23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի բոլոր հանգամանքները, դրանց մասնակից քաղաքացիների և լրագրողների նկատմամբ բռնություն գործադրած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ դիմակավորված, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում:
Նախաքննության ընթացքում նյութեր են ստացվել Էրեբունի վարչական շրջանում նույն օրը նաև լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ, որոնք միացվել են հարուցված քրեական գործին: 5 անձ, որոնցից 2-ը լրագրող, ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Մշակվել է քննչական պլան, ստեղծվել քննչական խումբ և ըստ դրվագների՝ կատարվում է բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն։ Նախաքննության ընթացքում ներբեռնվել և քրեական գործին են կցվել ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսագրությունները, ինչպես նաև՝ դեպքին առնչվող մամուլում կատարված հրապարակումները: Հարցաքննվել ու շարունակում են հարցաքննվել բազմաթիվ անձինք։ Մեկ անձ ունի դատավարական կարգավիճակ, ում նկատմամբ՝ որպես կասկածյալի, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Կատարված քննությամբ պարզվել է, որ տեղի ունեցած միջադեպերի ժամանակ դեպքի վայրում ծառայություն են իրականացրել նաև ոստիկանության աշխատակիցներ և գրություն է ուղարկվել ոստիկանություն՝ տեղեկություններ տրամադրելու ծառայություն իրականացրած ոստիկանության աշխատակիցների ինքնության և նրանց հարցաքննության ներկայացնելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մի շարք անձանց բնակարաններում կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են զենք և ռազմամթերք, փայտե մահակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, ստուգվում է հայտնաբերված զենքերը պահելու թույլտվություն ունենալու հանգամանքը, գրություններ են ուղարկվել իրավասու մարմիններին։ Հանձնարարություններ են տրվել ոստիկանության ստորաբաժանումներին՝ հայտնաբերել և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել տեսագրության մեջ պատկերված և բռնի գործողություններ իրականացնող կոնկրետ անձանց։
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների համատեքստում տարածում ենք նաև արձանագրված անկարգությունների վերաբերյալ լուսանկարները, տեսագրությունները։
Խնդրում ենք միջադեպի ժամանակ տուժած հնարավոր այլ անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին։ Ովքեր տեղեկություններ ունեն տեսանյութում տեսանելի բռնություններ կիրառող երիտասարդների ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։ Քրեական գործով պարզված հանգամանքների մասին, քննության շահերից ելնելով, տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ։ Նախաքննությունը շարունակվում է:
«Ես ցավում եմ, որ Ազգային անվտանգության ծառայությունը շտապում է հայտարարություններ անելու համար: Պետք է էր ավելի ուշ այդ հայտարարություններն արվեին»,- երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի՝ ապօրինի հաստացման դեմ պայքարի մասին հայտարարություններին: «Ես խնդրում եմ՝ իրադարձությունների զարգացմանը հետևեք, կլինեն նոր հայտարարություններ, որովհետև այդ հայտարարության հետ կապված իրականությանը չի համապատասխանում: Մենք պետք է նայենք դրա նախապատմությունը, նախորդ կառավարության հետ ունեցած պայմանավորվածություններն ու օրենսդրական դաշտի կարգավորումը: Ես դրա մասին չեմ ուզում մեկնաբանություններ տալ, որովհետև վաղը-մյուս օրը, ինձ թվում է, ՊԵԿ նախագահը կամ ԱԱԾ ղեկավարը կանեն հայտարարություններ»,- հավելեց Բաղդասարյանը: Նա անդրադարձավ նաև իրենց կուսակիցներից Միհրան Պողոսյանի հայտարարությանը, թե նոր իշխանությունները վենդետա են իրականացնում ՀՀԿ-ականների նկատմամբ: «Եթե ինչ-որ քայլ կատարվում է, և իրոք դրա տակ կան հիմքեր, որ պատկան մարմինները կմեկնաբանեն, որ իրոք արդարացի են դրանք, որևէ մեկը չի կարող պաշտպանել այդ անձերին: Իսկ եթե պարզապես դրանք անընդհատ շարունակական են և զուրկ են հիմքերից, մենք հետևություններ ու հայտարարություններ կանենք: Ամեն ինչ նոր է, քայլեր են կատարում, հայտարարությունների մեջ շտապողականություն մեկ-մեկ ցուցաբերում են: Ընդհանրապես պետք է հիմնավորված լինի, այդ ամենը պետք է հիմքեր ունենան, նոր հանրությանը կտեղեկացնենք: Դա շատ վատ է, որ առանց վերջնական արդյունքների ու հիմքերի հանրության մեջ աժիոտաժ են ստեղծում», ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն, տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Ընդ որում, ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Մասնավորապես.
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող քաղաքացիներին պատկանող բեռների տեղափոխման և մաքսազերծման բիզնեսը թվով 9 այսպես կոչված «կարգո» ընկերություններից վերցնելու և մեկ` մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունում այն կենտրոնացնելու նպատակով Միացյալ Թագավորությունում` Շոտլանդիայում (նախնական տվյալներով` օֆշորային գոտում), գրանցված «Նորֆոլկ Փրոջեկտ ԼՓ» ՍՊ ընկերության կողմից 2017 թվականի հունիս ամսին ՀՀ-ում հիմնադրվել է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը, որի գլխավոր տնօրեն է նշանակվել ՀՀ քաղաքացի Արմեն Ունանյանը: Այնուհետև, ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները, «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրենին ներկայացնելով նշված «կարգո» ընկերությունների ղեկավարներին, հայտնել են, որ Թուրքիայից, Չինաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից բեռնատարներով տեղափոխվող հավաքական բեռներն այսուհետ պետք է մաքսազերծվեն բացառապես «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության միջոցով, բացի այդ, սահմանել են, որ ներկրված յուրաքանչյուր 1 կգ բեռի դիմաց նրանք այդ ընկերությանը պետք է վճարեն՝ Թուրքիայի դեպքում՝ 1.65 ԱՄՆ դոլար (ներառյալ ԱԱՀ, մաքսավճար, մաքսատուրք) և 0.70 ԱՄՆ դոլար (ծառայության դիմաց), Չինաստանի դեպքում՝ 2.55 ԱՄՆ դոլար (ներառյալ ԱԱՀ, մաքսավճար, մաքսատուրք) և 0.70 ԱՄՆ դոլար (ծառայության դիմաց) և ԱՄԷ-ի դեպքում՝ 2.55 ԱՄՆ դոլար (ներառյալ ԱԱՀ, մաքսավճար, մաքսատուրք) և 0.45 ԱՄՆ դոլար (ծառայության դիմաց) գումարներ։ Հատկանշական է, որ գործունեություն ծավալելու համար «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությանը վարձակալությամբ աշխատասենյակներ են տրամադրվել ՊԵԿ ակցիզային հարկով հարկվող ապրանքների մաքսազերծման մասնագիտացած լուծարված մաքսատան շենքի տարածքում` ակնհայտորեն նպատակ հետապնդելով տնտեսվարողների մոտ այդկերպ ևս ընդգծել նշված ընկերության հատուկ արտոնյալ կարգավիճակը։ «Կարգո» ընկերությունները, ըստ էության չունենալով այլ տարբերակ, ընդունել են ֆինանսապես ոչ ձեռնտու համագործակցության առաջարկը և տեղափոխված բեռների մաքսազերծումը սկսել են իրականացնել բացառապես «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության միջոցով՝ պահանջված գումարները վճարել են կանխիկ եղանակով` առանց պատշաճ ձևակերպումների։
«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության ներկայացուցիչները ներմուծված ապրանքները հաճախ ճիշտ տեսականիով և անունով չեն հայտարարագրել ու մաքսազերծել, որով իսկ նվազեցրել են պետությանը վճարման ենթակա գումարները, բացի այդ, անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծել այն քաղաքացիների համար, ովքեր նույնանուն ապրանքները ներմուծել են ոչ իրենց ընկերության միջոցով։
Մասնագիտական նախնական վերլուծության արդյունքում հաշվարկվել է, որ 2017 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 1-ը բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների միջոցով «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը կանխիկ ստացել է շուրջ 37.6 մլն ԱՄՆ դոլար, որից 26.4 մլն ԱՄՆ դոլարը` ՀՀ տարածք ներմուծված ապրանքների մաքսազերծման համար, իսկ 11.2 մլն ԱՄՆ դոլարը` տնտեսվարող սուբյեկտներին մատուցված ծառայությունների դիմաց։ Վերը նշված գումարները հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում ամբողջությամբ չարտացոլելու հետևանքով ընկերությունը պետբյուջե պակաս է վճարել ընդհանուր առմամբ շուրջ 7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ավելի քան 3.3 մլրդ ՀՀ դրամ գումար: Այսինքն` գործունեության 9 ամիսների ընթացքում ընկերության անօրիանական եղանակով ստացված եկամուտը կարող է կազմել շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար: Պետությանը պատճառված վնասի իրական չափը հնարավոր կլինի ճշգրտել ընկերության գործունեության վերաբերյալ սահմանված կարգով նշանակված դատահաշվապահական փորձաքննության շրջանակներում:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի («Առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելը») և 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») հատկանիշներով, որի շրջանակներում միաժամանակ իրականացվել են 10-ից ավելի խուզարկություններ, որոնց արդյունքում «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գրասենյակից և ընկերության տնօրենի առանձնատնից առգրավվել են շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար գումար, բանկային քարտեր, գործի համար նշանակություն ունեցող բանկային և մաքսային փաստաթղթեր: Բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները նախաքննության ընթացքում տվել են գործով հանցավոր սխեման բացահայտող ցուցմունքներ:
«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը և պատասխանատու ևս երեք աշխատակիցներ ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Քրեական գործով որպես վկա հարցաքննության են կանչվել ՀՀ ՊԵԿ նախագահի երկու նախկին տեղակալներ:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` գործի համար կարևորություն ներկայացնող բոլոր հանգամանքները և առնչակից մյուս անձանց պարզելու, ինչպես նաև պատճառված վնասն ամբողջությամբ հատուցելու ուղղությամբ: Ազգային անվտանգության ծառայությունը հետևողականություն է դրսևորելու նման երևույթները կանխարգելելու և բացահայտելու գործում` լինելով անզիջում:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն
Չինաստանում Հայաստանի նախկին դեսպան Ազատ Մարտիրոսյանի դեմ Միացյալ Նահանգներում մեղադրանք է ներկայացվել խոշոր կոռուպցիոն սկանդալում ներգրավվածության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը հայտնում է, որ 62-ամյա Մարտիրոսյանը և ՌԴ քաղաքացի Վիտալի Լեսկովը մեղադրվում են փողերի լվացման և կաշառակերության մեջ: Ազատ Մարտիրոսյանը Չինաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը զբաղեցրել է 1997-2001 թվականներին:
Մեղադրանքներում ներգրավված է նաև Հունաստանի 70-ամյա քաղաքացի Պետրոս Կոնտոգուրիսը, ում դեմ գործ էր հարուցվել դեռևս 2017 թվականի հոկտեմբերին և ում ընկերության շուրջ էլ ծավալվել է կոռուպցիոն սկանդալը:
Արդարադատության դեպարտամենտի հայտարարության մեջ նշվում է, թե Մարտիրոսյանն ու Լեսկովն աշխատում են էներգետիկ ոլորտում խորհրդատվություններ տրամադրող միջազգային ընկերությունում: Նրանք կասկածվում են փողերի լվացման ու օտարերկրյա պաշտոնյաներին կաշառելու գործողությունների մեջ՝ ի շահ ԱՄՆ Օհայո նահանգում գործող Rolls-Royce ընկերության դուստր ձեռնարկության: Ենթադրյալ ապօրինի գործողություններով նրանք նպատակ են ունեցել պայմանագիր կնքել, որով ընկերությունը պետք է անհրաժեշտ սարքավորումներով ու ծառայություններով ապահովեր Ղազախստանից Չինաստան ձգվող գազատարի կառուցման գործընթացը:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Gravitas ընկերության հիմնադիր ու գլխավոր գործադիր տնօրեն Կոնտոգուրիսը, Rolls-Royce-ի նախկին աշխատակիցներ ու ղեկավարներ ենթադրաբար ապօրինի կերպով կաշառք են վճարել օտարերկրյա պաշտոնյաներին Rolls-Royce Energy Systems Inc.-ի հետ ուղղակի գործարքի մեջ մտնելու դիմաց: Rolls-Royce Energy Systems Inc.-ը Միացյալ Թագավորությունում գործող և ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, ծովային, էներգետիկ սեկտորների համար էներգետիկ համակարգերի համաշխարհային արտադրող և մատակարարող ընկերության դուստր ձեռնարկությունն է:
Մեղադրական եզրակացությունում ասվում է, թե Կոնտոգուրիսը, համագործակցելով էներգետիկ ոլորտում խորհրդատվություններ տրամադրող միջազգային ընկերության աշխատակիցների, այդ թվում և Մարտիրոսյանի ու Լեսկովի հետ, Rolls-Royce-ի աշխատակիցների ու ղեկավարների ներգրավմամբ մշակել ու իրականացրել են մի սխեմա, որի շրջանակում Rolls-Royce-ը «ատկատներ» է վճարել խորհրդատվական ընկերությանը ու կաշառել առնվազն մեկ օտարերկրյա պաշտոնյայի Ղազախստանում: Այնուհետև այդ վճարումները թաքցվել են որպես Կոնտոգուրիսի ընկերության՝ Gravitas-ի կոմիսիոն վճարներ, ինչի դիմաց Gravitas-ը օգնել է Rolls-Royce-ին շահել Asia Gas Pipeline LLP ընկերության հետ պայմանագիր ստորագրելու հնարավորությունը: Asia Gas Pipeline-ը ստեղծվել է Կենտրոնական Ասիան Չինաստանին կապող գազատար կառուցելու նպատակով, ընկերությունը, որտեղ աշխատում էին Մարտիրոսյանն ու Լեսկովը, պետք է անկախ խորհրդատվություն ու այլ ծառայություններ մատուցեին Asia Gas Pipeline-ին:
Մեղադրական եզրակացությունում նշվում է, թե Asia Gas Pipeline-ը 2009 թվականի նոյեմբերին շուրջ 145 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել Rolls-Royce-ի հետ: Rolls-Royce-ը կոմիսիոն վճարումներ է արել Gravitas-ին, ինչից հետո Կոնտոգուրիսը համապատասխան վճարումներ է արել խորհրդատվական ընկերության աշխատակիցներին, այդ թվում և Մարտիրոսյանին ու Լեսկովին, ում տրամադրված գումարի մի մասն էլ բաժին է հասել ենթադրյալ կոռումպացված համաձայնագրի կնքմանը նպաստած պաշտոնյային:
Ապրիլի 20-ին Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկի փողոցում «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի անչափահաս որդուն՝ Դավիթին, առեւանգելու փորձ կատարած անձանցից մեկի ինքնությունը հայտնի է:
Մեզ հաջողվեց պարզել, որ նրանցից մեկը Երեւանի բնակիչ Արամ Պետրոսյանն է: Պետրոսյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Յուվեցի Կարո մականվամբ Կարո Կարապետյանի քենու փեսան է: Տեղեկացանք, որ Արամ Պետրոսյանն աշխատում է «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի մասնաճյուղերից մեկում:
Հրապարկված տեսանյութում երեւում է, թե ինչպես է Արամ Պետրոսյանը բռնի ուժով փորձում իր մեքենան նստեցնել ցուցարար Դավիթ Ավետիսյանին, սակայն տեղի բնակիչները կանխում են դա, տեսնելով, որ չեն կարողանում առեւանգել Ավետիսյանին, նրանք հեռանում են: Բայց հերթական անգամ իրավապահներին նրա «ինքնությունը» շարունակում է անհայտ մնալ:
Նրա հետ եւս մի քանի անձինք կան: Այս դեպքով մայիսի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անչափահասին առեւանգելու փորձ՝ պատժվում է ազատազրկամամբ՝ չորսից ութ տարի ժամկետով) կետերով: Դավիթ Ավետիսյանը տուժող է ճանաչվել:
https://www.facebook.com/100002541235120/videos/1796051967156160/
Ոստիկանության հայտարարությունը.
Բնակավայրերում թափառող կենդանիների դեմ պայքարի հարցը լուծելու համար Երևանի քաղաքապետարանն ամեն տարի հայտարարում է «Թափառող կենդանիների (շների) ստերջացման և պատվաստման ծառայությունների» մատուցման մրցույթ:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ սկսած 2009 թվականից ամեն տարի մրցույթին մասնակցում և հաղթում է նույն՝ «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն, տարեկան ստանալով մոտ 100 միլիոն դրամ:
Ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում այս պահին ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ 2016-2018 թվականների ընթացքում վերոհիշյալ ընկերությունը Երևանի քաղաքապետարանից ստացել է շուրջ 267 միլիոն դրամ: Այս ժամանակահատվածում ընկերությունը ձևակերպել է, թե ձեռք է բերել 128 տոննա հավի միս, մինչդեռ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ փաստացի օգտագործվել է 12,6 տոննա, ձևակերպվել է 206 տոննա բրնձի ձեռքբերում, պարզվել է, որ փաստացի օգտագործվել է 8,4 տոննա, իսկ ձևակերպված 25 տոննա խոզի միս ընդհանրապես չի օգտագործվել: Արդյունքում յուրացվել է շուրջ 185 միլիոն դրամ:
Պարզվել է նաև, որ «Յունիգրաֆ-Իքս» ՍՊ ընկերության գործունեության վերահսկողությունը ստանձնել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը:Կատարվում է հետաքննություն, ձեռնարկվում են միջոցառումներ պետությանը պատճառված ամբողջ վնասի չափը պարզելու ուղղությամբ:
Նշենք, որ այս կազմակերպությունը կապվում է նախկին ու ներկա պաշտոնյաների հետ, իսկ վերահսկողությունն իրականացնող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետը կոռուպցիոն ու այլ սկանդալների «հերոս» Արման Եդոյանն է՝ Տարոն Մարգարյանի մերձավորը:
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով շահութահարկը և ԱԱՀ-ը թաքցնելու դեպքի առթիվ:
ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «ՍԹ…» ՍՊ ընկերությունը 2016թ. հունիսին 2 պայմանագիր է կնքել «Ս… Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ «Մ1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ծրագրի շրջանակներում խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ: Մատուցած ծառայությունների դիմաց 2016թ. դեկտեմբերից մինչև 2017թ. հունիսն ընկած ժամանակահատվածում դուրս է գրել ընդահուրը 717.1 մլն դրամի չափով թվով 4 հարկային հաշիվ՝ ներառյալ ԱԱՀ-ն:
Պարզվել է նաև, որ «ՍԹ…» ՍՊ ընկերությունը 2016-2017թթ. ժամանակահատվածում ունեցել է մեկ բնապահպանի, մեկ հնեագետի, և երկու սոցիոլոգի հաստիքներ, որոնցից բնապահպանի և սոցիոլոգի հաստիքներ ունի նաև «Ս… Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղը:
Բացի այդ, «ՍԹ…» ՍՊԸ-ն իր հերթին 2016-2018թթ. ընկած ժամանակահատվածում խորհրդատվական ծառայություններ է ստացել «Գ… Քոնսալթինգ» ՍՊԸ-ից, իսկ 2017-2018թթ. ժամանակահատվածում՝ նաև «Էմ-Էս Ք…» ՍՊԸ-ից, որոնք հանդիսացել են շրջանառության հարկ վճարողներ: Վերջիններիս ներկայացրած շրջանառության հարկի հաշվարկներում արտացոլված շրջանառություններն ամբողջությամբ ձևավորվել են «ՍԹ…» ՍՊԸ անվամբ դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում արտացոլված շրջանառությունից: Բացի այդ, «Գ… Քոնսալթինգ» և «Էմ-Էս Ք…» ՍՊԸ-ները, ունենալով մեկական վարձու աշխատողներ՝ 86.300 և 86.900 դրամ միջին աշխատավարձով, մատուցել են համապատասխանաբար 82.000.000 և 46.000.000 դրամի խորհրդատվական ծառայություններ, որի պայմաններում ընկերությունների շահութաբերությունը կազմել է շուրջ 98% և 97%:
Պարզվել է նաև, որ «ՍԹ…», «Գ… Քոնսալթինգ» և «Էմ-Էս Ք…» ՍՊԸ-ների հաշվապահական հաշվառումն իրականացվում է մեկ՝ «Է. Է. Բ. ՍԵՆԹԵՐ» ՍՊԸ-ի կողմից:
Վերոնշյալը հիմնավոր կասկած է առաջացրել, որ «ՍԹ…» ՍՊԸ կողմից «Ս… Քորփորեյշն» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի անվամբ թվով 4 հարկային հաշիվները դուրս են գրվել առանց ծառայություններ մատուցելու և հանդիսանում են «անապրանք» փաստաթղթեր:
2018թ. մայիսի 10-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից վերլուծվել են «Ս…Քորփորեյշն» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղի և «ՍԹ…» ՍՊԸ միջև կատարված գործարքները, ըստ որի արդյունքների խորհրդատվական ծառայությունների դիմաց ստացված թվով 4 հարկային հաշիվներն «անապրանք» հանդիսանալու պարագայում «Ս… Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա պարտավորությունները կազմում են 59.100.000 դրամ շահութահարկ և 119.500.000 դրամ ավելացված արժեքի հարկ:
Ելնելով այն հանգամանքից, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալներում առերևույթ առկա է առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությանը։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Հարգելի՛ պարոն Փաշինյան
Քաղբանտարկյալների, այդ թվում՝ Սասնա Ծռերի, բանտում մնալը հեղափոխության և մեր երկրի համար հղի է ծանր հետևանքներով:
Անշուշտ, ողջունելի է, որ Դուք սկզբունքորեն մերժում եք «հեռախոսային» արդարադատությունը:
Սակայն օրենքի գերակայությունն արժեք ու իմաստ ունի, եթե ծառայում է իրավունքի գերակայությանը:
Ուստի, մերժելով ուղիղ կառավարման այդ անօրինական տարբերակը, Դուք կարող եք և պարտավոր եք օգտագործել անուղղակի կառավարման, առաջնորդային կառավարման բոլոր հասանելի իրավաչափ լծակները՝ դատախազությունում և դատարաններում մթնոլորտ փոխելու, սաբոտաժը չեզոքացնելու և դրանց կողմից արդար որոշումների կայացումը երաշխավորելու համար:
Մինչ օրս, սակայն, տպավորություն է առաջացել, որ Դուք լվացել եք Ձեր ձեռքերը և քաղբանտարկյալներին ու քաղաքացիներին հորդորում եք ապավինել հանցագործ դատախազների և դատավորների հոգևոր ու բարոյական վերափոխման հրաշքին:
Դրա հետևանքով առաջացած տարակուսելի անորոշությունն է պատճառը, որ Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը արդեն մեկ ամիս չի դադարեցնում հացադուլը՝ պահանջելով գոնե ցույց տալ քաղբանտարկյալներին ազատ արձակելու ալգորիթմը: Առավել ևս նրա պահանջը ոչ միայն արդարացի է, այլև նպաստում է հեղափոխությանը և օգնում է հեղափոխական կառավարությանը, Նոր Հայաստանը մեկընդմիշտ ձերբազատելով քաղբանտարկյալների առկայության անպատվաբեր խարանից:
Մեկ ամսվա հացադուլն, ի դեպ, մարդու օրգանիզմի համար կրիտիկական սահմանին մոտ վիճակ է առաջացնում:
Հուսով ենք, որ քայլ կանեք և կլուծեք հեղափոխության փորձաքար դարձած այս պրոբլեմը:
Հարգանքով՝
Ժիրայր Սէֆիլյան
Վարուժան Ավետիսյան (Սասնա Ծռերի անունից)
2018 թվականի մայիսի 23-ից ՀՀ ոստիկանությունը փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Մասնավորապես, մի շարք վարչական զանցանքների տեխնիկական միջոցներով հայտնաբերման դեպքում, հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 21-րդ հոդվածը, իրավախախտ վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից: Ընդ որում՝ վարչական պատասխանատվությունից ազատելու մասին իրազեկումը, ինչպես տուգանքների որոշումների պարագայում, տեղադրվելու է ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքի համապատասխան բաժնում: Այդ զանցանքներն են.
— տրանսպորտային միջոցը կանգնեցվել է այն վայրում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի և հոծ գծի կամ բաժանարար գոտու կամ երթևեկելի մասի հակառակ կողմի եզրի կամ որևէ արգելքի միջև տարածությունը 3 մ պակաս է /ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս/,
— տրանսպորտային միջոցը կանգնեցվել է երթևեկելի մասի հետ հետիոտնային անցումների շփման եզրերից 5 մետրից պակաս վայրում / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս/,
— տրանսպորտային միջոցը կանգնեցվել է այն վայրերում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի և հատվող երթևեկելի մասի եզրից տարածությունը 5 մետրից պակաս է / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս/,
— տրանսպորտային միջոցը կանգնեցվել է այն վայրերում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի և ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի կամ այդ կետեի կամ տաքսիների կայանման տեղերի ցուցիչներից տարածությունը 15 մետրից պակաս է / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս/,
— տրանսպորտային միջոցը կանգնեցվել է երթևեկելի մասի տեղային լայնացումում՝ եզրին ոչ զուգահեռ, որտեղ նման կերպ կանգառ կատարելը գծանշմամբ կամ ճանապարհային նշանով թույլատրված չէ / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս/,
— գիշերային ժամերին (23:00-ից հետո) տրանսպորտային միջոցը կանգնեցվել է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետում /ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդված 25 մաս/,
— տրանսպորտային միջոցը համընթաց հոսքերը բաժանող հոծ գծանշումը հատել է ոչ բոլոր (4) անիվներով / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 1-ին մաս/,
— տրանսպորտային միջոցը խաչմերուկներն անցնելիս և խաչմերուկում շրջադարձ կատարելիս հատել է գծանշումները /կղզյակներ, հոծ գծեր, կոյուղակ-ներ և այլն / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 1-ին մաս/:
Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության տեսուչների կողմից նույնպես մի շարք իրավախախտումներ հայտնաբերելու դեպքերում պարտադիր կիրառվելու է «բանավոր դիտողություն» ներգործության միջոցը, իսկ այլ՝ ոչ կոպիտ իրավախախտումների դեպքերում նշված ներգոր-ծության միջոցի կիրառումն ոստիկանության ծառայողներին խրախուսվելու է: Այդ զանցանքներն են.
— տրանսպորտային միջոցի վարորդը այն վարելու ընթացքում ծխել է (բացառությամբ հասարակական տրասպորտում) /ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 135.2 հոդվածի 1-ին մաս/,
— տրանսպորտային միջոցի վարորդը այն վարել է ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը տրասպորտային միջոցի՝ օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 123.4 հոդվածի 2-րդ մաս/,
— տրանսպորտային միջոցի վարորդը երթևեկության գոտիները փոփոխելիս կամ մանևր կատարելիս չի օգտվել լուսային թարթիչներից / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 12-րդ մաս/:
Բացի այդ, ՀՀ տարածքի բնակավայրերի՝ 60կմ/ժ-ից ցածր արագությամբ ռեժիմի վայրերում լուսանկարահանող-արագաչափ սարքերի գործադրումը դադարեցվելու է, իսկ չկառավարվող հետիոտնային անցումների պարագայում՝ երթևեկությունը դրանցում կազմակերպվելու է արհեստական խոչընդոտներով /թմբեր/:
ՀՀ ոստիկանությունը լիահույս է, որ վարչական պատասխանատվության ոլորտում քաղաքականության փոփոխությունը կբարձրացնի մեր վարորդների պատասխանատվությունն ու օրինավորության մակարդակը, ինչի արդյունքում Ճանապարհային ոստիկանությունն այլևս հարկադրված չի լինի կրկին ուժեղացնել երթևեկության անվտանգության նկատմամբ հսկողությունը:
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ՀՀ ոստիկանությունը աշխատանքային կարգով ՀՀ արդարադատության նախարարությանն առաջարկել է միջնորդել ՀՀ կառավարությանը՝ ՀՀ Ազգային ժողովում հանդես գալ համաներման ակտ ընդունելու նախաձեռնությամբ, որի արդյունքում կդադարեցվի 01.01.2012թ. առ 31.12.2017թ. կայացված վարչական ակտերի կատարումը և կչեղարկվեն 13,7 մլրդ. դրամի չափով տուգանքները:
Հայկական բանակում կեղծ գաղափար է տարածված, որը խրախուսվում է և ամեն կերպ արմատավորվում է պաշտպանության նախարարների, մանր ու միջին չինովնիկների, սպայական անձնակազմի կողմից՝ հայ սպան առաքինի է, երբեք չի կարող թույլ տալ զինվորի տղամարդկային արժանապատվությունը նվաստացնող, ծայրահեղ արարքներ, և եթե այնուամենայնիվ թույլ տա, ապա կհալածվի հենց ծառայակիցների կողմից: Կարճ ասած՝ հայկական բանակը զինվոր բռնաբարողի տեղ չի: Քրեական պրակտիկան սակայն հակառակն է ապացուցում:
Սեքսուալ գործողությունների զոհը՝ տուժող, ապա՝ մեղադրյալ
ՊԲ Մարտակերտի շրջանի զորամասերից մեկի սպա Գ-ն բռնաբարել է իր անմիջական ենթակայության տակ գտնվող զինծառայող Կ-ին: Սպան մինչ օրս ազատության մեջ է, իսկ բռնաբարված զինվորին, որը նախ, տուժող է ճանաչվել, պահում էին անազատության մեջ, ոստիկանությունում, մինչև որ նա փոխեց ցուցմունքները, և այժմ մեղադրվում է սուտ մատնության համար /Քր. Օր-ի 333 հոդված/: Օրերս նա իր մորը գրություն է ուղարկել.
«եթե ինձ հետ մի բան կատարվի, մեղավոր ճանաչեք Գ-ին»: Բռնաբարությունը, ըստ Կ-ի նախնական ցուցմունքի, կատարվել է ծառայության առաջին իսկ շաբաթում: Մի առ ժամանակ երիտասարդն այս փաստը գաղտնի է պահում անգամ մորից: Բայց մայրը նկատում է նրա ընկճված հոգեվիճակը, «պրիսյագի օրը»՝ փետրվարի 3-ին գնում է Մարտակերտի զորամաս, նրան տեսակցելու և հասնում է նրան, որ Կ-ն պատմում է իր հետ կատարվածի մասին, ապա մոր պնդմամբ՝ նույնը կրկնում է նաև զորամասի հրամկազմի ներկայությամբ:
Այդ պահից սկսած քրեական գործի հարուցումն անխուսափելի էր. Կ-ն ցուցմունք է տալիս այն մասին, որ իր հրամանատարն իրեն «ադյալի» մեջ փաթաթել, ծեծել է և 4-5 օր հետո բռնաբարել է, ընդ որում՝ դա արել է մի քանի օր: Իսկ զինվորի մայրը՝ վերադառնալով Երևան, այցելում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» գրասենյակ, ներկայացնելով որդու վիճակը: Գ-ն մեր հարցմանն ի պատասխան, կտրականապես ժխտում է, որ ինքը կարող էր «հայ սպային անվայել» գործ անել, իսկ զինվորին շտապ կարգով տանում են ռազմական ոստիկանություն և մեկուսացնում: Այսպես, տուժողը հայտնվում է պատանդի կարգավիճակում, իսկ կասկածյալը մնում է ազատության մեջ
Ռազմական ոստիկանների անսահմանափակ տիրապետության ներքո
Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, նախարարության անփոխարինելի և մարտնչող խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի շուրթերով, ի պատասխան մեր «Զինծառայողին ծեծել են, բռնաբարել են, հիմա էլ դատո՞ւմ են. Վիգեն Սարգսյանը շարունակում է լռել» հրապարակմանը /11․04․2018թ/, պնդում է, որ երիտասարդը «չի պահվել Ստեփանակերտ քաղաքի ռազմական ոստիկանության մեկուսարանում, այլ ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագրքի 20-րդ հոդ. 2-րդ մասի համաձայն, ինչպես նաև քրեական գործի բնույթով պայմանավորված անձնական անվտանգությունն ապահովելու նպատակով մեկուսացվել է իր ծառայության զորամասից և նրա նկատմամբ կիրառվել են այլ զորանոցային պայմաններ»:
Իսկ երրորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ոսկանյանը, որը համակարգում է վարույթը, Forrights.am-ին հայտնել էր. «Հաշվի առնելով գործի հանգամանքները, նա մյուսներից առանձին է պահվում»: Իրականում «զորանոցային պայմաններ« ասածը գտնվում են ռազմական ոստիկանության տարածքում, փաստացի՝ ՌՈ աշխատակիցների անսահմանափակ տիրապետման ներքո, և զարմանալի չէ, որ զինծառայող Կ-ն, գտնվելով անտանելի ճնշումների պայմաններում, փոխել է ցուցմունքները:
Նույնասեռական արտասահմանցու վարկածը և արցախցի փաստաբանի սպառնալիքները
Այս նոր՝ ինքնախոստովանական ցուցմունքներից բխում է, որ երիտասարդը նույնասեռական է: Նա նշում է, որ բանակ զորակոչվելուց առաջ սեռական կապ է ունեցել ինչ-որ երիտասարդի հետ, որը բնակվում է Լոս-Անջելեսում և որի անունը գործի նյութերում չկա: Նաև ցուցմունք է տալիս այն մասին, որ, իբր՝ ինքն է առաջարկել սպային իր հետ կապի մեջ մտնել, որը մերժել է իրեն: Հարցին, թե ինչու է երիտասարդը խաբել մորը, նա պատասխանել է, որ մորը կարոտել էր:
Փաստաբան Հայարփի Սարգսյանը մարտի 27-ին մեկնել է Ստեփանակերտ և տեսակցություն է ունեցել Կ-ի հետ: Այդ ժամանակ նա արդեն փոխել էր ցուցմունքը: «Տպավորությունս այն է, որ Կ-ն ճնշված օրից էր, բացի դա, իրեն խաբել էին, համոզել էին, որ ինքը 10 օրից դուրս կգա, և նա ոչ մի կերպ հակառակում չէր համոզվում», — ասում է փաստաբանը:
Կ-ն հրաժարվել է նրա պաշտպանությունից: Քննիչ Արտակ Ոսկանյանի զանգով այլ փաստաբան է ներգրավվել՝ Արցախի Հանրապետության հանրային պաշտպան Իշխանյանը: Կ-ի վիճակի մասին մեր հարցերին Արցախի հանրային պաշտպան Իշխանյանը չպատասխանեց, պատճառաբանելով, որ պարտավոր չէ դա անել և որ մեզ լսում են ադրբեջանցիները և մյուսները: Նա շատ վրդովված էր, որ իրեն լրագրող է զանգել: Ճնշումների վերաբերյալ պնդումները, ըստ նրա, հիմարություն են.
«Ես երկու օր առաջ եմ եղել Կ-ի մոտ, նման բաներ չկան, թե նման խոսակցություններ շարունակվեն, ես կհրաժարվեմ նրա պաշտպանությունից», — սպառնաց փաստաբանը: Հարցին, թե ով է իրեն նշանակել, քննիչ Ոսկանյա՞նը: Նա պատասխանեց. «Նախաքննություն տանող անձնակազմը, ես կաշխատեմ նախաքննության ընթացքում ու դուրս կգամ այս գործից»:
Կ-ի մայրը վստահեցնում է, որ իրեն Իշխանյանն այլ խոստումներ է տվել. «Նա ինձ ասում է՝ երեխան պայմանականով դուրս կգա, իր համար կծառայի: Այս գործը շուտափույթ կանենք»: Կ-ն երբեմն կարողանում է հեռախոսով խոսել, բայց զանգելուց հոնգուր, հոնգուր լաց է լինում ու անընդհատ հարցնում է՝ երբ ես գալու, «ասում է՝ մամա, ես վախենում եմ, էլ բան չի ասում», — պատմում է նրա մայրը:
Ավելի վաղ նա հայտնել էր դեպքի մասին պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին: Վերջինս սակայն ոչինչ չէր ձեռնարկել զինվորի փրկության համար: Վաղը պատրաստվում է դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին, ՄԻՊ Արման Թաթոյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, պահանջելով գոնե իր տղային տեղափոխել կենտրոնական զինվորական հոսպիտալ: Վստահեցնում է՝ որդուն շտապ բժիշկների և հոգեբանների օգնություն է պետք:
Փորձաքննության եզրակացությամբ հաստատվել են Կ-ի նախնական ցուցմունքները
Ժամկետային զինծառայող Կ-ի վերաբերյալ երկու անգամ է դատաբժշկական փորձաքննություն արվել և երկու եզրակացություն կա: Քրեագետ Ռուբեն Մարտիրոսյանը, ծանոթանալով դրանց, նկատել է, որ առաջին՝ թիվ 87 փորձաքննությամբ հաստատվում են Կ-ի ցուցմունքները իրեն սեռական բնույթի գործողությունների ենթարկելու վերաբերյալ: Նրա ուղիղ աղիքի շրջանում հայտնաբերվել են բութ առարկայի ներգործության հետևանքով հասցված վնասվածքներ:
«Այդ եզրակացության մեջ նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել փորձաքննությունից 7-ից 10 օր առաջ, ինչը համընկնում է տղայի նախնական ցուցմունքներում նշված ժամկետի հետ: Սակայն, հավանաբար, բռնաբարողին պատասխանատվությունից ազատելու միտումով, նշանակվել է երկրորդ փորձաքննությունը, որի եզրակացությամբ այլ ժամկետ է նշվում՝ մինչև մեկու կես ամիս: Այսինքն, ստացված վնասվածքների ժամկետը հարմարեցվում է քննիչների կորզած կեղծ ցուցմունքներին: Երիտասարդին պահում են որպես պատանդ, նա կարճ ժամանակ առաջ մորը կարողանում է գրություն ուղարկել՝ եթե իր հետ բան պատահի, ուրեմն՝ դա արել է Գ-ն:
Սրանից կռահվում է, որ Գ-ն մուտք ունի ՌՈ բաժին, որտեղ շարունակում է տղային ճնշել, շանտաժի ենթարկել, քանի որ, եթե մի օր նա դուրս գա ՌՈ-ից ամեն ինչ պատմելու է՝ ոչ միայն պնդելու է իր ցուցմունքը, այլև տալու է այն մարդկանց անունները, որոնք ստիպել են իր դեմ կեղծ ցուցմունք տալ», — ասում է փորձագետը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.