23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱԱԾ-ն հարկերի վճարումից խուսափելու նպատակով կեղծ ձեռնարկատիրություններ հիմնադրած ցանցային առևտրով զբաղվող 11 խոշոր կազմակերպության առաջարկել է ինքնուրույն վերահաշվարկել չվճարված հարկերի չափը և համապատասխան տեղեկություններ տրամադրել նախաքննական մարմնին` վարույթի շրջանակում վնասի հատուցման հարցը լուծելու համար: Այս մասին գրում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության կողմից նկարագրված եղանակով գործունեություն ծավալելու հնարավորություն է ընձեռվել ցանցային առևտրով զբաղվող ևս 11 խոշոր կազմակերպության, ինչն ակնհայտորեն անբարենպաստ և անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծել ավելացված արժեքի հարկով աշխատող, գյուղմթերք վաճառող բազմաթիվ այլ ընկերությունների համար:
Ավելի վաղ, ԱԱԾ-ն բացահայտել էր հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողներից մեկի՝ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ։ Ընկերությունը, արդյունքում, 8 մլրդ դրամի փոխարեն 800 մլն դրամ է վճարել:
Էրեբունի վարչական շրջանում Ապրիլի 22-ին տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Ավելի վաղ, Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում դիմակավորված անձանց կողմից քաղաքացիների վրա հարձակվելու և բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
2018թ. ապրիլի 22-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, Երևանի Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում երթ իրականացնելիս, դիմակավորված անձինք հարձակվել են իր և երթի մասնակից մի շարք քաղաքացիների վրա, քարերով, մահակներով և էլեկտրահարող սարքերով հարվածներ հասցրել, որի հետևանքով երթին մասնակից անձանցից մի քանիսն ստացել են մարմնական վնասվածքներ։
Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Քրեական գործը քննիչի կողմից ընդունվել է վարույթ, կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, շարունակելով հետևողական պայքարը կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ, իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողների կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից, ձեռք բերված նախնական տվյալներով պարզվել է, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, հանդիսանալով ավելացված հարկ վճարող կազմակերպություն, դեռևս 2016 թվականի վերջին, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ` գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով, որոնց իրացման շրջանառության սահմանաչափը 115 մլն ՀՀ դրամ է, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ: Այնուհետև, «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության ղեկավար կազմը, մինչև 2018 թ. մայիս ամիսը ներառյալ ժամանակահատվածում, ինչպես իրենց ընկերության աշխատակիցների, այնպես էլ վերջիններիս ընտանիքների անդամների և ծանոթների անվամբ, հիմնականում նույն նոտարի մոտ, գրանցել են 461 ԱՁ-ներ, որոնք գործունեություն են ծավալել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում: Ընդ որում, դրանց մի մասը գրանցվել են առանց քաղաքացիների գիտության՝ օգտագործելով «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունում պահվող նրանց անձը հաստատող փաստաթղթերը կամ դրանց պատճենները։ Երբ ԱՁ-ների շրջանառությունը հասել է 115 մլն ՀՀ դրամի շեմին, գործունեությունը դադարեցվել կամ լուծարվել է, որից հետո օգտագործվել են նոր գրանցված այլ ԱՁ-ներ։
Օգտվելով ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության կողմից առանց իրավական հիմքերի, կամայական, ոչ օրինաչափ իրենց ընձեռված հնարավորությունից` «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, բացի տեղական գյուղմթերքից, վերը նշված ԱՁ-ների անվամբ իրացրել է նաև բազմաթիվ այլ ապրանքատեսակներ, ինչպես նաև ներկրված գյուղմթերք, որոնց համար ևս վճարվել է միայն շրջանառության հարկը։
Նախնական հաշվարկի համաձայն` թվով 461 ԱՁ-ներով ընդհանուր վաճառքի շրջանառությունը կազմել է ավելի քան 40 միլիարդ դրամ, որից վճարվել է 2 տոկոս շրջանառության հարկ, այնինչ՝ օրինական գործունեություն ծավալելու դեպքում «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունն այդ գումարից պետք է վճարեր 20 տոկոս ԱԱՀ և շահութահարկ:
Պետությանը պատճառված վնասի ճշգրիտ չափը հաշվարկվելու է «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության գործունեության վերաբերյալ սահմանված կարգով նշանակված մասնագիտական (հարկային) ստուգմամբ և դատահաշվապահական փորձաքննությամբ:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի («Առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելը») և 189-րդ հոդվածի 3-րդ մասի («Կեղծ ձեռնարկատիրություն») հատկանիշներով:
Քրեական գործի շրջանակներում միաժամանակ իրականացվել են թվով 10 խուզարկություններ, որոնց արդյունքում առգրավվել են հաշվապահական բնույթի փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ, գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր, հարցաքննվել են «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության գործունեության պատասխանատու աշխատակիցները, ԱՁ-ների գրանցումն իրականացրած նոտարը, ինչպես նաև քաղաքացիների մի մասը, ում անվամբ գրանցվել են ԱՁ-ները:
Բացի այդ, առկա հավաստի տվյալների համաձայն, ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության կողմից նկարագրված եղանակով գործունեություն ծավալելու հնարավորություն է ընձեռվել ցանցային առևտրով զբաղվող ևս 11 խոշոր կազմակերպությունների, ինչն ակնհայտորեն անբարենպաստ և անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծել ավելացված արժեքի հարկով աշխատող, գյուղմթերք վաճառող բազմաթիվ այլ ընկերությունների համար: Քրեական գործի շրջանակներում ստուգողական բնույթի գործողություններ են իրականացվելու նաև նշված 11 ընկերությունների նկատմամբ, ուստի վերջիններիս առաջարկվում է ինքնուրույն վերահաշվարկել նկարագրված եղանակով չվճարված հարկերի չափը և համապատասխան տեղեկություններ տրամադրել նախաքննական մարմնին` վարույթի շրջանակներում վնասի հատուցման հարցը լուծելու համար։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` գործի համար կարևորություն ներկայացնող բոլոր հանգամանքները և առնչակից մյուս անձանց պարզելու, ինչպես նաև պատճառված վնասն ամբողջությամբ հատուցելու ուղղությամբ:
Ազգային անվտանգության ծառայությունը տնտեսվարողներին հորդորում է գործունեություն ծավալել բացառապես օրինական, այսպես կոչված «սպիտակ» դաշտում և զերծ մնալ հարկերի, տուրքերի կամ պարտադիր այլ վճարումների վճարումից չարամտորեն խուսափելու նպատակով կասկածելի սխեմաներ և մեխանիզմներ կիրառելուց, միաժամանակ նախազգուշացնում է, որ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումները, գործելով իրենց իրավասությունների սահմաններում և բացառապես օրենքով սահմանված կարգով, հետևողական պայքար են մղելու ստվերային տնտեսությունը, ինչպես նաև կոռուպցիոն հովանավորչությունը վերացնելու ուղղությամբ։
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ուսումնասիրության է ենթարկել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում ընդերքօգտագործողների կողմից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում ներդրումներ իրականացնելու գործընթացը:
Ընդերքի մասին նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո, 2012 թվականի հունվարի 1-ից սկսած, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ կնքվող ընդերքօգտագործման բոլոր պայմանագրերում նախատեսվել է համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ներդրումներ իրականացնելու պարտավորություն: Համաձայն պայմանագրերի՝ նշված ներդրումների իրականացման համար սահմանվել են տարբեր ուղղություններ և եղանակներ: Մասնավորապես, առկա են ինչպես ամեն տարի ֆինանսական օգնություն ցույց տալու պարտավորություններ (համայնքի դպրոցին, մանկապարտեզին, գրադարանին, զարգացման ծրագրերին և այլն), այնպես էլ ըստ անհրաժեշտության կամ մեկանգամյա ներդրում իրականացնելու պարտավորություն թե՛ ֆինանսական, թե՛ տեխնիկայի տրամադրման, թե՛ ապրանքների անհատույց տրամադրման կամ ինքնարժեքով իրացման եղանակներով:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2012-2017 թվականներին ընդերքօգտագործման պայմանագրերում նախատեսվել է համայնքներում ներդրումներ կատարելու պարտավորություն 417 ընդերքօգտագործողներից 86 սուբյեկտների համար: Նշված սուբյեկտները պայմանագիր կնքելուց հետո համայնքներում պայմանագիրը կնքելուց մինչև ուսումնասիրության ավարտն ընկած ժամանակահատվածն ընդհանուր առմամբ պարտավոր էին կատարել շուրջ 280,5 միլիոն դրամի ներդրում (հաշվարկում չի ներառվել բնեղեն եղանակով իրականացվող ներդրումները): ՀՀ դատախազության կողմից համայնքներին, մարզպետարաններին կատարած հարցումներից պարզվել է, որ ուսումնասիրության պահին ընդհանուր առմամբ կատարվել է շուրջ 10,7 միլիոն դրամի ներդրում կամ ընդհանուր ներդրումների 4 տոկոսը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ շուրջ 53,3 միլիոն դրամի մասով արդեն լրացել է դատարան հայց ներկայացնելու հայցային վաղեմության եռամյա ժամկետը:
Տարածքային դատախազությունների կողմից պարտավորությունը չկատարած տնտեսվարող սուբյեկտներին «Դատախազության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ներկայացվել են նախազգուշացումներ ողջամիտ ժամկետում պարտավորությունները կատարելու համար:
Բացի այդ, ՀՀ գլխավոր դատախազությունը գրությամբ դիմել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը՝ հայտնաբերված խախտումների վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու, արձանագրված շուրջ 270 միլիոն դրամի գանձման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով:
Ուսումնասիրությունները շարունակվում են:
ՊԵԿ-ը խոշոր հարկ վճարող ընկերություններին զգուշացրել է վերադառնալ օրենքի դաշտ եւ տրամադրել ՀԴՄ կտրոնները, ինչպես պահանջում է օրենքը: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Անդրադառնալով Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում ԱԱԾ-ի կողմից իրականացվող ստուգումներին, Դավիթ Անանյանն ասաց. «ՊԵԿ-ը չի մասնակցում համատեղ ստուգումներին, մենք մեր գործառույթը ունենք: Երեկ հանդիպում ենք ունեցել ցանցային առեւտրով զբաղվող կազմակերպությունների պատասխանատուների հետ՝ շուրջ 10-12 հոգու: Այն համաձայնությունները, որոնք իրենք ձեռք են բերել նախկին ղեկավարության հետ մինչեւ կառավարության մակարդակ, մենք ուղղակի ասել ենք, որ նախկին համաձայնությունները չեն գործում, եւ շատ արագ պետք է վերադառնալ օրենքի շրջանակներում ՀԴՄ–ների տրամադրման: Մենք մի քանի օր ժամանակ ենք տվել, որ ծրագրային խնդիրները կազմակերպեն եւ անցնեն առաջ։ ԱԱԾ մեր գործընկերներին մենք տեղեկանքով տեղեկացրել ենք, թե նախկինում ինչ պայամանավորվածությունների մասին է խոսքը»:
Անանյանը նշեց, որ «Երեւան Սիթին», ՍԱՍ–ը կամ ասենք «Նոր Զովքը» քանի որ խոշոր հարկ վճարող են, այսինքն շրջանառության հարկ չեն վճարում, ԱԱՀ դաշտում են. «Պարզ տրամաբանությամբ, եթե գյուղացուց 1000 դրամով առավ գյուղմթերք, 100 դրամ դրեց իր վերադիրը, 20 տոկոս պետք է ավելացնի եւ 1320 դրամով վաճառի, ինքը քանի որ ձեռք բերողից փաստաթուղթ չունի եւ ձեռք բերողը ԱԱՀ չի վճարում, դա հավասարափաչ չի բաշխվում տնտեսվարողների միջեւ: Դրա համար առաջարկել են, որ գյուղմթերքի վաճառքը ԱՁ–ով լինի, որ 5 տոկոս վճարեն 20-ի փոխարեն, դա մասնագիտական տեսանկյունից հասկանալի է, բայց օրենքի շրջանակներում չէ։ Երբ ես Ֆինանսների նախարարությունում էի աշխատում, մենք առաջարկում էինք, որ գյուղատնտեսության ոլորտը 10 տոկոս ԱԱՀ դաշտ մտնի եւ հաշվանցման իրավունք ունենա, այդ ժամանակ հարկային բեռը հավասար կբաշխվի»,-ընդգծեց ՊԵԿ նախագահը:
Սկզբնաղբյուրը՝ news.am
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կարբի գյուղում մայիսի 27-ին տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ: Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ. մեկ անձ ձերբակալվել է։
Նախնական տվյալներով՝ 2018թ. մայիսի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կարբի համայնքում՝ համայնքապետարանին հարակից տարածքում, մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի։ Միջադեպի ժամանակ կիրառվել է հրազեն, կտրող-ծակող գործիք, որի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 անձ, որից 2-ը՝ հրազենային վնասվածքներով, մեկը՝ դանակահարված։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 7 պարկուճ, արնանման հետքեր։
Ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, առգրավվել դեպքի վայրի հարակից տարածքում առկա տեսանկարահանող սարքերը։
Ձեռնարկված լայնածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, փաստական տվյալներ են ձեռք բերվել հրազենից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակոցներ արձակած անձի ինքնության վերաբերյալ, ով ևս Կարբիի բնակիչ է։ Նրա մասնակցությամբ կատարված քննչական գործողության արդյունքում Օհանավան գյուղի գերեզմանատան տարածքից հայտնաբերվել և առգրավվել է նաև հանցագործության գործիք հանդիսացած ինքնաձիգը։
Կասկածյալը ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։
Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը կարծում է, որ Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում հայտնված մաքսազերծման ծառայություններ մատուցող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը նախկինի համեմատ ավելի թափանցիկ իրավիճակ է ստեղծել իր գործունեությամբ: 2017թ. բյուջեի կատարողականի քննարկման նպատակով հրավիրված Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ, անդրադառնալով «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին, ՊԵԿ նախագահը, սակայն, ձեռնպահ մնաց գնահատական տալ՝ նշյալ ընկերությունը հարկեր թաքցրել է, թե ոչ, քանի որ քննություն է ընթանում: «Ես հիմա չեմ ասի, թե ընկերությունն իր գործունեությամբ հարկեր է թաքցրել, հարկային ստուգման հայտարարագիր կար, մենք այն կասեցրել ենք, ԱԱԾ-ի գործողություններից հետո կշարունակենք կամ գուցե այդ շրջանակում վերսկսենք ստուգումը: Ես թերևս ձեռնպահ կմնամ ասել՝ հարկեր թաքցվել են, թե ոչ, քննություն է ընթանում, որը կպարզի»,— ասաց Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով՝ «Նորֆոլկ» ընկերության ստեղծմամբ առաջին անգամ փորձ է արվել կիլոգրամով մաքսազերծում իրականացվող բեռները փաստաթղթավորել և ըստ տեսականու տրամադրել փաստաթղթեր, որոնք շրջանառության հարկով հարկման դեպքում համարվում էին ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթեր:
Ինչպես Դավիթ Անանյանը նկատեց, նախկինում 8-9 ընկերություններ կային, որոնք միաժամանակ և բեռնափոխադրումներ էին իրականացնում, և մաքսազերծում, իսկ այս ընկերության ձևավորմամբ բեռնափոխադրումը մաքսազերծման գործընթացից տարանջատելու փորձ արվեց: Դավիթ Անանյանը նշեց, որ գուցե ավելի ճիշտ կլիներ այդ գործառույթը կատարվեր պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն հիմնելով: «Այն գործառույթը, որ իրականացնում էր «Նորֆոլկը», նախկինից ժառանգված մութ ու գաղտնի և կոռուպցիոն ռիսկերով թաթախված իրավիճակի շտկման նպատակադրումն է ունեցել»,-հավելեց պաշտոնյան:
Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն, տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց:Կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում կալանավորվել է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության տնօրեն Արթուր Ունանյանը: Ունանյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է ԱԱԾ քննչական վարչության միջնորդությունն ու երկամսյա կալանավորման որոշում կայացրել բեռների տեղափոխմամբ և մաքսազերծմամբ զբաղվող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանի, գլխավոր հաշվապահ Տիգրան Զոհրաբյանի և հաշվապահության ծառայության գծով տնօրեն Սիմոն Առաքելյանի նկատմամբ:
Առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց չարամտորեն խուսափելու գործով ձերբակալված ևս մեկ անձի` ընկերության գանձապահ Մարինե Առաքելյանի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նշենք, որ Արմեն Ունանյանի շահերը պաշտպանում է փաստաբան Սամվել Անդրիասյանը, իսկ Տիգրան Զոհրաբյանի, Սիմոն Առաքելյանի և Մարինե Առաքելյանին պաշտպանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արմեն Անդրիկյանը: Վերջինս Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալների հետ խորհրդակցելուց հետո կալանքի որոշումը կբողոքարկեն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:
Համաձայն ԱԱԾ տվյալների` Շոտլանդիայում (նախնական տվյալներով` օֆշորային գոտում) գրանցված, սակայն Հայաստանում գործունեություն ծավալող «Նորֆոլկ Փրոջեկտ ԼՓ» ՍՊ ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Համաձայն քննության տվյալների` ընկերության ներկայացուցիչները ներմուծված ապրանքները հաճախ ճիշտ տեսականիով և անունով չեն հայտարարագրել ու մաքսազերծել, որով իսկ նվազեցրել են պետությանը վճարման ենթակա գումարները, բացի այդ` անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծել այն քաղաքացիների համար, ովքեր նույնանուն ապրանքները ներմուծել են ոչ իրենց ընկերության միջոցով։
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի («Առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելը») և 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») հատկանիշներով, որի շրջանակներում միաժամանակ իրականացվել են 10-ից ավելի խուզարկություններ, որոնց արդյունքում «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գրասենյակից և ընկերության տնօրենի առանձնատնից առգրավվել են շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար գումար, բանկային քարտեր, գործի համար նշանակություն ունեցող բանկային և մաքսային փաստաթղթեր:
Բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները նախաքննության ընթացքում տվել են գործով հանցավոր սխեման բացահայտող ցուցմունքներ: Քրեական գործով որպես վկա հարցաքննության են կանչվել ՀՀ ՊԵԿ նախագահի երկու նախկին տեղակալներ, որոնք, ըստ ԱԱԾ-ի, առնչություն են ունեցել ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման գործում:
Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Շիրակի պետական համալսարանում սովորող ուսանողների 99%-ը Շիրակի մարզից են, որը համարվում է ՀՀ-ում աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող մարզը: Ուսանողներից վարձավճարները մինչև Սահակ Մինասյանի ռեկտոր նշանակվելը գանձվել է շատ ճկուն համակարգով: Վարձավճար չմուծելու պատճառով նախկինում երբեք ուսանող չի հեռացվել բուհից:
Գուցե սա շատ բուհերի համար անընդունելի է, սակայն մեր մարզում միակ գործող ճիշտ տարբերակը սա է. ուսանողը վճարում է ամբողջ ուսումնառության տարվա ընթացքում՝ դուրս գալով ընտանեկան բյուջեից, անգամ մինչև լիկվիդացիոն շրջան: Վարձավճարների գանձման ճկունությունից միշտ գոհ են եղել ուսանողները, աշխատակիցներին ճիշտ ժամանակին վճարվել է աշխատավարձ, հարկային պարտականությունները միշտ կատարվել են ճիշտ ժամանակին, ինչպես նաև, հիմնական պարտականություններից բացի, բուհի զարգացմանը տրամադրվել են պլանավորված զգալի գումարներ: 2016 թվակականի հուլիսին Սահակ Մինասյանին հանձնվել է բյուջե` 500 000 000 (հինգ հարյուր միլիոն)-ից ավելի գումար, ավելին վճարված են եղել աշխատակիցների աշխատավարձերը և արձակուրդայինները, ինչպես նաև հարկային պարտականությունները: Նախկին ռեկտորը, առաջին օրվանից քննադատելով վարձավճարների հավաքագրման մեխանիզմները, սկսեց իրեն բնորոշ բռնապետական, միջնադարյան հարկահավաքին բնորոշ քայլերը: Վարձավճարների հավաքագրման վերջնաժամկետ սահմանեց ուսումնական կիսամյակը սկսվելու 15-րդ օրը, որն առաջացրեց ուսանողների մեծ և լուրջ դժգոհությունը: Այնուհետև փոխեց վերջնաժամկետը՝ սահմանելով ուսումնական պրոցեսի 40-րդ օրը: Համալսարանի ռեկտորատի նիստերի ժամանակ ամենակարևոր և երբեմն միակ հարցը վարձավճարների գանձումն էր: Այն ժամանակ, գուցե և շատերը չէին ընկալում, որ բուհի բյուջեն ծախսվում է սեփական բյուջեի նման՝ առանց պլանավորելու, այսինքն` պահի ազդեցության տակ և դա էր պատճառը, որ միակ օրակարգային հարցը մնում էր վարձավճարների գանձումը: Եվ ահա նոր բացահայտում.այս պահին բուհի ուսանողների գերակշիռ մեծամասնությունը գրեթե չունի վարձավճարի պարտականություն, սակայն, մայիսի 23-ին պարզվեց, որ բուհն անգամ թերի է իրականացրել առաջին եռամսյակի (2018 թ-ի հունվար-մարտ) հարկային պարտականությունները, որը զարմացրել էր հարկային համակարգում աշխատող շատ անձանց: Հարկային պարտականությունները ճշգրիտ ժամկետում չիրականացնելու դեպքում վնաս է հասցվում ոչ միայն համալսարանի հեղինակությանը, այլ նաև այն երիտասարդներին, որոնք եկամտահարկի հետ վերադարձման շնորհիվ հիպոթեքային վարկի պարտականությունները չեն կարողանում իրականացնել, քանի որ հարկայինը չի վերադարձնում գումարները՝ մեկնաբանելով, որ համալսարանն առաջին եռամսյակի պարտքեր ունի կուտակած: Հարց է առաջանում: Իսկ ու՞ր են ուղղվել ուսանողներից գանձված գումարները, եթե այս պահին շատ քիչ դեբիտորական պարտք ունեն ուսանողները, սակայն համալսարանը թերանում է անգամ պետական հարկեր վճարելուց: Այո´, վստահ կարող ենք ասել, որ սա ևս նախկին ռեկտորի համալսարան բերած նոր «մշակույթն» է,թե ինչպես կարելի է ծնկի բերել մի ամբողջ բուհ և փոշիացնել ժառանգած ահռելի գումարները:
Հ.Գ. Բուհի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերը գրեթե համարժեք են 2015-2016 ուստարվա տրված աշխատավարձերին: Եթե 2015-2016 ուստարում դոցենտի աշխատավարձն առձեռն կազմել է 116 000 դրամ (հարյուր տասնվեց հազար) ՀՀ դրամ, ապա 2017-2018 ուստարում կազմում է 123 000 (հարյուր քսաներեք հազար) ՀՀ դրամ, իսկ պրոֆեսորի աշխատավարձը մնացել է նույնը կամ ավելի է նվազել: Համալսարանի հենակետային ավագ դպրոցի ուսուցիչների աշխատավարձերը մինչև Սահակ Մինասյանի ռեկտոր նշանակվելը ամենաբարձրն էին համարվում Շիրակի մարզում, իսկ այս և նախորդ տարում ամենացածր աշխատավարձ վճարող դպրոցների թվին է պատկանում: Ահա նախկին ռեկտորի ամպագոռգոռ հայտարարությունները, որ մենք ամենաբարձր աշխատավարձ վճարողն ենք կամ թե ավելի շատ ուսանողներ ենք ընդունել համալսարան՝ նախորդ տարիների համեմատությամբ: Այո, սա նոր «մշակույթ» է բուհի համար. Կրթության որակի հաշվին քանակ ապահովելը և սեփական անձին ու սեփական ֆան-ակումբի ներկայացուցիչներին աստղաբաշխական աշխատավարձեր տալը…
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը վստահեցնում է՝ բոլոր ապօրինի հարստացածներն ու առհասարակ օրենք խախտածները ենթարկվելու են պատասխանատվության: «Եկեք, մի քիչ սպասենք, ամեն ինչ կլինի հրապարակային: Դուք տեսնում եք, որ մենք փոխել ենք մեր աշխատելաոճը և հրապարակային ենք աշխատում, առաջիկա օրերին կտեսնեք շատ-շատ բացահայտումներ:
Դուք ականատես եղանք առաջին բացահայտմանը, կտեսնեք մյուսներն առաջիկա օրերին»,-այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց Վանեցյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ մի շարք բերման ենթարկվածներ են եղել։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.