23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մայիսի 24-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների ստացած օպերատիվ տեղեկություններով նախապատրաստված նյութերով իրականացված նախնական քննությամբ պարզվել է, որ անցած տարվա փետրվարի 21-ին Երեւանի քաղաքապետարանի եւ «ԱՆՆԱ-80» ՍՊ ընկերության միջեւ կնքված 61,200,000 դրամ ընդհանուր արժողությամբ պայմանագրերի կատարման արդյունքում յուրացվել է շուրջ 10,000,000 դրամ։
Պարզվել է, որ «ԱՆՆԱ-80» ընկերությունը կնքված պայմանագրերով հանձն է առել վերանորոգել մայրաքաղաքի մի քանի վարչական տարածքների 123 բազմաբնակարան շենքերի հարթատանիքները։ Ըստ պայմանագրերի, աշխատանքների ընթացքը եւ որակը, տեխնիկական բնութագրերին եւ նախահաշվարկային փաստաթղթերով սահմանված պահանջներին համապատասխանությունը ստուգելու պարտականությունը հանձնվել է վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմին։ Միաժամանակ՝ անցած տարվա փետրվարի 8-ին Երեւանի քաղաքապետարանը կնքել է ծառայությունների մատուցման գնման պայմանագրեր մի շարք ընկերությունների հետ՝ աշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնելու վերաբերյալ։
Նախնական քննությամբ պարզվել է, որ վարչական շրջանների կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի բաժինների աշխատակիցները պատշաճ չեն կատարել պայմանագրով նախատեսված իրենց, իսկ ծառայությունների մատուցման գնման պայմանագրերով սահմանված տեխնիկական հսկողությունը իրականացնող ընկերություններն էլ՝ իրենց պարտականությունները։ Ստեղծված հնարավորությունից օգտվելով, «ԱՆՆԱ-80» ընկերության տնօրինությունը, պայմանագրով նախատեսված գումարները հափշտակելու դիտավորությամբ, կազմել է աշխատանքներն ամբողջ ծավալով կատարված լինելու վերաբերյալ կեղծ կատարողականներ, որոնք հաստատվել են պարտականություններն անբարեխիղճ կատարած վարչական շրջանների աշխատակիցների եւ հսկիչների կողմից։ Արդյունքում յուրացվել է առանձնապես խոշոր չափի՝ 9,200,000 դրամ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների հատկանիշներով, որն ուղարկվել է նախաքննություն իրականցնող մարմնին։
Քննությունը շարունակվում է։
Մասիսի քաղաքապետի ու մյուսների գործով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարություն է տվել ոստիկանապետին։ Միաժամանակ, նախաքննության ընթացքում թույլ տրված բացթողումների վրա հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի ուշադրությունը՝ պատճառները ծառայողական քննությամբ պարզելու, մեղավորների պատասխանատվության հարցը լուծելու համար։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում՝ սույն թվականի ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են Դավիթ Համբարձումյանը, Կարեն Օհանյանը, Սարգիս Սահակյանը, Գևորգ Համբարձումյանը, Գոռ Խաչատրյանը, Արթուր Խանջյանը, իսկ նույն վարչությունում՝ Ավան վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում՝ Կարեն Տոնոյանը և Էդմոնդ Պետրոսյանը:
Գոռ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը բավարարվել է, իսկ Դավիթ Համբարձումյանի, Կարեն Օհանյանի, Սարգիս Սահակյանի, Գևորգ Համբարձումյանի, Արթուր Խանջյանի, Կարեն Տոնոյանի և Էդմոնդ Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունները մերժվել են՝ մեղադրյալներին վերագրվող հանցագործությունը վերջիններիս կողմից կատարած լինելու մասին հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ»,-ասաց Խաչատրյանը։
Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում Դ. Համբարձումյանի, Ս. Սահակյանի, Գ. Համբարձումյանի, Ա. Խանջյանի և Է. Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու մասին դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում դրանք բողոքարկելու հիմքեր չեն հայտնաբերվել:
Դատախազությունից հայտնում են, որ քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ գործով ձեռք բերված՝ վերը նշված մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություններին կից դատարան ներկայացված ապացույցները չեն բավարարում նշված անձանց կալանավորման միջոցով նրանց ազատության իրավունքը սահմանափակելու համար անհրաժեշտ հիմնավոր կասկածի չափանիշին:
Քրեական գործերի, ինչպես նաև դատական ակտերի ուսումնասիրությամբ պետք է փաստել, որ նախաքննության մարմինը դրսևորելով անհարկի շտապողականություն, հիշյալ անձանց կողմից նրանց վերագրվող հանցանքը կատարելու վերաբերյալ բավարար փաստական տվյալներ ձեռք բերելու ուղղությամբ անհրաժեշտ բոլոր միջոցները չձեռնարկելու արդյունքում վաղաժամ և անհիմն միջնորդություններ է ներկայացրել նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որպիսի պայմաններում ներկայացված փաստական տվյալները դատարանների կողմից գնահատվել են որպես հիմնավոր կասկածի բացակայություն՝ այլևս քննարկման առարկա չդարձնելով կալանավորման հիմքերը:
«Վերը նշված քրեական գործերով պատշաճ, օբյեկտիվ և արդյունավետ քննություն կատարելն ապահովելու, պատշաճ ապացուցողական բազա ապահովելու նպատակով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների կողմից նախաքննության մարմնին գրավոր ցուցումներ են տրվում:
Դեպքի հանգամանքները, մասնակիցների շրջանակը լիարժեք պարզելու, նրանց մասնակցությունը հավաստող փաստական տվյալներ ձեռք բերելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի կողմից կոնկրետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության պետին:
Միաժամանակ, նախաքննության ընթացքում թույլ տրված բացթողումների վրա հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի ուշադրությունը՝ պատճառները ծառայողական քննությամբ պարզելու, մեղավորների պատասխանատվության հարցը լուծելու, ինչպես նաև նման դեպքերը բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով»,-ասացին Դատախազության հանրային կապերի բաժնից։
Հատուկ քննչական ծառայությունը նոր բացահայտումներ է արել։ ԴԱՀԿ վարույթում գտնվող գործարարները ավտոմեքենաներ են ներկրել ու շարունակել են անարգել աշխատել։
Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2016 թվականին ԴԱՀԿ ծառայությունում հարուցված կատարողական վարույթներով բռնագանձման ենթակա է եղել 64 797 300 ՀՀ դրամ, 2017–ին` 38 152 600: Բայց ԴԱՀԿ աշխատակիցները ո՛չ գումարներն են բռնագանձել, ո՛չ էլ պարտատերերի գույքի վրա արգելանքներ են դրել, հակառակը` թույլ են տվել, որ նրանք շարունակեն իրենց բիզնեսը` առանց պետության հանդեպ պարտավորությունները կատարելու։
Այսպես, օրինակ` 40 անձի վերաբերյալ հարուցված կատարողական վարույթներով արգելանքի հաղորդագրությունները չեն ուղարկվել ՀՀ մաքսային ծառայություն, և այդ անձինք հանրապետություն են ներկրել ավտոմեքենաներ, որոնց վրա բռնագանձում չի տարածվել:
Մեկ այլ դեպքում էլ 130 172 600 ՀՀ դրամի բռնագանձման ենթակա սուբյեկտին ԴԱՀԿ աշխատակիցներն այցելել են վարույթ հարուցելուց 16 օր հետո, երբ ընկերությունը հասցրել է բռնագանձման ենթակա գումարից 35 մլն–ը փոխառությամբ տրամադրել այլ անձի։Արդյունքում բռնագանձվել է այն, ինչ մնացած է եղել դրամարկղում։
Կապանում էլ ընկերությունից 40 854 000 դրամի փոխարեն միայն 161 600 ՀՀ դրամ է բռնագանձվել։ Սակայն հետո պարզվել է, որ ընկերությունը 16 մարդատար ու բեռնատար ավտոմեքենա ունի, որոնց վրա ԴԱՀԿ–ն ինչ–ինչ պատճառով բռնագանձում չի տարածել:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանն այլևս նպատակահարմար չի գտնում շարունակել հետագա ծառայությունը: Այս մասին ասված է նրա ուղերձում.
«Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ,
Հատուկ քննչական ծառայությունը վերջին 5 տարիների գործունեությամբ ապացուցել է, որ հավատարիմ է մնացել դեռևս 2013թ.-ից որդեգրած իր կարևորագույն առաքելությանը` հակակոռուպցիոն ռազմավարությանը` հետևողականորեն շարունակելով նոր ձեռքբերումներ արձանագրել այս ոլորտում:
Ես ուրախ եմ, որ ինչպես շատ այլ առիթներով, այնպես էլ այժմ կարող եմ պարզ ճակատով հայտարարել` մեր երկրի իրավապահ քիչ կառույցներ կարող են հպարտանալ, որ կոռուպցիոն երևույթների դեմ պայքարը վերջին տարիներին այնքան արդյունավետ է եղել իրենց համակարգում, որքան ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
Վստահ եմ, որ հենց այս սկզբունքային ու արդյունավետ գործելաոճն է հանգեցրել Հատուկ քննչական ծառայության` որպես անկաշառ ու պրոֆեսիոնալ կառույցի` մեր երկրի իրավապահ մարմինների համակարգում ունեցած դերակատարության աճին:
Իմ աշխատանքի ընթացքում գործել եմ առանց բարձրագոչ հայտարարությունների ու աղմուկի, պատասխանատվության մեծ զգացումով ու նվիրվածությամբ, փորձել եմ հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի ծառայությունում աշխատեն իրենց գործին նվիրված, բանիմաց ու ազնիվ քննիչներ, ովքեր ի զորու են կատարել որակյալ նախաքննություն:
Հպարտ լինելով ծառայության նշված և մյուս ձեռքբերումների համար` այդուհանդերձ, հարկ եմ համարում հայտնել, որ ստեղծված հանգամանքների բերումով այլևս նպատակահարմար չեմ գտնում շարունակել իմ հետագա ծառայությունը: Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր գործընկերներին 5 տարվա համատեղ անձնվեր աշխատանքի համար:
Անկեղծորեն և վստահաբար հայտարարում եմ, որ իմ հետևից թողնում եմ անաչառ, անկաշառ, համերաշխ և պետությանը նվիրված պրոֆեսիոնալ թիմ, որը, համոզված եմ, նույն արդյունավետությամբ և արժանապատվորեն կշարունակի ծառայել մեր պետությանն ու ժողովրդին»:
Պարզվում է, որ Էրեբունիում աղմկահարույց անկարգությունների գործով կալանավորված Գոռ Խաչատրյանն առաջին անգամ չէ հայտնվում քննիչների տեսադաշտում:
Գոռ Խաչատրյանը «news.am» լրատվական կայքի լրագրողի նկատմամբ բռնության գործով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, և 185-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, ընդհանուր առմամբ դատապարտվել տուգանքի` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի` 250.000 ՀՀ դրամի չափով։
Նորամուտը եղել է Երևանում ՊՊԾ գնդի տարածքը գրավելու դեպքերի շրջանակում: Գոռ Խաչատրյանը՝ տեղեկանալով, որ Երևան քաղաքում ցույցեր են կազմակերպվում` ի պաշտպանություն ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա Ծռեր» խմբի անդամների, 2016թ. հուլիսի 29-ի երեկոյան Մասիս քաղաքից եկել է Երևանի «Ազատության» հրապարակ։
Երբ ցուցարարները հայտարարել են, որ երթով շարժվում են Երևանի քաղաքի Մ.Խորենացու փողոց, միացել են նրանց և ցուցարարների հետ քայլելով հասել են Նար-Դոս փողոց։ Նշված փողոցից երթի մասնակցների հետ փոխել են ուղղությունն ու բարձրացել Սարի թաղ։ Այնտեղ ցուցարարները կանգնել են Մ.Խորենացու փողոց իջնող ոլորանների մոտ, որտեղից երևացել է ՊՊԾ գնդի տարածքն ու իրենց ողջույնի խոսքն են ուղղել «Սասնա Ծռեր» խմբի անդամներին։
Ժողովրդի կողմից ոստիկանների ուղղությամբ քարեր նետելուց և վերջիններիս կողմից հատուկ միջոցներ կիրառելուց հետո սկսվել է անկանոն, խառնաշփոթ իրավիճակ։ Առաջացած իրարանցման ժամանակ Գոռ Խաչատրյանը և գործով մյուս դատապարտյալը՝ Գարեգին Հովսեփյանը, նկատել են, որ իրենց է տեսանկարահանում լրագրողական անվանաքարտ կրող «news.am» լրատվական-վերլուծական կայքի լրագրող Խորեն Գրիգորյանը։
Իրենց մասնակցությամբ տեսագրությունը հետագայում համացանցով կամ հեռուստատեսությամբ հայտնվելուց խուսափելու նպատակով որոշել են լրագրողից խլել տեսախցիկը։ Այդ նպատակով Գոռ Խաչատրյանը մոտեցել է լրագրողին, փորձել խլել տեսախցիկը, սակայն դրա բացված էկրանը կոտրվել է, որից հետո, նույն նպատակով Գարեգին Հովսեփյանն է մոտեցել, ու բռնելով Խորեն Գրիգորյանի ձեռքից` կարողացել է խլել «Sony HDR-CX620» մոդելի թվային տեսախցիկն ու դիմել են փախուստի։
Դրանից հետո Գոռ Խաչատրյանը նշված տեսախցիկը վերցրել է Գարեգին Հովսեփյանից ու հարվածելով գետնին կոտրել` «news.am» լրատվական-վերլուծական կայքին պատճառելով զգալի չափի` 145.000 ՀՀ դրամի գույքային վնաս։
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն օրերս մաքսային կանոնների խախտման հերթական խոշոր փորձն է կանխել: Հունիսի 3-ին Արևելյան մաքսատուն-վարչության «Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսակետի աշխատակիցները զննման են ենթարկել մաքսային հսկողության գոտուց դուրս կայանված բեռնատար ավտոմեքենան, ինչի արդյունքում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 1050 հատ, ընդհանուր քաշով 525 կգ պլաստմասե տարա: Պարզվել է, որ քաղաքացին բեռը ներկրել է Վրաստանից և մաքսային ձևակերպումներից խուսափելու նպատակով փորձել է չհայտարարագրել այն:
Ինչպես տեղեկացրին Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, հայտնաբերված ապրանքը և բեռնատար ավտոմեքենան կապարակնքվել են և ուղարկվել մաքսային պահեստ՝ հետագա քննության համար:
Արցախի Հանրապետության դատախազությունը քրեական գործ է հարուցել հունիսի 1-ին Ստեփանակերտում Արցախի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ։
«2018թ. հունիսի 01-ին, ժամը 19.15-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան-2բ հասցեի դիմաց վիճաբանություն է առաջացել, մի կողմից, Դավիթ Հարությունյանի և Ալբերտ Ավետիսյանի, մյուս կողմից, Մհեր Մուսայելյանի (ԱԱԾ աշխատող), Մխիթար Մուսայելյանի, Սերգեյ Մուսայելյանի, Գուրգեն Հայրապետյանի և Վարդան Ղարամյանի (ԱԱԾ աշխատող) միջև, որի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Փաստի առթիվ 02.06.2018թ. ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Կան ձերբակալվածներ: Կատարվում է նախաքննություն։
Նկատի առնելով հանրության հետաքրքրությունը միջադեպի վերաբերյալ, ԱՀ դատախազությունը նպատակահարմար է գտել հրապարակելու քրեական գործում առկա տեսանյութի` կոնկրետ ծեծկռտուքին վերաբերող հատվածը:
Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս հունիսի 1-ին ժամը 19:25-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման է ենթարկվել 15 քաղաքացի: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների։ Քննարկվել են նախօրեին մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպին վերաբերող մի շարք հարցեր։ Երկրի ղեկավարը ներկաներին հավաստիացրել է, որ իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, եւ մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ստեղծվել է հանրային հնչեղություն ստացած հարցերի ուսումնասիրման քննիչ հանձնաժողով։
Այսօր՝ հունիսի 2-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ «թունավորում՝ քլորից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել քաղաքացիներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա հերթապահ պատասխանատուի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք են՝ Երևանի բնակիչներ՝ 37-ամյա Ալլա Մ.-ն, 14-ամյա Արմեն Մ.-ն, 14-ամյա Արսեն Մ.-ն, 33-ամյա Սարգիս Մ.-ն, 30-ամյա Հեղինե Հ.-ն, 10-ամյա Մնացական Հ.-ն, 7-ամյա Էլիզա Մ.-ն, 34-ամյա Ռոման Գ.-ն, 33-ամյա Մարգարիտա Հ.-ն, 17-ամյա Սուսաննա Գ.-ն, 15-ամյա Գոհար Գ.-ն, 10-ամյա Ժորա Գ.-ն և 1-ամյա Աշոտ Գ.-ն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ջրվեժ թաղամասում գործող «Սոչի Պալաս» հյուրանոցային համալիրից, որտեղ լողավազանում լողալիս են եղել։
Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել է ՀՀ կառավարության որոշումներով 2012 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին մասով ներդրումային ծրագրերի շրջանակներում ԱԱՀ-ի գումարների վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնություն ստացած տնտեսվարող սուբյեկտների կողմից ժամկետի ավարտից հետո ԱԱՀ վճարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը:
Նշված ժամանակահատվածում ԱԱՀ վճարման գծով ՀՀ կառավարության թվով 48 որոշումներով տնտեսվարող սուբյեկտները ստացել են արտոնություն ընդհանուր շուրջ 27 մլրդ ՀՀ դրամի չափով: Նրանցից 19-ի մասով ուսումնասիրության պահին լրացած է եղել արտոնության ժամկետը:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից նշված 19 տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ ստացված տեղեկատվությունից պարզ է դարձել, որ առկա է շուրջ 1,966 միլիարդ դրամի ԱԱՀ գծով չկատարված պարտավորություն՝ թվով 8 տնտեսվարող սուբյեկտների կողմից:
Նշված 8 տնտեսվարող սուբյեկտներից 3-ը ճանաչվել են սնանկ (պարտավորության չափը շուրջ 893,2 միլիոն դրամ): Դրանցից 1 դեպքում սնանկության գործընթացում վաճառված գույքից միջոցներն անցել են ապահովված պարտատերերին, եւ ներկա դրությամբ ԱԱՀ պարտավորությունը մարելու համար տնտեսվարող սուբյեկտը գույք չունի (պարտավորության չափը 148 միլիոն դրամ): 3-ի դեպքում ԴԱՀԿ ծառայությունում հարուցվել են կատարողական վարույթներ (պարտավորության չափը շուրջ 237,9 միլիոն դրամ): Իսկ 2 տնտեսվարող սուբյեկտի դեպքում ԱԱՀ գծով պարտավորության գանձման ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել հետագա օրենսդրական փոփոխություններով պայմանավորված: Արդյունքում ԱԱՀ վճարման գծով նշված 834,9 միլիոն դրամի չափով պարտավորությունն օրենքի ուժով վերացվել է:
Բացի այդ, արտոնության տրամադրման գործընթացում առաջ են եկել մի շարք խնդրահարույց հարցեր: Մասնավորապես, առկա են դեպքեր, երբ կազմակերպությունները ներկրել են արտոնության տրամադրմանը վերաբերող՝ ՀՀ կառավարության որոշումներով սահմանված խմբաքանակներից ավել ապրանքներ, կամ օրենսդրական փոփոխությունների արդյունքում տնտեսվարող սուբյեկտների մի մասն ազատվել է միեւնույն ապրանքախմբին դասվող ապրանքները ներմուծելու դեպքում առաջացող ԱԱՀ-ից, իսկ մյուս մասը՝ ոչ:
Վերը նշված խնդիրների պարզաբանման, ինչպես նաեւ կազմակերպությունների կողմից ԱԱՀ վճարման գծով պարտավորությունների չկատարման հանգամանքները հստակեցնելու նպատակով համապատասխան հարցումներ են կատարվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին:
Ուսումնասիրությունները շարունակվում են:
rakanum.am- ը գրում է. Այս պահին խուզարկություններ են կատարվում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ Քեթրինի Միհրանին պատկանող ընկերություններում: Խուզարկությունները կատարվել է «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենաների հայտնաբերման նպատակով: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնական Անդրանիկ Իսոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2018թ. ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքացիները բողոքի ակցիայի շրջանակներում ապրիլի 21-ին մասամբ փակել են Երևան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթևեկելի հատվածը, որի ժամանակ նրանց է մոտեցել «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենա: Նշված ավտոմեքենաներից իջել են մի խումբ անձինք և մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաև՝ նշված տարածքով անցնող ավտոմեքենաներին և վարորդներին: Այս դեպքերից օրեր անց հայտնի դարձավ, որ պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնականին ձերբակալել են, ապա նաև խուլիգանության մեղադրանք առաջադրվեց և կալանավորվեց:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.