23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ 2017 թվականին ներկայացվել է մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 986 միջնորդություն: ֆեյսբուքյան էջում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նշել է, որ ներկայացված միջնորդություններից բավարարվել է 912-ը կամ 92.5 տոկոսը: Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2017թ. ընթացքում ներկայացված միջնորդությունների 12.9 տոկոսի դեպքում կիրառվել է կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ:
2016թ. ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 1166 միջնորդություն, որոնցից բավարարվել է 1054-ը կամ 90.4 տոկոսը: 114-ի դեպքում ընտրվել է կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ: Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2016թ. ընթացքում ներկայացված միջնորդությունների 10.8 տոկոսի դեպքում է կիրառվել կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ:
Այսպիսով, 2016 թվականի համեմատ, 2017 թվականին կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների քանակը 180-ով կամ 15.4 տոկոս նվազել է: Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների բավարարման տոկոսային ցուցանիշն աճել է 2.1 տոկոսով:
2017թ. ընթացքում կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառելու դեպքերը աճել են 3.5 տոկոսով:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2017թ. ընթացքում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների նվազումը ու դրանց բավարարման ցուցանիշի տոկոսային աճն ուղղակիորեն կապված է Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների հիմնավորվածության և իրավաչափության միասնական չափանիշներ սահմանելու և կիրառելու հետ: 2017թ. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրվել և վեր են հանվել այս ոլորտում առկա գործնական խնդիրներն ու առաջարկվել հստակ լուծումներ:
Ուսումնասիրության շրջանակներում վերլուծվել են ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի ապահովման չափանիշների վերաբերյալ ՄԻԵԴ-ի ձևավորած նախադեպային իրավունքը և ներպետական իրավական կարգավորումները:
«Հատուկ ուշադրության և վերլուծության են արժանացել Հայաստանի դեմ գործերով ՄԻԵԴ-ի վճիռներում արձանագրված իրավիճակներն ու խախտումները՝ փաստելով, որ դրանք հետևանք են նաև կալանավորման հիմքերի պարզմանն ու հիմնավորմանն ուղղված բավարար միջոցներ չձեռնարկելու, ինչպես նաև անհետևողականության կամ չիմացության պատճառով խափանման միջոց կալանավորում կիրառելու բավարար հիմքերի ակնհայտ առկայության պայմաններում քննիչի կողմից դրանք միջնորդության մեջ չարտացոլելու և չվերլուծելու:
Աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքները քննարկվել են ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում, որի արդյունքում ընդունված որոշմամբ հստակ սահմանվել են նախքան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացնելը, դրա հիմնավորվածությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելիք պարտադիր դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումները: Դատախազներին հանձնարարվել է նաև ապահովել, որպեսզի կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունները բովանդակեն գործի քննությունն ապահովելու ուղղությամբ քննության մարմնի դրսևորած պատշաճ ջանասիրությունը հիմնավորելու համար անհրաժեշտ տեղեկատվություն՝ ցույց տալով արդեն իսկ կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների ծավալը, ինչպես նաև ներկայացնելով տվյալներ կատարվելիք գործողությունների մասին, հիմնավորելով, որ դրանք ավելի վաղ չէին կարող կատարվել»,- ասվում է Գոռ Աբրահամյանի գրառման մեջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական ուղիղ եթերում կարեւոր հայտարարություններ է արել դատական համակարգի մասին:
Ինձ զեկուցում են, որ դատական համակարգը կաթվածահար է, ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ կաթվածահար է, որովհետեւ սովորել է վերեւից ցուցումներով որոշումներ կայացնելուն: Այսուհետ Բաղրամյան 26-ից ու առհասարակ որեւէ այլ տեղից դատավորներին հրահանգներ չեն տրվելու, ասել է նա:Եթե դատավորներն իրենց վրա պատասխանատվություն են վերցրել, թող սովորեն որոշումներ կայացնել, այդ թվում ձերբակալության բազմաթիվ որոշումների համար, ասել է նա:
Փաշինյանն ասել է, որ մտադիր չէ անցնել կարմիր գիծը եւ ցուցումներ տալ դատավորներին: Թող դատավորներն ինքնուրույն որոշումներ կայացնեն եւ պատասխանատվություն կրեն իրենց որոշումների համար: Դրա համար պետք է որոշումներ կայացնել օրենքին եւ իրավունքին համապատասխան: Միայն այդպես կարող է անկախ դատական համակարգ կայանալ:Սա քայլ է, որը կարող է փոխել դատական համակարգը: Դրա թեստը կլինեն Սասնա ծռերի եւ մյուսների գործերը, որոնք ձերբակալվել են ու պատիժ են կրում քաղաքական տարրեր պարունակող գործերով:
Դատավորները պետք է որոշում կայացնեն՝ արդյոք պետք է փոխել Սասնա ծռերի խափանման միջոցը, վերանայել այլ բանտարկյալների գործերը:Դատավորները ստիպված են լինելու ծանր որոշումներ կայացնել կամ էլ խոստովանել, որ ի վիճակի չեն այդպիսի որոշումներ կայացնել եւ ինքնաբացարկ հայտարարել:
Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը, ով 22 տարի անազատության մեջ է, մայիսի 18-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պաշտպանեց իր դիպլոմային աշխատանքը։ Նա ուսանել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։
Մասնագիտական ավարտական թեզի պաշտպանության ժամանակ գնահատող հանձնաժողովը նրան բարձր միավոր շնորհեց՝ 77 բալ։ Ենոքյանը պետական քննություններից ստացել է 80 և 85 միավորներ։ Հանձնաժողովի նախագահ Անատոլի Բարաբաշը որոշումը հրապարակելիս ասաց, որ բանտի ներսում նման աշխատանք կատարելը վկայում է անձի մեծ կամքի ուժի մասին։ Սա Հայաստանում առաջին դեպքն է, երբ ցմահ դատապարտյալը դառնում է իրավաբան։
Մհեր Ենոքյանի դիպլոմային աշխատանքի թեման է. «Ուժի մեջ մտած դատավճիռների վերանայումը. տեսական և պրակտիկ խնդիրները»։
«Վերջին մերժումից հետո ես հայտնվեցի փակուղում, չէի տեսնում՝ ելքը որն է, բայց մեր համաժողովրդավարական պայքարն իմ մեջ հույս առաջացրեց, ես հեռուստացույցով հետևում էի այս ողջ պայքարին, խցում գոռում էի, ասում էի՝ մաղալ բերեք, խորոված անեմ ու տոնեմ մայիսի 8-ը»,- ասում է ցմահ դատապարտյալը։ Ըստ նրա՝ շատերը վստահ են, թե իրենց խնդիրն առաջնահերթ է, ու Նիկոլ Փաշինյանը պետք է հրատապ լուծում տա, սակայն ինքը այլ կարծիքի է. «Պետք մի փոքր համբերատար լինենք ու սատար կանգնենք Նիկոլ Փաշինյանին»։
Ենոքյանի խոսքով՝ դատական համակարգը տառապում է անսխալականության բարդույթով։ Նա այս հարցում համոզվել է սեփական փորձով։
Բազմաթիվ դրվագներով խաբեության եղանակով զինվորական ծառայության պարտականությունները ժամանակավորապես դադարեցնելուն օժանդակելու և կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Պաշտպանության բանակի N զորամասի շտաբի օպերատիվ բաժնի կառավարման կետերի բաժանմունքի օպերատիվ հերթապահ մայոր:
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում ՊԲ N զորամասի մի խումբ պարտադիր ժամկետային զինծառայողներ բացատրություններ են տվել այն մասին, որ 2017թ. հոկտեմբերից մինչև 2018թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում ինչպես անձամբ, այնպես էլ միջնորդների միջոցով գումարներ են փոխանցել ՊԲ-ում ծառայող անձի: Վերջինս դրա դիմաց մտացածին հեռախոսագրեր է հասցեագրել ՊԲ N զորամաս, որոնք հիմք են հանդիսացել իրենց արձակուրդ տրամադրելու համար:
Նշված պաշտոնատար անձը՝ զորամասի շտաբի օպերատիվ բաժնի կառավարման կետերի բաժանմունքի օպերատիվ հերթապահ մայոր Դ.Ղ.-ն, իր բացատրությամբ ևս ընդունել է մի շարք զինծառայողներից գումարներ վերցնելու և դրա դիմաց նրանց ծառայության զորամասին կեղծ հեռախոսագրեր հասցեագրելու հանգամանքը:
Մայիսի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 1-ին մասով, 313-րդ հոդվածի 1-ին մասով, 363-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-363-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշնելով:
Նախաքննության ընթացքում իրականացված օպերատիվ-հետախուզական, քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված ժամանակահատվածում, տարբեր օրերի, ՊԲ N զորամասի մի խումբ պարտադիր ժամկետային զինծառայողներ, ինչպես նաև նրանց ծնողներն ու հարազատները, ովքեր օժանդակել են վերջիններիս կողմից խաբեության եղանակով զինվորական ժառայության պարտականությունները ժամանակավորապես դադարեցնելուն, ինչպես անձամբ, այնպես էլ միջնորդներ՝ ՊԲ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Ա. Ա.-ի և նույն զորամասի նախկին պարտադիր ժամկետային զինծառայող՝ Արմավիրի մարզի Պտղունք գյուղի բնակիչ Ս. Գ.-ի միջոցով ՊԲ տվյալ զորամասի շտաբի օպերատիվ բաժնի կառավարման կետերի բաժանմունքի օպերատիվ հերթապահ, մայոր Դ. Ղ.-ին որպես կաշառք տվել են 60000-ականից 75000-ական ՀՀ դրամ գումարներ: Վերջինս, ստանալով խոշոր չափի կաշառք, նշված գումարի դիմաց իր լիազորությունների շրջանակում կատարել է ակնհայտ ապօրինի գործողություններ՝ զորամասին հասցեագրել է իրականությանը չհամապատասխանող հեռախոսագրեր, որոնք հիմք են հանդիսացել մի շարք պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդ տրամադրելուն՝ հանգեցնելով խաբեության եղանակով վերջիններիս զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:
Մայիսի 14-ին ՊԲ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքիի 363-րդ հոդվածի 3-րդ մասով, 313-րդ հոդվածի 1-ին մասով, 38-363-րդ հոդվածի 3-րդ մասով, 313-րդ հոդվածի 1-ին մասով և 38-363-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ թվով 6 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով և 363-րդ հոդվածի 3-րդ մասով:
Մայիսի 18-ին ՊԲ N զորամասի շտաբի օպերատիվ բաժնի կառավարման կետերի բաժանմունքի օպերատիվ հերթապահ մայոր Դ.Ղ.-ն ձերբակալվել է: Նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-363-րդ հոդվածի 3-րդ մասով (2 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-363-րդ հոդվածի 3-րդ մասով (7 դրվագ) նախատեսված հանցավոր արարքների կատարման մեջ:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում առերևույթ հանցագործությունների հնարավոր այլ դրվագների բացահայտման ուղղությամբ:
SHAMSHYAN.com-ը մայիսի 16-ին տեղեկություն էր հրապարակել, որ ՀՀ ոստիկանությունը գրոհի է անցել օրենքով գողերի և քրեական հեղինակությունների նկատմամբ։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են բերման ենթարկվել 10-ից ավելի օրենքով գողեր և 3 տասնյակից ավելի հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություններ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մայիսի 17-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ նախկինում դատված, 43-ամյա Ս. Հ.-ին, ով հանցագործ աշխարհում համարվում է օրենքով գող։ Պարզվել է, որ վերջինս օրեր առաջ է Ուկրաինայի Հանրապետությունից ժամանել Հայաստան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2 օր էր՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ինչպես նաև ոստիկանության մարզային վարչության ծառայողները և տարածքային բաժինների քրեական հետախուզության աշխատակիցները իսկական գրոհ էին ձեռնարկել քրեական հեղինակությունների նկատմամբ: Մեծ թվով քրեական աշխարհում հայտնի օրենքով գողերի ու հեղինակությունների, այսպես ասած, հրավիրել էին իրենց մոտ և անցկացրել էին պրոֆիլակտիկ բնույթի զրույցներ՝ հորդորելով, որ չփորձեն քրեորեն պատժելի գործողություններ կատարեն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Փաստաբան Լուսինե Հակոբյանի ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է այցելել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենք: Փաստաբանը ներկայացրել է մտավախություն, որ 2016 թվականին ՊՊԾ գունդ զինված մուտք գործած խմբի կալանավորված անդամները հնարավոր է ենթարկվեն բռնության: Այս մտավախությունն ահազանգերով ներկայացրել են նաև փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Դավիթ Գյուրջյանը և Հարություն Բաղդասարյանը:
Այցի ընթացքում տեղի է ունեցել առանձնազրույց դատարանի շենքում գտնվող բոլոր կալանավորվածների հետ: Պարզվել է, որ նրանք բռնության չեն ենթարկվել: Այդուհանդերձ, դատարանի շենքում տեղի ունեցած առանձնազրույցների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացվել է մտավախություն բռնության կամ այլ տեսակի վատ վերաբերմունքի ենթարկվելու հնարավորության մասին:
Խոսքը վերաբերում է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատարին: Վերջինս, ըստ կալանավորվածների, 2017թ. հունիսի 28-ին իրենց ծեծի է ենթարկել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում:
Հաշվի առնելով այս տեղեկությունը, փաստաբանների մտահոգությունները, ինչպես նաև զինված խմբի կալանավորված անդամների պնդումներն այն մասին, որ հենց Ոստիկանության այդ ծառայողն է նշվում՝ որպես նրանց ծեծի ենթարկող անձ, Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում Ոստիկանության այդ ծառայողի կողմից ՊՊԾ գունդ զինված մուտք գործած խմբի կալանավորված անդամներին ուղեկցելը:
Ոստիկանությունը պետք է անհապաղ բացառի Երևանի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատարի կողմից զինված խմբի կալանավորված անդամներին ուղեկցելը կամ նրանց հետ որևէ առնչություն ունենալը:
Այս հարցը կբարձրացվի նաև Ոստիկանությանն ուղղված գրությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կմիանա քննարկումներին, եթե համաներում շնորհելու մասին որոշում կայացվի: Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Համաներում կլինի՞, թե՞ չէ, չեմ կարող ասել, որովհետև իմ իրավասությունը չէ: Բայց որ մեր քրեակատարողական հիմնարկները գերբեռնված են, փաստ է: Մենք մեր զեկույցներում հստակ նշել ենք, որ քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածությունը իր հետ բերում է մարդու իրավունքների նոր սահմանափակումների: Համաներման նախաձեռնության դեպքում մենք նույնպես քննարկումներին կմիանանք, այն առումով, որպեսզի ավելի երաշխավորենք այն անձանց իրավունքները, ովքեր կարող են ընկնել այդ համաներման տակ»,- նշեց Թաթոյանը:
Մենք՝ 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների ներքոստորագրյալ մասնակիցներս, և նշյալ ժամանակահատվածում մարտական հերթապահություն իրականացրածներս հայտարարում ենք, որ «Դիրքապահ. Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ-ի նախագահ Մանուել Մանուկյանը չի՛ հանդիսանում մեր ներկայացուցիչը և որևէ իրավասություն չունի՝ ապրիլյան ռազմական գործողությունների/ պատերազմի մասնակիցների անունից հանդես գալու կամ վերջիններիս հրամայական եղանակով որևէ բան ասելու (ընդամենը մեկ օրինակ՝ «Քառօրյա պատերազմի մասնակիցներ շտապ բոլորդ զանգեք ինձ 093306289»,- բառացի մեջբերում Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան էջից): Ներքոստորագրյալներս հորդորում ենք Մանուել Մանուկյանին ուշադրությամբ ընտրել բառերն ու չստեղծել թյուրըմբռնում, թե ինքը հանդես է գալիս քառօրյա ռազմական գործողությունների մասնակիցների անունից:
Կոչ ենք անում նաև վերանայելու իր և իր ՀԿ-ի գործունեության և այդ գործունեության լուսաբանման ձևը, ինչպես նաև թույլ չտալու «քառօրյա պատերազմի (ռազմական գործողությունների մասնակից(ներ)» ձևակերպման և գաղափարի շահարկումը: Մենք անընդունելի ենք համարում «քառօրյա պատերազմի ռազմական գործողությունների մասնակից(ներ)» արտահայտության և գաղափարի ծառայեցումը որևէ անհատի կազմակերպության կառույցի քաղաքական, նյութական, մարքեթինգային, կոմերցիոն նպատակներին և/կամ շահերին:
Մեզ համար անընդունելի է նաև Մանուել Մանուկյանի ընտրած՝ «մեղադրողի» կեցվածքը այն հերոսների (իր բնորոշմամբ) հանդեպ, ովքեր չեն բարձրաձայնել կամ իրեն լսելի չեն դարձրել իրենց կարծիքը երկրի ներքաղաքական անցուդարձի վերաբերյալ (տե՛ս Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան էջում՝ 7 մայիսի, 22:55 կատարված գրառման մեկնաբանություններում): Հիշեցնում ենք նաև, որ որևէ մեկը պարտավոր չէ որևէ մեկին (քառօրյայի մասնակից լինի, թե՝ ոչ) նյութական օգնություն ցուցաբերելու, ուստի այս հարցում նույնպես ակնկալում ենք սթափություն և ողջախոհություն:
Հայտնում ենք, որ ուշադրությամբ հետևելու ենք Մանուել Մանուկյանի ու իր ՀԿ-ի գործունեությանը և մեր արդար հորդոր/խնդրանք/կոչ/պահանջներին հակառակ կատարվելիք ցանկացած գործողության դեպքում՝ ձեռնարկելու ենք որոշակի հակազդող քայլեր: Լիահույս ենք, որ մեր հայտարարություն/ հորդոր, խնդրանք, կո/ պահանջները ճիշտ կընդունվեն և բոլորս կխուսափենք բարդություններից: Հուսով ենք նաև, որ Մանուել Մանուկյանի՝ ապրիլյան ռազմական գործողություններին մասնակից չլինելու մասին կասկածները շուտով կցրվեն և ճշմարտությունը պարզ կդառնա:
Մեր տեսակետները, նկատառումները, կասկածներն ու գաղափարներն այս հարցի շուրջ նախընտրում ենք այս պահին չհրապարակել: Մաղթում ենք ամենայն բարիք:
Ստորագրում ենք՝
Հովհաննիսյան Ռաֆայել ՝ պահեստազորի սերժանտ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ,
Սարդարյան Արեգ ՝ պահեստազորի ավագ սերժանտ, «Անդրանիկ Օզանյան» մեդալակիր,
Նիազյան Սարգիս՝ պահեստազորի ավագ սերժանտ, «Մարշալ Բաղրամյան» մեդալակիր,
Գալստյան Հմայակ՝ պահեստազորի սերժանտ, «Արիության» մեդալակիր,
Մկրտչյան Մանուկ՝ պահեստազորի շարքային, «Արիության» մեդալակիր,
Սարգիսով Հրանտ՝ պահեստազորի ավագ սերժանտ, «Մարշալ Բաղրամյան» մեդալակիր,
Պապոյան Արսեն՝ պահեստազորի շարքային, «Մարշալ Բաղրամյան» մեդալակիր,
Թովմասյան Տիգրան՝ պահեստազորի ավագ սերժանտ, «Գարեգին Նժդեհ» մեդալակիր,
Մելքոնյան Ռաֆայել ՝ պահեստազորի սերժանտ, «Վազգեն Սարգսյան» մեդալակիր,
Ասրյան Արա՝ պահեստազորի շարքային, «Մարշալ Բաղրամյան» մեդալակիր,
Հաննեյան Խաչիկ՝ պահեստազորի ավագ սերժանտ,
Մինասյան Սարգիս՝ պահեստազորի սերժանտ,
Հովսեփյան Սայաթ՝ պահեստազորի սերժանտ,
Ամիրյան Հովհաննես՝ պահեստազորի շարքային,
Հակոբյան Արթուր՝ պահեստազորի շարքային,
Եգորյան Մարութ՝ պահեստազորի շարքային,
Ալեքսանյան Տիգրան՝ պահեստազորի կրտսեր սերժանտ,
Թորոսյան Խաչիկ՝ պահեստազորի շարքային,
Իսրայելյան Էմիլ ՝ պահեստազորի սերժանտ,
Հայրապետյան Հայկ՝ պահեստազորի շարքային,
Ծպնեցյան Թադևոս՝ պահեստազորի սերժանտ,
Միքայելյան Տիգրան՝ պահեստազորի սերժանտ,
Տերյան Գրիգոր ՝ պահեստազորի շարքային,
Ղարագյոզյան Հենրիկ ՝ պահեստազորի սերժանտ,
Հարությունյան Վրեժ ՝ պահեստազորի սերժանտ,
Վարդանյան Մարտուն ՝ պահեստազորի շարքային,
Բաղումյան Հայկ՝ պահեստազորի կրտսեր սերժանտ,
Բադալյան Գագիկ՝ պահեստազորի սերժանտ,
Մխիթարյան Գոռ՝ պահեստազորի սերժանտ,
Գրիգորյան Նարեկ՝ պահեստազորի սերժանտ,
Մովսիսյան Հենրիկ՝ պահեստազորի կրտսեր սերժանտ,
Սողբաթյան Գրիգոր՝ պահեստազորի ավագ սերժանտ,
Մկրտչյան Արամ՝ պահեստազորի ավագ սերժանտ,
Ասատրյան Արմեն՝ պահեստազորի շարքային,
Ազարյան Աղասի՝ պահեստազորի ավագ սերժանտ,
Հրմուշյան Միքայել՝ պահեստազորի շարքային,
Կուրղինյան Արմեն՝ պահեստազորի շարքային,
Մելիքյան Հրաչ՝ պահեստազորի սերժանտ,
Մաճկալյան Վանիկ՝ պահեստազորի շարքային,
Իփեքչյան Մարատ՝ պահեստազորի ավագ սերժանտ,
Յարմալոյան Տարոն՝ պահեստազորի կրտսեր սերժանտ,
Եղիազարյան Հարություն՝ պահեստազորի շարքային,
Սաֆարյան Գարիկ՝ պահեստազորի կրտսեր սերժանտ,
Գրիգորյան Վան՝ պահեստազորի սերժանտ,
Չոբանյան Կամո՝ պահեստազորի սերժանտ,
Գասպարյան Նարեկ՝ պահեստազորի շարքային,
Նավասարդյան Հայկ՝ պահեստազորի ավագ սերժանտ,
Առաքելյան Սուրեն՝ պահեստազորի սերժանտ,
Մուրադյան Միսակ՝ պահեստազորի սերժանտ,
Պետրոսյան Հայկ՝ պահեստազորի ավագ սերժանտ
Կարապետյան Արման՝ պահեստազորի սերժանտ,
Սարոյան Մհեր՝ պահեստազորի շարքային,
Գուլանյան Տարոն՝ պահեստազորիկրտսեր սերժանտ,
Մալխասյան Արթուր՝ պահեստազորի կրտսեր սերժանտ,
Պողոսյան Տիգրան՝ պահեստազորի սերժանտ,
Աղաբաբյան Արթուր՝ պահեստազորի կրտսեր սերժանտ,
Չիբուխչյան Սարգիս՝ պահեստազորի շարքային,
Հարությունյան Արման՝ պահեստազորի շարքային,
Աթոյան Արթուր՝ պահեստազորի սերժանտ,
Գևորգյան Սարգիս՝ պահեստազորի շարքային:
Հ.Գ. Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ մեզ միացած մի շարք տղաների անունները չեն հայտնվել ստորագրածների հրապարակային ցուցակում:
Մեկամսյա դադարից հետո Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց «Սասնա Ծռեր 1» քրեական գործի քննությունը՝ 11 ամբաստանյալներով։ Նիստը նախագահում էր այս գործով նոր նշանակված դատավոր Արշակ Վարդանյանը։
Լեփ-լեցուն դահլիճում կանգելու տեղ անգամ չկար ամբաստանյալների հարազատների համար, լրագրողներն իրենց տեղը զիջելով վերջիններիս՝ պարտականությունները կատարեցին ոտքի կանգնած։
Դատավոր Վարդանյանը նիստի սկզբում ամբաստանյալների ինքնությունը ճանաչեց, նրանցից յուրաքանչյուրի հետ անձնապես ճշտելով վերջիններիս դիրքորոշումները ներկայացված մեղադրանքի շուրջ։
Անցում կատարելով միջնորոդությունների փուլին, պաշտպան Դավիթ Գյուրջյանն իր պաշտպանյալներ Արամ Հակոբյանի եւ Վարդան Գերավետյանի խափանման միջոց կալանքը վերացնելու կամ փոփոխելու միտնորդություն ներկայացրեց. «Դատարանի կողմից կալանավորումն անփոփոխ թողնելու որեւէ որոշում չկա։ Բացի դրանից, պահանջում եմ նաեւ Արամ Հակոբյանին համաժողովրդային դատաբժշկական փորձաքննության ենթարկել. վերջինս առողջական լուրջ խնդիրներ ունի»,- իր խոսքում նշեց պաշտպան Գյուրջյանը։
Վարդան Գերավետյանը միանալով պաշտպանի միջնորդությանը, նշեց, որ դատարանը պետք է հավասարություն դնի բոլոր մեղադրյալների միջեւ՝ անհապաղ ազատելով նրանց. «Բոլորս պետք է վերանայենք մեր վերաբերմունքը միմյանց նկատմամբ։ Չնայած, ես անաչառության կասկածներ ունեմ մեղադրողական կողմից։ Նրանք եղել են այն մարդիկ, ովքեր դատել են Սեֆիլյանին։ Մեզ դատողը ժողովուրդն է, սակայն իմացեք, որ Ծռերը երբեք չեն խուսափել եւ չեն խուսափի արդաջխրադատությունից»,- հայտարարեց Գերավետյանը։Պաշտպանական կողմը՝ միանալով Դավիթ Գյուրջյանի միջնորդությանը, իրենց պաշտպանյալների խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու միջնորդություններով հանդես եկան։
Պաշտպան Մուշեղ Շուշանյանն ընդգծեց, որ «Սասնա Ծռեր»-ն իրականացրել են իրենց ապստամբության իրավունքը, որի շարժառիթը հայտնի է բոլորին։ Ինեսսա Պետրոսյանն էլ վստահեցրեց. «Նրանք ցանկացել են փրկել մեզ բոլորիս այս իշխանություններից»։ Պաշտպան Հարություն Բաղդասարյանն էլ անակնկալ հայտարարություն արեց, վստահեցնելով, որ եթե 2016թ. հուլիսի 17-ին Ծռերը ՊՊԾ գունդ չմտնեին, հաջորդ օրը Արցախից հողեր կհանձնվեին։
Մեղադրյալներից Արամ Մանուկյանն իր հերթին դիմեց դատախազներին, նշելով, որ այս միջնորդությունները պետք է ներկայացներ ոչ թե պաշտապանական կողմը, այլ մեղադրական. «Դրանով դուք կապացուցեիք, որ ազատ եւ անկախ եք»,- իր խոսքն ավարտեց Մանուկյանը։
11 ամբաստանյալների խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու մասով արտահայտվեցին նաեւ դատախազներ Հակոբ Ենոքյանը եւ Արթուր Չախոյանը։ Վերջիններս նշեցին, որ չեն առարկում դատաբժշկական փորձաքննությանը, սակայն չեն կիսում խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Դատավոր Վարդանյանը լսելով կողմերին, 4 ժամով հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Երեկ՝ մայիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Արմավիրի մարզի բնակիչ՝ 25-ամյա Անդրանիկ Մխիթարյանը Երևանից մարզ մեկնելու ճանապարհին՝ Երևան-Սևան ավտոճանապարհին, Աբովյանի վարչական տարածքում գտնվող «Արզնի-գազ» գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորման նպատակով կայանում է այնտեղ։ Արդեն սպասասրահում Ա. Մխիթարյանը Sony տեսակի բջջային հեռախոսը թողնում է սպասասրահի դրսում տեղադրված սեղանի վրա և մոռանում։
Ավտոմեքենան լիցքավորելուց հետո դուրս է գալիս տարածքից և րոպեներ անց նկատում է, որ հեռախոսը մոռացել է։ Վերադառնալով գազալցակայան՝ հայտնաբերում է, որ հեռախոսը սեղանի վրայից անհայտացել է։ Գազալցակայանում տեղադրված տեսախցիկը, բարեբախտաբար, ֆիքսել է այդ պահը, թե ինչպես է զինվորական համազգեստով 3 քաղաքացի մոտենում սպասասրահին՝ սուրճ և ըմպելիք վերցնում, որից հետո մայորի կոչումով սպան վերցնում է սեղանին դրված Ա. Մխիթարյանի բջջային հեռախոսը և հեռանում։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութը և խնդրում թե՛ հեռախոսը տարած մայորին և՛ թե նրա ընկերներին, ինչպես նաև խնդրում է մայորին ճանաչողներին, որպեսզի նրան փոխանցեն, որ հեռախոսը նա կարող է փոխանցել՝ զանգահարելով 093 09 43 67 հեռախոսահամարով։
Նախապես շնորհակալություն։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.