա:
Ստեղծված իրավիճակի ուղղակի կամ անուղղակի օգտագործմամբ հանցավոր նպատակներ հետապնդող բոլոր անձանց դատախազությունը զգուշացնում է, որ գործադրվելու են քրեաիրավական անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ինչպես հանցագործությունների կանխման, այնպես էլ քրեական պատասխանատվության անխուսափելիության անշեղ ապահովման համար:
Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը երեկ դուրս էր եկել ընդհատակից և այսօր Հիմնադիր խորհրդարանի գործընկերների հետ բարձրացել էր Ծիծեռնակաբերդի համալիր՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը, հայտնում է Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը։
Րոպեներ առաջ՝ 22:30-ի սահմաններում, Ծիծեռնակաբերդի բարձունքից իջնելիս, նրան դիմավորել են ոստիկանները և ձերբակալել։
Հիշեցնենք, որ մինչ այս, Չուգասզյանի գտնվելու վայրն անհայտ էր:
Երեկ՝ ապրիլի 23-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը, ով կարճ ժամանակ անց գիտակցության չգալով մահացել է, Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ՝ 46-ամյա Նվեր Հովհաննիսյանն է։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նա Արցախյան և Քառօրյա պատերազմի մասնակից է եղել, առաջին կարգի հաշմանդամ էր, խնամքին ուներ 2 դուստր։
Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Վաղարշապատ են ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ։
Կան տեղեկություններ, որ մինչև սպանությունը Ազգային ժողովի նախկին պատգամավորներից մեկը մի քանի անձանց հետ հրահրումներ է կատարել սպանության վայրում, որից հետո հրահրողներից մեկը դանակով հարվածել է Ն. Հովհաննիսյանին, ում հանրապետությունում ավելի շատ ճանաչում էին Արմեն։ Նրան այդ անունով կոչում էին մարտական ընկերները։
Արցախյան և Քառօրյա պատերազմի ակտիվ մասնակից Նվեր (Արմեն) Հովհաննիսյանն է։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.